
ՀԱՑԱՀԱՏԻԿԸ ՓՈԽԱՐԻՆՎՈՒՄ Է ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆՈՎ
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Խորհրդային միության փլուզումից հետո, առաջին անգամ Արմավիրում հողի սեփականատերերը փորձում են զբաղվել եգիպտացորենի մշակությամբ: «Եգիպտացորենից ստացվող բերքի մասին գյուղացիներն առայժմ պատկերացում չունեն, բայց եթե հաշվի առնենք, որ հացահատիկի մշակությունն Արմավիրի մարզում համարվում է ոչ եկամտաբեր, ապա եգիպտացորենի դեպքում գյուղացիները փորձաշրջանի փուլ կարող են անցնել», -կարծում է Արտամետ համայնքի բնակիչ Լեւոն Խաչատրյանը:
Արմավիրի մարզի Արտամետ համայնքում կատարվող եգիպտացորենի ցանքին այսօր մասնակցում էին նաեւ Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները: Վերջին տարիներին Հանրապետությունում անասնապահության, հատկապես թռչնաբուծության զարգացման պայմաններում հատիկային կերերի խիստ պակաս է զգացվում: Խնդիրն ավելի հրատապ է դառնում ներկայումս համաշխարհային շուկայում հացահատիկի գների կտրուկ աճի պայմաններում: Այս կապակցությամբ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը մշակել է ծրագիր հանրապետությունում եգիպտացորենի ցանքատարածությունների ավելացման ու սերմնաբուծության զարգացման կապակցությամբ: ԳՆ բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը ներկայացնելով վերոհիշյալ ծրագիրը տեղեկացրեց, որ Հանրապետություն է ներմուծվել շուրջ 40 տոննա բարձր բերքատվության եգիպտացորենի սորտեր — հիբրիդներ: Ինչպես նշեց Գառնիկ Պետրոսյանը` ծրագրի նպատակն է հանրապետության տարբեր մարզերում փորձարկել եգիպտացորենի սերմերն ու հիբրիդները, իսկ հետագայում զարգացնել եգիպտացորենի արտադրությունը` նախկին 3-3.5 հազար հա եգիպտացորենի ցանքատարածությունները կրկնապատկելով:
Գառնիկ Պետրոսյանն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ միասին ծանոթացավ մարզի Արտամետ համայնքում եգիպտացորենի ցանքի աշխատանքներին, ինչի արդյուքնում պարզվեց շարքացանների, կոմբայնների բացակայությունը: Վերջինս վստահեցրեց, որ Գյուղնախարարությունը այս տարվա ընթացքում հանրապետություն կներմուծի բերքահավաքի կոմբայններ հողօգտագործողների աշխատանքները թեթեւացնելու համար:
Ի դեպ, մյուս կարեւոր խնդիրը, որ անհանգստացնում է ֆերմերներին, բերքի իրացումն է: Այս կապակցությամբ Գառնիկ Պետրոսյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը խնդիր է դրել նվազագույն գին սահմանել, որպեսզի գյուղացու արտադրանքը լինի երաշխավորված եւ այն կարողանա իրացնել բարձր սակագնով: Այդ պատճառով էլ Արմավիրում սկզբնական շրջանում եգիպտացորենի մշակությունը կսուբսիդավորվի: Այս կապակցությամբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ համաձայնություններ են ձեռք բերվել թռչնաֆաբրիկաների, ինչպես նաեւ անասնաբուծական, խոզաբուծական ֆերմաների ղեկավարների հետ` բերքի իրացումն ապահովելու համար: «Ծրագիրը եւս մեկ կարեւոր գործի հիմք է դնում: Հունգարիայից հանրապետություն է ներկրվելու եգիպտական հիբրիդների ծնողական ձեւեր, որ հետխորհրդային ժամանակաշրջանում առաջին անգամ հիմք կդրվի եգիպտացորենի հիբրիդային սերմերի արտադրությանը»,- ասաց Գառնիկ Պետրոսյանը, ապա հավելեց, որ սա հնարավորություն կտա հողօգտագործողներին հատկացնել մատչելի գներով որակյալ սերմացուներ: Իսկ առայժմ գյուղացուն սերմացուն կտրամադրվի անհատույց:
Արմավիր, ԱԼՏ հը
ԵԹԵ ՄԻԱՅՆ ՃԱՌԵՐ ՉԼԻՆԵԻՆ...
8
ԵԽԽՎ բյուրոն որոշել է ընթացք չտալ «Թուրքիայի մշակութային ժառանգության վիճակը» բանաձեւի նախագծին, որը ներկայացրել էր ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի ...ԴԱՐՁՅԱԼ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
12
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը 2-րդ տարին անընդմեջ դառնում է Եվրոպայի առաջնության հաղթող: Ինչպես եւ նախորդ տարի Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ, այնպես էլ այս տարի Իտալիայում երեկ ավարտված ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՂԹԵԼ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2-րդ տուրում կայացավ առաջին շրջանի կենտրոնական հանդիպումը, որտեղ մրցեցին չեմպիոնության ամենառեալ հավակնորդները` «Բանանցը» եւ «Փյունիկը»:
Հանդիպման մեկնարկից ...ՀԱՑԱՀԱՏԻԿԸ ՓՈԽԱՐԻՆՎՈՒՄ Է ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆՈՎ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Խորհրդային միության փլուզումից հետո, առաջին անգամ Արմավիրում հողի սեփականատերերը փորձում են զբաղվել եգիպտացորենի մշակությամբ: «Եգիպտացորենից ստացվող բերքի մասին գյուղացիներն առայժմ պատկերացում ...ԱՆՏԱՌՆԵՐԸ` ԱՂԲԱՆՈՑ
Նոյեմբերյանի տարածաշրջանի անտառների գեղեցկությունը աղճատվում է այնտեղ թափվող կենցաղային աղբից: Հատկապես կեղտոտ է անտառային աղբյուրների շրջակայքը: Անտառ քեֆ-ուրախության եկածները սովորաբար իրենցից հետո ...«ԱՆՏԱՌԸ ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ»
Թեղուտի անտառի փրկության համար պայքարող բնապահպան-ակտիվիստների խումբը երեկ էկոլոգիական հեծանվաարշավ էր նախաձեռնել, որին մասնակցում էին 30-40 հեծանվորդ: «Հեծանվաարշավի նպատակն է հասարակությանը եւ պատկան ...ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԻՑ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել «Այրարատ», «Հրազդան», «Բանգլադեշ», «Ֆիրդուսի» տոնավաճառների վաճառականները եւ բողոքում օրեր առաջ բարձրացված մաքսային հարկից, ինչը կապում էին ...ԺԱՄԿԵՏՆ ԷԼ ԵՆ ԽԱԽՏԵԼ, ՆԱԽԱՀԱՇԻՎՆ ԷԼ
Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս նոր, սահմանագոտին շրջանցող 6.3 կմ ճանապարհի կառուցման համար պետբյուջեից հատկացվել էր 700 միլիոն դրամ: Այն նախատեսվում էր շահագործել անցյալ տարվա հուլիսին: Սակայն մրցույթում ...ԴԻԱԿ ՍԵՎԱՆՈՒՄ
Ապրիլի 20-ին, ժամը 15.10-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճում` Չկալովկա գյուղի ափամերձ հատվածից երկու մետր հեռավորության վրա հայտնաբերվել է կնոջ դիակ, եւ այն ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ ...ՄԱՀԱՑԵԼ Է «ՀԱՏԻՍԻ» ՄԱՐԶԻՉԸ
Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո 71 տարեկան հասակում մահացել է Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլային մարզչներից մեկը` Մարտուն (Ռաֆիկ) Չոլախյանը, որի հետ են կապված հայկական կանանց բասկետբոլի ...ԵՐԿՈՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՈՏ
10
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Սերժ Սարգսյանին այսօր այցելել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Նշելով, որ հանգամանքների բերումով չի կարողացել մասնակցել ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ
Ապրիլի 20-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում կայացան համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Ինչպես հայտնեցին Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, գործող ...«ՍԿԱՆԴԻՆԱՎՆԵՐԸ» ԻՐԵՆՑ ԼԱՎ ԵՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անդամներից հանգստյան օրերին հատկապես հաջող են հանդես եկել Ռոբերտ Արզումանյանը եւ Լեւոն Պաչաջյանը, որոնք իրենց ակումբների կազմերում լավագույններն են եղել խաղադաշտում: Դանիայի ...ԱՌԱՋԱՏԱՐԸ ԿՐԿԻՆ «ԱՐԱՐԱՏՆ» Է
Հայաստանի առաջնությանը մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը շարունակում է պահպանել Երեւանի «Արարատը», որը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ բավական վստահ է հանդես գալիս վերջին ամսվա ընթացքում: ...ԻՆԸ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԿՀԱՅՏՆՎԵ՞Ն ՓՈՂՈՑՈՒՄ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Դիակոնիա» բարեգործական ընկերությունում բնակվող Մարատ Պետրոսյանը` իր ընտանիքի հետ միասին, այսօր կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էր անցկացնում: «40 հազ. դրամ չունենալու համար 9 ...«ՍԱ ՊԱՐՏՎԱԾ ՏԱՐԻ Է»
1
Վերջին օրերին մի կողմից գազի սուբսիդավորման դադարեցումը, մյուս կողմից՝ մաքսատուրքի ավելացումն ու առաջնային ապրանքատեսակների թանկացումը հասարակության մեջ բազմաթիվ մահոգությունների առիթ են դարձել:
Տնտեսագետների ...ԱՐԱՄ Ա-Ն ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
2
Ապրիլի 21-ի առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մի քանի միաբանների եւ աշխարհական հայորդիների ուղեկցությամբ:
Մայր ...ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ը ԵՒ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՈՂՋՈՒՆԵՑԻՆ ՀՀ ԱԺ-ԻՆ
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը / ԺՀՄԻԳ-/ եւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովն այսօր ողջունել են «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» մասին ՀՀ ...ԳԵՐԻ ԿՀԱՆՁՆԵՆ
Ապրիլի 23-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Ղազախ սահմանահատվածում կիրականացվի Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի-օղլի ...ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Այն բանից հետո, երբ պատգամավորները միջնորդեցին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, «Ժառանգություն»-ը դիմում է գրել դատախազին՝ ...ԾԵԾԿՌՏՈՒՔ ՀԱՅ ԵՒ ՀՈՒՅՆ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻ ՄԻՋԵՒ
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում, ինչպես տեղակացնում է «Ազատություն» ռադիոկայանը` հայերի եւ հույների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ծաղկազարդի տոնակատարության ժամանակ հայ հոգեւորականը վրդովված ...«ԱՄԵՆԱԱՆՀԱՋՈՂ» ԿԱԴՐՆ ՈՒ «ԱՍՖԱԼՏԻ» ՖԻԴԱՅԻՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Ի պաշտպանություն Սասուն Միքայելյանի եւ մյուս ազատամարտիկների 27 օր հացադուլ հայտարարած հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանն այսօր դադարեցրել է հացադուլը: Վերջին 6 օրերի ընթացքում ազատամարտիկի հացադուլին ...ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այժմ Հյուսիսային պողոտայում 100-ից ավելի մարդ է հավաքվել, որոնցից ոմանք Լեւոն Զուրաբյանի եւ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի շուրջ խմբված զրուցում են, մյուսները` «Ազատություն» ռադիոկայան ...ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ
Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել ՀՀ Նախագահի 2002թ. մարտի 16-ի հրամանագրում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին: Հրամանագրով ՀՀ կառավարության կառուցվածքում կատա֊րվել են հետեւյալ փոփոխությունները՝ ...ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՒԱՎՈՐՎԱԾ Է
3
Հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, Հովիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նա֊խա֊գահի աշխատակազմի ղեկավար: * * *
Սերժ Սարգսյանի այսօր ստորագրած հրամանագրերով Անդրանիկ ...ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Գեւորգյանին Հայաստանի Հանրապե֊տության տարած֊քային կառավարման նախարար նշանակելու մասին։
Հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, ...ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՓԱՐԻԶՈՒՄ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդայնն այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Փարիզ:
Ֆրանսիայի մայրաքաղաքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա ՅՈւՆԷՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուրայի, Ֆրանկոֆոնիայի ...
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԱՊԱՑՈՒՅՑ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՍԿՈՒՅՆԵՎԵԹ»

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՐԹԵՒԵԿՈՒԹՅԱ՞ՆԸ

«ՈՒՐԵՄՆ ԴՈՒՔ ԼՐԻՎ ԽԵԼԱԳԱՐՎԵԼ ԵՔ»

ԵԹԵ ՄԻԱՅՆ ՃԱՌԵՐ ՉԼԻՆԵԻՆ...

ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԱՅԱՑԱՎ / VIDEO /

ՍԵՎԱՆԸ ՄԱՅՐՈՒՂԻ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ
ԴԱՐՁՅԱԼ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

ՆԱ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԱՐԴ ԷՐ

ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՑ

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՐԿՈՒ ՀԱՐՑ
- 1729 Ծնվեց Եկատերինա II-ը, որը Ռուսաստանի կայսրուհին էր 1762թ-ից: Մահացավ 1796-ին:
- 1858 Սուլթան Աբդուլ Մեջիդը ձևակերպեց ագրարային օրենք, որը սահմանում էր հողատիրության նոր ձևեր:
- 1924 Մահացավ իտալահայ ողբերգական դերասանուհի Էլյանորա Դյուզեն:
- 1926 Մահացավ իմաստաբան Յ. Գ. Մրմյանը:
- 1990 Երևանում տեղի ունեցավ Մեծ եղեռնի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով` «Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Այն տևեց մինչև ապրիլի 23-ը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

