
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԵՐԸ ՉԵՆ ՄՇԱԿՎՈՒՄ

Այս տարի, ի տարբերություն 2007թ.-ի, Տավուշի մարզի Բաղանիս գյուղի` Ադրբեջանի հետ սահմանի մերձակա Ջրովքեր տեղամասի հողերը չեն մշակվում:
Գարնանը այս հողատարածքները վարելու ժամանակ ադրբեջանցիները գնդակոծել են վարող տրակտորը, եւ տրակտորիստ Զաքար Ալեքսանյանը ստիպված կիսատ է թողել աշխատանքները: Բաղանիս գյուղի հողատարածքների զգալի մասը կազմում են Ջրովքեր եւ Մեծ հողեր տեղամասերը, որոնք վտանգավոր լինելու պատճառով այժմ չեն մշակվում: Դրանք գտնվում են Իջեւան-Նոյեմբերյան մայրուղու եզրին: Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին արգելված է այս ճանապարհով երթեւեկելը, քանի որ այն անվտանգ չէ:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ
Քննարկում
HerosakanHai. գրել է:
A1+, shat uraxazar aid luriz?Ierevi vogevorutiuniz bajak el xpezik.
ABG գրել է:
Կարդացեք Ազատ Արցախ-ի այսօրվա հոդվածը.
ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ABG գրել է:
ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
290. 1998թ. ՓԵՏՐՎԱՐԻ 1-ի գիշերը ես գտնվում էի ԼՂՀ ՊԲ հրամանատարի առանձնասենյակում, երբ հնչեց հեռախոսազանգ Վազգեն Սարգսյանից... Ինչ-որ վատ բան զգացի, երբ Ս.Բաբայանը, ձայնը փոխած՝ լսափողի մեջ ասաց. «Շեֆ, այդ ամենից հետո մենք ինչպե՞ս կարող ենք միասին աշխատել...»։ Ըստ Ս.Բաբայանի խոսքերի, Վազգենը տառացիորեն հետեւյալն է ասել. «Ես, Բաբկենն ու Ռոբերտը եղել ենք նախագահի մոտ, նա համաձայն է «փուլային տարբերակի» անթույլատրելիության վերաբերյալ մեր դիրքորոշման հետ, դե որ այդպիսին է մեծամասնության որոշումը... եւ առաջարկում է միասին աշխատել՝ ինչպես մինչ այժմ ենք աշխատել...»: Այդ լուրն այնքան անսպասելի էր Սամվելի համար, որ սկզբում նա իմ աչքին շփոթված երեւաց։ Ես չսպասեցի նրանց խոսակցությունն ավարտվելուն եւ միջամտեցի՝ ասելով. «Քո տոնը չափազանց փափուկ է, ավելի վճռականորեն առարկիր»։ Այնուհետեւ Վազգենը հանգստացուցիչ կերպով Սամվելին ասաց ,որ «մենք վերջնական որոշում չենք ընդունել, երկու օր ենք վերցրել մտածելու համար։ Վաղն արի, կհավաքվենք եւ մանրամասն կխոսենք...»։ Ես ասացի Սամվելին. «Նրանք պատրաստ են ընդունել Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկությունը, նրանք այնտեղ համարյա համաձայնել են, դու ես մնացել... դրա համար էլ Վազգենը զանգահարել է քեզ։ Դու վաղվան մի սպասիր, ուղղակի հիմա մեկնիր»։ Ս. Բաբայանը ճանապարհվեց առավոտյան ժամը 4-ին եւ 9-ի մոտերքն արդեն Երեւանում էր։ Ես համոզված էի, որ Լ.Տեր-Պետրոսյանի հրաժարականը կկայանա։ Նախ, Վ.Սարգսյանը Ս.Բաբայանի հետ խոսելու ժամանակ ոչինչ չէր պնդել, երկրորդ, նա անկեղծորեն գնահատում էր Սամվելին, եւ այն պահին նրանց բարեկամությունը կամ փոխադարձաբար անհրաժեշտության զգացումը գտնվում էր իր բարձրակետում. երրորդ, Ս.Բաբայանը բազմաթիվ հանդիպումներ էր անցկացրել բոլոր նշանակալի քաղաքական ու հասարակական ուժերի ներկայացուցիչների հետ եւ նրանց հետ պայմանավորվածություններ ուներ նախագահի հրաժարականի հարցում ջանքերի միավորման վերաբերյալ... Այս բոլոր նախանշանները խոսում էին այն մասին, որ Ս.Բաբայանի հաստատուն դիրքորոշումը ներգործություն կունենա Վ. Սարգսյանի վրա, ում խոսքն, իհարկե, վճռականն էր հանդիսանում։ Եվ ես որոշեցի իզուր ժամանակ չկորցնել։ Կանչեցի երեւանյան թերթերից մեկի թղթակցին եւ հարցազրույց թելադրեցի, որը սենսացիոն տպավորություն թողեց գրող եւ ընթերցող հասարակայնության շրջանի վրա։ Բոլորը զարմանում էին. «Այս ո՞նց թե. մի ոմն Մուրադ Պետրոսյան, որը տարիներով դուրս չի գալիս գավառից, կարողացել է ճշգրիտ նշել Լ.Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը...»։ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ - ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԻԶԲ Մուրադ Պետրոսյանի հարցազրույցը «Հայոց աշխարհ» թերթին 291. - Դուք ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրադրությունը ՀՀ-ում։ - Ամենից առաջ կցանկանայի պարզաբանումներ տալ ՀՀ-ի ներքին գործերին միջամտելու իրավասության առթիվ, որոնք անհանգստացնում են տաքուկ տեղավորված որոշ չինովնիկների։ Արցախը հայերի համար միշտ էլ Հայաստան է եղել։ Բացի այդ, համազգային նշանակություն ունեցող բոլոր հարցերը հավասարապես վերաբերում են ամբողջ հայությանը... Այսօրվա իրադրության մասին։ Գտնում եմ, որ Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականը պահանջողների մեծամասնությունը պահանջում է փոփոխություններ ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ. արմատապես՝ 180 աստիճանով, որպես ազգային եւ պետական շահերին չհամապատասխանող։ Հետեւաբար, Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականի հարցը ընդամենը միայն սկզբնական է, ՄԵԾ հիմնախնդրի անհրաժեշտ մասը... Թող ոչ ոք չկարծի, թե մեն-միայն Լ. Տեր-Պետրոսյանին փոխելը կոշտ դիրքերից հանդես եկող գերհայրենասերով ինքնաբերաբար կլուծի հիմնախնդիրը։ Ինչ վերաբերում է Լ. Տեր-Պետրոսյանի հեռանալու ժամանակին, ապա այն վրա կհասնի՝ հենց որ անհետանա նրա վերջին հենարանի՝ Ազգային ժողովի վրա դրվող հույսը։ Իմ կարծիքով, վաղը կմեռնի նաեւ այդ հույսը... - Դուք բացառո՞ւմ եք իր դիրքերից նախագահի նահանջելու, ապա եւ, ՀՀ ղեկավարությունում փոխզիջման տարբերակը։ - Ոչ, չեմ բացառում։ Սակայն եւ բացառում եմ նրա ղեկավարությամբ կամ նրա ակտիվ մասնակցությամբ քաղաքական նոր ուղղույթ վարելու հնարավորությունը։ Նրա ցանկացած անձնատուրություն (կապիտուլյացիա)՝ պայմանավորված նախագահությունը պահպանելու հետ, պետք է մերժվի։ Քանզի ավտորիտար կառավարման տարիների ընթացքում նա շատ է հետ գցել հասարակությունն ու պետությունը, կատարելապես աններելի սխալներ չափից դուրս շատ են կատարվել։ - Իսկ եթե, այնուամենայնիվ, դա տեղի ունենա՞։ - Նախ, այդպիսի որոշումը պետք է ընդունեն եթե ոչ բոլոր ուժերը, որոնք նախագահի հրաժարականն են պահանջում, ապա գոնե մեծամասնությունը, իսկ դա անհնար է։ Փոխզիջում ղեկավարության մեջ... դրան էլ ես չեմ հավատում։ Ասենք, ինձ շատ անհասկանալի է Ռ. Քոչարյանի դիրքը. «Ռազմավարական առումով ես տարաձայնություններ չունեմ նախագահի հետ, մեր տարաձայնությունները վերաբերում են մարտավարությանը»...(«Գոլոս Արմենիի», 31.01.98թ.)։ Ինչ վերաբերում է Վ. Սարգսյանի կողմից փոխզիջմանը, ապա դժվար է պատկերացնել, թե Վ. Սարգսյանն ինչպես կարող է տեսնել իր ԱԶԳԱՅԻՆ ծրագրերի իրականացումը նախագահի՝ կոսմոպոլիտիզմի հակված, ազատական գաղափարների ոչ պաշտոնական կողմնակցի հետ միեւնույն լծասարքում։ Եթե այդպիսի բան կատարվի, ապա Վազգեն Սարգսյանն այլեւս չի կարող Վազգեն Սարգսյան լինել։ Նա կկորցնի հասարակական այն վստահության ու հարգանքի մի զգալի բաժինը, որը վայելում է... Ես մոտիկից եմ ճանաչում Վազգենին եւ հավատում եմ նրա անկեղծությանը, բայց քաղաքականության մեջ նրա դյուրահավատության կամ միամտության լիմիտը վերջնակետի վրա է։ ...Ներկայումս մենք ոչ այնքան նպատակը, որքան որ նրան հասնելու ուղիները պարզ տեսնելու կարիքն ունենք։ Դրանք կայանում են հետեւյալի մեջ։ Իշխանությունները պետք է ոչ թե խոսքով, այլ գործով առավելագույնս մերձենան ժողովրդին, դեմքով դառնան դեպի նա, ավելի ճիշտ՝ իջնեն նրա մոտ՝ հողի վրա։ Երկրորդ, պետք է խստորեն կարգուկանոն հաստատվի ամեն ինչում՝ Օրենքին ու Արդարությանը համապատասխան. զուգահեռաբար պետք է ստեղծվի խրախուսանքի մթնոլորտ եւ բարոյական արժեքների թագավորում։ Երրորդ, հասարակությունը պետք է հոգեւոր սահմանադրություն ստանա, այսինքն՝ Ազգային գաղափար եւ գաղափարախոսություն։ Եվ վերջապես, նշված գործողություններից հետո մեզ կհաջողվի մի բռունցքի՝ որակյալ բռունցքի մեջ հավաքել բոլոր ազգային ուժերը եւ դրանք ցույց տալ համաշխարհային հանրակցությանը՝ մեր կողմնակիցներին ու հակառակորդներին։ Առանց դրա՝ հայերի պահանջը բավարարող ոչ մի փաստաթուղթ բանակցային գործընթացում երեւան չի գա... Այս ամենը գործողության մեջ դնել ներկայիս իշխողները ընդունակ չեն (ըստ իրենց բնության), եթե նույնիսկ Լ. Տեր-Պետրոսյանն ասի. «Հրաժարվում եմ ղարաբաղյան հարցի վերաբերյալ իմ դիրքից»։ Իսկ առանց վերը նշված խնդիրների կենսագործման՝ մեզ, իսկապես որ, չի շողում ապագան։ Մեզ՝ որպես Ազգի։ Իսկ Ղարաբաղին՝ առաջին հերթին։
.
ABG գրել է:- ABG
Կարդացեք Ազատ Արցախ-ի այսօրվա հոդվածը. ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
«ԿՈԼՑՈ» ռազմագործողությունը, որ իրականացրին Ադրբեջանի ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատները (օմօն)՝ օգտագործելով ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները, սկսվեց 1991-ի ապրիլի 30-ին՝ Խանլարի շրջանի հայկական Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերից, այնուհետեւ ծավալվեց բուն Լեռնային Ղարաբաղում։ Մայիսին բռնատեղահանվեցին Հադրութի շրջանի 15 գյուղեր, իսկ մայիսի 15-16-ին՝ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը՝ բնակչության հետեւյալ թվաքանակով. Հին Շեն՝ 240, Մեծ Շեն՝ 163, Եղծահող՝ 140, Ծաղկաձոր՝ 20։ Թալան, կողոպուտ, սպանություն, բռնաբարություն. 20-րդ դարավերջին թուրքի յաթաղանը նորից շողաց Բերդաձորի գլխին՝ կրկնվեց դարասկզբի ցեղասպանությունը ավելի փոքր մասշտաբներով։ Չորս գյուղերի տղամարդկանց, առանց տարիքի մեջ խտրություն դնելու, լցրին ավտոբուսները եւ տարան ադրբեջանական Լաչին քաղաքը, որի ներքին գործերի մեկուսարանները վերածվեցին համակենտրոնացման ճամբարի։ Արտակարգ դրության պարետությունը նման վայրերը կոչել էր ֆիլտրման կետ, որտեղ, իբր, ստուգում էին կալանվածների անձը, փաստաթղթերը։ Սպառնալիքների եւ հարկադրանքի տակ մարդկանց ստորագրել էին տալիս, իբր, կամավոր լքում են իրենց մշտական բնակության վայրը։ 1991-ի մայիսի 15-16-ին Բերդաձորի ենթաշրջանի Մեծ Շեն գյուղում կատարված ջարդերի մասին վկայում է ականատես Սվետլանա րիգորյանը, որը գրի է առնվել 1991-ի մայիսի 28-ին, քաղաք Մոսկվայում, «Մեմորիալի» շտաբ գրասենյակում։ «Մայիսի 15-ին՝ առավոտյան ժամը 7.00-ին զրահատանկերի ուղեկցությամբ մեր Մեծ Շեն գյուղը ներխուժեցին ԽՍՀՄ ՆՆ ներքին զորքերի զինվորներն ու ադրբեջանական օմօնականները՝ զինված ավտոմատներով, նռնակներով, դանակներով, շատերի մոտ կացիններ կային։ Մեր տունն առաջինն էր գյուղի ճանապարհին։ Ամուսնուս եւ ավագ եղբորս սկսեցին ծեծել երկաթե շղթաներով։ Այնուհետեւ նրանց շպրտեցին գետնին եւ կապկպեցին։ Իսկ մյուս եղբորս՝ Անուշավան րիգորյանին հրեցին դեպի ներքնահարկ։ Միեւնույն ժամանակ կանանց ու երեխաներին հրամայվեց մտնել տուն եւ դուրս չգալ առանց թույլտվության։ Ես չհամբերեցի, գնացի ներքնահարկ՝ եղբորս հետեւից։ Օմօնականներն ինձ հրամայեցին ներքնահարկի բանալիները բերել, իբր զենք են փնտրում։ Ես հազիվ հասցրած՝ բանալիներով վերադառնալ, կրակոցներ լսեցի։ Այդ գազաններն իմ աչքի առաջ սպանեցին եղբորս։ Նա երկու երեխա ուներ, եւ կինը հղի էր, ու ուր-որ է պետք է ծննդաբերեր։ Մոտեցա եղբորս, նրանք սպառնացին սպանել, բայց ինձ հաջողվեց դուրս պրծնել եւ փախչել։ Անուշավանի որդիներին՝ 9 եւ 10 տարեկան, եւս ուզում էին սպանել, եւ դեմ էին տվել պատին եւ ասում էին, որ նրանց աչքերը նման են գրոհայինի։ Երբ մեծանան, կարող են վրեժ լուծել։ Միջամտեցին ռուս զինվորները եւ երեխաներին հեռացրին։ Այդ ժամանակ բոլոր տղամարդկանց հավաքել էին գյուղի հրապարակում եւ լցրել ավտոբուսները։ Այնուհետեւ տարան Լաչին։ Հաջորդ օրը, ովքեր վերադարձան, ծեծված, խոշտանգված էին եւ հազիվ էին կանգնում ոտքի վրա։ Իմ ավագ եղբայրը եւս խիստ ծեծված էր, բեղերը քաշելքանդել էին, եւ սարսափելի տեսք ուներ։ Լաչինից Հետ եկածները սարսափելի բաներ էին պատմում։ Մահվան սպառնալիքի եւ ծաղրուծանակի տակ նրանց ստիպել են դիմումներ ստորագրել կամավոր Հայաստան գնալու մասին։ Հետո մենք իմացանք, որ մեր հարեւան Եղծահող գյուղում օմօնականները մոր աչքի առաջ բռնաբարել են մի աղջկա։ Եղել են եւ ուրիշ գազանություններ։ Մեր գյուղում փորձել են մեկ տարեկանի լեզուն կտրել, բայց, բարեբախտաբար, երկու ռուս զինվոր վրա են հասել եւ փրկել։ Երբ տղամարդկանց տարել են, գյուղում մնացել էին կանայք ու երեխաներ։ Այս ամբողջ ընթացքում մեր տները թալանել են, բարձել մեքենաները եւ տարել Լաչինի շրջան։ Այս ամբողջը կատարվել է զինվորականների եւ Շուշիի շրջանի ղեկավարության աչքի առաջ (եկել էին շրջանի դատախազ Ալեսկերովը, շրջկոմի քարտուղար՝ յոզալովը)։ Այնտեղ էին նաեւ Լաչինի շրջանի ՊԱԿի ներկայացուցիչները։ Զինվորները մեզնից փող վերցրին՝ խոստանալով, որ մեզ կպաշտպանեն, բայց թողին գնացին, եւ մենք անպաշտպան մնացինք։ «Անձնագրային ռեժիմի ստուգումը» տեւեց 4 օր։ Սպանված եղբորս կնոջն ու երեխաներին ուղղաթիռով տարան Ստեփանակերտ, այնտեղից ինքնաթիռով՝ Հայաստան։ Եղբորս դիակը հայրենի գյուղում հապշտապ հողին հանձնվեց. զինվորները եւ օմօնականները թույլ չտվեցին դիակը հանել։ Հասկանալի է, որ խոսք չեղավ մարդասպանին դատապրտելու մասին, չնայած մենք նրան մտապահել էինք։ Մայիսի 19-ին մեզ լցրին ավտոբուսները եւ տարան որիսի շրջանի Տեղ գյուղը»։ * * * Երկու եղբայրները՝ Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի ընդհատակյա շտաբի պետ Առնո Մկրտչյանը եւ 24 տարեկան Արտաշեսը, որ շտաբի վարորդն էր, Լաչին տարվածների մեջ էին։ Ավագ եղբայրը դատապարտվեց մահապատժի, որը հետո փոխարինվեց ցմահ բանտարկության։ Իսկ Արտաշը՝ 15 տարվա բանտարկության։ Մեկ տարի մեկ ամիս թուրքական բանտերում Քրիստոսի չարչարանքները կրելուց հետո Արտաշեսն ազատվում է՝ փոխանակվելով ադրբեջանցի գերիների հետ։ 25-ամյա երիտասարդը զինվորագրվում է 7-րդ պաշտպանական շրջանին, 51-րդ գումարտակին եւ որպես ավագ սպա՝ կռվում հայրենի երկրի ազատագրության համար, մասնակցում Մարտակերտի, Քարվաճառի, Կուբաթլուի, Ֆիզուլիի ազատագրմանը։ * * * Լաչին։ Ոստիկանության մեկուսարան։ 40-50 բերդաձորցիներ նույն խցում են։ Իրար վրա հենված, չոքած, իրար գլխի թափված, օդը՝ հեղձուցիչ։ Մարմինները՝ խոշտանգված, ծխախոտով վառած, դանակով ու երկաթե ձողերով ծակծկված։ Կալանվածների մեջ կային 80-ամյա ծերունիներ, անգամ 16 տարեկան պատանիներ։ Մեկի գրպանում փող կար, տվեցին հսկիչին եւ մի բաժակ ջուր վերցրին։ Բոլորը ծարավից տոչորվում են, բայց թրջում են կիսամեռ կալանավորների շրթունքները։ Դուռը բացում ու մարդկանց տանում են հարցաքննության։ Տարածների մի մասը հետ է գալիս։ Ծեծի, խոշտանգման հարկադրանքի տակ շատերն առանց կարդալու թղթեր են ստորագրում, այսպես ստեղծվում են քրեական գործի կեղծ հիմքերը։ Մեկին հրեցին ներս։ Արմանն էր, արնաշաղախ, ոտքի վրա կանգնել չէր կարողանում, ոչ էլ կանգնելու տեղ կար։ Փլվեց գետնին եւ գլուխը խփեց պատին. - Չդիմացա, Առնո։ Առնոն ցնցվեց. - Խո՞սք են քաշել։ Արմանը լռեց, եւ Առնոն հասկացավ կատարվածը։ - Դու հասկանո՞ւմ ես՝ ինչ ես արել։ - Հասկանում եմ, բայց չդիմացա։ - Բոլորի՞ անուններն ես տվել։ - Առաջինը հենց իմ անունն եմ գրել։ Ստիպեցին,- արդարացավ կալանավորը։ - Հարիֆ,- Առնոն գլուխն առավ ձեռքերի մեջ։ - Ինձ ասացին, որ Բահաթուրը խոստովանել է։ Թղթերը ցույց տվեցին։ - Գոնե ինքդ քեզ խղճայիր։- Առնոն այլեւս ասելիք չուներ։ Մեկ ժամ հետո քարշ տալով՝ խուց շպրտեցին Պետրոսյան Հրաչիկին։ - Ստորագրածդ թղթերը աչքս կոխեցին։- Ու բոլորը հասկացան, որ Հրաչիկն էլ է ստորագրել։ Երեք օրվա ընթացքում կատարվեց «զտում», եւ 39 բերդաձորցիներ հայտնվեցին Շուշիի բանտում։ * * * «Վտանգավորներին» առանձնացնում ու պահում են մեկուսախցերում։ Արտաշը 10 հոգու հետ թիվ 10 խցում է։ 6 օր անընդհատ հանել-ծեծելուց հետո տանում են հարցաքննության։ - Մկրտչյան Արտաշես։ Առնոյի եղբա՞յրն ես։ - Այո։ - Ուրեմն, գրոհային ես։ - Ես Ստեփանակերտի բնակիչ եմ։ Ամիսը մեկ գալիս էի մերոնց տեսնելու։ - Եղբայրդ ինչո՞վ էր զբաղվում։ - Հայաստանից օգնություն էին բերում՝ բաժանում էր։ Քննիչը նայեց սեղանի մոտ նստած երկու աժդահա թուրքերին, եւ... մի քանի րոպեից կալանավորը թավալվում էր գետնին։ Ջուր շփեցին գլխին ու նստեցրին։ - Օգնություն էր, հա՞, բաժանում։- Քննիչը թղթերը բռնեց կալանավորի աչքերի դեմ, եւ Արտաշը ճանաչեց. շտաբի գաղտնի փաստաթղթերն էին, որ խուզարկություններից առաջ սովորաբար թաքցնում էին շտաբին մոտիկ գտնվող իրենց պապի՝ Սահակի լքված տան տանիքում։ Ուրեմն, շտաբի թաքստոցը հայտնաբերվել է։ - Տեղյակ չեմ։ Առաջին անգամ եմ տեսնում։ - Ավտոմատդ որտե՞ղ ես թաքցրել։ Տեղն ասա։ - Զենքն ինչի՞ս էր։ Չունեմ։ - Էդ ո՞նց է՝ բոլորին զենք է տվել, քեզ՝ չէ՞։ - Չունեմ։ Իմ մասին հոգ է տարել՝ չի տվել։ - Սա դեռ կարողանում է լեզուն շարժել,- քննիչը հավաքեց թղթերը, իսկ ծեծողները գործի անցան։ Ի դեպ, արխիվի հետ թուրքերի ձեռքն էր անցել նաեւ համարակալված զենքերի ցուցակը։ - Եղբորդ մեքենայով տարել ես Եղցահող, ճանապարհին ի՞նչ խոսակցություն է եղել։ - Չեմ տարել։ Չեմ տեսել։ Չեմ լսել։ Ներս են բերում Առնոյին, որը տեսնելով եղբոր վիճակը՝ ասում է. դրա մեջ ի՞նչ կա, Արտաշ, խոստովանիր։ Չեմ տարել։ Ոչ մի ժողովում չեմ եղել։ 10 րոպե անց կալանավորն ուշագնաց փռված էր գետնին, եւ տնքոց էլ չէր լսվում։ Մեկ տարի մեկ ամիս հետո, երբ Արտաշն ազատվեց գերությունից, իջավ ձորը, որտեղ տնից 200 մետր հեռավորության վրա՝ իրենց բանջարանոցում, աղբյուրի մոտ, մոշի թփի տակ, ցելոֆանե տոպրակի մեջ թաքցված էր ավտոմատը, հանեց, զնվորագրվեց հայրենիքի պաշտպանությանը։ Դուռը բացվեց, եւ մի մարմին թմփաց գետնին։ Տղաներն իմացան, որ Ստեփանակերտից շատ մարդ են բերել։ Խցում լռություն տիրեց. մի՞թե վերջ Ղարաբաղին՝ մտածում էին տղաները։ Արտաշին տարան հարցաքննության։ - Սաքոյին, Խեչոյին, Անդրանիկ Հարությունյանին ճանաչո՞ւմ ես։- Բաքվից քննչական նոր խմբեր են եկել, եւ հարցաքննողը հատուկ գործերի գծով քննիչ Ֆիլմամեդովն էր։ - Ճանաչում եմ։ յուղում տեսել եմ։- Տղան հասկացավ, որ հրաժարվելը իմաստ չուներ։ - Նրանց հասցեներն ասա։ - Չգիտեմ։ Նրանց մոտիկ չեմ եղել։ - 90-ի հունվարին որտե՞ղ ես եղել, երբ մերոնց ոչխարները քշել են։ - Ստեփանակերտում։ - Իսկ Կանաչ Թալան վառելու ժամանա՞կ... - Ստեփանակերտում։ - Լաչին-Շուշի ավտոբուսներն ովքե՞ր են քարկոծել։ - Տեղեկություն չունեմ։ Ես միայն հյուր էի գնում մեր տուն՝ հարազատներիս տեսնելու։ Արտաշին զարմացրեց օրվա հարցաքննության մեղմ տոնը, գնդապետի բարեսիրտ վերաբերմունքը, որի պատճառը հաջորդ օրը պիտի իմանար։ * * * Շուշիի բանտում գտնվելու 25-րդ օրն էր։ 25 օր եղբայրներն իրար չէին տեսել։ Միայն ծեծի ձայներն էին լսվում. Արտաշին խցում ծեծում էին, Առնոյին դիտմամբ միջանցքով տանում կամ հակառակը։ Առնոյին ներս բերեցին քննչական սենյակ։ Երկուսի վրա էլ հալ չկար՝ ոսկոր ու կաշի։ - Մոտեցեք, իրար ձեռք սեղմեք, ինչքան ժամանակ է՝ իրար չեք տեսել,- ասաց գնդապետ Ֆիլմամեդովը։ - Ո՞նց ես,- ձեւականորեն հարցրեց Արտաշը՝ շատ լավ հասկանալով հարցի անհեթեթությունը։ - Ինչպես տեսնում ես։- Մի բան ասած լինելու համար պատասխանեց Առնոն։ - Կարող եք իրար հետ զրուցել։ Եղբայրների լռությունը խախտեց քննիչը։ - Արտաշին ազատում ենք, ասա, թե իրեն ինչպես պիտի պահի։ Որ գնաս, Անդրանիկի, Սաքոյի ու Խեչոյի հասցեները կհայտնես։ Ասաց Առնոն, իսկ Ֆիլմամեդովը Բաքվի իր ծառայողական համարը գրում ու մեկնում է Արտաշին։ Արտաշը նայում է եղբորը ու հասկանում, թե ինչ պիտի ասի։ - Կիմանամ՝ կզանգեմ։ Գնդապետը կանչեց քննիչ Բաղիրովին, որը 20 րոպե ռուսերեն լեզվով գրում է, հետո մի սպիտակ թուղթ է դնում Արտաշի առաջ։ - Ստորագրիր եւ ազատ ես։ - Կարդամ՝ հետո,- ասաց Արտաշը։ - Եղբորդ հետ պիտի որ պայմանավորված լինեք։ - Հա, պիտի գնամ հասցեներ ուղարկեմ։ - Հենց դա է գրած։ Ստորագրիր։ - Կարդամ՝ հետո,- պնդեց կալանավորը։ Բաղիրովը թղթերը հավաքեց, դրեց թղթապանակի մեջ. - Մենք քեզ լավություն էինք ուզում անել՝ չուզեցիր։ Մտածեցինք՝ եղբայրներից գոնե մեկին բաց թողնել։ Վերջին անգամ եմ հարցնում՝ լավ մտածիր, ստորագրո՞ւմ ես, թե՝ չէ։ Արտաշը լուռ էր։ - Ստիպված ես եղբորդ հետ Բաքու գնալ։ * * * Հուլիսի վերջին օրերն են։ Բաքու գնացող «Սեւ ագռավի» մեջ 17 բերդաձորցիներ են եւ Սարգսյան Մանվելը, Դանիելյան Նորայրը, ասպարյան Լեւոնը։ Առնոն բարձրացավ՝ աչքը հպեց դռան ճեղքին։ - Մազե կամրջի մոտ ենք, տղերք,- ասաց կարոտով, կարծես կանխազգում էր, որ հետդարձի ճանապարհ չի ունենալու։ * * * Բաքու։ Բայիլ։ Շոգից խեղդվում են։ Երեք օր դուռը չեն բացում, ոչ հաց, ոչ՝ ջուր։ 6-րդ օրը մեկը դուռը բացեց. - Առնոն ո՞վ է։ Առնոն կանգնեց. երեւի նորից տանում են ծեծելու։ - Ինձ չե՞ս ճանաչում։ Կալանավորը հարցական նայեց։ - Եկել էի քո հարսանիքին։ Հարեւան գյուղից եմ։ Կալանավորը հիշեց, թե ինչպես մեկը նվեր-ոչխարներն առաջն արած՝ իջնում էր Թումա սարի լանջով։ Նա էր։ - Ստեփանակերտում ի՞նչ կա-չկա։- Կալանավորը առիթն օգտագործեց, ինչ-որ բան իմանալու համար։ - Չգիտեմ ինչ ասեմ։ Էհ, Ինչո՞ւ էսպես ստացվեց։ Ձերոնց մեջ լավ ընկերներ ունեի։- Կարոտն արտահայտեց թուրքը, ապա ետ գնաց չորս բոքոն, մի-մի բաժակ թեյ ձեռքին եկավ։ - Դու մուալիմ ես, Առնո, ես գիտեմ, որ դու մարդ սպանող չես։- Թուրք սպային այլեւս չտեսան։ * * * Շուվելյան։ Բոլորին հանեցին աշխատելու։ Խցում երկու եղբայրները մնացին։ Արտաշը մոտ քաշվեց։ - Ինչո՞ւ չփախար, Առնո, ախր կարող էիր։ - Կարող էի... Դպրոցի մոտով գնայի՝ ձորը կանցնեի... Չկարողացա։ Ժողովուրդը կասեր՝ փախել է՝ մեզ անտեր-անտիրական թողել։ - Ժողովո՜ւրդը... - Հեգնական ձգեց Արտաշը։- Լաչինում մեկ-մեկ քո դեմ ստորագրություն տվին ու դուրս եկան... - Իմ խիղճն էսպես հանգիստ է։ - Նրանք գնացին, ազատության մեջ են, միայն դու .. - Արտաշը ներքին տվայտանքներն էր արտահայտում, եւ եղբայրը դա շատ լավ էր հասկանում։ - Ո՞ւր են դաշնակ ընկերներդ։ Ես տեսել եմ, թե ինչ ակնածանքով էին ձեռքդ սեղմում։ ոնե մի տող գրած ուղարկեն, հույս տան... Սրանից նեղ տեղ էլ չկա։- Արտաշի ձայնի մեջ հանդիմանություն չկար, չէր էլ կարող լինել։ Առնոն մեծ հեղինակություն էր թե՛ որպես ավագ եղբայր, թե՛ որպես հրամանատար։ Նրա խոսքը վիճարկելու ենթակա չէր, բոլորը լուռումունջ ենթարկվում էին։ - Դու դրսում լինեիր՝ բոլորիս կօգնեիր։ - Ես այստեղ պիտի լինեի... Եթե ես դրսում լինեի, ինչ-որ մեկն այստեղ, թեկուզ մեկ հոգի, խիղճս հանգիստ չէր լինի։ - Ինչո՞ւ օգնության չեկան։ Դու միշտ ասում էիր՝ մի կրակոց լինի, օգնության են հասնելու։ Ո՞ւր են, ինչո՞ւ չեկան։ Մեծ-մեծ, հայտնի մարդկանց անուններ էր տալիս... - Իմ խիղճը մաքուր է։ Իմ սիրտը բոլորի հանդեպ պարզ է։ - Առնո,- Արտաշի ձայնը շշնջոցի հասավ։- Բերդաձորը ինչո՞ւ ընկավ։ Հրամայեիր՝ սրանց ձորը կլցնեինք։ Մենք քո հրամանին էինք սպասում։ Բայց առանց մի կրակոցի... - Իրավունք չունեի, ինքնագլուխ չէի կարող գործել։ Զանգել էի որիս ու Ստեփանակերտ։ Ասել են՝ ոչինչ ձեռնարկել պետք չէ՝ անձնագրային ռեժիմի ստուգում է։ Եթե թույլտվություն լիներ... - Դու տուն, ընտանիք մոռացած՝ միայն թե զենք հասցնեին, միայն թե... Իսկ գյուղացիները քեզ ուրիշ կերպ էին վերաբերվում։ Դու արդար էիր, բայց լավ արած, վատ արած՝ նրանց համար մեկ էր... - Նրանք ինձ հետո, շատ ուշ են հասկանալու... Աղջիկներիս մի կարգին չտեսա։- Խոսքը շրջեց Առնոն։ Անուշիս միայն մեկ անգամ եմ տեսել։ Անահիտս, Աստղիկս, Արփիկս, տեսնես որտեղ են, ինչ են անում։ - Շտաբը՝ լիքը, պահեստը՝ լիքը, դու նրանց մասին չէիր մտածում։- Առնոն հասկանում էր Արտաշին. եղբայրը իր ներքին մտածումներն էր բարձրաձայնում։ - Ես ուրիշ կերպ չէի կարող։ Ժողովուրդը ի՞նչ կասեր... - Ժողովո՜ւրդը ... բոլորը քեզ ծախեցին... հիշու՞մ ես, հայրիկն ասում էր՝ ետ դառ... - Սա՛ էր իմ ճանապարհը, Արտաշ։ Միայն ափսոսում եմ, որ առանց մի կրակոցի Բերդաձորը հանձնեցինք։ Սա ինձ վառում է, հանգիստ չի տալիս։ Առանց կռվի, առանց դիմադրության, առանց կրակոցի... Ո՜նց խաբվեցի... * * * Գերագույն դատարանի դահլիճը։ Կարդում են Առնոյի գրառումներից։ Կարդում են նաեւ Հունաստանի հայ համայնքից ստացած նամակը. «Քաջարի բերդաձորցիներին, Դուք, որ երկու տարի շրջափակման մեջ հերոսաբար դիմադրել եք ...» եւ այլն, եւ այլն։ Դատավորը կարդում է քրեական գործով դատավճիռը. Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 67 հոդվածի 3-րդ կետով, 70 հոդվածով, 94 հոդվածի 4-րդ կետով, 15,94 հոդվածների 4-րդ կետով, 220 հոդվածի առաջին կետով Մկրտչյան Առնոն դատապարտվում է մահապատժի։ 67-րդ հոդվածի 3-րդ կետով, 70 հոդվածով, 17, 94 հոդվածների 4-րդ կետով, 17,15, 94 հոդվածների 4-րդ կետով Արտաշես Մկրտչյանը դատապարտվում է ազատազրկման 15 տարի ժամկետով։ * * * Դատապարտյալներին իջեցնում են երագույն դատարանի ներքնահարկը։ Մի տասնյակի չափ թուրքեր ներս են լցվում, եւ դագանակները շաչում են, ձեռնաշղթաները՝ խուլ տնքում։ Բաքվի հեռուստատեսությամբ ցուցադրելու համար հարցազրույց են վերցնում։ Հարցազրույցից հետո՝ նորից շաչում են դագանակները։ Ծեծելով լցնում են մեքենան ու տանում Բայիլի բանտ, ներքնահարկը։ Կարդում են 11 բերդաձորցիների անուն -ազգանունները։ Կարդում են եւ մահապարտներին առանձնացնում։ Ծեծ։ Նախճիր։ Արտաշը հասկացավ, որ սա իր ու եղբոր վերջին հանդիպումն է։ 5 մահապարտներին ծեծելով հանում են խցից։ Իրար մոտենալու հնար չկար։ Արտաշը որսաց Առնոյի հայացքը ու տեսավ եղբոր արցունքները։ Առնոն նայեց ու տեսավ Արտաշի արցունքները։ Երկու եղբայրները, նրանք, որ երկաթե կամք ունեին, իրար արցունքներ տեսան։ Դա ակնթարթներ տեւեց, եւ երկուսի համար էլ միակ լացն էր...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ- ABG
ABG գրել է:
ԼՍԵՔ ՍԱ, ԿԱՐԵՎՈՐ է
http://www.radioarmenie.com/inter/index.php?option=com_content&task=view&id=786&Itemid
HAY ZAVAK գրել է:
Ա1+,գրել է:"ԵՐԹ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ"
----
Ընդդիմության առաջնորդներ lyudmila tp'n, melissa brown կգլխավորեն ժողովրդի քայլերթը դեպի 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Այդ մասին տեղեկացնում է Համաժողովրդական շարժման կենտրոնի տարածած հաղորդագրությունը:
NERKA KLINEN rabayner ltp'n, alik arzumanyan@
----
<<< VOCH @NDIMADIRNER ==== KREAKAN HANCAGORTSNER >>>
HAY ZAVAK գրել է:- VOCH @NDIMADIRNER ==== KREAKAN HANCAGORTSNER
Ա1+,գրել է:"ԵՐԹ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ"
----
Ընդդիմության առաջնորդներ lyudmila tp'n, melissa brown կգլխավորեն ժողովրդի քայլերթը դեպի 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Այդ մասին տեղեկացնում է Համաժողովրդական շարժման կենտրոնի տարածած հաղորդագրությունը:
NERKA KLINEN rabayner ltp'n, alik arzumanyan@
----
<<< VOCH @NDIMADIRNER ==== KREAKAN HANCAGORTSNER >>>- VOCH @NDIMADIRNER ==== KREAKAN HANCAGORTSNER
© Ա1+
Վերջին լուրերը, Ապրիլ 23, 2008ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԵՐԸ ՉԵՆ ՄՇԱԿՎՈՒՄ
7
Այս տարի, ի տարբերություն 2007թ.-ի, Տավուշի մարզի Բաղանիս գյուղի` Ադրբեջանի հետ սահմանի մերձակա Ջրովքեր տեղամասի հողերը չեն մշակվում:
Գարնանը այս հողատարածքները վարելու ժամանակ ադրբեջանցիները գնդակոծել ...ՇԱԽՄԱՏ ԵՆ ԽԱՂՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Արդեն մի քանի օր է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել է շախմատային մրցաշար, որին մասնակցում են մի քանի տասնյակ դատապարտյալներ: Կոշի քրեակատարողական հիմնարակում շախմատի ...ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ
1Ապրիլի 22-ին, ժամը 13.50-ին Երեւանի Հյուսիսային ավտոկայանի տարածքում տեղի է ունեցել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն, ինչի հետեւանքով ավտոմեքենայի կողքին կանգնած ուղեւորները ստացել են ...6 ՊԱՀԱՆՋ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը տարածել է հաղորդագրություն, որով Հայոց Եղեռնի 93-րդ տարելիցի այս օրերին լայնախոհության եւ համախմբման կոչ է անում: Եվ որպես համախմբման նախապայման իշխանություններից ակնկալում ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
2
Հայկական մշակութային կազմակերպությունը նախատեսում է մայիսի 2-ին Լոս Անջելեսի «Ուիլշայր Էփել» սրահում նշել Արցախյան ազատամարտի 20-ամյակը: Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Էլին Սուլեյմանովը ...ԱՐՏԱՀԵՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑ
Ապրիլի 25-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կներկայացնի 2008թ.-ի արտահերթ հրապարակային զեկույցը: Զեկույցում ներկայացված է 2008թ. ՀՀ Նախագահի ընտրությունների ընտրական — հետընտրական ...ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել Դավիթ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության կառա֊վա֊րու֊թյան աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին: Դավիթ Սարգսյանը մինչ նոր նշանակումը զբաղեցնում ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ ՉԻ ԽԱԽՏԵԼ
«Հայաստանի զինված ուժերը հերթական անգամ ապրիլի 22-ի եւ 23-ին խախտել են հրադադարի ռեժիմը»,-այսօր նման տեղեկատվություն է տարածել «Day.az» ադրբեջանական կայքը` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության ...ՆԵՐԽՈՒԺԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻ ԲՆԱԿԱՐԱՆ
Այսօր ժամը 14-ին նախատեսված է «Մարգինալ արվեստագետների, ռոք սուբկուլտուրայի համակիրների, ազատատենչ քաղաքացիների եւ մոտոսիրահարների հավաք»՝ «Ռոքն ընդդեմ մարդասպանի» կարգախոսի ներքո: Հավաքը նվիրված է ցեղասպանության ...ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ. «ՄԻԱՑԵՔ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ներսն ու դուրսն այսօր լի էին 1915թ. Հայոց Մեծ Եղեռնի մասին վկայող տարաբնույթ ցուցապաստառներով, վավերագրական լուսանկարներով ու փաստագրական նյութերով: ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՓՈՐԵՁԵՑԻՆ ԿԱՆԽԵԼ ՄԱՐՏԻ 1-Ը
ԱԳՆ ՆԵՐԿԱ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Այսօր Վարչական դատարանում ՀՀ ԱԳՆ նախկին 4 աշխատակից` Վլադիմիր Կարապետյանը, Մարտա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմիրջյանը, իրենց ներկայացրած հայցի ...«ԵԹԵ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ»
Վարդան Օսկանյանի հրամանով փետրվարի 25-ին իրենց աշխատանքից ազատելը դիվանագետները համարում են քաղաքական որոշում: Ի դեպ, Վարդան Օսկանյանն իր ասուլիսներից մեկում ասաց, որ ԱԳ-ում վաղուց գիտեին հեռացված դիվանագետների ...ԱԺ ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
ԿեՆտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ավարտված հերթական նիստի ժամանակ գրանցել է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության համամասնական ցուցակի 2 պատգամավորներին` Խաչիկ Հարությունյանին եւ Արծրուն Աղաջանյանին: ...«ԼԵԶՈՒՍ ԷԼ ՀՈ ՉԵ՞Ք ԿՏՐԻ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ժամը 14-ին Մատենադարանի հարակից տարածքում լրագրող Գայանե Առուստամյանը նախապես ծրագրած ակցիան իրականացրեց. նրան միացավ նաեւ ՀՀ ակտիվ քաղաքացի Լալա Ասլիկյանը: Նրանց ձեռքի երեք պաստառների ...ՄԵԿ ՏԱՐՈՒՄ` 93 ԳԻՐՔ
Ըստ ՀՀ ԳԱԱ հայագիտության եվ հասարակական գիտությունների բաժանմունքի` 2007թ.-ի ընթացքում հրատարակվել է 93 գիրք, որից 4-ը՝ արտասահմանում, 4 ձեռնարկ, հրապարակվել է 978 հոդված, որից 205-ը՝ արտա֊սահ֊մանում, ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՑ ՀԱՅՐԵՆԻՔ
1Ադրբեջանցի զինծառայող Յահուբ Մուխթարովը, որը մարտի 11-ից գտնվում էր ազատազրկման մեջ Երեւանում, այսօր հայրենադարձվեց Հայաստանից Ադրբեջան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ։ ...ԿՐԿԻՆ ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱԽԱԶԻՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն այսօր դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սմբատ Այվազյանի եւ Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի ...«ՎԵՐՋԻՎԵՐՋՈ ՄԵՐ ՀԵՌՈՒՍՏԱԱՇՏԱՐԱԿՆ ԵՆՔ ՍԱՐՔԵԼՈՒ»
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանն այսօր նամակ է պատրաստել ուղղված Գյումրիի ավագանու 15 անդամներին, ...ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՋՈՒՐ ՈՒՆԵՆԱԼ
Սարի թաղի 3-րդ եւ 25-րդ փողոցների բնակիչները գրեթե մեկ տարի մոռացել են ծորակից հոսող խմելու ջրի մասին: Վերջիններս օրվա օգտագործման ջուրը խնդրում են 4-րդ եւ 24-րդ փողոցների բնակիչներից կամ եթե ավտոմեքենա ...ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 2-րդ տուրում հայ շախմատիստները բավական հաջող են հանդես եկել: Հաղթանակներ են տոնելԳաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը, Տիգրան Պետրոսյանը: Պարտվել ...«ԱՎԵՏ ԱԴՈՆՑԸ ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ Է ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ»
Նոր ժամանակներ կուսակցության լրատվական ծառայությունն այսօր տարածել է մի հայտարարություն, որով պատասխանել է ՀՀ Ազգային ժողովի եվրաինտեգրացիոն հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի ապրիլի 22-ին ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՓԱՅԱՏԵՐ ԵՆՔ»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ղեկավար կազմի հետ:
Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը ...ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԻՇԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈԻՆԸ
Այսօր երեկոյան ՀՀ արտգործ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայում մասնակցել է Փարիզի Հաղթական կամարի տակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդիսավոր արարողությանը, ծաղկեպսակ զետեղել Անհայտ զինվորի ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՀԱՂԹԱՆԱԿ ԳՅՈՒՂՈՒՄ
Ի պաշտպանություն կալանավորված քաղաքական գործիչների բողոքի ակցիաներն այսօր անցկացվում էին Հաղթանակ գյուղում: Երեւանից գյուղ մեկնած կանանց սպասում էին տեղի բնակիչները: Այսօրվա ակցիան Հաղթանակ գյուղում ...ԹՌՈՒՑԻԿՆԵՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՔՈՒՆԸ
Այսօր ժամը 19.40-ի սահմաններում Աբովյան փողոցի «Նոյյան Տապան» գրախանութի դիմացից ոստիկանները բերման են ենթարկել «Հիմա» երիտասարդական շարժման անդամ 26-ամյա Արսեն Թորոսյանին: Երիտասարդը բերման է ենթարկվել ...ՍԵՐԵՆԱԴԱ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՏԱԿ
Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի ընտանիքի անդամներն այսօր արթնացել են իրենց պատուհանի տակ հնչող «սերենադայից»: «Հիմա» երիտասարդական ֆորումի անդամներն այսօր առավոտյան Մաշտոցի պողոտայի վրա գտնվող Տիգրան Թորոսյանի ...ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՊՂԾՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈ՞Վ
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՊԱՏԺԵԼՈ՞Ւ Է ՀՈԳԵՎՈՐ ՀՈՐԸ
ՀԺԿ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՀՐԱՎԵՐԸ
ՂԱՐԱԲԱՂԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
© Ա1+
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՐԹԵՒԵԿՈՒԹՅԱ՞ՆԸ

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԱՊԱՑՈՒՅՑ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՍԿՈՒՅՆԵՎԵԹ»

«ՈՒՐԵՄՆ ԴՈՒՔ ԼՐԻՎ ԽԵԼԱԳԱՐՎԵԼ ԵՔ»

ԵԹԵ ՄԻԱՅՆ ՃԱՌԵՐ ՉԼԻՆԵԻՆ...

ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԱՅԱՑԱՎ / VIDEO /

ԴԱՐՁՅԱԼ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

ՆԱ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԱՐԴ ԷՐ

ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՑ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

