
"Ա1+"-Ի ԲԼՈԳԸ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ Է
Մի տարի առաջ այս օրը "Ա1+"-ի կայքում հայտարարություն տրվեց, որ այսուհետ գործելու է "Ա1+"-ի բլոգը, կայքում գովազդային բաներ տեղադրվեց, բլոգում առաջին նյութը դրվեց...Այսօր այն հայկական բլոգոսֆերայում ամենառեյտինգային հայալեզու բլոգն է եւ օրական այցելությունների քանակը հատուկ օրերին հասնում է մինեչեւ 68-72 հազարի:
"Ա1+"-ի բլոգը ի սկզբանե ստեղծվել էր ընթերցողի կարծիքը լսելու, նրանց հուզող թեման բարձրացնելու, քննարկելու, վերլուծելու ու արդյունավետ ինֆորմացիայի փոխանակում ծավալելու հենց ընթերցողների միջոցով: Ի վերջո այն նպատակ ուներ բլոգային քննարկումների միջոցով քաղաքացիական ակտիվության կոչելու` ինտերնետի այս դարում օրվա հրամայական այն համարելով:
Հաշվի առնելով արձագանքները եւ մեկնաբանությունների բազմազանությունը ինչ-որ առումով բլոգը իր առջեւ դրված խնդիրները իրականացրած է համարում եւ շտապում է նոր պլաններ մշակել առաջիկա տարվա համար:
Նշենք, որ իր գործունեության մեկ տարում բլոգը բազմաթիվ ակցիաներ է իրականացրել: Հաջողվածներից են օն-լայն հարցազրույցների շարքն ու ընթերցողների առաջարկների հիման վրա բացված քննարկման թեմաները: Իսկ բլոգում թեմաները ամենաբազմազանն են եղել` քաղաքական թեժ քննարկումներից մինչեւ կրոնական ազատություններ, իրավունք եւ սոցիալական հարցեր:
Առանձնահատուկ էր բլոգի դերը Հայաստանում արտակարգ դրության օրերին, երբ լրատվամիջոցների մեծամասնությունը դադարեցրել էր գործունությունը, բայց բլոգում քաղաքացիները մինչեւ 1000-ի հասնող մեկնաբանությունների միջոցով ինֆորմացիայի փոխանակում էին կազմակերպել ու բլոգը փորձում էր բավարարել դաշտում առկա ինֆորմացիոն քաղցը:
Այսօր էլ "Ա1+"-ի բլոգը շարունակում է նոր ծրագրեր մշակել եւ բոլոր ծրագրերում առաջնային կարեւորություն շարունակում է ունենալ հենց ընթերցողների կարծիքը: Սպասում ենք ձեզ բլոգում նոր տեսակեներով, առաջարկներով կամ քննադատությամբ: Հարգանքներով http://a1plus.blogsome.com/
ՇԱԲԱԹՕՐՅԱ ԱԿՑԻԱ
16
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Խոստման համաձայն` «Հիմա» երիտասարդական շարժման անդամները շարունակում են իրենց ակցիանները: Այսօր նախաձեռնության շուրջ 30 անդամներ առավոտյան ժամը 11-ին հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց` ..."Ա1+"-Ի ԲԼՈԳԸ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ Է
Մի տարի առաջ այս օրը "Ա1+"-ի կայքում հայտարարություն տրվեց, որ այսուհետ գործելու է "Ա1+"-ի բլոգը, կայքում գովազդային բաներ տեղադրվեց, բլոգում առաջին նյութը դրվեց...Այսօր այն հայկական բլոգոսֆերայում ամենառեյտինգային ...
ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԵՐԹԸ

«ՈՒՐԵՄՆ ԴՈՒՔ ԼՐԻՎ ԽԵԼԱԳԱՐՎԵԼ ԵՔ»

ԵԹԵ ՄԻԱՅՆ ՃԱՌԵՐ ՉԼԻՆԵԻՆ...

ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԱՅԱՑԱՎ / VIDEO /

ԴԱՐՁՅԱԼ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԱՆԴԱՏԻՑ

ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԽՈՍԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ

ՇԱԲԱԹՕՐՅԱ ԱԿՑԻԱ

- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

