
ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ՞ ՄԻՆՉԵՒ ՀՈՒՆԻՍ
«Այս իշխանությունները ոչնչով չեն տարբերվում Հայաստանի նախորդ 10 տարիների իշխանություններից եւ մենք շարունակում ենք ապրել զինվորաոստիականական պետությունում` ոչ լեգիտիմ նախագահով»,- հետեւելով այս օրերին ընթացող դատավարություններին` կարծում է Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: Խոսքը վերաբերում է «Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը իրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություն հրահրելու եւ կազմակերպելու առթիվ» Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ընթացող դատավարություններին: Ներկա լինելով մի շարք դատավարությունների` իրավապաշտպանը համոզվել է.«Իշխանությունները ժամանակ են ձգում` երկրում ստեղծված մթնոլորտը մեղմելու եւ Եվրոպայի առաջ լավ երեւալու համար: Այսինքն` մի գնդակով փորձում են 2 նապաստակ որսալ»: Ըստ իրավապաշտպանի` ՀՀ իշխանություններն ազատ կարձակեն մարտի 1-ի դեպքերից առաջ եւ հետո կալանավորվածներին.«Համաներման նման մի բան կհայտարարեն, ազատ կարձակենք ազատազրկվածներին: Կարծում եմ, որ դա պետք է տեղի ունենա մինչեւ հունիս, այն պարզ պատճառով, որ ԵԽԽՎ-ն այդ ժամկետն է նշել Հայաստանին վերաբերող բանաձեւի մեջ, սակայն այդ ամենը ձեւական բնույթ են կրելու եւ Հայաստանում տեռորն ու բռնատիրությունը շարունակվելու է»:
Ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության համար անկախ հանձնաժողովի ստեղծմանը, ապա Միքայել Դանիելյանը ասում է. «Եթե այդ հանձնաժողովում պետք է ընդգրկվեն ԱԺ -ի, պետական այլ մարմինների ներկայացուցիչները, ես որեւէ սպասելիք չունեմ այդ հանձնաժողովից: Այդ հանձնաժողովը իսկապես պետք է լինի անկախ` եւ միջազգային կառույցների համապատասխան փորձագետների մասնակցությամբ»: Իսկ, երբ պարոն Դանիելյանին հիշեցրեցինք, որ որոշ միջազգային կառույցներ, մասնավորապես ԵԱՀԿ-ն եւ ՄԱԿ-ը տեղեկացրել են, որ չունեն համապատասխան մասնագետներ` իրավապաշտպանն ասաց. «ՄԱԿ-ին ես չեմ համարում միջազգային կազմակերպություն, քանի որ ՄԱԿ-ի ամենակարեւոր փաստաթուղթը Մարդու իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիան իր բոլոր անդամների համար պարտադիր չէ: Ես ՄԱԿ-ին նաեւ լուրջ չեմ վերաբերում այն պարզ պատճառով, որ այդ կազմակերպության Անվտանգության խորհրդի կազմում են ՌԴ-ն եւ Չինաստանը»: Վերադառնալով մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող անկախ հանձնաժողով ստեղծելու խնդրին` Դանիելյանը նշեց առաջնային խնդիրները, որոնք պետք է բացահայտնի հանձնաժողովը. «Ես կսկսեի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից. ովքեր են կրակել, ինչ հեռավորությունից, ում պատկանող զենքերից»: Հաշվի առնելով այն փաստը, որ մարտի 1-ի դեպքերի արդյունքում զոհվածների հարազատները չեն մասնակցել դիահերձմանը, Դանիելյանը գտնում է, որ իրավիճակը բարդացել է, ակայն վստահ է, որ ցանկության ընթացում կարելի է շատ բան պարզել: Իրավապաշտպանի կարծիքով մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում մարտի 1-ի ողբերգական դեպքերից առաջ եւ հետո որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել. «Միակ տարաբերությունն այն է, որ մինչեւ մարտի մեկը մարդկանց իրավունքները ոտնահարվում էին քողարկված, իսկ մարտի 1-ից հետո` բացահայտ: Ժողովրդի վրա կրակ արձակելը մեր իշխանություններին բնորոշ երեւույթ էր»: Իրավպաշտպանը անլուրջ է համարում մարտի 1-ի դեպքերի համար ընդդիմության ուղղված իշխանությունների մեղադրանքները եւ ասում. «Ես իշխանություններին խորհուրդ կտամ կոնկրետ փաստերի վրա ուշադրություն դարձնել` կան զոհեր եւ պետք է պարզել, թե ովքեր են նրանց սպանել, մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակից ցրել են մարդկանց, պետք է պարզել, թե արդյոք զոհեր չե՞ն եղել Ազատության հրապարակում, եւ պետք է նաեւ պարզել, թե ինչ հիմքով են ցրել խաղաղ ցուցարարներին»: Իսկ թե ով է կրակ արձակելու հրաման տվել, Դանիելյանի կարծիքով, ամենապարզ հարցն է, որի պատասխանը բոլորը գիտեն:
Միքայել Դանիելյանը համարում է, որ այս Հայաստանում ստեղծված իրավիճակը հնարավոր է փոխել միայն այն դեպքում, եթե յուրաքանչյուր քաղաքացի տեր կանգնի իր իրավուններին: Այս առումով Միքայել Դանիելյանը հիացած է մեր երիտասարդությամբ:
ԱՅՍՕՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՆ Է
Ավելի քան 140 երկրներում այսօր նշվում է Աշխատավորների միջազգային տոնը: 1889թ Փարիզում 2-րդ ինտերնացիոնալի կոնգրեսում որոշվեց մեկ միասնական օր նշանակել, երբ աշխարհի բոլոր երկրներում, բոլոր քաղաքներում ...ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի 2008թ. թիվ 1609 բանաձեւում ներառված առաջարկություններն ուսումնասիրելու եւ դրանց իրականացումը համակարգելու նպատակով ստեղծված ...ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ: «Այս տոնը նրանցն է, ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով նպաստում են երկրի առաջընթացին` զարգացնելով Հայաստանի տնտեսությունը: Մենք ...ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՀԱՄԵՍՏ ՏՈՆԵՑԻՆ
Հայաստանի Կոմունիտական կուսակցությունը մայիսի 1-ն այս տարի բավականին համեստ նշեց՝ առանց երթի, երգ-երաժշտության, «կեցցե»-ների: Տեղի ունեցավ միայն հանրահավաք այն էլ ոչ թե Մյասնիկյանի, այլ Շահումյանի արձանի ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ՞ ՄԻՆՉԵՒ ՀՈՒՆԻՍ
«Այս իշխանությունները ոչնչով չեն տարբերվում Հայաստանի նախորդ 10 տարիների իշխանություններից եւ մենք շարունակում ենք ապրել զինվորաոստիականական պետությունում` ոչ լեգիտիմ նախագահով»,- հետեւելով այս օրերին ...«ԳԾԻ ՏԵՐԵՐԸ» ՈՐՈՇԵԼՈՒ ԵՆ ՈՒՂԵՎԱՐՁԸ
Այսօրվանից կառավարությունը դադարեցրել է բնական գազի վարձավճարների սուբսիդավորումը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Արդյունքում` ֆիզիկական անձինք գազի մեկ խորանարդ մետրի դիմաց 59 դրամի փոխարեն կվճարեն ...ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ
1
Սայիսի 5-ին քրեական վերաքննիչ դատարանը լսելու է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանի բողոքը` մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր ...
ԵՄԱ «ԾՆՆԴՅԱՆ» ՆՎԵՐՆԵՐԸ
413 ԷՋ ՆՅՈՒԹԵՐ
ՄՈՆԻԿԱՆ ՈՒ ՄԱՇԱՆ
1514 ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
ՀԱՅԿԱԿԱՆ ՋՈՒՐՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՊԵԿԻՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԵՐԹԸ

ԿՈՄՈՒՆԻՍՏԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԱՆԴԱՏԻՑ

ԼՐՋԱԳՈՒՅՆ ՎՆԱՍ ԳՅՈՒՂԱՑԻՈՒԹՅԱՆԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԽՈՍԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ

«ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՍ ԵՄ»

ՇԱԲԱԹՕՐՅԱ ԱԿՑԻԱ

ՎՐԱՍՏԱՆԸ ԶԱՅՐԱՑԱԾ Է

1.5 ՄԼՆ ԾԱՂԻԿ 1.5 ՄԼՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՍՏՈՐԱԳՐԵԼ Է

- 1467 Ջհանշահը վճռական ճակատամարտի է ելնում Աղ-կոյունլուների դեմ և զոհվում է 70-ամյա հասակում:
- 1804 Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը` զորավար Պ. Ցիցիանովի հրամանատարությամբ:
- 1837 Բացվում է Երևանի կոնսիստորիան:
- 1843 Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը գոյատևում է մինչև օրս:
- 1868 Լույս է տեսնում Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ»-ի առաջին համարը:
- 1872 Մահացավ արևելահայ աշուղ, բանաստեղծ Մատաթյանը (Սեյադ):
- 1891 Սկսեց լույս տեսնել դաշնակցության «Դրոշակ» թերթը:
- 1901 Ցարական կառավարությունը օրենք հրատարակեց «Անդրկովկասի պետական հողերում բնակվող գյուղացիների հողաշինարարության գլխավոր հիմունքների մասին»:
- 1905 Ժողովրդական հուզումներ Բիթլիսում:
- 1920 Բոլշևիկները Հայաստանում կազմակերպեցին առաջին ներքին ապստամբությունը: Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը արմատական միջոցներ ձեռք առան այդ շարժումը զսպելու համար:
- 1927 Մահացավ «Մուրճ»-ի խմբագիր Լևոն Սարգսյանը: Հետագայում նա միացավ բոլշևիկներին, իսկ ավելի ուշ դարձավ Թեհրանի դեսպանը:
- 1935 Էկրան է բարձրանում «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը:
- 1978 Վախճանվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատուրյանը: (Ծնվ. 1903թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

