
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ` 48 ԺԱՄԻՑ
«ՀՀ նոր կառավարությունը` ներկայացնելով իր ծրագիրը, բարձրացնում է կառավարության նկատմամբ վստահության հարցը»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա` Կառավարության ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով ՀՀ ԱԱ ռազմավարության եւ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի դրույթները, եւ ներառում է Սերժ Սարգսյանի, ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ եւ ՀՅԴ-ի նախ֊֊֊ընտրական ծրագրերի, ինչպես նաեւ Քաղաքական կոալիցիայի համաձայնագրի հիմնական դրույթները: Տիգրան Սարգսյանը իր ելույթում նշեց առկա հիմնախնդիրները. «հասարակության երկփեղկվածությունը, բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտը, ստվերային տնտեսության մեծ տեսակարար կշիռը, կոռուպցիան, պաշտոնյաների կամայականությունները, մրցակցության անհավասար պայմանները, աղքատությունը եւ այլն»:
Այս հիմնախնդիրները հաղթահարելու համար կառավարությունը, պատգամավորների որակմամբ, բավականին հավակնոտ ծրագիր ներկայացրեց:
«Մենք հռչակում ենք համազգային հինգ նախագծերի սկիզբը»,-ազդարարեց Տիգրան Սարգսյանը եւ ներկայացնելով դրանք, նկատեց, որ ծրագրերի արդյունավետ իրականացման դեպքում Հայաստանը կվերածվի բիզնես միջավայրի «գերազանցության կենտրոնի», կրթական կենտրոնի, առողջապահական կենտրոնի, կազմակերպված հանգստի կենտրոնի, ֆինանսական կենտրոնի: Իսկ կառավարության ծրագրի աշխարհընկալման հինգ սյուներն են. «առաջին՝ արագ փոփոխվող աշխարհում մեզ անհրաժեշտ է արագություն, երկրորդ` արագ փոքրացող աշխարհում` անվտանգություն, երրորդ` գիտելիքի վրա հիմնված հասարակություն եւ տնտեսություն,չորրորդ` հոգեւոր եւ մշակութային արժեքների պահպանում, հինգերորդ` ժամանակակից մարդու ազատությունների ապահովում»:
«Մենք եկել ենք իրականացնելու փոփոխություններ: Հայաստանում ձեւավորված սպասումները թռիչքաձեւ զարգացման հնարավորություն են տալիս: Այն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է ժողովրդի վստահությունը»,- ասաց Տիգրան Սարգսյանը եւ կոչ արեց ընդդիմությանը կառուցողական համագործակցության. «Համազգային նախագծերի, ինչպես նաեւ կառավարության ծրագրերի քննարկմանը եւ իրականացմանը հրավիրում ենք նաեւ ընդդիմությանը, որը կարող է ստանձնել խստապահանջ եւ անաչառ վերահսկողի դերը»: Նա նաեւ ողջունեց ԱԺ-ի նախաձեռնությունն` ամրապնդելու ընդդիմության իրավունքները, ինչը դաշտ կստեղծի արդյունավետ համագործակցության համար:
Տիգրան Սարգսյանի խորին համոզմամբ` «հասարակության պառակտման վերացման միակ եղանակը համատեղ ազնիվ աշխատանքն է: Բամբասանքների, ստի, նենգության, կանխամտածված վիրավորանքների հաղթահարման ճանապարհը համատեղ քրտնաջան աշխատանքն է»: Տիգրան Սարգսյանը խոստացավ չորոնել անցյալում առկա բաժանող հանգամանքներ, այլ փորձել ապագայի տեսլականում բացահայտել միավորող գաղափարներ:
Կառավարության հիմնական գերակայություններն են լինելու` մակրոտնտեսական կայունության եւ տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանումը: «Մեր օդափոխադրումները եւ ցամաքային փոխադրումները պետք է լինեն ավելի էժան, քան հարեւան երկրներում, մեր հեռահաղորդակցման համակարգերը Հայաստանի ամբողջ տարածքում պետք է լինեն ավելի մատչելի, պետք է վերացնենք բոլոր բյուրոկրատական սահմանափակումները բիզնես սկսելու եւ իրականացնելու համար, այդ թվում` պետք է կրճատենք լիցենզիաների, թույլտվությունների եւ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար չհիմնավորված չհիմնավորված պահանջների քանակը, բարձր վճարները եւ ժամկետները, պետք է դյուրին դարձնենք հարկային հաշվետվական համակարգը` էլեկտրենային եղանակով, պետք է կրճատենք ստուգումների քանակը` որակի բարձրացման հաշվին, պետք է որակապես նոր աստիճանի բարձրացնենք մաքսային ծառայությունները` վերջնականապես լուծելով մրցունակությունը սահմանափակող ադմինիստրատիվ չարաշահումների խնդիրը, եւ, ի վերջո, մենք թեթեւացնելու ենք հարկային բեռը»,-խոստացավ վարչապետը:
Նա նաեւ խոստացավ վերջնականապես լուծել աղքատության խնդիրը. «Դրա լուծման ամենակարճ ճանապարհն աղքատ քաղաքացիներին տնտեսական եւ քաղաքացիական կյանքի ակտիվ մասնակից դարձնելն է»:
Կառավարությունը խոստանում է ուշադրության կենտրոնում պահել նախորդ տարիներից եկող միջին կենսաթոշակի եւ միջին աշխատավարձի միջեւ եղած խզումը, որը հանգեցրել է աշխատող բնակչության եւ կենսաթոշակառուների կենսամակարդակի մեծ տարբերության: «Կառավարությունը հետզհետե բարձրացնելու է կենսաթոշակը եւ այն 1.5 անգամ բարձր է լինելու աղքատության շեմից: Դրան զուգահեռ, կառավարությունը շարունակելու է աշխատանքները բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրման ուղղությամբ` ներառյալ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը: Մենք պետք է բարձրացնենք բյուջեի վերաբաշխման արդյունավետությունը` նպատակ ունենալով նվազեցնել սոցիալական բեւեռվածությունը»:
Վարչապետը կարեւորեց կրթական ոլորտի զարգացումը, առողջապահական, բնապահպանական եւ տեղական կառավարման խնդիրները, ինչպես նաեւ տարածքային համաչափ զարգացումը: Ըստ Տիգրան Սարգսյանի` Երեւանը չպետք է լինի կարիերա ստեղծելու միակ վայրը. Մենք Երեւանից դուրս ձեւավորելու ենք մշակութային, առողջապահական, գյուղատնտեսական, արդյունաբերական կենտրոններ»: Ի դեպ, Տիգրան Սարգսյանն իր խոսքը սկսեց եւ ավարտեց Ներսես Շնորհալու խորիմաստ խոսքով. «Թող Աստված մեզ տա իմաստություն ամեն ժամ բարին խորհելու, խոսելու եւ գործելու, եւ փրկի, ազատի մեզ ամեն տեսակ չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից: Եվ ողորմի, ների մեզ արարածներիս եւ ինձ բազմամեղիս»: Խորհրդարանը 48 ժամվա ընթացքում պետք է հավանության արժանացնի կամ անվստահություն հայտնի կառավարության ներկայացրած ծրագրին:
ԵՐԹՈՒՂԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
Աբովյան- Երեւան 113 համարի երթուղին վերականգնվել է եւ կրում է 259 համարը: Երթուղին սպասարկելու իրավունքը մրցութային կարգով ստացել է «Կինգ Դելյուքս» ընկերությունը,որն էլ քաղաք է ներմուծել 6 «Բոգդան» ...ԾԱՌԱՀԱՏՈՒՄ` ՀԵՐԹԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՀԱՄԱՐ
Իջեւանում, Տավուշի մարզպետարանից ընդամենը 30 մետր հեռավորության վրա գտնվող զբոսայգում հերթական օբյեկտը կառուցելու համար հատումներ են կատարվել: Այդ զբոսայգում հիմա էլ սրճարան է գործում: Նոր օբյեկտի կառուցման ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ՍԱՀՄԱՆԻՆ
Ապրիլի 29-ին, ժամը 10.20-ին ՀՀ-ԼՂՀ սահմանային գոտում` Վարդենիս քաղաքից 20 կմ արեւելք տեղի է ունեցել 3,7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել ...5-ԱԿԱՆ ԹԻՄԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց 2008թ. առաջնությանը կմասնակցի 5 թիմ: Չեմպիոնական տիտղոսին այս անգամ հավակնում են «Պոլիտեխնիկը», «Արաբկիր-ՖԻՄԱ»-ն, «Գյումրին», ՖԻՄԱ-ն եւ «Արցախը»:
«Հիմնականում հավասարազոր ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ` «ՈՉ ԱԶԱՏ»
Այսօր Վաշինգտոնում տեղական ժամանակով ժամը 14-ից 15.45-ը Freedom House հեղինակավոր կազմակերպությունը կհրապարակի իր ամենամյա զեկույցը 195 երկրներում մամուլի ազատության վիճակի վերաբերյալ: Նման հետազոտություններ ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԴԵՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՉԿԱ
1
Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի դեմ որեւէ քրեական գործ չի հարուցվել: Օրերս գերմանական «Bild» թերթում նրա վերաբերյալ տպագրված հոդվածը չի համապատասխանում ...ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մեկնարկային 3 տուրերում գրանցված արդյունքները խոստումնալից էին: Ինչպես եւ սպասվում էր` 8 մասնակիցներից 7-ը ի վիճակի են պայքարել մրցանակային տեղերի համար, ինչը աննախադեպ ...ՑՐՏԱՀԱՐՎԵԼ ԵՆ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԸ
Որքան էլ խոստումնալից էր թվում գյուղատնտեսական տարվա սկիզբը, այնուամենայնիվ, արդեն տեսանելի են ձմռան տեւական ցրտի հետեւանքները: Արմավիրի մարզի շատ համայնքներում գյուղացիները կանգնել են լուրջ փաստի առաջ: ...ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՆԱ
Կբարձրանա՞ն ջրի, գազի կամ էլեկտրաէներգիայի սակագները: Սա այն առաջնային հարցերից մեկն է, որ այսօր հուզում է գրեթե բոլոր քաղաքացիներին:
«Սննդամթերքի գնի բարձրացումը բավարար չի, հիմա էլ խոսում են, որ պետք ...ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքի տակ գտնվող, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, ՀՀ պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի աողջական վիճակը որեւէ մտահոգիչ ...ԱՌԵՎԱՆԳԻՉԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Մարտի 27-ին ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Էդուարդ Ա.-ն եւ հայտնել, որ նույն օրը Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայից իրեն ամրակցված «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենան է նստել անհայտ անձը եւ պատվիրել ...«ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆԸ ԽՈՒԼԻԳԱՆ ՉԷ»
1Վաղը ապրիլի 30-ին` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհներ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի զինվորական ոստիկանության ...ԵՐԵՔ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ՀԵՏԱՁԳՎԵՑԻՆ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տարբեր ժամերի ընթանում էր մարտի 1-ին ձերբակալված երկու անձանց՝ Միսակ Հովկիմյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի դատավարությունները: ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ` 48 ԺԱՄԻՑ
«ՀՀ նոր կառավարությունը` ներկայացնելով իր ծրագիրը, բարձրացնում է կառավարության նկատմամբ վստահության հարցը»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա` Կառավարության ծրագիրը ...28 ԿԱԼԱՆԱՎՈՐ ԵՎ 1 ՈՍՏԻԿԱՆ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
28 «կալանավորներ» այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ շարք կանգնեցին: Սա «Հիմա» երիտասարդական շարժման այսօրվա ակցիայի ընդամենը մի դրվագն էր: 28 երիտասարդներց յուրաքանչյուրն իր հագուստի ...ՀԱՑԱԴՈՒԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՄՈՏ
Չարենցավանի Արզաքան գյուղի բնակիչ Ենոք Գրիգորյանը այսօր բերանը կարած, «հացադուլ» պաստառը վզին արդարություն էր փնտրում Կառավարության շենքի մոտ: «Ավտոտեսուչը իր կնոջ եղբոր հետ ուզում էր ինձ սպանել»,- «Ա1+»-ին ...ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ծրագրի ներկայացման ընդմիջմանը հանդիպեց լրագրողներին: «Ա1+»-ի հարցին, թե սպառողական գների կտրուկ աճը համընկավ նորաստեղծ կառավարության գործունեության սկզբի հետ, արդյոք ...ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
«Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ԱԺ-ի պատգամավոր Հակոբ Հակոբյանը արդեն երկու օր է հացադուլ է հայտարարել իր նախկին պահանջով, որ իր դեմ հարուցված քրեական գործը չի համապատասխանում իրականությանը ...ՆԱԽԱՐԱՐՆ ՀԱՆԴԻՊԵՑ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպեց Երեւանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:
Հանդիպման ժամանակ նախարար Նալբանդյանը իր ընդարձակ ...Ի՞ՆՉՆ ԷՐ ԽԱՆԳԱՐՈՒՄ
ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ Լեւոն Բարսեղյանի, Սեյրան Մարտիրոսյանի եւ Արթուր Սաքունցի Հայտարարությունը ՀՄՀ-Հայաստան ծրագրի կասեցման սպառնալիքի մասին Հայտնի է, որ ՀՄՀ-Հայաստան ծրագիրը ...
ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԵՐԹԸ

ԿՈՄՈՒՆԻՍՏԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԱՆԴԱՏԻՑ

ԼՐՋԱԳՈՒՅՆ ՎՆԱՍ ԳՅՈՒՂԱՑԻՈՒԹՅԱՆԸ

ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԽՈՍԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ

ՇԱԲԱԹՕՐՅԱ ԱԿՑԻԱ

ՎՐԱՍՏԱՆԸ ԶԱՅՐԱՑԱԾ Է

1.5 ՄԼՆ ԾԱՂԻԿ 1.5 ՄԼՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

