<<Ապրիլ 2008>>
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Ա1+ logo
Հրատարակվում է 1993
Picture of the day
Հրատարակված է Ապրիլ 19, 2008

ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԱՅԱՑԱՎ / VIDEO /




Հասցեատիրոջ ՏվյալներըՓոստ*:    Վերնագիր:    

Գրեք հասցեատիրոջ էլ. փոստի հասցեն և նամակի համառոտ վերնագիրը, եթե կցանկանաք։ Հասցեների դաշտում կարող եք գրել մինչև 5 էլ. փոստի հասցե, դրանք միմյանցից բաժանելով «,» ստորակետով։ Վերնագրում կարող եք օգտագործել առավելագույնը 75 մասնիկ և ավելորդ մուտքագրված մասնիկները կջնջվեն։ Խնդրում ենք անտեղի սպամ չանել։

Վիրտուալ Ստեղնաշար
Ձեր Տվյալները

Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ։ Քննարկունը, որը կպարունակի կոմերցիոն, ռասիստական կամ էթնիկ խտրականություն, պատերազմի քարոզչություն, ատելություն կամ այլ անտեղի նյութեր կհամարվի սպամ և կջնջվի։ Դուք նույնպես կարող եք ջնջել, եթե դրանք խախտում են սույն պայմանը։

Քննարկում

  •  175 օր առաջ |  ջնջել (3) |  պատասխանել
     ABG գրել է:
    փայտփորիկ
    Տիկին Մելիսա Բրաուն դուք մի քիչ շփոթել եք դեսպանատների նշանակություններն ու անվանում ները:Ես չեմ կարծում ,որ դուք այնքան միամիտ եք,որ չգիտեք որ դեսպանատուն դիմել: Օգնեմ՝ ձեզ համար հատկապես,եւ դուք լավ գիտեք,(իրան ... տեղ ա դրել),որ այս՝ ձեր դեպ քում ֆրանսիական կամ գերմանական դեսպանությունները «խաղից դուրս» են:Ասե՞մ որ դեսպա նատները դիմել:Չեմ ասի:Որ հետո չասես՝ դուզ խոսքը էշին են ասում:Ասում ես «վազում եմ աշ խատանքի,քանի որ տունը ես եմ պահում»բա էն 150հազար դոլլարը որ եկավ ամերիկայից, որ տեղդ մտավ:Էս էլ նի՞խտ:«Պանորամա»բա դու չես ամաչում կեղծ խաղեր ես խաղում :Անունդ պանորամա է,իսկ ուղեղդ մի հատ պնդուկ(կաղին)էլ չի լցնի:
    ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
    Այ ապրի արևդ, ինչ լավ ես ասում. Էդ այսպես կոչված «հայ կանայք» իրոք իրենց հայ ձևացնելով և վարպետորեն սուրբ ձևանալով, խաբում են մեր միամիտ հայ կանանց, որոնք իրոք խրված են դարդերի մեջ ու ելքն էլ չեն գտնում. Խե՜ղճ մեր հայ կանայք...
  •  174 օր առաջ |  ջնջել (2) |  պատասխանել
     Նվարթ գրել է:
    • ABG
      փայտփորիկՏիկին Մելիսա Բրաուն դուք մի քիչ շփոթել եք դեսպանատների նշանակություններն ու անվանում ները:Ես չեմ կարծում ,որ դուք այնքան միամիտ եք,որ չգիտեք որ դեսպանատուն դիմել: Օգնեմ՝ ձեզ համար հատկապես,եւ դուք լավ գիտեք,(իրան ... տեղ ա դրել),որ այս՝ ձեր դեպ քում ֆրանսիական կամ գերմանական դեսպանությունները «խաղից դուրս» են:Ասե՞մ որ դեսպա նատները դիմել:Չեմ ասի:Որ հետո չասես՝ դուզ խոսքը էշին են ասում:Ասում ես «վազում եմ աշ խատանքի,քանի որ տունը ես եմ պահում»բա էն 150հազար դոլլարը որ եկավ ամերիկայից, որ տեղդ մտավ:Էս էլ նի՞խտ:«Պանորամա»բա դու չես ամաչում կեղծ խաղեր ես խաղում :Անունդ պանորամա է,իսկ ուղեղդ մի հատ պնդուկ(կաղին)էլ չի լցնի:
      ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
      Այ ապրի արևդ, ինչ լավ ես ասում. Էդ այսպես կոչված «հայ կանայք» իրոք իրենց հայ ձևացնելով և վարպետորեն սուրբ ձևանալով, խաբում են մեր միամիտ հայ կանանց, որոնք իրոք խրված են դարդերի մեջ ու ելքն էլ չեն գտնում. Խե՜ղճ մեր հայ կանայք...

    հետաքրքիր չէ որ վիկտոր իւշչենքոի կինը ամերկացի է, սահակաշվիլլինը հոլանդացի և արզումանյանինը նաև ամերիկացի: լավ էին կազմակերպի բայց չստացվեց որովհետև մեր ազգը գիտի թէ ինչ է ուզու և այսպես բաներ թուլ չի տա: էլի ապրի մեր ազգը
  •  174 օր առաջ |  ջնջել (3) |  պատասխանել
     karen գրել է:
    • Լևոնական ստահակները,ինչու չէ , նաև նրանց գարշելի հուդա լրբերը մեկա իրանց դավաճանությունը շարունակելու են,քանի որ թուրքական կենտրոնը շարունակում է և կշարունակի ֆինանսավորումը,իսկ դրանք փողի համար իրանց էլ,իրանց ծնողներին էլ,իրանց հայրենիքներն էլ կծախեն:էշ-էշ մինչև վերջ................
  •  174 օր առաջ |  ջնջել (2) |  պատասխանել
     ABG գրել է:
    • Իսկական հայրենասեր հայուհի
      Դու շփոթում ես փողով ծախվողներին: Հայաստանում այսօր պայքարողներից և ոչ ոք փողով ոչինչ չի անում, այդպիսի մտքեր արտահայտում են միայն նրանք, ովքեր փողի համար ամեն ինչի պատրաստ են, և բոլորին իրենց արշինով են չափում,Հայաստանում մի կուսակցություն կա 118 տարեկան, որ 118 տարի է ծախվում է թուրքերին: Իսկ մենք պայքարում ենք մեր արժանապատիվ կյանքի համար, նաև քո հարազատների, եթե ունես Հայաստանում հարազատներ:

    ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
    Իսկականից զզվացրիր. Լսիր դու անհետաքրքիր ես քո լվացա¨ուղեղով. Նույն բանը հարյուր անգամ կրկնում ես ռոբոտի պես. Իսկապես զոմբի ես.
  •  174 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     ABG գրել է:
    • Նվարթ
      հետաքրքիր չէ որ վիկտոր իւշչենքոի կինը ամերկացի է, սահակաշվիլլինը հոլանդացի և արզումանյանինը նաև ամերիկացի: լավ էին կազմակերպի բայց չստացվեց որովհետև մեր ազգը գիտի թէ ինչ է ուզու և այսպես բաներ թուլ չի տա: էլի ապրի մեր ազգը

    ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
    Ռատ լավ ես գտել. Դա ես չգիտեի. Ուրեմն այդպես է հա՞. Յուշչենկոյի կինը ԱՄՆ-ից է՞. Իսկ Սահակաշվիլունը՝ հոլլնդացի՞.
    Դե լավ է էլի, ԼՏՊ-ինը՝ հրեա իսկ Արզումանյանինն էլ ԱՄՆ-ից. Ուժեղ էր.
  •  174 օր առաջ |  ջնջել (4) |  պատասխանել
     փայտփորիկ գրել է:
    • ABG
      ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
      Ռատ լավ ես գտել. Դա ես չգիտեի. Ուրեմն այդպես է հա՞. Յուշչենկոյի կինը ԱՄՆ-ից է՞. Իսկ Սահակաշվիլունը՝ հոլլնդացի՞.
      Դե լավ է էլի, ԼՏՊ-ինը՝ հրեա իսկ Արզումանյանինն էլ ԱՄՆ-ից. Ուժեղ էր.

    ABG ջան ես տեսնում եմ դու դեռ շատ բան չգիտես:Հրավիրում եմ քեզ մեր թռչնաբուծական ֆեր մա՝ օրեկան մեկ ժամ քաղպարապմունքների:Քննությունները հաջող հանձնելու դեպքում կստա նաս մագիստրի կոչում, եթե ոչ՝ կմնաս պոչում:Բայց ես քո վրա վստահ եմ,վերջին հաշվով այս քան ժամանակ արմթոունում իրար հետ «ջուր ենք ծեծում»:Հա,քննությունները լավ հանձեցի՛ր,
    Մելիսա Բրաունը քեզ նվեր(Անտառամեջի նվերը մեր կոլտնտեսությանը):Պինդ կաց!
  •  174 օր առաջ |  ջնջել (4) |  պատասխանել
     lol գրել է:
    • Իսկական հայրենասեր հայուհի
      Դու շփոթում ես փողով ծախվողներին: Հայաստանում այսօր պայքարողներից և ոչ ոք փողով ոչինչ չի անում, այդպիսի մտքեր արտահայտում են միայն նրանք, ովքեր փողի համար ամեն ինչի պատրաստ են, և բոլորին իրենց արշինով են չափում,Հայաստանում մի կուսակցություն կա 118 տարեկան, որ 118 տարի է ծախվում է թուրքերին: Իսկ մենք պայքարում ենք մեր արժանապատիվ կյանքի համար, նաև քո հարազատների, եթե ունես Հայաստանում հարազատներ:

    Smergh գրել է:
    Այս մարդու ցինիզմը սահմաններ չունի:
    Սրա ոչ ամբողջական բնորոշումը տրվել է դեռևս 1988 թվականի դեկտեմբերի 10-ին Գորբաչովի կողմից՝ "Զվարթնոց" օդանավակայանում,նրա Հայաստանից մեկնելիս: Ահա այն.
    -Ето политические авантюристы, они рвутся к власти, им ни нужны ни Нагорный Карабах, ни Армения, ни Армянский Народ.
    Տեսեք, թե մեր ժողովրդի թշնամի հանդիսացող այդ մարդն ինչպիսի մարգարեական խոսքեր է ասել մեզ, իսկ մենք կուրացած ու խլացած՝ ամենևին չփորձեցինք հասկանալ նրան գոնե այս պարագայում:
    Մարդկության պատմության մեջ ընդամենը երկու կուսակցություններ են եղել, որոնք ունեցել են զինված ջոկատներ, մեկը Հիտլերինը, մյուսը ԼՏՊ-ինը, ահա թե ինչու առանց վարանելու վերջինիս կարելի է դիմել նաև "Ֆյուռեր" բարձրագույն կոչմամբ:
    Նրա վարքը բացահայտ թշնամական է թե՛ Հայ ժողովրդի, թե Հայոց պետականության նկատմամբ:
    Նա այսօր եկել է վրեժ լուծելու փառապանծ Հայ ժողովրդից, 90-ականների սկզբին իր դավադիր պլանները խափանելու և պատերազմում մեր ժողովրդի հաղթանակը իր վզին փաթաթելու համար: Միայն 1992 թվականի իր հեռուստաելույթն էլ բավական էր հասկանալու համար, որ գործում էր Հայ ժողովրդի դեմ՝ կոչ անելով հրաժարվել արցախի համար պայքարելուց և շուտափույթ հաշտություն կնքել: Այս ամենը նա ցանկանում էր անել իբրև թե Հայ Ժողովրդի պարտադրմամբ և այդ էր պատճառը, որ ինքն ու իր ոհմակը մեր ժողովրդին ենթարկում էին ահավոր կտտանքների՝ մատնելով սովի ու զրկանքների, խլելով նրա լույսն ու ջերմությունը, որպեսզի ժողովուրդն ընդվզի ու դուրս գա փողոց՝ պահանջելով հրաժարվել իրենց զրկանքների ու տառապանքների "պատճառ" դարձած արցախյան պայքարից:
    Հարգարժան պարոն VAN-ը շատ լավ է բերել փաստեր Ֆյուռերի "քաջագործություններից", չեմ ուզում կրկնվել, միայն կասեմ ամո՛թ Ա+1-ին ու "Ազատություն" ռադիոկայանին, որոնք սատարելով հայոց պետականության նկատմամբ կազմակերպված դավադրությանը ջուր էին լցնում մեր թշնամիների ջրաղացին
  •  174 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     lol գրել է:
    Հլա էս դեբիլությունը նայեք. Նույնիսկ մանկահասակ երեխաներին են բերել. Ի՜՞նչ անբարոյականություն
    http://de.youtube.com/watch?v=oO8gM55dKKk
  •  174 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     ABG գրել է:
    Իմ գրած ճշմարըություններն ինչու՞ եք ջնջում. Չեք դիմանու՞մ ճիշտ խոսքին.
  •  174 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     ABG գրել է:
    • lol
      Հլա էս դեբիլությունը նայեք. Նույնիսկ մանկահասակ երեխաներին են բերել. Ի՜՞նչ անբարոյականությունhttp://de.youtube.com/watch?v=oO8gM55dKKk

    ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
    Դե տես, թե քո այդ youtube-ի հետ ոնց է համընկնում իմ պատմածը. Կարդա...
    Ի դեպ, ինքս մի անգամ հետաքրքրությունից դրդված ներկա եմ եղել մի այդպիսի սեկտայի հավաքույթին Երիտասարդական Պալատի (կուկուռուզի) համերգասրահում 2003 թվի հունիս ամսին. Մի 600-700 հայեր (գուցե և հազար, չեմ հաշվել, սակայն դահլիճը բերնեբերան լիքն էր), կին, տղամարդ, երեխաներ, թռվռում էին ու երգում՝ բեմի վրա նվագող ինչ-որ գիտառիստների նվագի տակ՝ կարծես Աստված էին կանչում ու գովում. Նման էր ֆիլմերում իմ տեսած ամերիկյան սևամորթ ազգի եկեղեցական երգերին ու տակտի տակ թռվռալուն.
    Հետո վազելով բեմ բարձրացավ մի տղամարդ, ինչպես իմ ականջին փսփսացին՝ իրենց «հոտի ղեկավարն» էր, ու ոգևորված գոռաց ինչ-որ բան. Ողջ ծողովուրդն էլ ոտքի կանգնեց ու թևերը վեր պարզելով սկսեցին կրկնել նրա ամեն մի նախադասությունը. Հետո նա սկսեց բացատրել, որ աղքատը, որ փող չունի և «մակառոն» է ուտում շաբաթվա ամեն օրը, եթե նրան օրը 5000 դրամ էլ տաս, միևնույն է, դարձյալ կգնի 10կգ, 20կգ մակարոն ու էլի դա կուտի միայն, քանի-որ նա դրան է սովոր. Եվ դրանով է նա երջանիկ. Եվ ուրիշ բան նրան պետք էլ չի....
    Եվ այսպիսի հիմարություններ էր դուրս տալիս շարունակ, իսկ ժողովուրդը էն Մաուգլի ֆիլմի կապիկների նման շունչը պահած լսում էր եդ զառանցանքը ու մեկ-մեկ էլ գոռում «Այո՜», երբ բեմի իրենց ղեկավարը հարց էր ուղղում դահլիճում նստած և իր հիմար խոսքով հմայված ժողովրդին «Այո՞ իմ սիրելի եղբայրներ և քույրեր», «Այո՜» հետևում էր հրճվագին ոռնոցը.
    Ես ապշած ու վերքաշված դիտում ու լսում էի այս ամենը ու չէի կարողանում հավատալ, որ ահա՛ սա է իմ ժողովուրդը. Չէի հավատում, որ դա տեղի է ունենում իմ Երևանի կենտրոնում. Կարծես մի կոշմարային երազում գտնվեի. Ցանկացա դուրս վազել, սակայն ինձ այնտեղ ուղեկցողը թևս բռնեց ու հասկացրեց չանել դա. ՍԱՐՍԱՓԵԼԻ էր.
    ԻՆչ ՈՒԶՈՒՄ էՔ ԱՍԵՔ, ՎՍՏԱՀ ԵՄ, որ ԼՏՊ-ն հենց էդ հիմար, անուղեղ ապուշների ՇԱՅԿԱՆ է ՕԳՏԱԳՈՐծԵԼ իր հավաքներում. Երբեք ու երբեք չեմ հավատա, որ նորմալ հայը գիշերներ կանցկացնի օպերայի բակում՝ «պայքարելով» ազատության ու արդարության համար.
    Էդ չի պայքարը. Էդ փողոցայինների ու նարկոմանների արարք էր, ի՞նչ պայքար. Միայն հազար ափսոս անմեղ զոհերին, որ էդ շակալի խաղերին զոհ գնացին.
  •  174 օր առաջ |  ջնջել (1) |  պատասխանել
     Սերժի շներին մի պատասխանեք գրել է:
    • Իսկական հայրենասեր հայուհի
      Դու շփոթում ես փողով ծախվողներին: Հայաստանում այսօր պայքարողներից և ոչ ոք փողով ոչինչ չի անում, այդպիսի մտքեր արտահայտում են միայն նրանք, ովքեր փողի համար ամեն ինչի պատրաստ են, և բոլորին իրենց արշինով են չափում,Հայաստանում մի կուսակցություն կա 118 տարեկան, որ 118 տարի է ծախվում է թուրքերին: Իսկ մենք պայքարում ենք մեր արժանապատիվ կյանքի համար, նաև քո հարազատների, եթե ունես Հայաստանում հարազատներ:

    Հարգելի հայուհի ,
    ստեղ իշխանության կողմնակիցների 99 տոկոսր Սերժի շներն են:
    Նրանք ազնիվ մարդիկ չեն:
    Հիմնականում կգբ-ի աշխատողներ են :Նրանց մեջ ազնիվ մարդիկ չկան:
    Սրանց պետք ա միայն եռկու բառով պատասխանել:
    Սերժի շներ ,ապա հաչեք:
    տես հիմա ոնց են ոռնոցները դնելու:
  •  170 օր առաջ |  ջնջել (3) |  պատասխանել
     Վրեժը գրել է:
    Այս գրությունը տպագրվել ու արտատպվել է մի շարք թերթերում ու
    սայթերում: խնդրվում եմ չհայհոյել , անվայել խոսքեր չասել,եթե
    կարող եք:Բարի եղեք գրելու ձեր տեսակետները, որոնք կարող են
    օգտակար լինել շատերի համար...
    ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈ՛ՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ
    ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈ՛ՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
    Հիմա քեզ Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցի են տանում: Քո ոտքը չեն գալիս, ինչպես Շուրիշկանում, այլ քեզ են տանում: Տանում են , որ բուժես, տանում են , որ լույս ու հավատ սփռես, քանզի շատացել է սուտը, մեղքը, անարդարությունը, ոճրագործությունը, ազգադավությունը, դավաճանությունը... Կրկին քո զորությանն են ապավինում, քանզի իրենք մեղավոր են ու անզոր:
    ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
    Մենք չորս հարյուր տարվա բարեկամներ ենք, հարազատներ ենք: Հավատա՛, որ ամբողջ կյանքում անկեղծ հավատացել եմ քեզ ու քո անունով միայն ճշմարիտն եմ խոսել: Դու մեր խորհրդատուն ես եղել, չարից ու վատից պաշտպանել ես մեզ, բուժել ես հիվանդություններից: Հիմա իմ սիրտը հարազատի պես դողում է քեզ համար, չլինի խաբեն քեզ, քո անունով սուտ երդվեն՝ իրենց աններելի մեղքերը քավելու համար:
    Ծնկաչոք համբուրում եմ քեզ, ուշադիր եղիր...
    Պապիս պապը պատմել է .- Երբ շահը հրաման տվեց անցեք՝ « հետևից սուր, առաջից ջուր...» , դու նրա մեջքին կապված ես եղել, այծի մորթուց պատրաստված ջուր չքաշող տիկի մեջ, հացի ու պանրի հետ: Նա պատմել է նաև, որ քո զորությամբ ու հոrդորանքով գոտեպնդվել , քաջացել ու տասնյակ հազարավոր հայեր ձեռք ձեռքի բռնած անցել են Արաքսը... «Արաքսն ելման...»
    Գաղթականներից շատերն են իմացել , որ դու իրենց հետ ես, ուստի չեն վախեցել արհավիրքներից, շահի ղոշունի անմարդկային հալածանքներից, ֆառաշների այրող մտրակներից, նրանք հավատացել են իրար, օգնել են իրար, սուտ չեն ասել, հավատարիմ են եղել, իրենց ունեցած հացը նշխարի պես կիսել են իրար մեջ, մինչև հասել են շահանիստ Իսֆահան քաղաքը:
    Շահ Աբբաս արքան հրաման է արձակել. « Գնացե'ք, շենացրեք Փերիա գավառը, դուք անկրոն եք, բայց մշակ ժողովուրդ եք, շինարար...»:
    Պապս լսել է իր պապից, պատմում էր, որ Փերիայում, մի գեղատեսիլ վայրում գյուղ շինեցին Շուրիշկան անունով, քեզ համար եկեղեցի կառուցեցին, ժամ պատարագ արին ու քեզ անվանեցին «ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ»:
    Մենք չորս հարյուր տարի շարունակ ապրեցինք միասին , Դու պաշտպանեցիր մեզ զուլումից, ձուլումից, դավադրություններից, դավանափոխությունից, դու մեզ հետ եղար մեր կյանքի լավ ու վատ օրերին, դու հավատ ներշնչեցիր մեզ գոյատևելու ու ապրելու, պահպանելու մեր լեզուն: Դու մեզ հորդորեցիր լինել ազնիվ, աշխատասեր, ճշտապահ, ճշտախոս օտար երկրում, օտար ազգի մեջ, որպեսզի նվաճենք նրանց հարգանքն ու համակրանքը : Դու մեր ռահվիրան եղար մինչև մեր վաթան վերադառնալու բաղձալի օրը:
    ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
    Դ‎ու էլ վերադարձար քո վերածնված հայրենիք, եկար լիուլի կատարած քեզ վրա դրված՝ ազգի բոլոր պարտականությունները: Եկար ու քո պատվավոր հանգիստը գտար Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում: Թե ինչե՞ր ես պատմել քո հասակակիցներին մատենադարանում, քո դեգերումների մասին, այդ միայն քեզ է հայտնի...
    Հիմա կրկին հիշել են քեզ ու Մուղնի են տանում: « Քո զորությանը մեռնեմ, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ»,- մշտապես ասում էր մայրս: Մենք քո զորությանը ապավինեցինք, որպեսզի պարսից շահերից ու խաներից պաշտպանվենք, որ օտար ազգի լծի դեմ պայքարելու ուժ ամբարենք: Հիմա մեր երկրին՝ Հայաստանին տիրացած հայալեզու խաներն ու իշխանները, ցանկանում են մեզ ստրկացնել, ֆեոդալիզմի դարը տանել, մեր ազատ, մարդավայել ապրելու իրավունքները ոտնակոխ անել, փականք դնել մեր լեզվի ու գրի ազատության վրա: Հիմա էլ ուզում են քեզ խաբել, ժողովրդից հեռացնել: Սրանց ոգին՝ ծույլ ու օտար, չի կարողանում հասկանալ, որ դու դարեր շարունակ ժողովրդի կողքին ես եղել և նրան այս ծանր պահին չես լքելու:
    Գիտենք, որ Դու էլ ես տառապում տեղեկատվության խավար զնդանում: Լույսի ու գիտության թշամիները մի քանի օր առաջ շղթայեցին քո մշակին, քո հոգևոր սպասավորներից մեկին՝ Մատենադարանի փոխտնօրենին:
    Ասա', հրամյի'ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել այս՝ լույսի ու ազնվության թշնամիների հետ:
    Տարիներ շարունակ կեղեքում ու հարստահարում են ազնիվ աշխատանքով ապրող ժողովրդին՝ քաղաքացուն, գյուղացուն, մտավորականին: Սրանք կշտում չունեն, քչով չեն բավարարվում: Դու գիտես, որ Հայաստանը հարուստ երկիր չէ, բայց իշխանավորները, «ազգային ժողովի» անդամները, Ղարաբաղի կռվում անտառների մեջ գեներալ ու հերոս դարձածները իրանի շահից քիչ հարստություն չեն դիզել: Սրանք Իսկական պատուհաս են դարձել ժողովրդի գլխին, ղարաբաղի պատերազմում զոհվածների հաղթանակն են մսխում: Արդարություն, ազնվություն, ազգասիրություն, հայրենասիրություն, մարդասիրություն հասկացողությունները խորթ բաներ են Երևանի նոր Սարդար խաների համար:
    Ասա', հրամայի'ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել սրանց հետ:
    Այս գազազած ավազակապետները, ժողովրդի հացը խլելով չեն բավարարվում, հիմա էլ ժողովրդի կյանքն են խլում: Քեզ հայտնի եղավ, թե ինչպիսի օրինախախտումներով պահեցին իրենց հանցավոր իշխանությունը և պահանջատեր ժողովրդի արյունը թափեցին իր հայրենքի ու իր քաղաքի՝ Մաշտոցի փողոցի վրա: Այսպիսի բան պարսից շահերն ու թուրքական սուլթաններն են արել մեր դեմ, սրբությունդ վկա է:
    Այս արնահեղությունը կազմակերպեցին, վերարտադրվելու ու կատարած ծանր հանցանքները պարտկելու նպատակով, որպեսզի լուրջ «փաստարկներ» ունենան , լեռան գետի պես վարարող շարժումը կանգնեցնելու համար: Ռեժիմի գեներալները, ստրատեգները, ազգային անվտանգության ծառայողները, խորհրդատու հոգեբանները, պետք էր որ մանրամասն քննարկումներ ու վերլուծություններ արած լինեին, իրենց կատարելիք օպերացիայի ու նրա անխուսափելի հետևանքների շուրջ: Հարդը և կրակը իրար կողքի անվտանգ չես պահի: Հազիվ թե այս պարզ դատողությունը դժվար հասկանալի լիներ գլխավոր հրամանատարի ու նրա գեներալիտետի համար: ...Նրանց պետք էր բախումը և դրա համար էլ հարյուր հազարավոր, մինչև հոգու խորքը վիրավորված մարդկանց «կարգ ու կանոն հասկացնելու համար», դեմ դիմաց հանեցին զինված ոստիկանությանը, բանակը և ժողովրդի մեջ խցկեցին իրենց արհեստավարժ սադրիչներին ու օլիգարխների սափրագլուխ զինյալներին :
    Շարժման ղեկավարները թերագնահատեցին բռնապետության դաժանության աստիճանը, միաժամանակ գերագնահատելով ուժայինների ժողովրդին մոտ կանգնած լինելու պատրանքը: Ամեն գնով պետք էր բացառվեր ռեժիմի նախապատրաստած ու նրան օդի պես անհրաժեշտ բախումը:
    Ռեժիմը ավելի հստակ աշխատեց՝ գլխատեց շարժումը և անկառավարելի դարձրեց այն: Հետագա քայլերը կատարվեցին ըստ իրենց նախագծած սցենարի...
    Երկրին տեր ու տիրական դարձաց արտոնյալ օլիգարխները ու նրանց հովանավորող կաշառակեր պետական չինովնիկները, իրենց շահերը վտանգի մեջ տեսնելով, բոլոր միջոցներով ցանկանում են կանգնեցնել համաժողովրդական շարժման ու, ազգային վերելքի բուռն ընթացքը: Իրավունքի ու ապրուստի համար պայքարը անթույլատրելի ու աններելի մեղք են համարում ու զնդանները լցրել են ամենահայրենասեր մարդկանցով, շարժման ղեկավարներով, պարզ քաղաքացիներով: Հրամայական դատավարություններ ու շինծու քրեական մեղադրանքներ են հարուցում քաղաքական բանտարկյալների դեմ: Ստալինիզմի ուրվականն է շրջում այսօր Հայաստանի գյուղերում ու քաղաքներում:
    Մեջլիսում իրենց գործին հարմար «օրենքներ» են հորինում ու հանձնում են իրենց տաշտակից սնվող դաժան ոստիկանապետներին՝ ի կատար ածելու դրանք:
    Իրենց շահերին են ծառայեցնում երկրի լրատվության բոլոր միջոցները: Հ1-ը, Վայ լուրը ստի ու կեղծիքի ծանր հրետանիով օրնիբուն ռմբակոծում է երկրի բնակչությանը...
    Տիեզերքում հարդ են գողանում, գիշերները երևում է հարդագողի ճանապարհը պարզ երկնքում, դու արի ու տես, սրբությունդ, օրը ցերեկով հյուսիսային պողոտան դարձրել են մարդագողի ճանապարհ: Քայլելն ու նստելը, կարդալն ու բարձրաձայն մտածելն էլ հանցաք է մեր օրերին, սրանք բռնակալ շահերից առաջ անցան: Սրանք կրակեցին մեր հայրենասիրության վրա, մեր իրար սիրելու զգացմունքների վրա, սրանք ատելություն են սփռում Հայաստանում, Ղարաբաղում, Սփյուռքը հեռացնում են Հայաստանից: Վտանգել են մեր ազգային համերաշխությունն ու անվտանգությունը:
    Ղարաբաղցիները մեր արյունակիցներն են ու բախտակիցները: Սրանք ղարաբաղցի աշխատավոր ժողովրդին էլ են հարստահարում, թալանում իրենց դրածոների ձեռքով: Անմեղ զոհերի արյունը դեռ չցորացած Երևանում, դեռ նրանց մահվան քառասուն օրը չլրացած, գլխավոր հանցագործին Ստեփանակերտում պարգևատրեցին Լուսավորչի մեդալով:
    «Դե ե'կ վարդապետ ու մի խենթանա»:
    Ղարաբաղի հանցախմբակը, որը Թրոյայի ձիու դերն է կատարում ազգային կյանքում, իր արարքով աղ լցրեց ազգին ցավ պատճառող բաց վերքի վրա՝ դրանով իսկ խորացնելով Հայաստանցի, Ղարաբաղցի անմիտ հակադրությունները:
    Սրբությունդ, դու տես, մեծ շեյթանի մտքով ինչպիսի դավադիր մտքեր է անցնում: Ուզում է օրենք անցկացնել, որ «ղարաբաղցիներն ու հայաստանցիները իրար դեմ խոսելու իրավուք չունենան»: Պարզից էլ պարզ է, որ մեծ շեյթանը ցանկանում է «օրենքով» խեղդել ժողովրդի ձայնը, Ղարաբաղի կլանի դեմ քննադատական խոսքը:
    Ասա՛, հրամայի՛ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել սրանց հետ:
    Իշխանությունը զավթողների ջրաղացին ջուր լցրեցին զառամյալ հարյուրքսանամյա «հեղափոխական » պոչով կուսակցությունն ու դեռ նոր քայլել սկսած անօրինաց երկրի կուսակցությունը: Քաղաքակիրթ աշխարհի բոլոր սկզբունքներին հակառակ, ընդդիմադիրների ձայները տոպրակեցին և քաղաքական իրենց բնորոշ շառլաթանությաբ հանձնեցին բռնապետությանը: Թվաբանության խառնաշփոթություն է: Իշխանությունները այդ ձայները գումարում են իրար, իսկ ժողովուրդը՝ հանում է ու իր ձայները հետ է պահանջում: Երեկ «դավաճան », այսօր երկրի անվտանգության քարտուղար: Դավաճանությունն էլ պետք է մարդավարի լինի: Տեսնես Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ինչպիսի՞ մեղք է սահմանում այս տիպի քաղաքական աճպարարների համար:
    Կեղծիքներով տարած իրենց հաղթանակը տոնելու են զինվորական շքերթով, հրասայլերով, օդային ուժով՝ իրենց չունեցած «պատիվը» բարձր պահելու համար: Ցուցադրել մի պետություն ու բանակ, որը ցուցարարները իբր «բռնի ուժով գրավելու» փորձ էին անում փայտերով ու քարերով, մեծ ամոթ է, բայց սրանք ամոթ չունեն...
    Սրբությունդ, դու միշտ հնազանդության, համերաշխության ու մեծահոգի լինելու խորհուրդ ես տվել մեզ... Ասա', ինչպես բարի լինել և հնազանդվել մարդկային արհամարհանքին ու նվաստացմանը: ժողովրդի ձայնը խլել , գողացել են և դեռ ապտակ էլ են հասցնում : Ասա սրբությունդ, ինչպես բարի լինել, երբ ծեծում ու ջարդում են ոչ թե՛ հարյուր մարդ, հազար մարդ, այլ հայրուր հազարավոր երկրի քաղաքացիներին, որոնց պահանջները պարզ, մարդկային իրավունքի, արդարության, աշխատանքի, առօրյա կյանքի, իրենց ընտանիքների ու երեխաների կյանքի ապահովության խնդիրներ են: Եթե այս բոլոր պահանջները անիրավացին են ու արժանի ջարդի՝ ապա, սրբությունդ, ինձ համարիր վերջին անուղղելի հեթանոսը: Եթե հարյուր հազարավոր մարդիք «սխալ» են, ուրեմն մի կարևոր բան ճիշտ է՝ այս իշխանությունը հակաժողովրդական ու հակաազգային է : Սրանք իրենց հոգիները ծախել են սատանային արծաթով ու ոսկով:
    Չարի դեմ բարի լինելը, անկասկած, սրբությունդ, դու չես ընդունի: Սրանք պետք է հեռանան:
    Պետության ծաղրանկար այս իշխանության զավեշտական արարողությունների գագաթնակետը լինելու է, այսպես կոչված, նախագահի երդման արարողությունը: Եթե այդ կեղծ ու ամոթալի արարողությունները սահմանափակվեին միայն իրենց գրած ու փոխած սահմանադրության վրա ձեռք դնելով, կարելի էր այն վերագրել նրանց հերթական կեղծարարությանն ու խեղկատակությանը, բայց արի ու տես, ավազակապետները Աստծոն էլ են խաբում, իրենց անազնիվ ձեռքը դնելով նաև ավետարանի վրա, իրենց գործընկեր, Էջմածնի սպասավորի ներկայությամբ ու մեղսակցությամբ:
    Վախենում եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ այս ազգադավերի մտքով չանցնի քեզ էլ մեղսակից դարձնեն: Ծնկաչոք աղաչում եմ, զգուշացիր դավադրությունից: Եթե պատահի դավադրություն կազմակերպեն, ու նա իր արնոտ ձեռքը քեզ մոտեցնի, չորացրո'ւ տեղն ու տեղը...
    ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
    Քո աչքի առաջ, Ազատության հրապարակում՝ ժողովուրդը դարձավ լիարժեք քաղաքացի, գիտակից իր քաղաքացիական իրավունքներին: Մեր նորածին քաղաքացին իմաստուն է, հզոր , անվախ ու անպարտելի: Գիտակից զանգվածը ցուցադրեց իր անմնացորդ սիվիլ քուրաժը և այլևս պատրաստ չէ ենթարկվելու այս բռնապետության անօրինություններին:
    ՈՒ Քանի դեռ սրանք կան,
    Հայաստանում չի լինելու՝ «...ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր...» :
    Նարեկ Դավթյան
    Ծնած ի Փերիայ
    03.04.2008
  •  170 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     lol գրել է:

    http://www.youtube.com/watch?v=GGLZj_KtjG4&feature=related

Վերջին լուրերը, Ապրիլ 19, 2008
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա)  նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Այսօրը Հայաստանի պատմությունում
Ձեր կարծիքը


  • Ներկայումս չկա ակտիվ հարցախույզ։
    Այցելեք քվեարկված հարցախույզների արխիվը



ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ

ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Armenian Genocide Museum-Institute

Ինչպե՞ս թողնել ծխելը

Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

Սույն կայքում հրատարակված նյութերը վերցված են բաց աղբյուրներից և պաշտպանված են հեղինակային իրավունքիով։ Արգելված է սույն կայքում հրատարակված նյութերի վերարտադրումը առանց իրական հեղինակի գրավոր թույլտվության։ Եթե ցանկանում եք հանել Ձեզ պատկանող նյութը, ապա ուղարկեք մեզ, պատկանելությունը վկայող փաստեր և տվյալ նութը անմիջապես կհանվի։ Բոլոր նյութերը հրատարակված են միայն ինֆորմացիոն նպատակով և մենք պատասխանատու չենք դրանց հավաստիության համար։
Debt Consolidation | Mobile Phones | Personal Loans | Free Advertising | Credit Counseling