<<Ապրիլ 2008>>
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Ա1+ logo
Հրատարակվում է 1993
Picture of the day
Հրատարակված է Ապրիլ 13, 2008

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ




Հասցեատիրոջ ՏվյալներըՓոստ*:    Վերնագիր:    

Գրեք հասցեատիրոջ էլ. փոստի հասցեն և նամակի համառոտ վերնագիրը, եթե կցանկանաք։ Հասցեների դաշտում կարող եք գրել մինչև 5 էլ. փոստի հասցե, դրանք միմյանցից բաժանելով «,» ստորակետով։ Վերնագրում կարող եք օգտագործել առավելագույնը 75 մասնիկ և ավելորդ մուտքագրված մասնիկները կջնջվեն։ Խնդրում ենք անտեղի սպամ չանել։

Վիրտուալ Ստեղնաշար
Ձեր Տվյալները

Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ։ Քննարկունը, որը կպարունակի կոմերցիոն, ռասիստական կամ էթնիկ խտրականություն, պատերազմի քարոզչություն, ատելություն կամ այլ անտեղի նյութեր կհամարվի սպամ և կջնջվի։ Դուք նույնպես կարող եք ջնջել, եթե դրանք խախտում են սույն պայմանը։

Քննարկում

  •  147 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     ABG գրել է:
    Կարդացեք սա. Ես չկարողացա արցունքներս զսպել.
    ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
    Տեղանունը հիշեցնում է ցավ, ցեղասպանություն, ջարդ, բռնագաղթ։ Այստեղ 1992 թվականի ապրիլի 10-ին կատարվել է 20-րդ դարավերջի սահմռկեցուցիչ ողբերգություններից մեծագույնը, որը պիտի թարմ պահի մեր պատմական հիշողությունը։ Մարտակերտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա մարաղեցիները հիմնել են իրենց նոր գյուղը եւ կոչել Նոր Մարաղա։ Սակայն գոյատեւման մաքառումների մեջ նրանք փայփայում են հույսը՝ վերադառնալ մոխիր դարձած Մարաղա։ Ստորեւ ներկայացնում ենք Նվարդ Սողոմոնյանի վավերագրությունը կրճատումներով։ Տափաստանի թշնամի անորոշության մեջ մի երեկո էլ վառվեցին Մարաղայի լույսերը, իսկ բացվող օրը 1992 թվականի ապրիլի 10-ն է, եւ արեւ չկար։ Բարակ անձրեւ էր մաղում, ու ճանապարհները լպրծուն էին, սայթաքուն։ Իսկ գյուղը, որ երրորդ օրն էր՝ պատսպարվել էր ներքնահարկերում ու գետնատնակներում, դրսի աշխարհին անգետ՝ սպասում էր։ Ամեն մեկը՝ յուրովի։ Խումբ-խումբ։ Ընկեր-հարեւան-բարեկամներով։ Ով ինչպես հարմար է գտել կամ ում ինչպես հարմար էր թվացել։ Եվ այդ բախտակից-տարանջատ մարդկանց եթե մի բան միավորում էր՝ սարսափն էր, թե ինչ է լինելու հետո, որովհետեւ զենքի դղիրդն այնքան պարզորոշ միակողմանի էր, որ երբ լուսաբացի հետ ամեն ինչ լռեց, սարսափն ավելի ահագնացավ։ Ի՞նչ է կատարվում այնտեղ՝ դրսում։ Անցնում են րոպեներ։ Սարսափ։ Ոչ ոք չէր կարող հաշվել, թե ինչքան տեւեց լռությունը, բայց բնազդով զգում էին, որ կրճատվել է Թարթառի ու Մարաղայի միջեւ ընկած տարածությունը, եւ լռությունը տեւեց այդ տարածության չափ։ Տանկերի ծա՜նր-ծանր դղրդյունը խախտեց լռությունը։ Գնդացիրների ու ավտոմատների ճարճատյունը լսելի էր հռնդյունի միջից։ Հետո զինվորական սապոգների կոպիտ քայլքը գետնատնակի վրա՝ թա՛խկ-թախկ։ Թուրքերեն խոսակցություն։ Սեդան նայեց ջահել, սիրուն հարսին, եւ ներսում խուլ տնքաց վախը։ Ունկերը խշշոցով բռնվեցին։ Շունչը կտրվում է։ Պայթում են արկերը։ Ցնցվում են գետնատնակի պատերը։ Սեդան նայեց ջահել, սիրուն հարսին ու գրկում ծվարած երկու փոքրիկներին, ու աչքերի դեմը սեւ-մութ կապեց։ ... Սեւ մի ուրուր բարձր կանգնել էր երկնքի մեջ ու տարուբերվում էր։ Հետո շեշտակի իջավ ու... Թուրքը մտավ Մարաղա։ - Զենքերը շպրտե՛լ դուրս։ Գետնատնակի խորքում իրար քաշվեցին։ Հրամանը կրկնվեց երկրորդ, երրորդ անգամ... թուրքի բարձրացրած սուրը սառեց օդում՝ մա՜շալլա... Ականջներից, վզից, ձեռքերից պոկոտեցին ոսկեղենը։ Հարսը կուչ եկավ ու ձեռքերով ծածկեց երեսը։ Թուրքը ձեռքից քաշեց-բարձրացրեց ու թրի ծայրը վերեւից ներքեւ քաշեց։ Հարսը գոռաց ու կռացավ։ Թուրքը նորից ձեռքից քաշեց-բարձրացրեց ու քաշեց-պոկեց կես արված զգեսստը։ Հարսը գոռաց ու պոկվեց տեղից։ Ոհմակը ոռնաց։ Հարսը փախչում է, ոհմակը՝ հետեւից։ ...Գետնահարկի մուտքը մի քանի վայրկյան ազատվեց։ Դուրս թափվեցին։ Թուրքերի մի խումբ, որ թալանով էր զբաղված, նկատեց։ Կացիններով, սրերով, եղաններով վրա թափվեցին։ Մասյա եւ Ռուբեն Անանյանները թավալվեցին առվի մեջ՝ իրար գրկած։ Ոռնո՛ց։ Վայնասո՛ւն։ Արյո՛ւն։ Նախճի՛ր։ Տանկերը տրորում են գյուղը։ Գնդացիրները ճարճատում են։ Տները վառվում են։ Թուրքերը հարմոն են նվագում ու պարում։ Թալանչիները բարձում են մեքենաները։ Մի տեղ շամպայն են բացել ու խմում են։ Հռհռոց։ Վայրենի, անսանձ ուրախություն։ Ճիչեր։ Սեդան, երեխաներին գրկած, մոտակա բանջարանոցն է վազում։ Տեսավ, որ քիչ հեռու հարսի քույրը՝ Կարինեն, վազում ու գոռում է, եւ ճիչը ծվատում է օդը։ Վազում ու ընկնում է։ Ընկնում ու բարձրանում է։ Խաժամուժը վրայից քաշում է շորի վերջին ծվենները։.. Սեդան այլեւս ոչինչ չտեսավ։ Գլխին խփեցին ու երկու տարեկան Վիգենին խլեցին ձեռքից։ Աչքերը մթնեցին։ Բայց ձեռքերն օղակել են Կարենին, ու թուրքը չի կարողանում կնոջ ոսկրացած-հանգուցված մատները բացել։ Խփում են։ Խփում են գլխին։ Արյունը լցվել է աչքերը, բերանը։ Ոչինչ չի զգում։ Ոչինչ չի տեսնում։ Միայն՝ սեւ-մութ պատկեր է։ Զգում է թոռան տաք, շնչող մարմինը, որին օղակել են ձեռքերը։ Խփում են գլխին։ Տեսնես ինչ եղավ Կամոն։ Ո՞ր պահակակետում է։ Տանկի տակ ճզմվե՞ց, թե՝ գերի է տարվել։ Կացնով խփեցին ձեռքին։ Թոռան տաք մարմնի հեւոցը զգաց կրծքին ու շնչահատ եղավ։ Խուլ մի մզզոց բարձրացավ ներսից ու ցնցեց ջղերը։ Ո՜ւ՛...ո՜ւ...ո՜ւ...ո՜ւ...-Գոռաց։ Սեւ մի ուրուր կանգնել է բարձր երկնքի մեջ ու օրորվում է։ 51 խաղաղ բնակիչ խոշտանգված-սպանված էր։ Հինգ աշխարհազորային խրամատում զոհվեցին։ Գերության քշվեցին 49 մարդ։ 26 հոգու ճակատագիր մնաց անհայտ։ * * * Կինը որոշել էր չապրել։ Բարդայի շրջանի Շաթըրլի գյուղում, ուր արդեն յոթերորդ ամիսն է՝ պահում էին Սեդային, ուտելիքը դնում ու ձեռք չտված՝ վերցնում էին։ Հինգերորդ օրը մազաթափություն սկսվեց, եւ մի քանի օրվա մեջ կինը ճաղատացավ։ Երանելի, խաղաղ մի արտահայտություն էր իջել դեմքին։ Ու ոչ սպառնալիքները, ոչ հորդորները արդեն կապ չունեին նրա մտքերի ու ընտրած ճանապարհի հետ։ Հացադուլի առաջին օրերի տանջանքն անցել էր, եւ ոգին թեթեւ ու անցավ սպասում էր մարմնին հրաժեշտ տալու։ Դիլարան մտավ ու տապակած ավելուկի ափսեն դրեց աթոռակի վրա։ Պառկածի դեմքի արտահայտությունը չփոխվեց։ Կնոջը տարհամոզելու բոլոր միջոցները սպառված էին։ Թրքուհին սա հասկացավ։ Երկուսն էլ լուռ էին, երկուսն էլ իրենց մտքերով իրարից շատ հեռու։ Անկողնու ծայրին նստած՝ խոսեց Դիլարան։ - Մենք քեզ ի՞նչ ենք անում։ Քեզ չենք ծեծում, չենք տանջում, քաղցած չենք պահում։ Մենք ի՞նչ մեղք ունենք... Պառկածը չէր արձագանքում։ Դիլարան շարունակեց։ - Մեզ համար հանգիստ ապրում էինք։- Թոնթորաց։- Էսպես չէինք ապրում։- Կինը ավելուկով ափսեն մատնացույց արեց։ - Թե՞ ուտելիքից ես դժգոհ։ Պառկածի դեմքին մկան իսկ չէր շարժվում։ - Դո՛ւք սկսեցիք, հայերդ։ Աշխարհն իրար խառնեցիք։ Երկու ազգ իրար դեմ հանեցիք։ Ինգլաբս էստեղ ի՞նչ գործ ուներ, որ կռիվ տանեին։ Մեր շատ պե՞տքն էր քո էդ Ղարաբաղը։ Լինի՝ չլինի... Հիմա չգիտեմ՝ Ինգլաբս կենդանի՞ է, թե մեռած։ Եթե կենդանի է, ո՞ւմ հետ ենք փոխելու, որ դու... «մեռնել» բառը չասաց, բայց լաց եղավ։ Լաց եղավ հոնգուր-հոնգուր։ Իսկ Սեդային չէր հետաքրքրում նրա լացը։ Սեդան որոշել էր մեռնել։ - Դու հանցագործ չես, դու մարդասպան չես,- թրքուհին կամաց-կամաց հանգստանում էր։- Դու էն հայի նման չես, որ հարեւան սենյակում պահում ենք։ Նրա հաշիվն ուրիշ է։ Նա մարդ է սպանել։ Թե Ինգլաբս կենդանի չեղավ, նրան մաս-մաս կանենք, շների առաջ կգցենք։ Քեզ ձեռք չենք տա։ Դու ի՞նչ մեղք ունես։- Ու նորից լաց եղավ։ Իսկ երբ սրբել էր արցունքները, լսեց կնոջ բառերը, որ տասն օրվա ընթացքում միակ հնչարտաբերածն էին։ - Ասացիր՝ էն սենյակում ով է մնո՞ւմ։ - Հայ է։ Մարդասպան։ Բաքվի բանտից ենք բերել։ Դատված է։ Պիտի գնդակահարեին, մեզ տվեցին։ Կուզե՞ս տեսնել։- Թրքուհին զարտուղի ու խորամանկ ճանապարհով հասել էր իր նպատակին։ Կինը լուռ գլխով արեց։ - Նախ՝ սա։- Թրքուհին պնակը մոտ քաշեց ու սպասում է։ Մինչ պառկածը մտածում էր, թրքուհին գորովանքով ձեռքը տարավ, կնոջ թույլ գլուխը պահեց, բարձը մեջքի տակ դրեց ու ափսեն մոտիկ բռնեց։ - Թե Ինգլաբս կենդանի եղավ...- Եվ ջահել հարսի աչքերը նորից արցունք բռնեց։ * * * Ապրիլ ի 11։ Անտառտնտեսության շենքում, որտեղ տեղավորված էր շտաբը, ռազմական խորհրդի նիստ է։ Նստած են Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար Վագիֆ Գալստյանը, զինվորների բարոյահոգեբանական դաստիարակության գծով հրամանատարի տեղակալ Ռուդիկ Հյուսնունցը, կապի ծառայության պետ Վիգեն Ասատրյանը, տեխնիկայի գծով հրամանատարի տեղակալ Նելսոն Բաղրյանը, շտաբի պետ Հայկազը (Երեւանից), թիկունքի գծով հրամանատարի տեղակալ Համլետ Ղուկասյանը, ինժեներական կառույցների գծով վերահսկիչ Ներսես Օհանջանյանը։ Ներկա են շրջանի ջոկատների հրամանատարները։ Բոլորն անվերապահ կողմ են արտահայտվում, որ Մարաղան ետ վերցվի։ Կարծիքներից մեկը հետեւյալն էր. գիշերը սպասել, լ ուսաբացին անցնել հարձակման։ Հիմնավորումը. հարձակումն անսպասելի կլինի, հետեւաբար, թշնամու դիմադրությունը՝ թույլ։ Մշակվում է հակահարձակման ծրագիրը։ Գյուղի վերեւից՝ գիտահետազոտական փորձակայանից կրակի տակ պահել Մարգուշավանը, որ թուրքը չմտնի։ Մարգուշավանի 11 փողոցներով 20-25-ական զինվոր է բաշխվում, նշանակվում ղեկավարները՝ ավագներ։ Միաժամանակ Չայլաղ եւ Անտառաշերտ տեղամասերն է ուղարկվում 20-ական զինվոր, որպեսզի կանխվի շրջապատումը։ Ազգալդյանն առաջարկեց նշանաբան, որպեսզի մթության մեջ տղաներն իրար վրա չկրակեն։ Որոշվեց նշանաբանը՝ «Բարի լույս», պատասխանը՝ «Հազար բարի»։ Ավագները հրաման են ստանում՝ փողոցները մաքրելով գնալ-կանգնել առաջին խաչմերուկում ու կրակել երկու լուսարձակիչ գնդակ։ Բացառված չէր, որ Մարգուշավանի փողոցներում էլ թուրք լիներ, քանի որ այն Մարաղայից բաժանվում էր մեկ փողոցով կամ մի 10 մետրով։ Ռոման մութի մեջ պիտի հաշվեր արձակված լուսարձակիչ գնդակները. եթե 11 զույգը լրանար, ուրեմն՝ բոլորը հասել են նշանակված կետին։ Այնուհետեւ հրամանատարը օդում պետք է կրակեր մեկ լուսարձակիչ, որը նշանակում էր շարունակել առաջխաղացումը մինչեւ հաջորդ խաչմերուկ։ Երեք խաչմերուկից հետո Մարաղան է։ Այսպես։ Մարաղայի վերագրավմանը մասնակցում է Մարաղայի ջոկատը՝ թվով 180 հոգի, Հասանղայայի ջոկատը՝ Ժորա Պողոսյանի գլխավորությամբ, «Ազատագրական բանակը»՝ հրամանատարությամբ Լեոնիդ Ազգալդյանի եւ Վլադիմիր Բալայանի, Մարտակերտի վաշտերի հրամանատարներ Արմեն Նավթալյանը, Արմո Բաղդասարյանը, Վարդան Մինասյանը, Վերին Հոռաթաղից՝ Արկադի Շիրինյանը, Ներքին Հոռաթաղի վաշտի հրամանատար Ռադիկ Հայրապետյանը, Հաթերքից՝ Աշոտ Օհանջանյանը (Դուշման)։ Շրջանի ինքնապաշտպանության ուժերը՝ թվով 280 հոգի, շղթա կազմած, մտնում են Մարաղա։ Փողոցային կռիվներ են տեղի ունենում։ Թուրքերը 2 ժամ դիմադրում են։ Գիշերվա ժամը 12-ին խուճապահար, որը՝ մեքենայով, որը՝ ոտքով, թողնում են Մարաղան։ Ռոմայի հրամանով 20 հոգանոց խումբը զբաղվում է դիակները հավաքելով. խոշտանգված-սպանված ընկած էին 42 խաղաղ բնակիչներ։ Թուրքերի սպանվածների թիվը հասնում էր 24-ի։ Լույսը բացվելուց ջոկատը ստուգում է տները, եւ պարզվում է, որ 9 բնակչի կորուստ եւս կա։ Սպանվածների ընդհանուր թիվը՝ 51։ Պատանդ էին տարել 49 խաղաղ բնակիչների։ Հրդեհել էին 153 տուն։ 11 ավտոմեքենա՝ թալանով բարձված, չեն հասցրել տանել։ Հայերի վերցրած ռազմավարը կազմում էր 2 հրանոթ, հրանոթի արկերով բարձած 2 ավտոմեքենա։ Կատարվում է 51 սպանվածների թաղումը եղբայրական գերեզմանում։ Թուրքերը բանակցությունների մեջ են մտնում հայերի հետ. խնդրում են իրենց դիակները, որոնց փոխարեն առաջարկում են վերադարձնել 4 պատանդ։ Հայերը համաձայնվում են։ Միր Բաշիրի մոտ գտնվող Նռան այգի տեղամասում կատարվում է փոխանակությունը. թուրքի 24 դիակի դիմաց՝ 2 հարս, 3 երեխա, 2 հայի դիակ։ Այսպես՝ ապրիլի 11-ին Մարաղայի ինքնապաշտպանության ուժերը գրավում են թողած դիրքերը։ Ապրիլի 11-ին Մարաղա է մտնում պատվիրակություն, որի կազմում՝ Անգլիայի լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը, Զորի Բալայանը, Ֆելիքս Գզօղյանը, թղթակիցներ, փորձագետներ։ Կատարվում է արտաշիրմում։
    ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
  •  147 օր առաջ |  ջնջել (3) |  պատասխանել
     o barak, kam o hast գրել է:
    Հաշմաանդամը հարձակվում է ոստիկանի վրա՞... Վատ չի, վատ չի, այսինքն հայաստանում կաշառքով դառնում են հաշմանդամ՞: Պետք է վերջ տալ կոռուպցիային... Լեվոն, լեվոն..

Վերջին լուրերը, Ապրիլ 13, 2008
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա)  նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Այսօրը Հայաստանի պատմությունում
Ձեր կարծիքը


  • Ներկայումս չկա ակտիվ հարցախույզ։
    Այցելեք քվեարկված հարցախույզների արխիվը



ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ

ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Armenian Genocide Museum-Institute

Ինչպե՞ս թողնել ծխելը

Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

Սույն կայքում հրատարակված նյութերը վերցված են բաց աղբյուրներից և պաշտպանված են հեղինակային իրավունքիով։ Արգելված է սույն կայքում հրատարակված նյութերի վերարտադրումը առանց իրական հեղինակի գրավոր թույլտվության։ Եթե ցանկանում եք հանել Ձեզ պատկանող նյութը, ապա ուղարկեք մեզ, պատկանելությունը վկայող փաստեր և տվյալ նութը անմիջապես կհանվի։ Բոլոր նյութերը հրատարակված են միայն ինֆորմացիոն նպատակով և մենք պատասխանատու չենք դրանց հավաստիության համար։
Secured Loans | Credit Cards | Loans | Bad Credit Mortgages | Mortgage Calculator