
Ի՞ՆՉՆ ԷՐ ԽԱՆԳԱՐՈՒՄ
ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ Լեւոն Բարսեղյանի, Սեյրան Մարտիրոսյանի եւ Արթուր Սաքունցի Հայտարարությունը ՀՄՀ-Հայաստան ծրագրի կասեցման սպառնալիքի մասին
Հայտնի է, որ ՀՄՀ-Հայաստան ծրագիրը ամերիկյան կորպորացիայից 235,65 մլն դոլարով 5 տարում էական զարգացում պիտի բերի Հայաստանի գյուղական վայրերի շուրջ երեք քառորդին. վերականգվելու է 943 կմ գյուղական ճանապարհ, 200 կմ մայր ջրանցք, 30.000 հա ոռոգման ցանց, 18 ինքնահոս համակարգ, 7 ջրամբար, ցուցադրական տնտեսություններ, մոտ 60.000 գյուղացիների համար անցկացվելու են հատուկ դասընթացներ, գյուղացիական տնտեսություններին տրվելու է 8,5 մլն դոլար վարկ եւ այլն: Այս ծրագիրն իր մասշտաբներով եւ արդյունավետությամբ աննախադեպ է Հայաստանի գյուղատնտեսությանն աջակցելու ծրագրերի ցանկում:
Անցած տարվա ավարտից արդեն մտահոգող էին Հայաստանի Հանրապետությունում իրադրությունը ներկայացնող այն 17 ցուցանիշները, որոնցով առաջնորդվում է ՀՄ Կորպորացիան մեր եւ այլ երկրների ֆինասավորելիս. 17-ից 9 ցուցանիշը մեր երկրի դեպքում ռիսկային մակարդակներում են:
ՀՀ նախագահական վերջին ընտրությունների ժամանակ տեղ գտած օրինախախտումները, դրան հաջորդած զարգացումները, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումները, մամուլի եւ խոսքի ազատության սահմանափակումները էականորեն կարող են նվազեցնել ՀՀ ցուցանիշներից մի քանիսի վիճակը, ինչը, հասկանալի կերպով, ծրագրի կասեցման կամ դադարեցման լուրջ սպառնալիք է հանդիսանում:
2008թ. մարտի 11-ին, Հազարամյակի մարտահրավերներե կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչը նամակ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին` նախազգուշացնելով Հայաստանի Կառավարությանը ,Հազարամյակի մարտահրավերներե համաձայնագրի կասեցման իրական հավանականության մասին:
Այսով մենք լրջագույն մտահոգություն ենք հայտնում Հայաստանի գյուղացիությանն ու գյուղատնտեսությանը էական զարգացում խոստացած այս ծրագրի հավանական կասեցման կամ դադարեցման սպառնալիքի առթիվ:
Կարծում ենք, ու ՀՀ իշխանությունները պարտավոր են մանրամասնությամբ, բարեխղճությամբ, միջազգային կառույցների մասնակցությամբ, հնարավորինս արագ հետաքննել զանգվածային ընտրախախտումները, խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված ուժային գործողությունները, 10 հայորդիների սպանության, հարյուրից ավելի մարդու վիրավորվելու, հազարից ավելի մարդու բերման ենթարկելու, ՀՀ քաղաքացիների իրավունքների հետեւողական սահմանափակումների, մամուլի գրաքննության, քաղաքական հետապնդումների, բանտային խոշտանգումների դեպքերը եւ հաշվետու լինել հանրությանը: Մենք կոչում ենք ՀՀ իշխանություններին անել այդ: Այլապես մենք վտանգում ենք լրջորեն ու անվերադարձ հեռանալ ժողովրդավարությունից եւ համաշխարհային հանրության տարաբնույթ աջակցությունից:
Միաժամանակ մեր տարակուսանքն ու զարմանքն ենք հայտնում Ջ.Դանիլովիչի նամակի վերաբերյալ մարտի 20-ին Ռ.Քոչարյանի այն հայտարարության առթիվ, թե, եթե կասեցվի ՀՄՀ-Հայաստան ծրագիրը, Հայաստանը այլ միջոցներ կհայթայթի այդ ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար: Վերջինս նաեւ թվարկել է մի շարք բարեգործական հիմնադրամների անվանումներ` որպես հնարավոր օժանդակողների: Անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ ունենալով այդ հիմնադրամներից ՀՀ զարգացման լրացուցիչ ծրագրերի իրականացման հնարավորությունը, իշխանություն-ները սպասում են ,ՀՄՀ-Հայաստանե ծրագրի կասեցմանը: Կամ, ի՞նչն էր խանգարում ՀՀ իշխանություններին այդ հիշատակված հիմնադրամների հնարավոր միջոցները եւս ներգրավել գյուղի զարգացման այլ ծրագրերում` ,ՀՄՀ-Հայաստանե ծրագրին զուգահեռ:
Մենք, ՀՄՀ-Հայաստն ծրագրի Շահառուների Խորհրդի ներքոստորագրյալ անդամներս մեր լիակատար պատրաստակամությունն ենք հայտնում վերոհիշյալ խնդիրների հարթմանը մեր կարեցածի չափով մասնակցություն ունենալու կապակցությամբ. բոլոր կարիքներին կպատասխանենք հնարավոր արագությամբ:
ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ
Լեւոն Բարսեղյան,
Սեյրան Մարտիրոսյան,
Արթուր Սաքունց
Հայտարարությունը բաց է այլ շահագրգիռ անձանց միանալու համար
29 ապրիլի, 2008
ԵՐԹՈՒՂԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
Աբովյան- Երեւան 113 համարի երթուղին վերականգնվել է եւ կրում է 259 համարը: Երթուղին սպասարկելու իրավունքը մրցութային կարգով ստացել է «Կինգ Դելյուքս» ընկերությունը,որն էլ քաղաք է ներմուծել 6 «Բոգդան» ...ԾԱՌԱՀԱՏՈՒՄ` ՀԵՐԹԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՀԱՄԱՐ
Իջեւանում, Տավուշի մարզպետարանից ընդամենը 30 մետր հեռավորության վրա գտնվող զբոսայգում հերթական օբյեկտը կառուցելու համար հատումներ են կատարվել: Այդ զբոսայգում հիմա էլ սրճարան է գործում: Նոր օբյեկտի կառուցման ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ՍԱՀՄԱՆԻՆ
Ապրիլի 29-ին, ժամը 10.20-ին ՀՀ-ԼՂՀ սահմանային գոտում` Վարդենիս քաղաքից 20 կմ արեւելք տեղի է ունեցել 3,7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել ...5-ԱԿԱՆ ԹԻՄԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց 2008թ. առաջնությանը կմասնակցի 5 թիմ: Չեմպիոնական տիտղոսին այս անգամ հավակնում են «Պոլիտեխնիկը», «Արաբկիր-ՖԻՄԱ»-ն, «Գյումրին», ՖԻՄԱ-ն եւ «Արցախը»:
«Հիմնականում հավասարազոր ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ` «ՈՉ ԱԶԱՏ»
Այսօր Վաշինգտոնում տեղական ժամանակով ժամը 14-ից 15.45-ը Freedom House հեղինակավոր կազմակերպությունը կհրապարակի իր ամենամյա զեկույցը 195 երկրներում մամուլի ազատության վիճակի վերաբերյալ: Նման հետազոտություններ ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԴԵՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՉԿԱ
1
Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի դեմ որեւէ քրեական գործ չի հարուցվել: Օրերս գերմանական «Bild» թերթում նրա վերաբերյալ տպագրված հոդվածը չի համապատասխանում ...ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մեկնարկային 3 տուրերում գրանցված արդյունքները խոստումնալից էին: Ինչպես եւ սպասվում էր` 8 մասնակիցներից 7-ը ի վիճակի են պայքարել մրցանակային տեղերի համար, ինչը աննախադեպ ...ՑՐՏԱՀԱՐՎԵԼ ԵՆ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԸ
Որքան էլ խոստումնալից էր թվում գյուղատնտեսական տարվա սկիզբը, այնուամենայնիվ, արդեն տեսանելի են ձմռան տեւական ցրտի հետեւանքները: Արմավիրի մարզի շատ համայնքներում գյուղացիները կանգնել են լուրջ փաստի առաջ: ...ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՆԱ
Կբարձրանա՞ն ջրի, գազի կամ էլեկտրաէներգիայի սակագները: Սա այն առաջնային հարցերից մեկն է, որ այսօր հուզում է գրեթե բոլոր քաղաքացիներին:
«Սննդամթերքի գնի բարձրացումը բավարար չի, հիմա էլ խոսում են, որ պետք ...ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքի տակ գտնվող, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, ՀՀ պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի աողջական վիճակը որեւէ մտահոգիչ ...ԱՌԵՎԱՆԳԻՉԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Մարտի 27-ին ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Էդուարդ Ա.-ն եւ հայտնել, որ նույն օրը Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայից իրեն ամրակցված «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենան է նստել անհայտ անձը եւ պատվիրել ...«ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆԸ ԽՈՒԼԻԳԱՆ ՉԷ»
1Վաղը ապրիլի 30-ին` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհներ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի զինվորական ոստիկանության ...ԵՐԵՔ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ՀԵՏԱՁԳՎԵՑԻՆ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տարբեր ժամերի ընթանում էր մարտի 1-ին ձերբակալված երկու անձանց՝ Միսակ Հովկիմյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի դատավարությունները: ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ` 48 ԺԱՄԻՑ
«ՀՀ նոր կառավարությունը` ներկայացնելով իր ծրագիրը, բարձրացնում է կառավարության նկատմամբ վստահության հարցը»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա` Կառավարության ծրագիրը ...28 ԿԱԼԱՆԱՎՈՐ ԵՎ 1 ՈՍՏԻԿԱՆ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
28 «կալանավորներ» այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ շարք կանգնեցին: Սա «Հիմա» երիտասարդական շարժման այսօրվա ակցիայի ընդամենը մի դրվագն էր: 28 երիտասարդներց յուրաքանչյուրն իր հագուստի ...ՀԱՑԱԴՈՒԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՄՈՏ
Չարենցավանի Արզաքան գյուղի բնակիչ Ենոք Գրիգորյանը այսօր բերանը կարած, «հացադուլ» պաստառը վզին արդարություն էր փնտրում Կառավարության շենքի մոտ: «Ավտոտեսուչը իր կնոջ եղբոր հետ ուզում էր ինձ սպանել»,- «Ա1+»-ին ...ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ծրագրի ներկայացման ընդմիջմանը հանդիպեց լրագրողներին: «Ա1+»-ի հարցին, թե սպառողական գների կտրուկ աճը համընկավ նորաստեղծ կառավարության գործունեության սկզբի հետ, արդյոք ...ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
«Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ԱԺ-ի պատգամավոր Հակոբ Հակոբյանը արդեն երկու օր է հացադուլ է հայտարարել իր նախկին պահանջով, որ իր դեմ հարուցված քրեական գործը չի համապատասխանում իրականությանը ...ՆԱԽԱՐԱՐՆ ՀԱՆԴԻՊԵՑ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպեց Երեւանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:
Հանդիպման ժամանակ նախարար Նալբանդյանը իր ընդարձակ ...Ի՞ՆՉՆ ԷՐ ԽԱՆԳԱՐՈՒՄ
ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ Լեւոն Բարսեղյանի, Սեյրան Մարտիրոսյանի եւ Արթուր Սաքունցի Հայտարարությունը ՀՄՀ-Հայաստան ծրագրի կասեցման սպառնալիքի մասին Հայտնի է, որ ՀՄՀ-Հայաստան ծրագիրը ...
ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԵՐԹԸ

ԿՈՄՈՒՆԻՍՏԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԱՆԴԱՏԻՑ

ԼՐՋԱԳՈՒՅՆ ՎՆԱՍ ԳՅՈՒՂԱՑԻՈՒԹՅԱՆԸ

ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԽՈՍԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ

ՇԱԲԱԹՕՐՅԱ ԱԿՑԻԱ

ՎՐԱՍՏԱՆԸ ԶԱՅՐԱՑԱԾ Է

1.5 ՄԼՆ ԾԱՂԻԿ 1.5 ՄԼՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

