
ՎԻՃԱԿԱԳԻՐՆԵՐՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ ԱՃ

2008թ. ապրիլին մարտի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.1% գնաճ, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գներն աճել են 0.5%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.6%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 2.6% հավելաճ: 2008թ. ապրիլին մարտի համեմատ ծառայությունների ոլորտում գրանցված սակագների 2.6% հավելաճը հիմնականում պայմանավորվել է բուժսպասարկման (5.3%), տրանսպորտի (4.3%), հանրային սննդի (3.4%) ծառայությունների սակագների հավելաճով:
Սրանք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներն են: «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2008թ հունվար-ապրիլին» հրապարակման համաձայն` ապրիլին Հանրապետությունում շարունակվել է հացի, ալյուրի, ինչպես նաեւ կարագի ու բուսական յուղի գնաճի միտումը:
Նշված ապրանքատեսակները սպառողական զամբյուղում ունենալով 13.91% տեսակարար կշիռ եւ 6.0% ընդհանուր գնաճ, ապրիլին սպառողական գների ընդհանուր գնաճին նպաստել են 0.8 տոկոսային կետով:
Սպառողական գների ինդեքսը 2008թ. ապրիլին 2007թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 106.0%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) 107.0%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.6%, իսկ ծառայությունների սակագներինը` 106.3%:
2008թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1.5%, ինչը 1.0 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.5%):
Հանրապետությունում դիտարկված 9 քաղաքներում 2008թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գներն աճել են 0.2-2.8%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում), իսկ Հրազդան, Չարենցավան եւ Մարտունի քաղաքներում արձանագրվել է 0.1% գնանկում: Մայրաքաղաքում գնաճը կազմել է 1.2%:
2008թ, ապրիլին 2007թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի 41.3%, իսկ 2008թ. մարտի համեմատ` 5.6% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է առաջին տեսակի (5.9%) եւ բարձր տեսակի (9.2%) ալյուրի, ինչպես նաեւ բարձր տեսակի հացի (5.6%), լավաշի (6.4%), մակարոնեղենի (7.3%) գնաճով: Մայրաքաղաքում հացամթերքը թանկացել է 6.0%-ով:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում արձանագրվել է սուրճի, թեյի, կակաոյի 1.1-11.0% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Էջմիածնում: Մայրաքաղաքում սուրճի, թեյի, կակաոյի գներն աճել են 3.4%-ով:
2008թ. ապրիլին մարտի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 2.0% գնաճ, ինչը մեծապես այմանավորվել է խոզի եւ տավարի մսի` համապատասխանաբար 9.1% եւ 3.7% գնաճով: Ոչխարի մսի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 4.2%-ով: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում մսամթերքի գներն աճել են 0.2-3.1%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում), իսկ դիտարկված մյուս 3 քաղաքներում գրանցվել է 1.1-0.1% գնանկում: Ձվի միջին հանրապետական գինը 2008թ. ապրիլին մարտի համեմատ աճել է 1.3%-ով: Երեւան, Վանաձոր եւ Արտաշատ քաղաքներում արձանագրվել է ձվի 1.9-5.3% գնաճ, 4 քաղաքներում` 8.3-0.3% գնանկում, իսկ դիտարկված մյուս 4 քաղաքներում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
2008թ. ապրիլին մարտի համեմատ բանջարեղենի եւ կարտոֆիլի գները նվազել են 14.0%-ով, իսկ 2007թ. ապրիլի համեմատ` 7.2%-ով: Մայրաքաղաքում բանջարեղենի եւ կարտոֆիլի գները նվազել են 15.0%-ով:
Մրգի ապրանքախմբում 2008թ. ապրիլին 2007թ. ապրիլի համեմատ գրանցվել է 2.3% գնաճ, իսկ 2008թ. մարտի համեմատ` 1.1% գնանկում:
Ոչ պարենային ապրանքների շուկայում 2008թ. ապրիլին մարտի համեմատ գրանցված 0.6% գնաճի վրա իր որոշակի ազդեցությունն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի` համապատասխանաբար 2.5% եւ 5.2% գնաճը: 2008թ. ապրիլին 2007թ. ապրիլի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գնաճը կազմել էհամապատասխանաբար 11.5% եւ 24.5%, իսկ 2007թ. դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 3.3% եւ 7.6%:
Նշենք, որ ըստ գործող մեթոդաբանության, ՀՀ-ում գների դիտարկումը կատարվել է 2008թ. ապրիլի 1-ի, 10-ի եւ 20-ի մոտակա օրերին Երեւան քաղաքում եւ հանրապետության մարզերի 11 բնակավայրերում 470 անվանում ապրանք-ծառայությունների գծով:
Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2008թ. I եռամսյակի միջին ընթացիկ գներով` ամսական կտրվածքով` 37634.2 դրամ է/ մեկ շնչի համար/:
ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
35
Այսօր կառավարության նիստերի դահլիճում ժամը 12-ին կսկսվի Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը: ժամը 10.30-ից արդեն դահլիճի մուտքի մոտ մի քանի հարյուր մարդ է հավաքվել, որոնք եկել են մասնակցելու կոնգրեսին: ...ԼԱՐՎԱԾ ՊԱՅՔԱՐ ՉԵՄՊԻՈՆՈԻԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը մոտենում է ավարտին: 10-րդ տուրից հետո բավական խճճված իրավիճակ է ստեղծվել մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականներում:
7.5-ական միավորով այն գլխավորում են ...ՍԷՖԻԼՅԱՆՆ ՈՒ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ «ԴԵՌ ՉԵՆ ՈՒՂՂՎԵԼ»
8
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի` դատապարտյալներին պայմնական-վաղաժամկետ ազատման ներկայացնող հանձնաժողովը, օրերս քննելով նաեւ Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի գործերը, որոշել է, որ ...ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔԸ ԲՆԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԻ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կապանցի Եվգենյան իր 9 զավակներին մեծացնում է վարձով բնակարաններում: Ընդամենը մի քանի օրից բազմազավակ ընտանիքը ստիպված կլինի 8-րդ անգամ ուրիշ բնակարան տեղափոխվել։
4 տարի է` նա մենակ ...ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Արմավիրում տաքսիների ուղեվարձը մնացել է նույնը, սակայն չի բացառվում, որ այն բարձրանա: Տաքսու վարորդներից մեկն այսօր խիստ վրդովված էր. առավոտյան գազալցակայանում նույն քանակությամբ գազի ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻ ՄԵԾ ԽՈՒՄԲ ՄՆԱՑ ԴՐՍՈՒՄ
26
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Լե-վոն, Լե-վոն» վանկարկումներով ու ծափողջույններով դիմավորեցին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին կառավարության շենքի ետնամասում` Կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ հավաքված ...ՎԻՃԱԿԱԳԻՐՆԵՐՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ ԱՃ
2008թ. ապրիլին մարտի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.1% գնաճ, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գներն աճել են 0.5%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.6%-ով, ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԳՆԱՑԵԼ ԷՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
4
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Քննարկվել են եկեղեցաշինությանն առնչվող մի շարք հարցեր, որոնք վերաբերում ...«ՅՈԹՆԱՂԲՅՈՒՐԸ»` ԾԱՐԱՎ ԱՆՑՈՐԴԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ձեր խմած ջուրն անուշ լինի»՝ այսուհետ ամեն անգամ ջուր խմելիս ձեզ կմաղթի Հանրապետության հրապարակի «Յոթնաղբյուր»-ը, որը շուրջ 7-8 ամիս տեւած նորոգման աշխատանքներից հետո այսօր սկսեց նորից ...ԱՄՆ-ԻՆ ԴՈՒՐ ՉԻ՞ ԳԱԼԻՍ
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի մասին վերջին տարեկան զեկույցում հատուկ առանձնացնում է Իրանի եւ Հայաստանի միջեւ ջերմացող հարաբերությունները եւ նշում 2007-ի ...ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ
Հայցում ենք Ձեր ներողամտությունը, որ ինտերնետ կապի բացակայության պատճառով մի քանի ժամ չի թարմացվել մեր կայքը, եւ հոդվածները տեղադրվում են ուշացումով:«ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»
3Կառավարության նիստերի դահլիճն այսօր լեփ-լեցուն էր. լեցուն էր ոչ միայն դահլիճն, այլեւ շենքի միջանցքները, որտեղ տեղադրված մոնիտորների միջոցով կառավարության շենք սողոսկած «երջանիկները», որոնք դահլիճ մտնելու ...ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
Արդեն մի քանի օր է` ազատության մեջ է Նոր Հաճընի նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը (մականունը` Ուզբո): Այս տեղեկատվությունը հաստատեց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի ...«ԲԱՆՏԱԽՑԵՐԸ ՀԱՄԵՄԱՏԵԼԻ ԵՆ ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՆԴԱՆՆԵՐԻ ՀԵՏ»
1«Ա-զատ, ան-կախ Հա-յաս-տան», «Լեւոն Նախագահ» կարգախոսից բացի այսօր կառավարության նիստերի դահլիճում պարբերաբար հնչում էր այս կարգախոսը: Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի 2-րդ կոնգրեսում ելույթ ունեցան ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՈՍԵՑ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ, Հայաստանի համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում։ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿԵՑ ՍՏԵՂԾԵԼ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ»
1«Եթե ՀՀ ներկա իշխանությունները եւ միջազգային կազմակերպությունները չգիտակցեն այս հասարակության իրական ներուժն ու ձգտումները, ապա նրանք կարող են մեծամեծ սխալներ գործել եւ վտանգել երկրի կայունությունը: ...ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԵՐՍՏԻՆ ԿՌՎԵԼՈՒ
Հաշմանդամի սայլակին գամված ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը, որին իշխանությունները թույլ չտվեցին ապրիլի 24-ին Հրազդանի Վանատուր գյուղից հասնել Եւրեւան` այսօր որդու ուղեկցությամբ մայրաքաղաքում էր` Հայաստանի ...
ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

ԿՈՄՈՒՆԻՍՏԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԱՆԴԱՏԻՑ

ԼՐՋԱԳՈՒՅՆ ՎՆԱՍ ԳՅՈՒՂԱՑԻՈՒԹՅԱՆԸ

ՍԷՖԻԼՅԱՆՆ ՈՒ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ «ԴԵՌ ՉԵՆ ՈՒՂՂՎԵԼ»

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻ ՄԵԾ ԽՈՒՄԲ ՄՆԱՑ ԴՐՍՈՒՄ

«ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՍ ԵՄ»

ՎՐԱՍՏԱՆԸ ԶԱՅՐԱՑԱԾ Է

ՇԱԲԱԹՕՐՅԱ ԱԿՑԻԱ

ՍՏՈՐԱԳՐԵԼ Է

- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

