
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՀԱՄԵՍՏ ՏՈՆԵՑԻՆ
Հայաստանի Կոմունիտական կուսակցությունը մայիսի 1-ն այս տարի բավականին համեստ նշեց՝ առանց երթի, երգ-երաժշտության, «կեցցե»-ների: Տեղի ունեցավ միայն հանրահավաք այն էլ ոչ թե Մյասնիկյանի, այլ Շահումյանի արձանի մոտ:
Ըստ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար ընկեր Ռուբեն Թովմասյանի՝ իրենք չէին կարող անտեսել, որ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ արյուն է թափվել:
Իսկ քաղաքապետարան դիմել են միայն հանրահավաք անցկացնելու համար: Երթի համար չեն դիմել, քանի որ, ըստ նրա՝ «երգով անցնել Երեւանի փողոցներով այնքան էլ սազական չէր լինի, երբ ընդամենը մեկ-երկու ամիս առաջ` մարտի 1-ին տեղի էր ունեցել ողբերգություն»: «Մենք եղել ենք ժողովրդի հետ եւ չէինք կարող Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվել՝ երգ-երաժշտությամբ, կեցցեներով: Ես խորը ցավակցություն եմ հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին, բոլոր նրանց, որոնք ընկան այդ պայքարի մեջ՝ լինեն նրանք ոստիկանության, թե մեր աշխատավոր ժողովրդի ներկայացուցիչներ»,- իր խոսքում նշեց ընկեր Թովմասյանը: Մինչեւ հանրահավաքի սկսվելը բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակը:
Շահումյանի արձանի մոտ այսօր հավաքվել էին փոքր թվով կոմունիստներ, պատերազմի եւ աշխատանքի վետերաններ, որոնք եկել էին շքանշաններն ամրացրած, տոնական հագնված ու գրեթե բոլորի ձեռքին կային ծաղիկներ: Աջափնյակի կոմունիստական կազմակերպությունը հանրահավաքին մասնակցում էր յուրօրինակ ձեւով՝ բոլոր անդամներն իրենց կրծքին ունեին կարմիր ժապավեններով ծաղիկներ՝ այդպիսով փորձելով տարբերվել մյուսներից: Ի դեպ, Աջափնյակի կազմակերպությունն ամենամեծ է՝ շուրջ 70 կոմունիստ: Արձանին հարակից տարածքը զարդարված էր Խորհդային Հայաստանի կարմիր դրոշներով, կենտրոնական հատվածում փակցված էր «Կեցցե մայիսի 1-ը, աշխատավորների համերաշխության միջազգային օրը» ցուցապաստառը: Ի դեպ, տոնն առաջին անգամ նշվել է 1886թ. Չիկագոյի բավորների կողմից, իսկ Հայաստանում մայիսի մեկը տոնվել է 1919թ.:
Հանրահավաքին ելույթ ունեցան ՀԿԿ կառույցների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրին իշխանություններին ուղղված 6 կետից բաղկացած հայտարարությունը: Կոմունիստներն իշխանություններից պահանջում էին հակաօրինական գործողություններով չարատավորել Հայաստանի պատիվն ու արժանապատվությունը, պահպանել երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու ժողովրդի իրավունքը, արդար քննություն իրականացնել կալանավորների նկատմամբ, վերջ տալ բոլոր բռնություններին ու հետապնդումներին եւ այլն: «Մեր պահանջն արդարացի է եւ այս հարցերը պետք է ունենան իրենց վերջնական լուծումը: Ժամանակն է, որպեսզի ինչպես ժողովուրդը, այնպես էլ դուք դեմքով շրջվեք դեպի կոմունիստական կուսակցությունը»,- հայտարարեցին նրանք:
Ռուբեն Թովմասյանն ավելացրեց, որ անհապաղ անհրաժեշտ է ազատ արձակել ձերբակալվածներին: «Կարծես այս իշխանությունները սրբացած են ու երկնքից են իջել: Հիմա իշխանությունները մեղայականով են հադես գալիս՝ հատուկենտ մարդկանց բանտերից ազատ աձակելով, բայց մենք դատավարության երկիր ենք դարձել: Առաջվա ոգեւորությամբ չենք տոնում մայիսի 1-ը, քանի որ այսօր աշխատավորական կոլեկտիվներ, արհմիություններ չկան: Այսօր կոմունիստները չպետք է տոնեին մայիսի 1-ը, այլ պետք է լինեին մասնակիցներից մեկը»,- նշեց նա: Մեր այնդիտարկմանը, որ ՍԴՀԿ-ն եւս դիմել էր երթ անցկացնելու համար եւ մերժվել էր, նա պատասխանեց. «Դա քաղաքապետարանի ու ՍԴՀԿ-ի գործն է, բայց ես մի բան գիտեմ, որ վերջին 18 տարիներին բացի ՀԿԿ-ից, ոչ մեկը մայիսի 1-ը չէր հիշում: Այդ ինչպե՞ս պատահեց, որ այսօր ՍԴՀԿ-երը կամ մյուսները հիշեցին մայիսի 1-ը: Անցած տարվա մայիսի 1-ը մայիսի 1 չէ՞ր: Քաղաքապետարանը մեզ թույլ է տվել հանրահավաք անցկացնել»:
Հանրահավաքը նախատեսվել էր անցկացնել մինչեւ 14:00-ն, սակայն այն շուրջ մեկ ժամ շուտ ավարտվեց: Հանրահավաքին ներկա էր նաեւ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաններից Ռուբեն Մելքումյանը, որին քիչ ավելի ուշ միացան նաեւ այլ ոստիկաններ:
ԱՅՍՕՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՆ Է
Ավելի քան 140 երկրներում այսօր նշվում է Աշխատավորների միջազգային տոնը: 1889թ Փարիզում 2-րդ ինտերնացիոնալի կոնգրեսում որոշվեց մեկ միասնական օր նշանակել, երբ աշխարհի բոլոր երկրներում, բոլոր քաղաքներում ...ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի 2008թ. թիվ 1609 բանաձեւում ներառված առաջարկություններն ուսումնասիրելու եւ դրանց իրականացումը համակարգելու նպատակով ստեղծված ...ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ: «Այս տոնը նրանցն է, ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով նպաստում են երկրի առաջընթացին` զարգացնելով Հայաստանի տնտեսությունը: Մենք ...ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՀԱՄԵՍՏ ՏՈՆԵՑԻՆ
Հայաստանի Կոմունիտական կուսակցությունը մայիսի 1-ն այս տարի բավականին համեստ նշեց՝ առանց երթի, երգ-երաժշտության, «կեցցե»-ների: Տեղի ունեցավ միայն հանրահավաք այն էլ ոչ թե Մյասնիկյանի, այլ Շահումյանի արձանի ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ՞ ՄԻՆՉԵՒ ՀՈՒՆԻՍ
«Այս իշխանությունները ոչնչով չեն տարբերվում Հայաստանի նախորդ 10 տարիների իշխանություններից եւ մենք շարունակում ենք ապրել զինվորաոստիականական պետությունում` ոչ լեգիտիմ նախագահով»,- հետեւելով այս օրերին ...«ԳԾԻ ՏԵՐԵՐԸ» ՈՐՈՇԵԼՈՒ ԵՆ ՈՒՂԵՎԱՐՁԸ
Այսօրվանից կառավարությունը դադարեցրել է բնական գազի վարձավճարների սուբսիդավորումը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Արդյունքում` ֆիզիկական անձինք գազի մեկ խորանարդ մետրի դիմաց 59 դրամի փոխարեն կվճարեն ...ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ
1
Սայիսի 5-ին քրեական վերաքննիչ դատարանը լսելու է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանի բողոքը` մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր ...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԵՐԹԸ

ԿՈՄՈՒՆԻՍՏԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ԼՐՋԱԳՈՒՅՆ ՎՆԱՍ ԳՅՈՒՂԱՑԻՈՒԹՅԱՆԸ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԱՆԴԱՏԻՑ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԽՈՍԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ

ՎՐԱՍՏԱՆԸ ԶԱՅՐԱՑԱԾ Է

«ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՍ ԵՄ»

ՇԱԲԱԹՕՐՅԱ ԱԿՑԻԱ

1.5 ՄԼՆ ԾԱՂԻԿ 1.5 ՄԼՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՍՏՈՐԱԳՐԵԼ Է

- 1467 Ջհանշահը վճռական ճակատամարտի է ելնում Աղ-կոյունլուների դեմ և զոհվում է 70-ամյա հասակում:
- 1804 Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը` զորավար Պ. Ցիցիանովի հրամանատարությամբ:
- 1837 Բացվում է Երևանի կոնսիստորիան:
- 1843 Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը գոյատևում է մինչև օրս:
- 1868 Լույս է տեսնում Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ»-ի առաջին համարը:
- 1872 Մահացավ արևելահայ աշուղ, բանաստեղծ Մատաթյանը (Սեյադ):
- 1891 Սկսեց լույս տեսնել դաշնակցության «Դրոշակ» թերթը:
- 1901 Ցարական կառավարությունը օրենք հրատարակեց «Անդրկովկասի պետական հողերում բնակվող գյուղացիների հողաշինարարության գլխավոր հիմունքների մասին»:
- 1905 Ժողովրդական հուզումներ Բիթլիսում:
- 1920 Բոլշևիկները Հայաստանում կազմակերպեցին առաջին ներքին ապստամբությունը: Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը արմատական միջոցներ ձեռք առան այդ շարժումը զսպելու համար:
- 1927 Մահացավ «Մուրճ»-ի խմբագիր Լևոն Սարգսյանը: Հետագայում նա միացավ բոլշևիկներին, իսկ ավելի ուշ դարձավ Թեհրանի դեսպանը:
- 1935 Էկրան է բարձրանում «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը:
- 1978 Վախճանվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատուրյանը: (Ծնվ. 1903թ.-ին):
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

