
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՐԹԵՒԵԿՈՒԹՅԱ՞ՆԸ
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը
Հեղինակ` Թոմաս Համմարբերգ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Երեւան, մարտի 12-ից 15-ը, 2008թ.
1. Ներածություն
Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով մարտի 1-ին Հայաստանում արտակարգ իրավիճակ հայտարարելու կապակցությամբ հատուկ առաքելությամբ մարտի 5-ին Հայաստան էր ժամանել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը: Հանձնակատարին ուղեկցում էին Հանձնակատարի գրասենյակի անդամներ տիկին Ուլրիկա Սունբերը եւ պարոն Ալեքսանդր Գեսելը:
Նախեւառաջ, Հանձնակատարը շնորհակալություն է հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ պետական իշխանություններին իր այցելության ընթացքում պտղաբեր եւ լիարժեք համագործակցության համար: Մասնավորապես, նա ցանկանում է իր երախտագիտությունը հայտնել Արտաքին գործոց նախարարությանը եւ Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությանը` այս առաքելությանն աջակցելու կապակցությամբ:
Հայաստան այցելելու որոշումը կայացվել է փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին հաջորդող զարգացումների լույսի ներքո: Ազատության հրապարակում ինն օր շարունակվող խաղաղ ցույցերից հետո ոստիկանությունը եւ զինված ուժերը մարտի 1-ին փորձեցին ցրել ցուցարարներին: Մյասնիկյանի արձանի եւ Ֆրանսիայի դեսպանատան առջեւ ոստիկանության ուժերի եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցան բախումներ, որոնց արդյունքում ութ անձ զոհվեց: Այդ գիշեր Նախագահն արտակարգ իրավիճակ հայտարարեց մայրաքաղաք Երեւանում:
Այցի նպատակն էր ուսումնասիրել մարդու իրավունքների ընդհանուր դրությունը եւ արտակարգ իրավիճակի ազդեցությունը: Հանձնակատարն ուշադրություն է դարձրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ազատությունների եւ իրավունքների` հատկապես հավաքների, արտահայտվելու, ինչպես նաեւ տեղեկատվություն ստանալու ազատությունների վրա արտակարգ իրավիճակի ազդեցությանը: Նա նաեւ ուսումնասիրել է մարտի 1-ին տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժի կիրառման եւ ցուցարարների կողմից բռնությունների վերաբերյալ մեղադրանքները:
2008թ. մարտի 12-ից 15-ը կատարած այցի ընթացքում Հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Վարչապետ Սերժ Սարգսյանի, Արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանյանի, Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի եւ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Բացի այդ, նա հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, Ազգային ժողովի բոլոր քաղաքական խմբերի` ներառյալ ընդդիմադիր խմբի ներկայացուցիչների, ինչպես նաեւ նախկին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
Բացի այդ, նա հանդիպումներ է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսմեն) Արմեն Հարությունյանի, Փաստաբանների միության անդամների, դատապաշտպանների, լրատվամիջոցների, ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաեւ Երեւանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների եւ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հաշվի առնելով մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունները` Հանձնակատարն այցելել է հիվանդանոցներ եւ հանդիպումներ ունեցել մարտի 1-ին` մինչեւ արտակարգ իրավիճակ հայտարարելը, տեղի ունեցած բախումների ընթացքում վիրավորված ոստիկանների եւ քաղաքացիների հետ: Նա նաեւ այցելել է կալանավայրեր եւ հանդիպել վերջերս կալանավորված անձանց հետ: Այդ թվում նա հանդիպել է անձեռնմխելիությունից զրկված կալանավորված երեք պատգամավորներին` Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին, ինչպես նաեւ նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանի նախընտրական արշավի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանին: Ավելին, Հանձնակատարը գնահատել է` արդյոք արտակարգ իրավիճակի ընթացքում երաշխավորվել են կալանքի տակ գտնվող անձանց անքակտելի իրավունքները եւ իրավական երաշխիքները, ինչպես նաեւ մեղադրյալների իրավունքները:
2. Քաղաքական համատեքստը 2007թ. մայիսին տեղի ունեցան Հայաստանի` 1991թ. անկախության հռչակումից հետո չորրորդ խորհրդարանական ընտրությունները: Իշխող Հանրապետական կուսակցությունը` Վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հաղթեց` ստանալով քվեների գրեթե 33 տոկոսը: Միայն երկու ընդդիմադիր կուսակցությունների` Օրինաց երկիր եւ Ժառանգություն, հաջողվեց հաղթահարել սահմանված շեմը եւ ձայներ ստանալ խորհրդարանում: Ընտրությունների ընթացքին հետեւում էին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի եւ ԺՀՄԻԳ-ի պատվիրակությունները, որոնք բոլորն էլ եզրակացրեցին, որ ընտրական գործընթացն առաջընթաց էր նախկին ընտրությունների համեմատությամբ եւ մեծամասամբ համապատասխանում էր միջազգային չափանիշներին:
2007թ. հոկտեմբերի 26-ին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնապես հայտարարեց 2008թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում մասնակցելու իր թեկնածության մասին: Մի քանի ընդդիմադիր կուսակցություններ ի սկզբանե պաշտպանեցին նրա թեկնածությունը. այդ թվում` Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի Հանրապետություն կուսակցությունը, Ազատագրում կուսակցությունը եւ Ժառանգություն կուսակցությունը:
2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցան նախագահական ընտրությունները: Կառավարությունը կրկին հրավիրել էր ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպական խորհրդարանի եւ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների` դիտորդական առաքելությամբ: Նրանց նախնական հայտնաբերումների եւ եզրակացությունների վերաբերյալ միասնական հայտարարությունում ասվում էր.
«Նախագահական ընտրությունները հիմնականում անցկացվեցին ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ չափանիշների համաձայն: Այդուհանդերձ, հետագա բարելավումներ եւ համարժեք քաղաքական կամք է պահանջվում միացյալ մարտահրավերներին անդրադառնալու համար, այն է` պետության եւ կուսակցության գործառույթների միջեւ հատուկ տարբերակման բացակայություն, ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության պակաս եւ ընտրությունում մրցողների նկատմամբ հավասար վերաբերմունքի ապահովում: Քվեների հաշվարկի գործընթացը չնվազեցրեց ընտրությունների մասնակիցների կասկածները»: ԺՀՄԻԳ-ի իրականացրած լրատվամիջոցների մոնիտորինգը ցույց է տվել, որ հեռարձակող տարբեր լրատվամիջոցներով Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին լուսաբանումը պարունակել է բազմաթիվ քննադատական ակնարկներ, մինչդեռ մյուս ութ թեկնածուները ներկայացվել են ընդհանուր առմամբ դրական կամ չեզոք կերպով: Գրեթե բոլոր հեռարձակող լրատվամիջոցները պարոն Սարգսյանին ներկայացրել են առավել նպաստավոր արտահայտություններով, քան մյուս բոլոր թեկնածուներին: Հեռարձակող լրատվամիջոցների լրատվական ծրագրերի մեծամասնությունը գրեթե ամբողջովին անտեսել են հեռարձակել պարոն Սարգսյանի եւ գործող Նախագահի հասցեին պարոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած քննադատական ակնարկները: Հանձնակատարի որոշ զրուցակիցներ նույնիսկ նշել են, որ իշխանամետ լրատվամիջոցները պախարակում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Ընտրությունների արդյունքում գործող Վարչապետ Սերժ Սարգսյանը նախագահ ընտրվեց` ստանալով քվեների 53 տոկոսը, ինչը բացառեց երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանը ստացավ քվեների 21 տոկոսը, իսկ Արթուր Բաղդասարյանը` 16 տոկոսը: Մյուս թեկնածուներն էին Վահան Հովհաննիսյանը, Վազգեն Մանուկյանը եւ Տիգրան Կարապետյանը:
Քվեների հաշվարկի արդյունքները կասկածահարույց էին, եւ 135 տեղամասային ընտրական հանձնաժողովների հանձնարարվեց վերահաշվարկ կատարել: Հետընտրական շրջանում տասնինը բողոք է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նույն ժամանակահատվածում հիմնական հեռարձակող լրատվամիջոցները, ներառյալ Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն, մեծապես լուսաբանել են իշխանությունների տեսակետները` հազվադեպ հեռարձակելով փետրվարի 19-ի քվեարկության անցկացման վերաբերյալ մտահոգություններ արտահայտող անձանց տեսակետները:
Փետրվարի 20-ին պարոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց իր աջակիցներին խաղաղ հանրահավաք անցկացնել Երեւանի կենտրոնում: Բողոքի ակցիան սկսվեց փետրվարի 21-ին Ազատության հրապարակում: Փետրվարի 26-ին նորընտիր Նախագահ եւ Վարչապետ Սերժ Սարգսյանը հանդես եկավ նախագահի մյուս թեկնածուների հետ համագործակցության առաջարկով: Փետրվարի 29-ին Արթուր Բաղդասարյանը կառավարության հետ քաղաքական համագործակցության համաձայնագիր կնքեց: Վահան Հովհաննիսյանը նույնպես հայտարարեց, որ կառավարության հետ համագործակցության առաջարկը լրջորեն կքննարկի իր կուսակցությունը` Հայ հեղափոխական դաշնակցությունը: Կազմվեց կոալիցիոն կառավարություն, որի կազմում են իշխող կուսակցություն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Օրինաց երկիր կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը` ընդդիմադիր դաշտում թողնելով մեկ կուսակցություն` Ժառանգությունը:
Փետրվարի 29-ին պարոն Տեր-Պետրոսյանը դիմել է Սահմանադրական դատարան` վկայակոչելով ընտրակեղծիքները: Դատարանը մարտի 4-ից 7-ը լսումներ անցկացնելուց հետո` մարտի 8-ին, որոշում կայացրեց, որով հաստատեց ընտրությունների արդյունքները: Նորընտիր Նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը նախատեսված է ապրիլի 9-ին:
3. Մարտի 1-ի դեպքերը Մարտի 1-ին ոստիկանությունը որոշել էր խուզարկում իրականացնել Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների շրջանում: Ոստիկանության պետը Հանձնակատարին բացատրել է, որ ոստիկանությունը տեղեկատվություն էր ստացել, որ ցուցարարները զինվում են զենք ու զինամթերքով. մեղադրանք, որը ցուցարարները հերքում են: Ոստիկանության պետի համաձայն, առաջնային նպատակն էր նրանց քաղաքի մեկ այլ վայր տեղափոխելը` հանրային տրանսպորտի աշխատանքը խոչընդոտող եւ քաղաքի սանիտարահիգիենիկ դրությանը սպառնող խնդիրներից խուսափելու նպատակով:
Մի քանի զրուցակիցների տված տեղեկությունների համաձայն, խուզարկումը սկսվել է կիրակի օրը վաղ առավոտյան` մոտավորապես 6:30-ին: Գործողությունների ընթացքում քանդվել են ցուցարարների վրանները, ծեծվել եւ վիրավորվել են մարդիկ: Ցուցարարներն սկսել են դիմադրություն ցուցաբերել, եւ բախումներ են բռնկվել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ: Երկու կողմերի համաձայն, նույն առավոտյան ժամանակավոր համաձայնություն էր կարծես ձեռքբերվել հանրահավաքը տեղափոխել եւ թույլատրել այն շարունակել կամ Մյասնիկյանի արձանի առջեւ, կամ էլ` երկաթուղային կայարանի մերձակայքում: Այնուամենայնիվ, կարծես այդ որոշման մասին համապատասխան կերպով ցուցարարներին չէին տեղեկացրել իրենց առաջնորդները` մասնավորապես պարոն Տեր-Պետրոսյանը, ում այդ ժամանակ արգելում էին լքել իր բնակարանը:
Ցուցարարներն սկսեցին շարժվել Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպանատների ուղղությամբ` ակնհայտորեն ենթադրելով, որ նշված վայրերում հանրահավաք անցկացնելն անվտանգ կլինի: Հարակից փոքր փողոցներում լուրջ բախումներ տեղի ունեցան, եւ ութ անձ մահացավ:
Ոստիկանության պետի եւ Գլխավոր դատախազի տրամադրած տեղեկությունների համաձայն, ոստիկանության ծառայողը մահացել է` փորձելով կանխել ձեռքի նռնակի պայթյունը: Երեք քաղաքացի մահացել են արցունքաբեր գազի փամփուշտից, իսկ չորսը` գնդակներից: Գլխավոր դատախազը հայտարարել է, որ եղել են ներթափանցող հրազենային վնասվածքներ, ինչը կարծես վկայում է այն մասին, որ նրանց վրա շատ մոտ հեռավորությունից են կրակել:
Մարտի 1-ին ոստիկանության ու անվտանգության ուժերի եւ ցուցարարների միջեւ կարծես առնվազն երեք առանձին բախումներ են տեղի ունեցել: Հանձնակատարին ցույց են տվել դեպքերին վերաբերող մի քանի տարբեր լուսանկարներ եւ տեսաերիզներ: Դրանցից պարզ է դառնում, որ ոստիկանության եւ անվտանգության ուժերը անհամաչափ ուժ են գործադրել: Դրա մասին է նաեւ վկայում բռնությունների հետքերով, ուղեղի ցնցումներով եւ գլխի բաց վերքերով հիվանդանոցներում գրանցված եւ կալանավայրերում գտնվող վիրավոր անձանց թիվը, որոնց մեջ կային նաեւ պատահական անցորդներ: Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների համաձայն, վիրավորված քաղաքացիների պաշտոնապես հայտարարված թիվը կարող է ամբողջական պատկերը չարտացոլել, քանի որ մարտի 1-ին հիվանդանոցները եւ բժշկական կլինիկաները վիրավորներին չէին ընդունում:
Ոստիկանության պետի համաձայն, որոշ ցուցարարներ զինված էին փայտե եւ երկաթե մահակներով եւ «ոզնիներով»: Նա նաեւ նշել է, որ ցուցարարներն օգտագործել են հրազեն, ինչը հերքել են Հանձնակատարի հետ հանդիպումներ ունեցած ընդդիմության ներկայացուցիչները:
Կարծես հստակ է, որ ցուցարարներից ոմանք իրոք բռնի արարքներ են գործել ոստիկանության եւ անվտանգության ուժերի դեմ, ինչպես օրինակ` քարեր շպրտելը, ինքնաշեն փայտե կամ երկաթե մահակների օգտագործումը ոստիկանությունից պաշտպանվելու նպատակով: Որոշ ցուցարարներ նաեւ մեքենաներ եւ ավտոբուսներ են հրկիզել: Վիրավորված ոստիկանների եւ ծառայողների մեծամասնությունը ոտքերի ներքեւի հատվածում մետաղական իրերից ստացված բեկորային-քերծվածքային վնասվածքներ ունեին: Պարզ չէ` արդյոք այդ վնասվածքների պատճառ են հանդիսացել ինքնաշեն ռումբերը, ձեռքի նռնակները, թե բազմությունը հսկողության տակ պահելու նպատակով ոստիկանության կողմից կիրառված զինամթերքը: Գոյություն ունեն իրարամերժ եւ հակասական տարբերակներ, թե իրականում ինչ է կատարվել, ինչպես են զարգացել դեպքերը եւ ինչպես է իրավիճակն անկառավարելի դարձել: Դժվար է այդ օրվա դեպքերի վերաբերյալ հստակ պատկերացում կազմել:
Պաշտոնական աղբյուրների տրամադրած տեղեկատվության հանդեպ վստահության պակասի պայմաններում արտակարգ իրավիճակի ընթացքում ներմուծվեցին լրատվամիջոցների նկատմամբ նախատեսված սահմանափակումները: Սա առիթ տվեց բազմաթիվ ասեկոսեների, ինչն իր հերթին խորացրեց արդեն իսկ ձեւավորված թշնամական մթնոլորտը եւ բեւեռացումը:
4. Դեպքերի պատշաճ հետաքննության անհրաժեշտությունը
Ներկա իրավիճակում անհրաժեշտ է պարզաբանել, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել եւ ի՞նչն է հրահրել բռնությունների բռնկումը: Երկու կողմերը դեպքերը բավականին տարբեր են ներկայացնում: Բացի այդ, մարդու իրավունքների տեսանկյունից անհրաժեշտ է հստակեցնել հիմնական փաստերը: Դա միայն հնարավոր կլինի անկախ, անաչառ եւ թափանցիկ ու ամբողջ բնակչության վստահությունը վայելող համապարփակ հետաքննության միջոցով: Նման հետաքննությունը պետք է նաեւ նպատակ հետապնդի եզրակացություններ անելու եւ առաջարկություններ ներկայացնելու հետագայում նման իրավիճակների կառավարման առնչությամբ: Կարծես անհրաժեշտ է վերանայել ցույցերի վերահսկման նպատակով ոստիկանության կողմից կիրառվող ներկայիս մեթոդները, քանի որ լուրջ սխալներ են թույլ տրվել: Գլխավոր դատախազի հետ Հանձնակատարի հանդիպման ընթացքում պարզ է դարձել, որ դատախազությունը կիրականացնի առավել ընդհանուր, սակայն սահմանափակ հետաքննություն` կասկածյալներին անհատական մեղադրանքներ առաջադրելու համատեքստում: Նման սահմանափակ հետաքննությունը կարծես բավարար չէ մարտի 1-ի զարգացումների համապարփակ պատկերը բացահայտելու համար` ոչ միայն փաստերը հստակեցնելու, այլեւ եզրահանգումներ անելու առումով:
Գլխավոր դատախազը մասնավորապես նշել է ութ զոհված անձանց մահվան հանգամանքները բացահայտելու նպատակով միջազգային դատափորձաքննության անհրաժեշտությունը: Ավելին, իշխանությունները տեխնիկական աջակցություն են խնդրել` դեպքերի վերաբերյալ գոյություն ունեցող տեսանյութերը վերլուծելու եւ դրանց իսկությունը որոշելու նպատակով: Հանձնակատարը նշում է, որ որոշ եվրոպական երկրներ, որոնք նման դժվարին իրավիճակների առջեւ են կանգնած եղել, ստեղծել են հետաքննական հանձնախմբեր: Նման հանձնախմբերի ստեղծման գործում ազգային խորհրդարանը երբեմն էական դեր է խաղացել հետաքննության անկախությունը եւ անաչառությունը երաշխավորելու առումով: Նման հանձնախմբերը հաճախ ղեկավարել են պետական եւ միջազգային մակարդակներում բարձր բարոյական համբավ վայելող անձինք: Բոլոր ներգրավված անձանց եւ տուժածներին, ինչպես նաեւ ոչ կառավարական կազմակերպություններին եւ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատություններին իրենց տեսակետներն արտահայտելու եւ իրենց ներդրումն ունենալու հնարավորություն է ընձեռվել: Այդ գործընթացն ինքնին նպաստել է ապաքինմանը եւ հաշտեցմանը, ինչպես նաեւ մանրամասն հետաքննության երաշխիք է հանդիսացել: Եզրահանգիչ առաջարկությունները հաճախ կառավարություններն ընդունել են որպես պարտադիր կատարման փաստաթուղթ:
Հանձնակատարը կարծում է, որ նման գործընթացը շատ դրական եւ կարեւոր կլինի հատկապես Հայաստանում ներկա իրավիճակում` համերաշխություն խթանելու եւ ժողովրդի ու կառավարության միջեւ ձեւավորված լարվածության եւ անվստահության մակարդակը մեղմելու նկատառումով:
Հանձնակատարը նշում է, որ միջազգային հանրությունն իր պատրաստակամությունն է արտահայտել մասնակցելու կամ այլ կերպ աջակցելու մարտի 1-ի դեպքերի համապարփակ հետաքննություն անցկացնելու գործին` օժանդակելով փորձառության, պրոֆեսիոնալիզմի եւ վստահության առումներով: Այս կապակցությամբ, Հանձնակատարը ցանկանում է ընդգծել, որ անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունն աջակցության հստակ եւ կոնկրետ հասցեագրված դիմում ներկայացնի, ինչպես նաեւ որ միջազգային հանրությունը նման դիմումին համաձայնեցված պատասխանով հանդես գա:
Հանձնակատարը քաջատեղյակ է ներկա հանգամանքներում անկախ, անաչառ եւ թափանցիկ հետաքննական հանձնախմբի ստեղծման հետ կապված դժվարություններին: Միջազգային աջակցությունը կարող է մեծապես նպաստել ներկա խոչընդոտների հաղթահարմանը:
5. Արտակարգ իրավիճակը
Մարտի 1-ին` ուշ երեկոյան, Նախագահը որոշեց քսան օր տեւողությամբ արտակարգ իրավիճակ հայտարարել մայրաքաղաք Երեւանում: Հաջորդ օրը` մարտի 2-ին, Ազգային ժողովը հաստատեց Արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը:
Արտակարգ իրավիճակն անմիջապես ուժի մեջ մտավ: Հրամանագիրը Նախագահին իրավասություն էր վերապահում վերահսկել արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացման ուղղված քայլերի եւ այլ հրատապ հարցերի կանոնակարգման եւ իրականացման ղեկավարումը: Այն արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի ապահովումը վերապահում էր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը: Հրամանագիրը սահմանում էր արտակարգ իրավիճակի գործողության ընթացքում հետեւյալ ժամանակավոր սահմանափակումները.
Այն արգելում էր ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր, երթեր եւ այլ զանգվածային միջոցառումների իրականացումը.
Այն արգելում էր գործադուլները կամ կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները.
Այն սահմանափակում էր իրավական մարմինների կողմից անձանց եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժը եւ իրավազորում էր վերջինների զննության իրականացումը.
Այն նախատեսում էր, որ զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության սահմաններում.
Այն արգելում էր առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության թռուցիկների եւ այլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացումը.
Այն ժամանակավորապես կասեցնում էր արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւ այլ հասարակական կազմակերպությունների գործունեությունը.
Այն լիազորում էր արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարումը` նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպքում` պետական բյուջեի միջոցների հաշվին` հետագա փոխհատուցման պայմանով:
Հրամանագիրն ուժի մեջ մտավ հրապարակման պահից:
Մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ծանուցել է արտակարգ իրավիճակի ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից շեղումների մասին` համաձայն Կոնվենցիայի Հոդված 15-ի: Կառավարությունը ծանուցել էր Կոնվենցիայի հետեւյալ դրույթներից շեղումներ կամ դրանց սահմանափակումներ. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Հոդված 8-ի պարբ. 1-ը, Հոդված 10-ի պարբ. 1-ը, Հոդված 11-ի պարբ. 1-ը, ինչպես նաեւ Կոնվեցիայի Թիվ 4 արձանագրության Հոդված 2-ի պարբ. 1-ը:
Ժամանակավորապես կասեցված մարդու իրավունքների թվում են ազատ շարժվելու ազատությունը, հավաքների ազատությունը, արտահայտվելու եւ տեղեկատվություն ստանալու ազատությունը: Հարկ է նշել, որ Հոդվածներ 8-ը, 10-ը եւ 11-ը արդեն իսկ նախատեսում են պետության կողմից սահմանափակումների որոշակի հայեցողության շրջանակ: Նշված մարդու իրավունքների իրականացման սահմանափակումներն ընդունելի են, եթե դրանք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում: Այն հիմքերը, որոնց համաձայն պետությունը կարող է կիրառել սահմանափակումների թույլատրելի հայեցողությունը, մեծամասամբ ընդհանուր են այս հոդվածների համար. այդ թվում են` հասարակության անվտանգության, տարածքային ամբողջականության շահերը, անկարգությունների կամ հանցագործությունների կանխումը, հասարակական կարգի պահպանումը, առողջական եւ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը կամ արդարադատության հեղինակության ու անաչառության պահպանումը:
Մարտի 10-ին Նախագահը որոշեց աստիճանաբար ուժը կորցրած համարել որոշ սահմանափակումներ, մասնավորապես ազատ շարժվելուն եւ Երեւանում չգրանցված անձանց հնարավոր վտարմանն առնչվող դրույթները: Մարտի 13-ին ուժի մեջ մտան հրամանագրում կատարված` լրատվամիջոցների, թերթերի եւ լրատվական ծառայություններ մատուցող ինտերնետային կայքերի սահմանափակումներին վերաբերող փոփոխությունները:
Հրամանագրի 4-րդ կետը փոփոխվեց հետեւյալ կերպ. «Արգելվում է պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակն ապակայունացվող տեղեկատվություն կամ առանց իրազեկման (ապօրինի) միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաեւ նման տեղեկատվություն կամ կոչեր որեւէ այլ եղանակով եւ ձեւով հրապարակելը կամ տարածելը»:
Նախագահը եւ Վարչապետն իրենց ցանկությունն էին հայտնել, որպեսզի արտակարգ իրավիճակն ավարտվի մարտի 21-ին: Այդուհանդերձ, նրանք մտահոգված էին նոր ցույցերի, հանրահավաքների եւ փողոցներում զանգվածային անկարգությունների հնարավորության շուրջ: Այս համատեքստում, մարտի 17-ին Ազգային ժողովը նախաձեռնեց Ժողովներ, ցույցեր, երթեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքում առաջարկված փոփոխությունների առաջին լսումը:
Ըստ առաջարկի, զանգվածային միջոցառումներ անցկացնելու մասին ապագա դիմումները կարող են մերժվել քաղաքապետարանի կողմից, եթե ըստ հավաստի տվյալների` դրանք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական կամ կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն կամ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հանրային կարգի, հանրության առողջության եւ բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների ոտնահարմանը:
Մեկ այլ փոփոխության համաձայն, տվյալները կարող են համարվել հավաստի, եթե դրանց առնչությամբ Ոստիկանությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել են պաշտոնական եզրակացություն: Ըստ առաջարկի, այս մարմիններին է վերապահվում նման հիմքերը չեղյալ համարելու վերաբերյալ որոշում կայացնելու իրավասությունը: Ներկայացված փոփոխությունների համաձայն, նաեւ այն դեպքերում, երբ զանգվածային հրապարակային միջոցառումները վերածվել են զանգվածային անկարգությունների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, լիազոր մարմինը կարող է ժամանակավորապես արգելել զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումը մինչեւ հանցագործությունների հանգամանքների եւ հանցանք կատարած անձանց բացահայտումը: Փոփոխությունները նաեւ նախատեսում են, որ լիազոր մարմինը ուսումնասիրում է հանրային միջոցառում անցկացնելու մասին դիմումը 72 ժամվա ընթացքում: Դիմումները պետք է հանձնվեն հրապարակային միջոցառում անցկացնելու ամսաթվից 5 օր առաջ:
Այս դրույթների ընդունումը կարեւոր փոփոխություններ եւ լուրջ սահմանափակումներ է նախատեսում հավաքների ազատության կարգավորման ներկա պետական ռեժիմում: Մինչ փոփոխությունները, քաղաքային իշխանություններին պարզապես անհրաժեշտ էր իրազեկել ցույցեր, հանրահավաքներ եւ երթեր անցկացնելու մտադրության մասին: Փոփոխությունների լիարժեք համապատասխանումը Եվրոպական կոնվենցիայի Հոդված 11-ի 2-րդ կետին կարող է խնդրահարույց լինել:
6. Արտակարգ իրավիճակի իրական շրջանակն ու գործադրումը Տարբեր զրուցակիցների հետ քննարկումների արդյունքում Հանձնակատարը եզրահանգել է, որ արտակարգ իրավիճակի շրջանակներում նախատեսված մի քանի սահմանափակումներ ազդել են ոչ միայն մայրաքաղաքի, այլ ողջ երկրի վրա: Հանրահավաքներին եւ ցույցերին վերաբերող սահմանափակումները նաեւ կիրառվել են մայրաքաղաքից դուրս` Հայաստանի այլ խոշոր քաղաքներում:
Կառավարության ներկայացուցիչները մեծապես պնդում էին, որ արտակարգ իրավիճակն անհրաժեշտ միջոց էր մայրաքաղաքում եւ ամբողջ հանրապետությունում կարգ ու կանոն վերականգնելու համար: Այդուհանդերձ, Հանձնակատարը կարծում է, որ որոշ հարկադրված սահմանափակումներ չեն նպաստել հետընտրական եւ մարտիմեկյան իրադարձություններից հետո իրավիճակի կայունացմանը եւ հասարակությունում առկա լարվածության մեղմացմանը, եւ ոչ էլ` ժողովրդավարական ինստիտուտների եւ գործընթացների ամրապնդմանը:
Լրատվամիջոցներին վերաբերող սահմանափակումներն իրականում ազդեցություն ունեցան ողջ հանրապետության վրա: Որոշ ռադիո եւ հեռուստատեսային կայաններ դադարեցրել էին իրենց հեռարձակումները կամ սեփական կամքով, կամ էլ` Ազգային անվտանգության ծառայության հարկադրումով: Տեղեկատվություն ստանալու հնարավորությունը խստորեն սահմանափակվել էր:
Գրաքննությունը նպաստում էր բնակչության շրջանակում կատարվածի շուրջ ասեկոսեների եւ անհանգստության առաջացմանն այն ժամանակ, երբ անհրաժեշտ էր խթանել վստահությունը վերականգնելուն ուղղված քայլերը: Այն փաստը, որ որոշ իշխանամետ լրատվամիջոցներ միտված էին պախարակելու ընդդիմությանը, մինչ ընդդիմադիր մամուլը չէր շրջանառվում, չէր նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը:
Մարտի 12-ին Նախագահը որոշեց աստիճանաբար փոփոխել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթները: Հանձնակատարի կարծիքով, այս փոփոխություններն իրականում չնչին ազդեցություն են ունեցել տեղեկատվության հոսքի եւ աղբյուրների բազմազանության վրա: Գրաքննության ներկա մակարդակը կարծես փաստացի պահպանվել է, ինչը չի նպաստում չափազանց անհրաժեշտ վստահության վերականգնմանը:
7. Անհամաչափ ուժի կիրառումը Ոստիկանության եւ Ներքին գործերի նախարարության ուժերի գործողությունների ժամանակ Զինվորական հոսպիտալ այցելության ժամանակ Հանձնակատարը հանդիպումներ է ունեցել մի քանի վիրավոր ոստիկանների եւ Ներքին գործերի հրամանատարների եւ ծառայողների հետ: Հայաստանի բժշկական կենտրոնում (նախկինում` Հանրապետական հիվանդանոց) Հանձնակատարը հանդիպել է անձանց, ովքեր ուղեղի ցնցումներ էին ստացել ձերբակալությունների ժամանակ ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում: Նրանցից ոմանք պնդում էին, որ պարզապես անցնելիս են եղել հանրահավաքների մերձակայքով: Հիվանդներից մեկի ծնոտը ծակվել էր հրազենային գնդակից, ինչի արդյունքում նա չէր կարողանում խոսել: Մեկ այլ քաղաքացու հնարավոր չէր այցելել, քանի որ նա ծանր վիճակում գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:
Հանձնակատարին տեղեկացրել են, որ որոշ հիվանդանոցներ մերժել են օգնություն ցուցաբերել կամ չեն ընդունել մի քանի քաղաքացիների, ովքեր բժշկական օգնություն են խնդրել մարտի 1-ի բախումներից հետո: Բացի այդ, Հանձնակատարին տեղեկացրել են, որ դեպքեր են եղել, երբ հիվանդանոցից դուրս գրված անձանց անմիջապես ձերբակալել են:
8. Ձերբակալություններ
Քրեական դատավարական օրենսգրքի Հոդված 130-ի համաձայն, առանց մեղադրանքի անձը կարող է քսանչորս ժամ նախնական կալանքի տակ պահվել: Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ բերման են ենթարկվել եւ ցուցմունք է տվել 400-ից ավելի անձինք:
Մարտի 13-ին Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ 95-ից ավելի անձինք ձերբակալվել են հասարակական կարգը խախտող հանրահավաքներ եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Մարտի 15-ին ոչ կառավարական աղբյուրների տրամադրած տեղեկատվության համաձայն, ձերբակալվել են եւս 50 անձինք մեծամասամբ Երեւանից դուրս` Հայաստանի խոշոր քաղաքներում, օրինակ Գյումրիում:
Ըստ կալանավորվածների եւ փաստաբանների, ձերբակալվածների մեծ մասին առաջադրել են հասարակական կարգը խախտելու, ապօրինի զենք կրելու, բռնի գործողություններ հրահրելու եւ բռնությամբ ոստիկանությանը դիմադրելու մեղադրանքներ:
Փաստաբանները Հանձնակատարին տեղեկացրել են, որ Երեւան քաղաքում ինչպես նաեւ հանրապետության այլ վայրերում որոշ ձերբակալություններ տեղի են ունեցել մինչեւ մարտի 1-ի հանրահավաքի ցրումը: Նույն աղբյուրների համաձայն, առանց լիազորագրի տնային խուզարկություններ են իրականացվել: Մարտի 6-ին Ազգային ժողովը Գլխավոր դատախազի առաջադրած մեղադրանքների հիման վրա որոշում ընդունեց չորս պատգամավորների` Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին եւ Խաչատուր Սուքիասյանին զրկել անձեռնմխելիությունից: Նրանց մեղադրանք էր առաջադրվել Հոդված 300-ի շրջանակներում` իշխանությունը բռնությամբ զավթելու եւ իշխանափոխություն կատարելու հրահրումներ կամ փորձեր կատարելու համար:
Հանձնակատարը Ազգային անվտանգության ծառայության ժամանակավոր ազատազրկման վայրում անհատական հանդիպումներ է ունեցել երեք ձերբակալված պատգամավորների եւ նախկինում Արտաքին գործոց նախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ: Նրանք բոլորն էլ նշել են, որ իրենց լավ են վերաբերվում: Նրանցից երկուսն ասել են, որ նախկինում մեծ ճանաչման են արժանացել ռազմական հակամարտություններում իրենց խիզախությունների համար եւ խիստ մտահոգված են իրենց նկատմամբ պետական դավաճանության մեղադրանքների առաջադրման առումով: Նրանք բոլորն ունեին փաստաբաններ, եւ նրանց ընտանիքները տեղեկացված էին նրանց գտնվելու վայրի մասին:
Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայումս գտնվում է այնպիսի իրավիճակում, որը պետք է որակել որպես փաստացի տնային կալանք: Նա արտակարգ իրավիճակի վերահսկման պատասխանատվություն ունեցող իշխանությունների` մասնավորապես Ազգային անվտանգության ծառայության խիստ պաշտպանության ներքո է: Ոստիկանության պետի համաձայն, նա ազատ է դուրս գալու իր բնակավայրից, սակայն խիստ պաշտպանության ծառայությունը նրան կարող է ուղեկցել միայն անվտանգ վայրեր:
9. Մարտի 1-ի ձերբակալությունների ընթացքում ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի դեպքեր
Հանձնակատարն այցելել է մի քանի կալանավորների Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում, Ազգային անվտանգության ծառայության ժամանակավոր ազատազրկման վայրում եւ Երեւան քաղաքի Ոստիկանության բաժնի նախնական կալանքի վայրում: Նրանք պնդում են, որ ոստիկանները ոչ համաչափ ուժ են գործադրել ձերբակալությունների ժամանակ: Հանձնակատարի մոտ տպավորություն է ստեղծվել, որ ծեծի դեպքեր են տեղի ունեցել ձերբակալությունների ժամանակ եւ բերման ենթարկվածներին տրանսպորտով այլ բաժանմունքներ տեղափոխելու ընթացքում: Մի քանի կալանավորներ էլ նշել են, որ բռնությունների են ենթարկվել հարցաքննությունների ժամանակ: Ներպետական եւ միջազգային դիտորդական խմբերը, որոնց հետ հանդիպել է Հանձնակատարը, նույնպես զեկուցել են ոստիկանության կողմից բռնությունների դեպքերի ավելացման մասին:
Ոստիկանության կողմից դաժանությունների դեպքերի խնդիրը Հանձնակատարը քննարկել է Գլխավոր դատախազի հետ: Գլխավոր դատախազն ասել է, որ հետաքննություն է նախաձեռնել պարզելու` արդյոք ոստիկանությունը համապատասխան եւ համաչափ քայլերի է դիմել եւ որ նա անձամբ իրավական գնահատական կտա ուժի գործադրման խնդրին: Նա ասել է, որ դատախազությունը մարտի 1-ի հետ կապված ոստիկանության կողմից դաժանության դեպքերի վերաբերյալ որեւէ բողոք չի ստացել: Վիրավորված անձանց եւ կալանավորների այն թիվը, ում մոտ շուրջ տասնչորս օր հետո դեռեւս ծեծի հետքեր են երեւում, խիստ անհանգստության տեղիք է տալիս:
10. Գլխավոր դատախազը
Գլխավոր դատախազը պատասխանատու է մարտի 1-ի դեպքերի հետաքննության համար: Նա Հանձնակատարին տեղեկացրել է, որ հետաքննության իրականացումը հանձնարարել է նորաստեղծ հատուկ քննչական բաժնի շրջանակներում գործող դատախազների մի խմբի: Հատուկ բաժնի աշխատակազմին նշանակում է Գլխավոր դատախազը: Աշխատակազմի մեծ մասն ընտրվում է Գլխավոր դատախազությունից եւ աշխատում է Գլխավոր դատախազի հսկողության ներքո:
Ոչ կառավարական կազմակերպությունների եւ ընդդիմության խոսնակների համաձայն, կատարվել են մեծ թվով ձերբակալություններ եւ տնային խուզարկություններ: Պաշտոնական աղբյուրները հաստատել են, որ մոտ 400 անձ է հարցաքննվել, եւ Հանձնակատարին տեղեկացրել են, որ այդ օրվա դրությամբ (մարտի 14-ը) ձերբակալվել են 95 եւ կասկածյալ են ճանաչվել 11 անձինք, ովքեր կենթարկվեն դատական պատասխանատվության:
Հանձնակատարը տեղեկացել է 15 տարեկան անչափահասների կալանավորման առնվազն երկու դեպքի մասին: Նրանցից մեկը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Հանձնակատարը ցանկանում է վերահաստատել, որ անչափահաս օրինազանցների կալանավորումից պետք է զերծ մնալ: Նաեւ անչափահասները պետք է մեծահասակներից առանձին պահվեն:
11. Կալանավորված անձանց երաշխիքները
Կալանավորների եւ նաեւ փաստաբանների հետ հանդիպումներից Հանձնակատարը տեղեկացել է, որ ձերբակալումների գրանցման ձգձգման դեպքեր են եղել: Որոշ դեպքերում ձգձգվել են փաստաբանների եւ ընտանիքի անդամների հետ հանդիպելու հնարավորությունները, կամ հարազատները տեղյակ չեն եղել կալանավորների գտնվելու վայրի մասին: Հանձնակատարը նաեւ տեղեկություններ է ստացել, որ բերման ենթարկված անձանց ժամանակին չեն ներկայացվել իրենց առաջադրված մեղադրանքները:
Նաեւ տեղեկություններ կան, որ ձերբակալված անձինք չեն գրանցվել բերման ենթարկվելուց հետո եւ օրենքով նախատեսված կարգով, ինչը մտահոգիչ է, քանի որ այդ կերպ օրենքով սահմանված 72-ժամյա սահմանափակումը կարող է պատշաճ կերպով չկիրառվել: Կալանավորներից մի քանիսն ասել են, որ մարտի 1-ին բանտարկվելուց հետո իրենց մեղադրանք է առաջադրվել շուրջ մեկ շաբաթ անց: Հանձնակատարը մարտի 14-ին հանդիպել է մի կալանավորի, ում դեռեւս դատական կարգով մեղադրանք չէր առաջադրվել:
Արդարադատության նախարարության ներքո գործող ուղղիչ հաստատությունների եւ ոստիկանության կալանավայրերի պետական մոնիտորինգի խմբերին եւ Մարդու իրավունքների պաշտպանին միայն մարտի 3-ից են սկսել թույլատրել այցելել ոստիկանության կալանավայրեր եւ ուղղիչ հաստատություններ: Իր այցելության ընթացքում Հանձնակատարին առանց որեւէ սահմանափակման ազատ մուտք են ապահովել բոլոր նախանշված անձանց մոտ:
12. Մեղադրյալների ընթացակարգային իրավունքները
Դատախազները հետեւողականորեն նույն մեղադրանքներն են առաջադրել` անկախ անձանց փաստացի արարքներից եւ ներգրավումից: Պարբերաբար վկայակոչվում են Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներ.
Հոդված 225-ի 3-րդ կետը` զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ սարքեր գործադրելով եւ զուգորդվել են սպանությամբ,
Հոդված 316-ը` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը,
Հոդված 300-ը, որը կարգավորում է պետության տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողությունները:
Քրեական դրույթներից մի քանիսը բավականաչափ հստակ չեն եւ կոնկրետ չեն նշում` որ գործողությունները քրեորեն պատժելի են: Ներկա ձեւակերպումները դատախազի հայեցողությանը մեծ տեղ են թողնում: Քրեական օրենսգրքով պետական իշխանությունը զավթելու հանցանքի սահմանումը շատ լայն մեկնաբանություն կարող է ունենալ եւ հստակ ուղենիշներ չի պարունակում` ինչպես տարբերակել կարծիքի օրինական արտահայտումը բռնությունների կոչ անելուց:
Ձերբակալվածների հանդեպ մեղադրանքներ առաջադրելիս դատախազներն օգտագործել են միօրինակ արտահայտություններ: Դատավորները կարծես խորապես չեն ուսումնասիրել մեղադրանքները, ազատազրկելու իրավական հիմքերը եւ ազատազրկման համաչափությունը կատարված հանցանքի լրջությանը: Դատարանները պարբերաբար երկամսյա նախնական կալանքի վճիռ են կայացրել (այսպես կոչված` կանխարգելիչ դատավճիռ)` դատախազին թույլ տալով լրացուցիչ հետաքննություն իրականացնել եւ մեղադրանքն ու քրեական գործը պատրաստել: Փաստաբանների միության անդամները Հաձնակատարին տեղեկացրել են, որ նրանք որոշել են «բոյկոտել» մի դատավորի դատավարությունները, որը պարզապես «կնքում էր» դատախազի ներկայացրած բոլոր միջնորդագրերը:
Ձերբակալված անձանց մի քանիսին չեն տեղեկացրել դատապաշտպան ունենալու իրենց իրավունքի մասին: Որոշ դեպքերում կալանավորները չեն ցանկացել դատապաշտպան ունենալ` ասելով, որ անմեղ են: Մի դեպքում, կալանավորը դատապաշտպանից հրաժարվել է` պատճառաբանելով, որ նրանք բոլորը կոռումպացված են: Կալանավորներից ոմանք ձեռնպահ են մնացել պետության կողմից տրամադրվող փաստաբանի ծառայություններից, քանի որ վստահ չեն եղել` արդյոք նրանք հավատարիմ կլինեն իրենց, թե հետամուտ կլինեն պետական իշխանությունների նպատակներին:
Մի դեպքում ձերբակալված անձից սկզբում պահանջել են Գլխավոր դատախազությունում վկայի ցուցմունք տալ եւ նույն կարգավիճակով ստորագրել փաստաթուղթ, որ փաստաբան չի ցանկանում: Սակայն քննության ընթացքում նրան մեղադրանք են առաջադրել եւ որպես կասկածյալ ճանաչել: Դատախազն այնուհետեւ մերժել է փաստաբան տրամադրել նրան` վկայակոչելով նրա կողմից նախկինում ստորագրված փաստաթուղթը, ըստ որի նա փաստաբան չէր ցանկանում: Այնուամենայնիվ, դա արվել էր վկայի, այլ ոչ կասկածյալի կարգավիճակում:
13. Առաջարկություններ Այս զեկույցը եռօրյա ինտենսիվ քննարկումների եւ փաստերի գնահատման արդյունք է: Հանձնակատարը ցանկացել է անաչառ կերպով լսել բոլոր կողմերին եւ առկա համեմատաբար կարճ ժամանակահատվածում ամեն ջանք է գործադրել համապարփակ պատկերացում կազմելու ինչպես մարդու իրավունքների իրավիճակի, այնպես էլ առկա քաղաքական համատեքստի շուրջ: Նա գիտակցում է, որ վերոհիշյալ նկարագրությունների եւ արտացոլումների մի մասը որոշ քաղաքական գործիչների կարծիքով հակասական կլինեն, եւ որ զեկույցը չի կարող սպառիչ համարվել: Այդուհանդերձ, Հանձնակատարը ցանկանում է թափանցիկ կերպով ներկայացնել իր ստացած տեղեկությունները եւ հավատացած է, որ այն իր առաջարկությունների համար օգտակար հիմք կարող է ծառայել:
Առաջարկությունները ուղղված են կառավարությանը` որպես մարդու իրավունքների նկատմամբ հարգանք երաշխավորելու պատասխանատու եւ միջազգային համաձայնագրերով պարտավորված կողմի: Այդուհանդերձ, Հանձնակատարը նաեւ դիմում է Հայաստանի քաղաքական ընդդիմությանը այս առաջարկների էական իրականացմանը լայնածավալ աջակցություն ցուցաբերելու եւ այդ զարգացումների խթանման համար անհրաժեշտ երկխոսությանը նպաստելու հայցով: Ավելին, Հանձնակատարը առաջարկում է միջազգային հանրության ներկայացուցիչներին պատրաստ լինելու աջակցելու հայ ժողովրդին այս դժվարին ժամանակահատվածում եւ դրական արձագանքելու միջնորդության կարգով խորհրդի եւ աջակցության լուրջ խնդրանքներին: Հանձնակատարն առաջարկում է.
(ա) վերացնել արտակարգ իրավիճակը, որպեսզի պետությունում վերականգնվի ժողովրդավարական կարգը եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը.
(բ) հաստատել արտահայտվելու ազատությանը եւ հավաքների ազատությանը վերաբերող օրենսդրությունում առաջարկվող փոփոխությունները այնքանով, որքանով դրանք համապատասխանում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտականություններին.
(գ) անհապաղ ազատ արձակել այն բոլոր կալանավորներին, ովքեր քրեորեն պատժելի բռնության կոնկրետ գործողություն չեն կատարել: Չառաջադրել մեղադրանքներ եւ չհարուցել դատական գործեր անձանց նկատմամբ զուտ հակաիշխանական կարծիքներ արտահայտելու համար.
(դ) հետաքննել անհամաչափ ուժի գործադրման դեպքերը եւ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել. (ե) հետաքննել ձերբակալված անձանց հանդեպ վատ վերաբերմունքի դեպքերը եւ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել.
(զ) իրավապահ կառույցների համար սահմանել լրացուցիչ հրահանգներ, որոնք նպատակ կհետապնդեն խստորեն գործադրելու ձերբակալությունների գրանցման եւ ձերբակալվածների` հարազատների հետ կապ հաստատելու եւ փաստաբան ունենալու իրավունքներին վերաբերող կարգը.
(է) իրականացնել համապարփակ հետաքննություն մարտի 1-ի դեպքերի առնչությամբ` այդ թվում հաշվի առնելով բռնի գործողություններին հանգեցնող գործոնները եւ արտակարգ իրավիճակի հայտարարումը: Այս հետաքննությունը պետք է լինի անկախ, անաչառ, թափանցիկ եւ վայելի ամբողջ բնակչության վստահությունը: Այն պետք է նպատակ հետապնդի եզրակացություններ անելու եւ առաջարկություններ ներկայացնելու հետագայում նման իրավիճակների կառավարման առնչությամբ.
(ը) ՀՀ կառավարությանը որոշել` արդյոք այս հետաքննության իրականացման համար միջազգային հանրությունից էական ներդում է հայցում եւ, եթե այո, ներկայացնել հստակ եւ կոնկրետ հասցեագրված խնդրանք նման աջակցության համար:
Քննարկում
Estragon գրել է:- abcd
Մի քիչ մտածելուց հետո որոշեցի անալոգիաի ձևով մոտենալ նույն այս ընդիմության անհրաժեշտության թեմային: Բոլորիս հայտնի է holy trinity-սուրբ երրորդության եռանկյունին/քրիստոնեական ամենակարևոր սիմբոլը/: Հայր, Որդի, Սուրբ Հոգի եռյակը դա մեկ է/1/, կամ աստվածաբանության լեզվով հենց աստված է., այսինքն 3 այս համազոր ուժերը կողպված են մի եռանկունու մեջ:/հաստատող, ընդիմացող, եվ համայն հաշտեցնող/: Սա ցանկացած ապրող օրգանիզմի ֆորմուլա է: Կարող եի տարբեր օրինակներով ու անալոգիաներով մոտենալ էս հարցին, բայց ասածս սա է՝ իբրև նախագահ չի կարելի ընդիմությունը տրորել, ոչնչացնել: Դա հեչ իմաստուն մարդու քայլ չի:
ԱԲՑԴ ջան, ընդդիմության ու լճացաց քաղաքական դաշտի առումով համաձայն եմ քո հետ, բայց ոչ "հաստատող, ընդիմացող, եվ համայն հաշտեցնող" դրույթի հետ որն ըստ քեզ աստվածաբանական է: Ս. Երրորդության մեջ "ընդիմացող և համայն հաշտեցնող" չկա. անալոգիատ հստակ չէ:
Ինչ վերաբերվում է ՌՔ և ՍՍ համատեղ կազմած և իրականացրած սցենարներին, ապա վստահ եղիր, որ ամեն ինչ լաաավ ել կանխատեսված էր, կամ վերջին հաշվով կռահված...
Լևոնի առումով. անշուշտ նա սուրբ չէ, բայց փաստը մնում է փաստ, որ նա կարողացավ վերադարձնել ժողովրդի "ինքնագնահատականը", ինքնասիրությունը և ազատ զգալու հնարավորությունը..- abcd
DYAD գրել է:- abcd
Մի քիչ մտածելուց հետո որոշեցի անալոգիաի ձևով մոտենալ նույն այս ընդիմության անհրաժեշտության թեմային: Բոլորիս հայտնի է holy trinity-սուրբ երրորդության եռանկյունին/քրիստոնեական ամենակարևոր սիմբոլը/: Հայր, Որդի, Սուրբ Հոգի եռյակը դա մեկ է/1/, կամ աստվածաբանության լեզվով հենց աստված է., այսինքն 3 այս համազոր ուժերը կողպված են մի եռանկունու մեջ:/հաստատող, ընդիմացող, եվ համայն հաշտեցնող/: Սա ցանկացած ապրող օրգանիզմի ֆորմուլա է: Կարող եի տարբեր օրինակներով ու անալոգիաներով մոտենալ էս հարցին, բայց ասածս սա է՝ իբրև նախագահ չի կարելի ընդիմությունը տրորել, ոչնչացնել: Դա հեչ իմաստուն մարդու քայլ չի:
Uzum em artahaytel im zarmanqy! Hayrenakicner, bolors xosum u grum enq mardu iravunqneri, xosqi azatutyan u nman shat gexecik u veh gaxaparneri masin, sakayn chgites inchu, henc handipum e xelaci u voch koxmnakal mi mitq, vori shurj nuynisk kareli e aroxj banavech cavalel, inch vor mardik sksum en jnjel nman grvacqnery, orinak henc ays xelaci mtqery, vor artahaytel e abcd nikov handes ekoxy!- abcd
DAVKA գրել է:
SAXTEL PARAP JUR CECORNER EQ. INCHQAN UZUM EQ IRAR KEREQ ,MEKA DRANQ VONC UZEN ETENC EL KANEN POXE TUR TES INCHER EN ANUM. UJE 2 MASIA BAJANEL ESM MER AZGE.OV HASKACAV HALALA. OVEL CHE MEKA SAXSEL HAY ENQ INCH ASEM INQE GITI DZER CAVE TANEM.
Tiko գրել է:- ArMan
Կոչ եմ անում իմ հայ ազգին այս և այլ հայալեզու թուրքական թերթերը չկարդան եթե բավական տեղեկացված չեն իրականությանը:Հակահայկական լրատվական հզոր պռոպագանդա է տարվում :և այն տարվում է մեր պետության ներսում .մենք թույլ ենք տվել թշնամին գործի մեր թիկունքում,օգտվելով -1.ծախու շներին,որոնց սրբությոինը փողն է.2.չարացածներին,որոնց ձեռքը թալանի ժամանակ բռնել է պետությունը.3.մոլորվածներին, որոնց հիշողությունը շատ կարճ է մոռացել են լ.տ.պ.-ի ոհմակի թալանը մեր ժողովրդի և պետությանը, քաղաքական հալածանքները,գերծարարներին ռեկետը......4.օտար գերծակալներին,որոնք իրենց հակապետական գործն են անում:
ete porceq kardal adrbejanakan mamul@, apa khamozveq vor nranq(adrbejanakan terter@) ev hayatar levonakan terter@ gorcum en nuyn cragrov ev tpum en nuyn hodvacner@.bnakanabar i vnas Hayastani- ArMan
ABG գրել է:- armen
քոռ ջհուդը Վեհափառին չընդունեց իր դղյակը,որը կառուցել է հայ ազգին թալանածի մի չնչին մասով:
ABG
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
SkyFlyer Էս տականքի դեմը չես կարո՞ղ առնես, որ իմ անունից ԱՄՆ-ի դրոշի տակ է հանդես գալի՞ս. Էս ԱՄՆ-ում ինչքա՞ն տականքներ կան.
ԸՆԿԵրՆԵր ԱՄՆ-Ի ԴրՈշԻ ՏԱԿ ԵՍ չԵՄ ԳրՈՒՄ. ԵՍ ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ԵՄ.
Ձեր գրվածքները հետաքրքիր են, բայց 5 տականքի «ջանքերով» հեռացվում են սայտից; WWW.LOUYSWORLD.COM սայթի «ոչնչացումից փրկված կարծիքներ» բաժնում կարողացա կարդալ ձեր գրածը- armen
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՐԹԵՒԵԿՈՒԹՅԱ՞ՆԸ
12ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը Հեղինակ` Թոմաս Համմարբերգ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Երեւան, մարտի 12-ից 15-ը, 2008թ. 1. Ներածություն Հայաստանի Հանրապետության կառավարության ...ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵՍԱՆՏԸ ԿԱԶԱՆՈՒՄ
Խոտի հոկեյը Հայաստանում շատ քչերին հայտնի մարզաձեւ է, սակայն ԽՍՀՄ օրոք Հրազդանի համանուն թիմը մեծ հաջողությամբ հանդես էր գալիս ԽՍՀՄ առաջնությանը: Այս թիմում իրենց կարիերան սկսած մի քանի մարզիկներ այսօր ...ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՊԱԿԱՍԻ ԽՆԴԻՐ ՉԿԱ
Սյունիքում այս տարի նախատեսվում է կատարել 6800 հեկտար գարնանացան։ Նախորդ տարվա համեմատ 2000 հեկտարով ավելին։Մարզում հացահատիկային ցանքատարածությունները գնալով ընդլայնվում են, ինչը գյուղատնտեսները կապում ...ՄԵԿՆԱՐԿԸ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ
Իտալիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որտեղ հանդես են գալիս նաեւ Հայաստանի հավաքականները: Առաջինը պայքարի մեջ են մտել կանայք: 48կգ քաշային կարգում Հայաստանը ...ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ԼՍԵԼ
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մինչ իշխանությունները փորձում են հասարակությունում առկա «անվստահության պատը» քանդելու ձեւեր գտնել, տեղական իշխանիկները հրահանգված կամ ինքնագործունեությամբ խորացնում են անվստահությունը: ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՈԾԿԵ՞Լ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Փաստն այն է, որ Լեւոն Գուլյանը տարվել է ոստիկանական բաժանմունք եւ այնտեղից դուրս է եկել նրա դիակը: Անկախ պաշտոնական վարկածից` ես դա գնահատում եմ որպես սպանություն ոստիկանությունում»,- ...ԴԵՎԻՍԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը մտահոգված է նրանով, ինչ տեղի ունեցավ Հայաստանում նախագահի ընտրություններից հետո: Այսօր էլ նրան մտահոգում է մեր երկրում խոսքի ազատության, ...ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐՈՂՆԵՐԸ ՇԱՏ ՉԵՆ
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 080-080-804 թեժ գծի հեռախոսահամարով անվճար իրավական օգնություն ստանալու համար ստացվել է 20 եւ ավելի զանգ:
Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց «Թեժ գծի» ներկայացուցիչ Անի Ներսիսյանը, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է»
Հայաստանի դեմոկրատական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույցը, որը պատրաստել են ֆրանսիացի պատգամավոր, «Եվրոպական Ժողովրդական կուսակցություն» խմբակցության անդամ Ջորջ Կոլումբիերը եւ բրիտանացի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ
7
Այսօր Սերժ Սարգսյանը ոստիկանության օրվա առթիվ ուղերձ է հղել. որում մա սնավորապես ասված է . «Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, ինչպես նա& հասարակական կար֊գի պաշտպանության հարցերում Հայաստանի ոստիկանությունն ...ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՈՒՉ
Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել պահեստազորի գեներալ-գնդապետ Միխայիլ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապե֊տության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ նշանա֊կելու մասին՝ կնքելով պայմանագիր երեք տարի ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ
1Քաղբանտարկյալների կանայք ու մտերիմներն այս անգամ հավաքվել էին Գերմանիայի դեսպանատան մոտ՝ ներկայացնելու իրենց բողոքը: Մինչ բողոքի ակցիայի սկսվելը դեսպանատան մի կողմում արդեն հավաքվել էին ոստիկանության ...ՊՐԵՍԿՈՏԸ ՀԱՎԱՏԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ԿԼԻՆԵՆ ԲՈԼՈՐ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցի համահեղինակ Ջոն Պրեսկոտը համարում է, որ վաղը ԵԽԽՎ-ում կայանալիք քննարկումը տալու է շատ հարցերի պատասխաններ: Ու ...ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՁԱՅՆԻՑ
3Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում այսօր պետք է տեղի ունենար երիտասարդական ֆորում, որի ժամանակ քննարկվելու էին երիտասարդների այսօրվա անելիքները, Հայաստանում առկա խնդիրները: Մասնակից բոլոր երկտասարդներին ...ՎԵՆԵՏԻԿՑԻՆԵՐԻՆ ՀԱՄՈԶԵՑԻՆ
ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Սիմոնա Գրանատա-Մենգինը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներ Դենիս Պետիտն ու Նիլ Ջարմանն առաջարկել էին «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը լրամշակել ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԻՄԻ՞ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ
Իշխանությունն ու ընդդիմությունը Եվրոպայի խորհրդում Հայաստանը բարենպաստ ներկայացնելու տարբեր եղանակներ են ընտրել:
«Պաշտոնական Հայաստանը փորձում էր Եվրախորհրդում անցկացնել «բարենպաստ» մի բանաձեւ, որը ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՆ
Այսօր մարդկանց հետապնդման հիմնական պատճառը` Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի անդամ, ներկայացուցիչ, վստահված անձ լինելն է կամ ցանկացած առնչությունը առաջին նախագահի հետ: Այսպես են կարծում ձերբակալված անձանց փաստաբանները, ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԵԿ ՈՒ ԿԵՍ ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵՑԻՆ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հրազդանի Վանատուր գյուղի բնակիչները ՀՀ իշխանություններին մեկ ու կես օր ժամանակ են տալիս իրենց պահանջը կատարելու` մարտի 1-դեպքերի կապակցությամբ ձերբակալված Սասուն Միքայելյանին եւ մյուս ...ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ
1Այսօր «Եվրոպական ժողովրդական կուսակցություն-Քրիստոնեա-դեմոկրատներ» խմբակցության նիստի ժամանակ, երբ քննարկվում էր Հայաստանի դեմոկրատական հաստատությունների գործունեության մասին զեկույցը, ադրբեջանցի պատվիրակը ...«ԳԱԼԱ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵԹԵՐԱԶՐԿԵՑԻՆ
Այսօր ժամը 14։00-ի սահմաններում ԳԱԼԱ հեռուստաընկերություն ներկայացան ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները՝ ի կատար ածելու ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.04.2008թ-ի վճիռը, որը անփոփոխ էր թողել ...ՊԱՀՊԱՆԵԼ ԵՆ ՊՈՐՏՖԵԼՆԵՐԸ
Սերժ Սարգսյանի այսօր ստորագրած հրամանագրերով Գեւորգ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ նշանակվել է ՀՀ ար֊դարա֊դա֊տության նախարար, Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, Դավիթ ԼՈՔՅԱՆԸ` ՀՀ գյու֊ղա֊տնտե֊֊սու֊թյան ...ԼՈՒՐՋ ՎՆԱՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ
4
«Մարտի սկզին տեղի ունեցած դեպքերը լուրջ վնաս հասցրեցին Հայաստանի միջազգային հեղինակությանը»,-այսօր հայտարարել է Եվրոպայի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը:
Այսօր երեկոյան Ստրասբուրգում Թերի Դեւիսը առանձին ...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՇՂԹԱՆԵՐԸ ՉԱՐՁԱԿԵՑԻՆ
ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ, ԹԵԵՎ ՏՈՒԺՈՂ ՉԿԱՐ
ՎԱՀԱԳՆ ՀԱՅՈՑՅԱՆԸ ՇԱՐԺՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է
«ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈԻՆԸ ՍԱԿԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ»
ԾԵԾ ՈՒ ՋԱՐԴ՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՉՃԱՆԱՉԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՆՈՐԸՆՏԻՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ Չ՞Ի ԾԱՌԱՅԵԼ

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ ԱՅԼԵՒՍ ՉԻ ԼԻՆԻ ՆԱԽԱՐԱՐ

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՐԹԵՒԵԿՈՒԹՅԱ՞ՆԸ

ՄԱՐՏԻ 1-ԻՑ 40 ՕՐ ՀԵՏՈ

ՍԵՎԱՆԸ ՄԱՅՐՈՒՂԻ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ
ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԶԳՈՒՇՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

ՀԱՅՏՆԻ Է ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ

- 1879 Մոսկվայում մահացավ հայտնի հրապարակախոս «Հյուսիսափայլի» խմբագիր Ստեփանոս Նազարյանցը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Տեղեկատու» օրաթերթը՝ առաջին խորհրդային թերթը հայերեն:
- 1923 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է Խորհրդային Հայաստանի պետկինո (Հետագայում Հայկինո) ստեղծելու մասին:
- 1953 Երևանում մահացավ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1958 Մահացավ երգահան Վաղարշակ Սրվանձտյանը:
- 1959 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի սեսիան հաստատում է օրենք «Կյանքի հետ դպրոցի կապի ամրապնդման և ՀԽՍՀ-ում ժողովրդական կրթության սիստեմի հետագա զարգացման մասին»:
- 1984 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց բանաձև (թիվ 247) և պահանջեց կառավարությունից 1985թ. ապրիլի 24-ը հայտարարել «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր»:
- 1984 Մարդկանց մշտական միջազգային տրիբունալը ճանաչեց հայերի ցեղասպանությունը:
- 1998 Փարիզի Սորբոն համալսարանում տեղի ունեցավ հայերի ցեղասպանության նվիրված միջազգային սեմինար: Այն կազմակերպվել էր ՀՅԴ-ի Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի կողմից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հովանավորությամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

