
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿԵՑ ՍՏԵՂԾԵԼ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ»
«Եթե ՀՀ ներկա իշխանությունները եւ միջազգային կազմակերպությունները չգիտակցեն այս հասարակության իրական ներուժն ու ձգտումները, ապա նրանք կարող են մեծամեծ սխալներ գործել եւ վտանգել երկրի կայունությունը: Հասարակության եւ վարչախբի միջեւ առկա վտանգավոր լարվածության լիցքաթափման միակ միջոցը, ակնհայտորեն նախագահական եւ խորհրդարանակն արտահերթ ընտրություններն են»,- այսօր Հայաստանի համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսի ընթացքում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նշելով, որ ՀՀ ներկայիս իշխանություններն ու միջազգային կառույցները նման հանգուցալուծման պատրաստ չեն եւ այդ գաղափարի գիտակցումը ժամանակ է պահանջում` Տեր-Պետրոսյանը մանրամասնեց Համաժողովրդական շարժման առաջիկա անելիքները. «Համաժողովրդական շարժումը ստեղծվել է կոնկրետ խնդրի շուրջ, որպես նախընտրական դաշինք: Ուստի մենք կանգնած ենք շարժմանը նոր բովանդակություն հաղորդելու մարտահրավերի առջեւ»:
Տեր-Պետրոսյանը ներկաններին առաջարկեց.«Քանի որ, շատերի համար հոգեհարազատ է դարձել կոնգրես բառը, ես նպատակահարմար եմ գտնում Համաժողովրդական շարժումը վերանվանել` «Հայ ազգային կոնգրես»: Տեր-Պետրոսյանը նշեց, որ «Հայ ազգային կոնգրես»-ի ստեղծումը Համաժողովրդական շարժման անդամների միաձուլում չի նշանակում. «Վերջիններս շարունակելու են պահպանել իրենց ինքնուրույնությունն ու կառուցվածքը, ինչպես նաեւ անկախ քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքը»:
Տեր-Պետրոսյանը վստահեցրեց, որ «Հայ ազգային կոնգրես» չի դառնալու արհեստական, խայտաբղետ կազմակերպություն, քանի որ բոլորին միավորող գաղափարը մեկն է. «Մի այնպիսի վսեմագույն գաղափար` ժողովրդական, իրավական, բարգավաճ պետության կերտում»: Քանի որ «Հայ ազգային կոնգրեսի» գաղափարը շատերի համար անակնկալ էր, Տեր-Պետրոսյանը նպատակահարմար գտավ այն ավելի մանրամասն քննարկել հաջորդ հանդիպումների ընթացքում: Այսօր նա միայն նշեց, որն ի տարբերություն իշխանությունների, նորաստեղծ կոնգրեսը գործելու է օրենքի շրջանակներում:
Առաջին նախագահը կարծում է, որ անկախությունից ի վեր Հայաստանում քաղաքական դաշտը երբեք այսքան հստակ չի եղել, որքան այսօր.«Մի կողմում` ապօրինաբար իշխանությունը զավթած վարչախումբն է, մյուս կողմում` հասարակության մեծամասնության համակրանքն ու վստահությունը վայելող Համաժողովրդական շարժումը»: Առաջին նախագահը այսօր խոսեց նաեւ ներկայիս իշխանություննրի անելիքների մասին` նշելով,որ առաջնային եւ հրատապ խնդիր է մնում բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը:
Առաջին նախագահը լիովին ընդունում է Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւում երկխոսություն ծավալելուն ուղղված կետերը: Ինչ վերաբերում է ՀՀ-ի նկատմամբ միջազգային կառույցների նախազգուշացրած տնտեսական պատժամիջոցներին, ապա հաշվի առնելով այն փաստը, որ դրանից կտուժի միայն ժողովուրդը եւ ոչ թե իշխանույունները, Տեր-Պետրոսյանն ասաց. «Համաժողովրդական շարժման անունից, ես դիմում եմ ԱՄՆ կառավարությանը եւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի վարչությանը` խնդրելով զերծ մնալ Հայաստանին հատկացվող օգնությունները նվազեցնելու կամ դադարեցնելու մտադրությունից»:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում ստեղծված իրավիճակից օգտվելու Ադրբեջանի փորձերին, ապա Տեր-Պետրոսյանն ասաց. «Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներաքաղաքական վիճակ էլ որ լինի մեր երկրում, միեւնույն է Ղարաբաղի նկատմամբ ռազմական ոտնձգություն կատարելու դեպքում` կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը: Իսկ այդ դիմադրության շարքերում, վստահաբար, կհայտնվեն այսօր բանտերում գտնվող մեր ընկերները: Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքնս կոչով կդիմեմ համաժողովրդական շարժման մասնակիցներին` խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործունությունը եւ լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին»:
«ՄԱՐՏԻ 1- Ի ԳԼԽԱՎՈՐ ՀԵՂԻՆԱԿԸ ՔՈՉԱՐՅԱՆՆ Է»
Հայաստանի համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղի պատասխանեց հանրությանը հուզող մի շարք հարցերի: Առաջին նախագահը իր ելույթը բաժանեց մի քանի գլխի: Ելույթի «Բախում, թե՞ սպանդ» հատվածում Տեր-Պտերոսյանը հստակ ասաց, թե ինչ է տեղի ունցել մարտի 1-ին եւ այսօր ինչով են զբաղված իշխանությունները.« Քոչարյանասերժական քարոզչությունը փորձում է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնել, որպես ընդդիմության կողմից հրահրված բախում ցուցարարների եւ ոստիկանական խմբերի միջեւ: Այդ նպատակով քրեական վարչախումբը գործի է դրել ստի, կեղծիքի, զրպարտության, փաստերի աղավաղման ողջ զինանոցը, իսկ իրավապահ մարմինները, ոստիկանությունը, դատախազությունը ջանադրաբար լծվել են նշված վարկած «իրավական» հիմնավորման հանցավոր գործին: Նրանցից պահանջվում է ապացուցել անապացուցելին»:
Տեր-Պետրոսյանը գտնում է, որ հանրության ճնշման բացակայության եւ միջազգային հանրության անպատժելիության դեպքում գործող իշխանությունները կիրականացնեն իրենց ծրագիրը: Առաջին նախագահը նաեւ հստակ նշեց, թե ով է մարտի 1-ի դեպքերի գլխավոր հեղինակը. «Ոչ այլ ոք է, եթե ոչ վարչախմբի տխրահռչակ պարագլուխ Ռոբերտ Քոչարյանը»: Իր ասածները Տեր-Պետրոսյանը հիմնավորեց Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ի, մարտի 5-ի եւ մարտի 20-ի մամուլի ասուլիսներով, որոնք Տեր-Պետրոսյանը գնահատում է իրականությունը կոծկելու անհաջող փորձ.«Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին պատիվ չբերող ճիգերով»:
Քոչարյանի այն հայտարարությունը, թե մարտի 1-ին ոստիկանները ընդամենը ցանկանում էին խուզարկել Ազատության հրապարակի տարածքը եւ հանդիպելով ցուցարարների դիմադրությանը ստիպված ուժ են կիրառել` Տեր-Պետրոսյանը գնահատեց. «Բացարձակ եւ անվայել սուտ: Շուկայում ցածրագույն առեւտուր անողի մակարդակի սուտ: Ավելի ամոթալի բան, որը կարող է բնութագրել մեր պետությունը, ես դժվարանում եմ պատկերացնել»: Մեջբերելով հատվածներ Քոչարյանի ասուլիսներից եւ ընդգծելով բազմաթիվ հակասություններ` Տեր-Պետրոսյանն ասաց.«Եթե իշխանությունները սուտ են խոսում, դա նշանակում է, որ թաքցնելու բան ունի»:
Տեր-Պետրոսյանը ընդգծեց, որ վերջին 10 տարիների ընթացքում Քոչարյանի ձեռագիրը չի փոխվել. «Մարտի 1-ի իրադարձությունները գնահատելիս նա ըստ էության դրսեւորում է նույն անպարկեշտ, շատ մեղմ է ասված, վարկանիշը, որը նա դրսեւորել է 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերը կոծկելիս»:
«Ի՞ՆՉ Է ՄԵՆՔ ԵՐԿՐՈՐԴ ՍՈՐՏԻ ԱԶԳ ԵՆՔ»
Տեր-Պետրոսյանը այսօր անդրադարձավ նաեւ փետրվարի 19-ի ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականներին եւ վստահեցրեց, որ բոլոր աղաղակող խախտումները նրանց կողմից արձանագրվել են, սակայն . «Դրանք դիտորդների «հեղինակավոր» զեկույցներում ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել: Եթե դրանք չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա, ուրիշ ի՞նչը կարող է ազդել` ա՞րեւը, ձյու՞նը, կարկո՞ւտը, ես չեմ հասկանում»:
Տեր-Պետրոսյանը գտնում է, որ դիտորդական կազամկերպությունները պարզապես չեն կատարում մեր ժողովրդի առջեւ ստանձնած իրենց պարտավորությունները: Միջազգային դիտորդների գնահատականները ՀՀ ընտրությունների վերաբերյալ Տեր-Պետրոսյանը գնահատեց մեկ բառով` «անսկզբունքային» եւ նշեց, որ սա ամենամեղմ բառն է. «Երբ եվրոպական դիտորդներից մեկին հարցնում ես` իրենք կհանդուրժեին նման ընտրություններ. նրանք նույնիսկ վիրավորվում են, թե ինչպես կարող են իրենց երկրներում նման ընտրություններ լինել»:
Եվրոպական դիտորդների վարքը Տեր-Պետրոսյանը համարում է ոչ թե երկակի ստանդարտների կիրառում, այլ. «Սա, եթե կուզեք ռասիզմ է: Ուրեմն` այն ինչ չի կարելի իրենց մոտ, կարելի է մեր մոտ: Ի՞նչ է մենք երկրորդ սորտի ժողովուրդ ենք»: Նրա կարծիքով` միջազգային դիտորդների գանհատականները ոչ միայն լեգիտիմացրեցին փետրվարի 19-ի խայտառակ ընտրությունները, այլեւ իշխանությունները զավթածներին նոր կեղծիքների հնարավորություն տվեցին, ինչ հանգեցրեց մարտ 1-ի արյունալի դեպքերին: Եթե այդ կառույցները նաեւ հանդուրժեն, որ մարտի 1-ի աններելի ոճրագործության հետաքննությունը վարեն նրանք, ովքեր կրում են դրանց պատասխանատուն են, ապա Տեր-Պետրոսյանը զգուշացրեց, որ այդ կազմակերպությունները Հայաստանում վերջնականապես կկորցնեն իրենց հեղինակությունը:
Տեր-Պետրոսյանը վստահեցրեց, այսօր մեր հասարակությունը ավելի քան միավորված է եւ մեր երկրի ճակատագիրն այսօր կախված է միայն մեզանից:
Ո՞Վ Է ԱԽՔ-Ը
ՀՀ նախագահին անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան այսօր նոր անուն, ավելի ստույգ իր հապավումը ստացավ` ԱԽՔ/ Անվտանգության խորհրդի քարտուղար/: Թեեւ նոր անվանումը Հայաստանի համաժողովրդական շարժման երկրոդ համագումարի մասնակիցներին շատ զվարճացրեց, սակայն ՀՀ առաջին նախագահ` Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկաններին վստահեցրեց, որ ԱԽՔ-ը ` ընդամենը հապավում է եւ այսուհետ նա միայն օգտագործելու է Արթուր Բաղդասրայնի պաշտոնական տիտղոսի հապավումը:
Առաջին նախագահը հիշեցրեց. «Վահան Հովհաննիսյանը եւ ԱԽՔ-ն ընտրություններում հանդես են եկել որպես ընդդիմադիր թեկնածուներ, ինչը նշանակում է, որ նրանց օգտին քվեարկած քաղաքացիները բոլորովին չեն ենթադրել, որ ձայն են տվել Սերժ Սարգսյանին: Թե Վահան Հովհաննիսյանը, թե ԱԽՔ-ն ընտրությունների հաջորդ օրը հայտարարեցին, որ ընտրությունները կեղծված են եւ նրանք չեն ընդունում արդյունքները: Թե ինչ տեղի ունեցավ հետո, արդեն վերաբերում է ոչ թե քաղաքականությանը, այլ բարոյականությանը»: Առաջին նախագահը զերծ մնաց մարդկանց վարք գնահատելուց:
Քննարկում
VAN գրել է:
ՉԷ Լևոն,կոնգրես Էլ որ ստեղցես,միևնույն Է ,Վանոն երկիր չի մտնելու ու կոնգրեսական չի դառնալու,իզուր են ջանքերդ:
ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
35
Այսօր կառավարության նիստերի դահլիճում ժամը 12-ին կսկսվի Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը: ժամը 10.30-ից արդեն դահլիճի մուտքի մոտ մի քանի հարյուր մարդ է հավաքվել, որոնք եկել են մասնակցելու կոնգրեսին: ...ԼԱՐՎԱԾ ՊԱՅՔԱՐ ՉԵՄՊԻՈՆՈԻԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը մոտենում է ավարտին: 10-րդ տուրից հետո բավական խճճված իրավիճակ է ստեղծվել մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականներում:
7.5-ական միավորով այն գլխավորում են ...ՍԷՖԻԼՅԱՆՆ ՈՒ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ «ԴԵՌ ՉԵՆ ՈՒՂՂՎԵԼ»
8
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի` դատապարտյալներին պայմնական-վաղաժամկետ ազատման ներկայացնող հանձնաժողովը, օրերս քննելով նաեւ Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի գործերը, որոշել է, որ ...ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔԸ ԲՆԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԻ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կապանցի Եվգենյան իր 9 զավակներին մեծացնում է վարձով բնակարաններում: Ընդամենը մի քանի օրից բազմազավակ ընտանիքը ստիպված կլինի 8-րդ անգամ ուրիշ բնակարան տեղափոխվել։
4 տարի է` նա մենակ ...ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Արմավիրում տաքսիների ուղեվարձը մնացել է նույնը, սակայն չի բացառվում, որ այն բարձրանա: Տաքսու վարորդներից մեկն այսօր խիստ վրդովված էր. առավոտյան գազալցակայանում նույն քանակությամբ գազի ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻ ՄԵԾ ԽՈՒՄԲ ՄՆԱՑ ԴՐՍՈՒՄ
26
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Լե-վոն, Լե-վոն» վանկարկումներով ու ծափողջույններով դիմավորեցին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին կառավարության շենքի ետնամասում` Կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ հավաքված ...ՎԻՃԱԿԱԳԻՐՆԵՐՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ ԱՃ
2008թ. ապրիլին մարտի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.1% գնաճ, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գներն աճել են 0.5%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.6%-ով, ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԳՆԱՑԵԼ ԷՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
4
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Քննարկվել են եկեղեցաշինությանն առնչվող մի շարք հարցեր, որոնք վերաբերում ...«ՅՈԹՆԱՂԲՅՈՒՐԸ»` ԾԱՐԱՎ ԱՆՑՈՐԴԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ձեր խմած ջուրն անուշ լինի»՝ այսուհետ ամեն անգամ ջուր խմելիս ձեզ կմաղթի Հանրապետության հրապարակի «Յոթնաղբյուր»-ը, որը շուրջ 7-8 ամիս տեւած նորոգման աշխատանքներից հետո այսօր սկսեց նորից ...ԱՄՆ-ԻՆ ԴՈՒՐ ՉԻ՞ ԳԱԼԻՍ
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի մասին վերջին տարեկան զեկույցում հատուկ առանձնացնում է Իրանի եւ Հայաստանի միջեւ ջերմացող հարաբերությունները եւ նշում 2007-ի ...ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ
Հայցում ենք Ձեր ներողամտությունը, որ ինտերնետ կապի բացակայության պատճառով մի քանի ժամ չի թարմացվել մեր կայքը, եւ հոդվածները տեղադրվում են ուշացումով:«ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»
3Կառավարության նիստերի դահլիճն այսօր լեփ-լեցուն էր. լեցուն էր ոչ միայն դահլիճն, այլեւ շենքի միջանցքները, որտեղ տեղադրված մոնիտորների միջոցով կառավարության շենք սողոսկած «երջանիկները», որոնք դահլիճ մտնելու ...ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
Արդեն մի քանի օր է` ազատության մեջ է Նոր Հաճընի նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը (մականունը` Ուզբո): Այս տեղեկատվությունը հաստատեց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի ...«ԲԱՆՏԱԽՑԵՐԸ ՀԱՄԵՄԱՏԵԼԻ ԵՆ ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՆԴԱՆՆԵՐԻ ՀԵՏ»
1«Ա-զատ, ան-կախ Հա-յաս-տան», «Լեւոն Նախագահ» կարգախոսից բացի այսօր կառավարության նիստերի դահլիճում պարբերաբար հնչում էր այս կարգախոսը: Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի 2-րդ կոնգրեսում ելույթ ունեցան ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՈՍԵՑ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ, Հայաստանի համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում։ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿԵՑ ՍՏԵՂԾԵԼ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ»
1«Եթե ՀՀ ներկա իշխանությունները եւ միջազգային կազմակերպությունները չգիտակցեն այս հասարակության իրական ներուժն ու ձգտումները, ապա նրանք կարող են մեծամեծ սխալներ գործել եւ վտանգել երկրի կայունությունը: ...ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԵՐՍՏԻՆ ԿՌՎԵԼՈՒ
Հաշմանդամի սայլակին գամված ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը, որին իշխանությունները թույլ չտվեցին ապրիլի 24-ին Հրազդանի Վանատուր գյուղից հասնել Եւրեւան` այսօր որդու ուղեկցությամբ մայրաքաղաքում էր` Հայաստանի ...
ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆՈՒՅՆՆ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ
«ԻՄ ԿՈՂՆ ԱՎԵԼԻ ՀԱՍՏ Է»
ԱՂՎԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՀՈՒՆԱՍՏԱՆ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՐՑՆՈՒՄ Է
ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

ԿՈՄՈՒՆԻՍՏԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԱՆԴԱՏԻՑ

ԼՐՋԱԳՈՒՅՆ ՎՆԱՍ ԳՅՈՒՂԱՑԻՈՒԹՅԱՆԸ

ՍԷՖԻԼՅԱՆՆ ՈՒ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ «ԴԵՌ ՉԵՆ ՈՒՂՂՎԵԼ»

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻ ՄԵԾ ԽՈՒՄԲ ՄՆԱՑ ԴՐՍՈՒՄ

«ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՍ ԵՄ»

ՇԱԲԱԹՕՐՅԱ ԱԿՑԻԱ

ՎՐԱՍՏԱՆԸ ԶԱՅՐԱՑԱԾ Է

ՍՏՈՐԱԳՐԵԼ Է

- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

