
ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՒՈՆԸ ՓՈԽՎԵԼ Է

Օգոստոս-սեպտեմբերին կավարտեն Երեւանի հիմնական կառույցների, ճանապարհների շինաշխատանքները: Խանջյան-Տիգրան Մեծ փողոցների հատման կետում կառուցվող ստորգենտյա անցուղին կունենա 320 մետր երկարություն, Նալբանդյան-Իսահակյան-Ալեք Մանուկյան խաչմերուկում կառուցվող հանգույցը` 56 մետր, իսկ ամենաերկարը` մոտ 5 կմ` Հերացի եւ Խորենացի փողոցներն իրար միացնող ճանապարհը կլինի: Այս մասին տեղեկացրեց փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը:
Նախատեսվում է նաեւ մայրաքաղաքում ավելացնել անցումների քանակը՝ դրանով, ըստ փոխքաղաքապետի՝ հնարավոր կլինի էլ ավելի բեռնաթափել փողոցների ծանրաբեռնվածությունը: Մի քանի անցումներ կկառուցվեն Բաղրամյան պողոտայի վրա:
Կարեն Դավթյանն անդրադարձավ նաեւ Խանջյան-Վարդանանց խաչմերուկի վրա կառուցված գետնանցումին, որտեղ քաղաքապետարանն արդեն 3-րդ անգամ փոխում է տեղադրված պլաստմասե պատուհանները, որոնք հետիոտների կողմից կոտրվել, ջարդվել են: «Մեր ժողովրդին երեւի նաեւ կուլտուրայի կանոններ պետք է սովորեցնենք, որ ոչ միայն հները չպետք է ապականեն, այլեւ նորերը պահպանեն, չջարդեն»,- ընդգծեց նա: Ինչ վերաբերում է արդեն գործող ու այժմ անմխիթար վիճակում գտնվող անցումներին, ապա նա նշեց, որ դրանք գտնվում են համայնքապետարանների հաշվեկշռում:
Ճանապարհներից բացի, այս տարի Երեւանում կկառուցվեն երկու` 10 հարկանի բնակելի շենքեր` 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների համար:
Նշենք, որ ընդհանուր առմամբ Երեւանում կա 56 իրացման գոտիներ կան, որից 8-ում եւ 2848 սուբյեկտի դեպքում իրացման աշխատանքներն ավարտվել են: Ըստ Դավթյանի՝ իրազեկման աշխատանքները բոլոր տարածքների բնակիչների շրջանում արդեն ավարտվել են, եւ իրացման բոլոր աշխատանքները պետք է հասցնեն ավարտել ՀՀ կառավարության կողմից ընդունած հստակ ժամկետներում: Ըստ նրա՝ հիմա իրացման գոտիներում փոխհատուցման քաղաքականությունը փոխվել է՝ իրացված բնակարանի փոխարեն մարդկանց առաջարկելու են նոր բնակարաններ կամ դրամային փոխհատուցում, որն իր մեջ բացի շուկայական արժեքից կներառի նաեւ 15 տոկոս հավելավճար:
Քննարկում
ABG Sweden գրել է:
Դե կերտեք հայրենիք. Դե հզորացրեք հայրենիքը ու առաջին հերթին զարկ տվեք կրթությանը, դպրոցներում և համալսարաններում վերացրեք առ ու ծախը. Հարուստների երեխաներն առանց կրթավճարի են կրթվում, իսկ խելացի, տաղանդավոր, բայց չունևոր երեխան մնում է զուրկ կրթությունից.
Առաջին հերթին ուշք դարձրեք սահմանային գյուղերին. Այնպես լավացրեք գյուղացու պայմանները սահմաններում, որ քաղաքացին էլ ցանկանա գնալ գյուղ. Այլապես մեր սահմանային գյուղերում միայն ծերերն են մնացել. Բնակչությունը կենտրոնացած է միայն Երևանում, որը խիստ վտանգավոր է ստրատեգիական առումով.
Ջուր տվե՛ք գյուղացուն, հեռախոս, ինտերնետային կապ տվեք, դպրոցներ կառուցեք,վերանորոգեք, համերգներ, թատրոններ, երիտասարդների զբաղմունքի կենտրոն՝ հետաքրքիր միջոցառումներով, այլ ոչ թե խաղապպարատներով. Փոքրիկ արտադրություններ դրեք գյուղերում. Այդքան հարուստներ ունենք, եթե ամեն մեկը մի գյուղի շեֆություն վերցնի, ապա գուցե իրար հետ մրցելով՝ ամեն մի հարուստ իր գյուղը կծաղկեցնի՞.
Վերականգնե՛ք անտառները, նորը տնկեք, ջրե՛ք ու ջրե՛ք. Բավակա՛ն է կտրատեք ծառերը, ախր անապատ սարքեցիք Հայաստանը. Գուցե հասկանաք, որ կլիման դարձրել եք վնասակար առողջության համար. Չէ՞-որ ձեր երեխաներն ու թոռներն են ապրում այդ հողում.
Ճանապարհաշինարարությանը զարկ տվեք և դա արեք հատկապես սահմանային շրջաններում. Դա մեծ ստրատեգիական նշանակություն ունի.
Հարկեր վերցրեք համապատասխան եկամուտներին. Այլ ոչ թե ինչքան հարուստ լինի, այնքան քիչ հարկ վճարի. Ճի՛շտ օրենքներ գրեք, օրինակ վերցնելով բարեկեցությամբ հայտնի երկրներից. Օրինակները շատ կան, մնում է, որ առանց մեծամտության այլ երկրների փորձն օգտագործենք.
Հնարավոր է անել այս ամենը, կարելի է սկսել նույնիսկ հենց այսօր, ուշքի եկեք, գործ արեք, հերիք փող գռփեք. Էս աշխարհից միայն չորս տախտակ եք տանելու, վերջապես ե՞րբ պիտի դա հասկանաք ա՛յ Հայաստանի ղեկավարներ.
Հասկացեք վերջապես, ավելի լավ չէ՞ տունն ախոռ չսարքեք, այլ կոկիկ ու հարմար տանն ապրեք. Մի քիչ աշխատանք անել է պետք ուղղակի. Դե գործ արեք, խոսելը հեշտ է.
ABG գրել է:
Ինչ սովետը քանդվեց, ինչ Հայաստանն անկախացավ, խեղճ գյուղացուն էն օրը գցեցին, որ թողեց իր տուն ու տեղն ու Ռուսաստանի ճամփան բռնեց, որ երեխա պահի. Դե ԼՏՊ-ն ավերեց, հողին հավասարացրեց այն ամենն ինչին չարքաշ աշխատանքով տարիների ընթացքում հասել էր գյուղացին. Հողը տվեց գյուղացուն, բայց ջրից կտրեց. Ջուրը հոսում էր ադրբեջանցու բաղչեն, իսկ հայի բոստանն ու ծառերը չորացան. Ոչ էլ տրակտոր ու տեխնիկա կար, որ գյուղացին իր հոգսը հոգար. Մի կոմբայնի համար ամբողջ գյուղը հերթի էր կանգնում ամսով. Ու այդպես հարստացան գյուղի «խոռոշիները»՝ տեխնիկան ու ջուրը թանկ ծախելով անփող գյուղացուն. Եվ գյուղերն սկսեցին դատարկվել. Մարդու լաց էր գալիս, երբ 91-98 թվերին գնում էի Տավուշ՝ Այգեձոր, Արծվաբերդ, Նոյեմբերյան, Իջևան. Էն ծաղկուն, կյանքով եռող գյուղերի փոխարեն տեսնում էի սոված ու տկլոր երեխեք. Մինչև մահս չեմ մոռանա Շամշադինի Այգեձոր գյուղի 10 տարեկան Արման Գրիգորյանի ասածը «Էդ ինչ պյան ա բուլկի՜ն». Նա «բուլկի» կերած չկար. Դա 1998 թիվն էր. Տրեխներով էին դպրոց գնում. Կարկատած շորերով. Գյուղում միայն նախագահի ընտանիքն էր, որ կարագ ու մեղր էր ուտում. Իսկ գյուղացին այնքան բանջար էր քաղել գարնանն ու այնքան կարտոֆիլ կերել ձմռանը որ զզվել էր. Իրենք էին ասում, որ անտառներում էլ եղնիկ ու նապաստակ չի մնացել. Ժողովուրդը սոված է ու անտառներում ինչ գտնում է, սատկացնում է ու որպես մսային սնունդ օգտագործում. Գյուղ էր, բայց հավ չկար, ձու չկար. Ինչո՞վ դրանց կեր ճարեին, փող չունեին, աշխատանք չկար. Է,՜ շատ բան կա գրելու...
Դպրոց չկար, խանութ չկար, արտերն անմշակ էին մնում. Սերմ,ջուր, տեխնիկա էր պետք. Բայց դե հայրենի տգետ կառավարությունը «սեփականաաշնորհում» էր անում շա՜ա՜տ անգրագետ ձևով. Գյուղացուն չափից խիստ վնասեցինք. Գյուղերը դատարկվեցին.
Ես հույս էի պահում, թե Ռոբիկը գյուղի տղա է ու գյուղացու ղադրը կիմանա և կսկսի ինչ-որ բաներ անել, որ գյուղացու վիճակը մի փոքր բարելավի. Մեծ հույս ունեի, որ Ռոբոն հատկապես պաշտպանական ու ստռատեգիական նպատակներով, խիստ ուշադրություն կդարձնի սահմանամերձ գյուղերին, կկարուցի լավ ճանապարհներ, որ եթե հանկարծ կրիվ սկսվի դարձյալ, ապա սահմաններ հասնելու համար մի քանի ճանապարհ ունենանք. Բայց չէ. Սա էլ դավաճան դուրս եկավ ԼՏՊ-ի պես. Հայրենիքի համար ճիշտ բաներ անելու փոխարեն՝ իր գրպանների մասին հոգաց. Գոնե ոռոգման չուրը չկտրեին խեղճ գյուղացու համար. Բա էդպիսի բան որ մի նորմալ հայը կանի, որ դրանք արեցին. Լավ, ԼՏՊ-ն ջհանդամվեց, բայց ի՞նչ մի դժվար էր Րոբիկ կոչեցյալի համար, որ կարգավորեր ոռոգման ջրի մատակարարման հարցը. Արաքսը հոսում է ու թուրքերին է հասնում ամբողջ ջուրը. Դա անելու բան ա՞. Բա դա դավաճանություն չի՞. Կամ թե էն վարչապետ կոչեցյալները, որ ամիսը մեկ փոխում էին, մեկը չեղա՞վ, չկաչա՞ց ասել եսպես Հայաստանն անապատի ենք վեր ածում, բա ախր մեր երեխեքն են ապչում այստեղ. Եդ աստիճանի կարճ ուղեղ ո՞նց կարելի ա լինել. Անտառները կտրտեցին. Վա՛յ ես ԼՏՊ-ի... Բա ախր գոնե սրանք մի բա՞ն անեին ի հակառակ ԼՏՊ-ի.
Ախր ասել եմ ու կաասեմ, որ դրանք բոլորն էլ մի մկրատի կտրած են.
Շամշադինում մի երկար թունել էր պատրաստվում Քոլագիրի կողմից, սարերի տակով, շատ կարևոր ստրատեգիական թունել էր՝ ադրբեջանի սահմանի մոտ. Եդ նախագիծն իրականացնելու համար Բադալ Մուրադյանը շատ հզոր գործ էր արել՝ Մոսկվայից համաձայնություն պոկելու համար. Կարեն Դեմիրճյանի ճամանակ շատ դանդաղեց ու հետո էլ կանգ առավ էդ շինարարությունը. Հայրս էլ այդ գործում իր մեծ լուման ուներ ու շատ էր մղկտում, որ էդ թալանչի, հայրենիքն ավերակ դարձնող ՀՀՇ-ական կիսագրագետներն էդ թունելի տեղն անգամ չգիտեին. Իսկ դա այնքա՜ն պետք էր պատերազմի ժամանակ.
Հայրս հույս էր կապում Քոչարյանի հետ, սակայն սա էլ խաբեց.
Երևանն են կառուցում միայն. Կարծես Հայաստանը միայն Երևանն է. Ժողովուրդն էլ լքում ու քաղաք է տեղափոխվում սահմանամերձ գյուղերից. Գյուղերին պաշտպաններ են պետք. Մինչդեռ ծերերն են միայն ապրում այնտեղ. Ջահելները կամ Ռուսաստան են, կամ Երևան.
Գոնե էս Սեռժը կհասկանա՞ ու կփոխի՞ որևէ բան դեպի լավը. Ով կհուշի Սեռժին, որ ուշքի գա, բարելավի սահմանամերձ գյուղերի վիճակը. Դա օդի պես անհրաժեշտ է իրականացնել, եթե ցանկանում ենք հայրենիքը պաշտպանված տեսնել.
Ահա թե ինչ թեմա է հարկավոր անհապաղ և հաճախ շոշափել հայկական թերթերում.
ԽՈՐՀՈՒՐԴՆ ԷԼ ԿԱ, ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԷԼ
18
Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արթուր Բաղդասարյանին Ազգային անվտանգության խորհրդի քարտու֊ղար նշանակելու մասին:
Սերժ Սարգսյանի` մեկ այլ հրամանագրով, հաստատվել է Ազգային անվտանգության խորհրդի ...«ԱՐԱՐԱՏԸ» ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 4-րդ տուրում Երեւանի «Արարատը» հերթական հաղթանակը տոնեց` դառնալով միանձնյա առաջատար: Վարուժան Սուքիասյանի սաները Գյումրիում հյուրընկալվել էին «Շիրակին», որը նախորդ 2 տուրերում ...ԹՈՒՆԱՎՈՐՎՈՐՈՒՄ ՇՄՈԼ ԳԱԶԻՑ
Մայիսի 4-ին, ժամը 21.24-ին 1-03 ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորվել է Գյումրիի Հնոցավան թաղամասի 1-ին շարքի թիվ 32 տան բնակչուհի` 1976 թ. ծնված Լիլիթ Պալյանը:
Լ. Պալյանը ...ՄԵԴԱԼՆԵՐ ՉՈՒՆԵՑԱՆՔ
Բուլղարիայի Պլովդիմ քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներին 2-րդ տարին անընդմեջ չհաջողվեց մրցանակային տեղ գրավել:
Տղամարդկանց պայքարում Վլադիմիր ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻՆ
Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Կուշների հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա:
Այցի շրջանակներում նախարարը հանդիպում կունենա Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Կուշների ...ՄՈՄԵՐԸ ԿՎԱՌՎԵՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐՍՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Շուտով Աբովյանում կբացվի Սբ Հովհաննես նորակառույց եկեղեցին: Աբովյանում գործող միակ եկեղեցին` Սբ Ստեփանոսը կառուցվել է դեռեւս 18-րդ դարում: Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանի աշխատության ...ՀԱՐՑՆ ԱՅԴՊԵՍ ԼՈՒԾՎԵ՞Ց
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դադարեցրել է Սուքիասյանների`«Պարես Արմենիա» ընկերության դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: «Ֆիլիպ Մորիս» ինթերնեյշնլի հայաստանյան ...ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ԱՌԱՆՑ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանն այսօր դռնփակ նիստում անփոփոխ թողեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի խափանման միջոցը` կալանքը 2 ամսով կրկին երկարաձգելու մասին ...ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՒՈՆԸ ՓՈԽՎԵԼ Է
2
Օգոստոս-սեպտեմբերին կավարտեն Երեւանի հիմնական կառույցների, ճանապարհների շինաշխատանքները: Խանջյան-Տիգրան Մեծ փողոցների հատման կետում կառուցվող ստորգենտյա անցուղին կունենա 320 մետր երկարություն, Նալբանդյան-Իսահակյան-Ալեք ...ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է
3
«Երեւան- Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքի տակ գտնվող, հացադուլ հայտարարած Հակոբ Հակոբյանի խնդրանքով քրեակատարողական հիմնարկ է հրավիրվել նրանց ընտանեկան բժիշկ Արտաշ Սանոսյանը եւ քրեակատարողական ...«ԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՄԱՀ Է»
«Վարչախումբը այնքան վախեցած է, որ նույնիսկ չի ցանկանում մարդկանց բերել դատարաններ: Ես ցանկություն էի հայտնել այսօրվա դատական նիստին մասնակցել ու պայքարել իմ եւ մնացած քաղբանտարկյալների իրավունքների ...«ԲԱՆԱՆՑԸ» ԿԱԴՐԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԻ
Հայաստանի առաջնության 4-րդ տուրը նշանավորվեց փոխչեմպիոն «Բանանցի» տոնած առաջին հաղթանակով: Թիմը սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ «Ուլիսի» նկատմամբ: Երկու թիմերն էլ անհաջող էին սկսել առաջնությունը ...ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԿՓՈԽՎԻ
Նախնական տվյալներով` Սպիտակի քաղաքապետ է ընտրվել Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, գործարար Գագիկ Սահակյանը: Երեկ կայացած Սպիտակի քաղաքապետի ընտրություններում նա հավաքել է 2154 ձայն, որը ...ԵՐԲ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՔԻՉՆԵՐԸ
Մամուլի ազատության օրը, մայիսի 3-ին »Հրապարակ» թերթի այդ օրվա համարը կրպակներ չի ուղարկվել: Այդ մասին «Ա1+» -ին հայտնեց «Հրապարակ » թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Ըստ նրա, պատճառը թերթում հրապարակված ...ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ «Ա1+»-Ի ԼՐԱԳՐՈՂԻՆ
Քիչ առաջ Կենտրոն, Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում խոչընդոտվել է «Ա1+»-ի լրագրողի աշխատանքը: Ինչպես հեռախոսով հայտնեց «Ա1+»-ի լրագրողը, իրեն եւս` դատարանի դահլիճում գտնվող մյուս անձանց հետ ...ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ԴԱՀԼԻՃ ԲԵՐԵՑԻՆ ՇՂԹԱՅՎԱԾ
Մինչեւ Վերաքննիչ քրեական դատարանում կլսվեր Մասիսի գումարտակի հրամանատար Հուսիկ Բաղդասարյանի դատական նիստը, հավաքված բազմության եւ դատարանի աշխատակիցների միջեւ ընդհարում տեղի ունեցավ: Դատական նիստերի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻՆ
Հայաստանի մինչեւ 19-տարեկանների հավաքականն իր առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց Իտալիայի միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում: Առաջին մրցակիցն իտալական «Մոնցա» ակումբի 19-տարեկանների թիմն ...ԳՈՀԱՐՅԱՆԸ ՀԵԹ-ՏՐԻԿԻ ՀԵՂԻՆԱԿ
Հանգստյան օրերին Հայաստանի հավաքականի թեկնածուները այնքան էլ հաջող հանդես չեն եկել իրենց ակումբների կազմերում: Ռուսաստանի առաջնության ութերորդ տուրում մերձմոսկովյան «Խիմկին», հյուրընկալվելիս 2:2 հաշվով ...ՍՊԱՆՎԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՇՎԵԼԻՍ
Փետրվարի 19-ին` ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները հաշվելու ընթացքում Իջեւանի Աչաջուր գյուղում տեղի է ունեցել սպանություն: Սպանվել է Աչալուրջի բնակիչ Դավիթ Վարդումյանը: Այս օրերին Դիլիջանի ընդհանուր ...ԹԱՆԿԱՑԵԼ Է
Բնական գազի թանկացումից հետո սպասվում էր հեղուկ գազով աշխատող ավտոտրանսպորտի ծառայությունների թանկացում: Երեկվանից Նոյեմբերյան- Բագրատաշեն միկրոավտոբուսային ուղեվարձը 400 դրամ է` նախկին 350-ի փոխարեն: ...ՍՊԱՆԵԼ ԵՆ
33Վերջին շրջանում, Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքում՝ Էջմիածնում, քրեածին վիճակը սրվել է, վերջին մեկ ամսվա ընթացքում հանցագործությունների թիվը Էջմիածնում կրկնապատկվել է: Հիշեցնենք, որ մարտի 13-ին սպանություն ...ՈՐ ԿԱՆԽԵՆ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ
ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ 2002թ. հունիսի 14-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի ...ԻՋԵՑՐԵԼ ԵՆ ԳԻՆԸ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից երեկ` մայիսի 4-ին, վարույթի հարուցումից հետո Հանձնաժողով են դիմել ավտոգազալցակայանների գործունեությամբ զբաղվող երկու տնտեսվարող սուբյեկտ, ...ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ ՇՐՋԱՊԱՏՎԱԾ ԷՐ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՈՎ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀՇ վարչության անդամ Լեւիկ Խաչատրյանի դատավարությունը դեռ չսկսած դահլիճում ներկա գտնվողները սկսեցին պահանջել, որ նիստը ...ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՀՆԱՐՔ
Այսօր առավոտյան Պահպանողական կուսակցության անդամ, Շենգավիթ համայնքի բնակիչ Կարեն Հեքիմյանին արթնացրել են ոստիկանները: Վերջիններս առավոտյան ժամը 10-10.30-ի սահմաններում այցելել են նրա տուն, ներկայացել ...ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵ՞Ն
Կոալիցիայի անդամ 4 կուսակցությունները հայտարարել են, թե պատրաստ են իրականացնել բարեփոխումներ, որոնք կնպաստեն Հայաստանում «կայուն ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը եւ օրենքի գերակայության ...48-ԱՄՅԱԿԸ ՆՇԵՑ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
3
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Հյուսիսային պողոտայում «սեղան էին գցել», որպեսզի նշեն «քաղաքական» զբոսանքների մասնակիցներից մեկի՝ Գայանեի 48-ամյակը: Տիկին Գայանեն «Ա1+»-ին պատմեց, որ իր հարազատները Հայաստանում ...
ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

ԽՈՐՀՈՒՐԴՆ ԷԼ ԿԱ, ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԷԼ

ԿՈՄՈՒՆԻՍՏԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՍՊԱՆԵԼ ԵՆ

ԼՐՋԱԳՈՒՅՆ ՎՆԱՍ ԳՅՈՒՂԱՑԻՈՒԹՅԱՆԸ

ՍԷՖԻԼՅԱՆՆ ՈՒ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ «ԴԵՌ ՉԵՆ ՈՒՂՂՎԵԼ»

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻ ՄԵԾ ԽՈՒՄԲ ՄՆԱՑ ԴՐՍՈՒՄ

«ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՍ ԵՄ»

ՍՏՈՐԱԳՐԵԼ Է

ԱԲԵՂԱՆ ԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ՀՌՉԱԿՎԵԼ

- 0 Մամուլի օր
- 1877 Ռուսական զորքերը զորավար Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ գրավեցին Արդահանը:
- 1892 Խրիմյան Հայրիկն ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:
- 1912 Մահացավ Պարսկաստանի ազատագրական շարժման ղեկավարներից, դաշնակցական անվեհեր մարտիկ Եփրեմ Խանը: (Ծնվ. 1868թ.-ին):
- 1912 Լույս տեսավ բոլշևիկյան «Պրավդա» թերթի առաջին համարը:
- 1920 Ընկնում է Խատիսյանի կառավարությունը, կազմվում է արտակարգ լիազորություններով նոր կառավարություն Հ. Օհանջանյանի նախագահությամբ:
- 1920 Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի իշխանությանը ստանձնեց բոլշևիկյան և թուրք ադրբեջանական թշնամիների դեմ պայքարը: Կազմվեց Օհանջանյանի կառավարությունը, տապալվեց Խատիսյանի կառավարությունը:
- 1923 Լույս է տեսնում ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի առաջին համարը:
- 1972 Վախճանվեց մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Ծնվ. 1880թ.-ին):
- 1999 Պորտուգալիան, Ինդոնեզիան և Միացյալ Ազգերը մտան Արևելյան Թիմոր խորհրդակցության անվտանգությանը վերաբերվող պայմանագրի և Արևելյան Թիմոր խոհրդակցության անմիջական քվեարկություն ձևավորմանը վերաբերող պայմանագրի մեջ: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

