
ԱՐԱՐԱՏԻ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԸ ԴՈՆԵՑԿՈՒՄ
Հանգստյան օրերին հայ ֆուտբոլիստները եվրոպական առաջնություններում հիմնականում հաջող են հանդես եկել: Ուկրայինայի առաջնության 25-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» իր առաջին հաղթանակն է տոնել Նիկոլայ Կոստովի գլխավորությամբ, իսկ Արարատ Առաքելյանը խփել իր առաջին գոլը նոր ակումբի կազմում:
«Մետալուրգը» Դոնեցկում ընդունել էր «Նեւֆթանիկին», որը մինչ այս մեկ միավորով էր զիջում Կոստովի թիմին: «Բանանցի» նախկին մարզիչը այս խաղում եւս Արարատ Առաքելյանին եւ Սամվել Մելքոնյանին ընգրկել էր մեկնարկային կազմում: Արարատ Առաքելյանը հանդես էր գալիս պաշտպանության կենտրոնում եւ բավական հաջող հանդես եկավ: Իսկ ահա Մելքոնյանը ոչնչով աչքի չընկավ եւ երկրորդ կեսի միջնամասում փոխարինվեց: Հաշիվը 48-րդ րոպեին բացեց «Մետալուրգը», որի կազմում աչքի ընկավ Այլթոնը: Խաղավարտից երկու րոպե առաջ հյուրերին հաջողվեց խփել պատասխան գնդակը եւ թվում էր հանդիպումը կավարտվի ոչ-ոքի: Սակայն հանդիպման վերջին րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Արարատ Առաքելյանը գլխի դիպուկ հարվածով հաղթանակ պարգեւեց «Մետալուրգին»: Այս հաղթանակից հետո Դոնեցկի թիմը 26 միավորով «Վորսկլայի» հետ բաժանում է 11-րդ հորիզոնականը:
Դանիայի առաջնության 24-րդ տուրում Ռոբերտ Արզումանյանի «Ռանդերսը» չի կարողացել առավելության հասնել ետնապահ «Լունգբիի» նկատմամբ: Հանդիպումը ավարտվել է 0:0 հաշվով: «Ռանդերսը» հանդիպման մեծ մասը անցկացրել է 10 հոգով: Արզումանյանը, ինչպես եւ նախորդ տուրում, ընդգրկված է եղել մեկնարկային կազմում եւ մասնակցել է ողջ հանդիպմանը:
Շվեդիայի նոր մեկնարկած առաջնությունում առաջին հաղթանակն է տոնել Լեւոն Պաչաջյանի ԳԱԻՍԸ: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մասնակցել է «Համարբյուի» հետ խաղին, որում ԳԱԻՍ-ը հաղթել է 2:0 հաշվով: Լեւոնը լավագույններից մեկն է եղել խաղադաշտում եւ երկրորդ գոլը խփել է նրա փոխանցումից հետո: Ռուսաստանի առաջնությունում շարունակում է անհաջող հանդես գալ մերձմոսկովյան «Խիմկին», որի դարպասը պաշտպանում է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Հինգերորդ տուրում «Խիմկին» սեփական հարկի տակ 0:4 հաշվով զիջել է առաջատարին` «Ռուբինին»: Ինչպես միշտ խիստ անվստահ խաղ է ցուցադրել «Խիմկիի» պաշտպանությունը: Այդ անվստահությունը արդեն փոխանցվում է նաեւ Բերեզովսկուն, որի կոպիտ սխալի արդյունքում էլ կազանցիները խփեցին երրորդ գնդակը: Մեկնարկային հինգ հանդիպումներում Ռոմանը արդեն 14 գնդակ է բաց թողել, իսկ նրա թիմը եզրափակում է մրցաշարային աղյուսակը: «Ռուբինը» առանց միավորների կորստի շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
«Սպարտակի» փոխարինողների կազմում գոլի հեղինակ է դարձել Արթուր Մալոյանը, որը աչքի է ընկել «Դինամոյի» հետ մրցավեճում:
Ռուսաստանի առաջին դիվիզիոնի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը գոլի հեղինակ է դարձել «Բալթիկայի» հետ մրցավեճում: «Բալթիկան» սեփական հարկի տակ 1:1 հաշվով է ավարտել «Ուրալի» հետ հանդիպումը: Ռումինիայի առաջնության 29-րդ տուրում Քարամյան եղբայրների «Պոլիտեխնիկան» սեփական հարկի տակ մրցել է իր հիմնական մրցակիցների մեկի` Բուխարեստի «Դինամոյի» հետ: Արդեն առաջին րոպեին Արման Քարամյանը հնարավորություն է ունեցել գրավելու դարպասը, սակայն նրա հարվածը մի փոքր շեղ է ստացվել: Ընդմիջումից հետո նրան փոխարինել են, իսկ 63-րդ րոպեին «Դինանոն» 11 մետրանոցի շնորհիվ բացել է խաղի հաշիվը, իսկ քիչ անց «Պոլիտեխնիկան» հավասարեցրել է հաշիվը եւ հանդիպումը ավարտվել է 1:1 հաշվով: Արտավազդ Քարամյանը մասնակցել է ողջ հանդիպմանը: Մինչ այս կայացած 28-րդ տուրում Արման Քարամյանը գոլի հեղինակ էր դարձել «Օցեուլի» հետ մրցավեճում, սակայն նրա թիմը պարտվել էր 1:3 հաշվով:
«Պոլիտեխնիկան» դեռ հնարավորություն ունի գրավել երրորդ հորիզոնականը: Իսրայելի առաջնության 28-րդ տուրում «Բնեյ Շաքնինը» 2:0 հաշվով առավելության է հասել «Կֆար Սաբայի» նկատմամբ: Հանդիպման հաշիվը երկրորդ կեսում կրկնապատկել է Եղիա Յավրույանը, որը վերջին տուրերում բավական արդյունավետ խաղ է ցուցադրում իր թիմի կազմում:
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. ...ՍԵՎԱՆԸ ՄԱՅՐՈՒՂԻ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Վերջին մեկ-երկու օրերի ընթացքում Գավառ քաղաքի մոտ Սեւանա լճի ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ հասել է մինչեւ մայրուղի ու անգամ տարածվել աջ: Մարդիկ նույնիսկ մայրուղու եզրին նստած, ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՊԱՏԱՆԻՆԵՐՆ ԵՆ
Շենգավիթի սպորտդպրոցում մեկնարկեց Երեւան քաղաքի 2008թ. բասկետբոլի առաջնությունը, որին մասնակցում են 1992-93թթ., 1994-95թթ. ծնված պատանիների եւ աղջիկների 26 թիմեր, որոնցում ընդգրկված են 256 բասկետբոլիստներ: ...ՕՐԱԿԱՐԳՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՐԿՈՒ ՀԱՐՑ
Այսօր, Երեւանի ժամանակով` ժամը 14.30-ի, Ստրասբուրգում կսկսվի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին նախատեսվում է միանգամից Հայաստանի վերաբերյալ երկու հարցի քննարկում: Այսօր օրվա երկրորդ կեսին կլսվի Ջոն Պրեսկոտի ...ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ
Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի ուսանողները շենքի դիմաց կանգնելիս ու կուրսեցիների հետ խոսելիս, պետք է շատ զգույշ լինեն, որովհետեւ ցանկացած պահի նրանք կարող են ավտովթարի ենթարկվել: ...ՊԱՅԹՅՈՒՆ
Ապրիլի 12-ին, ժամը 13.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Տիգրանյան փողոցի թիվ 5/1 շենքի բակում կայանված «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը ...«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԱՆ ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՈՎ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կոտայքի տարածաշրջանի Հայրենական պատերազմի վետերանների խորհուրդը կազմավորվել է 1970թ: Այսօր վետերանների խորհուրդը 174 անդամ ունի . 72 աբովյանցի վետերաններից 12 կանայք են: Յուրաքանչյուր ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ԳԵՐ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ
Ֆուտզալի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 1:14 հաշվով զիջել է Խորվաթիայի հավաքականին: Ընտրական 7-րդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը մինչ այս 2:6 հաշվով զիջել ...ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ավարտվեց ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցած Հայաստանի ներկայացուցիչները չկարողացան մեդալի արժանանալ: Սպասելիքները մեծ էին 60կգ քաշային Հովհաննես Դավթյանից ...ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ` ԲԱՆԱՁԵՎՈՒՄ
ԵԽԽՎ նախագահ Լյուս Մարիա դե Փույգն իր մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ ինքն առաջիկայում կայցելի Հայաստան: Նա կարեւորեց այն քննարկումները, որոնք ընթանալու են ԵԽԽՎ-ում` Հայաստանի Նախագահի ընտրությունների ...ԱՐՄԱՆ ԵՐԵՄՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Հռոմում կայացած թեքվանդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը մինչեւ 78 կգ քաշայինների պայքարում դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Մինչեւ եզրափակիչ հասնելը հայ մարզիկը հաղթել է ...ԱՐԱՐԱՏԻ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԸ ԴՈՆԵՑԿՈՒՄ
Հանգստյան օրերին հայ ֆուտբոլիստները եվրոպական առաջնություններում հիմնականում հաջող են հանդես եկել: Ուկրայինայի առաջնության 25-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» իր առաջին հաղթանակն է տոնել Նիկոլայ Կոստովի ...ՀԱՍՏԱՏՎԵՑ
Հինգշաբթի Հայաստանի դեմոկրատական ինստիտուտների գործունեության հարցը կլսվի ԵԽԽՎ նիստում: Քիչ առաջ այդ հաստատվեց ԵԽԽՎ նիստում, որը սկսվել է տեղական ժամանակով ժամը 11.30-ին:ԶԵԿՈՒՅՑԸ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է
Քիչ առաջ ԵԽ ինտերնետային կայքում տեղակայվեց Ջոն Պրեսկոտի զեկույցը Հայաստանի Նախագահի ընտրությունների վերաբերյալ: Ու տեղական ժամանակով 12.10-ին 4 րոպեում Պրեսկոտը ներկայացրեց զեկույցը: Զեկույցում ներկայացված ...ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ ԷՐ, ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՑԱՆՄԱՆ ՄԵՋ ԷՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մոտ մեկ ժամ առաջ Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկվել միջին տարիքի մի կին, բայց շտապ օգնությունը խցանման մեջ էր եւ չէր կարողանում հասնել օգնության: Վրաերթի ենթարկված միջին տարիքի կինը` ...ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
«Ես լիարժեք չեմ համարում այն դպրոցը, որոնք հիմա անցնում են մեր երգիչները: Եթե 17 տարեկանից հետո ուզում են երգչուհի դառնալ, դառնում են»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց երգչուհի Նունե Եսայանը: ...ՄԱՐՏԻ 1-Ի 10-ՐԴ ԶՈՀԸ
Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով մահացել է 10-րդ երիտասարդը՝ Արարատի մարզի Լուսառատ գյուղի 29-ամյա բնակիչ Սամվել Հարությունյանը: Նա զինվորական չէր: Հարությունյանի ստացած հրազենային վնասվածքները ...ՀԱՅ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏՈ՞ՒՄ
Եվրոպայի խորհրդի` Ստրասբուրգի նստավայրում շրջանառվում է տեղեկություն, որ Հայաստանի վերաբերյալ ընդունվելիք բանաձեւում լինելու է նաեւ հայկական պատվիրակության իրավասությունների դադարեցման հարցը: Այսինքն` ...«ՄԵՆՔ ԷԼ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ ԵՆՔ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ»
Եվրախորհրդի գրասենյակի մոտ այսօր շուրջ մեկ ժամանոց բողոքի ակցիա էին կազմակերպել քաղբանտարկյալների կանայք եւ մտերիմները: Ի դեպ, այսօրվանից Եվրախորհուրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվելու են Հայաստանին ...«ԻՍԿ ՁԵԶ ՀԱՅՏՆԻ Է...»
8«Դուք համարել եք Հայաստանի ընտրությունները մեծամասամբ ԵԽ չափանիշներին համապատասխան, իսկ հայտնի՞ է Ձեզ, որ կան 9 սպանված, քաղբանտարկյալներ, ընդունել են օրենքներ, որոնք սահմանափակում են ազատություննները, ...ԻԳԻԹՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԹԵՐՐԻ ԴԵՎԻՍԻՆ
Ապրիլի 11-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի` Ավանի նախընտրական շտաբի պետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ Գլխավոր Քարտուղար Թերրի Դեւիսի հետ: Այդ մասին հայտնում են համաժողովրդական ...ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՐ
Հայաստանի ընտրությունների վերաբերյալ զեկույցը մինչեւ ԵԽԽՎ օրակարգում հաստատվելը քննարկվել է խումբ-խմբակցություններում: Ելույթ ունենալով «Հանուն Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների ալյանսում»` «Բարգավաճ ...ԵԽ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌԱԾ ՄԵԹՈԴՆԵՐԸ
ՀԱՏՎԱԾՆԵՐ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՅՑԻՑ Ներկյայացնում ենք ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտի զեկույցը Հայաստանի Նախագահի ընտրությունների վերաբերյալ, որը ներկայացվելէ այսօր ԵԽԽՎ նիստում:Զեկույցի ...ԳԱԼԱ-Ն ԿԱԶԱՏԻ ՀԵՌՈՒՍՏԱԱՇՏԱՐԱԿԸ
Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակեց ԳԱԼԱ հեռուստաընկերությանը վերաբերող որոշումը, ըստ որի` ԳԱԼԱ-ն պետք է Գյումրիի հեռուստաաշտարակից հանի իր ալեհավաքը: Դատարանի որոշմամբ, փաստորեն, մերժվեց ԳԱԼԱ-ի սեփականատեր ...«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՄԵՆՔ ԿԼՈՒԾԵՆՔ»
«21-րդ դարում քաղբանտարկյալ, այն էլ այդքան` 100-ից ավել ու 1000 -ից ավել էլ բերման ենթարկվածներ. քաղաքական հայացքների համար այսպիսի մասսայական ջարդ, ինչպիսին այսօր Հայաստանում է, անհնար է պատկերացնել: ...10-ՐԴ ԶՈՀԸ. ԿՐԿԻՆ ԳԼԽԻ ՎՆԱՍՎԱԾՔԻՑ
Այսօր Արարատի մարզի Եղեգնավան գյուղում տեղի ունեցավ մարտի 1-ի դեպքերի 10-րդ զոհի` 29-ամյա Սամվել Հարությունյանի հուղարկավորությունը: Եղեգնավանում այսօր դաժան տեսարան էր` 29-ամյա երիտասարդին հրաժեշտ տալու ...«ԲԱՆԱՆՑԸ» ԵՎ «ԱՐԱՐԱՏԸ» ԼՈՒՐՋ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԻՆ
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչում այսօր կայացան առաջին հանդիպումները: Նախորդ տարվա գավաթակիր «Բանանցը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ: Առաջինը հաջողության ...«ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆՈՒՄ Է ՈՉ Ի ՆՊԱՍՏ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ»
«Միքայելյանի» անվան բժշկական կենտրոնում ապրիլի 11-ին մահացած 19-ամյա զինծառայող Տիգրան Աբգարյանի հուղարկավորությանը մասնակցել են նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամները: Հիշեցնենք, որ Տիգրան Աբգարյանը ...ԿՐԿԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Համաշխարհային բանկի Հայաստանի, Բոսնիա-Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, ...ՀԱՑԱԴՈՒԼԸ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ
Մարտի 1-ի դեպքերից հետո Սասուն Միքայելյանի համախոհները, որոնք Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչից հետո դադարեցրել էին հացադուլը, մտադիր են այն շարունակել: Վաղը Հրազդանի Վանատուր թաղամասում 3 օրյա նախազգուշական ...ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ
7
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել գեներալ-գնդապետ Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրա֊պետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ...ԸՆԴՈՒՆՎԵՑ
Հայաստանի նախագահի ընտրությունների զեկույցը քննարկվում էր որպես Վեհաժողովի բյուրոյի կողմից ներկայացրած մի ընդհանուր հարց, որը ներառում էր նաեւ Սերբիայի, Մոնակոյի, Ռուսաստանի եւ Մոնտեգրոյի ընտրությունների ...
ՆԵՏՎԵԼ Է ԿԱՄՐՋԻՑ
ԿՄՐՑԵՆ ՍԱՆԱՄՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՄԻԱՅՆ ԱԶԳԱՅԻՆԻՑ
«ԽՆԴԻՐԸ ԲԱՐԴ Է, ԲԱՅՑ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ»
ԾԵԾ ՈՒ ՋԱՐԴ՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՉՃԱՆԱՉԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՍՊԱՆՎԵԼ Է ՄԻՔԱՅԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՈ՞ՎԻ ԶԵՆՔԻՑ

ՆՈՐԸՆՏԻՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ Չ՞Ի ԾԱՌԱՅԵԼ

ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ ԱՅԼԵՒՍ ՉԻ ԼԻՆԻ ՆԱԽԱՐԱՐ

ՄԱՐՏԻ 1-ԻՑ 40 ՕՐ ՀԵՏՈ

ՍԵՎԱՆԸ ՄԱՅՐՈՒՂԻ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ
ԱԶԱՏԵՑ ԴԵՍՊԱՆԻՆ

ԱԱԾ-Ն ՏԵՍԱԳՐԱԾ ԿԼԻՆԻ՞

- 1828 Նիկոլայ I-ը պատերազմ է հայտարարում Թուրքիային:
- 1860 Շուշիում ծնվեց պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյանը): (Վախճ. 1932թ.-ին, Երևանում):
- 1864 Ծնվեց տաղանդավոր բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը: (Վախճ. 1929թ.-ին):
- 1909 Գահընկեց արվեց սուլթան Աբդուլ Համիդը. Իշխանությունն անցավ երիտթուրքերի ձեռքը:
- 1921 Վ. Ի. Լենինի պատմական նամակը Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Դաղստանի և Լեռնականների հանրապետության կոմունիստներին:
- 1978 Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդի նստաշրջանը հաստատեց Հայկական ԽՍՀ սահմանադրությունը (Հիմնական օրենքը):
- 1990 Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման ընդունեց հայտարարություն «1915-1922 թթ. հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

