<<Մայիս 2008
ԵԵՉՀՈւՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ա1+ logo
Հրատարակվում է 1993
Picture of the day
Հրատարակված է Մայիս 06, 2008

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ Է




Հասցեատիրոջ ՏվյալներըՓոստ*:    Վերնագիր:    

Գրեք հասցեատիրոջ էլ. փոստի հասցեն և նամակի համառոտ վերնագիրը, եթե կցանկանաք։ Հասցեների դաշտում կարող եք գրել մինչև 5 էլ. փոստի հասցե, դրանք միմյանցից բաժանելով «,» ստորակետով։ Վերնագրում կարող եք օգտագործել առավելագույնը 75 մասնիկ և ավելորդ մուտքագրված մասնիկները կջնջվեն։ Խնդրում ենք անտեղի սպամ չանել։

Վիրտուալ Ստեղնաշար
Ձեր Տվյալները

Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ։ Քննարկունը, որը կպարունակի կոմերցիոն, ռասիստական կամ էթնիկ խտրականություն, պատերազմի քարոզչություն, ատելություն կամ այլ անտեղի նյութեր կհամարվի սպամ և կջնջվի։ Դուք նույնպես կարող եք ջնջել, եթե դրանք խախտում են սույն պայմանը։

Քննարկում

  •  11 օր առաջ |  ջնջել (4) |  պատասխանել
     ARMEN գրել է:
    Մի խոսքով՝ միջեղբայրական գզվռտուկ... Ցավալի է, որ մենք էլ ընկանք ռուսների, վրացիների, ուկրաինացիների, չեչենների, կիրգիզների ու սոմալացիների մակարդակին: Եթե մարդը մեղավոր է՝ կալանավորեք՝ ըստ օրենքի, բացահայտ:
  •  11 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     LA HAYER գրել է:
    • Dav
      Ով դատարկներ, որ ուրախանում եք ապօրինությունների վրա, որ հրճվում եք անմեղ մարդու ձերբակալությունը տեսնելիս, որ սնվում եք չարությամբ ու չարությունը ձեզ էներգիա է տալիս, բադույթավորված մորթապաշտներ, ակամա հանցագործ ու հանցակից սերուցքներ, կաղկաձում եք շնագայլերի նման, քանզի խորթացած եք ձեզ զգում ու օտարացած, ու փարատում եք այդ բարդույթը միայն հեռվից հրճվանքներ փոխանակելով։Դառն է ձեր ճակատագիրը, և այդպես էլ անիմաստ քարշ եք տալու ձեր գոյությունը որպես երկրից խորթացած ու ամայացած աբիժնիկների հավաքածու, որ փախել եք երկրից, ընկերներից, պարտատերերից, թողել ու մոռացել եք ամենակարևորը՝ խիղճը ու տառապում եք դատարկության ու խավարի մեջ որտեղից այլևս դուրս չեք գալու։

    լավ ես գրել, դուրս շատ եկավ , բայց.......չեմ հավատում, մեկա վաղը զանգելու ես ետ նույն "աբիժնիկների"-ն ու խնդրելու երգն ես երգելու ..........լա լա լա լա լա լա լա
  •  11 օր առաջ |  ջնջել (4) |  պատասխանել
     hay գրել է:
    azgi mej inchqan davachan ka piti havaqen u mekusacnen.
  •  10 օր առաջ |  ջնջել (2) |  պատասխանել
     Կարեն գրել է:
    • ARMEN
      Մի խոսքով՝ միջեղբայրական գզվռտուկ... Ցավալի է, որ մենք էլ ընկանք ռուսների, վրացիների, ուկրաինացիների, չեչենների, կիրգիզների ու սոմալացիների մակարդակին: Եթե մարդը մեղավոր է՝ կալանավորեք՝ ըստ օրենքի, բացահայտ:

    Ընգեր ջան, սա գզվռտուք չի.. բացահայտ տեռոր ա, սեփական ժողովրդի նկատմամբ:
  •  10 օր առաջ |  ջնջել (1) |  պատասխանել
     96665 գրել է:
    Ըստ իշխանական վարկածի, դա մի միջոցառում էր, որտեղ ոգեւորության նշույլ անգամ չկար, ավելին` ընդդիմությանը փորձ արվեց վերագրել պարտվողական տրամադրութուններ: Թվում է, թե խելոք է մտածված, բայց իշխանությունները իրենք էլ չդիմացան իրենց սկսած խաղին: Եթե ընդդիմությունը հանձնվել է, հարկավոր է տոնել այդ իրադարձությունը, բայց սերժանտների տրամադրությունը ամենեւին էլ տոնական չէ: Ընդհակառակը` ինչ-որ շփոթվածություն է զգացվում: Այս վիճակը բռնցքամարտի լեզվով կոչվում է նոգդաուն: Սա այն դեպքն է, երբ բռնցքամարտիկը մի ակնթարթ անջատվում է, բայց ետ է գալիս արագ, եւ դեռ կարող է շարունակել պայքարը: Թե բռնցքամարտում եւ թե ամենուր` ամենավտանգավոր հարվածները անսպասելի հարվածներն են, իսկ համաժողովրդական շարժման կոնգրեսում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առնվազն երեք այդպիսի հարված հասցրեց ավազակապետությանը:
    Առաջին հարվածը Տեր-Պետրոսյանի հայտարարությունն էր Ղարաբաղի վերաբերյալ. առաջին նախագահն ասաց, որ ԼՂՀ-ին սպառնացող անմիջական ռազմական վտանգի դեպքում ինքը իր համախոհներին կոչ կանի դադարեցնել քաղաքական պայքարը եւ լծվել «հայրենիքի պաշտպանության նվիրական գործին»: Սա ուղղակի «հայրական ապտակ» է սերժանտական իշխանությանը, որը 10 տարի փորձում է ապացուցել, որ Տեր-Պետրոսյանը ծախում է Ղարաբաղը: Տեր-Պետրոսյանը ցույց տվեց, որ շատ արագ կարող է ընդդիմության առաջնորդից վերածվել կամավորական շարժման առաջնորդի: Բայց այս քայլով առաջին նախագահը ավելին արեց. նա ըստ էության կանխեց ղարաբաղյան պատերազմի ` թվում է անխուսափելի բռնկումը: Իլհամ Հեյդար օղլին, որ վերջերս ինչ-որ ոգեւորվել էր, Տեր-Պետրոսյանի ապտակի հավասարազոր հասցեատեր դարձավ, եւ դա նրա համար սթափեցնող նշանակություն ունեցավ: Ադրբեջանում ոգեւորվել էին, որ Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի եւ մյուսների պես տղերքը բանտում են հայտնվել, բայց հիմա հասկացան, որ էս տղերքը Սերժի ու Ռոբերտի նկատմամբ ունեցած «քենը» կարող են ադրբեջանցիներից հանել: Տեր-Պետրոսյանի ելույթից հետո բացառվում է նաեւ պատերազմի հրահրումը հայկական կողմից, որովհետեւ հիմա իրադարձությունների նման զարգացումը կհանգեցնի ընդդիմադիր ակտիվիստների զինված ջոկատների ձեւավորմանը:
    Երկրորդ հայրական ապտակը կոչն էր ԱՄՆ կառավարությանը չդադարեցնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորումը Հայաստանում: Սա էլ ապտակ էր այն պատճառով, որ իշխանական քարոզչությունը 10 տարի փորձում է ապացուցել, որ Տեր-Պետրոսյանը առաջնորդվում է «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով:
    Հաջորդ հայրական ապտակը այն էր, որ Տեր-Պետրոսյանը Սերժիկ Սարգսյանին` մարտի 1-ի սպանդից սահմանազատվելու շանս տվեց: Այս ամենին իշխանությունը չէր սպասում եւ սա ավելի է ուժեղացնում նրա ստացած հարվածը: Բայց դրա ուժը ավելի հասկանալի է դառնում, երբ արձանագրում ենք, որ իշխանությունը պատրաստ չէ, չի կարող հակահարված հասցնել: Որովհետեւ այս իրավիճակում հակահարված հասցնելու համար իշխանությունը պետք է անհապաղ ազատի քաղբանտարկյալներին, ձեռնամուխ լինի մարտի 1-ի դեպքերի անկախ միջազգային հետաքննության իրականացմանը, եւ մինչեւ այս հետաքննության ավարտը կասեցնի այն խայտառակ նախաքննությունը, որ իրականացնում է Հատուկ քննչական ծառայություն կոչված կրկեսը: Իսկ նման քայլերի իշխանությունը, թերեւս, ի վիճակի չէ:
    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ 06-05-2008
  •  10 օր առաջ |  ջնջել (2) |  պատասխանել
     karen գրել է:
    Դուք գրեք , դուք էլ հավատացեք ու ուրախացեք.........
  •  4 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     ABG Sweden գրել է:

    Իսկ բացառվում ա՞, որ իրա «ընգեր-տղեքին» նարկոբիզնեսի մեջ հայավարի «քցել» ա ու հիմա էլ համապատասխան «տղեքը», միլիցի շորեր հագած դրան տարել են ՝ «պատասխանատվության»...
  •  4 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     ABG Sweden գրել է:
    • Կարեն
      Ընգեր ջան, սա գզվռտուք չի.. բացահայտ տեռոր ա, սեփական ժողովրդի նկատմամբ:

    ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
    Կամ էլ «քցոցի-բռնոցի» նարկոբիզնեսի մեջ. ԼՏՊ-ով ա թփռտացել նարկոԲՈՍերի դեմը՞.

Վերջին լուրերը, Մայիս 06, 2008
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա)  նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Այսօրը Հայաստանի պատմությունում
Ձեր կարծիքը


  • Ներկայումս չկա ակտիվ հարցախույզ։
    Այցելեք քվեարկված հարցախույզների արխիվը



ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ

ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Armenian Genocide

Story of a nation

Ինչպե՞ս թողնել ծխելը

Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

Սույն կայքում հրատարակված նյութերը վերցված են բաց աղբյուրներից և պաշտպանված են հեղինակային իրավունքիով։ Արգելված է սույն կայքում հրատարակված նյութերի վերարտադրումը առանց իրական հեղինակի գրավոր թույլտվության։ Եթե ցանկանում եք հանել Ձեզ պատկանող նյութը, ապա ուղարկեք մեզ, պատկանելությունը վկայող փաստեր և տվյալ նութը անմիջապես կհանվի։ Բոլոր նյութերը հրատարակված են միայն ինֆորմացիոն նպատակով և մենք պատասխանատու չենք դրանց հավաստիության համար։
Credit Cards | Personal Loans | Refinance | Канада работа | Cheap Flights