
«ՄՈԼՈՐԵՑՆՈՂ ԿԵՏ ԿՈԱԼԻՑԻՈՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

«Ժառանգություն» կուսակցությունը` ի գիտություն ընդունելով իշխող կոալիցիայի 4 կուսակցությունների մայիսի 4-ի ընդհանուր հայտարարությունը, միաժամանակ պահանջում է անհապաղ ուղղում մտցնել փաստաթղթի կետերից մեկում, «որն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը եւ հատվածապաշտական ու մոլորեցնող բնույթ ունի»:
Հայաստանում «կայուն ժողովրդավարական հաստատությունների զարգացման եւ օրենքի գերակայության ապահովման» նպատակով բարեփոխումների պատրաստակամությամբ` կոալիցիոն կուսակցությունների հայտարարության մեջ ափսոսանք կար, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է մասնակցել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի առաջարկությունների իրագործման նպատակով աշխատանքային խմբի աշխատանքին:
«Ժառանգություն» կուսակցության հայտարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Եթե կոալիցիոն կուսակցությունների իրական նպատակը լիներ հանրությանն ամբողջական ճշմարտության ներկայացումը եւ քաղաքական երկխոսության համար անհրաժեշտ մթնոլորտի ստեղծումը, ապա նրանք սույն հայտարարության մեջ հանիրավի չէին «հոլովի» Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգության» անունը:
«Ժառանգությունը» գնահատում է կոալիցիայի` գործընկերային մասնակցության հրավերը, սակայն լուրջ չի համարում, երբ իշխանությունը կամ նրա լիազոր ներկայացուցիչները մերկապարանոց ոճով շեշտում են անկեղծ երկխոսության հրամայականը, իսկ հետո ԶԼՄ-ներով հնչեցնում վիճահարույց մեկնաբանություններ, որոնք միտված են քողարկել ստանձնած պարտավորությունների մակերեսային ընկալումը եւ հանգեցնել այնպիսի իրականության մատուցմանը, որն ամենալավատեսական գնահատանքի պարագայում անգամ որեւէ աղերս չունի իրենց ասածների հետ:
Տասն օր առաջ, երբ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը հեռախոսազանգով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին խնդրեց համաձայնել ընդգրկվելու նախագահի կարգադրությամբ ձեւավորվող միջգերատեսչական աշխատանքային խմբում, որը պետք է մինչեւ մայիսի 10-ը ԵԽԽՎ 1609-րդ բանաձեւի հետ կապված առաջարկների ցուցակ ներկայացնի նախագահին, Հովհաննիսյանն ի թիվս այլ հանգամանքների տեղեկացրեց, որ ընտանեկան եւ մասնագիտական պատճառներով ինքն այդ օրերին Հայաստանում չի լինելու: Այդուհանդերձ` «Ժառանգության» ղեկավարը պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում անմիջական ու իմաստալից երկխոսության մեջ մտնել նախագահի եւ նրա աշխատանքային խմբի հետ: Ավելին` խմբի ամենօրյա աշխատանքներին մասնակցելու համար «Ժառանգության» վարչությունը Հովհաննիսյանի փոխարեն առաջարկեց խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանին, ում փաստորեն մերժեցին:
Իհարկե, կոալիցիան եւ նրա հայտարարությունների հեղինակներն ազատ են գրելու այն, ինչ ցանկանում են: Բայց եթե սկզբունքայնությունը ոչ մի արժեք չունի եւ եթե միակ նպատակը պարզապես Ստրասբուրգ տանելու համար պաշտոնական, սակայն մեռելածին մի արձանագրություն ստեղծելն է, ապա նրանք Րաֆֆի Հովհաննիսյանին եւ «Ժառանգությանը» թող հեռու պահեն դրանից: Ինչպես, երբ եւ որտեղ աշխատելու հարցում «Ժառանգությունն» անհարկի եւ ինքնանպատակ քարոզների կարիք չունի:
Այս ամենով հանդերձ` եթե ԵԽԽՎ համապատասխան բանաձեւի եւ նրանում ներառված պահանջների (որի օգտին նրա բոլոր պատվիրակները քվեարկել էին) վերաբերյալ կոալիցիայի հայտարարության մեջ կա ներկա ճգնաժամի լրջության հստակ ըմբռնում, ապա «Ժառանգությունը» պատրաստ է հավատով բանակցելու կոալիցիայի եւ նրա ղեկավարի հետ` Հայաստանի եւ մեր ժողովրդի իրական ազգային վերածննդի ծրագիրը կյանքի կոչելու համար:
Քննարկում
XIRURG գրել է:
Կոչ պատգամավորներին. բա դուք անհարմար չեք զգում, մի քիչ դրամ հատկացրեք րաֆֆիկին, թող պլաստիկ օպեռացիա անի վզից վերեվ, թե չէ ոնց որ , մեր հանրապետությունում, ադրբեջանի դեսպանը լինի.լավ վիրաբույժի տեղ գիտեմ.
ՄԵԿ ՇԱԲԱԹՈՎ ՎԱՏԻԿԱՆ
6Մայիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու պետ Նորին Սրբություն Բենեդիկտ ԺԶ Պապի հրավերով մեկնեց Վատիկան` երկու եկեղեցիների միջեւ եղբայրական ...ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՀԵՏ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՅՍՕՐ
Փարիզում կայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆրանսիայի ԱԳ եւ եվրոպական համագործակցության հարցերով նախարար Բեռնար Կուշների առաջին պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ, տարածաշրջանային ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է ՀԱՐՑՈՒՄ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իր պաշտոնական վեբ-կայքի միջոցով հանրության շրջանում անցկացնում է հարցում` մրցակցության խնդիրների վերաբերյալ: Հարցումն անցկացնելով Հանձնաժողովը ...ԺԱՅՌԱԲԵԿՈՐՆԵՐԸ ՊՈԿՎԵԼ ԵՆ
Մայիսի 5-ին, ժամը 09.20-ին հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ մայիսի 4-ին, ժամը 23.00-ի սահմաններում Ալավերդի-Ախթալա ավտո֊ճա֊նապարհի 10-րդ կմ-ին հարակից թեք լանջի 300-400 մետր բարձրությունից տարբեր ...ԵԿԵԼ ԵՆ ՆԱՏՕ-ԻՑ
Այսօր երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը` ՀՀ պաշտպանության նախարարությունում քննարկումներ անցկացնելու` համագործակցությունը շարունակելու, ռազմակրթական ծրագրերի կատարելագործման ...«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ» ԵՎ «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՆ»
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց նոր մեկնարկած առաջնություններում աստիճանաբար ընդգծվում են առաջատարները:
Տղամարդկանց պայքարում բավական հաջող է հանդես գալիս «Պոլիտեխնիկը», որը նախ 75:51 հաշվով ...ՀԱՂԹԵՑԻՆ ՆԱԵՎ «ՎԻՉԵՆՑԱՅԻՆ»
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն իր 2-րդ հանդիպումն անցկացրեց Իտալիայի միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում: Այս անգամ մեր թիմը մրցեց իտալական Բ Սերիան ներկայացնող «Վիչենցա» ...400 ԴՐԱՄ ՎՃԱՐՈՂԸ 500 ԷԼ ԿՎՃԱՐԻ՞
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Աբովյանի մեկ տասնյակից ավելի տաքսի ծառայությունների տնօրենները ընդանուր ժողովում որոշել են, որ Աբովյանում գործող միջքաղաքային երթի նվազագույն սակագինը կբարձրանա 100 դրամով` նախկին ...ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԿՈՉ ԱՄՆ-ԻՑ
Համաժողովրդական Շարժմանը սատարող Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնը ողջունում է Շարժման երկրորդ կոնգրեսի աշխատանքները և նրա կողմից նախանշված առաջիկա առաջադրանքները։
Կենտրոնը հայտարարում ...ԳՆԴԱԿՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԴԱՇՏՈ՞ՒՄ Է
2
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովն այսօր էլ չի բացառում իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը: Սակայն նա այն տեսնում է ոչ թե քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ նմանատիպ հարցերի ...ՍՊԱՆԵԼ ԵՆ 32-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ
Մայիսի 6-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում ոմն Գագիկից ահազանգ է ստացվել, որ Սեւանի փող. 2-րդ նրբ. թիվ 67 տանը մարդ է մահացել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 5-ին, ժամը ...ԱԲԽԱԶԻԱՅԻՆ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՍԵՐՏ ԿԱՊԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Սուխումի պաշտոնյաների կարծիքով, Մոսկվայի նոր քաղաքականությունն իրենց կօգնի ավելի շատ հեռանալ Վրաստանից: Աբխազիան մեծ ուրախությամբ է արձագանքել Մոսկվայի` չճանաչված հանրապետության հետ շատ ավելի մեծ քաղաքական ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԴԱՐԴ ՉԻ ԱՆՈՒՄ
1
Մինչ ԵԽԽՎ հերթական բանաձեւը հորդորում է ՀՀ իշխանություններին վերանայել հեռուստատեսային ոլորտը կարգավորող հանձնաժողովների ձեւավորման կարգը, մոտենում է հեռուստաընկերությունների արտոնագրման ժամկետը:
...ՏԱՐԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ
3
ՀՀ քաղաքացի, 31- ամյա Գեղամ Հարությունյանը երեկ առավոտյան բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիա Սեբաստիա բաժին` առանց որեւէ բացատրության:
«Առավոտյան 8.30-ի սահմաններում 3 անձ` 2 քաղաքացիական, իսկ ...ԱՐԴԵՆ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 46 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու ...ՀԻՄԱ ԷԼ «ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ» 6- ՐԴ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մինչ կոալիցիան հայտարարում է, թե պատրաստ են իրականացնել բարեփոխումներ, որոնք կնպաստեն Հայաստանում «կայուն ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը եւ օրենքի գերակայության ապահովմանը», ...ՍԷՖԻԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Ժիրայր Սէֆիլյանը, լիազորված անձի միջոցով, ՀՀ քաղաքացիություն (ոչ երկքաղաքացիություն, որովհետեւ հրաժարվում է Լիբանանի քաղաքացիությունից) ստանալու հերթական դիմումն է փորձել հանձնել Արդարադատության նախարարության ...«ԸՆՏՐԱԿԱՆ» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարգադրությամբ` Ազգային ժողովում ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ նախագահի ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ միջազգային եւ մասնագիտական ...ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԿԱՆԵՆ
4Գյումրիի երկրապահ կամավորականները պատրաստվում են մայիսի 7-ին միջնորդություն ներկայացնել դատարանին՝ Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Իրենց ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՆԿԱԽ ԵԹԵՐ
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի շենքի մոտ մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր պիկետ էին անում` «Ոչ քարոզչական ավտոմատավորներին, ոչ քարոզչական տեռորին», «Ժողովրդավարությանը խաբել չի կարելի», ...ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎՍ ՄԵԿ ՊԱՇՏՈՆ
1Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Մանուկ Թոփուզյանին Անկախ պետությունների համագործակցու֊թյան տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից ազատելու մասին: Հանրապետության նախագահի նույն օրվա ...ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԶՈՐՔԻ ՄԵՋ ՌՈՒՍ ԵՎ ՉԵՉԵՆ ԵՆ ԵՂԵ՞Լ
9Դաշտային հրամանատարների խորհուրդը, որի կազմում առայժմ 3 հրամանատար կա` Արկադի Կարապետյանը, Միքայել Ապրեսյանը եւ Վլադիմիր Առաքելյանը, այսօր հանդես են եկել հայտարարությամբ` պահանջելով ազատ արձակել իրենց ...ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁՎԵՑ
1
Այսօր ժամը 16.00-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, քննվում էր մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած դեպքերի արդյունքում ձերբակալված ...ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ Է
8
Արցախի փողոցի 10-Բ շենքից ժամը 16:00-ի սահմաններում քաղաքացիական հագուստներով մի խումբ զիված ոստիկաններ առանց համապատասխան թույլտվության դուռը կոտրելով ներխուժել են Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհ, կալանավորված ...«ՄՈԼՈՐԵՑՆՈՂ ԿԵՏ ԿՈԱԼԻՑԻՈՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
1
«Ժառանգություն» կուսակցությունը` ի գիտություն ընդունելով իշխող կոալիցիայի 4 կուսակցությունների մայիսի 4-ի ընդհանուր հայտարարությունը, միաժամանակ պահանջում է անհապաղ ուղղում մտցնել փաստաթղթի կետերից մեկում, ...ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ԴԵՍՊԱՆԻՆ
Ըստ Սերժ Սարգսյանի մամուլի ծառայության հաղորդագրության` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ ...ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ ՈՍԿՈՒ ՇՈՒԿԱՅԻ 10 ԱՇԽԱՏԱԿՑԻ
Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոսկու շուկայից այսօր առավոտյան ժամը 9.00-ի սահմաններում բռնի ուժով ոստիականները բերման են ենթարկել մի շարք աշխատակիցների եւ տարել անհայտ ուղղությամբ: «Այսինքն մարդկանց առեւանգել ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԳԻՏԵՐ, ՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Այսօր գյումրեցիները քնից արթնացան եւ հայտնաբերեցին, որ հասարակական տրանսպորտը մեկ գիշերվա մեջ թանկացել է: Եւ ավտոբուսների, եւ երթուղային տաքսիների վրա սեւ ու սպիտակով գրված էր՝ 100,150 դրամ: Ավտոբուսով ...ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպումներ ունեցավ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի, այնուհետեւ` ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչի հետ: Հանդիպումների ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հյուսիսային պողոտայում շարունակվուն են «քաղաքական» զբոսանքները: Այսօր պողոտայում հավաքվածների թիվը գերազանցում էր 200-ը: Մարդիկ երգում էին եւ, ինչպես միշտ, վանկարկում «Լեւոն նախագահ»: ...
«ՀԵՐՈՍՆԵՐՆ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ ԵՆ,ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԸ` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՎԵՇՏՆԵՐԸ
ՀՈԳՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ՀՈԳՆԱԾ ՉԷ
«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԵ ՖԱԿՏՈ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՕԿՈՒՊԱՆՏ ԼԻՆԵԼԸ»
ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

ԽՈՐՀՈՒՐԴՆ ԷԼ ԿԱ, ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԷԼ

ՍՊԱՆԵԼ ԵՆ

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ Է

ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԶՈՐՔԻ ՄԵՋ ՌՈՒՍ ԵՎ ՉԵՉԵՆ ԵՆ ԵՂԵ՞Լ

ՍԷՖԻԼՅԱՆՆ ՈՒ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ «ԴԵՌ ՉԵՆ ՈՒՂՂՎԵԼ»

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻ ՄԵԾ ԽՈՒՄԲ ՄՆԱՑ ԴՐՍՈՒՄ

«ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՍ ԵՄ»

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԴԵՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՉԿԱ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՈՍԵՑ
- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

