
ՄԱՏՈՒՑՈՂԸ` ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ

«Պահանջում ենք անհապաղ ազատել Անուշ Ղավալյանին եւ դադարեցնել իր նկատմամբ քաղաքական հետապնդումները: Կոչ ենք անում բոլորին սատարել Անուշ Ղավալյանին»,- նման հայտարարությամբ են հանդես եկել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հ/կ նախագահ Սեդա Մելիքյանը, «Զարթոնք 89» հ/կ նախագահ Սիլվա Վարդանյանը, «Զինվորի պաշտպանության կոմիտե մայրերի նախաձեռնող խումբ» Գոհար Արմենակյանը եւ քաղաքացի Լալա Ասլիկյանը:
Պիցա Դի Ռոմա սրճարանի մատուցող Անուշ Ղավալյանը այրի է, խնամքին ունի երկու անչափահաս զավակ եւ անաշխատունակ մայր: 21.03.2008-ից առ այսօր գտնվում է կալանքի տակ: Մեղադրվում է ՀՀ Ք.Օ. 205 հոդվածի 2 մասով /գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումներից խուսափելը/: Գործը գտնվում է նախաքննության փուլում:
«Հիմնավոր կասկած, որ Անուշը հանցագործություն է կատարել, բացակայում է: Նա մատուցողուհի է եւ չէր կարող մեղադրվել պաշտոնատար անձի կողմից կատարած հանցագործության մեջ: Պաշտոնական կողմի միջնորդությունները ընտրված խափանման միջոց նախնական կալանքը փոխելու վերաբերյալ մերժվել է: Մերժման որոշման մեջ նշված չէ, թե անձը, որի խնամքին կա երեք հոգի, ինչպես պետք է խուսափի նախաքննությունից, թաքնվի վարույթից, կատարի նոր հանցագործություն: Անուշ Ղավալյանի պնդմամբ նախաքննությունն իրականացնող մարմինը նրանից ցանկանում է ցուցմունք կորզել` փոխարենը խոստանալով ազատ արձակել»,- ասված է հայտարարության մեջ:
Անուշ Ղավալյանը աշխատում է քաղաքական հետապնդման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանին պատկանող Պիցա Դի Ռոմա սրճարաններից մեկում եւ շուրջ վեց ամիս է, ինչ սրճարանների ցանցի տնօրենին մեղադրում են հարկերից խուսափելու մեջ: Քննչական մարմինը փորձում է ցուցմունքներ կորզելու միջոցով ստանալ անհրաժեշտ ապացույցներ վերը նշված անձանց հանդեպ մեղադրանաքի հիմնավորման համար:
ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
1Սերժ Սարգսյանն ապրիլի 21-ին կարգադրություն է ստորագրել Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի օգոստոսի 3-ի «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը հաս֊տա֊տելու մաuին» կարգադրությամբ ...ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ
75Ամերիկայի Լոս Անջելոս քաղաքի հայկական համայնքում մեծ աղմուկ է բարձրացել 22-ամյա համասեռամոլ տղայի ինքնասպանության պատմությունը: Երեկ արդեն հայկական ֆորումներում եւ ինտերնետային բոլոր միջոցներով բազմաթիվ ...ԱՌԱՆՑ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնն արդեն մի քանի ամիս է, ինչ գործում է առանց գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր ռեժիսորի: Թեեւ մշակույթի նախարարը խոստացել է, որ շուտով կզբաղեցվեն այդ ...ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՄԵԿՆԱՐԿՆ ԱՎԵԼԻ ՀԱՋՈՂ ԷՐ
Պլովդիվում մեկնարկած շախմատի Եվրոպայի անհատական առաջնության մեկնարկային տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տոնել Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը: Հաղթանակ է տոնել ...ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Վաղը կայանալիք Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումներում հայտնի կդառանան եզրափակիչի մասնակիցները:
«Արարատ» - «Փյունիկ»
Այս հանդիպումը պետք է կայանար Աբովյանի քաղաքային մարզադաշտում, ...ՄԱՀԱՑԵԼ Է ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐԻՑ
Ապրիլի 21-ին, ժամը 22.30-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ-ում «Միցուբիշի» մակնիշի 11 ՕՕ 605 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել: Պատահարի հետեւանքով ...ՇԱԽՄԱՏ ԵՆ ԽԱՂՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Աշոտ Մարտիրոսյանի եւ «Հայաստանի շախմատի ֆեդերացիայի» աջակցությամբ, քրեակատարողական համակարգում ...ՀԱՅԿԱԿԱՆ ԹԻՄԻ ՄՐՑԱԿԻՑԸ ԿԼԻՆԻ ՄՈԼԴՈՎԱՅԻՑ
Ինտերտոտոյի գավաթի 2008թ. խաղարկության առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչը կմրցի մոլդովական թիմի հետ: Այս մրցաշարում հանդես եկող 50 երկրների` 50 ակումբներ պայքարելու են ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության ...ԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՉԵ՞Ն ՄՈՒՏՔԱԳՐՎԵԼ ՊԵՏԲՅՈՒՋԵ
«Օրենքը այն է, ինչ որ եղել է: Պարզապես անհասկանալի է` ինչո՞ւ են օրենքով նախատեսված գնից ցածր գնով մաքսազերծել»,- մաքսային գների թանկացման եւ բարձրացված աղմուկի մասին այսպես արտահայտվեց Վաճառականների ...ՄԱՏՈՒՑՈՂԸ` ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ
«Պահանջում ենք անհապաղ ազատել Անուշ Ղավալյանին եւ դադարեցնել իր նկատմամբ քաղաքական հետապնդումները: Կոչ ենք անում բոլորին սատարել Անուշ Ղավալյանին»,- նման հայտարարությամբ են հանդես եկել ԱԺ պատգամավոր ...ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ
Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին: Հրամանագրով 2007 թվականի մրցանակ է շնորհվել. Յուրի ԲԱՐՍԵՂՈՎԻՆ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ԵՐԿՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔ
Այսօր տեղի է ունեցել «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդր նիստ, որը վարել է Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը չափազանց կարեւորել է «Լինսի» հիմնադրամի հետ համագործակցությունը, եւ նշել, որ ծրագրերի հաջող ...ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԴԱՎԻԹ ԲԱԿՐԱԴԶԵՆ
Նինո Բուրջանաձեն անսպասելի կերպով հրաժարվել է մասնակցել երկրի արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ հայտարարել է իր կարիերայի ավարտի մասին:
Ընդդիմության ներկայացուցիչներն ու քաղաքագետները Բուրջանաձեի ...ԵՐԹ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
6
Ապրիլի 24-ին ժամը 15-ին «Ազատության» հրապարակից նախատեսվում է երթ դեպի Ծիծեռնակաբերդ: Ընդդիմության առաջնորդները կգլխավորեն ժողովրդի քայլերթը դեպի 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ...ԵՐԲ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՕՏԱՐ
4
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Էջմիածնեցի Լուսինեի երկրորդ երեխան ապրիլի վերջին ծնվելու է Ստրասբուրգում :Նա, իր ասելով, ընդամենը մի քանի օր առաջ է ժամանել Ֆրանսիա մեկ տարեկան որդու եւ հոր հետ ու այլեւս չի վերադառնալու ...ՈՒՐԱՆԸ ԴԵՌ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԷ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Դեռ Խորհրդային տարիներից կան փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզում կան ուրանի պաշարներ: Դրանք մինչ օրս չեն ուսումնասիրվել եւ այդ պատճառով ՀՀ եւ Ռուսասատանի Դաշնության ...ԵԽԽՎ-Ի ԲԱՆԱՁԵՒԸ ԳՆԱՀԱՏԵՑ «ԿՈՇՏ»
1
Հայաստանի հետընտրական իրադարձությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւը ԵԽ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այսօր մեկ բառով գնահատեց` կոշտ: Նախքան բանաձեւի էությանն անդրադառնալը ...ՎՍՏԱՀՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ «ԱՄԵՆԱԱՆՀԱՋՈՂ» ԿԱԴՐԻՆ
ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւի համաձայն մարտի 1 դեպքերը բացահայտելու համար պետք է անկախ հետաքննություն անցկացնել: Այս առումով Դավիթ Հարությունյանը գտնում է, որ պետք է պարզել, թե, որոնք են եղել պատճառները, ...ՕՀԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՍԵՄԻՐԿՈՎԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին: Հանդիպման սկզբում Սեմերիկովը շնորհավորեց ...ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՊԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ ԷՐ»
8
«Սերժ Սարգսյանը փորձեց չանել այն սխալը, որ թույլ տվեց ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը, այսինքն, ձեռք մեկնեց հակառակորդներին՝ ընդլայնելով իր քաղաքական տիրույթները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ ...«Ի՞ՆՉ ՀԻՄՔԵՐՈՎ ԵՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ»
Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի դեմ քրեական գործերով դատաքննությունը տեղի կունենա ապրիլի 25-ին Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրում: Այսօր «Ժողովրդավարական Հայրենիք» ...«ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԶԲՈՍԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հյուսիսային պողոտան այսօր էլ լի էր մարդկանցով, որոնք չեն դադարում «քաղաքական» զբոսանքներին մասնակցել: «Բացի բուն քաղաքական նպատակներից մեզ համար արդեն հաճելի սովորություն է դարձել պողոտայում ...ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖԱՍԻԵԻՆ
Այսօր Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է ունեցել ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների հետ: Էդուարդ Նալբանդյանը հանդիպել է նաե ԵԱՀԿ Մինսկի ...
ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԱՊԱՑՈՒՅՑ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՍԿՈՒՅՆԵՎԵԹ»

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՐԹԵՒԵԿՈՒԹՅԱ՞ՆԸ

«ՈՒՐԵՄՆ ԴՈՒՔ ԼՐԻՎ ԽԵԼԱԳԱՐՎԵԼ ԵՔ»

ԵԹԵ ՄԻԱՅՆ ՃԱՌԵՐ ՉԼԻՆԵԻՆ...

ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԱՅԱՑԱՎ / VIDEO /

ԴԱՐՁՅԱԼ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

ՆԱ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԱՐԴ ԷՐ

ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՑ

- 1874 Կ. Պոլսում մահացավ «Մեղու» թերթի խմբագիր, արևմտահայ հեղափոխական-դեմոկրատ Հարություն Սվաճյանը: (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ:
- 1921 Ալեքսանդրապոլի ազատագրողմը թուրքական զավթիչներից:
- 1934 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության տեսաբան և գաղափարախոս Միքայել Վարանդյանը: (Ծնվ. 1872 թ.):
- 1943 Երևան է ժամանում Ստալինգրադի պաշտպանության մասնակից 51-րդ գվարդիական դիվիզիայի (նախկին 76-րդ հայկական դիվիզիա) պատվիրակությունը:
- 1961 Մարտիրոս Սարյանին շնորհվում է Լենինյան մրցանակ:
- 1981 Նախագահ Ռեյգընը իր համար 4838 հռչակագրողմ մասնավորապես հայտարարել է. «Ինչպես Հայոց Եղեռնը նախկինում, Կամպուչիայի Եղեռնը դրանից հետո, այնպես էլ դրանց նման չափից շատ ուրիշ ժողովրդների չափից շատ հալածանքները ցեղասպանության դասեր են, որոնք երբեք չպետք են մոռացվեն»:
- 1997 ԱՄՆ-ի սենատի հայկական համախմբման դահլիճում նշվեց հայոց մեծ եղեռնի 82-րդ տարելիցը, որը կազմակերպել Էր սենատոր Ջեկ Ռիդի, և կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Մարտին Նիհընի, Դեյվիդ Բանիերի և Ջորջ Ռադանովիչի մասնակցությամբ ստեղծված հանձնախումբը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

