
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ՌԵԺԻՄ
Մարտի 1-ի իրադարձություններից հետո ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօրվա դրությամբ նախնական կալանքի տակ է գտնվում 78 անձ, եւս 16 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Եվս երեք անձ ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով:
Ապրիլի 15-ի դրությամբ դատարան է ուղարկվել 20 քրեական գործ՝ 20 անձի վերաբերյալ, որոնցից 3-ի՝ Դավիթ Համբարձումյանի, Մեսրոպ Զաքարյանի եւ Ռաջու Պետրոսյանի մասով դատաքննությունն ավարտվել է: Նշված երեք մեղադրյալներն ընդունել են առաջադրված մեղադրանքը եւ նրանց խնդրանքով կիրառվել է արագացված դատաքննության կարգը: 4 հոգու՝ Սողոմոն Երիցյանի, Հարություն Մկրտչյանի, Յաշա Մելքոնյանի եւ Հովհաննես Մխոյանի մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել եւ ուղարկվել է դատարան: Մելքոնյանին եւ Երիցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրում՝ կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ, Հ.Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու համար, Հ. Մխոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ հետախուզման մեջ գտնվող ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին իրավապահ մարմիններից թաքնվելու հարցում աջակցելու, նրան պարտակելու համար: Տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Ս.Երիցյանի եւ Յ.Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Հ.Մխոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը նախաքննական մարմնի որոշմամբ, փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Հ.Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ քրեական գործն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան: Նախաքննական մարմնի որոշմամբ` մեղադրյալներ, նախնական կալանքի տակ գտնվող Վահագն Հարեյանի, Վեմիր Մխիթարյանի, Ֆրունզե Ստեփանյանի, Ալեքսան Վարդանյանի, Պետրոս Հակոբյանի նկատմամբ փոխվել է ընտրված խափանման միջոցը: Հաշվի առնելով, որ նրանց մասով անհրաժեշտ քննչական գործողությունները կատարվել են եւ նրանց ազատության մեջ գտնվելը չի խոչընդոտի հետագա նախաքննությանը՝ Վ.Հարեյանի, Վ.Մխիթարյանի, Ֆ.Ստեփանյանի, Ա.Վարդանյանի եւ Պ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Հրազդան քաղաքի բնակիչ Էդիկ Խաչատրյանը 14.04.08թ. ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք ու ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
ԱՐՄԱՎԻՐԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԳՅՈՒՂՏԵԽՆԻԿԱՅԻ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆ
1Արմավիրի գյուղերում նախորդ տարիների համեմատ գյուղատնտեսական խնդիրները զգալիորեն նվազել են, բայց գյուղտեխնիկայի բացակայությունը շարունակում է մտահոգել գյուղացիներին, իսկ որոշ համայնքներում` նաեւ մաշվածությունը: ...8-ԱՄՅԱ ՎԱՉԱԳԱՆԻՆ ԴԵՌ ՉԵՆ ԳՏԵԼ
Արդեն 24 օր է շարունակվում է Առափի գյուղի բնակիչ 8-ամյա Վաչագան Ասատրյանի որոնողական աշխատանքները: Այս ընթացքում ուսումնասիրվել է գետի տարածքն ու Ախուրյանի ջրամբարը, բայց անարդյունք: Ծնողները այնուամենայնիվ ...ՏՆԿԻՆԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ ՎԱՃԱՌՎՈՒՄ
1
Այս տարի պտղատու ծառերի տնկիները լավ չեն վաճառվում: Ինչպես վաճառողներն են նշում` դա կապված է երկրում տիրող ներքաղաքական անկայուն իրավիճակի հետ, քանի որ մարդիկ չեն տեսնում իրենց վաղվա օրը:
Սակայն դրան ...ԿԱՐԵՎՈՐ ՆԻՍՏ
1Տեղական ժամանակով` ժամը 8.30-ին Եվրոպայի Խորհրդի Մոնիտորինգի կոմիտեում սկսվել է նիստ, որին մասնակցում են Հայաստանի պատվիրակությունից միանգամից 4 անդամներ` Դավիթ Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Ավետ ...ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՕՀԱՆՅԱՆԻՆ
Սերժ Սարգսյանն այսօր բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարար Սեյրան Օհանյանին: Նա ասել է, որ Սեյրան Օհանյանին ճանաչում է ավելի քան 20 տարի, եւ չի հիշում նրա ...ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՊՆ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
7
Սերժ Սարգսյանն ապրիլի 15-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովին Հայաստանի Հան֊րա֊պե֊տության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտ֊պա֊նու֊թյան նախարարի առաջին տեղակալ նշանակելու ...ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏԻՑ
Ապրիլի 14-ին, ժամը 18.40-ին թունավորումով Աշտարակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչ` 2006 թ. ծնված Սամվել Հակոբյանը: Թունավորման պատճառը «Մետաֆոս» թունաքիմիկատի օգտագործումն ...ՓՐԿԵՆՔ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՔԻ ՄԻՋՈՑՈՎ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Թեղուտի հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել անտառի ոչնչացմանը: Այս խնդրով մտահոգված մի խումբ բնապահպան երիտասարդներ հասարակությանը պայքարի կոչելու համար բազմաթիվ ակցիաներ են նախաձեռնել: ...«ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ»
Ընդդիմության ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերի դատավարություններն ընթանում են քաղաքական պատվերով եւ դատական գործընթացը ցույց է տալիս դրանց շինծու լինելը՝ աղաղակող թերություններ, օրենքի ...ՀԻՄՆԱԿԱՆ ՉՈՐՍ ՊԱՀԱՆՋ
«Մարտի 1-ի դեպքերից հետո որեւէ մեկը գոնե ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունից չէր մտածում, որ Հայաստանի վիճակն այստեղ կլինի թեթեւ»,- «Ա1+»-ին ասաց հայաստանյան պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» ...ՀԵՐԹԵՐ ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԹՂԹԻ ՀԱՄԱՐ
ՀՀ Արտաքին Գործերի նախարարությունից դատվածության վերաբերյալ փաստաթուղթ ստանալու համար շենքի դիմաց մեծ հերթեր են կուտակվում: Բանն այն է, որ տվյալ հաստատությունն օրվա մեջ աշխատում է ընդամենը մեկ ժամ` 11-ից ...ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ՌԵԺԻՄ
Մարտի 1-ի իրադարձություններից հետո ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօրվա դրությամբ նախնական կալանքի տակ է գտնվում 78 անձ, եւս 16 մեղադրյալի նկատմամբ որպես ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը Եվրոպայի խորհրդի շենքում իրեն պահում է այնպես, ասես բոլորից առավել մտահոգվածն է Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությամբ: Ընդհանրապես, ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Քաղբանտարկյալների կանայք, հարազատներն ու համակիր քաղաքացիները հերթական բողոքի ակցիան էին անցկացնում այսօր արդեն Ֆրանսիայի դեսպանատան առաջ:Վերջիններս ծածանում էին «Ազատել քաղբանտարկյալներին», ...«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱԴԱՇՏ Է»
2ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻ փորձագետներն այսօր Երեւանում են` ՀՀ ԱԺ-ի հետ «Ժողովներ, հավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները համատեղ քննարկելու ...ԽՈՍԵՔ, ԵԹԵ ԱՆԳԱՄ ՑԱՎ Է
1«Ով չգիտի իր պատմությունը, դժվարությամբ կարող է կառուցել իր ապագան»,- Հայաստանի պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի` ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ ԿԵՐԿԱՐԱՁԳԵՆ
Ապրիլի 24-ին լրանում է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը: Այսօր ՆԺԿ նախագահի մամլի խոսնակ Էմանուել Մարգարյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ Արամ Կարապետյանի դեմ հարուցված ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ՞ ՀԱՅՏՆՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿՈՒՄ
«Ա1+»-ի հարցերին պատասխանում է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը: -Սերժ Սարգսյանի` ՀՀ նախագահ ընտրվելը, ըստ Ձեզ, ինչպես կազդի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով բանակցությունների ...ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ՍԿՍՎԵՑ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՀԱՑԱԴՈՒԼԸ
Այսօր Հրազդանի Վանատուր թաղամասում, ինչպես եւ խոստացել էր, ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը սկսել է 3 օրյա նախազգուշական հացադուլը: Նրան է միացել նաեւ զոհված ազատամարտիկի մայր` Ժաննա Ներսիսյանը: Արշավիր ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՏՎԵԼ
3Ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներ Ֆինոլա Ֆլանագանին ու Սիմոնա Գրանատա-Մենգինին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներ Դենիս Պետիտին ու Նիլ Ջարմանին: Քննարկման ...ԼՈՐԴԸ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԻ ՏԵՍԵԼ
«Անցած տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ մենք էական առաջընթաց չենք տեսել»,- այսօր Ստրասբուրգում հայտարարել է ԼՂ խնդրով զբաղվող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼԸ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց, որ չի կարող հայց առ հայց ասել, թե Հայաստանում վերջին շրջանում ձերբակալվածներից ով է քաղբանտարկյալ, ...ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Ավետիսյանին Հայաստանի Հանրապետության կա֊ռա֊֊֊վա֊֊րու֊թյանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:
ՀՀ կա֊ռա֊֊֊վա֊֊րու֊թյանն ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ ԻՐԵՆՑ ՍԱՐՍԱՓԸ» / VIDEO /
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ազատության հրապարակն այսօր պաշարված էր ոստիկաններով: Վերջին օրերի ընթացքում այսքան ոստիկան չէր եղել Հյուսիսային պողոտայում եւ Ազատության հրապարակի հարակից տարածքում: Նրանք շղթա էին կազմել ...
ԾԵԾ ՈՒ ՋԱՐԴ՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՉՃԱՆԱՉԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՍՊԱՆՎԵԼ Է ՄԻՔԱՅԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՈ՞ՎԻ ԶԵՆՔԻՑ

ՆՈՐԸՆՏԻՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ Չ՞Ի ԾԱՌԱՅԵԼ

ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ ԱՅԼԵՒՍ ՉԻ ԼԻՆԻ ՆԱԽԱՐԱՐ

ՄԱՐՏԻ 1-ԻՑ 40 ՕՐ ՀԵՏՈ

ՍԵՎԱՆԸ ՄԱՅՐՈՒՂԻ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ
ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԶԳՈՒՇՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

ՀԱՅՏՆԻ Է ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

- 775 ճակատամարտ Արճեշի մերձակայքում:
- 1869 Ալեքսանդրապոլում հիմնվում է «Բարենպատակ ընկերությունը»:
- 1876 Կ. Պոլսում հիմնվեց Արարատյան ընկերությունը:
- 1915 Թալիաթի, Էնվերի և Նազըմի ստորագրողթյամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ:
- 1962 Մահացավ գրող, փիլիսոփա, քննադատ, դասախոս, դոկտոր Գասպար Մաշուրյանը: (Ծնվ. 1887 թ.):
- 1963 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով քանդակագործ Արա Սարգսյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

