
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՏՎԵԼ
Ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներ Ֆինոլա Ֆլանագանին ու Սիմոնա Գրանատա-Մենգինին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներ Դենիս Պետիտին ու Նիլ Ջարմանին: Քննարկման առանցքում «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում 2008-ի մարտի 17-ին ընդունված փոփոխություններն էին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը եւ ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Մհերյանը, Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան եւ պաշտոնական այլ անձինք:
Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց օրենքի քննարկման համար եւ հավաստեց, որ Հայաստանը հարգում է ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունները: Այնուհետեւ խորհրդարանի նախագահը փորձագետներին իրազեկեց, թե ինչու եւ ինչպես ընդունվեց խնդրո առարկա օրենքը: Հիշեցնելով, որ թե մայր օրենքը, թե մնացած օրենքները առաջին ընթերցումով ընդունվելուց հետո մշտապես ուղարկվել են փորձաքննության եւ ամբողջությամբ ընդունվել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի, նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական եզրակացություններում եղած առաջարկների հաշվառմամբ` Աժ նախագահը նշեց, որ օրենքի ընդունումից հետո (2004 թ. ապրիլի 28), այն շատ լավ կիրառվում էր եւ որեւէ դժգոհություն չկար:
Սակայն նախագահական ընտրություններից հետո թեկնածուներից մեկը, համաձայն չլինելով ընտրությունների արդյունքներին, առանց իրազեկելու 9 օր շարունակ հանրահավաքներ կազմակերպեց` ինչը օրենքի կոպիտ խախտում էր: Ապա տեղի ունեցան մարտի մեկի դեպքերը, որոնք հաճախ լիարժեք չեն ներկայացվում, մինչդեռ կատարվածի մասին ամբողջական պատկերացումը միայն թույլ կտա հասկանալ, թե ինչու ու ինչ պայմաններում փոփոխություններ կատարվեցին օրենքում, ու այսօր ինչ պետք է փոխվի:
Պարոն Թորոսյանը հիշեցրեց, որ 9-օրյա ապօրինի հանրահավաքներից հետո ոստիկանությունը դիմել է հանրահավաքի կազմակերպիչներին, որ տեղեկություն կա հանրահավաքի վայրում զենք կուտակվելու մասին եւ ցանկանում է խուզարկություն անցկացնել, որի հետեւանքով ոչ մեծ բախում է տեղի ունեցել եւ ոստիկանությունը ազատել է հրապարակը: Այնուհետեւ իրադարձությունները ծավալվեցին մեկ այլ վայրում եւ կատարվեցին բռնություններ` այրվեցին ավտոբուսներ, մեքենաներ, օգտագործվեցին մետաղե ձողեր, մոլոտովյան կոկտեյլներ ու նռնակներ, գրանցվեցին վանդալիզմի դրսեւորումներ` խանութների թալան, տեղի են ունեցել բախումներ ցուցարարների որոշ մասի եւ ոստիկանների միջեւ:
Տեսաժապավենների վրա արձանագրված այդ ցավալի դեպքերը շոկի մատնեցին երեւանցիներին, որ մեկ օր առաջ չէին կարող պատկերացնել նման մղձավանջի հնարավորությունը իրենց քաղաքում, ուր 88-ից սկսած բազմաթիվ բազմամարդ հանրահավաքներ էին կայացել` առանց նման հետեւանքների: Ցավալի իրադարձությունների զոհ դարձան 10 մարդ, 200 վիրավորներ` գերակշռող մասը ոստիկաններ եւ զինվորականներ: ՀՀ նախագահի հրամանագով Երեւանում հատուկ դրություն մտցվեց եւ օրենքում կատարվեցին փոփոխություններ` խնդիր ունենալով կանխել արնահեղության կրկնության որեւէ փորձ:
Օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ արդեն իսկ խորհրդարանում նշվել է, որ այն անպայման ուղարկվելու է փորձագիտական եզրակացության` ինչը եւ արվել է: Աժ նախագահը նշեց, որ ստացած արձագանքում 4 կետերի շուրջ քննարկումներ պիտի լինեն: Առաջինը` իրազեկման հետ կապված դրույթն է, ըստ որի արգելքի դեպքում ոստիկանությունից եւ ազգային անվտանգության մարմիններից պետք է ստանալ եզրակացություն, թե ինչ արգելքներ կան: Փորձագետներն առաջարկում են, որ իրազեկում ներկայացնողն իրավունք ունենա դիմել դատարան եւ կարճ ժամանակում ստանալ դատարանի վճիռը: Հղում է կատարվում 13-րդ հոդվածի 3-րդ մասին: Այս առնչությամբ կարծիք կա, որ 13-3-ը տարածվում է ամբողջ օրենքի մեջ եղած արգելքների վրա, սակայն անհրաժեշտության դեպքում նույնը կարող է 9-րդ հոդվածում կրկնվել:
Երկրորդ հարցադրումը վերաբերում է իրազեկում ներկայացնելու ժամկետներին. Աժ նախագահն առաջարկեց այդ հարցի քննարկումն առկախել մինչեւ գտնվեն վերջնական լուծումներ, որից հետո հաշվել, թե ինչքան ժամանակ անհրաժեշտ կլինի եւ ամրագրել այդ ժամանակը:
Երրորդ խնդիրը վերաբերում է ինքնաբուխ հանրահավաքներին: Կա մտավախություն, որ այդ մեխանիզմը կչարաշահվի: 10, 50 կամ 100 հոգով իբր ինքնաբուխ հանրահավաք կարող են սկսել, ապա այն դարձնել հազարավոր մարդկանց մասնակցությամբ զանգվածային հանրահավաք: Ուստի խնդիրը ոչ այնքան ինքնաբուխ հանրահավաքի փաստին է վերաբերում, այլ` դրա շահարկման կանխմանը, որը հնարավորություն կտա անջատել բնական եւ արհեստական ինքնաբուխ հանրահավաքները: Աժ նախագահն առաջարկեց քննարկումների արդյունքում գտնել ճիշտ ձեւակերպում կամ թողնել կատարված փոփոխությունը:
Առաջարկվեց անդրադառնալ նաեւ 9-րդ հոդվածի 6-րդ կետին, որ փարձագետներն ընդհանրապես առաջարկում են հանել օրենքից:
ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Ֆինոլա Ֆլանագանը, շնորհակալություն հայտնելով քննարկումների հնարավորության համար, կարեւորեց դրանց անհրաժեշտությունը եւ Աժ նախագահի ներկայացրած պարզաբանումները, որ հնարավորություն կտան առավել ճշգրիտ լուծումներ գտնել:
Փոխադարձ համաձայնությամբ` օրենքի շուրջ քննարկումները Ազգային ժողովում կշարունակվեն եւ լուծումները գտնելուց հետո` դրանց վերաբերյալ հուշագրի նախագիծ, որը կպատրաստվի, ապա դրա հիման վրա օրենքը կուղարկվի ԵԽ Վենետիկի հանձնաժողովին ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, իսկ արձագանքը ստանալուց հետո նախագիծը կքննարկվի Ազգային ժողովում ու կընդունվեն կատարված փոփոխությունները:
Քննարկում
HP@ գրել է:
Kez u bolorit shutov vor brnen,duk inj patasxan ek talu zhoxovrtin ?Sax kyankt sra nra SHUNNES exel,karmir KOV.
ԱՐՄԱՎԻՐԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԳՅՈՒՂՏԵԽՆԻԿԱՅԻ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆ
1Արմավիրի գյուղերում նախորդ տարիների համեմատ գյուղատնտեսական խնդիրները զգալիորեն նվազել են, բայց գյուղտեխնիկայի բացակայությունը շարունակում է մտահոգել գյուղացիներին, իսկ որոշ համայնքներում` նաեւ մաշվածությունը: ...8-ԱՄՅԱ ՎԱՉԱԳԱՆԻՆ ԴԵՌ ՉԵՆ ԳՏԵԼ
Արդեն 24 օր է շարունակվում է Առափի գյուղի բնակիչ 8-ամյա Վաչագան Ասատրյանի որոնողական աշխատանքները: Այս ընթացքում ուսումնասիրվել է գետի տարածքն ու Ախուրյանի ջրամբարը, բայց անարդյունք: Ծնողները այնուամենայնիվ ...ՏՆԿԻՆԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ ՎԱՃԱՌՎՈՒՄ
1
Այս տարի պտղատու ծառերի տնկիները լավ չեն վաճառվում: Ինչպես վաճառողներն են նշում` դա կապված է երկրում տիրող ներքաղաքական անկայուն իրավիճակի հետ, քանի որ մարդիկ չեն տեսնում իրենց վաղվա օրը:
Սակայն դրան ...ԿԱՐԵՎՈՐ ՆԻՍՏ
1Տեղական ժամանակով` ժամը 8.30-ին Եվրոպայի Խորհրդի Մոնիտորինգի կոմիտեում սկսվել է նիստ, որին մասնակցում են Հայաստանի պատվիրակությունից միանգամից 4 անդամներ` Դավիթ Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Ավետ ...ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՕՀԱՆՅԱՆԻՆ
Սերժ Սարգսյանն այսօր բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարար Սեյրան Օհանյանին: Նա ասել է, որ Սեյրան Օհանյանին ճանաչում է ավելի քան 20 տարի, եւ չի հիշում նրա ...ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՊՆ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
7
Սերժ Սարգսյանն ապրիլի 15-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովին Հայաստանի Հան֊րա֊պե֊տության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտ֊պա֊նու֊թյան նախարարի առաջին տեղակալ նշանակելու ...ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏԻՑ
Ապրիլի 14-ին, ժամը 18.40-ին թունավորումով Աշտարակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչ` 2006 թ. ծնված Սամվել Հակոբյանը: Թունավորման պատճառը «Մետաֆոս» թունաքիմիկատի օգտագործումն ...ՓՐԿԵՆՔ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՔԻ ՄԻՋՈՑՈՎ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Թեղուտի հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել անտառի ոչնչացմանը: Այս խնդրով մտահոգված մի խումբ բնապահպան երիտասարդներ հասարակությանը պայքարի կոչելու համար բազմաթիվ ակցիաներ են նախաձեռնել: ...«ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ»
Ընդդիմության ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերի դատավարություններն ընթանում են քաղաքական պատվերով եւ դատական գործընթացը ցույց է տալիս դրանց շինծու լինելը՝ աղաղակող թերություններ, օրենքի ...ՀԻՄՆԱԿԱՆ ՉՈՐՍ ՊԱՀԱՆՋ
«Մարտի 1-ի դեպքերից հետո որեւէ մեկը գոնե ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունից չէր մտածում, որ Հայաստանի վիճակն այստեղ կլինի թեթեւ»,- «Ա1+»-ին ասաց հայաստանյան պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» ...ՀԵՐԹԵՐ ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԹՂԹԻ ՀԱՄԱՐ
ՀՀ Արտաքին Գործերի նախարարությունից դատվածության վերաբերյալ փաստաթուղթ ստանալու համար շենքի դիմաց մեծ հերթեր են կուտակվում: Բանն այն է, որ տվյալ հաստատությունն օրվա մեջ աշխատում է ընդամենը մեկ ժամ` 11-ից ...ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ՌԵԺԻՄ
Մարտի 1-ի իրադարձություններից հետո ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօրվա դրությամբ նախնական կալանքի տակ է գտնվում 78 անձ, եւս 16 մեղադրյալի նկատմամբ որպես ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը Եվրոպայի խորհրդի շենքում իրեն պահում է այնպես, ասես բոլորից առավել մտահոգվածն է Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությամբ: Ընդհանրապես, ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Քաղբանտարկյալների կանայք, հարազատներն ու համակիր քաղաքացիները հերթական բողոքի ակցիան էին անցկացնում այսօր արդեն Ֆրանսիայի դեսպանատան առաջ:Վերջիններս ծածանում էին «Ազատել քաղբանտարկյալներին», ...«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱԴԱՇՏ Է»
2ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻ փորձագետներն այսօր Երեւանում են` ՀՀ ԱԺ-ի հետ «Ժողովներ, հավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները համատեղ քննարկելու ...ԽՈՍԵՔ, ԵԹԵ ԱՆԳԱՄ ՑԱՎ Է
1«Ով չգիտի իր պատմությունը, դժվարությամբ կարող է կառուցել իր ապագան»,- Հայաստանի պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի` ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ ԿԵՐԿԱՐԱՁԳԵՆ
Ապրիլի 24-ին լրանում է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը: Այսօր ՆԺԿ նախագահի մամլի խոսնակ Էմանուել Մարգարյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ Արամ Կարապետյանի դեմ հարուցված ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ՞ ՀԱՅՏՆՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿՈՒՄ
«Ա1+»-ի հարցերին պատասխանում է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը: -Սերժ Սարգսյանի` ՀՀ նախագահ ընտրվելը, ըստ Ձեզ, ինչպես կազդի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով բանակցությունների ...ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ՍԿՍՎԵՑ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՀԱՑԱԴՈՒԼԸ
Այսօր Հրազդանի Վանատուր թաղամասում, ինչպես եւ խոստացել էր, ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը սկսել է 3 օրյա նախազգուշական հացադուլը: Նրան է միացել նաեւ զոհված ազատամարտիկի մայր` Ժաննա Ներսիսյանը: Արշավիր ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՏՎԵԼ
3Ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներ Ֆինոլա Ֆլանագանին ու Սիմոնա Գրանատա-Մենգինին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներ Դենիս Պետիտին ու Նիլ Ջարմանին: Քննարկման ...ԼՈՐԴԸ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԻ ՏԵՍԵԼ
«Անցած տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ մենք էական առաջընթաց չենք տեսել»,- այսօր Ստրասբուրգում հայտարարել է ԼՂ խնդրով զբաղվող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼԸ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց, որ չի կարող հայց առ հայց ասել, թե Հայաստանում վերջին շրջանում ձերբակալվածներից ով է քաղբանտարկյալ, ...ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Ավետիսյանին Հայաստանի Հանրապետության կա֊ռա֊֊֊վա֊֊րու֊թյանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:
ՀՀ կա֊ռա֊֊֊վա֊֊րու֊թյանն ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ ԻՐԵՆՑ ՍԱՐՍԱՓԸ» / VIDEO /
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ազատության հրապարակն այսօր պաշարված էր ոստիկաններով: Վերջին օրերի ընթացքում այսքան ոստիկան չէր եղել Հյուսիսային պողոտայում եւ Ազատության հրապարակի հարակից տարածքում: Նրանք շղթա էին կազմել ...
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ ԷՐ ՏՎԵԼ
«ՈՉ ՄԵԿԻՆ ԷԼ ՉԵՄ ԸՆՏՐԵԼՈՒ»
ՄԻՋԱԴԵՊ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
ՎՐԱՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՑԱՎԻ ԵՎ ՏԱՌԱՊԱՆՔԻ ՄԱՍԻՆ
ԾԵԾ ՈՒ ՋԱՐԴ՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՉՃԱՆԱՉԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՍՊԱՆՎԵԼ Է ՄԻՔԱՅԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՈ՞ՎԻ ԶԵՆՔԻՑ

ՆՈՐԸՆՏԻՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ Չ՞Ի ԾԱՌԱՅԵԼ

ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ ԱՅԼԵՒՍ ՉԻ ԼԻՆԻ ՆԱԽԱՐԱՐ

ՄԱՐՏԻ 1-ԻՑ 40 ՕՐ ՀԵՏՈ

ՍԵՎԱՆԸ ՄԱՅՐՈՒՂԻ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ
ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԶԳՈՒՇՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

ՀԱՅՏՆԻ Է ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

- 775 ճակատամարտ Արճեշի մերձակայքում:
- 1869 Ալեքսանդրապոլում հիմնվում է «Բարենպատակ ընկերությունը»:
- 1876 Կ. Պոլսում հիմնվեց Արարատյան ընկերությունը:
- 1915 Թալիաթի, Էնվերի և Նազըմի ստորագրողթյամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ:
- 1962 Մահացավ գրող, փիլիսոփա, քննադատ, դասախոս, դոկտոր Գասպար Մաշուրյանը: (Ծնվ. 1887 թ.):
- 1963 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով քանդակագործ Արա Սարգսյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

