
ՇԱԲԱԹՕՐՅԱ ԱԿՑԻԱ
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Խոստման համաձայն` «Հիմա» երիտասարդական շարժման անդամները շարունակում են իրենց ակցիանները: Այսօր նախաձեռնության շուրջ 30 անդամներ առավոտյան ժամը 11-ին հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց` ձեռքներին «Նոյ» եւ «Բջնի»: Երիտասարդները Բաղրամյան պողոտայից շարք կազմած արագ քայլերով շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա, ապա Խորենացու եւ Զաքյան փողոցներով հասան Երեւանի քաղաքապետարան: Ամբողջ ճանապարհին խմբի անդամները երգում եւ վանկարկում էին «երթ-միտինգ-պիկետ-ցույց», «հիմա», «ազատ անկախ Հայաստան» եւ այլն:
«Ա1+» այն հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված նախաձեռնության անվանումը` արագ քայլքի մասնակից Անի Մելտոնյանը պատասխանեց. «Մենք նեիրոլինգվիստիկ մեթոդներով, «հիմա» եւ «ազատություն» կոդավորված բառերով փորձեցինք արտահայտել մեր «անպատասխան սերը» իշխանությունների, մասնավորապես` ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նկատմամբ»:
Մաշտոց Թումանյան խաչմերուկից երիտասարդներին միացան մի շարք այլ` անծանոթ երիտասարդներ: Հարկային պետական տեսչության շենքի դիմաց երիտասարդներն իրենց ձեռքերի «Նոյի» եւ «Բջնու» արդեն դատարկ շշերը դրեցին շենքի դիմաց եւ շարունակեցին քայլարշավը: «Կարծում եմ, որ Հարկային մարմինները կամայականություններ են իրականացրել ընդդիմադիր հայացքներ ունեցող Խաչատուր Սուքիասյանին պատկանող ձեռնարկությունների հանդեպ: Այդ կապակցությամբ մենք մեր բողոքն ենք արտահայտում»,- ասաց քայլարշավի մասնակիցներից Միքայել Ազնաուրյանը եւ իշխանություններին խորհուրդ տվեց հաճախակի օգտագործել «Նոյ» եւ «Բջնի»:
Նեիրոլինգվիստիկ քայլքի մասնակիցներն իրենց ակցիան ավարտեցին Մյասնիկյանի արձանի մոտ` բռունցքները վեր պարզած 1 րոպե լռությամբ հարգելով մարտի 1-ի զոհերի հիշատակը: «Հիմա» նախաձեռնության անդամները խոստացան, որ առաջիկայում շարունակելու են նմանատիպ ակցիաները` քաղբանտարկյալների, Աժ կողմից ընդունվող հակաժողովրդավարական օրենքների եւ խոսքի ազատության խնդիրների վերաբերյալ: Նրանք չեն կասկածում, որ իրենց ակցիանները կսթափեցնեն ԱԺ-ին, կառավարության անդամներին, եւ հատկապես մահակավոր ոստիկաններին:
Քննարկում
samvel գրել է:
mi anhangstaceq ete Hayayastanum axb tapelu hamar mard brnen banter@ chen heriqi...
ancord գրել է:
Sranq opozicia chen ayl drsic finansavorvogh lacirakner. Sranc mi lav qotakov karelia ughel u dnel chisht chanaparhin.
HerosakanHai. գրել է:- hay
arel? Karcem ira paperic voch mek@ fransiaci mecaharust chien eghel.
Mi fanatic Levonakan ka vor forumnere haramum e ir adbejanakanhogu hishshoznerov.Xndrum em nran tai chdarnal.
Hishek Shekspirin. asum er tog srikan inchkan karog e haihoi kani vor Satanan spasum e harmar ariti erb mi angam nra haihoelu pahin piti karsh ta nran Djoxk.- hay
ABG գրել է:
Այլևս լուրջ բան այս սայթում գրել չի լինում, ջնջում են ու իրենց հայհոյանքներով լցնում, նաև այլանդակություններ են գրում շատերիս անունից.
Ճշմարիտ խոսքն արծանանում է ամենազզվելի հայհոյանքի. Դժվար է հավատալ, որ հայ մայրերն այդպիսի վիժվածքներ են ծնել ու դաստեարակել, ինչպիսիք այդ նարկոմաններն են, որ աֆեկտի տակ ընկած՝ իրենց սեքսուալ անբավարարվածության պրոբլեմն աշխարհով մեկ հայտարարում են. Նորմալ մարդն ինքն իրենից անհարմար կզգար ինտերնետով այդ այլանդակությունները գրել. Սակայն դրանք, համոզված եմ, հոգեկան հիվանդներ են. Դե էլ ինչպես կարելի է մտքեր ու կարծիքներ փոխանակել աննորմալների հետ.
SkyFlyer լսում ե՞ս, քեզ եմ ասում. Քո սարքած սայթը ախմախություն սարքեցին քո հայրենակիցները, բանի պետք չի. Նոր բան մտածի.
ABG գրել է:
ABG
Գռզոյի կողմնակիցները բռի շեյպինգ են անում՝ արագ քայլով շոգ Երևանում, քրտնում են և բժնի ու նօյ են խմում. Քաղաքի թփերի տակ էլ միզապարկներն են դատարկու՞մ. Վերջում էլ դատարկ շշերը շարել են հարկային տեսչության դիմաց ու այդպես «պայքարու՞մ» են հանուն արդարությա՞ն. Ամօթ. Այդպես էք պայքարում արդարության ու ազատության համա՞ր. Ինչ հիմարությու՜ն. Ինչու եք խաղում կարգապահպան աշխատողների ներվերի հետ. Հետո էլ աշխարհով մեկ ճղավոց եք քցում, թե հասե՜ք հա՜ Եվրոպա, ԱՄՆ,վա՜յ, հա՜յ , հասե՜ք, մեզ մեր կառավարությունը ծեծում ու ջարդում է.
Եթե այստեղ այդպիսի բան անեին , ապա ամենաքիչը դրանց մեծ հարկերի տակ կդնեին՝ հասարակական կարգի խախտման համար.
ABG գրել է:
ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԳԻՏՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ԱՎԵԼԱՑՎԵԼՈՒ ԵՆ
Երեւան (Երկիր) - 21-րդ դարում ունենալ կրթության ցածր որակ նշանակում է ունենալ ցածր կենսամակարդակ: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», ապրիլի 25-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, որ 2007թ.-ին կառավարությունը հաստատել է գիտության ոլորտի բարեփոխումների համալիր ծրագիրը, ձեւավորվել Գիտության պետական կոմիտե: «Մենք ակնկալում ենք, որ պետական կառավարման այս օղակի ուժեղացումը պետք է տա զգալի արդյունք գիտության ոլորտի հիմնախնդիրների առավել արդյունավետ լուծման առումով»,- ասաց Ս.Սարգսյանը:
Ի պատասխան այն գիտնականների ելույթների, որոնց համաձայն` կրճատվել են գիտությանը հատկացվող գումարները, նախագահը նշեց, որ 2008թ.-ին 18%-ով աճել է գիտության բյուջետային ֆինանսավորումը: Բացի այդ, կրկնապատկվել է գիտական աստիճանների համար տրվող հավելավճարների չափը, 50%-ով ավելացնել է թեմատիկ ուսումնասիրությունների ֆինանսավորման ֆոնդը:
Նախագահը վստահ է, որ գիտական մասնագիտությունների ու վարկանիշների անկման հարցում դեր է խաղացել ե'ւ գիտնականների ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, ե'ւ պետության պատշաճ ուշադրության բացակայությունը: Սակայն, Ս.Սարգսյանի կարծիքով, ոչ պակաս նշանակություն է ունեցել նաեւ որոշ անբարեխիղճ գիտնականների անփույթ վերաբերմունքը իրենց գործի նկատմամբ: «Օրինակ` լրջորեն վտանգվել է գիտական կոչումների նշանակությունը, շատացել են գիտական խորհուրդները` թողարկելով բազմաթիվ գիտությունների թեկնածուների, որոնք բացարձակապես չեն համապատասխանում այդ գիտական աստիճանին ներկայացվող պահանջներին»,- նշեց նա:
Ս.Սարգսյանի համոզմամբ` ոլորտում առկա խնդիրները, առաջին հերթին, պետք է լուծվեն գիտնականների օգնությամբ: «Հեշտ է միշտ իշխանություններին քննադատելը, պետք է նաեւ օժանդակել: Առաջարկեք լուծում, դրսեւորեք քաղաքացիական կեցվածք: Մենք պատրաստ ենք ավելացնել հատկացվող միջոցները»,- ասաց Ս.Սարգսյանը: Նախագահը միաժամանակ նշեց, որ իրենք պետք է համոզված լինեն, որ հատկացվող միջոցները օգտագործվում են արդյունավետ:[/quote]
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Տեսնենք իր խոսքի տերը կլինի՞.
ՇԱԲԱԹՕՐՅԱ ԱԿՑԻԱ
16
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Խոստման համաձայն` «Հիմա» երիտասարդական շարժման անդամները շարունակում են իրենց ակցիանները: Այսօր նախաձեռնության շուրջ 30 անդամներ առավոտյան ժամը 11-ին հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց` ..."Ա1+"-Ի ԲԼՈԳԸ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ Է
Մի տարի առաջ այս օրը "Ա1+"-ի կայքում հայտարարություն տրվեց, որ այսուհետ գործելու է "Ա1+"-ի բլոգը, կայքում գովազդային բաներ տեղադրվեց, բլոգում առաջին նյութը դրվեց...Այսօր այն հայկական բլոգոսֆերայում ամենառեյտինգային ...
ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԵՐԹԸ

«ՈՒՐԵՄՆ ԴՈՒՔ ԼՐԻՎ ԽԵԼԱԳԱՐՎԵԼ ԵՔ»

ԵԹԵ ՄԻԱՅՆ ՃԱՌԵՐ ՉԼԻՆԵԻՆ...

ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԱՅԱՑԱՎ / VIDEO /

ԴԱՐՁՅԱԼ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԱՆԴԱՏԻՑ

ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԽՈՍԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ

ՇԱԲԱԹՕՐՅԱ ԱԿՑԻԱ

- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

