
ԵՐԹ ԴԵՊԻ ԹԱԼԻՆ
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Այսօր կեսօրին Աշնակ գյուղի մոտ տեղի բնակիչները «Ազատություն քաղբանտարկյալներին», «Սերժիկ հեռացիր», «Միացում» կոչերով դիմավորեցին Երեւանից ժամանած կանանց: Նրանք, մի մեծ խումբ կազմելով, երթով շարժվեցին դեպի Թալին:
Ի պաշտպանություն մարտի 1-ին ձերբակալված քաղաքական գործիչների եւ ազատամարտիկների կանայք իրենց հերթական ակցիան այսօր անցկացրին Թալինում: Կալանավորվածներից 6-ն այս բնակավայրից են` Հովհաննես Ղազարյան, Ժորա եւ Մկրտիչ Սափեյաններ, Հայկ Գեւորգյան, Արմեն Ավագյան, Լենդրուշ Տոնոյան: Տիգրան Բաղդասարյանն էլ փախուստի մեջ է:
Շուրջ 7կմ ճանապարհը նրանք անցան ոտքով՝ ամբողջ ճանապարհին երգելով կամ հայրենասիրական, կամ էլ ձեւափոխված բառերով հայտնի երգեր: Նրանց ամբողջ ճանապարհին ուղեկցում էր ճանապարհային ոստիկանությունը, որն ապահովում էր ակցիայի մասնակիցների անվտանգ երթեւեկությունը: Ի դեպ, մայրուղին այդ նպատակով միակողմանի փակվել էր: Մարդիկ մեքենաների միջից կամ զարմացած հետեւում էին, կամ հետաքրքրվում, թե ինչ նպատակով է կազմակերպվել երթը, կամ էլ ազդանշան տալով եւ ձեռքները բռունցք արած պատուհաններից դուրս հանելով՝ իրենց համաձայնությունը հայտնում ակցիայի մասնակիցներին:
Ճանապարհին որեւէ միջադեպ տեղի չունեցավ, եւ մարդիկ անարգել հասան Թալին, որտեղ սպասվածից քիչ մարդ էր սպասում երթի մասնակիցներին: Ակցիայի մասնակիցները դա վերագրեցին այն վախի մթնոլորտին, որը ձեւավորվել էր մարտի 1-ի իրադարձություններից հետո: Թալինցիներից ոմանք էլ դժգոհեցին, որ եթե նախօրոք իմանային ակցիայի մասին, ապա շատ շատերը կցանկանային միանալ: Թալինի հրապարակում կային նաեւ մի քանի ոստիկաններ, որոնք ընդամենը հեռվում կանգնած հետեւում էին ակցիային, իսկ նրանցից մեկն այս ընթացքում հասցրեց քնել:
Ակցիայի մասնակիցները նաեւ ստորագրահավաք էին կազմակերպել ի պաշտպանություն կալանավորվածների: Այդ ներկայացվելու է Մարդու իրավունքների պաշտպանին, որի զեկույցը նրանց շրջանում մեծ ոգեւորություն էր առաջացրել:
Կանայք իրենց ելույթում նշեցին, որ իրենք պայքարում են բոլոր մարզերում, քանի որ բոլոր կալանավորվածներն էլ «հանցագործներ չեն, այլ ազգային հերոսներ են, որոնց ոչ թե դատապարտում են, այլ պարգեւատրում»: Թալինի հրապարակում կանայք շարունակեցին երգել ազգային-հայրենասիրական երգեր: Քիչ անց նրանց միացան Գյումրիից եկող իրենց մյուս ընկերները, որոնք մասնակցել էին Գյումրու ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած «Ժողովրդավարական հայենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի եւ Մուշեղ Սաղաթելյանի դատավարությանը:
Այնուհետեւ՝ միացյալ երկու խմբով կանայք շարժվեցին Երեւան՝ իրենց ակցիան շարունակելով ավտոբուսներում:
ԷԼԻՆԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Շախմատի Եվրոպայի առաջնության 9-րդ տուրը հայ առաջատար գրոսմայստերների համար այնքան էլ հաջող չէր: Վլադիմիր Հակոբյանը, որը մրցանակային հորիզոնականներին մոտենալու լավ հնարավորություն ուներ, սպիտակներով չկարողացավ ...ԱՂԲԸ ՆԵՏՈՒՄ ԵՆ ՈՒՐ ՊԱՏԱՀԻ
1Ամեն առավոտ աղբից մաքրվող Աբովյան քաղաքը մինչեւ կեսօր ստանում է գորշ տեսք: Աղբատար մեքենաների հեռանալուց հետո հայտնվում են բնակիչները ` աղբով լի տոպրակները ձեռքներին: Բնակելի շենքերի շրջակայքում տեղադրված ...«ՀԱՎԱՔԱԳՐՈՂԸ»` ԲԱՐԵԳՈՐԾ
Գրեթե ամեն տարի կրկնվող կարկտահարության, սելավների կամ երաշտի պատճառով Նոյեմբերյանի տարածաշրջանում հողագործությունը գյուղացիներին հուսախաբ է անում: Դրան ավելանում են անասունների զանազան հիվանդություններից ...ԼԻՏՎԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆՁՆԵՑ ՊԱՏՃԵՆԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիտվայի նորանշանակ դեսպան Գեդրյուս Ապուոկասին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ողջունելով դեսպանին` նախարար Նալբանդյանը հաջողություն ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` «ՀՐԱԶԴԱՆՈՒՄ»
Ֆուտբոլի Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ազգային առաջնությունը ունեցավ հովանավոր: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել «Սթար» ընկերությունը, որը հովանավորելու է 2008թ. բարձրագույն խմբի առաջնությունը, ...ԱՅԴ ԿԱՐԱԳԸ ՖԻՆՆԱԿԱՆ ՉԷ՞
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով է դիմել ֆիննական արտադրության սերուցքային կարագ ներմուծող «Մառնիկ» ընկերությունը` հայտնելով. «Երեւան քաղաքում մեր կողմից կատարվել է դիտարկում, ...«ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՍ ԵՄ»
7
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հույս ունի, որ առաջիկա շաբաթների ընթացքում ինքներս մեզ կզարմացնենք. այսինքն կկայանա ոչ միայն Սերժ Սարգսյան եւ Լեւոն Տեր-Պետրոսյան ...ԸՆԴԴԵՄ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՈՂՆԵՐԻ
Մարտի վերջին Հյուսիսային պողոտայից իրենց բերման ենթարկելու եւ անօրինական ազատությունից զրկելու փաստը հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը, «Սկսելա» երիտասարդական շարժման անդամ Արսեն Խառատյանը եւ Պահպանողական ...ԳՈՀ ԵՆ, ՈՐ ԶՈՒՍՊ ԵՆՔ
1
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին: Դեսպանն ասել է, որ Իրանի ղեկավարությունը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է
Այսօր խորհրդարանը 88 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ նորաստեղծ կառավարության երեկ ներկայացրած ծրագիրը: Խորհրդարանի մեծամասնությունը ծափողջույններով ընդունեց ծրագրի ընդունումը, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՖԱՎՈՐԻՏՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
Միջազգային բուքմեյքերական գրասենյակները արդեն խաղադրույքներ են ընդունում, թե որ երկրի ներկայացուցիչը հաջողության կհասնի Սերբիայում մայիսի 20-ին կայանալիք «Եվրոտեսելի-2008»-ում երգի փառատոնում: Եթե նախորդ ...ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ՇՄՈԼ ԳԱԶԻՑ
Ապրիլի 29-ին, ժամը 23.45-ին Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորման նախանշաններով իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղի բնակչուհի` 1980 թ. ...ՉԱՐԱՇԱՀԵԼ ԵՆ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ խաբեությամբ պետությանը ...«ՍԱ ՈՒՂՂԱԿԻ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ Է»
Այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանը հարց ուղղեց կառավարությանը՝ սակագների բարձրացման եւ հատկապես տրանսպորտային ուղեվարձի գնի աճի մասին: Փոխվարչապետ Արմեն ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԱ՞Ծ Է
«Այսօր լրանում է 67-րդ օրը, ինչ անազատության մեջ է գտնվում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ում դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության քննիչներն ...ԵՐԹ ԴԵՊԻ ԹԱԼԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր կեսօրին Աշնակ գյուղի մոտ տեղի բնակիչները «Ազատություն քաղբանտարկյալներին», «Սերժիկ հեռացիր», «Միացում» կոչերով դիմավորեցին Երեւանից ժամանած կանանց: Նրանք, մի մեծ խումբ կազմելով, ...ՆՈՒՅՆ ԿԵՐՊ ԷՐ
Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում ամսնավորապես ասվում է.
«Հետմարտիմեկյան ձերբակալությունների եւ դատապարտումների քաղաքական բնույթը ակնհայտ ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է
«Հայաստանում իրականում աշխատող մարդիկ շատ քիչ են, դժբախտաբար, բայց կարծում եմ, որ մայիսի 1-ին շատերը հաճույքով դուրս կգային ու կխոսեին իրենց խնդիրների մասին: Խոսքը իշխանափոխության մասին չէ, ինչպես փորձում ...ՎԿԱՆԵՐԸ ՉՆԵՐԿԱՅԱՑԱՆ ԴԱՏԱՐԱՆ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Շիրակի մարզի Ընդհանուր դատարանում շարունակվել է Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Պետրոս Մակեյանի գործով դատավարությունը: Կարճ ժամանակ անց նիստն հետաձգել է աշխատանքները վկաների ...ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՂԵՏԸ ԱՄԽՈՒՍԱՓԵԼԻ՞ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Արմատներով շնողեցի Էդգար Հարությունյանը ընտանիքով Երեւան է եղափոխվել մշտական բնակության եւ նման տարբերակներ էլ մտածում է իր գյուղում մնացած հարազատ բարեկամների համար: Այսօր նա «բնությունը ...ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՎԱՆԿԱՐԿԵԼ. «ԼԵՎՈՆ ՆԱԽԱԳԱՀ»
2Երեկոյան տեղացած անձրեւից հետո Հյուսիսային պողոտայի զբոսնողների թիվն ավելացավ: Մինչ այդ մարդիկ անձրեւից պատսպարվել էին պողոտայի բարձրահարկ շենքերի տակ: »Էսքան մեծ-մեծ շենքեր են սարքել, մարդ չի ապրում, ...ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը (լրանում էր մայիսի 3-ին) Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը չի երկարացրել՝ ...ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ «ՊԱՐԵՍ ԱՐՄԵՆԻԱ»-Ն
Սուքիասյանները «Պարես Արմենիա» ընկերության իրենց փայաբաժինը «Սովրանո» ընկերությանը վաճառելու նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել:
Գործարքի ձեւակերպումից հետո Սուքիասյանների փայամասնակցությունը ...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԵՐԹԸ

ԿՈՄՈՒՆԻՍՏԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ԼՐՋԱԳՈՒՅՆ ՎՆԱՍ ԳՅՈՒՂԱՑԻՈՒԹՅԱՆԸ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԱՆԴԱՏԻՑ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԽՈՍԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ

ՎՐԱՍՏԱՆԸ ԶԱՅՐԱՑԱԾ Է

«ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՍ ԵՄ»

ՇԱԲԱԹՕՐՅԱ ԱԿՑԻԱ

1.5 ՄԼՆ ԾԱՂԻԿ 1.5 ՄԼՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՍՏՈՐԱԳՐԵԼ Է

- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

