
ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մեկնարկային 3 տուրերում գրանցված արդյունքները խոստումնալից էին: Ինչպես եւ սպասվում էր` 8 մասնակիցներից 7-ը ի վիճակի են պայքարել մրցանակային տեղերի համար, ինչը աննախադեպ մրցակություն կարող է առաջացնել Հայաստանի առաջնությունում:
Խոշոր հաշիվներ գրանցվեցին միայն «Կիլիկիայի» մասնակցությամբ հանդիպումներում: Այս թիմը, ինչպես եւ նախորդ տարի ակնհայտորեն թույլ է մյուս թիմերից եւ 3 հանդիպումներում արդեն 11 գնդակ է ընդունել` չխփելով ոչ մի գնդակ: Իսկ ահա մյուս ակումբների մասնակությամբ հանդիպումները աչքի են ընկնում լարվածությամբ, թեեւ դիտարժան ֆուտբոլ առայժմ քչերին է հաջողվում ցուցադրել: Նախորդ տարվա փոխչեմպիոն «Բանանցը» ընդամենը 1 միավոր է վաստակել եւ չի կարողացել գոնե մեկ անգամ գրավել մրցակիցների դարպասը: Սա պայմանավորված է նաեւ նրանով, որ թիմի խաղացանկը մեկնարկում ամենաբարդն էր: Բայց անհաջողության ամենամեծ պատճառը Նիկոլայ Կոստովի հեռանալն էր: Հայտնի է, որ բուլղարացի մասնագետը առաջնության մեկնարկից օրեր առաջ տեղափոխվեց Դոնեցկ եւ այժմ հաջողությամբ է աշխատում «Մետալուրգում»:
Հիասթափեցնում է նաեւ Կապանի «Գանձասարը», որի կազմում ընդգրկված են միանգամից 14 լեգեոներներ: Նման շքեղություն իրեն շատ քիչ ակումբներ կարող են թույլ տալ Հայաստանում եւ ընդհանրապես միջին եվրոպական ակումբներում, սակայն առաջնության մեկնարկը ցույց տվեց, որ «Գանձասարը» մեղմ ասած սխալ սելեկցիոն աշխատանք է կատարել: Կապանցիները, ինչպես եւ «Բանանցը» մեկնարկում ընդամենը 1 միավոր են վաստակել: Դեռ իր ողջ պոտենցիալը չի կարողանում օգտագործել նաեւ «Ուլիսը», որը 3 միավորով ընթանում է 5-րդ տեղում:
Առայժմ իր բարձրության վրա չէ չեմպիոն «Փյունիկը», որը, 3-րդ տուրում զիջելով «Շիրակին», նահանջեց 4-րդ հորիզոնական: Թիմի կազմում այս մրցաշրջանում հանդես են գալիս մեծ թվով երիտասարդներ եւ պատանիներ, որոնք բնականաբար չեն կարող միանգամից փոխարինել «Փյունիկից» հեռացած առաջատար ֆուտբոլիստներին: Վերջին տարիներին չեմպիոնի կազմում որպես կանոն սովոր էինք տեսնել նաեւ լեգեոներների, որոնք այս մրցաշրջանում բացակայում են:
Փոխարենը իրենց երկրպագուներին ուրախանցում են «Արարատը», «Միկան» եւ «Շիրակը»: Վերջինս աստիճանաբար լավ մարզավիճակ է ձեռք բերում եւ կարողացավ հաղթել «Գանձասարին» ու «Փյունիկին»: Եթե առաջին հաղթանակից հետո գյումրեցիների հաջողությունը ինչ-որ տեղ պատահականություն էր համարվում, ապա «Փյունիկի» հետ մրցավեճից հետո ֆուտբոլային հասարակությունը համոզվեց, որ Ժորա Բարսեղյանի թիմը ունակ ուժ է եւ ի վիճակի է հավասար պայքար մղել առաջատարների հետ: Մեկնարկայինն տուրերում միավորներ չեն կորցրել միայն «Արարատը» եւ «Միկան», որոնք էլ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: «Արարատի» դեպքում դա անակնկալ չէ, քանի որ նախորդ առաջնության առաջին կեսում եւս Վարուժան Սուքիասյանի սաները շատ հաջող հանդես եկան, իսկ երբ մարզիչը հեռացավ հեղինակավոր ակումբը սկսեց միավորներ բաժանել` ի վերջո բավարարվելով ընդամենը 4-րդ հորիզոնականում: Մարտ ամսին Սուքիասյանը վերադարձավ եւ «Արարատը» կրկին լավագույնների թվում է: Աստիճանաբար լավ մարզավիճակ է ձեռք բերում նաեւ բրազիլացի Պիզելի Մարկոսը, որի հետ մեծ հույս էր են կապում հայ ֆուտբոլասերները: Նախորդ առաջնության լավագույն ռմբարկուն 2007թ. առաջնության 2-րդ կեսում անհաջող հանդես եկավ, սակայն Սուքիասյանի վերադարձից հետո Մարկոսը վերգտել է իրեն: Մի փոքր անակնկալ է «Միկայի» հաղթարշավը առաջնությունում: Արկադի Անդրեասյանի թիմը գավաթի խաղարկությունում խիստ անհաջող հանդես եկավ, սակայն բարձրագույն խմբում անցկացրած 3 հանդիպումներում արդեն 9-ը գնդակը է ուղարկել մրցակիցների դարպասը:
Առաջնությունը դեռ նոր է մեկնարկել եւ հիմնական իրադարձությունները դեռ առջեւում են, սակայն ակնհայտ է, որ այս տարի չեմպիոնության համար ավելի թեժ պայքար է ընթանալու, քանի որ բացառությամբ «Կիլիկիայի» մասնակցությամբ հանդիպումների, մյուս խաղերը անկանխատեսելի են եւ լի անակնկալներով:
ԵՐԹՈՒՂԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
Աբովյան- Երեւան 113 համարի երթուղին վերականգնվել է եւ կրում է 259 համարը: Երթուղին սպասարկելու իրավունքը մրցութային կարգով ստացել է «Կինգ Դելյուքս» ընկերությունը,որն էլ քաղաք է ներմուծել 6 «Բոգդան» ...ԾԱՌԱՀԱՏՈՒՄ` ՀԵՐԹԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՀԱՄԱՐ
Իջեւանում, Տավուշի մարզպետարանից ընդամենը 30 մետր հեռավորության վրա գտնվող զբոսայգում հերթական օբյեկտը կառուցելու համար հատումներ են կատարվել: Այդ զբոսայգում հիմա էլ սրճարան է գործում: Նոր օբյեկտի կառուցման ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ՍԱՀՄԱՆԻՆ
Ապրիլի 29-ին, ժամը 10.20-ին ՀՀ-ԼՂՀ սահմանային գոտում` Վարդենիս քաղաքից 20 կմ արեւելք տեղի է ունեցել 3,7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել ...5-ԱԿԱՆ ԹԻՄԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց 2008թ. առաջնությանը կմասնակցի 5 թիմ: Չեմպիոնական տիտղոսին այս անգամ հավակնում են «Պոլիտեխնիկը», «Արաբկիր-ՖԻՄԱ»-ն, «Գյումրին», ՖԻՄԱ-ն եւ «Արցախը»:
«Հիմնականում հավասարազոր ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ` «ՈՉ ԱԶԱՏ»
Այսօր Վաշինգտոնում տեղական ժամանակով ժամը 14-ից 15.45-ը Freedom House հեղինակավոր կազմակերպությունը կհրապարակի իր ամենամյա զեկույցը 195 երկրներում մամուլի ազատության վիճակի վերաբերյալ: Նման հետազոտություններ ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԴԵՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՉԿԱ
1
Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի դեմ որեւէ քրեական գործ չի հարուցվել: Օրերս գերմանական «Bild» թերթում նրա վերաբերյալ տպագրված հոդվածը չի համապատասխանում ...ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մեկնարկային 3 տուրերում գրանցված արդյունքները խոստումնալից էին: Ինչպես եւ սպասվում էր` 8 մասնակիցներից 7-ը ի վիճակի են պայքարել մրցանակային տեղերի համար, ինչը աննախադեպ ...ՑՐՏԱՀԱՐՎԵԼ ԵՆ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԸ
Որքան էլ խոստումնալից էր թվում գյուղատնտեսական տարվա սկիզբը, այնուամենայնիվ, արդեն տեսանելի են ձմռան տեւական ցրտի հետեւանքները: Արմավիրի մարզի շատ համայնքներում գյուղացիները կանգնել են լուրջ փաստի առաջ: ...ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՆԱ
Կբարձրանա՞ն ջրի, գազի կամ էլեկտրաէներգիայի սակագները: Սա այն առաջնային հարցերից մեկն է, որ այսօր հուզում է գրեթե բոլոր քաղաքացիներին:
«Սննդամթերքի գնի բարձրացումը բավարար չի, հիմա էլ խոսում են, որ պետք ...ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքի տակ գտնվող, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, ՀՀ պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի աողջական վիճակը որեւէ մտահոգիչ ...ԱՌԵՎԱՆԳԻՉԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Մարտի 27-ին ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Էդուարդ Ա.-ն եւ հայտնել, որ նույն օրը Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայից իրեն ամրակցված «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենան է նստել անհայտ անձը եւ պատվիրել ...«ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆԸ ԽՈՒԼԻԳԱՆ ՉԷ»
1Վաղը ապրիլի 30-ին` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհներ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի զինվորական ոստիկանության ...ԵՐԵՔ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ՀԵՏԱՁԳՎԵՑԻՆ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տարբեր ժամերի ընթանում էր մարտի 1-ին ձերբակալված երկու անձանց՝ Միսակ Հովկիմյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի դատավարությունները: ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ` 48 ԺԱՄԻՑ
«ՀՀ նոր կառավարությունը` ներկայացնելով իր ծրագիրը, բարձրացնում է կառավարության նկատմամբ վստահության հարցը»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա` Կառավարության ծրագիրը ...28 ԿԱԼԱՆԱՎՈՐ ԵՎ 1 ՈՍՏԻԿԱՆ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
28 «կալանավորներ» այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ շարք կանգնեցին: Սա «Հիմա» երիտասարդական շարժման այսօրվա ակցիայի ընդամենը մի դրվագն էր: 28 երիտասարդներց յուրաքանչյուրն իր հագուստի ...ՀԱՑԱԴՈՒԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՄՈՏ
Չարենցավանի Արզաքան գյուղի բնակիչ Ենոք Գրիգորյանը այսօր բերանը կարած, «հացադուլ» պաստառը վզին արդարություն էր փնտրում Կառավարության շենքի մոտ: «Ավտոտեսուչը իր կնոջ եղբոր հետ ուզում էր ինձ սպանել»,- «Ա1+»-ին ...ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ծրագրի ներկայացման ընդմիջմանը հանդիպեց լրագրողներին: «Ա1+»-ի հարցին, թե սպառողական գների կտրուկ աճը համընկավ նորաստեղծ կառավարության գործունեության սկզբի հետ, արդյոք ...ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
«Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ԱԺ-ի պատգամավոր Հակոբ Հակոբյանը արդեն երկու օր է հացադուլ է հայտարարել իր նախկին պահանջով, որ իր դեմ հարուցված քրեական գործը չի համապատասխանում իրականությանը ...ՆԱԽԱՐԱՐՆ ՀԱՆԴԻՊԵՑ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպեց Երեւանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:
Հանդիպման ժամանակ նախարար Նալբանդյանը իր ընդարձակ ...Ի՞ՆՉՆ ԷՐ ԽԱՆԳԱՐՈՒՄ
ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ Լեւոն Բարսեղյանի, Սեյրան Մարտիրոսյանի եւ Արթուր Սաքունցի Հայտարարությունը ՀՄՀ-Հայաստան ծրագրի կասեցման սպառնալիքի մասին Հայտնի է, որ ՀՄՀ-Հայաստան ծրագիրը ...
ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԵՐԹԸ

ԿՈՄՈՒՆԻՍՏԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԱՆԴԱՏԻՑ

ԼՐՋԱԳՈՒՅՆ ՎՆԱՍ ԳՅՈՒՂԱՑԻՈՒԹՅԱՆԸ

ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԽՈՍԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ

ՇԱԲԱԹՕՐՅԱ ԱԿՑԻԱ

ՎՐԱՍՏԱՆԸ ԶԱՅՐԱՑԱԾ Է

1.5 ՄԼՆ ԾԱՂԻԿ 1.5 ՄԼՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

