
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է»

Հայաստանի դեմոկրատական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույցը, որը պատրաստել են ֆրանսիացի պատգամավոր, «Եվրոպական Ժողովրդական կուսակցություն» խմբակցության անդամ Ջորջ Կոլումբիերը եւ բրիտանացի պատգամավոր, Սոցիալիստների խմբի անդամ Ջոն Պրեսկոտը, վաղն առավոտյան քննարկվի ԵԽԽՎ նիստի ընթացքում:
Մոտ 30 էջանոց զեկույցը անդրադառնում է Հայաստանի ընտրական գործընթացին, քաղաքական համակարգին, ԶԼՄ-ների բազմակարծությանը, խոսքի ազատությանը, հայտարարված 20-օրյա արտակարգ դրությանը եւ զանգվածային ձերբակալություններին, հանրահավաքների, երթերի, ցույցերի մասին օրենքում արված փոփոխություններին: Իսկ վերջին հատվածում եզրակացություններ են եւ առաջարկներ:
Զեկույցի նախաբանում ասվում է, որ գուցեեւ փետրվարի 19-ի ընտրություններին հետեւած մարտիմեկյան դեպքերը անսպասելի էին, սակայն Մոնիտորինգի կոմիտեն կարծում է, որ այդ ճգնաժամի պատճառները խորապես կապված են երկրի առանցքային կառույցների ոչ նորմալ գերծունեւության հետ, ներառյալ խորհրդարանի եւ դատարանների, որոնք չկարողացան գործել ժողովրդավարական չափանիշներին եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբուքներին համաձայն:
Զեկույցի հեղինակները առաջին` առաջարկում են անցկացնել անկախ հետաքննություն` անհապաղ իրականացնել անկախ, թափանացիկ եւ վստահելի հետաքննություն մարտի մեկին տեղի ունեցած դեպքերի առիթով, ինչպես նաեւ այն պատճառների, որոնք հանգեցրեցին այդ ամենին` ներառյալ ոստիկանության կողմից ենթադրյալ անհամաչափ ուժի կիրառումը:
Երկրորդ` մարդիկ, ովքեր ձերբակալվել են վերջին իրադարձությունների հետ կապված եւ որոնց ենթադրաբար ներկայացված են մեղադրանքներ կեղծ ու քաղաքական դրդապատճառներով, պետք է ազատ արձակվեն:
Երրորդ` զեկույցի հեղինակները պահանջում են վերանայել «Երթերի, ցույցերի եւ հավաքների մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները:
Ըստ հեղինակների` քանի դեռ այս պահանջները կատարված չեն եւ չի սկսվել երկխոսություն քաղաքական ուժերի միջեւ, ապա կասկածի տակ կդրվի Հայաստանի` ԵԽ անդամ լինելը: Կոմիտեի կարծիքով, այդ դեպքում ԵԽԽՎ-ն ամառային նստաշրջանում արդեն պիտի քննարկի Հայաստանի պատվիարակությանը ձայնից զրկելու հարցը:
Վաղը ներկայացվելիք զեկույցի նախնական տեքստում կարդում ենք մասնավորապես`
«Չնայած 2008թ. փետրվարի 19-ին նախագահական ընտրությունները հիմնականում «համարվել են ԵԽԽՎ չափանիշներին համապատասխան», ԵԽԽՎ-ի ժամանակավոր հանձնաժողովը, որը դիտարկել է հայաստանյան ընտրությունները, գրանցել է մի շարք բռնության դեպքեր եւ բացթողումներ, որոնցից ամենակարեւորն են. բոլոր թեկնածուների համար նախընտրական արշավի անհավասար պայմանները, ընտրությունների թափանցիկության բացակայությունը: Հանձնաժողովը նկատել է նաեւ մի շարք ընտրակեղծիքների դեպքեր:
ԵԽԽՎ-ն մտահոգված է, որ դիտարկված բացթողումները եւ բռնության դեպքերը ոչնչով չեն նպաստել վերականգնելու առկա հասարակական անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: Բացի այդ, Հայաստանի ժողովուրդը կասկածի տակ է առնում ընտրությունների արդյունքի լեգիտիմությունը: Հենց հասարակական վստահության բացակայությունն էլ հանգեցրեց խաղաղ ցույցերի, որոնք սկսեցին ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո եւ որոնց իշխանությունները սկզբնական շրջանում համբերատար էին վերաբերվում:
ԵԽԽՎ-ն ցավում է ոստիկանների եւ ցուցարարների բախումների եւ բռնության ուժգնացման համար մարտի 1-ին, որի արդյուքնում զոհվեցին ութ մարդ եւ 100-ավորները վիրավորվեցին: Մարտիմեկյան ողբերգական դեպքերի ստույգ պատճառները, ինչպես նաեւ իշխանությունների` դրան լուծում տալու ջանքերը, ներառյալ Երեւանում հայտարարված արտակարգ իրավիճակը մարտի 1-20-ը, ոստիկանության կողմից անհամարժեք ուժի գործադրումը խիստ տարակարծություն առաջացնող հարցեր են, որոնք պահանջում են անկախ հետաքննություն:
ԵԽԽՎ-ն դատապարտում է բազմաթիվ անձանց շարունակվող ձերբակալությունները, այդ թվում 100-ից ավելի ընդդիմության աջակիցների եւ երեք խորհրդարանականների, քանի որ ձերբակալությունները հիմք են տալիս մտածել, որ այդ ամենը կատարվել է քաղաքական հողի վրա: Դա վկայում է այն մասին, որ իշխանությունները դե ֆակտո խստագույն միջոցներ են կիրառում ընդդիմության դեմ: Հայաստանի ԱԺ առայժմ չի կատարում իր կարեւոր ֆունկցիան, որպես քաղաքական դեբատների ֆորում եւ տարբեր քաղաքական ուժերի միջեւ հանդիսացող փոխզիջում: Այդ պատճառով է, որ ընդիմությունը մարդկանց հանրահավաքներ է կազմակերպում փողոցում` ժողովրդին իր խոսքը հասցնելու համար: Առաջնորդվելով «հաղթողը ստանում է ամեն ինչ» սկզբունքով` ներկայիս քաղաքական համակարգը արգելել է Հայաստանի ընդդիմությանը որեւէ մասնակցություն ունենալ քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացներին եւ երկրի կառավարմանը: Թերի ընտրական գործընթացների արդյունքում երկրի քաղաքական սպեկտորի մի մասը ներկայացված չէ ԱԺ-ում: Հասարակության անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ պայմանավորված է նաեւ նրանով, որ ընտրական ղեկավարությունը անաչառ չէ, եւ բազմաթիվ բողոքներ կապված ընտրությունների թափանցիկության, քվեաթերթիկների հաշվարկի հետ մնացել են անպատասխան: Իշխանությունների վերահսկողությունը ԶԼՄ-ների նկատմամբ, ինչպես նաեւ անկախ եւ բազմակարծիք հանրային հեռուստաընկերության բացակայությունը էլ ավելի է խորացնում հասարակության անվստահությունը քաղաքական համակարգի հանդեպ; Ատակարգ իրավիճակի ավատարից մի քանի օր առաջ մարտի 17-ին ՀՀ կառավարության առաջարկով ԱԺ-ն հրավիրեց արտահերթ նիստ, որտեղ առանց առարկությունների ընդունեց մի շարք փոփոխություններ «Ցույցեր, հավաքներ, հանրահավաքներ անցկացնելու մասին» ՀՀ օրենքում, որով զգալիորեն սահմանափակվում է հասարակության` հանրահավաքների իրավունքը, ինչպես նաեւ արգելվում են քաղաքական ցույցերը:
Այդ փոփոխությունները հակասում են Եվրոպական չափանիշներին, որոնց մասին նշվում է մարդկանց իրավունքների մասին եվրոպական կոնցվեցիայի 11-րդ հոդվածում եւ կասկածի տակ են առնում Հայաստանի պարտավորությունները որպես ԵԽ անդամ երկիր: Վենետիկյան հանձնաժողովը եւ ԵԱՀԿ /ԺՄԻԳ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում համարել են փոփոխություններն անընդունելի: Պետք է երաշխավորել ՀՌԱԿ-ի եւ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անկախությունը: Բացի այդ, նշված կառույցների անդամները պետք է իրականում ներկայացնեն հայ ժողովրդի շահերը: Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԽ-ի փորձագետների խորհուրդները եւ առաջարկները պետք է հաշվի առնվեն ՀՀ իշխանությունների կողմից: ԵԽԽՎ-ն նորից կրկնում է, որ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն ապահովելու հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի անկախությունը եւ բազմակարծությունը ամեն օր:
Հարկային մարմինների կողմից` ընդդիմադիր էլեկտրոնային եւ տպագիր մամուլի ստուգումները պետք է դադարեցվեն: Անհիմն ձերբակալումները, ինչպես նաեւ վատ վերաբերմունքը ձերբակալվածների հանդեպ, հատկապես ոստիկանության բաժիններում, պետք է դադարեցվեն: Եվ օրենքում, եւ գործնականում պետք է մտցվեն երաշխիքներ, որոնցով հասարակությունը կարող է վերահսկել ոստիկանությանը:
ՀՌԱԿ-ի կազմը, ինչպես նաեւ նրա քաղաքականապես կախյալ լինելը խոչընդոտում են բազմակարծությանը: Հետընտրական շրջանում ԶԼՄ-ները լուսաբանում են իշխանավորների կարծիքները` միաժամանակ անտեսելով ժողովրդի մտահոգությունները նախագահական ընտրությունների անցկացման առնչությամբ: Հատկապես մտահոգիչ են հարկային մարմինների ստուգումները ընդդիմադիր ԶԼՄ-ներում: Օրինակ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը, որը հարկային ստուգումներից հետո տուգանվել է 25 միլիոն դրամ(58 հազար եվրո): Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հեռուստաընկերությունը աջակցություն է հայտարարել Լեւոն Տեր-Պետրոսյանի 2007թ. սեպտեմբերին: Բացի այդ, հարկային մարմինները ստուգումներ են անցկացրել 4 ընդդիմադիր օրաթերթերում` «Չորրորդ իշխանություն», «Ժամանակ Երեւան», «Հայկական ժամանակ» եւ «Առավոտ»:
Զեկույցն անմբողջությամբ ` մեր անգլերեն կայքում:
Կարինե Ասատրյան
Ստրասբուրգ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՐԹԵՒԵԿՈՒԹՅԱ՞ՆԸ
12ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը Հեղինակ` Թոմաս Համմարբերգ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Երեւան, մարտի 12-ից 15-ը, 2008թ. 1. Ներածություն Հայաստանի Հանրապետության կառավարության ...ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵՍԱՆՏԸ ԿԱԶԱՆՈՒՄ
Խոտի հոկեյը Հայաստանում շատ քչերին հայտնի մարզաձեւ է, սակայն ԽՍՀՄ օրոք Հրազդանի համանուն թիմը մեծ հաջողությամբ հանդես էր գալիս ԽՍՀՄ առաջնությանը: Այս թիմում իրենց կարիերան սկսած մի քանի մարզիկներ այսօր ...ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՊԱԿԱՍԻ ԽՆԴԻՐ ՉԿԱ
Սյունիքում այս տարի նախատեսվում է կատարել 6800 հեկտար գարնանացան։ Նախորդ տարվա համեմատ 2000 հեկտարով ավելին։Մարզում հացահատիկային ցանքատարածությունները գնալով ընդլայնվում են, ինչը գյուղատնտեսները կապում ...ՄԵԿՆԱՐԿԸ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ
Իտալիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որտեղ հանդես են գալիս նաեւ Հայաստանի հավաքականները: Առաջինը պայքարի մեջ են մտել կանայք: 48կգ քաշային կարգում Հայաստանը ...ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ԼՍԵԼ
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մինչ իշխանությունները փորձում են հասարակությունում առկա «անվստահության պատը» քանդելու ձեւեր գտնել, տեղական իշխանիկները հրահանգված կամ ինքնագործունեությամբ խորացնում են անվստահությունը: ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՈԾԿԵ՞Լ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Փաստն այն է, որ Լեւոն Գուլյանը տարվել է ոստիկանական բաժանմունք եւ այնտեղից դուրս է եկել նրա դիակը: Անկախ պաշտոնական վարկածից` ես դա գնահատում եմ որպես սպանություն ոստիկանությունում»,- ...ԴԵՎԻՍԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը մտահոգված է նրանով, ինչ տեղի ունեցավ Հայաստանում նախագահի ընտրություններից հետո: Այսօր էլ նրան մտահոգում է մեր երկրում խոսքի ազատության, ...ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐՈՂՆԵՐԸ ՇԱՏ ՉԵՆ
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 080-080-804 թեժ գծի հեռախոսահամարով անվճար իրավական օգնություն ստանալու համար ստացվել է 20 եւ ավելի զանգ:
Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց «Թեժ գծի» ներկայացուցիչ Անի Ներսիսյանը, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է»
Հայաստանի դեմոկրատական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույցը, որը պատրաստել են ֆրանսիացի պատգամավոր, «Եվրոպական Ժողովրդական կուսակցություն» խմբակցության անդամ Ջորջ Կոլումբիերը եւ բրիտանացի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ
7
Այսօր Սերժ Սարգսյանը ոստիկանության օրվա առթիվ ուղերձ է հղել. որում մա սնավորապես ասված է . «Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, ինչպես նա& հասարակական կար֊գի պաշտպանության հարցերում Հայաստանի ոստիկանությունն ...ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՈՒՉ
Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել պահեստազորի գեներալ-գնդապետ Միխայիլ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապե֊տության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ նշանա֊կելու մասին՝ կնքելով պայմանագիր երեք տարի ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ
1Քաղբանտարկյալների կանայք ու մտերիմներն այս անգամ հավաքվել էին Գերմանիայի դեսպանատան մոտ՝ ներկայացնելու իրենց բողոքը: Մինչ բողոքի ակցիայի սկսվելը դեսպանատան մի կողմում արդեն հավաքվել էին ոստիկանության ...ՊՐԵՍԿՈՏԸ ՀԱՎԱՏԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ԿԼԻՆԵՆ ԲՈԼՈՐ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցի համահեղինակ Ջոն Պրեսկոտը համարում է, որ վաղը ԵԽԽՎ-ում կայանալիք քննարկումը տալու է շատ հարցերի պատասխաններ: Ու ...ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՁԱՅՆԻՑ
3Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում այսօր պետք է տեղի ունենար երիտասարդական ֆորում, որի ժամանակ քննարկվելու էին երիտասարդների այսօրվա անելիքները, Հայաստանում առկա խնդիրները: Մասնակից բոլոր երկտասարդներին ...ՎԵՆԵՏԻԿՑԻՆԵՐԻՆ ՀԱՄՈԶԵՑԻՆ
ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Սիմոնա Գրանատա-Մենգինը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներ Դենիս Պետիտն ու Նիլ Ջարմանն առաջարկել էին «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը լրամշակել ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԻՄԻ՞ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ
Իշխանությունն ու ընդդիմությունը Եվրոպայի խորհրդում Հայաստանը բարենպաստ ներկայացնելու տարբեր եղանակներ են ընտրել:
«Պաշտոնական Հայաստանը փորձում էր Եվրախորհրդում անցկացնել «բարենպաստ» մի բանաձեւ, որը ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՆ
Այսօր մարդկանց հետապնդման հիմնական պատճառը` Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի անդամ, ներկայացուցիչ, վստահված անձ լինելն է կամ ցանկացած առնչությունը առաջին նախագահի հետ: Այսպես են կարծում ձերբակալված անձանց փաստաբանները, ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԵԿ ՈՒ ԿԵՍ ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵՑԻՆ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հրազդանի Վանատուր գյուղի բնակիչները ՀՀ իշխանություններին մեկ ու կես օր ժամանակ են տալիս իրենց պահանջը կատարելու` մարտի 1-դեպքերի կապակցությամբ ձերբակալված Սասուն Միքայելյանին եւ մյուս ...ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ
1Այսօր «Եվրոպական ժողովրդական կուսակցություն-Քրիստոնեա-դեմոկրատներ» խմբակցության նիստի ժամանակ, երբ քննարկվում էր Հայաստանի դեմոկրատական հաստատությունների գործունեության մասին զեկույցը, ադրբեջանցի պատվիրակը ...«ԳԱԼԱ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵԹԵՐԱԶՐԿԵՑԻՆ
Այսօր ժամը 14։00-ի սահմաններում ԳԱԼԱ հեռուստաընկերություն ներկայացան ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները՝ ի կատար ածելու ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.04.2008թ-ի վճիռը, որը անփոփոխ էր թողել ...ՊԱՀՊԱՆԵԼ ԵՆ ՊՈՐՏՖԵԼՆԵՐԸ
Սերժ Սարգսյանի այսօր ստորագրած հրամանագրերով Գեւորգ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ նշանակվել է ՀՀ ար֊դարա֊դա֊տության նախարար, Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, Դավիթ ԼՈՔՅԱՆԸ` ՀՀ գյու֊ղա֊տնտե֊֊սու֊թյան ...ԼՈՒՐՋ ՎՆԱՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ
4
«Մարտի սկզին տեղի ունեցած դեպքերը լուրջ վնաս հասցրեցին Հայաստանի միջազգային հեղինակությանը»,-այսօր հայտարարել է Եվրոպայի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը:
Այսօր երեկոյան Ստրասբուրգում Թերի Դեւիսը առանձին ...
100-ԻՑ ԴՈՒՐՍ
3 ՔԱՅԼ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՆԵԼԸ
ՍԼՈՎԵՆԻԱՅՈՒՄ ԸՆԴԴԵՄ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ
ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ
ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՀԱՂԹԱՀԱՐՎԱ՞Ծ Է
ԾԵԾ ՈՒ ՋԱՐԴ՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՉՃԱՆԱՉԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՆՈՐԸՆՏԻՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ Չ՞Ի ԾԱՌԱՅԵԼ

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ ԱՅԼԵՒՍ ՉԻ ԼԻՆԻ ՆԱԽԱՐԱՐ

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՐԹԵՒԵԿՈՒԹՅԱ՞ՆԸ

ՄԱՐՏԻ 1-ԻՑ 40 ՕՐ ՀԵՏՈ

ՍԵՎԱՆԸ ՄԱՅՐՈՒՂԻ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ
ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԶԳՈՒՇՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

ՀԱՅՏՆԻ Է ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ

- 1879 Մոսկվայում մահացավ հայտնի հրապարակախոս «Հյուսիսափայլի» խմբագիր Ստեփանոս Նազարյանցը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Տեղեկատու» օրաթերթը՝ առաջին խորհրդային թերթը հայերեն:
- 1923 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է Խորհրդային Հայաստանի պետկինո (Հետագայում Հայկինո) ստեղծելու մասին:
- 1953 Երևանում մահացավ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1958 Մահացավ երգահան Վաղարշակ Սրվանձտյանը:
- 1959 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի սեսիան հաստատում է օրենք «Կյանքի հետ դպրոցի կապի ամրապնդման և ՀԽՍՀ-ում ժողովրդական կրթության սիստեմի հետագա զարգացման մասին»:
- 1984 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց բանաձև (թիվ 247) և պահանջեց կառավարությունից 1985թ. ապրիլի 24-ը հայտարարել «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր»:
- 1984 Մարդկանց մշտական միջազգային տրիբունալը ճանաչեց հայերի ցեղասպանությունը:
- 1998 Փարիզի Սորբոն համալսարանում տեղի ունեցավ հայերի ցեղասպանության նվիրված միջազգային սեմինար: Այն կազմակերպվել էր ՀՅԴ-ի Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի կողմից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հովանավորությամբ:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

