
ԿՐԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆ ՉԻ՞ ԵՂԵԼ

«Մարտի 1-ի դեպքերը ոչ նախապատրաստված, ոչ կանխորոշված, ոչ էլ նախանշված չեն եղել, դրանք ընթացքում առաջացած դեպքեր են եղել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, այժմ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Նա կարծում է, որ մարտի 1-ի դեպքերի համար մեղքի բաժին ունեն բոլորը, այդ թվում նաեւ ինքը: «Եվ լրատվամիջոցները, եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը պետք է անպայման կանխատեսեին, որ հնարավոր է նման զարգացում: Ես էլ որպես խորհրդական պարտավոր էի կանխատեսել նման վատթարագույն զարգացումը»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:
«Խաղաղ ցույցը ցրելու նպատակ, որպես այդպիսին, որեւէ ատյան չի կայացրել. մենք մտածում էինք, որպեսզի որոշակի խնդիրներ չառաջանան, ընդդիմությունը չգնա կտրուկ գործողությունների, մինչեւ ՍԴ-ի որոշումը ոչ մի քայլի չգնայինք, թեեւ կար մտավախություն, որ ընդդիմությունը կօգատագործի զենք, ինչի մասին մենք ունեինք օպերատիվ տեղեկատվություն:- ասաց Իսագուլյանը,-Հանրապետության նախագահն անմիջական, օպերատիվ ինֆորմացիա ուներ, թե այնտեղ ինչեր են կատարվում. կար ինֆորմացիա, որ զենք կա, հավաքում են մահակներ, բայց ոչ մեկը որոշում չի կայացրել, որ մարտի 1-ին նման բան պետք է արվեր: Ես անձամբ եմ զրուցել նախագահի հետ այդ դեպքերի հետ կապված, ես նաեւ կոնտակի մեջ էի ընդդիմադիր շատ ներկայացուցիչների հետ, հաճախ խոսում էինք այդ թեմաներով եւ միշտ խոսում էինք մի հարցի շուրջ. ամեն ինչ անենք, որ բացառենք պրովոկացիաները եւ այլն եւ այլն: Մինչեւ ՍԴ-ի որոշումը, մենք որեւէ խնդիր չէինք տեսնում, ասում էինք, լավ՝ թող մարդիկ հավաքվեն, մենք ոչ մի քայլի չենք գնա, եթե իրենք պրովոկացիայի չգնան»,- պատմում է Գառնիկ Իսագուլյանը:
Իսկ մեր հարցին, թե ի վերջո ով է հրահանգել կրակ բացել ժողովրդի վրա, Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. ««Ոստիկանության մասին» օրենքով նույնիսկ հրահանգի անհրաժեշտություն չկա, ինքնապաշտպանության պարագաներում ոստիկանությունն առաջնորդվում է «Ոստիկանության մասին» օրենքով»: Այսինքն` ամեն ոստիկան գործել է ինքնաբուխ, իր լիազորությունների շրջանակո՞ւմ` հարցին, Իսագուլյանը պատասխանեց` այո՝ կատարվածի պատասխանատվությունը փաստորեն դնելով անհատ ոստիկանների վրա:
Իսկ այն հարցին, թե ամեն կրակված փամփուշտի եւ զենքի կիրառման փաստի կապակցությամբ չպե՞տք է հարուցվեր վարույթ եւ իրականացվեր քննություն՝ պարզվելու, թե որքանով է ադեկվատ եղել ոստիկանի կրակ բացելու գործողությունը, այնինչ որեւէ գործ այդ իմաստով չկա հարուցված, Իսագուլյանը չպատասխանեց: Նա տեղեկացրեց, որ մինչեւ հարուցված քրեական ոգրծի ավարտը կարծիք հայտնելը սխալ է համարում:
Մի բանում նա սակայն համոզված է. կրակելը նախապատրաստված չի եղել: «Դա նախապատրաստված հարց չի եղել, եթե նախապատրաստված լիներ, թույլ չէին տա ընդհանրապես, ոնց որ հիմա թույլ չեն տալիս Մյասնիկյանի արձանի մոտ կամ որեւէ այլ տեղ հավաք անել. այդ ամենը այն ժամանակ էլ հաշվարկած կլիներ»,- ասաց Իսագուլյանը, մոռանալով, որ այն ժամանակ, մարտի 1-ին, ինքնաբուխ հանրահավաքն արգելելու վերաբերյալ հակասահմանադրական նորմը դեռ ընդունված չէր: Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե ո՞վ էր արդյոք Ռոբերտ Քոչարյանին ներկայացրել իրավիճակը, կամ ո՞ւմ գնահատականների հիման վրա է Քոչարյանը որոշել արտակարգ դրություն հայտարարել, Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որեւէ մեկը չի կասկածում, որ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն այլեւս կար. երբ նախագահը ստանում է տեղեկատվություն, որ ամեն ինչ հսկողությունից դուրս է գալիս, եւ արդեն այրվում են մեքենաներ, կարծում եմ՝ այլ բան չի մնում նախագահին, քան իր սահմանադրական լիազորությունները օգտագործելը եւ իրավիճակը բերել վերահսկողության դաշտ»:
Երբ հիշեցրինք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին արտակարգ դրություն չհայտարարվեց, թեեւ գնդակահրված էր օրենսդիր եւ գործադիր մարմնի ղեկավարությունը, ու հայտնի չէր, թե ինչ հնարավոր զարգացումներ կլինեն, Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց.
«Ճիշտ է, մեծ ողբերգություն էր տեղի ունեցել հոկտեմբերի 27-ին, բայց սահմանափակ, լոկալ տարածքում, եւ արդեն իսկ մի քանի րոպե հետո համապատասխան մարմինները գտնվում էին գործողությունների վայրում եւ ամեն ինչ վերահսկողության տակ էր. ուղղակի պետք էր որոշում կայացնել, թե ինչ անել, հետագա քայլերը: Իսկ այստեղ արդեն իրավիճակը ընդհանուր հսկողությունից դուրս էր գալիս, եւ խոսքը գնում էր տասնյակ հազարավոր մարդկանց միաժամանակ գործողության մասին»:
Քննարկում
Նարեկ Դավթյան գրել է:
Գառնիկ Իսաղուլյան,
Դուք սուտ էք ասում, դու կեղծում եք,
դուք դավաճան եք, դուք և ձեր իշխանությունը մարդասպան եք...
----------------------------------------------------------
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈ՛ՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈ՛ՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Հիմա քեզ Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցի են տանում: Քո ոտքը չեն գալիս, ինչպես Շուրիշկանում, այլ քեզ են տանում: Տանում են , որ բուժես, տանում են , որ լույս ու հավատ սփռես, քանզի շատացել է սուտը, մեղքը, անարդարությունը, ոճրագործությունը, ազգադավությունը, դավաճանությունը... Կրկին քո զորությանն են ապավինում, քանզի իրենք մեղավոր են ու անզոր:
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Մենք չորս հարյուր տարվա բարեկամներ ենք, հարազատներ ենք: Հավատա՛, որ ամբողջ կյանքում անկեղծ հավատացել եմ քեզ ու քո անունով միայն ճշմարիտն եմ խոսել: Դու մեր խորհրդատուն ես եղել, չարից ու վատից պաշտպանել ես մեզ, բուժել ես հիվանդություններից: Հիմա իմ սիրտը հարազատի պես դողում է քեզ համար, չլինի խաբեն քեզ, քո անունով սուտ երդվեն՝ իրենց աններելի մեղքերը քավելու համար:
Ծնկաչոք համբուրում եմ քեզ, ուշադիր եղիր...
Պապիս պապը պատմել է .- Երբ շահը հրաման տվեց անցեք՝ « հետևից սուր, առաջից ջուր...» , դու նրա մեջքին կապված ես եղել, այծի մորթուց պատրաստված ջուր չքաշող տիկի մեջ, հացի ու պանրի հետ: Նա պատմել է նաև, որ քո զորությամբ ու հոrդորանքով գոտեպնդվել , քաջացել ու տասնյակ հազարավոր հայեր ձեռք ձեռքի բռնած անցել են Արաքսը... «Արաքսն ելման...»
Գաղթականներից շատերն են իմացել , որ դու իրենց հետ ես, ուստի չեն վախեցել արհավիրքներից, շահի ղոշունի անմարդկային հալածանքներից, ֆառաշների այրող մտրակներից, նրանք հավատացել են իրար, օգնել են իրար, սուտ չեն ասել, հավատարիմ են եղել, իրենց ունեցած հացը նշխարի պես կիսել են իրար մեջ, մինչև հասել են շահանիստ Իսֆահան քաղաքը:
Շահ Աբբաս արքան հրաման է արձակել. « Գնացե'ք, շենացրեք Փերիա գավառը, դուք անկրոն եք, բայց մշակ ժողովուրդ եք, շինարար...»:
Պապս լսել է իր պապից, պատմում էր, որ Փերիայում, մի գեղատեսիլ վայրում գյուղ շինեցին Շուրիշկան անունով, քեզ համար եկեղեցի կառուցեցին, ժամ պատարագ արին ու քեզ անվանեցին «ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ»:
Մենք չորս հարյուր տարի շարունակ ապրեցինք միասին , Դու պաշտպանեցիր մեզ զուլումից, ձուլումից, դավադրություններից, դավանափոխությունից, դու մեզ հետ եղար մեր կյանքի լավ ու վատ օրերին, դու հավատ ներշնչեցիր մեզ գոյատևելու ու ապրելու, պահպանելու մեր լեզուն: Դու մեզ հորդորեցիր լինել ազնիվ, աշխատասեր, ճշտապահ, ճշտախոս օտար երկրում, օտար ազգի մեջ, որպեսզի նվաճենք նրանց հարգանքն ու համակրանքը : Դու մեր ռահվիրան եղար մինչև մեր վաթան վերադառնալու բաղձալի օրը:
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Դու էլ վերադարձար քո վերածնված հայրենիք, եկար լիուլի կատարած քեզ վրա դրված՝ ազգի բոլոր պարտականությունները: Եկար ու քո պատվավոր հանգիստը գտար Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում: Թե ինչե՞ր ես պատմել քո հասակակիցներին մատենադարանում, քո դեգերումների մասին, այդ միայն քեզ է հայտնի...
Հիմա կրկին հիշել են քեզ ու Մուղնի են տանում: « Քո զորությանը մեռնեմ, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ»,- մշտապես ասում էր մայրս: Մենք քո զորությանը ապավինեցինք, որպեսզի պարսից շահերից ու խաներից պաշտպանվենք, որ օտար ազգի լծի դեմ պայքարելու ուժ ամբարենք: Հիմա մեր երկրին՝ Հայաստանին տիրացած հայալեզու խաներն ու իշխանները, ցանկանում են մեզ ստրկացնել, ֆեոդալիզմի դարը տանել, մեր ազատ, մարդավայել ապրելու իրավունքները ոտնակոխ անել, փականք դնել մեր լեզվի ու գրի ազատության վրա: Հիմա էլ ուզում են քեզ խաբել, ժողովրդից հեռացնել: Սրանց ոգին՝ ծույլ ու օտար, չի կարողանում հասկանալ, որ դու դարեր շարունակ ժողովրդի կողքին ես եղել և նրան այս ծանր պահին չես լքելու:
Գիտենք, որ Դու էլ ես տառապում տեղեկատվության խավար զնդանում: Լույսի ու գիտության թշամիները մի քանի օր առաջ շղթայեցին քո մշակին, քո հոգևոր սպասավորներից մեկին՝ Մատենադարանի փոխտնօրենին:
Ասա', հրամյի'ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել այս՝ լույսի ու ազնվության թշնամիների հետ:
Տարիներ շարունակ կեղեքում ու հարստահարում են ազնիվ աշխատանքով ապրող ժողովրդին՝ քաղաքացուն, գյուղացուն, մտավորականին: Սրանք կշտում չունեն, քչով չեն բավարարվում: Դու գիտես, որ Հայաստանը հարուստ երկիր չէ, բայց իշխանավորները, «ազգային ժողովի» անդամները, Ղարաբաղի կռվում անտառների մեջ գեներալ ու հերոս դարձածները իրանի շահից քիչ հարստություն չեն դիզել: Սրանք Իսկական պատուհաս են դարձել ժողովրդի գլխին, ղարաբաղի պատերազմում զոհվածների հաղթանակն են մսխում: Արդարություն, ազնվություն, ազգասիրություն, հայրենասիրություն, մարդասիրություն հասկացողությունները խորթ բաներ են Երևանի նոր Սարդար խաների համար:
Ասա', հրամայի'ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել սրանց հետ:
Այս գազազած ավազակապետները, ժողովրդի հացը խլելով չեն բավարարվում, հիմա էլ ժողովրդի կյանքն են խլում: Քեզ հայտնի եղավ, թե ինչպիսի օրինախախտումներով պահեցին իրենց հանցավոր իշխանությունը և պահանջատեր ժողովրդի արյունը թափեցին իր հայրենքի ու իր քաղաքի՝ Մաշտոցի փողոցի վրա: Այսպիսի բան պարսից շահերն ու թուրքական սուլթաններն են արել մեր դեմ, սրբությունդ վկա է:
Այս արնահեղությունը կազմակերպեցին, վերարտադրվելու ու կատարած ծանր հանցանքները պարտկելու նպատակով, որպեսզի լուրջ «փաստարկներ» ունենան , լեռան գետի պես վարարող շարժումը կանգնեցնելու համար: Ռեժիմի գեներալները, ստրատեգները, ազգային անվտանգության ծառայողները, խորհրդատու հոգեբանները, պետք էր որ մանրամասն քննարկումներ ու վերլուծություններ արած լինեին, իրենց կատարելիք օպերացիայի ու նրա անխուսափելի հետևանքների շուրջ: Հարդը և կրակը իրար կողքի անվտանգ չես պահի: Հազիվ թե այս պարզ դատողությունը դժվար հասկանալի լիներ գլխավոր հրամանատարի ու նրա գեներալիտետի համար: ...Նրանց պետք էր բախումը և դրա համար էլ հարյուր հազարավոր, մինչև հոգու խորքը վիրավորված մարդկանց «կարգ ու կանոն հասկացնելու համար», դեմ դիմաց հանեցին զինված ոստիկանությանը, բանակը և ժողովրդի մեջ խցկեցին իրենց արհեստավարժ սադրիչներին ու օլիգարխների սափրագլուխ զինյալներին :
Շարժման ղեկավարները թերագնահատեցին բռնապետության դաժանության աստիճանը, միաժամանակ գերագնահատելով ուժայինների ժողովրդին մոտ կանգնած լինելու պատրանքը: Ամեն գնով պետք էր բացառվեր ռեժիմի նախապատրաստած ու նրան օդի պես անհրաժեշտ բախումը:
Ռեժիմը ավելի հստակ աշխատեց՝ գլխատեց շարժումը և անկառավարելի դարձրեց այն: Հետագա քայլերը կատարվեցին ըստ իրենց նախագծած սցենարի...
Երկրին տեր ու տիրական դարձաց արտոնյալ օլիգարխները ու նրանց հովանավորող կաշառակեր պետական չինովնիկները, իրենց շահերը վտանգի մեջ տեսնելով, բոլոր միջոցներով ցանկանում են կանգնեցնել համաժողովրդական շարժման ու, ազգային վերելքի բուռն ընթացքը: Իրավունքի ու ապրուստի համար պայքարը անթույլատրելի ու աններելի մեղք են համարում ու զնդանները լցրել են ամենահայրենասեր մարդկանցով, շարժման ղեկավարներով, պարզ քաղաքացիներով: Հրամայական դատավարություններ ու շինծու քրեական մեղադրանքներ են հարուցում քաղաքական բանտարկյալների դեմ: Ստալինիզմի ուրվականն է շրջում այսօր Հայաստանի գյուղերում ու քաղաքներում:
Մեջլիսում իրենց գործին հարմար «օրենքներ» են հորինում ու հանձնում են իրենց տաշտակից սնվող դաժան ոստիկանապետներին՝ ի կատար ածելու դրանք:
Իրենց շահերին են ծառայեցնում երկրի լրատվության բոլոր միջոցները: Հ1-ը, Վայ լուրը ստի ու կեղծիքի ծանր հրետանիով օրնիբուն ռմբակոծում է երկրի բնակչությանը...
Տիեզերքում հարդ են գողանում, գիշերները երևում է հարդագողի ճանապարհը պարզ երկնքում, դու արի ու տես, սրբությունդ, օրը ցերեկով հյուսիսային պողոտան դարձրել են մարդագողի ճանապարհ: Քայլելն ու նստելը, կարդալն ու բարձրաձայն մտածելն էլ հանցաք է մեր օրերին, սրանք բռնակալ շահերից առաջ անցան: Սրանք կրակեցին մեր հայրենասիրության վրա, մեր իրար սիրելու զգացմունքների վրա, սրանք ատելություն են սփռում Հայաստանում, Ղարաբաղում, Սփյուռքը հեռացնում են Հայաստանից: Վտանգել են մեր ազգային համերաշխությունն ու անվտանգությունը:
Ղարաբաղցիները մեր արյունակիցներն են ու բախտակիցները: Սրանք ղարաբաղցի աշխատավոր ժողովրդին էլ են հարստահարում, թալանում իրենց դրածոների ձեռքով: Անմեղ զոհերի արյունը դեռ չցորացած Երևանում, դեռ նրանց մահվան քառասուն օրը չլրացած, գլխավոր հանցագործին Ստեփանակերտում պարգևատրեցին Լուսավորչի մեդալով:
«Դե ե'կ վարդապետ ու մի խենթանա»:
Ղարաբաղի հանցախմբակը, որը Թրոյայի ձիու դերն է կատարում ազգային կյանքում, իր արարքով աղ լցրեց ազգին ցավ պատճառող բաց վերքի վրա՝ դրանով իսկ խորացնելով Հայաստանցի, Ղարաբաղցի անմիտ հակադրությունները:
Սրբությունդ, դու տես, մեծ շեյթանի մտքով ինչպիսի դավադիր մտքեր է անցնում: Ուզում է օրենք անցկացնել, որ «ղարաբաղցիներն ու հայաստանցիները իրար դեմ խոսելու իրավուք չունենան»: Պարզից էլ պարզ է, որ մեծ շեյթանը ցանկանում է «օրենքով» խեղդել ժողովրդի ձայնը, Ղարաբաղի կլանի դեմ քննադատական խոսքը:
Ասա՛, հրամայի՛ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել սրանց հետ:
Իշխանությունը զավթողների ջրաղացին ջուր լցրեցին զառամյալ հարյուրքսանամյա «հեղափոխական » պոչով կուսակցությունն ու դեռ նոր քայլել սկսած անօրինաց երկրի կուսակցությունը: Քաղաքակիրթ աշխարհի բոլոր սկզբունքներին հակառակ, ընդդիմադիրների ձայները տոպրակեցին և քաղաքական իրենց բնորոշ շառլաթանությաբ հանձնեցին բռնապետությանը: Թվաբանության խառնաշփոթություն է: Իշխանությունները այդ ձայները գումարում են իրար, իսկ ժողովուրդը՝ հանում է ու իր ձայները հետ է պահանջում: Երեկ «դավաճան », այսօր երկրի անվտանգության քարտուղար: Դավաճանությունն էլ պետք է մարդավարի լինի: Տեսնես Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ինչպիսի՞ մեղք է սահմանում այս տիպի քաղաքական աճպարարների համար:
Կեղծիքներով տարած իրենց հաղթանակը տոնելու են զինվորական շքերթով, հրասայլերով, օդային ուժով՝ իրենց չունեցած «պատիվը» բարձր պահելու համար: Ցուցադրել մի պետություն ու բանակ, որը ցուցարարները իբր «բռնի ուժով գրավելու» փորձ էին անում փայտերով ու քարերով, մեծ ամոթ է, բայց սրանք ամոթ չունեն...
Սրբությունդ, դու միշտ հնազանդության, համերաշխության ու մեծահոգի լինելու խորհուրդ ես տվել մեզ... Ասա', ինչպես բարի լինել և հնազանդվել մարդկային արհամարհանքին ու նվաստացմանը: ժողովրդի ձայնը խլել , գողացել են և դեռ ապտակ էլ են հասցնում : Ասա սրբությունդ, ինչպես բարի լինել, երբ ծեծում ու ջարդում են ոչ թե՛ հարյուր մարդ, հազար մարդ, այլ հայրուր հազարավոր երկրի քաղաքացիներին, որոնց պահանջները պարզ, մարդկային իրավունքի, արդարության, աշխատանքի, առօրյա կյանքի, իրենց ընտանիքների ու երեխաների կյանքի ապահովության խնդիրներ են: Եթե այս բոլոր պահանջները անիրավացին են ու արժանի ջարդի՝ ապա, սրբությունդ, ինձ համարիր վերջին անուղղելի հեթանոսը: Եթե հարյուր հազարավոր մարդիք «սխալ» են, ուրեմն մի կարևոր բան ճիշտ է՝ այս իշխանությունը հակաժողովրդական ու հակաազգային է : Սրանք իրենց հոգիները ծախել են սատանային արծաթով ու ոսկով:
Չարի դեմ բարի լինելը, անկասկած, սրբությունդ, դու չես ընդունի: Սրանք պետք է հեռանան:
Պետության ծաղրանկար այս իշխանության զավեշտական արարողությունների գագաթնակետը լինելու է, այսպես կոչված, նախագահի երդման արարողությունը: Եթե այդ կեղծ ու ամոթալի արարողությունները սահմանափակվեին միայն իրենց գրած ու փոխած սահմանադրության վրա ձեռք դնելով, կարելի էր այն վերագրել նրանց հերթական կեղծարարությանն ու խեղկատակությանը, բայց արի ու տես, ավազակապետները Աստծոն էլ են խաբում, իրենց անազնիվ ձեռքը դնելով նաև ավետարանի վրա, իրենց գործընկեր, Էջմածնի սպասավորի ներկայությամբ ու մեղսակցությամբ:
Վախենում եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ այս ազգադավերի մտքով չանցնի քեզ էլ մեղսակից դարձնեն: Ծնկաչոք աղաչում եմ, զգուշացիր դավադրությունից: Եթե պատահի դավադրություն կազմակերպեն, ու նա իր արնոտ ձեռքը քեզ մոտեցնի, չորացրո'ւ տեղն ու տեղը...
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Քո աչքի առաջ, Ազատության հրապարակում՝ ժողովուրդը դարձավ լիարժեք քաղաքացի, գիտակից իր քաղաքացիական իրավունքներին: Մեր նորածին քաղաքացին իմաստուն է, հզոր , անվախ ու անպարտելի: Գիտակից զանգվածը ցուցադրեց իր անմնացորդ սիվիլ քուրաժը և այլևս պատրաստ չէ ենթարկվելու այս բռնապետության անօրինություններին:
ՈՒ Քանի դեռ սրանք կան,
Հայաստանում չի լինելու՝ «...ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր...» :
Նարեկ Դավթյան
Ծնած ի Փերիայ
03.04.2008
977797 գրել է:
Գառնիկ Իսաղուլյան,Դուք սուտ էք ասում, դու կեղծում եք, դուք դավաճան եք, դուք և ձեր իշխանությունը մարդասպան եք... ---------------------------------------------------------- Ըստ իշխանական վարկածի, դա մի միջոցառում էր, որտեղ ոգեւորության նշույլ անգամ չկար, ավելին` ընդդիմությանը փորձ արվեց վերագրել պարտվողական տրամադրութուններ: Թվում է, թե խելոք է մտածված, բայց իշխանությունները իրենք էլ չդիմացան իրենց սկսած խաղին: Եթե ընդդիմությունը հանձնվել է, հարկավոր է տոնել այդ իրադարձությունը, բայց սերժանտների տրամադրությունը ամենեւին էլ տոնական չէ: Ընդհակառակը` ինչ-որ շփոթվածություն է զգացվում: Այս վիճակը բռնցքամարտի լեզվով կոչվում է նոգդաուն: Սա այն դեպքն է, երբ բռնցքամարտիկը մի ակնթարթ անջատվում է, բայց ետ է գալիս արագ, եւ դեռ կարող է շարունակել պայքարը: Թե բռնցքամարտում եւ թե ամենուր` ամենավտանգավոր հարվածները անսպասելի հարվածներն են, իսկ համաժողովրդական շարժման կոնգրեսում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առնվազն երեք այդպիսի հարված հասցրեց ավազակապետությանը: Առաջին հարվածը Տեր-Պետրոսյանի հայտարարությունն էր Ղարաբաղի վերաբերյալ. առաջին նախագահն ասաց, որ ԼՂՀ-ին սպառնացող անմիջական ռազմական վտանգի դեպքում ինքը իր համախոհներին կոչ կանի դադարեցնել քաղաքական պայքարը եւ լծվել «հայրենիքի պաշտպանության նվիրական գործին»: Սա ուղղակի «հայրական ապտակ» է սերժանտական իշխանությանը, որը 10 տարի փորձում է ապացուցել, որ Տեր-Պետրոսյանը ծախում է Ղարաբաղը: Տեր-Պետրոսյանը ցույց տվեց, որ շատ արագ կարող է ընդդիմության առաջնորդից վերածվել կամավորական շարժման առաջնորդի: Բայց այս քայլով առաջին նախագահը ավելին արեց. նա ըստ էության կանխեց ղարաբաղյան պատերազմի ` թվում է անխուսափելի բռնկումը: Իլհամ Հեյդար օղլին, որ վերջերս ինչ-որ ոգեւորվել էր, Տեր-Պետրոսյանի ապտակի հավասարազոր հասցեատեր դարձավ, եւ դա նրա համար սթափեցնող նշանակություն ունեցավ: Ադրբեջանում ոգեւորվել էին, որ Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի եւ մյուսների պես տղերքը բանտում են հայտնվել, բայց հիմա հասկացան, որ էս տղերքը Սերժի ու Ռոբերտի նկատմամբ ունեցած «քենը» կարող են ադրբեջանցիներից հանել: Տեր-Պետրոսյանի ելույթից հետո բացառվում է նաեւ պատերազմի հրահրումը հայկական կողմից, որովհետեւ հիմա իրադարձությունների նման զարգացումը կհանգեցնի ընդդիմադիր ակտիվիստների զինված ջոկատների ձեւավորմանը: Երկրորդ հայրական ապտակը կոչն էր ԱՄՆ կառավարությանը չդադարեցնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորումը Հայաստանում: Սա էլ ապտակ էր այն պատճառով, որ իշխանական քարոզչությունը 10 տարի փորձում է ապացուցել, որ Տեր-Պետրոսյանը առաջնորդվում է «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով: Հաջորդ հայրական ապտակը այն էր, որ Տեր-Պետրոսյանը Սերժիկ Սարգսյանին` մարտի 1-ի սպանդից սահմանազատվելու շանս տվեց: Այս ամենին իշխանությունը չէր սպասում եւ սա ավելի է ուժեղացնում նրա ստացած հարվածը: Բայց դրա ուժը ավելի հասկանալի է դառնում, երբ արձանագրում ենք, որ իշխանությունը պատրաստ չէ, չի կարող հակահարված հասցնել: Որովհետեւ այս իրավիճակում հակահարված հասցնելու համար իշխանությունը պետք է անհապաղ ազատի քաղբանտարկյալներին, ձեռնամուխ լինի մարտի 1-ի դեպքերի անկախ միջազգային հետաքննության իրականացմանը, եւ մինչեւ այս հետաքննության ավարտը կասեցնի այն խայտառակ նախաքննությունը, որ իրականացնում է Հատուկ քննչական ծառայություն կոչված կրկեսը: Իսկ նման քայլերի իշխանությունը, թերեւս, ի վիճակի չէ: ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ 06-05-2008
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է
2ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար ...Ո՞Վ Է ԻՐԱՎԱՍՈՒ
«Եթե մեր գծի տերերը որոշեն պլանը նվազեցնել, ապա ինձ չի թվում, որ տրանսպորտի ուղեվարձի վրա գազի սուբսիդավորման դադարեցումը կկարողանա բացասաբար ազդել»,- մեզ հետ զրույցում ասաց երեւանյան երթուղային տաքսիներից ...3 ԲՆԱԿԻՉ ԶՈՀՎԵԼ Է ԱՅՐՎԱԾՔՆԵՐԻՑ
Մայիսի 7-ին, ժամը 02.53-ին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.46-ին, մարվել` 03.59-ին: Այրվել են Լ. Մկրտչյանին ...ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ
6Մայիսի 18-ին Ավանում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, որին մասնակցելու է միայն մի թեկնածու՝ գործող թաղապետ Տարոն Մարգարյանը: Թաղամասի բնակիչներից փորձեցին պարզել`արդյոք ի՞նչ կարծիք ...ԹԱՏՐՈՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՉԼՈՒԾՎԱԾ
Մայիսի վերջին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կսկսվեն նորոգման աշխատանքներ: Պետական բյուջեից 50 միլիոն դրամ է հատկացվել, որով պետք է կարգավորվեն թատրոնի գազաֆիկացման, ջեռուցման ...ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Պահպանողական կուսակցության եւ «Երիտասարդ պահպանողականների միություն» ՀԿ-ի կնիքները վերջապես վերադարձվել են `թեեւ առանց հիմքերի մասին պաշտոնական գրության: Մարտի 3-ին դրանք առգրավվել էին Հայաստանի ԱԱԾ-ի ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԴԱՌՆԱ ԵՄ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻՆ
Եվրամիությունը նոր` 7000մլն եվրո արժողությամբ երկարաժամկետ նախագիծ է սկսում, որի նպատակը միությանը սահմանակից պետություններում դրամաշնորհային ծրագրեր իրականացնելն է: ԵՄ Հարեւանության ներդրումային ծրագրով ...ՄԱՐԶԻՉԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
«Ուլիսի» ակումբի գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը հրաժարական է տվել, որի գլխավորությամբ թիմը անցկացրած 4 հանդիպումներից 3-ում զիջել է մրցակիցներին:
Նա առայժմ չցանկացավ զրուցել իր հրաժարականի մասին: ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԹՈՒՅԼ ԿՏԱ՞Ն
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը ապրիլի 30-ին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` Արամ Կարապետյանի ...« ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵԽ ՑՈՒՑՈՒՄ ՊԵՏՔ ՉԷ »
Երեկ հեռուստաեթերում ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը խոստացավ ընդդիմության հետ երկխոսությանը նպաստելու նպատակով այսօր առավոտյան ժամը 11-ին զանգահարել Լեւոն Զուրաբյանին, ում հետ, ըստ Իսագուլյանի, ...«ՍԱ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է»
Մայիսի 9-ին Իջեւանի «Արնար» մարզադաշտում Երեւանի «Արարատը» եւ «Բանանցը» կվիճարկեն Հայաստանի 2008թ. գավաթը: 2 թիմերն էլ արդեն մրցավայրում են եւ նախապատրաստվում են եզրափակիչ մրցավեճին:
«Արարատի» գլխավոր ...ՄԵԴՎԵԴԵՎԸ ԵՐԴՎԵՑ
Դմիտրի Մեդվեդեւը այսօր երդվեց եւ պաշտոնապես մտավ Կրեմլ:
Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությունը:
Մեդվեդեւը, որը երկրի վարչապետի առաջին տեղակալն էր, նախագահ ...ԴԱՆԱԿԻ ՄԱՀԱՑՈՒ ԵՐԿՈՒ ՀԱՐՎԱԾ
Մայիսի 6-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում ոմն Գագիկից ահազանգ էր ստացվել, որ Սեւանի փող. 2-րդ նրբ. թիվ 67 տանը մարդ է մահացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ մայիսի 5-ին, ժամը ...ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԿՈՎՆ ՈՒ ՄՈԶԻՆ
Մայիսի լույս 6-ի գիշերը սահմանամերձ Կոթի գյուղում անհայտ անձինք գողացել են գյուղի բնակիչ Սերյոժա Սեյրանյանի 2 կովը եւ 2 մոզին: Վերջին 15 տարվա ընթացքում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում անասնագողության ...«ԼԵՎՈՆԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՉԷ»
25
Արդեն 2-րդ տարին է «Հայ Կամավորականների Համախմբման» եւ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, պատերազմի տարիներին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, առաջին ...ԿՐԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆ ՉԻ՞ ԵՂԵԼ
2
«Մարտի 1-ի դեպքերը ոչ նախապատրաստված, ոչ կանխորոշված, ոչ էլ նախանշված չեն եղել, դրանք ընթացքում առաջացած դեպքեր են եղել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, ...ԱՐՈՆՅԱՆԸ ՎԱՐԿԱՆԻՇՈՎ 2-ՐԴՆ Է
Այսօր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ «Մ-Տել Մաստերս» շախմատային միջազգային մրցաշարի բացման արարողությունը, իսկ վաղվանից պայքարի մեջ կմտնեն մասնակից 6 գրոսմայստերները: Մասնակիցների թվում ...ԴԱՏԱՐԱՆ ՄՈՒՏՔԸ ՄԻԱՅՆ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան մտնել արդեն հնարավոր է միայն անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Դռան մոտ կանգնած էին դատարանի հսկիչ ծառայության կարգադրիչները ...ԿԿԱՌՈՒՑՎԻ 4-ՐԴ ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԱՅԱՆ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` մայիսի 7-ին կայացած նիստում քննարկվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008-2010 թթ. ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին» հանձնաժողովի 2008 թվականի ...ԺՈՒԿ-Ը ԿՈՂՄ Է ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ
«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն քաղաքական խորհուրդը հավանություն է տալիս Լեւոն .Տեր-Պետրոսյանի` Համաժողովրդական շարժումը «Հայ ազգային կոնգրես» /ՀԱԿ/ վերանվանելու նպատակահարմարության առաջարկին` ...«ԱՆՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԽԱՂԻՆ»
Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տիգրան Ղարաբաղցյանը, այս տարի հունվարին տեղափոխվելով Վառնայի «Չեռնո Մորե», հնարավորություն ունի իր առաջին տիտղոսը նվաճել նոր ակումբի կազմում: ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՀԱԶԱՆԳԵԼ
080-080-804 «թեժ» հեռախոսահամարը, որը նախատեսված էր ընտրությունների ընթացքում իրավական աջակցություն ցուցաբերել ընտրական գործընթացներում ներգրավված բոլոր մասնակիցներին, ընտրություններից հետո էլ շարունակում ...ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԱՐԺԱՆԻՔՆԵՐՆ ԱՆԾԱՆՈ՞Թ ԵՆ
11
«Քաղաքացիություն ձեռք բերելու համար անձը ինքը պետք է ներկայացնի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, այդ թվում նաեւ՝ օրենքը պահանջում է, որ անձը ինքը լրացնի իր դիմում-հարցաթերթիկը: Կա նաեւ ՀՀ Սահմանադրության ...ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ ՊԱՏԺԵԼՈ՞Ւ ԵՆ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում Աժ նախագահ Տիգրան Թորոսյանն անդրադարձավ ...ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ
Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում նաեւ ընդհանրապես ոստիկանության գործողությունների օրինականություն, կիրառված միջոցների համարժեքությունը ստուգելու ...ԿՆԱԽԱԳԱՀԻ ՇՎԵԴԻԱՆ
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն այսօրվանից կգլխավորի Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիդտը: Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանի ընթացքում Սլովենիայի ԱԳ նախարար Յան Կուբիշն այսօր ամփոփել է իրենց նախագահության ...ՍԴ-Ն ԿԼՍԻ «ՌԱԴԻՈ ՀԱՅԻ» ՀԱՅՑԸ
Մայիսի 13-ին ժամը 11-ին ՀՀ Սահմանադրական դատարանը լսելու է Ռադիո Հայ ռադիոկայանի դիմումը, որով ռադիոկայանը վիճարկում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին » ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ ՀԱՑԱԴՈՒԼ
Նախատեսված ժամը 11-ի փոխարեն Շիրակի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանում դատական նիստն սկսվեց ժամը 13:35-ին. շարունակվում էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, ...
ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏ ՋԱՎԱԽՔՈՒՄ
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ
ՀԱՅԿԱԿԱՆ ՋՈՒՐՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՊԵԿԻՆ
ՋԱՐԴԵՑ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԱՉՔԻ ԱՌԱՋ
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԲԱՐԵԿԱՄԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻ՞Ց
ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

ԽՈՐՀՈՒՐԴՆ ԷԼ ԿԱ, ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԷԼ

ՍՊԱՆԵԼ ԵՆ

«ԼԵՎՈՆԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՉԷ»

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ Է

ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԶՈՐՔԻ ՄԵՋ ՌՈՒՍ ԵՎ ՉԵՉԵՆ ԵՆ ԵՂԵ՞Լ

ՍԷՖԻԼՅԱՆՆ ՈՒ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ «ԴԵՌ ՉԵՆ ՈՒՂՂՎԵԼ»

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻ ՄԵԾ ԽՈՒՄԲ ՄՆԱՑ ԴՐՍՈՒՄ

«ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՍ ԵՄ»

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ

- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

