
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ
Մայիսի 18-ին Ավանում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, որին մասնակցելու է միայն մի թեկնածու՝ գործող թաղապետ Տարոն Մարգարյանը: Թաղամասի բնակիչներից փորձեցին պարզել`արդյոք ի՞նչ կարծիք ունեն, որ թեկնածուն մեկն է եւ գո՞հ են արդյոք թեկնածուի կատարած նախկին աշխատանքներից:
Հովհաննիսյան թաղամասի բնակիչ Հայկը նշեց, որ ոչ միայն գոհ է գործող թաղապետից, այլ եթե «հանրապետությունում լինեն այդպիսի թաղապետեր, մարդիկ բողոք չեն ունենա էլ»: «Ոչ միայն գոհ եմ, այլեւ ցանկանում եմ, որ Տարոնը ցմահ լինի, նա ոսկի տղա է: Աշխատանքը բնութագրվում է նաեւ մարդու պահվածքով, իսկ նա ինտելեգենտ, խելոք, կոռեկտ, գրագետ տղա է: Նա ամեն ինչ արել է թաղամասի համար»,- ասում է Հայկը: Դանիել Վարուժան թաղամասի 6-րդ շենքից Հենրիկ Բեգլարյանը եւս գոհ է Ավան համայնքի ներկա վիճակից, սակայն կարծում է, որ Տարոն Մարգարյանը պետք է ուշադիր լինի իր աշխատողների հարցում, որոնց հավատում է, բայց նրանցից ոմանք նրա ասածը լավ չեն կատարում: «Որ հանձնարարություն է տալիս համայնքապետը, պետք է մեկ-մեկ էլ հետեւի, թե արդյոք կատարո՞ւմ են իր ասածը»,- խորհուրդ է տալիս նա՝ ավելացնելով, որ լավ է, որ միայն նա է թեկնածությունը դրել, քանի որ ձեւականորեն կողքից մեկին դնելը նշանակություն չէր ունենա, քանի որ «Տարոնն իրեն արդարացրել է արդեն»:
Նարեկացի թաղամասի 37 շենք բնակչուհի Լիդա Միքայելյանի համար էլ թաղամասում մեծ ձեռքբերում էր փողոցների համատարած լուսավորությունը: «Միայն մի տեղ կա, որտեղ չկա հոսանք՝ Նարեկացի թաղամասից դեպի Հովհաննիսյան թաղամաս իջնող աստիճանների տարածքը, որից մարդիկ շատ են օգտվում»,- ասում է տիկին Լիդան: «Ես կարծում եմ, որ քանի հատ էլ նա ունենար մրցակից, ինքը պիտի հաղթի, քանի որ այսքան տարի աշխատել է եւ ինքն իրեն ցույց է տվել իր ազնվությամբ ու աշխատանքով: Իրոք նա ժողովրդավար է եւ իր համայնքին նվիրված անձնավորություն»,- ավելացրեց նա:
Թաղամասից մեկ այլ բնակչուհի Տոմայի համար իրենց թաղապետի ամենամեծ առավելությունը նրա երիտասարդ եւ հաճելի անձնավորություն լինելն է: «Ավանը երբեք այսքան գեղեցիկ ու մաքուր չէր եղել: Ես կուզեի միայն, որ Նարեկացի թաղամասի դիմացի լիճը Սովետաշենի զիբիլանոց չսարքեին, չպետք է այն վերացնեին, եթե թեկուզ արել էլ են, գոնե մեկ-մեկ մաքրեն»,- կարծում է տիկին Տոման: Աճառյան փողոցի բնակչուհի Անուշ Վարդանյանը թաղապետին գնահատում է իբրեւ շատ կարգին, շնորհքով, էներգիայով լի եւ բարի մարդ: « Մեր թաղամասը լրիվ կերպարանափոխվել է: Այստեղ մտնելը նախկինում տհաճ էր: Այժմ այն ծաղկում է, դառնում բարեկարգ»,- կարծում է նա՝ նշելով միաժամանակ մի քանի բացթողումներ, որոնք շատ կցանկանար, որ լիներ Ավանում:
Օրինակ՝ համայնքում մանուկների, պատանիների, երիտասարդների համար լինեին մշակութային, սպորտի կենտրոններ: «Իսկ որ նա միակ թեկնածուն է, ես գտնում եմ, որ դա հակասում է ժողովրդավարությանը. անպայման պետք է լինի մրցակից, թող այն լինի վատը, բայց լինի»,- ավելացրեց տիկին Անուշը: «Միայն կույր մարդը կարող է չտեսնել այն բոլոր բարենորոգումները, ինչ Տարոն Մարգարյանն անում է»,- հայտարարեց Սայաթ-Նովա թաղամասի մի բնակչուհի:
Քննարկում
SARGIS գրել է:- HA HA HA HA HA HA HA
Ըստ իշխանական վարկածի, դա մի միջոցառում էր, որտեղ ոգեւորության նշույլ անգամ չկար, ավելին` ընդդիմությանը փորձ արվեց վերագրել պարտվողական տրամադրութուններ: Թվում է, թե խելոք է մտածված, բայց իշխանությունները իրենք էլ չդիմացան իրենց սկսած խաղին: Եթե ընդդիմությունը հանձնվել է, հարկավոր է տոնել այդ իրադարձությունը, բայց սերժանտների տրամադրությունը ամենեւին էլ տոնական չէ: Ընդհակառակը` ինչ-որ շփոթվածություն է զգացվում: Այս վիճակը բռնցքամարտի լեզվով կոչվում է նոգդաուն: Սա այն դեպքն է, երբ բռնցքամարտիկը մի ակնթարթ անջատվում է, բայց ետ է գալիս արագ, եւ դեռ կարող է շարունակել պայքարը: Թե բռնցքամարտում եւ թե ամենուր` ամենավտանգավոր հարվածները անսպասելի հարվածներն են, իսկ համաժողովրդական շարժման կոնգրեսում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առնվազն երեք այդպիսի հարված հասցրեց ավազակապետությանը:Առաջին հարվածը Տեր-Պետրոսյանի հայտարարությունն էր Ղարաբաղի վերաբերյալ. առաջին նախագահն ասաց, որ ԼՂՀ-ին սպառնացող անմիջական ռազմական վտանգի դեպքում ինքը իր համախոհներին կոչ կանի դադարեցնել քաղաքական պայքարը եւ լծվել «հայրենիքի պաշտպանության նվիրական գործին»: Սա ուղղակի «հայրական ապտակ» է սերժանտական իշխանությանը, որը 10 տարի փորձում է ապացուցել, որ Տեր-Պետրոսյանը ծախում է Ղարաբաղը: Տեր-Պետրոսյանը ցույց տվեց, որ շատ արագ կարող է ընդդիմության առաջնորդից վերածվել կամավորական շարժման առաջնորդի: Բայց այս քայլով առաջին նախագահը ավելին արեց. նա ըստ էության կանխեց ղարաբաղյան պատերազմի ` թվում է անխուսափելի բռնկումը: Իլհամ Հեյդար օղլին, որ վերջերս ինչ-որ ոգեւորվել էր, Տեր-Պետրոսյանի ապտակի հավասարազոր հասցեատեր դարձավ, եւ դա նրա համար սթափեցնող նշանակություն ունեցավ: Ադրբեջանում ոգեւորվել էին, որ Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի եւ մյուսների պես տղերքը բանտում են հայտնվել, բայց հիմա հասկացան, որ էս տղերքը Սերժի ու Ռոբերտի նկատմամբ ունեցած «քենը» կարող են ադրբեջանցիներից հանել: Տեր-Պետրոսյանի ելույթից հետո բացառվում է նաեւ պատերազմի հրահրումը հայկական կողմից, որովհետեւ հիմա իրադարձությունների նման զարգացումը կհանգեցնի ընդդիմադիր ակտիվիստների զինված ջոկատների ձեւավորմանը:
Երկրորդ հայրական ապտակը կոչն էր ԱՄՆ կառավարությանը չդադարեցնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորումը Հայաստանում: Սա էլ ապտակ էր այն պատճառով, որ իշխանական քարոզչությունը 10 տարի փորձում է ապացուցել, որ Տեր-Պետրոսյանը առաջնորդվում է «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով:
Հաջորդ հայրական ապտակը այն էր, որ Տեր-Պետրոսյանը Սերժիկ Սարգսյանին` մարտի 1-ի սպանդից սահմանազատվելու շանս տվեց: Այս ամենին իշխանությունը չէր սպասում եւ սա ավելի է ուժեղացնում նրա ստացած հարվածը: Բայց դրա ուժը ավելի հասկանալի է դառնում, երբ արձանագրում ենք, որ իշխանությունը պատրաստ չէ, չի կարող հակահարված հասցնել: Որովհետեւ այս իրավիճակում հակահարված հասցնելու համար իշխանությունը պետք է անհապաղ ազատի քաղբանտարկյալներին, ձեռնամուխ լինի մարտի 1-ի դեպքերի անկախ միջազգային հետաքննության իրականացմանը, եւ մինչեւ այս հետաքննության ավարտը կասեցնի այն խայտառակ նախաքննությունը, որ իրականացնում է Հատուկ քննչական ծառայություն կոչված կրկեսը: Իսկ նման քայլերի իշխանությունը, թերեւս, ի վիճակի չէ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ 06-05-2008
Փարք՜ քեզ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ որ իսկական ՀԱՅԵՍ ու դու պայքարում ես ՀԱՅ ազգի համար..մի բան ասեմ ես՜՜ Տարոնին ճանաչել եմ որպես Հայրենասեր Տղա՜ Ինք միշտ օգնելա մեր Ազատամարտիկների ընտանիքներին եվ նա միշտ ժողովրդի կողմնա եղել............- HA HA HA HA HA HA HA
Vahag գրել է:- SARGIS
Փարք՜ քեզ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ որ իսկական ՀԱՅԵՍ ու դու պայքարում ես ՀԱՅ ազգի համար..մի բան ասեմ ես՜՜ Տարոնին ճանաչել եմ որպես Հայրենասեր Տղա՜ Ինք միշտ օգնելա մեր Ազատամարտիկների ընտանիքներին եվ նա միշտ ժողովրդի կողմնա եղել............
Չգիտեմ որտեղից գիտես բայց չէս սխալվում,անպայման իրան կնտրեի եթեմրցակից ունենար- SARGIS
ABO գրել է:
Тарон Маркарянн каргин тга инкн им мотик нкерна мишт аснога еге зовацнери нтаникнерин таги анапаов нтаникнерин идеп воч тагапетарани бюжеиц аил ир барегорцакан нкерутюниц оринак амси 8 ин 10000 драм на кбажани болор Зогвац Азатамартикнерин вираворнерин инчпес наев зинвораканерин твов 160 нтаниг у ели асум ем каргин тагапета апри инкн
հայ գրել է:- Vahag
Ինչ գրել են լրիվ ճիշտա,ես ել եմ շատ գոհ:
Որևե մեկե կարող է ասել ,թե նախագահական ընտրությունները
զեյթուն-ավան թաղում ինչպես են անցել?- Vahag
Vahag գրել է:- հայ
Որևե մեկե կարող է ասել ,թե նախագահական ընտրությունները
զեյթուն-ավան թաղում ինչպես են անցել?
Ինչպես բոլոր տեղերում,բայց ավելի հանգիստ,երևի քեզ հայտնիա որ Ավանում գրեթե 90%-ը Հանրապետականա,բայց հիասթափություն ապրեցին այդքան ձայն չտարան:Ավան համայնքում ՍՍ-ն ԼՏՊ-ից մի 1000 ձայնովա առավել եղել այն էլ ................... հետո,դրա համար էլ ահավոր կատաղած են եղել:- հայ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է
2ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար ...Ո՞Վ Է ԻՐԱՎԱՍՈՒ
«Եթե մեր գծի տերերը որոշեն պլանը նվազեցնել, ապա ինձ չի թվում, որ տրանսպորտի ուղեվարձի վրա գազի սուբսիդավորման դադարեցումը կկարողանա բացասաբար ազդել»,- մեզ հետ զրույցում ասաց երեւանյան երթուղային տաքսիներից ...3 ԲՆԱԿԻՉ ԶՈՀՎԵԼ Է ԱՅՐՎԱԾՔՆԵՐԻՑ
Մայիսի 7-ին, ժամը 02.53-ին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.46-ին, մարվել` 03.59-ին: Այրվել են Լ. Մկրտչյանին ...ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ
6Մայիսի 18-ին Ավանում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, որին մասնակցելու է միայն մի թեկնածու՝ գործող թաղապետ Տարոն Մարգարյանը: Թաղամասի բնակիչներից փորձեցին պարզել`արդյոք ի՞նչ կարծիք ...ԹԱՏՐՈՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՉԼՈՒԾՎԱԾ
Մայիսի վերջին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կսկսվեն նորոգման աշխատանքներ: Պետական բյուջեից 50 միլիոն դրամ է հատկացվել, որով պետք է կարգավորվեն թատրոնի գազաֆիկացման, ջեռուցման ...ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Պահպանողական կուսակցության եւ «Երիտասարդ պահպանողականների միություն» ՀԿ-ի կնիքները վերջապես վերադարձվել են `թեեւ առանց հիմքերի մասին պաշտոնական գրության: Մարտի 3-ին դրանք առգրավվել էին Հայաստանի ԱԱԾ-ի ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԴԱՌՆԱ ԵՄ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻՆ
Եվրամիությունը նոր` 7000մլն եվրո արժողությամբ երկարաժամկետ նախագիծ է սկսում, որի նպատակը միությանը սահմանակից պետություններում դրամաշնորհային ծրագրեր իրականացնելն է: ԵՄ Հարեւանության ներդրումային ծրագրով ...ՄԱՐԶԻՉԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
«Ուլիսի» ակումբի գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը հրաժարական է տվել, որի գլխավորությամբ թիմը անցկացրած 4 հանդիպումներից 3-ում զիջել է մրցակիցներին:
Նա առայժմ չցանկացավ զրուցել իր հրաժարականի մասին: ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԹՈՒՅԼ ԿՏԱ՞Ն
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը ապրիլի 30-ին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` Արամ Կարապետյանի ...« ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵԽ ՑՈՒՑՈՒՄ ՊԵՏՔ ՉԷ »
Երեկ հեռուստաեթերում ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը խոստացավ ընդդիմության հետ երկխոսությանը նպաստելու նպատակով այսօր առավոտյան ժամը 11-ին զանգահարել Լեւոն Զուրաբյանին, ում հետ, ըստ Իսագուլյանի, ...«ՍԱ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է»
Մայիսի 9-ին Իջեւանի «Արնար» մարզադաշտում Երեւանի «Արարատը» եւ «Բանանցը» կվիճարկեն Հայաստանի 2008թ. գավաթը: 2 թիմերն էլ արդեն մրցավայրում են եւ նախապատրաստվում են եզրափակիչ մրցավեճին:
«Արարատի» գլխավոր ...ՄԵԴՎԵԴԵՎԸ ԵՐԴՎԵՑ
Դմիտրի Մեդվեդեւը այսօր երդվեց եւ պաշտոնապես մտավ Կրեմլ:
Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությունը:
Մեդվեդեւը, որը երկրի վարչապետի առաջին տեղակալն էր, նախագահ ...ԴԱՆԱԿԻ ՄԱՀԱՑՈՒ ԵՐԿՈՒ ՀԱՐՎԱԾ
Մայիսի 6-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում ոմն Գագիկից ահազանգ էր ստացվել, որ Սեւանի փող. 2-րդ նրբ. թիվ 67 տանը մարդ է մահացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ մայիսի 5-ին, ժամը ...ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԿՈՎՆ ՈՒ ՄՈԶԻՆ
Մայիսի լույս 6-ի գիշերը սահմանամերձ Կոթի գյուղում անհայտ անձինք գողացել են գյուղի բնակիչ Սերյոժա Սեյրանյանի 2 կովը եւ 2 մոզին: Վերջին 15 տարվա ընթացքում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում անասնագողության ...«ԼԵՎՈՆԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՉԷ»
25
Արդեն 2-րդ տարին է «Հայ Կամավորականների Համախմբման» եւ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, պատերազմի տարիներին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, առաջին ...ԿՐԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆ ՉԻ՞ ԵՂԵԼ
2
«Մարտի 1-ի դեպքերը ոչ նախապատրաստված, ոչ կանխորոշված, ոչ էլ նախանշված չեն եղել, դրանք ընթացքում առաջացած դեպքեր են եղել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, ...ԱՐՈՆՅԱՆԸ ՎԱՐԿԱՆԻՇՈՎ 2-ՐԴՆ Է
Այսօր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ «Մ-Տել Մաստերս» շախմատային միջազգային մրցաշարի բացման արարողությունը, իսկ վաղվանից պայքարի մեջ կմտնեն մասնակից 6 գրոսմայստերները: Մասնակիցների թվում ...ԴԱՏԱՐԱՆ ՄՈՒՏՔԸ ՄԻԱՅՆ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան մտնել արդեն հնարավոր է միայն անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Դռան մոտ կանգնած էին դատարանի հսկիչ ծառայության կարգադրիչները ...ԿԿԱՌՈՒՑՎԻ 4-ՐԴ ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԱՅԱՆ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` մայիսի 7-ին կայացած նիստում քննարկվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008-2010 թթ. ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին» հանձնաժողովի 2008 թվականի ...ԺՈՒԿ-Ը ԿՈՂՄ Է ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ
«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն քաղաքական խորհուրդը հավանություն է տալիս Լեւոն .Տեր-Պետրոսյանի` Համաժողովրդական շարժումը «Հայ ազգային կոնգրես» /ՀԱԿ/ վերանվանելու նպատակահարմարության առաջարկին` ...«ԱՆՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԽԱՂԻՆ»
Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տիգրան Ղարաբաղցյանը, այս տարի հունվարին տեղափոխվելով Վառնայի «Չեռնո Մորե», հնարավորություն ունի իր առաջին տիտղոսը նվաճել նոր ակումբի կազմում: ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՀԱԶԱՆԳԵԼ
080-080-804 «թեժ» հեռախոսահամարը, որը նախատեսված էր ընտրությունների ընթացքում իրավական աջակցություն ցուցաբերել ընտրական գործընթացներում ներգրավված բոլոր մասնակիցներին, ընտրություններից հետո էլ շարունակում ...ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԱՐԺԱՆԻՔՆԵՐՆ ԱՆԾԱՆՈ՞Թ ԵՆ
11
«Քաղաքացիություն ձեռք բերելու համար անձը ինքը պետք է ներկայացնի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, այդ թվում նաեւ՝ օրենքը պահանջում է, որ անձը ինքը լրացնի իր դիմում-հարցաթերթիկը: Կա նաեւ ՀՀ Սահմանադրության ...ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ ՊԱՏԺԵԼՈ՞Ւ ԵՆ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում Աժ նախագահ Տիգրան Թորոսյանն անդրադարձավ ...ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ
Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում նաեւ ընդհանրապես ոստիկանության գործողությունների օրինականություն, կիրառված միջոցների համարժեքությունը ստուգելու ...ԿՆԱԽԱԳԱՀԻ ՇՎԵԴԻԱՆ
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն այսօրվանից կգլխավորի Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիդտը: Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանի ընթացքում Սլովենիայի ԱԳ նախարար Յան Կուբիշն այսօր ամփոփել է իրենց նախագահության ...ՍԴ-Ն ԿԼՍԻ «ՌԱԴԻՈ ՀԱՅԻ» ՀԱՅՑԸ
Մայիսի 13-ին ժամը 11-ին ՀՀ Սահմանադրական դատարանը լսելու է Ռադիո Հայ ռադիոկայանի դիմումը, որով ռադիոկայանը վիճարկում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին » ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ ՀԱՑԱԴՈՒԼ
Նախատեսված ժամը 11-ի փոխարեն Շիրակի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանում դատական նիստն սկսվեց ժամը 13:35-ին. շարունակվում էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, ...
ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐԻՆ
ՈՒՂԵԳՐԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
«ՉԵՂԱԾ ՕՐԵՆՔՈՎ ԲԱՆԱԿԸ ԿԻՐԱՌԵՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ»
ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿ ՍՈՖԻԱՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
«ԼՂՀ-Ն ՈՐՊԵՍ ՄԻԱՎՈՐ ԱՅՍՕՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»
ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

ԽՈՐՀՈՒՐԴՆ ԷԼ ԿԱ, ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԷԼ

ՍՊԱՆԵԼ ԵՆ

«ԼԵՎՈՆԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՉԷ»

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ Է

ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԶՈՐՔԻ ՄԵՋ ՌՈՒՍ ԵՎ ՉԵՉԵՆ ԵՆ ԵՂԵ՞Լ

ՍԷՖԻԼՅԱՆՆ ՈՒ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ «ԴԵՌ ՉԵՆ ՈՒՂՂՎԵԼ»

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻ ՄԵԾ ԽՈՒՄԲ ՄՆԱՑ ԴՐՍՈՒՄ

«ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՍ ԵՄ»

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ

- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

