
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ
Քաղբանտարկյալների կանայք ու մտերիմներն այս անգամ հավաքվել էին Գերմանիայի դեսպանատան մոտ՝ ներկայացնելու իրենց բողոքը: Մինչ բողոքի ակցիայի սկսվելը դեսպանատան մի կողմում արդեն հավաքվել էին ոստիկանության աշխատակիցները, մյուս կողմում՝ կանայք: Այսօր, ի դեպ, ոստիկանների թիվն անհամեմատ մեծ էր, եւ կանայք նույնիսկ կատակում էին, որ իրենցից յուրաքանչյուրին բաժին է ընկնում մեկ ոստիկան:
Կանայք շնորհավորեցին ոստիկաններին իրենց մասնագիտական տոնի առթիվ ու խորհուրդ տվեցին միանալ ժողովրդին: Ակցիայի մասնակիցներն այսօր եւս եկել էին «Պահանջում ենք արդարություն», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ողբա Հայաստան, քաջերդ զնդաններում են», «Իմ ամուսինը քաղբանտարկյալ է» ցուցապաստառներով եւ քաղբանտարկյալների նկարներով: Նրանք շուրջ մեկ ժամ կանգնեցին դեսպանատան առջեւ սկզբում լուռ, իսկ ապա սկսեցին վանկարկել «Ազատություն», «Ազատ, անկախ Հայաստան»: Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը նշեց, որ «քանի որ ԵԽԽՎ պագամավորները եւս շատ դժգոհ են Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից, հիմա իրենք այստեղ կանգնել են, որ նրանց ուժ տան:
Այս ընթացքում դեսպանատնից պարբերաբար աշխատակիցներ էին դուրս ու ներս անում, նայում հավաքվածներին ու անտարբեր մտնում ներս: Դեսպանատան պատուհանները երբեմն-երբեմն բացվում էին, մարդիկ մի պահ ծիկրակում էին ու երբ տեսնում, որ իրենց նկատում են, անմիջապես ետ էին փախչում: Մի կին լուսամուտից նույնիսկ փորձեց արագ տեսանկարահանել հավաքվածներին: Մեկ ուրիշ կին էլ, պարբերաբար բացել-փակելով դեսպանատան անթափանց պատուհանները, վերջապես հարմար մի պահի ձեռքի շարժումով իր համաձայնությունը ցուցադրեց հավաքվածներին:
Դեսպանատան աշխատակիցներից մեկը մեզ ասաց, որ, ճիշտ է, հավաքվածները չեն տեսնում, բայց դեսպանատան անթափանց պատուհանների մոտ այս պահին մեծ քանակությամբ աշխատակիցներ են հավաքվել ու հետեւում են ակցիային: Նույն հետաքրքրությամբ ակցիային էին հետեւում հարակից շենքերի բնակիչներն ու խանութների աշխատակիցները: Կողքից անցնող մեքենաները մի պահ դանդաղեցնում էին ընթացքը, մի քանի րոպե նայում, հարց ու փարձ անում կանգնածներին եւ նորից շարունակում ընթացքը:
Ակցիային՝ իբրեւ աջակիցներ՝ ներկա էին նաեւ «Պահպանողական» կուսակցությունից Թաթուլ Մկրտչյանը, լրագրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը: Ըստ նրա, այս ակցիաները պետք է շարունակություն ունենան, որ անընդհատ որոշակի ճնշման տակ պահեն միջազգային հանրությանը: «Փորձը ցույց է տալիս, որ նրանք էլ որոշակի կաղապարված վիճակում են եւ դրա համար պետք է շարունակենք նույն տեմպերով, մինչեւ հասնենք մեր ցանկալի նպատակին»,- «Ա1+»-ին ասաց Պասկեւիչյանը՝ ավելացնելով, որ իր համար կարեւորն այն է, որ պայքարը չթուլանա եւ ամեն վայրկյան չսպասեն, թե «այ, Գերմանիայի դեսպանատան մոտ ակցիա արեցինք ու հիմա տեսնենք` ի՞նչ արձագանք կլինի»: «Արձագանքը հաճախ շատ ընդհանրացված է լինում, քանի որ արձագանք տվողն ուզում է տեսնել, թե այս մարդիկ որքանո՞վ են վճռական, թե մեկ-երկու անգամ եկան կանգնեցին ու գնացին: Մեր խնդիրը պետք է լինի, որ արձագանքների չսպասելով չթուլացնենք պայքարը»,- նշեց Պասկեւիչյանը:
Ակցիայի ավարտին ոստիկանները կանանցից տեղեկացան, թե հաջորդ ակցիան երբ եւ որտեղ է լինելու, որպեսզի իրենք էլ գան ու մասնակցեն ակցիային:
Քննարկում
Errord Hanrapetuthyun գրել է:
Տիպիկ հհշակա գործելոոճ Ա+1-ում:
Մեջտեղ են գցում մի ՍՈՒՏ հետո այն տարբեր ձևերով հոլովում այնքան, մինչև մարդկանց ականջները սովորի այդ ստերին:
Հայաստանում քաղ բանտարկյալներ չկան:
Հայաստանում Ձերբակալված են քաղաքացիական պատերացմ հրահրելու և հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ ձերբակալված կասկածյալներ:
Սովորեք գոնե երբեմն ճիշտ բաներ ասել
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՐԹԵՒԵԿՈՒԹՅԱ՞ՆԸ
12ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը Հեղինակ` Թոմաս Համմարբերգ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Երեւան, մարտի 12-ից 15-ը, 2008թ. 1. Ներածություն Հայաստանի Հանրապետության կառավարության ...ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵՍԱՆՏԸ ԿԱԶԱՆՈՒՄ
Խոտի հոկեյը Հայաստանում շատ քչերին հայտնի մարզաձեւ է, սակայն ԽՍՀՄ օրոք Հրազդանի համանուն թիմը մեծ հաջողությամբ հանդես էր գալիս ԽՍՀՄ առաջնությանը: Այս թիմում իրենց կարիերան սկսած մի քանի մարզիկներ այսօր ...ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՊԱԿԱՍԻ ԽՆԴԻՐ ՉԿԱ
Սյունիքում այս տարի նախատեսվում է կատարել 6800 հեկտար գարնանացան։ Նախորդ տարվա համեմատ 2000 հեկտարով ավելին։Մարզում հացահատիկային ցանքատարածությունները գնալով ընդլայնվում են, ինչը գյուղատնտեսները կապում ...ՄԵԿՆԱՐԿԸ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ
Իտալիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որտեղ հանդես են գալիս նաեւ Հայաստանի հավաքականները: Առաջինը պայքարի մեջ են մտել կանայք: 48կգ քաշային կարգում Հայաստանը ...ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ԼՍԵԼ
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մինչ իշխանությունները փորձում են հասարակությունում առկա «անվստահության պատը» քանդելու ձեւեր գտնել, տեղական իշխանիկները հրահանգված կամ ինքնագործունեությամբ խորացնում են անվստահությունը: ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՈԾԿԵ՞Լ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Փաստն այն է, որ Լեւոն Գուլյանը տարվել է ոստիկանական բաժանմունք եւ այնտեղից դուրս է եկել նրա դիակը: Անկախ պաշտոնական վարկածից` ես դա գնահատում եմ որպես սպանություն ոստիկանությունում»,- ...ԴԵՎԻՍԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը մտահոգված է նրանով, ինչ տեղի ունեցավ Հայաստանում նախագահի ընտրություններից հետո: Այսօր էլ նրան մտահոգում է մեր երկրում խոսքի ազատության, ...ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐՈՂՆԵՐԸ ՇԱՏ ՉԵՆ
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 080-080-804 թեժ գծի հեռախոսահամարով անվճար իրավական օգնություն ստանալու համար ստացվել է 20 եւ ավելի զանգ:
Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց «Թեժ գծի» ներկայացուցիչ Անի Ներսիսյանը, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է»
Հայաստանի դեմոկրատական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույցը, որը պատրաստել են ֆրանսիացի պատգամավոր, «Եվրոպական Ժողովրդական կուսակցություն» խմբակցության անդամ Ջորջ Կոլումբիերը եւ բրիտանացի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ
7
Այսօր Սերժ Սարգսյանը ոստիկանության օրվա առթիվ ուղերձ է հղել. որում մա սնավորապես ասված է . «Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, ինչպես նա& հասարակական կար֊գի պաշտպանության հարցերում Հայաստանի ոստիկանությունն ...ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՈՒՉ
Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել պահեստազորի գեներալ-գնդապետ Միխայիլ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապե֊տության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ նշանա֊կելու մասին՝ կնքելով պայմանագիր երեք տարի ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ
1Քաղբանտարկյալների կանայք ու մտերիմներն այս անգամ հավաքվել էին Գերմանիայի դեսպանատան մոտ՝ ներկայացնելու իրենց բողոքը: Մինչ բողոքի ակցիայի սկսվելը դեսպանատան մի կողմում արդեն հավաքվել էին ոստիկանության ...ՊՐԵՍԿՈՏԸ ՀԱՎԱՏԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ԿԼԻՆԵՆ ԲՈԼՈՐ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցի համահեղինակ Ջոն Պրեսկոտը համարում է, որ վաղը ԵԽԽՎ-ում կայանալիք քննարկումը տալու է շատ հարցերի պատասխաններ: Ու ...ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՁԱՅՆԻՑ
3Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում այսօր պետք է տեղի ունենար երիտասարդական ֆորում, որի ժամանակ քննարկվելու էին երիտասարդների այսօրվա անելիքները, Հայաստանում առկա խնդիրները: Մասնակից բոլոր երկտասարդներին ...ՎԵՆԵՏԻԿՑԻՆԵՐԻՆ ՀԱՄՈԶԵՑԻՆ
ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Սիմոնա Գրանատա-Մենգինը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներ Դենիս Պետիտն ու Նիլ Ջարմանն առաջարկել էին «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը լրամշակել ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԻՄԻ՞ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ
Իշխանությունն ու ընդդիմությունը Եվրոպայի խորհրդում Հայաստանը բարենպաստ ներկայացնելու տարբեր եղանակներ են ընտրել:
«Պաշտոնական Հայաստանը փորձում էր Եվրախորհրդում անցկացնել «բարենպաստ» մի բանաձեւ, որը ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՆ
Այսօր մարդկանց հետապնդման հիմնական պատճառը` Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի անդամ, ներկայացուցիչ, վստահված անձ լինելն է կամ ցանկացած առնչությունը առաջին նախագահի հետ: Այսպես են կարծում ձերբակալված անձանց փաստաբանները, ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԵԿ ՈՒ ԿԵՍ ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵՑԻՆ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հրազդանի Վանատուր գյուղի բնակիչները ՀՀ իշխանություններին մեկ ու կես օր ժամանակ են տալիս իրենց պահանջը կատարելու` մարտի 1-դեպքերի կապակցությամբ ձերբակալված Սասուն Միքայելյանին եւ մյուս ...ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ
1Այսօր «Եվրոպական ժողովրդական կուսակցություն-Քրիստոնեա-դեմոկրատներ» խմբակցության նիստի ժամանակ, երբ քննարկվում էր Հայաստանի դեմոկրատական հաստատությունների գործունեության մասին զեկույցը, ադրբեջանցի պատվիրակը ...«ԳԱԼԱ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵԹԵՐԱԶՐԿԵՑԻՆ
Այսօր ժամը 14։00-ի սահմաններում ԳԱԼԱ հեռուստաընկերություն ներկայացան ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները՝ ի կատար ածելու ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.04.2008թ-ի վճիռը, որը անփոփոխ էր թողել ...ՊԱՀՊԱՆԵԼ ԵՆ ՊՈՐՏՖԵԼՆԵՐԸ
Սերժ Սարգսյանի այսօր ստորագրած հրամանագրերով Գեւորգ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ նշանակվել է ՀՀ ար֊դարա֊դա֊տության նախարար, Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, Դավիթ ԼՈՔՅԱՆԸ` ՀՀ գյու֊ղա֊տնտե֊֊սու֊թյան ...ԼՈՒՐՋ ՎՆԱՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ
4
«Մարտի սկզին տեղի ունեցած դեպքերը լուրջ վնաս հասցրեցին Հայաստանի միջազգային հեղինակությանը»,-այսօր հայտարարել է Եվրոպայի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը:
Այսօր երեկոյան Ստրասբուրգում Թերի Դեւիսը առանձին ...
ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՍԵՆՅԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
100-ԻՑ ԴՈՒՐՍ
ՍԼՈՎԵՆԻԱՅՈՒՄ ԸՆԴԴԵՄ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ
ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈ՞ՒՆ
«ԲԱ ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆ»
ԾԵԾ ՈՒ ՋԱՐԴ՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՉՃԱՆԱՉԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՆՈՐԸՆՏԻՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ Չ՞Ի ԾԱՌԱՅԵԼ

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ ԱՅԼԵՒՍ ՉԻ ԼԻՆԻ ՆԱԽԱՐԱՐ

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՐԹԵՒԵԿՈՒԹՅԱ՞ՆԸ

ՄԱՐՏԻ 1-ԻՑ 40 ՕՐ ՀԵՏՈ

ՍԵՎԱՆԸ ՄԱՅՐՈՒՂԻ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ
ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԶԳՈՒՇՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

ՀԱՅՏՆԻ Է ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ

- 1879 Մոսկվայում մահացավ հայտնի հրապարակախոս «Հյուսիսափայլի» խմբագիր Ստեփանոս Նազարյանցը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Տեղեկատու» օրաթերթը՝ առաջին խորհրդային թերթը հայերեն:
- 1923 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է Խորհրդային Հայաստանի պետկինո (Հետագայում Հայկինո) ստեղծելու մասին:
- 1953 Երևանում մահացավ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1958 Մահացավ երգահան Վաղարշակ Սրվանձտյանը:
- 1959 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի սեսիան հաստատում է օրենք «Կյանքի հետ դպրոցի կապի ամրապնդման և ՀԽՍՀ-ում ժողովրդական կրթության սիստեմի հետագա զարգացման մասին»:
- 1984 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց բանաձև (թիվ 247) և պահանջեց կառավարությունից 1985թ. ապրիլի 24-ը հայտարարել «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր»:
- 1984 Մարդկանց մշտական միջազգային տրիբունալը ճանաչեց հայերի ցեղասպանությունը:
- 1998 Փարիզի Սորբոն համալսարանում տեղի ունեցավ հայերի ցեղասպանության նվիրված միջազգային սեմինար: Այն կազմակերպվել էր ՀՅԴ-ի Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի կողմից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հովանավորությամբ:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

