
«ԲԱՆՏԱԽՑԵՐԸ ՀԱՄԵՄԱՏԵԼԻ ԵՆ ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՆԴԱՆՆԵՐԻ ՀԵՏ»
«Ա-զատ, ան-կախ Հա-յաս-տան», «Լեւոն Նախագահ» կարգախոսից բացի այսօր կառավարության նիստերի դահլիճում պարբերաբար հնչում էր այս կարգախոսը:
Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի 2-րդ կոնգրեսում ելույթ ունեցան գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչները: Խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժի «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանի ելույթից առաջ կոնգրեսը վարող Լեւոն Զուրաբյանը շնորհակալություն հայտնեց «Ժառանգությանը»՝ հնարավոր ամեն ջանք գործադրելու համար:
Վարդան Խաչատրյանը հայտարարեց, որ շնորհակալություն հայտնելու կարիք չկա, իրենք ժողովրդական կուսակցություն են, եւ այլ տեղ, քան ժողովրդի կողքին լինել չէին կարող: Մարտի 1-ի դեպքերը նա որակեց իբրեւ իշխանությունների թուլության դրսեւորում եւ ավելացրեց, որ ազատության ծառը միշտ ցողվում է բռնապետերի եւ հայրենասերների արյամբ: Վարդան Խաչատրյանը դատապարտեց բոլոր այն ուժերին, որոնք մինչեւ մարտի 1-ի դեպքերի լիարժեք բացահայտումը սատարեցին իշխանություններին, դրանով նրանք հանցակցություն ստանձնեցին: Վարդան Խաչատրյանը հանդիպել է մեկուսարաններում գտնվող քաղաքական գործիչների հետ եւ բավականին տպավորիչ էր նրա համեմատությունը:
«Խցերը, որտեղ մեր ընկերներն են, իրենց դաժանությամբ կարող էին մրցել միայն թուրքական սուլթանական զնդանների հետ, բայց այնտեղ, տղաների դեմքին ես տեսա հավատամքի ու պայքարի կնիք, կամք կար, իսկ եթե կա կամք, ուրեմն կա նաեւ ճանապարհ»,- ասաց Վարդան Խաչատրյանը եւ ավելացրեց, որ այդ կամքն ու պայքարի շարունակականությունը ինքը տեսավ քաղբանտարկյալների կանանց մոտ, «հարգելի Արշավիրի սայլակի մեջ», երիտասարդական շարժման մեջ:
ԱՎԵԼԻՆ Է, ՔԱՆ ԱՆՁԻ ՇՈՒՐՋ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՊԱՅՔԱՐԸ
ՆԺԿ փոխնախագահ Հրաչյա Սարգսյանը կոնգրեսը ողջունեց Արամ Կարապետյանի անունից, ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանն ընթերցեց քաղբանտարկյալների ուղերձը: Մանուշակ Պետրոսյանը կարդաց մի նամակ, որ ուղարկվել էր կոնգրեսին՝ խնդրանքով՝ դիմել ԼՂՀ իշխանություններին եւ հարցնել, թե մինչեւ ե՞րբ են շնորհակալություն հայտնելու փոխարեն ղարաբաղյան հատուկ ջոկատները ծեծելու այն ժողովրդին, որի կրած զրկանքների եւ պայքարի արդյունքում այսօր Ղարաբաղը անկախ է: Այս նամակը մեկնաբանեց ծագումով ղարաբաղցի Մանուշակ Պետրոսյանը եւ նամակագրին հորդորեց չսպասել շնորհակալության, որովհետեւ ոչ ոք չի զղջում Ղարաբաղում մղած իր պայքարի համար, բայց եւ նկատեց, որ հայաստանցու եւ ղարաբաղցու միջեւ մտած սեպի համար պատասխանատու են հավասարապես եւ Հայաստանի, եւ ԼՂՀ իշխանությունները: Այսօր ելույթ ունեցավ նաեւ կինովավերագրող Տիգրան Խզմալյանը, որը խոստովանեց, որ չի քվեարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, բայց դատապարտեց այն բռնատիրությունը, որում այսօր ապրում է Հայաստանը. «Մեր երկիրը սումգայիթացրին: Մարտի 1-ին ծնվեց այն երիտասարդ Հայաստանը, որը չի վախենում ու չի հանդուրժելու բռնապետությունը»,- ասաց Տիգրան Խզմալյանը եւ որպես ճգնաժամի լուծում առաջարկեց ցրել «մկների ազգային ժողովը», ընտրել նոր խորհրդարան եւ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կբացահայտի ոչ միայն մարտի 1-ի, այլեւ հոկտեմբերի 27-ի, քաղաքական մյուս սպանությունների իրական պատկերը: Նրա ելույթից հետո Լեւոն Զուրաբյանն արձանագրեց, որ Խզմալյանի ելույթը այս բեմից նշանակում է, որ այս շարժումը ավելին է, քան անձի շուրջ ձեւավերված պայքարը, սա պայքար է բռնապետական ռեժիմի դեմ:
ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՓՈԽԵԼ ԲԱՌԻՑ
Գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանն էլ ընդգծեց, որ անցած տարվա սեպտեմբերին սկիզբ առած համաժողովրդական շարժումը չի դադարել։
«Այն դադար չառավ ոչ փետրվարի 19-ից հետո, երբ Քոչարյանի իշխանությունն ակնհայտ կեղծիքներով վերարտադրվեց, ոչ մարտի 1-ին, երբ վերարտադրված իշխանությունը կրակեց ժողովրդի վրա, ոչ էլ ապրիլի 9-ին, երբ ինքնահռչակ նախագահ Սերժ Սարգսյանն՝ իր եւ ժողովրդի միջեւ անթափանց պատ դնելով՝ երդվեց լինել Սահմանադրության, ինքնիշխանության, մարդու իրավունքների ու չգիտես էլ ինչերի երաշխավորը»,-ասաց նա։
Ըստ նրա` իրականում այդ պատը դրել էր ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ՝ ժողովուրդը.«Իրականում այդ պատը մի կողմից անհասկացողության պատ էր, ինչպես ասում էր Սերժ Սարգսյանը, մյուս կողմից՝ մերժման։ Բացատրությունը մեկն է՝ Սերժ Սարգսյանն ու նրա մերձավորները չեն հասկանում, որ ժողովուրդը իրենց մերժել է»։
Տիգրան Պասկեւիչյանը տվեց այն հարցի պատասխանը, թե ինչու չի կայանում երկխոսությունը. «Երկխոսությունը, որի մասին այսքան խոսվում է եւ որն, իմ կարծիքով, չի կայանալու, չի կայանալու հենց այն պատճառով, որ շարժման դիմաց կանգնած է ոչ թե մի ուրիշ արժեհամակարգ, այլ պարզապես բիրտ ուժ»։
Պասկեւիչյանը նաեւ բավականին դիտարժան նկատառում արեց. «Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս մի ցնցող հայտնագործություն էր արել՝ բառարաններում պեղելով «բարեշրջում» բառը եւ հիմա ասում է, թե պետք է ոչ թե բարեփոխում անել, այլ բարեշրջում։ Բարեշրջումը, հարգելի ներկաներ, բարով-խերով դեպի քոչարյանական անցյալը շրջվելն է, իսկ բարեփոխում բառի մեջ նրանց վախեցնելու աստիճան անհանգստացնում է «փոխելը», մի բան, որ մենք ձեզ հետ ձգտում էինք եւ ձգտում ենք անել»։
«Ի՞նչ եք կարծում, վախը հաղթահարած, ազատության համն առած, հաղթանակին ընդհուպ մոտեցած մարդը, մարդիկ, մարդկանց բազմությունը կարո՞ղ է եւս հինգ կամ տասը տարի հանդուրժել այն ամենն, ինչը հանդուրժել է անցած տասնամյակում»,- հարցրեց Պասկեւիչյանը։ «Ո՚չ»,- միաբերան արձագանքեց դահլիճը։
Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը, խոսեց մեկուսարաններում գտնվող քաղաքական գործիչների եւ քաղաքացիների կանանց անունից՝ դահլիճին դիմելով՝ «սիրելի հայրենակիցներ» բառերով: Նա վստահեցրեց, որ այսօր իրենք ոչ թե մեղք են, որ մենակ են, այլեւ հպարտ, որովհետեւ իրենց ամուսինները հերոս են:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ, երկխոսության կոչերի թեման շարունակելով, նկատեց, որ այսօր առկա է երկու Հայաստան՝ մեկը ժողովրդինն է, մյուսը իշխանությանը, մի Հայաստանում կան ծառայողներ եւ հպատակներ, մյուս Հայաստանում՝ ազատ քաղաքացիներ: Սարգսյանի համեմատական ելույթում ակնհայտ էր, որ շահած է դուրս գալիս ժողովրդի հայրենիք Հայաստանը:
Նիկոլ փաշինյանի փոխարեն էլ «Այլընտրանք» շարժման անունից Նորիկ Նորիկյանը խոսեց. վերլուծելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի` ԼՂՀ-ին վերաբերող հայտարարությունը եւ ԵԽԽՎ բանաձեւը` նա հայտարարեց, որ այս իշխանությունների օրոք Հայաստանը սարսափելի պարտություններ է կրել, եւ կոչ արեց ինչպես 1988թ-ին` հաղթահարել, անցնել ռուբիկոնը, որպեսզի սերունդները գոնե ապրեն ազատ եւ անկախ Հայաստանում:
Քննարկում
Sur գրել է:
Այս ամենին ներկա էին մի քանի հարյուր մարդ; Փառքդ շատ լինի Աստված, սատանան գետին չգտավ Հայաստանում:
ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
35
Այսօր կառավարության նիստերի դահլիճում ժամը 12-ին կսկսվի Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը: ժամը 10.30-ից արդեն դահլիճի մուտքի մոտ մի քանի հարյուր մարդ է հավաքվել, որոնք եկել են մասնակցելու կոնգրեսին: ...ԼԱՐՎԱԾ ՊԱՅՔԱՐ ՉԵՄՊԻՈՆՈԻԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը մոտենում է ավարտին: 10-րդ տուրից հետո բավական խճճված իրավիճակ է ստեղծվել մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականներում:
7.5-ական միավորով այն գլխավորում են ...ՍԷՖԻԼՅԱՆՆ ՈՒ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ «ԴԵՌ ՉԵՆ ՈՒՂՂՎԵԼ»
8
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի` դատապարտյալներին պայմնական-վաղաժամկետ ազատման ներկայացնող հանձնաժողովը, օրերս քննելով նաեւ Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի գործերը, որոշել է, որ ...ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔԸ ԲՆԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԻ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կապանցի Եվգենյան իր 9 զավակներին մեծացնում է վարձով բնակարաններում: Ընդամենը մի քանի օրից բազմազավակ ընտանիքը ստիպված կլինի 8-րդ անգամ ուրիշ բնակարան տեղափոխվել։
4 տարի է` նա մենակ ...ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Արմավիրում տաքսիների ուղեվարձը մնացել է նույնը, սակայն չի բացառվում, որ այն բարձրանա: Տաքսու վարորդներից մեկն այսօր խիստ վրդովված էր. առավոտյան գազալցակայանում նույն քանակությամբ գազի ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻ ՄԵԾ ԽՈՒՄԲ ՄՆԱՑ ԴՐՍՈՒՄ
26
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Լե-վոն, Լե-վոն» վանկարկումներով ու ծափողջույններով դիմավորեցին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին կառավարության շենքի ետնամասում` Կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ հավաքված ...ՎԻՃԱԿԱԳԻՐՆԵՐՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ ԱՃ
2008թ. ապրիլին մարտի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.1% գնաճ, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գներն աճել են 0.5%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.6%-ով, ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԳՆԱՑԵԼ ԷՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
4
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Քննարկվել են եկեղեցաշինությանն առնչվող մի շարք հարցեր, որոնք վերաբերում ...«ՅՈԹՆԱՂԲՅՈՒՐԸ»` ԾԱՐԱՎ ԱՆՑՈՐԴԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ձեր խմած ջուրն անուշ լինի»՝ այսուհետ ամեն անգամ ջուր խմելիս ձեզ կմաղթի Հանրապետության հրապարակի «Յոթնաղբյուր»-ը, որը շուրջ 7-8 ամիս տեւած նորոգման աշխատանքներից հետո այսօր սկսեց նորից ...ԱՄՆ-ԻՆ ԴՈՒՐ ՉԻ՞ ԳԱԼԻՍ
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի մասին վերջին տարեկան զեկույցում հատուկ առանձնացնում է Իրանի եւ Հայաստանի միջեւ ջերմացող հարաբերությունները եւ նշում 2007-ի ...ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ
Հայցում ենք Ձեր ներողամտությունը, որ ինտերնետ կապի բացակայության պատճառով մի քանի ժամ չի թարմացվել մեր կայքը, եւ հոդվածները տեղադրվում են ուշացումով:«ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»
3Կառավարության նիստերի դահլիճն այսօր լեփ-լեցուն էր. լեցուն էր ոչ միայն դահլիճն, այլեւ շենքի միջանցքները, որտեղ տեղադրված մոնիտորների միջոցով կառավարության շենք սողոսկած «երջանիկները», որոնք դահլիճ մտնելու ...ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
Արդեն մի քանի օր է` ազատության մեջ է Նոր Հաճընի նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը (մականունը` Ուզբո): Այս տեղեկատվությունը հաստատեց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի ...«ԲԱՆՏԱԽՑԵՐԸ ՀԱՄԵՄԱՏԵԼԻ ԵՆ ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՆԴԱՆՆԵՐԻ ՀԵՏ»
1«Ա-զատ, ան-կախ Հա-յաս-տան», «Լեւոն Նախագահ» կարգախոսից բացի այսօր կառավարության նիստերի դահլիճում պարբերաբար հնչում էր այս կարգախոսը: Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի 2-րդ կոնգրեսում ելույթ ունեցան ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՈՍԵՑ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ, Հայաստանի համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում։ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿԵՑ ՍՏԵՂԾԵԼ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ»
1«Եթե ՀՀ ներկա իշխանությունները եւ միջազգային կազմակերպությունները չգիտակցեն այս հասարակության իրական ներուժն ու ձգտումները, ապա նրանք կարող են մեծամեծ սխալներ գործել եւ վտանգել երկրի կայունությունը: ...ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԵՐՍՏԻՆ ԿՌՎԵԼՈՒ
Հաշմանդամի սայլակին գամված ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը, որին իշխանությունները թույլ չտվեցին ապրիլի 24-ին Հրազդանի Վանատուր գյուղից հասնել Եւրեւան` այսօր որդու ուղեկցությամբ մայրաքաղաքում էր` Հայաստանի ...
ԴԺԳՈՀԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊՈ՞ՒՄ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ՉԻ ԱՅՑԵԼԻ ՎԱՆԱՁՈՐ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿՈՐՈՇՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
«ՄԻԱԿ ԴԻՊԼՈՄԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԴԻՊԼՈՄՆ Է»
ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

ԿՈՄՈՒՆԻՍՏԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԱՆԴԱՏԻՑ

ԼՐՋԱԳՈՒՅՆ ՎՆԱՍ ԳՅՈՒՂԱՑԻՈՒԹՅԱՆԸ

ՍԷՖԻԼՅԱՆՆ ՈՒ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ «ԴԵՌ ՉԵՆ ՈՒՂՂՎԵԼ»

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻ ՄԵԾ ԽՈՒՄԲ ՄՆԱՑ ԴՐՍՈՒՄ

«ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՍ ԵՄ»

ՎՐԱՍՏԱՆԸ ԶԱՅՐԱՑԱԾ Է

ՇԱԲԱԹՕՐՅԱ ԱԿՑԻԱ

ՍՏՈՐԱԳՐԵԼ Է

- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

