
ՀՈՍՔԸ ՉԻ ԴԱԴԱՐՈՒՄ
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Վաղ առավոտից Ծիծեռնակաբերդ գնացող մարդկանց հոսքը չի դադարում: Ժամը 11:00-ին Ծիծեռնակաբերդում էին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Բարձրաստիճան այցելուների թվում Ռոբերտ Քոչարյանը չկար:
Իրենց հարգանքի տուրքը մատուցող մարդիկ հուշահամալիր էին գալիս հիմնականում խմբերով, կոլեկտիվներով, համայնքներով: Քրդական համայնքի նախագահ Կնյազ Հասանովը խոսելով հայերի ցեղասպանության պլանավորման երիտթուրքերի ծրագրի մասին, լրագրողների հետ զրույցում նկատեց, որ այսօր էլ թուրքական իշխանությունները լայնածավալ պատերազմ են սկսել քրդերի դեմ` բացահայտ եւ քողարկված կատարելով ցեղասպանություն: «Մենք Հայաստանի քրդական համայնքի անունից խոնարհվում ենք անմեղ զոհերի հիշատակի առջեւ եւ դատապարտում ենք այս ցեղասպանությունը, միարժամանակ կոչ ենք անում թուրք ժողովրդին, որ մաքրեն իրենց երեսի սեւ մուրը, ուժ գտնեն ճանաչելու հայոց ցեղասպանությունը, հրապարակայնորեն ներողություն խնդրեն հայերից եւ դադարեցնեն քրդերի դեմ կատարվող ցեղասպանությունը»,- ասաց նա:
Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Ֆրանսիայից Հայաստան էին ժամանել «Գրանդորյանդ» մասոնական կազմակերպության ներկայացուցիչները: Նրանք արդեն երկրորդ տարին է, որ մասնակցում են այդ միջոցառմանը: «Մենք շատ տպավորված ենք: Մենք Եվրոպայի ամենահին եւ ամենակարեւոր մասոնական կազմակերպությունն ենք եւ աշխատում ենք մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար: Հայկական ցեղասպանությունը շատ կարեւոր է, եւ չի կարելի թույլ տալ, որ մարդկությունը մոռանա այն: Իբրեւ մասոն եւ իբրեւ հայ չեմ կարող ընդունել, որ Թուրքիան չի ճանաչում հայկական ցեղասպանությունը»,- նշեց կազմակերպության ներկայացուցիչ Դի Հակոբյանը:
Պատմաբան Գեւորգ Մելքումյանն էլ, որի պապերը եւս ցեղասպանության զոհ են դարձել, ասաց. «Իմ պապերը եկել են Էզրումից եւ ենթարկվել են ցեղասպանության: Եվ այսօր եթե մենք` երիտասարդներս, ամբողջ հայ ժողովուրդը չգանք հարգանքի տուրք մատուցելու, սխալ կլինի: Պետք է տեր կանգնենք մեր պահանջատիրությանը, մեր խնդրին»:
«ՃԱՆԱՉՈՒՄԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է ԼԻՆԵԼՈՒ»
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն այսօր իր կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդում էր` հարգանքի տուրք մատուցելու 1915թ. անմեղ զոհերի հիշատակին: «Այս օրը խորհուրդ ունի անցյալը արժեվորելու եւ հիշելու: Չեմ ուզում, որ ես եւ մեր ապագա սերունդները ապրենք պարզապես անցյալով, ուղղակի այնպես է ստացվել, որ մենք իրավունք չունենք մոռանալ այդ անցյալը: Դա չի նշանակում, որ պետք է դառնանք պատանդը այդ անցյալի, ուղղակի յուրաքանչյուր ազգ կարիք ունի անցած ցանկացած տարին, անցած հարյուրամյակը իմաստավորելու եւ արժեվորելու»,-կարծիք հայտնեց Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա` սա կարծես թե պատմության առջեւ հաշվետու լինելու քայլ է. «Ես որպես իմ ազգի մի փոքրիկ ներկայացուցիչ, հարկ եմ համարում այսօր ոգեկոչել 1915թ.-ը, դրանից առաջ եւ հետո բոլոր հայորդիների հիշատակը հարգելու եւ ոգեկոչելու նրանց պայծառ հշատակը: Իմ կարծիքով` մենք պետք է, անկախ ողբերգության չափից եւ մասշտաբներից, կարողանանք իսկապես շտկել մեր մեջքը եւ առաջ նայել»:
Թուրքիան չի ցանկանում ընդունել հայոց ցեղասպանությունը, սակայն ձգտում է Եվրամիության ընտանիքի անդամ դառնալ: Այս առնչությամբ ԱԺ պատգամավորը նշեց. «Թուրքիան եթե հայ ժողովրդի համար մարտահրավեր եղել է դարասկզբին, ապա այսօր մարտահրավեր է Եվրոպային: Գտնում եմ, որ առավելապես այդ խնդիրները պետք է առաջին հերթին մտահոգեն իրեն: Իբրեւ քաղաքական ուժի ներկայացուցիչ կարծում եմ, որ ցանկացած դեպքում այն ընտանիքը, որի մասն է հավակնում լինել Թուրքիան, որին ձգտում է նաեւ մեր հասարակության մի զգալի հատվածը, պետք է լինի այնպիսին, որտեղ անցյալը ականզերծված լինի եւ անցյալի դառը դասերը երբեւիցե չկրկնվեն»: Ստեփան Սաֆարյանի հավաստմամբ` այս մտածողությունը կիսում են նաեւ եվրոպական ընտանիքի տարբեր անդամներ. «Անկախ ամեն ինչից միեւնույնն է` Թուրքիայի կողմից ճանաչումն անխուսափելի է լինելու: Կարծում եմ, որ դա շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան այն ճանաչումը, որ տարբեր երկրների տարբեր խորհրդարաններում մենք ունենք: Չեմ ուզում նսեմացնել նրանց դերը, բայց այդուհանդերձ, սա եւս մեկ քայլ է հասկացնելու Թուրքիային, որ բոլոր դեպքերում ինքը պարտավոր է ճանաչել իր պատմության բոլոր էջերը եւ հարաբերություններ սկսել բոլորի, այդ թվում Հայաստանի հետ միանգամայն մաքուր էջից»:
ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆՔ, ԵԹԵ ՈՒՆԵՆՔ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔ ԱՊԱՀՈՎՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
5
«Իր բազմադարյա պատմության մեջ հայ ժողովուրդը, հաղթանակների ու հաջողությունների կողքին` նաեւ կորուստներ ու դաժան փորձություններ է տեսել: Եվ միայն մեր ժողովրդի միասնությամբ ու անկոտրում կամքի դրսեւորմամբ ...1.5 ՄԼՆ ԾԱՂԻԿ 1.5 ՄԼՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
2
1915 թվականի ապրիլյան այս օրը դարձավ հայ ժողովրդի եւ ընդանրապես 20-րդ դարի մարդկության ամենաողբերգական էջերից մեկը: Արեւմտյան Հայաստանում ապրող 1,5 մլն հայեր զոհ գնացին օսմանյան կայսրության հայակործան ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՇՐՋԱՊԱՏՎԱԾ Է ՈՍՏԻԿԱՆՆԵՐՈՎ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ազատության» հրապարակն այսօր առավոտից շրջապատված է ոստիկանության աշխատակիցներով, որոնք խմբերով կանգնած են մայթերին ու հսկում են անցուդարձը: «Ազատության» հրապարակի անմիջապես մեջտեղում ...ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ապրիլի 24-ին` 1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին ...ՀԻՇԱՏԱԿԻ ԿՐԱԿՆԵՐ ԼԻՈՆՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ապրիլի 23-ին, տեղական ժամանակով ժամը 21-ին 117 ջահեր վառվեցին Լիոնում ի հիշատակ 1915թ Մեծ եղեռնի զոհերի : Մոտ 200 հայեր, դրանք իրար փոխանցելով, Թուրքիայի դեսպանատան շենքի մոտ հավաքվելով՝ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԵՐԹԸ
18
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այս պահին ընդդիմության երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գլխավորում է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա միացել է երթին մարզահամերգային համալիրից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ...ՀՈՍՔԸ ՉԻ ԴԱԴԱՐՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Վաղ առավոտից Ծիծեռնակաբերդ գնացող մարդկանց հոսքը չի դադարում: Ժամը 11:00-ին Ծիծեռնակաբերդում էին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Բարձրաստիճան այցելուների ...«ՀԱՅԻ ՎՐԱ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ, ԹՈՒՐՔԻՆ Ո՞ՆՑ ԿԱՐԳԻ ԲԵՐԵՆՔ»
1Հյուսիսային պողոտայից մեկնարկած սգո երթին դեպի Ծիծեռնակաբերդ միանում են նաեւ ճանապարհին եւ երթի մասնակիցների տրամադրությունները բազմազան են: Մի խումբ քաղաքացիներ «պայքար» են վանկարկում, մյուսները «ճանաչում»: ...ԻՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հյուսիսային պողոտայից երթով Ծիծեռնակաբերդ գնացող մարդիկ մինչ հուշամալիրին հասնելը տարբեր վանկարկում էին անում. իսկ երբ մոտեցան Ծիծեռնակաբերդին պարզապես լուռ բարձրացրին բռունցքները վեր: ...ԵՐԿՐԱՇԱՐԺ
Այսօր ժամը 16:47-ին Աշոցքից 7 կմ դեպի արեւելք գրանցվել է 3.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրաշարժը զգացվել է նաեւ Բավռայում եւ Զույգաղբյուրում: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում հասել է 4.5 բալի: ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԽՈՍԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ
16
«Որ օրը Լեւոն Տեր-Պետրոսյանն ասի, որ հանրահավաք են անցկացնելու, վստահ եմ` հարյուր հազարավոր մարդիկ նորից հավաքվելու են հրապարակում եւ պահանջելու են Սերժ Սարգսյանի հրաժարականը», - այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ ՍՈՎՈՐԱԿԱՆԻՑ ՄԱՐԴԱՇԱՏ ԷՐ
Ի տարբերություն նախորդ օրերի Հյուսիսային պողոտայում ոստիկանների թիվն այսօր մի քանի անգամ ավելի էր: Ոստիկանների մի մասը կանգնած էր Հյուսիսային պողոտայից «Ազատության» հրապարակ տանող հատվածում, իսկ մյուս ...ԱՌԵՒԱՆԳԵԼ ԷԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ
3
Այսօր առավոտյան ժամը 9. 10- ին Հրազդանի Կենտրոն թաղամասի իր բնակարանից մոտ 100 մետր հեռավարության վրա ոստիկանները առեւանգել են հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանին: Ինչպես խոստացել էր ազատամարտիկը, ...
ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԱՊԱՑՈՒՅՑ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՍԿՈՒՅՆԵՎԵԹ»

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԵՐԹԸ

«ՈՒՐԵՄՆ ԴՈՒՔ ԼՐԻՎ ԽԵԼԱԳԱՐՎԵԼ ԵՔ»

ԵԹԵ ՄԻԱՅՆ ՃԱՌԵՐ ՉԼԻՆԵԻՆ...

ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԱՅԱՑԱՎ / VIDEO /

ԴԱՐՁՅԱԼ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

ՆԱ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԱՐԴ ԷՐ

ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՑ

- 775 Ալեքսանդր II-ը ստորագրեց Թուրքիային պատերազմ հայտարարելու մանիֆեստը: Սկսվեց ռուս-թուրքական պատերազմը բալկաններում և պատմական Հայաստանի տարածքում, որն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով:
- 1877 Մահացավ հայ ազգի մեծ բանաստեղծուհի Վիկտորիա Ազանուրը (Փոմփիլի), գրել է իտալերեն: Մեծ համբավ ունեցող իր գրքերը հայերեն թարգմանել է Հայր Արսեն Ղազիկյանը:
- 1910 Հայ քաղաքական, կրոնական և մտավորական զանգվածների ներկայացուցիչները, թվով 800 մարդ, ձերբակալվեցին Կ. Պոլսում, տեղահանվեցին դեպի Անատոլիայի խորքերը և մահվան դատապարտվեցին: Սկիզբ դրվեց հայոց Մեծ եղեռնին:
- 1915 Հրապարակվում է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշումը ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմը վերացնելու մասին:
- 1937 Աշխարհի մոտ 25 երկրներում նշվեց Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը և հարգանքի տուրք մատուցվեց անմեղ զոհերի հիշատակին:
Էջմիածնի մայր տաճարի բակում կանգնեցվեց հուշարձան:
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցվեց նաև Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլո հայահոծ քաղաքում:
- 1965 Խաղաղասեր ուժերի Համաշխարհային կոնգրեսը 64 երկրների և 16 միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ նշեց հայերի ցեղասպանության մասին:
- 1968 Ֆրանսիայի Մարսել քաղաքում կանգնեցվեց հուշարձան 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1973 Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, Իտալիայի Միլան քաղաքում, ինչպես նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մոտակայքում գտնվող Բիգֆայա գյուղում տեղի ունեցան
- 1975 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների բացումը:
- 1978 Ֆրանսիայի Լիոն քաղաքում կանգնեցվեց հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1984 Փարիզի Ալֆորվիլի շրջանում կանգնեցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1987 Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կանգնեցվեց խաչքար հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1989 Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կանգնցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1990 ԱՄՆ-ի նախագահ Բուշը հայտարարությամբ բոլոր ամերիկացիներին կոչ արեց ապրիլի 24-ին միանալ հայերին՝ հարգելով ավելի քան 1 մլն. զոհերի հիշատակը:
- 1994 ԱՄՆ-ի նախագահ Քլինտոնը հայտարարություն հեռարձակեց՝ կոչ անելով հիշատակել 1915 թ.-ի հայ ժողովրդի ողբերգությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

