
ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ

«Ցավալի է, բայց Հայաստանի իշխանություններն ամեն անգամ ապացուցում են, որ իրենց համար կա բարձրագույն մի ատյան՝ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ատյանները: Այն պահանջները որոնք այստեղ նրանց սեփական քաղաքացիները, սեփական ընդդիմախոսներն են ներկայացնում հայերենով, դրանք որպես կանոն որեւէ պատշաճ վերաբերմունքի չեն արժանանում: Մինչդեռ օտար լեզուներով գրված բանաձեւերի նկատմամբ առանձնակի ընդգծված վախ եւ հարգանք ունեն: Սա ես կարծում եմ, որ որեւէ անկախ երկրի իշխանության պատիվ չի բերում»,- «Ա1+»-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը՝ ներկայացնելով իր տեսակետը ԵԽԽՎ-ում երեկ ընդունված բանաձեւի վերաբերյալ:
Հիշենենք, որ ԵԽԽՎ-ն ըստ ընդունած բանաձեւի՝ դատապարտեց «բազմաթիվ անձանց, այդ թվում` ընդդիմության ավելի քան հարյուր համախոհների եւ խորհրդարանի երեք անդամների ձերբակալումը եւ շարունակվող կալանավորումն այնպիսի մեղադրանքների հիման վրա, որոնցից մի մասը առերեւույթ արհեստական են եւ պայմանավորված քաղաքական շարժառիթներով: Սա նշանակում է՝ իշխանությունների կողմից ընդդիմության փաստացի հետապնդում»:
Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ իշխանությունները չպետք է իրենց կեցվածքն այնպես համառ դարձնեին, որ հետագայում «դրանից դյուժն անգամ հրաժարվելը դառնար սեփական դեմքը կորցնելու խնդիր»: «Բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր իշխանության ուժը դրսեւորվում է սեփական սխալները եւ մեղքերը խոստովանելու մեջ: Ես կարծում եմ, որ իշխանություններն իրենց մեջ պետք է ուժ գտնեն ու նահանջեն այն կոշտ կեցվածքից, որը պայմանավորված է սեփական անսխալականության եւ պարզապես արարքները հիմնավորելու գայթակղությամբ»,- ավելացրեց Սաֆարյանը:
ՀԺԿ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանն էլ նշեց, որ դեռ մանրամասնորեն չի կարողացել ծանոթանալ բանաձեւի նրբությունների հետ:«Բայց բովանդակությունն ընդհանուր առմամբ ակնհայտ էր: Այնտեղ կար, համենայնդեպս ինձ համար, ոչ ցանկալի մի մեջբերում՝ «նրանք, ովքեր հանցագործություն չեն կատարել»: Մենք գիտենք, որ այս իշխանավորները շատ ճկուն են եւ սովոր են շրջանցել օրենքները: Այսինքն՝ նրանք չեն խոստովանելու, որ նրանք քաղբանտարկյալներ են, իսկ հակառակն ապացուցելու համար մեզնից մեծ ջանքեր են խլվելու. դու կարող ես մի բան ապացուցել մարդկանց, որոնք կամ ունակ են մի բան հասկանալու, կամ գոնե ցանկություն ունեն հասկանալու: Մեր իշխանությունները ոչ ցանկություն, ոչ էլ ունակություն ունեն հասկանալու»,- նշեց Ռուզան Խաչատրյանը:
«Հայաստան» հիմնադրամի նախագահ Մանուշակ Պետրոսյանի կարծիքով էլ՝ իշխանություններն այնքան խոհեմ կգտնվեն, որ իրենց պարտականությունները Եվրախորհրդի առաջ կկատարեն, եւ բոլոր քաղբանտարկյալները կազատվեն: «Համենայնդեպս, դա կատարվելու է մեր ժողովրդի պահանջի ֆոնին զուգահեռ: Եթե մենք լինենք պասիվ ու անտարբեր, ապա ինչպե՞ս պետք է ազատենք նրանց: Ես դրական եմ գնահատում բանաձեւն այն մասով, որ Եվրախորհուրդը պահանջում է ազատ արձակել քաղբնտարկյալներին, եւ բանաձեւոոմ շատ միանշանակորեն ասվում է, որ այդ պատականությունների կատարման համար ժամանակ է տրվում մինչեւ հունիսի սկիզբ»,- ավելացրեց տիկին Պետրոսյանը:
ԵՎՍ ՄԵԿ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում շարունակում են մեդալներ նվաճել Հայաստանի հավաքականի անդամները: Տղամարդկանցից առաջինը պայքարի մեջ մտավ 69 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը, որը, պոկում վարժությունում ...ՀՀԿ-ԱԿԱՆԸ ԿՄՐՑԻ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՀԵՏ
Ապրիլի 20-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում կկայանան համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Ինչպես հայտնեցին Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, թեկնածուները ...ԿԱՊԱՆՈՒՄ ՎԹԱՐԱՅԻՆ ՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՎԵԼ
Կապանի երկաթուղայինների 3-րդ նրբանցքի տների մերձակայքում հողը փլուզվել է։ Բնակիչները մտահոգված են, քանի որ փլուզման չափերը օրեցօր մեծանում են, նույնիսկ որոշ հեռավորության վրա ճեղքեր են նկատվում։ Տարիներ ...9 ՏՂԱՄԱՐԴ ԵՎ 6 ԿԻՆ
Ապրիլի 20-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկելիք շախմատի Եվրոպայի 9-րդ անհատական առաջնությանը կմասնակցեն Հայաստանի միանգամից 15 ներկայացուցիչներ:
Տղամարդկանց պայքարում հանդես կգան գրոսմայստերներ ...ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՑ
18Մայիսի 1-ից գազի գնի թանկացումը դժգոհություններ է առաջացրել Արմավիրում: Երիտասարդները հատկապես նշում են աշխատատեղերի բացակայության խնդիրը: «Ոչ մի գումար չենք կարողանում հայթայթել, աշխատատեղ չկա, ինչպես ...ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԵՏ
Նորանշանակ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր երկօրյա այցով կմեկնի Ստեփանակերտ, որտեղ հանդիպումներ կունենա Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի ...«ԱՐՑԱԽՆ Է ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԴԵՊԸ»
«Կոսովոյի անկախությունը ամերիկյան ծրագիր էր». նման գնահատականի արժանացավ Կոսովի անկախության միակողմանի ճանաչումը ԵԽԽՎ պատվիրակներից շատերի կողմից Ստրասբուրգում կազմակերպված քննարկման ժամանակ:
Այս ...ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՆԵՐԸ ԿԻՋՆԵՆ
Օգոստոսի վերջին սեպտեմբերի սկզբին հեռահաղորդակցման ոլորտում կունենանք բջջային 3-րդ օպերատոր: Մրցույթը կանցկացվի մայիսին, որի համար արդեն իսկ ձեւավորվել է համապատասխան հանձնաժողով:
Ինչպես «Ա1+»-ին ...ԲԱՆԱՁԵՎԸ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԿԴԱՌՆԱ ՈՒՂԵԳԻ՞Ծ
1
ԵԽԽՎ նստաշրջանում ընդունված բանաձեւը հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը համարում է մի փաստաթուղթ, որը. «Կոալիցիոն համաձայնագրի հետ միասին գծագրում է մոտագա ժամանակների ...ԲԱՆԱՁԵՒ ԹԻՎ 1609 (2008)
Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը Հայաստանում
Նախնական տարբերակ
1. 2008 թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Չնայած որ դրանք “անցկացվեցին հիմնականում Եվրոպայի ...ՀԵԾԱՆՎԱԱՐՇԱՎ` ՀԱՆՈՒՆ ԹԵՂՈՒՏԻ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երիտասարդ բնապահպան-ակտիվիստների մի խումբ տարբեր միջոցառումներ է կազմակերպում, որոնց հիմքում ընկած է Թեղուտի անտառի պաշտպանությունը: Ապրիլի 20-ին ժամը 12-ին այդ խումբը պատրաստվում է ...ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ԿՓՈԽԵ՞Ն
Այսօր ԱԺ Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանին եւ Արամ Սաֆարյանին 3 կալանավորված պատգամավորների խափանման միջոցը փոխելու ...«ՊԱՏՎԻ ՀԱՐՑ Է»
Մշակույթի, գիտության եւ կրթության հանձնաժողովի` Մշակութային ժառանգության ենթահանձնաժողովի զեկուցող Էդվարդ Օ՛ Հարան վստահեցրել է, թե մինչեւ այս տարվա վերջ հնարավորություն կտրվի իրեն այցելելու Նախիջեւան ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ԳԱՌՆԻՈՒՄ
Ապրիլի 18-ին ժամը 08.13 րոպեին Գառնի գյուղից 14 կմ դեպի արեւելք տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում, որը գտնվում է Խոսրովի արգելանոցի մոտ, կազմել է 4 բալ: ...«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում երեխաների համար իսկական տոն էր: Տեղի ունեցավ «Հայկական հեքիաթները երեխաների աչքերով» նկարների ցուցահանդեսի բացումը: Նկարների հեղինակաները ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՀԻՆ ՆԱԽԱՐՆԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօր ստորագրած հրամանագրերով Հարություն Քուշքյանը նշանակվել է ՀՀ առող֊ջա֊պա֊հության նախարար, Արամ Հարությունյանը` ՀՀ բնա֊պահ֊պանության նախարար, Աղվան Վարդանյանը` ՀՀ աշխա֊տանքի ...ՓՉԱՑՆՈՒՄ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
Այսօր հուշարձանների պահպանության միջազգային օրն է, սակայն Շիրակի մարզում հուշարձանների պահպանության առումով ուրախանալու առիթ չկա: Շիրակի մարզում այս իրավիճակն է: Այստեղ կա 2400-ից ավելի հուշարձան: Օդի ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԿԱՆԱՆՑ ՆԱՄԱԿԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ գլխավոր դատախազության մոտ այսօր քաղբանտարկյաների կանայք նորից բողոքի ակցիայի էին դուրս եկել: Նրանք դատախազության մոտ անցկացրած ապրիլի 7-ի ակցիայից հետո որոշել էին ոչ թե հենց շենքի ...ՆՈՐ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ ՉԵ՞Ն ԵՂԵԼ
Գների թանկացումները բերում են հասարակության նոր դժգոհություններ: «Լիլիթ» խանութի վաճառող Սուրենը պատմում է, որ իր հաճախորդները ամեն առավոտ առեւտուր անելիս բարեւի փոխարեն արդեն հարցնում են. «Հիմա ինչի՞ ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ԱՊՐԱՆՔԸ ՉԵՆ ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄ
«Պարես-Արմենիա» ՍՊԸ-ն հաղորդագրություն է տարածել, համաձայն որի` ընկերության կողմից ներկրած «Ֆիլիպ Մորիս Ինտերնեշնլ» ծխախոտատեսակները չի թույլատրվում մաքսամաքրել եւ ներմուծել երկիր: Ապրանքը դեռեւս գտնվում ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ՞
3Վաղը, ապրիլի 19-ին ժամը 15-ին Երեւանի մանկական զբոսայգում, Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ տեղի կունենա հանրահավաք: Հանրահավաքին հրավիրված են մասնակցելու հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ ...ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ
«Ցավալի է, բայց Հայաստանի իշխանություններն ամեն անգամ ապացուցում են, որ իրենց համար կա բարձրագույն մի ատյան՝ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ատյանները: Այն պահանջները որոնք այստեղ նրանց սեփական քաղաքացիները, ...ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԻՆՔՆԱԲՈՒԽ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱՅԱՑԱՎ
7Հրազդանի Վանատուր գյուղում ի պաշտպանություն Սասուն Միքայելյանի եւ մյուս ազատազրկված ազատամարտիկների հացադուլ հայտարարած հաշմանդամ Արշավիր Բոզինյանի եւ անհայտ կորած ազատամարտիկի կին Ժաննա Ներսիսյանին ...71 ԱՆՁ` ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ
Քաղաքացիներ Վ.Ղազարյանին եւ Մ.Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու համար, նրանց ...ՄԱԿ-Ը, ԵԱՀԿ-Ն ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ՉՈՒՆԵ՞Ն
ՀՀ գլխավոր դատախազությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որ ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն չեն կարող համապատասխան մասնագետներ տրամադրել` սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան ...
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ ԷՐ ՏՎԵԼ
«ԿՌՎԻ ԵՆ ԲՌՆՎԵԼ ՆԿԱՐՆԵՐԻ ՀԵՏ»
ՄԻՋԱԴԵՊ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
ՊԱՍՏԱՌՆԵՐԻ «ՋԱՐԴԸ» ԿՐԿՆՎԵՑ
«ԴԱԺԱՆԱԲԱՐ ԾԵԾՎԵԼ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ»
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ ԱՅԼԵՒՍ ՉԻ ԼԻՆԻ ՆԱԽԱՐԱՐ

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԱՊԱՑՈՒՅՑ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՍԿՈՒՅՆԵՎԵԹ»

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՐԹԵՒԵԿՈՒԹՅԱ՞ՆԸ

ՍԵՎԱՆԸ ՄԱՅՐՈՒՂԻ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ
ՀԱՅՏՆԻ Է ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

ՆԱ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԱՐԴ ԷՐ

ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՑ

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՐԿՈՒ ՀԱՐՑ
ԿԱՐԵՎՈՐ ՆԻՍՏ

- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

