
ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԶՈՐՔԻ ՄԵՋ ՌՈՒՍ ԵՎ ՉԵՉԵՆ ԵՆ ԵՂԵ՞Լ
Դաշտային հրամանատարների խորհուրդը, որի կազմում առայժմ 3 հրամանատար կա` Արկադի Կարապետյանը, Միքայել Ապրեսյանը եւ Վլադիմիր Առաքելյանը, այսօր հանդես են եկել հայտարարությամբ` պահանջելով ազատ արձակել իրենց մարտական ընկերներին եւ բոլոր քաղբանտարկյալներին, վերջ դնել քաղաքական հայացքների համար հետապնդումներին:
«Այսպիսի իրականության մեջ երկիրը չի կարող զարգանալ բնականոն հունով, ավելին` կարող ենք կորցնել այն, ինչ ձեռք ենք բերել ծանր կորուստների գնով»,-կարծում են հայտարարության հեղինակները: Բացի հայտարարությունից այսօր հրամանատարները մի շարք հետաքրքիր մանրամասներ ներկայացրին մարտի 1-ի ողբերգական դեպքերի վերաբերյալ:
«Մենք վեր կացանք առաջին գիծ կանգնեցինք, որ ժողովրդին չծեծեն: Տեսանք, թե ում են բերել: Խոսքը չի գնում Ղարաբաղի սպեցնազի մասին: Ես ռուս եմ տեսել, ես ախալքալակցի, լենինականցի եմ տեսել: Ինձ ծեծողները, վերջույթներս ջարդողները լենինականցի են եղել: Ինձ գետնին գցել` 10 հոգով ծեծում էին ու հայհոյում»,- Ազատության հրապարակում մարտի 1-ի առավոտյան իր հետ տեղի ունեցածն այսօր պատմեց «Արցախ» ջոկատի հրամանատար Միքայել Ապրեսյանը: Նա այսօր նաեւ հայտնեց, որ մարտի 1-ին նույնիսկ չեչեն է տեսել Ազատության հրապարակում ոստիկանների շարքերում եւ ավելացրեց. «Դրանք բանդիտական սափրագլոխներ էին, նարկոմաններ եւ ոչ թե պետությունների զորամիավորումնների զինվորներ: Պետք է նաեւ ասեմ, որ ես փրկվել եմ 2 ոստիկանի շնորհիվ, նրանք մեր ոստիկաններն էին, որոնք ինձ քաշեցին տարան պատի տակ` ասելով, թե կարող ես փախի, եթե տանենք` կսպանեն»:
Իշխանություններն ասում էին, որ Ազատության հրապարակում մեծ քանակով զենք է եղել, եթե զենք լիներ, այդ իրավիճակում, գոնե ինքնապաշտպանության համար ցուցարարները չէի՞ն օգտագործի` «Ա1+»-ի հարցին` Ապրեսյանը պատասխանեց. «Եթե զենք լիներ, անպայման կօգտագործեին: Երբ մահակներով ուղղակի սպանում են, ապա զենք ունենալու դեպքում անպայման կօգտագործես»:
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՊԱՆԻԿՈՎՍԿՈՒ ԴԵՐՈՒՄ
«Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Վլադիմիր Առաքելյանը մարտի 1-ի դեպքերի առիթով ձերբակալել եւ 46 օր կալանքի տակ պահելուց հետո օրերս ազատ է արձակվել: Նրան այդպես էլ չեն հայտնել, թե ինչու են կալանավորել:
«Միթե դա շնորհակալություն է այն բանի համար, որ մենք կյանք ենք դրել հայրենիքի պաշտպանության համար»,- ասաց Առաքելյանը: Պատասխանելով լրագրողների հարցերին` Վլադիմիր Առաքելյանը նշեց, որ իրենք` ազատամարտիկներն էլ իրենց մեղքի բաժինն ունեն երկրում ստեղծված իրավիճակի համար, մասնավորապես այն փաստի համար, որ այսօր երկրում հարցերը լուծվում են կրիմինալ շրջանակներում:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդն ակնկալում էր, հույս ուներ եւ հավատում էր, որ երկրապահներն իրենց հետ են եւ կպաշտպանեն իրենց ու թույլ չեն տա, որ իշխանությունը կրակի ժողովրդի վրա, ապա հրամանտարները խոստովանեցին, որ իշխանությունների քայլը անսպասելի էր նաեւ իրենց համար:
«Չէինք պատկերացնում, որ նժդեհական գաղափարների մասին խոսող իշխանությունն այդպիսի ուժ կկիրառի ժողովրդի դեմ: Դա ոչ թե նժդեհական, այլ թալեաթական իշխանություն է»,-ասաց Վլադիմիր Առաքելյանը: Իսկ Միքայել Ապրեսյանն ավելացրեց. «Իշխանությունն աննախադեպ էր պատրաստվել ժողովրդի դեմ ուժի կիրառմանը, մանրամասն մշակել էր գործողություններն ու սադրանքները, եւ եթե իրենք տանկերի դեմ տանկով էլ գնայինք, ապա Ռոբերտ Քոչարյանը, միեւնույն է, ուղղաթիռների եւ օդանավերի էսկանդրիլիաներ կհաներ օդ ու կկրակեր ժողովրդի վրա»:
Ինչ վերաբերում է գեներալ Մանվել Գիրգորյանին, որն այդպես էլ Ազատության հարթակում չհայտնվեց եւ հեռացվեց պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, ապա հրամանատարներն ասացին, որ նրա հետ չեն զրուցել: «Ինչքան էլ որ Մանվել Գրիգորյանը հայտարարեր, ինչ-որ բան աներ, բայց ընթացքը ցույց տվեց, որ իշխանությունները շատ հմուտ, շատ մեծ ծախսերով, շատ ինտրիգային բնույթ կրող օպերացիա էին մշակել, որը բերեց այդ վախճանին: Այնպես որ ասել, թե երկրապահը որ կանգներ… Ո՞նց կանգներ, ինչ կանգներ, ավտոմատով պետք է կանգներ տանկերի՞ դեմ, թե՞ ավիացիայի դեմ»,- ասաց Միքայել Ապրեսյանը: Իսկ Արկադի Կարապետյանը նկատեց. «Մենք` ազատամարտիկներս կարծես թե Պանիկովսկին լինենք, ով գալիս է իշխանության, ազատամարտիկներին նստեցնում է»:
Ի ԴԵՊ
Մայիսի 8-ին` Շուշիի ազատագրման օրը, ժ. 11-ին Արցախյան պատերազմի մասնակիցները, ազատամարտիկները հրավիրվում են հանդիպման Վազգեն Սարգսյան փողոցում` Սպարապետի հուշարձանի մոտ: Տեղի կունենա Սպարապետի հուշարձանին ծաղկեպսակ դնելու արարողություն, այնուհետեւ` այցելություն Եռաբլուր պանթեոն:
Քննարկում
AKANATES գրել է:
նեղացածների եվս մեկ խումբ- այ վովա գոնե դու սուս մնա ,քո արածների մասին ես անձամբ շատ բան գիտեմ.
SERJ գրել է:- AKANATES
նեղացածների եվս մեկ խումբ- այ վովա գոնե դու սուս մնա ,քո արածների մասին ես անձամբ շատ բան գիտեմ.
Իսկական մեր հաճաղորդն Էս, դե արի՞ ցուցմունք տուր :- AKANATES
hay գրել է:
Amota eli. Es el azatamartiknern en asum. Gone A1+ ira anunic grer ushadrutyun cheinq dardsni gitenq vor suta. Bayc vor azatamartiknern en arden sadranqov u sterov tarapum da arden cavalia.
Lava gone aylmolorakayin chen tesel zinvorneri mej. Nenc ster aseq vor gone xelqin mot lini eli es inch eq grum ...
312 գրել է:
Կարդացեք անչափ հետաքրքիր է:
Ըստ իշխանական վարկածի, դա մի միջոցառում էր, որտեղ ոգեւորության նշույլ անգամ չկար, ավելին` ընդդիմությանը փորձ արվեց վերագրել պարտվողական տրամադրութուններ: Թվում է, թե խելոք է մտածված, բայց իշխանությունները իրենք էլ չդիմացան իրենց սկսած խաղին: Եթե ընդդիմությունը հանձնվել է, հարկավոր է տոնել այդ իրադարձությունը, բայց սերժանտների տրամադրությունը ամենեւին էլ տոնական չէ: Ընդհակառակը` ինչ-որ շփոթվածություն է զգացվում: Այս վիճակը բռնցքամարտի լեզվով կոչվում է նոգդաուն: Սա այն դեպքն է, երբ բռնցքամարտիկը մի ակնթարթ անջատվում է, բայց ետ է գալիս արագ, եւ դեռ կարող է շարունակել պայքարը: Թե բռնցքամարտում եւ թե ամենուր` ամենավտանգավոր հարվածները անսպասելի հարվածներն են, իսկ համաժողովրդական շարժման կոնգրեսում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առնվազն երեք այդպիսի հարված հասցրեց ավազակապետությանը:
Առաջին հարվածը Տեր-Պետրոսյանի հայտարարությունն էր Ղարաբաղի վերաբերյալ. առաջին նախագահն ասաց, որ ԼՂՀ-ին սպառնացող անմիջական ռազմական վտանգի դեպքում ինքը իր համախոհներին կոչ կանի դադարեցնել քաղաքական պայքարը եւ լծվել «հայրենիքի պաշտպանության նվիրական գործին»: Սա ուղղակի «հայրական ապտակ» է սերժանտական իշխանությանը, որը 10 տարի փորձում է ապացուցել, որ Տեր-Պետրոսյանը ծախում է Ղարաբաղը: Տեր-Պետրոսյանը ցույց տվեց, որ շատ արագ կարող է ընդդիմության առաջնորդից վերածվել կամավորական շարժման առաջնորդի: Բայց այս քայլով առաջին նախագահը ավելին արեց. նա ըստ էության կանխեց ղարաբաղյան պատերազմի ` թվում է անխուսափելի բռնկումը: Իլհամ Հեյդար օղլին, որ վերջերս ինչ-որ ոգեւորվել էր, Տեր-Պետրոսյանի ապտակի հավասարազոր հասցեատեր դարձավ, եւ դա նրա համար սթափեցնող նշանակություն ունեցավ: Ադրբեջանում ոգեւորվել էին, որ Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի եւ մյուսների պես տղերքը բանտում են հայտնվել, բայց հիմա հասկացան, որ էս տղերքը Սերժի ու Ռոբերտի նկատմամբ ունեցած «քենը» կարող են ադրբեջանցիներից հանել: Տեր-Պետրոսյանի ելույթից հետո բացառվում է նաեւ պատերազմի հրահրումը հայկական կողմից, որովհետեւ հիմա իրադարձությունների նման զարգացումը կհանգեցնի ընդդիմադիր ակտիվիստների զինված ջոկատների ձեւավորմանը:
Երկրորդ հայրական ապտակը կոչն էր ԱՄՆ կառավարությանը չդադարեցնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորումը Հայաստանում: Սա էլ ապտակ էր այն պատճառով, որ իշխանական քարոզչությունը 10 տարի փորձում է ապացուցել, որ Տեր-Պետրոսյանը առաջնորդվում է «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով:
Հաջորդ հայրական ապտակը այն էր, որ Տեր-Պետրոսյանը Սերժիկ Սարգսյանին` մարտի 1-ի սպանդից սահմանազատվելու շանս տվեց: Այս ամենին իշխանությունը չէր սպասում եւ սա ավելի է ուժեղացնում նրա ստացած հարվածը: Բայց դրա ուժը ավելի հասկանալի է դառնում, երբ արձանագրում ենք, որ իշխանությունը պատրաստ չէ, չի կարող հակահարված հասցնել: Որովհետեւ այս իրավիճակում հակահարված հասցնելու համար իշխանությունը պետք է անհապաղ ազատի քաղբանտարկյալներին, ձեռնամուխ լինի մարտի 1-ի դեպքերի անկախ միջազգային հետաքննության իրականացմանը, եւ մինչեւ այս հետաքննության ավարտը կասեցնի այն խայտառակ նախաքննությունը, որ իրականացնում է Հատուկ քննչական ծառայություն կոչված կրկեսը: Իսկ նման քայլերի իշխանությունը, թերեւս, ի վիճակի չէ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ 06-05-2008
karen գրել է:
Էս թերթը երևումա հեքիաթասացների մրցույթա հայտարարել,խղճուկ ցնդաբանություններ:
Կարեն գրել է:- karen
Էս թերթը երևումա հեքիաթասացների մրցույթա հայտարարել,խղճուկ ցնդաբանություններ:
Դու "Հայոց Աշխարհ" կարդա, հաստատ սրտովդ կլինի:- karen
MARD գրել է:- hay
Amota eli. Es el azatamartiknern en asum. Gone A1+ ira anunic grer ushadrutyun cheinq dardsni gitenq vor suta. Bayc vor azatamartiknern en arden sadranqov u sterov tarapum da arden cavalia.Lava gone aylmolorakayin chen tesel zinvorneri mej. Nenc ster aseq vor gone xelqin mot lini eli es inch eq grum ...
Amot@ co haylyrn a vor chist ban chi asym.es inces em nerka exel mari 1 in,ev tesel em ay txmar.Chist a vor cachal gyxnerov,y ancanot lezvov ain xosym,es el karceci vraciner en,bayc parzvec chechen.Tcem dzer namysin ayl sershantner.Arden musylmannerin ec hayeri vra talis ,vor spanen.Dyc tyrc ec.- hay
@ գրել է:- 312
Կարդացեք անչափ հետաքրքիր է:Ըստ իշխանական վարկածի, դա մի միջոցառում էր, որտեղ ոգեւորության նշույլ անգամ չկար, ավելին` ընդդիմությանը փորձ արվեց վերագրել պարտվողական տրամադրութուններ: Թվում է, թե խելոք է մտածված, բայց իշխանությունները իրենք էլ չդիմացան իրենց սկսած խաղին: Եթե ընդդիմությունը հանձնվել է, հարկավոր է տոնել այդ իրադարձությունը, բայց սերժանտների տրամադրությունը ամենեւին էլ տոնական չէ: Ընդհակառակը` ինչ-որ շփոթվածություն է զգացվում: Այս վիճակը բռնցքամարտի լեզվով կոչվում է նոգդաուն: Սա այն դեպքն է, երբ բռնցքամարտիկը մի ակնթարթ անջատվում է, բայց ետ է գալիս արագ, եւ դեռ կարող է շարունակել պայքարը: Թե բռնցքամարտում եւ թե ամենուր` ամենավտանգավոր հարվածները անսպասելի հարվածներն են, իսկ համաժողովրդական շարժման կոնգրեսում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առնվազն երեք այդպիսի հարված հասցրեց ավազակապետությանը:
Առաջին հարվածը Տեր-Պետրոսյանի հայտարարությունն էր Ղարաբաղի վերաբերյալ. առաջին նախագահն ասաց, որ ԼՂՀ-ին սպառնացող անմիջական ռազմական վտանգի դեպքում ինքը իր համախոհներին կոչ կանի դադարեցնել քաղաքական պայքարը եւ լծվել «հայրենիքի պաշտպանության նվիրական գործին»: Սա ուղղակի «հայրական ապտակ» է սերժանտական իշխանությանը, որը 10 տարի փորձում է ապացուցել, որ Տեր-Պետրոսյանը ծախում է Ղարաբաղը: Տեր-Պետրոսյանը ցույց տվեց, որ շատ արագ կարող է ընդդիմության առաջնորդից վերածվել կամավորական շարժման առաջնորդի: Բայց այս քայլով առաջին նախագահը ավելին արեց. նա ըստ էության կանխեց ղարաբաղյան պատերազմի ` թվում է անխուսափելի բռնկումը: Իլհամ Հեյդար օղլին, որ վերջերս ինչ-որ ոգեւորվել էր, Տեր-Պետրոսյանի ապտակի հավասարազոր հասցեատեր դարձավ, եւ դա նրա համար սթափեցնող նշանակություն ունեցավ: Ադրբեջանում ոգեւորվել էին, որ Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի եւ մյուսների պես տղերքը բանտում են հայտնվել, բայց հիմա հասկացան, որ էս տղերքը Սերժի ու Ռոբերտի նկատմամբ ունեցած «քենը» կարող են ադրբեջանցիներից հանել: Տեր-Պետրոսյանի ելույթից հետո բացառվում է նաեւ պատերազմի հրահրումը հայկական կողմից, որովհետեւ հիմա իրադարձությունների նման զարգացումը կհանգեցնի ընդդիմադիր ակտիվիստների զինված ջոկատների ձեւավորմանը:
Երկրորդ հայրական ապտակը կոչն էր ԱՄՆ կառավարությանը չդադարեցնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորումը Հայաստանում: Սա էլ ապտակ էր այն պատճառով, որ իշխանական քարոզչությունը 10 տարի փորձում է ապացուցել, որ Տեր-Պետրոսյանը առաջնորդվում է «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով:
Հաջորդ հայրական ապտակը այն էր, որ Տեր-Պետրոսյանը Սերժիկ Սարգսյանին` մարտի 1-ի սպանդից սահմանազատվելու շանս տվեց: Այս ամենին իշխանությունը չէր սպասում եւ սա ավելի է ուժեղացնում նրա ստացած հարվածը: Բայց դրա ուժը ավելի հասկանալի է դառնում, երբ արձանագրում ենք, որ իշխանությունը պատրաստ չէ, չի կարող հակահարված հասցնել: Որովհետեւ այս իրավիճակում հակահարված հասցնելու համար իշխանությունը պետք է անհապաղ ազատի քաղբանտարկյալներին, ձեռնամուխ լինի մարտի 1-ի դեպքերի անկախ միջազգային հետաքննության իրականացմանը, եւ մինչեւ այս հետաքննության ավարտը կասեցնի այն խայտառակ նախաքննությունը, որ իրականացնում է Հատուկ քննչական ծառայություն կոչված կրկեսը: Իսկ նման քայլերի իշխանությունը, թերեւս, ի վիճակի չէ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ 06-05-2008
հիմարւթյւն- 312
321 գրել է:- @
հիմարւթյւն
Որ մասը չես հասկացել ասա կբացատրեմ:- @
ՄԵԿ ՇԱԲԱԹՈՎ ՎԱՏԻԿԱՆ
6Մայիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու պետ Նորին Սրբություն Բենեդիկտ ԺԶ Պապի հրավերով մեկնեց Վատիկան` երկու եկեղեցիների միջեւ եղբայրական ...ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՀԵՏ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՅՍՕՐ
Փարիզում կայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆրանսիայի ԱԳ եւ եվրոպական համագործակցության հարցերով նախարար Բեռնար Կուշների առաջին պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ, տարածաշրջանային ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է ՀԱՐՑՈՒՄ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իր պաշտոնական վեբ-կայքի միջոցով հանրության շրջանում անցկացնում է հարցում` մրցակցության խնդիրների վերաբերյալ: Հարցումն անցկացնելով Հանձնաժողովը ...ԺԱՅՌԱԲԵԿՈՐՆԵՐԸ ՊՈԿՎԵԼ ԵՆ
Մայիսի 5-ին, ժամը 09.20-ին հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ մայիսի 4-ին, ժամը 23.00-ի սահմաններում Ալավերդի-Ախթալա ավտո֊ճա֊նապարհի 10-րդ կմ-ին հարակից թեք լանջի 300-400 մետր բարձրությունից տարբեր ...ԵԿԵԼ ԵՆ ՆԱՏՕ-ԻՑ
Այսօր երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը` ՀՀ պաշտպանության նախարարությունում քննարկումներ անցկացնելու` համագործակցությունը շարունակելու, ռազմակրթական ծրագրերի կատարելագործման ...«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ» ԵՎ «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՆ»
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց նոր մեկնարկած առաջնություններում աստիճանաբար ընդգծվում են առաջատարները:
Տղամարդկանց պայքարում բավական հաջող է հանդես գալիս «Պոլիտեխնիկը», որը նախ 75:51 հաշվով ...ՀԱՂԹԵՑԻՆ ՆԱԵՎ «ՎԻՉԵՆՑԱՅԻՆ»
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն իր 2-րդ հանդիպումն անցկացրեց Իտալիայի միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում: Այս անգամ մեր թիմը մրցեց իտալական Բ Սերիան ներկայացնող «Վիչենցա» ...400 ԴՐԱՄ ՎՃԱՐՈՂԸ 500 ԷԼ ԿՎՃԱՐԻ՞
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Աբովյանի մեկ տասնյակից ավելի տաքսի ծառայությունների տնօրենները ընդանուր ժողովում որոշել են, որ Աբովյանում գործող միջքաղաքային երթի նվազագույն սակագինը կբարձրանա 100 դրամով` նախկին ...ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԿՈՉ ԱՄՆ-ԻՑ
Համաժողովրդական Շարժմանը սատարող Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնը ողջունում է Շարժման երկրորդ կոնգրեսի աշխատանքները և նրա կողմից նախանշված առաջիկա առաջադրանքները։
Կենտրոնը հայտարարում ...ԳՆԴԱԿՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԴԱՇՏՈ՞ՒՄ Է
2
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովն այսօր էլ չի բացառում իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը: Սակայն նա այն տեսնում է ոչ թե քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ նմանատիպ հարցերի ...ՍՊԱՆԵԼ ԵՆ 32-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ
Մայիսի 6-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում ոմն Գագիկից ահազանգ է ստացվել, որ Սեւանի փող. 2-րդ նրբ. թիվ 67 տանը մարդ է մահացել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 5-ին, ժամը ...ԱԲԽԱԶԻԱՅԻՆ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՍԵՐՏ ԿԱՊԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Սուխումի պաշտոնյաների կարծիքով, Մոսկվայի նոր քաղաքականությունն իրենց կօգնի ավելի շատ հեռանալ Վրաստանից: Աբխազիան մեծ ուրախությամբ է արձագանքել Մոսկվայի` չճանաչված հանրապետության հետ շատ ավելի մեծ քաղաքական ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԴԱՐԴ ՉԻ ԱՆՈՒՄ
1
Մինչ ԵԽԽՎ հերթական բանաձեւը հորդորում է ՀՀ իշխանություններին վերանայել հեռուստատեսային ոլորտը կարգավորող հանձնաժողովների ձեւավորման կարգը, մոտենում է հեռուստաընկերությունների արտոնագրման ժամկետը:
...ՏԱՐԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ
3
ՀՀ քաղաքացի, 31- ամյա Գեղամ Հարությունյանը երեկ առավոտյան բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիա Սեբաստիա բաժին` առանց որեւէ բացատրության:
«Առավոտյան 8.30-ի սահմաններում 3 անձ` 2 քաղաքացիական, իսկ ...ԱՐԴԵՆ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 46 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու ...ՀԻՄԱ ԷԼ «ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ» 6- ՐԴ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մինչ կոալիցիան հայտարարում է, թե պատրաստ են իրականացնել բարեփոխումներ, որոնք կնպաստեն Հայաստանում «կայուն ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը եւ օրենքի գերակայության ապահովմանը», ...ՍԷՖԻԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Ժիրայր Սէֆիլյանը, լիազորված անձի միջոցով, ՀՀ քաղաքացիություն (ոչ երկքաղաքացիություն, որովհետեւ հրաժարվում է Լիբանանի քաղաքացիությունից) ստանալու հերթական դիմումն է փորձել հանձնել Արդարադատության նախարարության ...«ԸՆՏՐԱԿԱՆ» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարգադրությամբ` Ազգային ժողովում ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ նախագահի ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ միջազգային եւ մասնագիտական ...ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԿԱՆԵՆ
4Գյումրիի երկրապահ կամավորականները պատրաստվում են մայիսի 7-ին միջնորդություն ներկայացնել դատարանին՝ Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Իրենց ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՆԿԱԽ ԵԹԵՐ
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի շենքի մոտ մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր պիկետ էին անում` «Ոչ քարոզչական ավտոմատավորներին, ոչ քարոզչական տեռորին», «Ժողովրդավարությանը խաբել չի կարելի», ...ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎՍ ՄԵԿ ՊԱՇՏՈՆ
1Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Մանուկ Թոփուզյանին Անկախ պետությունների համագործակցու֊թյան տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից ազատելու մասին: Հանրապետության նախագահի նույն օրվա ...ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԶՈՐՔԻ ՄԵՋ ՌՈՒՍ ԵՎ ՉԵՉԵՆ ԵՆ ԵՂԵ՞Լ
9Դաշտային հրամանատարների խորհուրդը, որի կազմում առայժմ 3 հրամանատար կա` Արկադի Կարապետյանը, Միքայել Ապրեսյանը եւ Վլադիմիր Առաքելյանը, այսօր հանդես են եկել հայտարարությամբ` պահանջելով ազատ արձակել իրենց ...ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁՎԵՑ
1
Այսօր ժամը 16.00-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, քննվում էր մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած դեպքերի արդյունքում ձերբակալված ...ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ Է
8
Արցախի փողոցի 10-Բ շենքից ժամը 16:00-ի սահմաններում քաղաքացիական հագուստներով մի խումբ զիված ոստիկաններ առանց համապատասխան թույլտվության դուռը կոտրելով ներխուժել են Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհ, կալանավորված ...«ՄՈԼՈՐԵՑՆՈՂ ԿԵՏ ԿՈԱԼԻՑԻՈՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
1
«Ժառանգություն» կուսակցությունը` ի գիտություն ընդունելով իշխող կոալիցիայի 4 կուսակցությունների մայիսի 4-ի ընդհանուր հայտարարությունը, միաժամանակ պահանջում է անհապաղ ուղղում մտցնել փաստաթղթի կետերից մեկում, ...ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ԴԵՍՊԱՆԻՆ
Ըստ Սերժ Սարգսյանի մամուլի ծառայության հաղորդագրության` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ ...ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ ՈՍԿՈՒ ՇՈՒԿԱՅԻ 10 ԱՇԽԱՏԱԿՑԻ
Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոսկու շուկայից այսօր առավոտյան ժամը 9.00-ի սահմաններում բռնի ուժով ոստիականները բերման են ենթարկել մի շարք աշխատակիցների եւ տարել անհայտ ուղղությամբ: «Այսինքն մարդկանց առեւանգել ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԳԻՏԵՐ, ՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Այսօր գյումրեցիները քնից արթնացան եւ հայտնաբերեցին, որ հասարակական տրանսպորտը մեկ գիշերվա մեջ թանկացել է: Եւ ավտոբուսների, եւ երթուղային տաքսիների վրա սեւ ու սպիտակով գրված էր՝ 100,150 դրամ: Ավտոբուսով ...ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպումներ ունեցավ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի, այնուհետեւ` ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչի հետ: Հանդիպումների ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հյուսիսային պողոտայում շարունակվուն են «քաղաքական» զբոսանքները: Այսօր պողոտայում հավաքվածների թիվը գերազանցում էր 200-ը: Մարդիկ երգում էին եւ, ինչպես միշտ, վանկարկում «Լեւոն նախագահ»: ...
ՈՒՂԵԳՐԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՂԱՎՈՐ ՃԱՆԱՉԵՑ
Ի՞ՆՉ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԷԻՆ ԿԱՆԽՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
ՄԻԱԿ ՀԻՄՆԱՐԱՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ, ՈՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԸ
ՄԱՐՏԻ 1-Ի ԿԱՆԽԵԼՈՒ ՓՈՐՁԸ ԱՆԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈ՞ՒՄ
ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

ԽՈՐՀՈՒՐԴՆ ԷԼ ԿԱ, ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԷԼ

ՍՊԱՆԵԼ ԵՆ

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ Է

ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԶՈՐՔԻ ՄԵՋ ՌՈՒՍ ԵՎ ՉԵՉԵՆ ԵՆ ԵՂԵ՞Լ

ՍԷՖԻԼՅԱՆՆ ՈՒ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ «ԴԵՌ ՉԵՆ ՈՒՂՂՎԵԼ»

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻ ՄԵԾ ԽՈՒՄԲ ՄՆԱՑ ԴՐՍՈՒՄ

«ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՍ ԵՄ»

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՈՍԵՑ
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԴԵՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՉԿԱ

- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

