ՎՐԱՍՏԱՆԸ ԶԱՅՐԱՑԱԾ Է
Ռուսաստանի` Աբխազիայի ուղղությամբ ձեռնարկվող քայլերից: Թբիլիսին Մոսկվայի հետ իր վիճաբանությունը տեղափոխում է ՄԱԿ
Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հաղորդակցության վերականգնմանը զուգընթաց նրանց հարաբերությունները կրկին անկում ապրեցին` այն բանից հետո, երբ Թբիլիսին մեղադրեց ռուսներին Աբխազիայի օդային տարածքում անօդաչու օդանավը կործանելու համար:
Վրաստանի կառավարության հորդորով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ նիստ կգումարի ապրիլի 23-ին` Աբխազիայի վերաբերյալ Ռուսաստանի վերջերս կատարած քայլերը քննարկելու նպատակով. Վրաստանի կարծիքով, այդ քայլերը հավասարազոր են աննեքսիայի:
Վրացիները հրապարակել են ապրիլի 20-ին Աբխազիայում տեղի ունեցած միջադեպի նկարահանումը, որում, նրանց խոսքերով, երեւում է, թե ինչպես ռուսական ՄԻԳ-29 կործանիչը ոչնչացնում է իսրայելական արտադրության հետախույզ-օդանավը: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ՄԻԳ կործանիչն իր երկու հատուկ հետեւի թեւերով հարձակում գործում անօդաչու օդանավի վրա:
Այս միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մոսկվան մի շարք քայլեր էր ձեռնարկում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անջատված տարածքների հետ իր հարաբերություններն ամրապնդելու նպատակով:
Փետրվարին արեւմտյան երկրների կողմից Կոսովոյի անկախության ճանաչումից հետո Մոսկվան հրաժարվեց Աբխազիայի դեմ ԱՊՀ երկրների կողմից կիրառվող պատժամիջոցներից եւ որոշեց ավելի ամուր տնտեսական ու քաղաքական կապեր հաստատել երկու տարածքների հետ, միեւնույն ժամանակ չճանաչելով նրանց անկախությունը (Տես «Աբխազիան հիացած է Ռուսաստանի հետ ավելի սերտ կապերով», CRS No. 441):
Վրաստանի կառավարությունը հույս ունի օգտագործել Մոսկվայի հետ վիճաբանությունը հասարակության աջակցությունը ստանալու նպատակով` մայիսի 21-ին կայանալիք խորհրդարանական կարեւոր ընտրությունների նախաշեմին:
Իր կարծիքով անարդար հունվարյան նախագահական ընտրություններից դեռեւս վրդովված ընդդիմությունը հույս ունի պարտության մատնել Միխայիլ Սահակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցությանը, վերահսկողություն սահմանել խորհրդարանում, այնուհետեւ վերացնել նախագահության ինստիտուտը:
Ընդդիմությանը ոգեւորել է խորհրդարանի ներկա խոսնակ Նինո Բուրջանաձեի հայտարարությունն այն մասին, որ ինքը հեռանում է իր պաշտոնից եւ չի գլխավորելու «Ազգային շարժման» կուսակցական ցուցակը: Բուրջանաձեն, որ Սահակաշվիլիի հետ միասին առանցքային դեր է խաղացել 2003թ. Վրաստանում տեղի ունեցած Վարդերի հեղափոխության ժամանակ, երկու անգամ նախագահի պաշտոնակատար է եղել այս ընթացքում:
«Բուրջանաձեի որոշումը ղեկավար վերնախավի լիակատար կործանման նշան է»,- ասել է ընդդիմության առաջնորդ եւ հակամարտությունների կարգավորման նախկին նախարար Գեորգի Խաինդրավան:
«Ազգային շարժումն» այժմ գլխավորելու է Դավիթ Բակրաձեն, ով հենց նոր է հրաժարվել արտգործնախարարի պաշտոնից: Իր կուսակցության հաղթանակի դեպքում նա խորհրդարանի խոսնակ կդառնա:
Իշխանամետ մամուլն արդեն ներկայացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը որպես Բակրաձեի հաղթանակը հանրային կապերի ոլորտում` արտգործնախարարի պաշտոնում:
Կարծիք կա, թե ընտրություններցի հետո Բուրջանաձեին կարող են արտգործնախարարի, վարչապետի կամ ՄԱԿ-ում դեսպանի պաշտոն առաջարկել, սակայն նա ասել է, թե առայժմ հեռանում է քաղաքականությունից:
Վրաստանի քաղաքական օրակարգում կրկին գերակշռում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը:
Բակրաձեի խոսքերով` «Անհնար է կարգավորել վրաց-ռուսական հարաբերությունները, եթե Ռուսաստանը չհրաժարվի Աբխազիայի հանդեպ ԱՊՀ պատժամիջոցների ռեժիմից դուրս գալու եւ անջատողական անկլավների հետ սերտ համագործակցություն հաստատելու իր երկու որոշումներից»:
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն IWPR-ին տված հարցազրույցում ասել է, թե չարժե չափից ավելի նշանակություն տակ ՄԱԿ-ի նիստին:
«Չարժե մեծ հույսեր կապել Անվտանգության խորհրդի հետ: Անվտանգության խորհուրդն այնքան շատ բանաձեւեր է ընդունել Աբխազիայի վերաբերյալ, սակայն դրանցից ոչ մեկը չի գործում: Բանն այն է, որ Ռուսաստանը վետոյի իրավունք ունի, որը կարող է խորտակել ցանկացած որոշում»,- ասել է նա: «Սակայն եթե Անվտանգության խորհուրդը որոշեր Գլխավոր Վեհաժողովի նիստ անցկացնել վրաց-ռուսական հարաբերությունների թեմայով, ապա դա խնդրի քննարկումն այլ մակարդակ կտեղափոխեր»:
Խորհրդարանի ընդդիմադիր անդամ Իվլիան Խաինդրավան զգուշացնում է. «Անշուշտ, վերջերս Ռուսաստանը վատ է իրեն դրսեւորել: Բոլորն էլ Վրաստանում համաձայն են դրա հետ: Բայց ես հույս ունեմ, որ Վրաստանի ղեկավարությունը բավականաչափ խելացի կլինի եւ չի սրի իրավիճակը: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, իհարկե, Ռուսաստանն ապտակ կստանա, բայց չեմ կարծում, թե դրանից բացի ինչ-որ ուրիշ բան լինի»:
Ռուսական կողմը պնդում է, թե պայքարելու է Վրաստանի ուղղությամբ տարվող իր քաղաքականությունը պաշտպանելու համար: ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինի խոսքերով, Վրաստանի վարքագիծը Աբխազիայի հանդեպ «ոչ կառուցողական է եւ երբեմն սադրիչ բնույթ է կրում»:
Ապրիլի 21-ին Սահակաշվիլիի հետ հեռախոսազրույցի ժամանակ պաշտոնից հեռացող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ վերջերս Մոսկվայի ձեռնարկած քայլերը ,օրենքի սահմաններում էինե եւ ավելի կառուցողական էին, քան արեւմտյան պետությունների վարքագիծը Կոսովոյի հանդեպ:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ Վրաստանի հետախուզական օդանավի թռիչքը Աբխազիայի օդային տարածքում խախտում էր 1994թ. պայմանագիրը, որը վերջ դրեց այստեղի հակամարտությանը:
Սակայն ռուսները հերքում են, թե իրենք են կործանել օդանավը:
«Օդային ուժերը դրա հետ կապ չունեն, մենք ընդհանրապես ոչինչ չենք անում այն տարածքում, որտեղ տեղի է ունեցել այս միջադեպը»,- ասում է Ռուսաստանի օդային ուժերի հրամանատար գեներալ Ալեքսանդր Զելինը:
Ռուսների պնդմամբ, անօդաչու օդանավի վրա հարձակում գործելու համար կարիք չկար կործանիչ կիրառել, եւ աբխազները կարող էին այն ոչնչացնել իրենց սեփական, ավելի պարզ օդանավերից մեկի օգնությամբ:
Աբխազիայի դե ֆակտո պաշտպանության նախարար Մերաբ Կիշմարիան նույն կարծիքն է արտահայտել IWPR-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում. «Ես միանշանակ կարող եմ ասել, որ դա մեր օդանավն էր, Աբխազիայի զինված ուժերի օդանավը: Եթե նրանք կրկին մեր տարածք ներխուժեն Վրաստանից, մենք նույնպիսի կոշտ պատասխան կտանք»:
Աբխազիայի առաջնորդ Սերգեյ Բագապշն ասել է, որ Վրաստանի կառավարության վարքագիծն իրեն որեւէ կերպ չի դրդում մասնակցելու բանակցային գործընթացին:
Մեկնաբանելով վերաինտեգրված Աբխազիային ինքնավարության բարձր մակարդակ շնորհելու մասին վերջերս Թբիլիսիի կողմից հնչեցված առաջարկը, Բագապշն ասել է, որ դա ցույց էր տալիս, որ «վրացական կողմն ընդհանրապես չի հասկանում մեր երկու պետություններրի միջեւ առկա խնդիրների խորությունը եւ պատերազմի հետեւանքների լրջությունը: Վրաստանի քաղաքական վերնախավը դեռեւս կարծում է, թե աբխազներին ինչ-որ պաշտոններ եւ կեղծ պետականություն է պետք»:
Վերջին վիճաբանությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ռուսաստանը վերականգնում է 2006թ. վերջին Վրաստանի հետ խզած հաղորդակցման միջոցները: Փաստային կապը վերականգնվել է ապրիլի 21-ին, դրան նախորդել է անցյալ ամիս տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը: Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանությունը նորից կսկսի զբոսաշրջիկներին մուտքի արտոնագիր շնորհել, իսկ Ռուսաստանի բնակիչները նորից կկարողանան բարեկամներից բացի, Վրաստանի այլ քաղաքացիներին էլ հրավերք ուղարկել երկիրն այցելելու համար:
Հաջորդ քայլը կարող է լինել Ռուսաստանում վրացական գինու եւ հանքային ջրի վաճառքի արգելքի վերացումը:
Այնուամենայնիվ, երկու երկրների միջեւ լարվածությունը հավանաբար կսաստկանա մեկ այլ իրադարձության հետեւանքով, երբ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը` Դաշնային խորհուրդը, քննարկումներ անցկացնի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի` իրենց ինքնիշխանությունը ճանաչելու դիմումի շուրջ:
Միխայիլ Վիգնանսկին «Վրեմյա Նովոստեյ» թերթի թբիլիսյան թղթակիցն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան Լրատու» պարբերականից։
Քննարկում
Armenia գրել է:
Հետո թող ասեն, որ Վրացիներն քյա՞լ ազգ են, բայց այսօրվա վիճակով
նրանք պայքարում են իրենց անկաղության համար:
Նույնն պետք Է անի ՀԱՅԱՍՏԱՆՆ՞, այսինքն պետք Է ձգտի՞ լիակատար
անկաղության և քանի մենք կաղում ունենք, որևԷ պետությունից կամ ազգից,
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ այդպիսի իրվիճակներ կլինեն :
Եկել Է ժամանակն որոջել, կամ անկաղ ժողովրդական պետություն ունենալ, կամ Էլ կոռումնպացվաց , ստրկատիրական ոչ ՀԱՅ ազգի՞ ապագայի մասին
մտացող, ոչ անկաղ կառավարություն:
lol գրել է:- Armenia
Հետո թող ասեն, որ Վրացիներն քյա՞լ ազգ են, բայց այսօրվա վիճակովնրանք պայքարում են իրենց անկաղության համար:

Loloner mi ergi. Datark es qaxaqakanutjunic.- Armenia
ayo գրել է:- Armenia
Հետո թող ասեն, որ Վրացիներն քյա՞լ ազգ են, բայց այսօրվա վիճակովնրանք պայքարում են իրենց անկաղության համար:
Նույնն պետք Է անի ՀԱՅԱՍՏԱՆՆ՞, այսինքն պետք Է ձգտի՞ լիակատար
անկաղության և քանի մենք կաղում ունենք, որևԷ պետությունից կամ ազգից,
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ այդպիսի իրվիճակներ կլինեն :
Եկել Է ժամանակն որոջել, կամ անկաղ ժողովրդական պետություն ունենալ, կամ Էլ կոռումնպացվաց , ստրկատիրական ոչ ՀԱՅ ազգի՞ ապագայի մասին
մտացող, ոչ անկաղ կառավարություն:
- Armenia
Vahan NY գրել է:- Armenia

իսկ քեզ ով ասեց որ վրաստանը անկախացավ ուղղակի ռուսաստանի գրկից ընկավ ամերիկայի գիրկը- Armenia
Armenia գրել է:- Vahan NY
իսկ քեզ ով ասեց որ վրաստանը անկախացավ ուղղակի ռուսաստանի գրկից ընկավ ամերիկայի գիրկը
Բայց, եթե սթափ վերլուցեք, թե ինչ քաղաքականություն Է վարում այսօրվա
Վրացական կառավարությունն ու ւնդիմությունն, հասկանալի կդառնա, որ ԱՅՍ
քաղաքականությամբ նրանք ուզում են առաջին հերթին անկաղանալ Ռուսաստանից
և հետո, լիակատար անկաղության համար, ոնց ասում են դա արդեն տեղնիկայի՞ գորց Է :- Vahan NY
Gloria գրել է:- Armenia
Հետո թող ասեն, որ Վրացիներն քյա՞լ ազգ են, բայց այսօրվա վիճակովնրանք պայքարում են իրենց անկաղության համար:
Նույնն պետք Է անի ՀԱՅԱՍՏԱՆՆ՞, այսինքն պետք Է ձգտի՞ լիակատար
անկաղության և քանի մենք կաղում ունենք, որևԷ պետությունից կամ ազգից,
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ այդպիսի իրվիճակներ կլինեն :
Եկել Է ժամանակն որոջել, կամ անկաղ ժողովրդական պետություն ունենալ, կամ Էլ կոռումնպացվաց , ստրկատիրական ոչ ՀԱՅ ազգի՞ ապագայի մասին
մտացող, ոչ անկաղ կառավարություն:
Ես lol@ իրան երվակայւմ ա..
Դու ճիշտ ես.բայց մեզ միաբանւթյունն է պակասում.Մենք Կռիլովի առակի սայլ քաշողներ ենք.
Հայեր,միացեք"..- Armenia
Armenia գրել է:- lol
Loloner mi ergi. Datark es qaxaqakanutjunic.
Գիտես ի՞նչ " lol ", այ հենց այսօր , քո նման " լօլօ " երգողներն են,
որ հասցրել են մեր ՀԱՅ ազգին այս իրավիճակին :- lol
Armenia գրել է:- Gloria
Ես lol@ իրան երվակայւմ ա..
Դու ճիշտ ես.բայց մեզ միաբանւթյունն է պակասում.Մենք Կռիլովի առակի սայլ քաշողներ ենք.
Հայեր,միացեք"..
Մեր ազգի՞ թերությունն կայանում Է նրանում, որ ինքներս մեզ ջատ Էնք
երևակայում, այո ճի՞ջտ ես պետք Է միաբանություն, բայց ոչ թե երևակայություն- Gloria
հեղինակ գրել է:
ամերիկացիներն ել են բողոքում որ ռուսական ռմբակոծիչը ճապոնիայի ափերի մոտ
իրենց ավիակիրի վրայով անցել էր 600 մետր բարձրության վրա:Միասին բողոքեք:
ՀԱՅ գրել է:- Armenia
Մեր ազգի՞ թերությունն կայանում Է նրանում, որ ինքներս մեզ ջատ Էնք
երևակայում, այո ճի՞ջտ ես պետք Է միաբանություն, բայց ոչ թե երևակայություն
Մենք մեղք չեն՞ք, որ քո անգրագետ տեղովդ քաղաքականություն ես վերլուծում, երբ անգամ չգիտես, թե որտեղ է պետք ստորակետ դնել, որտեղ հարցական նշան. էս ու՞մ ես էս հարցականներն ուղղում, որ գլուխ հանի քո գրած գլուխգործոցներից...
Նախ հայերեն գրել սովորի, որ մարդիք հասկանան թե քո հարցերն հարց են, թե՞ պատասխան.
Ինչքան անկապ մարդ կա այցելում է այս կայքը, կամ իրեն հայոյանքների
իմացության որակն ու քանակն է ցույց տալիս, կամ էլ մտավոր անկարողությունը...
- Armenia
HAMBURG գրել է:- ՀԱՅ

Եթե էտ ապուջի գրացները կարդաս ոնց որ ինքն է գրել կստացվի որ ասմունք ես կարդում:
Երևի հոգեկան հիվանդ է: Ներիր:- ՀԱՅ
Armenia գրել է:- ՀԱՅ
Մենք մեղք չեն՞ք, որ քո անգրագետ տեղովդ քաղաքականություն ես վերլուծում, երբ անգամ չգիտես, թե որտեղ է պետք ստորակետ դնել, որտեղ հարցական նշան. էս ու՞մ ես էս հարցականներն ուղղում, որ գլուխ հանի քո գրած գլուխգործոցներից...
Նախ հայերեն գրել սովորի, որ մարդիք հասկանան թե քո հարցերն հարց են, թե՞ պատասխան.
Ինչքան անկապ մարդ կա այցելում է այս կայքը, կամ իրեն հայոյանքների
իմացության որակն ու քանակն է ցույց տալիս, կամ էլ մտավոր անկարողությունը...
Ահա, թե ինչ Էի ասում, որ երևակալելուց բացի ոչ մի բանի պիտանի չԷք:- ՀԱՅ
Armenia գրել է:- HAMBURG
Եթե էտ ապուջի գրացները կարդաս ոնց որ ինքն է գրել կստացվի որ ասմունք ես կարդում:
Երևի հոգեկան հիվանդ է: Ներիր:
Ես քեզ նմաններին, ձեր հարազատ Սեռժի բառերով կասեմ, " բժիջկն իր
հիվանդներից չի նեղանում ":- HAMBURG
haj գրել է:- Armenia
Ես քեզ նմաններին, ձեր հարազատ Սեռժի բառերով կասեմ, " բժիջկն իր
հիվանդներից չի նեղանում ":
ճիջտ Է ասվաց, քանի որ այս սայտում կան անհույս լուրջ հիվանդներ :- Armenia
Gloria գրել է:- haj
ճիջտ Է ասվաց, քանի որ այս սայտում կան անհույս լուրջ հիվանդներ :
Մի քիչ քարոզի նման ստացվեց:)-Ոչինչ,լավ?Դուք հո խելացի մառդիկ եք,հասկացաք միտքս..- haj
Vahan NY գրել է:- Armenia
Բայց, եթե սթափ վերլուցեք, թե ինչ քաղաքականություն Է վարում այսօրվա
Վրացական կառավարությունն ու ւնդիմությունն, հասկանալի կդառնա, որ ԱՅՍ
քաղաքականությամբ նրանք ուզում են առաջին հերթին անկաղանալ Ռուսաստանից
և հետո, լիակատար անկաղության համար, ոնց ասում են դա արդեն տեղնիկայի՞ գորց Է :
Սիրելիս անկախություն ազատություն սրանք բոլորը կուտեր են որ նետում են հավերին ,ալարկոտ վրացիները ,որոնք գինի խմելուց և կենաց ասելուց բացի ուրիշ ոչինչ չեն կարող անել , ծովը ունեն ցամաքյին ճանապարհը ունեին փոխանակ փող աշխատեին գնացին աբխազներից հող խլելու հիմա էլ սպասում են որ ամերիկան պետք է կրծքուվ կերակրի սահակաշվիլուն և համայն վրացական ազգին- Armenia
Armen գրել է:- Armenia
Հետո թող ասեն, որ Վրացիներն քյա՞լ ազգ են, բայց այսօրվա վիճակովնրանք պայքարում են իրենց անկաղության համար:
Նույնն պետք Է անի ՀԱՅԱՍՏԱՆՆ՞, այսինքն պետք Է ձգտի՞ լիակատար
անկաղության և քանի մենք կաղում ունենք, որևԷ պետությունից կամ ազգից,
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ այդպիսի իրվիճակներ կլինեն :
Եկել Է ժամանակն որոջել, կամ անկաղ ժողովրդական պետություն ունենալ, կամ Էլ կոռումնպացվաց , ստրկատիրական ոչ ՀԱՅ ազգի՞ ապագայի մասին
մտացող, ոչ անկաղ կառավարություն:
Kes mi harz eli du menak gites hajastani u türkia sahmanin türkiaji komiz kani hat samajlota kangnaz bomebere wren????? jete cgites asem 300hat samajlot kajnaza hajastanit uxutjamb jete esorwa orow hajastan zerk kasez rusastaniz 10 sam heto hajastant kweraznen aserbedschan u turkian turkia sahman hayastani koxmiz hskuma rusastan ira sorkow u senkow
Isk inch mnuma wrazikin soxowurt jan knerek bajz irank shoblik asgen mi asg wor 4 ankam ira kron poxi incek usum ?????? musurman kristoja ha poxelen wrazik
mekel mi banel asem asumes to hayere rusastanin siktir anen okay wor arin hayeret el um het petka kaper hastaten esorwa drutjamb amena mez bisnes engere hayeri rusnernen et amerikajin ban mi najek drank sax turken to turkerizel weranen hawatazek- Armenia
Vahan NY գրել է:
Ամենամեծ քյալ ազգը ռուսն է որ չի ասում այ թինթոն վրացիներ երբ եկաք Կատիայի ոտքը և խնդրեցիք թե եկեք մեզ ա զատեք, ո՞վ արյուն թափեց այդ հողի համար :Ինչո՞ւ այն ժամանակ ցույցեր չէիք անում պարսիկների և թուրքերի դեմ՝ինչու չեիք ասում Սոչին մերն ա,Աբխազիան մեր հողն ա,որովհետև ազգովի սրի կքաշեին:Վրաստանը, Հայաստանը որ այսօր քարտեզի վրա են Րուսաստանին են պարտական, որոշ դատարկապորտ հայերի կողմից ՝Armenia-ն լեվոն և այլոց նկատի ունեմ , հնչում են լիակատար անկախուրյան կոչեր,անկախ չե՞ս, էլ ի՞նչ ես ուզում, ոսկե ձկնիկի պատմությունն ե՞ուզում գլխներիս գա: Իրաքի պես երկիրը հում-հում կերան հիմա Իրանի գլխին են հավաքվել: Հիշեք երբ Հայաստանը ծՈՎԻՑ ծՈՎ է էր Տիգրանը Մեծը Միհտդատ Եվպատոր դաշնակից ուներ առանց որի դժվար կլիներ հասնել աըն ամենին ինչին հասավ ՏԻԳՐԱՆ ՄԵծԸ
ՎՐԱՍՏԱՆԸ ԶԱՅՐԱՑԱԾ Է
18Ռուսաստանի` Աբխազիայի ուղղությամբ ձեռնարկվող քայլերից: Թբիլիսին Մոսկվայի հետ իր վիճաբանությունը տեղափոխում է ՄԱԿ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հաղորդակցության վերականգնմանը զուգընթաց նրանց հարաբերությունները ...
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՀԱՂԹԱՀԱՐԵՑ ԱՆԳԱՄ ԱՌԱՋԻՆ ԱՐԳԵԼՔԸ
ՋԱՐԴԵՑ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԱՉՔԻ ԱՌԱՋ
ԼԱՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՈԼՈՐ ՀԱՐԵՒԱՆՆԵՐԻ ՀԵՏ
«ԻՆՉՈ՞Ւ ԷԻՐ ԼԵՎՈՆ ԳՈՌՈՒՄ»
ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ
ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԵՐԹԸ

ԵԹԵ ՄԻԱՅՆ ՃԱՌԵՐ ՉԼԻՆԵԻՆ...

ԴԱՐՁՅԱԼ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԱՆԴԱՏԻՑ

ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԽՈՍԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ

ՇԱԲԱԹՕՐՅԱ ԱԿՑԻԱ

ՎՐԱՍՏԱՆԸ ԶԱՅՐԱՑԱԾ Է

1.5 ՄԼՆ ԾԱՂԻԿ 1.5 ՄԼՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

- 1749 Մահացավ Մխիթարյան Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին: (Ծնվ. 1676թ.-ին):
- 1827 Երևանի բերդի պաշարումը ռուսական զորքի կողմից:
- 1849 Փարիզում սովորող արևմտահայ ուսանողները կազմում են «Արարատյան ընկերությունը»:
- 1868 Փարիզում վախճանվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Ծնվ. 1823թ.-ին):
- 1915 Ծնվեց հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազը: (Վախճ. 1984թ.-ին):
- 1919 Կ. Պոլսում սկսվեց երիտթուրքական կառավարության ղեկավարների և «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամների դատավարությունը:
- 1925 Տեղի է ունենում ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի բացումը Երևանում:
- 1930 Մահացավ պատմաբան, գրականագետ, բանաստեղծ, Երուսաղեմի պատրիարք Եղիշե արք. Դուրյանը:
- 1931 Զանգեզուրում տեղի ունեցավ 8-9 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 100000 քառ.կմ տարածք: Քանդվեցին Տաթևի վանքի եկեղեցիները, սուրբ Մինաս եկեղեցին և Տաթևի մեծ անապատը Որոտան գետի ափին:
- 1994 Իսրայելը պաշտոնապես դատապարտեց հայերի ցեղասպանությունը: Իսրայելի արտաքին գործերի փոխնախարար Յոսի Բեյլին Նեսեթի սահմանադիր ժողովում ի պատասխան Թուրքիայի դեսպանի հավաստիացումներին հայտարարեց. «Դա պատերազմ չէր, այլ սպանդ և ցեղասպանություն, մի բան, որ աշխարհը պետք է հիշի»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում