
ԵԽ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌԱԾ ՄԵԹՈԴՆԵՐԸ
ՀԱՏՎԱԾՆԵՐ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՅՑԻՑ
Ներկյայացնում ենք ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտի զեկույցը Հայաստանի Նախագահի ընտրությունների վերաբերյալ, որը ներկայացվելէ այսօր ԵԽԽՎ նիստում:Զեկույցի ամբողջական անգլերեն տարբերակը մեր կայքում տեղադրված է, իսկ թարգամանաբար ներակայցնում ենք հատվածներ զեկույցից.
2008 թվականի փետրվարի 19-ին կայացած հայաստանյան նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել են Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններին, բայց նկատելի են որոշ բացթողումներ, հատկապես հասարակության` ընրտական համակարգին եւ ընտրությունների արդյունքին ունեցած վստահության հարցում: Միջազգային դիտորդների առաքելությունը հատկապես ընդգծում է հետեւյալ բացթողումները.
1.Պետության եւ քաղաքական կուսակցությունների միջեւ հստակ տարանջատման բացակայություն:
2.Ընտրական գործընթացների հանդեպ հասարակական վստահության բացակայություն:
3.Ընտրական գործընթացների ընթացքում մասնակիցներին տրվող ոչ հավասար պայմաններ:
ԵԽԽՎ զեկույցում նշվում է, որ 2003 թվականի թե նախագահական եւ թե խորհդարանական ընտրությունները չէին համապատասխանում ԵԽ-ի առաջ ստանձնած պարտավորություններին եւ ժողովրդավարական ընտրությունների պահանջներին:
Ինչեւէ, վերջին խորհրդարանական ընտրությունները երկրում (2007 թ. մայիսի 12 ) արձանագրեցին առաջխաղացում եւ հիմնականում համապատասխանում էին Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններին եւ ժողովրդավարական պահանջներին: Չնայած, կային որոշ կարեւոր բացթողումներ: Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ իշխանությունները շարունակաբար հաստատում էին ընտրական համակարգը էլ ավելի կատարելագործելու իրենց կամքն եւ մտադրությունը: Նրանք խոստանում էին, որ ամեն ինչ կանեն, որպեսզի նախագահական ընտրությունները լիովին համապատասխանեն միջազգային չափանիշներին:
Նախագահական ընտրությունները կարեւոր էին նաեւ նրանով, որ որոշվում էր երկրի քաղաքական կուրսը, քանի որ ըստ ՀՀ Սահմանադրության, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ալեւս չէր կարող մասնակցել ընտրություններին եւ վերընտրվել:
Սկզբունքորեն, նախագահական ընտրությունները պետք է լինեն մրցավազք առանձին թեկնածուների միջեւ: Իրականում, Հայաստանում ընտրությունների ընթացքում մրցավազքը առկա էր Սերժ Սարգսյանի, որ վայելում էր իշխանության աջակցությունը եւ ընդդիմադիր մի շարք թեկնածուների միջեւ, որոնք առաջադրվել էին ընդդիմադիր կուսակցությունների կամ ուժերի կողմից:
Կոալիցիոն կառավարությունը աջակցում էր վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնացությանը: Իսկ ընդդիմադիր կուսակցություններին այդպես էլ չհաջողվեց համաձայնության գալ միասնական թեկնածուի հարցում: Հենց դրանով էր պայմանավորված ընդդիմության պառակտվածությունը:
Ընտրությունների դինամիկան փոխվեց նախկին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանի առաջադրմամբ: Նրա քաղաքական պայքարի մեջ մտնելը զգալիորեն ուժեղացրեց մրցակցությունը: Ընտրական գործընթացում զգացվում էր հասարակության վստահության ցածր մակարդակ ընտրական գործընթացների եւ արդյունքների լեգիտիմության նկատմամբ:
Շարունակ պտտվում էին լուրեր նախընտրական շրջանում ընտրակեղծիքների եւ ընտրակաշառքների մասին: Պետք է նշել, որ նման լուրերը որոշ թեկնածուների նախընտրական արշավի ռազմավարության հիմնական մասն էին կազմում: Պետք է նշել նաեւ, որ հասարակությունը քիչ էր վստահում դատական եւ ընտրական համակարգերի անկախությանը եւ ինքնուրույնությանը: Սա հատկապես շարունակաբար կրկնվում էր թեկնածուների կողմից հատկապես նախընտրական արշավի ժամանակ:
Մտահոգիչ է նաեւ այն հանգամանքը, որ մի շարք մարդիկ շարունակ կրկնում էին, որ դժգոհությունները մեծամասամբ առաջացել են իշխանությունների դրսեւորած ռեպրեսիաների պատճառով:
Զեկույցում մասնավորապես նշված էին ընտրական օրենսգրքի մի շարք թերություններ:
Հայաստանյան ընտրական օրենսգրքում հստակորեն չի սահմանվում, թե ընտրական որ խախտումները կարելի է համարել քրեական եւ որը վարչական:
Չնայած 2007թվականից ի վեր իշխանությունները երկու անգամ փոփոխություններ են կատարել ԸՕ-ում, սակայն նրանք չեն խորհրդակցել Վենետիկյան Հանձնաժողովի հետ: Վերջինս չի կարողացել արտահայտել իր կարծիքը դրանց մասին: Զեկույցում մտահոգություն է արտահայտված նաեւ այն մասին, որ Հայաստանից դուրս գտնվող հայերը չեն կարողացել մասնակցել ընտրություններին: Դ
իտորդները գրանցել են բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիների մասնակցությունը ընտրական գործընթացներում խոչընդոտվել է: Բացի այդ թեկնածուները պարզապես ի վիճակի չեն եղել հանդիպել իրենց ընտրազանգվածի հետ առանց միջնորդի: Ընտրության օրը եղել է համեմատաբար հանգիստ մթնոլորտ, չնայած գրանցվել են նաեւ դեպքեր, երբ վստահված անձինք ենթարկվել են բռնության: Գրանցվել են ընտրակաշառքի եւ ընտրողներին վախեցնելու դեպքեր:
Իրադարձությունների ծավալման գագաթնակետը նկատվեց հետընտրական շրջանում, հատկապես մարտի 1-ի ողբերգական դեպքերի ժամանակ: Չնայած, մեր զեկույցում ներառված չեն հետընտրական գործընթացները, բայց մենք չէինք կարող չանդրադառնալ դրանց: Անմիջապես ընտրությունների նախնական տվյալները հայտնելուց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ընտրությունների ժամանակ եղել են բազմաթիվ կեղծիքներ եւ որ իրականում ինքն է հաղթել: Բացի այդ, Արթուր Բաղդասարյանը կասկածի տակ առավ ընտրությունների լեգիտիմությունը, իսկ 4-րդ տեղը զբաղեցրած Վահան Հովհանիսյանը հրաժարական տվեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնից: Նա իր հրաժարականը մեկնաբանեց ընտրությունների ժամանակ առկա խախտումների եւ ընտրակեղծիքների փաստերով:
Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հաղթանակի համար անցկացվող հանրահավաքները վերածեց բողոքի ակցիաների եւ կոչ արեց իր համախոհներին միանալ իրեն եւ չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները: Դրան հաջորդեցին ամենօրյա բողոքի ակցիաներ Երեւանի կենտրոնում, որի շրջանակներում ցուցարարները կոչ էին անում անվավեր ճանաչել արդյունքները եւ անցկացնել նոր ընտրություններ: Տեր-Պետրոսյանի համախոհները դրեցին վրաններ Ազատության հրապարակում: Մինչդեռ, Ռոբերտ Քոչարյանը անվանեց այդ բողոքի ակցիաները « իշխանությունը զավթելու անօրինական փորձ, որով էլ ավելի խորացվեց առկա անջրպետը»:
Դրան հաջորդեցին Տեր-Պետրոսյանի աջակիցների ձերբակալումները եւ անհիմն մեղադրանքները, որոնց շարժառիթները ակնհայտ քաղաքական էին: Ըստ Հելսինկյան ասոցիացիայի տվյալների, փետրվարի 20-29 ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ 13 մարդ է ձեռբակալվել:
Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը սկսեց ինչ-որ բաներ փնտրել վրաններում եւ ցուցարարների դիմադրությանը հանդիպելուց հետո որոշում կայացրեց «մաքրել վրանային քաղաքը»: Այդ իրադարձությունների ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, 31 մարդ վիրավորվել է, իսկ Տեր-Պետրոսյանը դե ֆակտո առնվել է տնային կալանքի տակ: Նույն օրը երեկոյան ցուցարարները խմբվեցին Երեւանի մեկ այլ մասում, որտեղ բախումներ տեղի ունեցան նրանց եւ ոստիկանների միջեւ: Իրավիճակը այնքան սրվեց ( արդեն կային զոհեր`7 ցուցարար եւ 1 ոստիկան` ըստ պաշտոնական տվյալների), որ նախագահ Քաչարյանը որոշեց Երեւանում հայտարարել արտակարգ դրություն, քանի որ իրավիճակը կարող էր հարվածի տակ դնել երկրի անվտանգությունը: Արտակարգ իրավիճակի հայտարարումից հետո մեծ թվով Տեր-Պետրոսյանի համախոհներ ձերբակալվեցին, ինչը վկայում է, որ իշխանավորները կիրառեցին խստագույն միջոցներ ընդդիմության նկատմամբ:
Եզրակացություններ եւ խորհուրդներ
2008 թվականի փետրվարի 19-ին կայացած հայաստանյան նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել են Եվրոխորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններին: Իշխանությունները կատարել են մի շարք բարեփոխումներ իրավական համակարգում, բայց չեն ցուցաբերել համապատասխան քաղաքական կամք` դրանք ի կատար ածելու համար: Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին միջոցներ ձեռնարկել այս զեկույցում նշված բացթողումները շտկելու համար: Հատկապես` վերականգնել հասարակության վստահությունը ընտրական գործընթացների հանդեպ: ՀՀ Սահմանադրության սահմանափակումները երկքաղաքացիություն ունեցող անձանց մասին օրենքում հակասում են ԵԽ-ի չափանիշներին եւ դրանք պետք է վերացվեն:
Հասարակության վստահության պակասը խոչընդոտում է երկրում ժողովրդավարության հաստատմանը:
Դժբախտաբար, ոչ հավասար ընտրապայքարը, բացթողումները եւ խախտումները, ինչպես նաեւ ընտրությունների վերաբերյալ բազմաթիվ բողոքները ոչնչով չեն նպաստել հասարակության վստահության վերականգմանը: Մենք չենք ընդունում այն մեթեդները, որոնցով ԿԸՀ-ն հանգուցալուծում էր հասարակություն բողոքները:
Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին ներմուծել ընտրողների «մատնահետքերով» քվեաթերթիկում նշում կատարելու մեթոդը, որը բավականին արդյունավետ է գործում Եվրոպական մի շարք երկրներում:
Այս բարեփոխումները պետք է իրականացվեն իշխանությունների եւ ընդդիմության երկխոսության միջոցով:
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. ...ՍԵՎԱՆԸ ՄԱՅՐՈՒՂԻ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Վերջին մեկ-երկու օրերի ընթացքում Գավառ քաղաքի մոտ Սեւանա լճի ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ հասել է մինչեւ մայրուղի ու անգամ տարածվել աջ: Մարդիկ նույնիսկ մայրուղու եզրին նստած, ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՊԱՏԱՆԻՆԵՐՆ ԵՆ
Շենգավիթի սպորտդպրոցում մեկնարկեց Երեւան քաղաքի 2008թ. բասկետբոլի առաջնությունը, որին մասնակցում են 1992-93թթ., 1994-95թթ. ծնված պատանիների եւ աղջիկների 26 թիմեր, որոնցում ընդգրկված են 256 բասկետբոլիստներ: ...ՕՐԱԿԱՐԳՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՐԿՈՒ ՀԱՐՑ
Այսօր, Երեւանի ժամանակով` ժամը 14.30-ի, Ստրասբուրգում կսկսվի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին նախատեսվում է միանգամից Հայաստանի վերաբերյալ երկու հարցի քննարկում: Այսօր օրվա երկրորդ կեսին կլսվի Ջոն Պրեսկոտի ...ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ
Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի ուսանողները շենքի դիմաց կանգնելիս ու կուրսեցիների հետ խոսելիս, պետք է շատ զգույշ լինեն, որովհետեւ ցանկացած պահի նրանք կարող են ավտովթարի ենթարկվել: ...ՊԱՅԹՅՈՒՆ
Ապրիլի 12-ին, ժամը 13.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Տիգրանյան փողոցի թիվ 5/1 շենքի բակում կայանված «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը ...«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԱՆ ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՈՎ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կոտայքի տարածաշրջանի Հայրենական պատերազմի վետերանների խորհուրդը կազմավորվել է 1970թ: Այսօր վետերանների խորհուրդը 174 անդամ ունի . 72 աբովյանցի վետերաններից 12 կանայք են: Յուրաքանչյուր ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ԳԵՐ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ
Ֆուտզալի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 1:14 հաշվով զիջել է Խորվաթիայի հավաքականին: Ընտրական 7-րդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը մինչ այս 2:6 հաշվով զիջել ...ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ավարտվեց ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցած Հայաստանի ներկայացուցիչները չկարողացան մեդալի արժանանալ: Սպասելիքները մեծ էին 60կգ քաշային Հովհաննես Դավթյանից ...ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ` ԲԱՆԱՁԵՎՈՒՄ
ԵԽԽՎ նախագահ Լյուս Մարիա դե Փույգն իր մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ ինքն առաջիկայում կայցելի Հայաստան: Նա կարեւորեց այն քննարկումները, որոնք ընթանալու են ԵԽԽՎ-ում` Հայաստանի Նախագահի ընտրությունների ...ԱՐՄԱՆ ԵՐԵՄՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Հռոմում կայացած թեքվանդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը մինչեւ 78 կգ քաշայինների պայքարում դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Մինչեւ եզրափակիչ հասնելը հայ մարզիկը հաղթել է ...ԱՐԱՐԱՏԻ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԸ ԴՈՆԵՑԿՈՒՄ
Հանգստյան օրերին հայ ֆուտբոլիստները եվրոպական առաջնություններում հիմնականում հաջող են հանդես եկել: Ուկրայինայի առաջնության 25-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» իր առաջին հաղթանակն է տոնել Նիկոլայ Կոստովի ...ՀԱՍՏԱՏՎԵՑ
Հինգշաբթի Հայաստանի դեմոկրատական ինստիտուտների գործունեության հարցը կլսվի ԵԽԽՎ նիստում: Քիչ առաջ այդ հաստատվեց ԵԽԽՎ նիստում, որը սկսվել է տեղական ժամանակով ժամը 11.30-ին:ԶԵԿՈՒՅՑԸ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է
Քիչ առաջ ԵԽ ինտերնետային կայքում տեղակայվեց Ջոն Պրեսկոտի զեկույցը Հայաստանի Նախագահի ընտրությունների վերաբերյալ: Ու տեղական ժամանակով 12.10-ին 4 րոպեում Պրեսկոտը ներկայացրեց զեկույցը: Զեկույցում ներկայացված ...ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ ԷՐ, ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՑԱՆՄԱՆ ՄԵՋ ԷՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մոտ մեկ ժամ առաջ Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկվել միջին տարիքի մի կին, բայց շտապ օգնությունը խցանման մեջ էր եւ չէր կարողանում հասնել օգնության: Վրաերթի ենթարկված միջին տարիքի կինը` ...ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
«Ես լիարժեք չեմ համարում այն դպրոցը, որոնք հիմա անցնում են մեր երգիչները: Եթե 17 տարեկանից հետո ուզում են երգչուհի դառնալ, դառնում են»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց երգչուհի Նունե Եսայանը: ...ՄԱՐՏԻ 1-Ի 10-ՐԴ ԶՈՀԸ
Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով մահացել է 10-րդ երիտասարդը՝ Արարատի մարզի Լուսառատ գյուղի 29-ամյա բնակիչ Սամվել Հարությունյանը: Նա զինվորական չէր: Հարությունյանի ստացած հրազենային վնասվածքները ...ՀԱՅ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏՈ՞ՒՄ
Եվրոպայի խորհրդի` Ստրասբուրգի նստավայրում շրջանառվում է տեղեկություն, որ Հայաստանի վերաբերյալ ընդունվելիք բանաձեւում լինելու է նաեւ հայկական պատվիրակության իրավասությունների դադարեցման հարցը: Այսինքն` ...«ՄԵՆՔ ԷԼ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ ԵՆՔ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ»
Եվրախորհրդի գրասենյակի մոտ այսօր շուրջ մեկ ժամանոց բողոքի ակցիա էին կազմակերպել քաղբանտարկյալների կանայք եւ մտերիմները: Ի դեպ, այսօրվանից Եվրախորհուրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվելու են Հայաստանին ...«ԻՍԿ ՁԵԶ ՀԱՅՏՆԻ Է...»
8«Դուք համարել եք Հայաստանի ընտրությունները մեծամասամբ ԵԽ չափանիշներին համապատասխան, իսկ հայտնի՞ է Ձեզ, որ կան 9 սպանված, քաղբանտարկյալներ, ընդունել են օրենքներ, որոնք սահմանափակում են ազատություննները, ...ԻԳԻԹՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԹԵՐՐԻ ԴԵՎԻՍԻՆ
Ապրիլի 11-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի` Ավանի նախընտրական շտաբի պետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ Գլխավոր Քարտուղար Թերրի Դեւիսի հետ: Այդ մասին հայտնում են համաժողովրդական ...ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՐ
Հայաստանի ընտրությունների վերաբերյալ զեկույցը մինչեւ ԵԽԽՎ օրակարգում հաստատվելը քննարկվել է խումբ-խմբակցություններում: Ելույթ ունենալով «Հանուն Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների ալյանսում»` «Բարգավաճ ...ԵԽ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌԱԾ ՄԵԹՈԴՆԵՐԸ
ՀԱՏՎԱԾՆԵՐ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՅՑԻՑ Ներկյայացնում ենք ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտի զեկույցը Հայաստանի Նախագահի ընտրությունների վերաբերյալ, որը ներկայացվելէ այսօր ԵԽԽՎ նիստում:Զեկույցի ...ԳԱԼԱ-Ն ԿԱԶԱՏԻ ՀԵՌՈՒՍՏԱԱՇՏԱՐԱԿԸ
Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակեց ԳԱԼԱ հեռուստաընկերությանը վերաբերող որոշումը, ըստ որի` ԳԱԼԱ-ն պետք է Գյումրիի հեռուստաաշտարակից հանի իր ալեհավաքը: Դատարանի որոշմամբ, փաստորեն, մերժվեց ԳԱԼԱ-ի սեփականատեր ...«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՄԵՆՔ ԿԼՈՒԾԵՆՔ»
«21-րդ դարում քաղբանտարկյալ, այն էլ այդքան` 100-ից ավել ու 1000 -ից ավել էլ բերման ենթարկվածներ. քաղաքական հայացքների համար այսպիսի մասսայական ջարդ, ինչպիսին այսօր Հայաստանում է, անհնար է պատկերացնել: ...10-ՐԴ ԶՈՀԸ. ԿՐԿԻՆ ԳԼԽԻ ՎՆԱՍՎԱԾՔԻՑ
Այսօր Արարատի մարզի Եղեգնավան գյուղում տեղի ունեցավ մարտի 1-ի դեպքերի 10-րդ զոհի` 29-ամյա Սամվել Հարությունյանի հուղարկավորությունը: Եղեգնավանում այսօր դաժան տեսարան էր` 29-ամյա երիտասարդին հրաժեշտ տալու ...«ԲԱՆԱՆՑԸ» ԵՎ «ԱՐԱՐԱՏԸ» ԼՈՒՐՋ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԻՆ
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչում այսօր կայացան առաջին հանդիպումները: Նախորդ տարվա գավաթակիր «Բանանցը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ: Առաջինը հաջողության ...«ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆՈՒՄ Է ՈՉ Ի ՆՊԱՍՏ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ»
«Միքայելյանի» անվան բժշկական կենտրոնում ապրիլի 11-ին մահացած 19-ամյա զինծառայող Տիգրան Աբգարյանի հուղարկավորությանը մասնակցել են նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամները: Հիշեցնենք, որ Տիգրան Աբգարյանը ...ԿՐԿԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Համաշխարհային բանկի Հայաստանի, Բոսնիա-Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, ...ՀԱՑԱԴՈՒԼԸ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ
Մարտի 1-ի դեպքերից հետո Սասուն Միքայելյանի համախոհները, որոնք Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչից հետո դադարեցրել էին հացադուլը, մտադիր են այն շարունակել: Վաղը Հրազդանի Վանատուր թաղամասում 3 օրյա նախազգուշական ...ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ
7
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել գեներալ-գնդապետ Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրա֊պետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ...ԸՆԴՈՒՆՎԵՑ
Հայաստանի նախագահի ընտրությունների զեկույցը քննարկվում էր որպես Վեհաժողովի բյուրոյի կողմից ներկայացրած մի ընդհանուր հարց, որը ներառում էր նաեւ Սերբիայի, Մոնակոյի, Ռուսաստանի եւ Մոնտեգրոյի ընտրությունների ...
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ
ԼՂ ՀԱՐՑՈՎ ԵԿԱՆ, ԼՂ ՀԱՐՑՈՎ ԷԼ ԿԳՆԱ՞Ն
«ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ, ՈՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐԵՆՑ ԿԱԶԱՏԻ...»
ՄԻԱՅՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ
10 ԶՈՀԵՐԻ ՄԵՂՔԸ ԲԱՐԴՈՒՄ ԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵ՞ՐԻ ՎՐԱ
ԾԵԾ ՈՒ ՋԱՐԴ՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՉՃԱՆԱՉԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՍՊԱՆՎԵԼ Է ՄԻՔԱՅԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՈ՞ՎԻ ԶԵՆՔԻՑ

ՆՈՐԸՆՏԻՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ Չ՞Ի ԾԱՌԱՅԵԼ

ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ ԱՅԼԵՒՍ ՉԻ ԼԻՆԻ ՆԱԽԱՐԱՐ

ՄԱՐՏԻ 1-ԻՑ 40 ՕՐ ՀԵՏՈ

ՍԵՎԱՆԸ ՄԱՅՐՈՒՂԻ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ
ԱԶԱՏԵՑ ԴԵՍՊԱՆԻՆ

ԱԱԾ-Ն ՏԵՍԱԳՐԱԾ ԿԼԻՆԻ՞

- 1828 Նիկոլայ I-ը պատերազմ է հայտարարում Թուրքիային:
- 1860 Շուշիում ծնվեց պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյանը): (Վախճ. 1932թ.-ին, Երևանում):
- 1864 Ծնվեց տաղանդավոր բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը: (Վախճ. 1929թ.-ին):
- 1909 Գահընկեց արվեց սուլթան Աբդուլ Համիդը. Իշխանությունն անցավ երիտթուրքերի ձեռքը:
- 1921 Վ. Ի. Լենինի պատմական նամակը Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Դաղստանի և Լեռնականների հանրապետության կոմունիստներին:
- 1978 Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդի նստաշրջանը հաստատեց Հայկական ԽՍՀ սահմանադրությունը (Հիմնական օրենքը):
- 1990 Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման ընդունեց հայտարարություն «1915-1922 թթ. հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին»:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

