
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է
ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որին հետեւեց ընդլայնված հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի ներկայությամբ:
Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնեց, որ նախարարների հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ, երկու նախարարները կարծիքներ փոխանակեցին Ղարաբաղի գործընթացի վերաբերյալ, ներկայացրեցին իրենց երկրների մոտեցումները եւ պայմանավորվեցին շարունակել բանակցությունները: Նախարարները նախագահներին կներկայացնեն քննարկման արդյունքները եւ նախագահների կողմից կընդունվեն հետագա անելիքները:
Մինչ այդ նույն տեղում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համանախագահների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա բանակցությունների շարունակման հետ կապված հարցեր: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով մինչեւ օրս համանախագահների գործունեությունը եւ գործադրած ջանքերը, հայտնեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու բանակցությունները լուծումներ գտնելու համար:
Քննարկում
hay գրել է:- der aptakner saht en linelu
ԿԱՐԴԱՑԵՔ ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐԱԸստ իշխանական վարկածի, դա մի միջոցառում էր, որտեղ ոգեւորության նշույլ անգամ չկար, ավելին` ընդդիմությանը փորձ արվեց վերագրել պարտվողական տրամադրութուններ: Թվում է, թե խելոք է մտածված, բայց իշխանությունները իրենք էլ չդիմացան իրենց սկսած խաղին: Եթե ընդդիմությունը հանձնվել է, հարկավոր է տոնել այդ իրադարձությունը, բայց սերժանտների տրամադրությունը ամենեւին էլ տոնական չէ: Ընդհակառակը` ինչ-որ շփոթվածություն է զգացվում: Այս վիճակը բռնցքամարտի լեզվով կոչվում է նոգդաուն: Սա այն դեպքն է, երբ բռնցքամարտիկը մի ակնթարթ անջատվում է, բայց ետ է գալիս արագ, եւ դեռ կարող է շարունակել պայքարը: Թե բռնցքամարտում եւ թե ամենուր` ամենավտանգավոր հարվածները անսպասելի հարվածներն են, իսկ համաժողովրդական շարժման կոնգրեսում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առնվազն երեք այդպիսի հարված հասցրեց ավազակապետությանը:
Առաջին հարվածը Տեր-Պետրոսյանի հայտարարությունն էր Ղարաբաղի վերաբերյալ. առաջին նախագահն ասաց, որ ԼՂՀ-ին սպառնացող անմիջական ռազմական վտանգի դեպքում ինքը իր համախոհներին կոչ կանի դադարեցնել քաղաքական պայքարը եւ լծվել «հայրենիքի պաշտպանության նվիրական գործին»: Սա ուղղակի «հայրական ապտակ» է սերժանտական իշխանությանը, որը 10 տարի փորձում է ապացուցել, որ Տեր-Պետրոսյանը ծախում է Ղարաբաղը: Տեր-Պետրոսյանը ցույց տվեց, որ շատ արագ կարող է ընդդիմության առաջնորդից վերածվել կամավորական շարժման առաջնորդի: Բայց այս քայլով առաջին նախագահը ավելին արեց. նա ըստ էության կանխեց ղարաբաղյան պատերազմի ` թվում է անխուսափելի բռնկումը: Իլհամ Հեյդար օղլին, որ վերջերս ինչ-որ ոգեւորվել էր, Տեր-Պետրոսյանի ապտակի հավասարազոր հասցեատեր դարձավ, եւ դա նրա համար սթափեցնող նշանակություն ունեցավ: Ադրբեջանում ոգեւորվել էին, որ Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի եւ մյուսների պես տղերքը բանտում են հայտնվել, բայց հիմա հասկացան, որ էս տղերքը Սերժի ու Ռոբերտի նկատմամբ ունեցած «քենը» կարող են ադրբեջանցիներից հանել: Տեր-Պետրոսյանի ելույթից հետո բացառվում է նաեւ պատերազմի հրահրումը հայկական կողմից, որովհետեւ հիմա իրադարձությունների նման զարգացումը կհանգեցնի ընդդիմադիր ակտիվիստների զինված ջոկատների ձեւավորմանը:
Երկրորդ հայրական ապտակը կոչն էր ԱՄՆ կառավարությանը չդադարեցնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորումը Հայաստանում: Սա էլ ապտակ էր այն պատճառով, որ իշխանական քարոզչությունը 10 տարի փորձում է ապացուցել, որ Տեր-Պետրոսյանը առաջնորդվում է «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով:
Հաջորդ հայրական ապտակը այն էր, որ Տեր-Պետրոսյանը Սերժիկ Սարգսյանին` մարտի 1-ի սպանդից սահմանազատվելու շանս տվեց: Այս ամենին իշխանությունը չէր սպասում եւ սա ավելի է ուժեղացնում նրա ստացած հարվածը: Բայց դրա ուժը ավելի հասկանալի է դառնում, երբ արձանագրում ենք, որ իշխանությունը պատրաստ չէ, չի կարող հակահարված հասցնել: Որովհետեւ այս իրավիճակում հակահարված հասցնելու համար իշխանությունը պետք է անհապաղ ազատի քաղբանտարկյալներին, ձեռնամուխ լինի մարտի 1-ի դեպքերի անկախ միջազգային հետաքննության իրականացմանը, եւ մինչեւ այս հետաքննության ավարտը կասեցնի այն խայտառակ նախաքննությունը, որ իրականացնում է Հատուկ քննչական ծառայություն կոչված կրկեսը: Իսկ նման քայլերի իշխանությունը, թերեւս, ի վիճակի չէ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ 06-05-2008
Nikolik tgha es heli hraparak xosa kam gna myusneri het qo gaghaparneri hamar nsti. Bayc mi paxkvi mord peshi tak u hervic axporn axpor dem hani ay ghzoghlan. Mek mek el hum dsu ker dsend mi qich koshtana te che ed barak dsenid hetevic shat mard chi ga.- der aptakner saht en linelu
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է
2ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար ...Ո՞Վ Է ԻՐԱՎԱՍՈՒ
«Եթե մեր գծի տերերը որոշեն պլանը նվազեցնել, ապա ինձ չի թվում, որ տրանսպորտի ուղեվարձի վրա գազի սուբսիդավորման դադարեցումը կկարողանա բացասաբար ազդել»,- մեզ հետ զրույցում ասաց երեւանյան երթուղային տաքսիներից ...3 ԲՆԱԿԻՉ ԶՈՀՎԵԼ Է ԱՅՐՎԱԾՔՆԵՐԻՑ
Մայիսի 7-ին, ժամը 02.53-ին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.46-ին, մարվել` 03.59-ին: Այրվել են Լ. Մկրտչյանին ...ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ
6Մայիսի 18-ին Ավանում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, որին մասնակցելու է միայն մի թեկնածու՝ գործող թաղապետ Տարոն Մարգարյանը: Թաղամասի բնակիչներից փորձեցին պարզել`արդյոք ի՞նչ կարծիք ...ԹԱՏՐՈՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՉԼՈՒԾՎԱԾ
Մայիսի վերջին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կսկսվեն նորոգման աշխատանքներ: Պետական բյուջեից 50 միլիոն դրամ է հատկացվել, որով պետք է կարգավորվեն թատրոնի գազաֆիկացման, ջեռուցման ...ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Պահպանողական կուսակցության եւ «Երիտասարդ պահպանողականների միություն» ՀԿ-ի կնիքները վերջապես վերադարձվել են `թեեւ առանց հիմքերի մասին պաշտոնական գրության: Մարտի 3-ին դրանք առգրավվել էին Հայաստանի ԱԱԾ-ի ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԴԱՌՆԱ ԵՄ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻՆ
Եվրամիությունը նոր` 7000մլն եվրո արժողությամբ երկարաժամկետ նախագիծ է սկսում, որի նպատակը միությանը սահմանակից պետություններում դրամաշնորհային ծրագրեր իրականացնելն է: ԵՄ Հարեւանության ներդրումային ծրագրով ...ՄԱՐԶԻՉԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
«Ուլիսի» ակումբի գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը հրաժարական է տվել, որի գլխավորությամբ թիմը անցկացրած 4 հանդիպումներից 3-ում զիջել է մրցակիցներին:
Նա առայժմ չցանկացավ զրուցել իր հրաժարականի մասին: ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԹՈՒՅԼ ԿՏԱ՞Ն
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը ապրիլի 30-ին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` Արամ Կարապետյանի ...« ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵԽ ՑՈՒՑՈՒՄ ՊԵՏՔ ՉԷ »
Երեկ հեռուստաեթերում ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը խոստացավ ընդդիմության հետ երկխոսությանը նպաստելու նպատակով այսօր առավոտյան ժամը 11-ին զանգահարել Լեւոն Զուրաբյանին, ում հետ, ըստ Իսագուլյանի, ...«ՍԱ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է»
Մայիսի 9-ին Իջեւանի «Արնար» մարզադաշտում Երեւանի «Արարատը» եւ «Բանանցը» կվիճարկեն Հայաստանի 2008թ. գավաթը: 2 թիմերն էլ արդեն մրցավայրում են եւ նախապատրաստվում են եզրափակիչ մրցավեճին:
«Արարատի» գլխավոր ...ՄԵԴՎԵԴԵՎԸ ԵՐԴՎԵՑ
Դմիտրի Մեդվեդեւը այսօր երդվեց եւ պաշտոնապես մտավ Կրեմլ:
Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությունը:
Մեդվեդեւը, որը երկրի վարչապետի առաջին տեղակալն էր, նախագահ ...ԴԱՆԱԿԻ ՄԱՀԱՑՈՒ ԵՐԿՈՒ ՀԱՐՎԱԾ
Մայիսի 6-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում ոմն Գագիկից ահազանգ էր ստացվել, որ Սեւանի փող. 2-րդ նրբ. թիվ 67 տանը մարդ է մահացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ մայիսի 5-ին, ժամը ...ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԿՈՎՆ ՈՒ ՄՈԶԻՆ
Մայիսի լույս 6-ի գիշերը սահմանամերձ Կոթի գյուղում անհայտ անձինք գողացել են գյուղի բնակիչ Սերյոժա Սեյրանյանի 2 կովը եւ 2 մոզին: Վերջին 15 տարվա ընթացքում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում անասնագողության ...«ԼԵՎՈՆԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՉԷ»
25
Արդեն 2-րդ տարին է «Հայ Կամավորականների Համախմբման» եւ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, պատերազմի տարիներին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, առաջին ...ԿՐԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆ ՉԻ՞ ԵՂԵԼ
2
«Մարտի 1-ի դեպքերը ոչ նախապատրաստված, ոչ կանխորոշված, ոչ էլ նախանշված չեն եղել, դրանք ընթացքում առաջացած դեպքեր են եղել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, ...ԱՐՈՆՅԱՆԸ ՎԱՐԿԱՆԻՇՈՎ 2-ՐԴՆ Է
Այսօր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ «Մ-Տել Մաստերս» շախմատային միջազգային մրցաշարի բացման արարողությունը, իսկ վաղվանից պայքարի մեջ կմտնեն մասնակից 6 գրոսմայստերները: Մասնակիցների թվում ...ԴԱՏԱՐԱՆ ՄՈՒՏՔԸ ՄԻԱՅՆ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան մտնել արդեն հնարավոր է միայն անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Դռան մոտ կանգնած էին դատարանի հսկիչ ծառայության կարգադրիչները ...ԿԿԱՌՈՒՑՎԻ 4-ՐԴ ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԱՅԱՆ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` մայիսի 7-ին կայացած նիստում քննարկվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008-2010 թթ. ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին» հանձնաժողովի 2008 թվականի ...ԺՈՒԿ-Ը ԿՈՂՄ Է ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ
«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն քաղաքական խորհուրդը հավանություն է տալիս Լեւոն .Տեր-Պետրոսյանի` Համաժողովրդական շարժումը «Հայ ազգային կոնգրես» /ՀԱԿ/ վերանվանելու նպատակահարմարության առաջարկին` ...«ԱՆՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԽԱՂԻՆ»
Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տիգրան Ղարաբաղցյանը, այս տարի հունվարին տեղափոխվելով Վառնայի «Չեռնո Մորե», հնարավորություն ունի իր առաջին տիտղոսը նվաճել նոր ակումբի կազմում: ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՀԱԶԱՆԳԵԼ
080-080-804 «թեժ» հեռախոսահամարը, որը նախատեսված էր ընտրությունների ընթացքում իրավական աջակցություն ցուցաբերել ընտրական գործընթացներում ներգրավված բոլոր մասնակիցներին, ընտրություններից հետո էլ շարունակում ...ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԱՐԺԱՆԻՔՆԵՐՆ ԱՆԾԱՆՈ՞Թ ԵՆ
11
«Քաղաքացիություն ձեռք բերելու համար անձը ինքը պետք է ներկայացնի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, այդ թվում նաեւ՝ օրենքը պահանջում է, որ անձը ինքը լրացնի իր դիմում-հարցաթերթիկը: Կա նաեւ ՀՀ Սահմանադրության ...ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ ՊԱՏԺԵԼՈ՞Ւ ԵՆ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում Աժ նախագահ Տիգրան Թորոսյանն անդրադարձավ ...ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ
Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում նաեւ ընդհանրապես ոստիկանության գործողությունների օրինականություն, կիրառված միջոցների համարժեքությունը ստուգելու ...ԿՆԱԽԱԳԱՀԻ ՇՎԵԴԻԱՆ
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն այսօրվանից կգլխավորի Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիդտը: Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանի ընթացքում Սլովենիայի ԱԳ նախարար Յան Կուբիշն այսօր ամփոփել է իրենց նախագահության ...ՍԴ-Ն ԿԼՍԻ «ՌԱԴԻՈ ՀԱՅԻ» ՀԱՅՑԸ
Մայիսի 13-ին ժամը 11-ին ՀՀ Սահմանադրական դատարանը լսելու է Ռադիո Հայ ռադիոկայանի դիմումը, որով ռադիոկայանը վիճարկում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին » ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ ՀԱՑԱԴՈՒԼ
Նախատեսված ժամը 11-ի փոխարեն Շիրակի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանում դատական նիստն սկսվեց ժամը 13:35-ին. շարունակվում էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, ...
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՀԱՂԹԱՀԱՐԵՑ ԱՆԳԱՄ ԱՌԱՋԻՆ ԱՐԳԵԼՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ՄՆԱԼ ԵՎՐԱԸՆՏԱՆԻՔԻՑ
ԼՈՒՐՋ ՀԻՄՔԵՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ
«ՌՈՒԲԵԺ 2008»-Ի ՆԱԽՕՐԵԻՆ
ՄՈՆԻԿԱՆ ՈՒ ՄԱՇԱՆ
ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

ԽՈՐՀՈՒՐԴՆ ԷԼ ԿԱ, ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԷԼ

ՍՊԱՆԵԼ ԵՆ

«ԼԵՎՈՆԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՉԷ»

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ Է

ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԶՈՐՔԻ ՄԵՋ ՌՈՒՍ ԵՎ ՉԵՉԵՆ ԵՆ ԵՂԵ՞Լ

ՍԷՖԻԼՅԱՆՆ ՈՒ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ «ԴԵՌ ՉԵՆ ՈՒՂՂՎԵԼ»

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻ ՄԵԾ ԽՈՒՄԲ ՄՆԱՑ ԴՐՍՈՒՄ

«ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՍ ԵՄ»

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ

- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

