
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ. «ՄԻԱՑԵՔ»
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ներսն ու դուրսն այսօր լի էին 1915թ. Հայոց Մեծ Եղեռնի մասին վկայող տարաբնույթ ցուցապաստառներով, վավերագրական լուսանկարներով ու փաստագրական նյութերով: «Մեր գործն անավարտ է, մենք ժողովուրդն ենք այն հող ու ջրի, որը շատ շուտով մերն է լինելու», «Էրզրում 110 հազար զոհ», «Որպեսզի ոչինչ չմոռացվի ու երբեք չկրկնվի»՝ վկայում էին ցուցապաստառները: Բուհի բարձրահարկ մասնաշենքի ամբողջ երկայնքով կախված էին բոլոր այն երկրների դրոշները, որոնք ընդունել են Հայոց Ցեղասպանության իրողությունը: Իսկ այն երկրները, որոնք դեռ չեն ընդունել ցեղասպանության փաստը, բուհի ուսանողությունը կոչ էր անում՝ «Միացեք»:
Բուհի բակը լի էր ուսանողներով, որոնք հետաքրքրությամբ կարդում էին փաստագրական նյութերը, ցուցապաստառները: Ինչպես նշեց ԵՊՃՀ ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Ակարմազյանը՝ մեր երիտասարդների համար նման միջոցառումների կազմակերպումն անհրաժեշտություն է, քանի որ «յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ այս հարցերի անձամբ կրողն ինքն է»: «Մենք չպետք է թողնենք, որ մեր դիվանագետներն այս հարցերով միայն զբաղվեն: Ես մեծ հույս ունեմ, որ կգա մի ժամանակ, երբ ինձնից հարցազրույց կվերցնեք, երբ մենք կկազմակերպենք միջոցառում, որտեղ կտոնենք պատմական արդարության հաղթանակը»,- «Ա1+»-ի հետ զրույցում հույս հայտնեց Հայկը:
Բուհի ուսանողների համար արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի կազմակերպել նմանատիպ միջոցառումներ եւ այս տարին իրականացված աշխատանքի յուրօրինակ մի ամփոփում էր, մանավանդ՝ ինչպես նշեց բուհի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը՝ այս տարի մեծ շուքով տոնվելու է ԵՊՃՀ 75-ամյակը: «Այս միջոցառման մեջ ես խոր իմաստ եմ տեսնում, մանավանդ այն իրողությունների պայմաններում, երբ այսօր Եվրոպայի դռները թակող Թուրքիան բացահայտ հակահայկական քաղաքականություն է վարում: Այս միջոցառման մեջ տեսնում եմ հայեցի դաստիարակության, ազգային ինքնության պահպանման գործառույթի իմաստ, քանի որ, ցավոք, պետք է ընդգծեմ, որ մեր երիտասարդության մեջ համապատասխան տեղեկատվական վակուում գոյություն ունի»,- ընդգծեց ռեկտորը:
Ուսանողների կարծիքով՝ միայն ասել, որ մենք Ցեղասպանության մասին ամեն ինչ գիտենք եւ պետք չէ էլ արտահայտվել, սխալ է: «Մենք ունենք կոմպլեքս՝ մենք չենք արտահայտում այն, ինչ մտածում ենք: Պետք է արտահայտվել, բարձրաձայնել, չպետք է լռել, քանի որ հենց դա էլ որոշ դեպքերում բերել է պատմության աղավաղման, ազդել պատմական արդարության վերականգնմանը: Ինքս դեմ եմ լացուկոծին, քանի որ գտնում եմ, որ պատմությունից պետք է դասեր քաղել, եւ այս ամենը պետք է ինչ-որ տեղ նաեւ վեհություն հաղորդի երիտասարդներին, ուժ տա ու առիթը բաց չթողնենք գիտակցելու, որ մենք հերոսական, դիմացկուն մի ժողովրդի պատմությունը շարունակողներն ենք»,- ավելացրեց Հայկ Ակարմազյանը, որն ի դեպ, հայրենդարձի թոռ է:
Նա մեզ պատմեց, որ երբ իր ազգանունը կրող բարեկամներին է փորձել փնտրել ինտերնետում, թուրքական բազմաթիվ կայքէջերում հայտնաբերել է իր անուն-ազգանունը: «Դրանք այն նյութերն էին, որոնք մեր մամուլով տարածվել էին: Դա վկայում է այն մասին, որ նրանք ուշադիր հետեւում են մեր բոլոր տեսակի քայլերին, ինչպես նաեւ՝ միջազգային հանրությունը»,- նշեց Հայկը:
Բուհի ուսանողներն այսօր կազմակերպել են նաեւ մշակութային միջոցառում նվիրված Հայոց Ցեղասպանությանը, մոմավառություն, վավերագրական ֆիլմերի դիտում, իսկ երեկոյան միանալու են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ:
Ի դեպ, այսօր ներկայացված ցուցապաստառները ժյուրիի 7 անդամները կգնհատատեն, ու հաղթողին կշնորհվի դրամական մրցանակ:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԵՐԸ ՉԵՆ ՄՇԱԿՎՈՒՄ
7
Այս տարի, ի տարբերություն 2007թ.-ի, Տավուշի մարզի Բաղանիս գյուղի` Ադրբեջանի հետ սահմանի մերձակա Ջրովքեր տեղամասի հողերը չեն մշակվում:
Գարնանը այս հողատարածքները վարելու ժամանակ ադրբեջանցիները գնդակոծել ...ՇԱԽՄԱՏ ԵՆ ԽԱՂՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Արդեն մի քանի օր է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել է շախմատային մրցաշար, որին մասնակցում են մի քանի տասնյակ դատապարտյալներ: Կոշի քրեակատարողական հիմնարակում շախմատի ...ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ
1Ապրիլի 22-ին, ժամը 13.50-ին Երեւանի Հյուսիսային ավտոկայանի տարածքում տեղի է ունեցել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն, ինչի հետեւանքով ավտոմեքենայի կողքին կանգնած ուղեւորները ստացել են ...6 ՊԱՀԱՆՋ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը տարածել է հաղորդագրություն, որով Հայոց Եղեռնի 93-րդ տարելիցի այս օրերին լայնախոհության եւ համախմբման կոչ է անում: Եվ որպես համախմբման նախապայման իշխանություններից ակնկալում ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
2
Հայկական մշակութային կազմակերպությունը նախատեսում է մայիսի 2-ին Լոս Անջելեսի «Ուիլշայր Էփել» սրահում նշել Արցախյան ազատամարտի 20-ամյակը: Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Էլին Սուլեյմանովը ...ԱՐՏԱՀԵՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑ
Ապրիլի 25-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կներկայացնի 2008թ.-ի արտահերթ հրապարակային զեկույցը: Զեկույցում ներկայացված է 2008թ. ՀՀ Նախագահի ընտրությունների ընտրական — հետընտրական ...ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել Դավիթ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության կառա֊վա֊րու֊թյան աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին: Դավիթ Սարգսյանը մինչ նոր նշանակումը զբաղեցնում ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ ՉԻ ԽԱԽՏԵԼ
«Հայաստանի զինված ուժերը հերթական անգամ ապրիլի 22-ի եւ 23-ին խախտել են հրադադարի ռեժիմը»,-այսօր նման տեղեկատվություն է տարածել «Day.az» ադրբեջանական կայքը` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության ...ՆԵՐԽՈՒԺԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻ ԲՆԱԿԱՐԱՆ
Այսօր ժամը 14-ին նախատեսված է «Մարգինալ արվեստագետների, ռոք սուբկուլտուրայի համակիրների, ազատատենչ քաղաքացիների եւ մոտոսիրահարների հավաք»՝ «Ռոքն ընդդեմ մարդասպանի» կարգախոսի ներքո: Հավաքը նվիրված է ցեղասպանության ...ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ. «ՄԻԱՑԵՔ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ներսն ու դուրսն այսօր լի էին 1915թ. Հայոց Մեծ Եղեռնի մասին վկայող տարաբնույթ ցուցապաստառներով, վավերագրական լուսանկարներով ու փաստագրական նյութերով: ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՓՈՐԵՁԵՑԻՆ ԿԱՆԽԵԼ ՄԱՐՏԻ 1-Ը
ԱԳՆ ՆԵՐԿԱ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Այսօր Վարչական դատարանում ՀՀ ԱԳՆ նախկին 4 աշխատակից` Վլադիմիր Կարապետյանը, Մարտա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմիրջյանը, իրենց ներկայացրած հայցի ...«ԵԹԵ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ»
Վարդան Օսկանյանի հրամանով փետրվարի 25-ին իրենց աշխատանքից ազատելը դիվանագետները համարում են քաղաքական որոշում: Ի դեպ, Վարդան Օսկանյանն իր ասուլիսներից մեկում ասաց, որ ԱԳ-ում վաղուց գիտեին հեռացված դիվանագետների ...ԱԺ ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
ԿեՆտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ավարտված հերթական նիստի ժամանակ գրանցել է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության համամասնական ցուցակի 2 պատգամավորներին` Խաչիկ Հարությունյանին եւ Արծրուն Աղաջանյանին: ...«ԼԵԶՈՒՍ ԷԼ ՀՈ ՉԵ՞Ք ԿՏՐԻ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ժամը 14-ին Մատենադարանի հարակից տարածքում լրագրող Գայանե Առուստամյանը նախապես ծրագրած ակցիան իրականացրեց. նրան միացավ նաեւ ՀՀ ակտիվ քաղաքացի Լալա Ասլիկյանը: Նրանց ձեռքի երեք պաստառների ...ՄԵԿ ՏԱՐՈՒՄ` 93 ԳԻՐՔ
Ըստ ՀՀ ԳԱԱ հայագիտության եվ հասարակական գիտությունների բաժանմունքի` 2007թ.-ի ընթացքում հրատարակվել է 93 գիրք, որից 4-ը՝ արտասահմանում, 4 ձեռնարկ, հրապարակվել է 978 հոդված, որից 205-ը՝ արտա֊սահ֊մանում, ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՑ ՀԱՅՐԵՆԻՔ
1Ադրբեջանցի զինծառայող Յահուբ Մուխթարովը, որը մարտի 11-ից գտնվում էր ազատազրկման մեջ Երեւանում, այսօր հայրենադարձվեց Հայաստանից Ադրբեջան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ։ ...ԿՐԿԻՆ ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱԽԱԶԻՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն այսօր դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սմբատ Այվազյանի եւ Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի ...«ՎԵՐՋԻՎԵՐՋՈ ՄԵՐ ՀԵՌՈՒՍՏԱԱՇՏԱՐԱԿՆ ԵՆՔ ՍԱՐՔԵԼՈՒ»
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանն այսօր նամակ է պատրաստել ուղղված Գյումրիի ավագանու 15 անդամներին, ...ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՋՈՒՐ ՈՒՆԵՆԱԼ
Սարի թաղի 3-րդ եւ 25-րդ փողոցների բնակիչները գրեթե մեկ տարի մոռացել են ծորակից հոսող խմելու ջրի մասին: Վերջիններս օրվա օգտագործման ջուրը խնդրում են 4-րդ եւ 24-րդ փողոցների բնակիչներից կամ եթե ավտոմեքենա ...ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 2-րդ տուրում հայ շախմատիստները բավական հաջող են հանդես եկել: Հաղթանակներ են տոնելԳաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը, Տիգրան Պետրոսյանը: Պարտվել ...«ԱՎԵՏ ԱԴՈՆՑԸ ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ Է ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ»
Նոր ժամանակներ կուսակցության լրատվական ծառայությունն այսօր տարածել է մի հայտարարություն, որով պատասխանել է ՀՀ Ազգային ժողովի եվրաինտեգրացիոն հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի ապրիլի 22-ին ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՓԱՅԱՏԵՐ ԵՆՔ»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ղեկավար կազմի հետ:
Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը ...ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԻՇԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈԻՆԸ
Այսօր երեկոյան ՀՀ արտգործ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայում մասնակցել է Փարիզի Հաղթական կամարի տակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդիսավոր արարողությանը, ծաղկեպսակ զետեղել Անհայտ զինվորի ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՀԱՂԹԱՆԱԿ ԳՅՈՒՂՈՒՄ
Ի պաշտպանություն կալանավորված քաղաքական գործիչների բողոքի ակցիաներն այսօր անցկացվում էին Հաղթանակ գյուղում: Երեւանից գյուղ մեկնած կանանց սպասում էին տեղի բնակիչները: Այսօրվա ակցիան Հաղթանակ գյուղում ...ԹՌՈՒՑԻԿՆԵՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՔՈՒՆԸ
Այսօր ժամը 19.40-ի սահմաններում Աբովյան փողոցի «Նոյյան Տապան» գրախանութի դիմացից ոստիկանները բերման են ենթարկել «Հիմա» երիտասարդական շարժման անդամ 26-ամյա Արսեն Թորոսյանին: Երիտասարդը բերման է ենթարկվել ...ՍԵՐԵՆԱԴԱ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՏԱԿ
Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի ընտանիքի անդամներն այսօր արթնացել են իրենց պատուհանի տակ հնչող «սերենադայից»: «Հիմա» երիտասարդական ֆորումի անդամներն այսօր առավոտյան Մաշտոցի պողոտայի վրա գտնվող Տիգրան Թորոսյանի ...ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԼՑՎԵԼ ԵՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ/ԼՐԱՑՎԱԾ/
ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ.«ԵՍ ՈՉ ՄԵԿԻՆ ԾԱԽՎԱԾ ՉԵՄ»
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁԵՑԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՐԹԸ
«ԿՐԻՄԻՆԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿՍՏԵՂԾՎԻ՞
ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԱՊԱՑՈՒՅՑ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՍԿՈՒՅՆԵՎԵԹ»

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՐԹԵՒԵԿՈՒԹՅԱ՞ՆԸ

«ՈՒՐԵՄՆ ԴՈՒՔ ԼՐԻՎ ԽԵԼԱԳԱՐՎԵԼ ԵՔ»

ԵԹԵ ՄԻԱՅՆ ՃԱՌԵՐ ՉԼԻՆԵԻՆ...

ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԱՅԱՑԱՎ / VIDEO /

ԴԱՐՁՅԱԼ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

ՆԱ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԱՐԴ ԷՐ

ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՑ

- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

