
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՓՈՐԵՁԵՑԻՆ ԿԱՆԽԵԼ ՄԱՐՏԻ 1-Ը

ԱԳՆ ՆԵՐԿԱ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Այսօր Վարչական դատարանում ՀՀ ԱԳՆ նախկին 4 աշխատակից` Վլադիմիր Կարապետյանը, Մարտա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմիրջյանը, իրենց ներկայացրած հայցի համաձայն պահանջեցին վերացնել ԱԳՆ նախկին նախարար Վարդան Օսկանյանի փետրվարի 25-ի հրամանն իրենց աշխատանքից ազատելու մասին, վերականգնել իրենց պաշտոններում եւ փոխահատուցել պարապուրդի ողջ ընթացքում իրենց հասցրած վնասը:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ի ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքով եւ հետընտրական զարգացումներով մտահոգված 8 դիվանգետ, որոնցից 4-ն այսօր դիմել են դատարան, հանդես եկան հայտարարությամբ եւ երկրում հասարակական կարգի ու անդորրի ապահովման համար պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչներին կոչ արեցին զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից: Նրանց հայտարարությունը Վարդան Օսկանյանը որակեց քաղաքական եւ նրանց անմիջապես ազատեց զբաղեցրած պաշտոններից` զրկելով դիվանագիտական կոչումներից: Նշենք, որ դիվանագետները բոլոր կառույցների ներկայացուցիչներին կոչ էին անում զերծ մնալ ուժի կիրառումից մարտի 1-ի ողբերգական դեպքերից առաջ:
Որպես պատասախանող կողմ այսօր դատարան էին ներկայացել ԱԳՆ քարտուղարության խորհրդական Լեւոն Ամիրջանյանը եւ ԱԳՆ Իրավաբանական վարչության պետ Սաթենիկ Աբգարյանը: Պատասխանող կողմն այսօր դատարանում մեկ անգամ եւս կրկնեց Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, թե դիվանագետները աշխատանքից ազատվել են իրենց հայտարարության համար, ինչը «Դիվանագիտական ծառայության» մասին ՀՀ օրենքի խախտում է: «Առարկում ենք հայցի դեմ: Դիվանգիտական ծառայության մասին օրենքի հղումը ճիշտ է, ազատման հրամանները տրվել է ճիշտ հիմքով»,- իր կոլեգաների աշխատանքից ազատումը գնահատեց Սաթենիկ Աբգարյանը:
Դիվանգետների հայցը Վարչական դատարանը /նախագահող` Հովսեփ Բեդեյան/ կլսի մայիսի 14-ին, ժամը 10.00-ին:
Նախնական դատական նիստի ավարտից հետո ԱԳՆ ներկայացուցիչները հրաժարվեցին պա տասխանել լրագրողների հարցերին: Ի տարբերություն պատասխանող կողմի` դիվանգետները չխուսափեցին լրագրողներից: «Մենք պնդում ենք, որ մեր հայտարարության մեջ որեւէ քաղաքական միտում չկա: Ինձ շատ հետաքրքիր է լսել մեր կոլեգաներին, թե ինչպես են հիմանավորելու մեզ աշխատանքից ազատելու մասին նախարարի հրամանը: Հիշեցնեմ` մեր հայտարարության միտքն այն է, որ մենք կողմերին կոչ էինք անում ձեռնպահ մնալ բռնության կիրառումից: Երկրորդ կոչն այն է, որ մենք կողմերին խնդրում էինք գործել միայն օրենքի սահմաններում, թե ԱԳՆ-ի աշխատակիցները այս կոչերին ինչպես են քաղաքական երանգ տալու, մենք ժամանակ ունենք տեսնելու»,- «Ա1+»-ին ասաց ԱԳ նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության նախկին պետ Վլադիմիր Կարապետյանը: Նա նշեց, որ ոչ միայն չի զղջում իր հայտարության համար, այլեւ այսօր էլ պատրաստ է նույնը կրկնել. «Որպես դիվանգետ մենք տեսնում էինք, այն բացասական հետեւանքները, որոնք կարող էին առաջ գալ Հայաստանի համար, եւ ցավոք, մեր հոռետես կանխատեսումները իրականություն դարձան, եւ այսօր Հայաստանը գտնվում է ոչ բարենպաստ վիճակում միջազգային ասպարեզում»:
Վլադիրմիր Կարպետյանը վստահ է, որ դատարանի ցանկացած վճռի դեպքում պատասխանող կողմը կհայտնվի ոչ նախանձելի վիճակում եւ ավելացրեց. «Այն, որ մենք հաղթելու ենք եւ վերականգնվելու ենք մեր պաշտոններում որեւէ կասկած չի առաջացնում»: Դատական նիստի ընթացքում պարոն Կարապետյանը պատրաստվում է հիմնավորել, որ դիվանգետների հայտարարությունը քաղաքական ենթատեքստ չուներ. «Այն ինչ որ մենք ասել ենք ամբողջությամբ համապատասխանում էր պետության ղեկավարության մոտեցումններին եւ դիրքորոշումներին»: Նա գտնում է, որ այսօր Հայաստանի առջեւ իսկապես շատ ծանր մարտահրավերներ են կանգնած, եւ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւի ընդունումը նա համարում է մարտի 1-ի իրադարձությունների արդյունք. «Մենք չկարողացանք մեր եվրոպացի եւ ամերիկացի գործընկերներին ապացուցել, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ չենք ուզում շեղվել ժողովրդավարության սկզբունքներից»: Պարոն Կարպետյանը ափսոսանք հայտնեց, որ դիվանգետների հայտարությունը չծառայեց իր նպատակին եւ չկանխվեցին մարտի 1-ի ողբերգական դեպքերը:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԵՐԸ ՉԵՆ ՄՇԱԿՎՈՒՄ
7
Այս տարի, ի տարբերություն 2007թ.-ի, Տավուշի մարզի Բաղանիս գյուղի` Ադրբեջանի հետ սահմանի մերձակա Ջրովքեր տեղամասի հողերը չեն մշակվում:
Գարնանը այս հողատարածքները վարելու ժամանակ ադրբեջանցիները գնդակոծել ...ՇԱԽՄԱՏ ԵՆ ԽԱՂՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Արդեն մի քանի օր է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել է շախմատային մրցաշար, որին մասնակցում են մի քանի տասնյակ դատապարտյալներ: Կոշի քրեակատարողական հիմնարակում շախմատի ...ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ
1Ապրիլի 22-ին, ժամը 13.50-ին Երեւանի Հյուսիսային ավտոկայանի տարածքում տեղի է ունեցել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն, ինչի հետեւանքով ավտոմեքենայի կողքին կանգնած ուղեւորները ստացել են ...6 ՊԱՀԱՆՋ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը տարածել է հաղորդագրություն, որով Հայոց Եղեռնի 93-րդ տարելիցի այս օրերին լայնախոհության եւ համախմբման կոչ է անում: Եվ որպես համախմբման նախապայման իշխանություններից ակնկալում ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
2
Հայկական մշակութային կազմակերպությունը նախատեսում է մայիսի 2-ին Լոս Անջելեսի «Ուիլշայր Էփել» սրահում նշել Արցախյան ազատամարտի 20-ամյակը: Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Էլին Սուլեյմանովը ...ԱՐՏԱՀԵՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑ
Ապրիլի 25-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կներկայացնի 2008թ.-ի արտահերթ հրապարակային զեկույցը: Զեկույցում ներկայացված է 2008թ. ՀՀ Նախագահի ընտրությունների ընտրական — հետընտրական ...ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել Դավիթ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության կառա֊վա֊րու֊թյան աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին: Դավիթ Սարգսյանը մինչ նոր նշանակումը զբաղեցնում ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ ՉԻ ԽԱԽՏԵԼ
«Հայաստանի զինված ուժերը հերթական անգամ ապրիլի 22-ի եւ 23-ին խախտել են հրադադարի ռեժիմը»,-այսօր նման տեղեկատվություն է տարածել «Day.az» ադրբեջանական կայքը` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության ...ՆԵՐԽՈՒԺԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻ ԲՆԱԿԱՐԱՆ
Այսօր ժամը 14-ին նախատեսված է «Մարգինալ արվեստագետների, ռոք սուբկուլտուրայի համակիրների, ազատատենչ քաղաքացիների եւ մոտոսիրահարների հավաք»՝ «Ռոքն ընդդեմ մարդասպանի» կարգախոսի ներքո: Հավաքը նվիրված է ցեղասպանության ...ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ. «ՄԻԱՑԵՔ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ներսն ու դուրսն այսօր լի էին 1915թ. Հայոց Մեծ Եղեռնի մասին վկայող տարաբնույթ ցուցապաստառներով, վավերագրական լուսանկարներով ու փաստագրական նյութերով: ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՓՈՐԵՁԵՑԻՆ ԿԱՆԽԵԼ ՄԱՐՏԻ 1-Ը
ԱԳՆ ՆԵՐԿԱ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Այսօր Վարչական դատարանում ՀՀ ԱԳՆ նախկին 4 աշխատակից` Վլադիմիր Կարապետյանը, Մարտա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմիրջյանը, իրենց ներկայացրած հայցի ...«ԵԹԵ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ»
Վարդան Օսկանյանի հրամանով փետրվարի 25-ին իրենց աշխատանքից ազատելը դիվանագետները համարում են քաղաքական որոշում: Ի դեպ, Վարդան Օսկանյանն իր ասուլիսներից մեկում ասաց, որ ԱԳ-ում վաղուց գիտեին հեռացված դիվանագետների ...ԱԺ ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
ԿեՆտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ավարտված հերթական նիստի ժամանակ գրանցել է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության համամասնական ցուցակի 2 պատգամավորներին` Խաչիկ Հարությունյանին եւ Արծրուն Աղաջանյանին: ...«ԼԵԶՈՒՍ ԷԼ ՀՈ ՉԵ՞Ք ԿՏՐԻ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ժամը 14-ին Մատենադարանի հարակից տարածքում լրագրող Գայանե Առուստամյանը նախապես ծրագրած ակցիան իրականացրեց. նրան միացավ նաեւ ՀՀ ակտիվ քաղաքացի Լալա Ասլիկյանը: Նրանց ձեռքի երեք պաստառների ...ՄԵԿ ՏԱՐՈՒՄ` 93 ԳԻՐՔ
Ըստ ՀՀ ԳԱԱ հայագիտության եվ հասարակական գիտությունների բաժանմունքի` 2007թ.-ի ընթացքում հրատարակվել է 93 գիրք, որից 4-ը՝ արտասահմանում, 4 ձեռնարկ, հրապարակվել է 978 հոդված, որից 205-ը՝ արտա֊սահ֊մանում, ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՑ ՀԱՅՐԵՆԻՔ
1Ադրբեջանցի զինծառայող Յահուբ Մուխթարովը, որը մարտի 11-ից գտնվում էր ազատազրկման մեջ Երեւանում, այսօր հայրենադարձվեց Հայաստանից Ադրբեջան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ։ ...ԿՐԿԻՆ ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱԽԱԶԻՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն այսօր դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սմբատ Այվազյանի եւ Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի ...«ՎԵՐՋԻՎԵՐՋՈ ՄԵՐ ՀԵՌՈՒՍՏԱԱՇՏԱՐԱԿՆ ԵՆՔ ՍԱՐՔԵԼՈՒ»
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանն այսօր նամակ է պատրաստել ուղղված Գյումրիի ավագանու 15 անդամներին, ...ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՋՈՒՐ ՈՒՆԵՆԱԼ
Սարի թաղի 3-րդ եւ 25-րդ փողոցների բնակիչները գրեթե մեկ տարի մոռացել են ծորակից հոսող խմելու ջրի մասին: Վերջիններս օրվա օգտագործման ջուրը խնդրում են 4-րդ եւ 24-րդ փողոցների բնակիչներից կամ եթե ավտոմեքենա ...ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 2-րդ տուրում հայ շախմատիստները բավական հաջող են հանդես եկել: Հաղթանակներ են տոնելԳաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը, Տիգրան Պետրոսյանը: Պարտվել ...«ԱՎԵՏ ԱԴՈՆՑԸ ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ Է ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ»
Նոր ժամանակներ կուսակցության լրատվական ծառայությունն այսօր տարածել է մի հայտարարություն, որով պատասխանել է ՀՀ Ազգային ժողովի եվրաինտեգրացիոն հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի ապրիլի 22-ին ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՓԱՅԱՏԵՐ ԵՆՔ»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ղեկավար կազմի հետ:
Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը ...ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԻՇԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈԻՆԸ
Այսօր երեկոյան ՀՀ արտգործ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայում մասնակցել է Փարիզի Հաղթական կամարի տակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդիսավոր արարողությանը, ծաղկեպսակ զետեղել Անհայտ զինվորի ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՀԱՂԹԱՆԱԿ ԳՅՈՒՂՈՒՄ
Ի պաշտպանություն կալանավորված քաղաքական գործիչների բողոքի ակցիաներն այսօր անցկացվում էին Հաղթանակ գյուղում: Երեւանից գյուղ մեկնած կանանց սպասում էին տեղի բնակիչները: Այսօրվա ակցիան Հաղթանակ գյուղում ...ԹՌՈՒՑԻԿՆԵՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՔՈՒՆԸ
Այսօր ժամը 19.40-ի սահմաններում Աբովյան փողոցի «Նոյյան Տապան» գրախանութի դիմացից ոստիկանները բերման են ենթարկել «Հիմա» երիտասարդական շարժման անդամ 26-ամյա Արսեն Թորոսյանին: Երիտասարդը բերման է ենթարկվել ...ՍԵՐԵՆԱԴԱ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՏԱԿ
Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի ընտանիքի անդամներն այսօր արթնացել են իրենց պատուհանի տակ հնչող «սերենադայից»: «Հիմա» երիտասարդական ֆորումի անդամներն այսօր առավոտյան Մաշտոցի պողոտայի վրա գտնվող Տիգրան Թորոսյանի ...ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՀՈՒՅՍ ՉՈՒՆԵՆ
«ՊԱՏԱՀԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏԱՀԱԿԱՆ ՎԱՅՐՈՒՄ, ՊԱՏԱՀԱԿԱՆ ԳՆԴԱԿԻՑ»
ՇՂԹԱՆԵՐԸ ՉԱՐՁԱԿԵՑԻՆ
«ՄԱՐՏԻ 1-Ի «ՊԱՐԱՎՈԶ ԽՈՒՄԲ»-Ն ԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ»
ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն/ VIDEO
ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԱՊԱՑՈՒՅՑ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՍԿՈՒՅՆԵՎԵԹ»

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՐԹԵՒԵԿՈՒԹՅԱ՞ՆԸ

«ՈՒՐԵՄՆ ԴՈՒՔ ԼՐԻՎ ԽԵԼԱԳԱՐՎԵԼ ԵՔ»

ԵԹԵ ՄԻԱՅՆ ՃԱՌԵՐ ՉԼԻՆԵԻՆ...

ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԱՅԱՑԱՎ / VIDEO /

ԴԱՐՁՅԱԼ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

ՆԱ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԱՐԴ ԷՐ

ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՑ

- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

