
ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ Է ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ
Պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում 2007 թվականի դեկտեմբերի 1-ին հարուցված քրեական գործի շրջանակներում Լոոռու մարզի Բազում համայնքի ղեկավար Վանիկ Պլուզյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Վ.Պլուզյանը Բազում համայնքին պատկանող էներգետիկների ավանի թիվ 4 փայտյա հանրակացարանի մասնաշենքն ուղղակի վաճառքով, շուկայականից ակնհայտ ցածր գնով՝ ընդամենը 200.000 ՀՀ դրամով, վաճառել է Վանաձոր քաղաքի բնակիչ Էդմոն Լալայանին, որի կողմից այն ապամոնտաժվելու եւ տեղափոխելու հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է 1.934.050 ՀՀ դրամի էական վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Բազում համայնքի ղեկավար Վ.Պլուզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է:
Պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելու դեպքեր են արձանագրվել նաեւ Լոռու մարզի Քարկոփ, Ահնիձոր, Ախթալա համայնքներում: Մասնավորապես պարզվել է, որ Լոռու մարզի Քարկոփ համայնքի ղեկավար Կ.Ռամազյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, չարամտորեն խախտելով հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, համայնքի հաշվեկշռում հաշվառված կաթսայատունը օտարել է հաշվեկշռային արժեքից ակնհայտ ցածր գնով: Լոռու մարզի Ահնիձոր համայնքի ղեկավար Ա.Ղազարյանը՝ շուկայականից ցածր գնով վաճառել է «Միջնակ» անասնաբուծական համալիրը: Իսկ Լոռու մարզի Ախթալայի քաղաքապետ Սուրեն Թամազյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շուկայական արժեքից ակնհայտ բարձր արժեքով Ալավերդի քաղաքի բնակիչ Վիլեն Գ—որգյանից ձեռք է բերել 1999 թ. արտադրության «Մերսեդես-C 180» մակնիշի ավտոմեքենա՝ Ախթալայի համայնքին պատճառելով էական՝ 1.290.000 դրամի վնաս:
Արձանագրված դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նշանակվել են ապրանքագիտական, դատահաշվապահական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություններ:
Նախաքննության արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:
Հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ ԱՅԼԵՒՍ ՉԻ ԼԻՆԻ ՆԱԽԱՐԱՐ
19
Վարդան Օսկանյանի խոսքը ԱԳՆ աշխատակիցների հետ հրաժեշտի հանդիպմանը
Ես խնդրեցի, որ դուք բոլորդ այստեղ հավաքվեք, որպեսզի կարողանամ շնորհակալություն ասել ձեզ` ձեզ բոլորիդ: Բոլոր դիվանագետներին, որոնք ինձ ...ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ԳԱԶԻՑ
Ապրիլի 11-ին, ժամը 07.40-ին շմոլ գազից թունավորումով Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց են տեղափոխվել Գյումրիի Չարենցի փողոցի թիվ 2 շենքի 15-րդ բնակարանի բնակիչներ` 22 տարեկան Մարյամ Նուշիկյանը, ...ԽԱՂՈՒՄ ԵՆ, ՈՐՏԵՂ ՊԱՏԱՀԻ
Արդեն մի քանի շաբաթ է` Հայաստանում մեկնարկել է ֆուտբոլային մրցաշրջանը: Բացի այն, որ այս տարի ոչ սիրողական թիմերի մասնակցությամբ մրցաշարերում աննախադեպ քիչ թիմեր են հանդես գալիս, կա նաեւ մեկ այլ լուրջ ...ԹԱՂԱՄԱՍԸ ԱՂԲԱՆՈՑ
Գյումրիի Ղարիբջանյան խճուղու 124 թաղամասը վերածվել է քաղաքային աղբանոցի: Այստեղ պարբերաբար լցվել է շինարարական եւ կենցաղային աղբ՝ ապականելով Գյումրի - Արմավիր մայրուղու մուտքը դեպի քաղաք: Թաղամասը ներկա ...ԱԶԱՏԱՆՑԻՆԵՐԸ ԴԱՏԻ ԵՆ ՏԱԼԻՍ
Չորս տարի առաջ Ազատան համայնքում «Շոու Բոքս» ՍՊԸ բնակիչներից հավաքագրել է 80 հազարական դրամ գյուղում հեռախոսագիծ անցկացնելու համար, սակայն ստանձնած պարտավորությունը չի կատարել: Մոտ մեկ ամիս առաջ ընկերության ...200 000 ԴՐԱՄԻ ԽՈՏ
2
Ապրիլի 10-ին, ժամը 00:15-ին, ոստիկանության Վայքի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Կարմրաշեն գյուղում խոտի դեզ է այրվում: Նույն օրը, ժամը 19:00-ին, 1940 թ. ծ. Վերջանուշ Ղ.-ն հաղորդել է, ...ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ՕՐՀՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
11
ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ Տիգրան Սարգսյանին շնորհավորել եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր Հայրապետական օրհնությունն է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդը: Ամենայն Հայոց ...«ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԲԱՐՁՐ Է ԹԻՄՈՒՄ»
Երեւանի «Արարատը» 2-րդ տարին անընդմեջ դուրս է գալիս Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Նախորդ տարի արարատցիները հասան մինչեւ եզրափակիչ` որտեղ զիջեցին «Բանանցին»: Քառորդ եզրափակիչում «Արարատը» ...«ՄԻ ՔԻՉ ԽՆԱՅԵՔ, ԷԼԻ...»
4
Այսօր նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը խուսափեց պատասխանել լրագրողների այն հարցերին, թե նա կարող է լինել միջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանի եւ իշխանությունների միջեւ:
« Ես կարծում եմ, դուք ինձ պետք ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
3
Երեկ ժամը 20-20.30-ի հատվածում «Կազերյոկ» սրճարանից առեւանգվել եւ ոստիկանության բաժին է տեղափոխվել նախկինում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը:
Նա մասնակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ԴԱՀԼԻՃ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
5
Այսօր ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը «Անի Պլազա» հյուրանոցում անցկացնելու էր կոնֆերանս` նվիրված հայ-թուրքական հարաբերություններին: Սակայն վերջին պահին նրանց զանգահարել են ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑԻՆ
4
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանն այսօր հրապարակեց ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի` թիվ 22/18 ընտրատարածքի վստահված ...«ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՎՏԱՐԻՏԵՏ ՉԻ»
3
Պարզվում է` ՀՀԿ-ն Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակելու Սերժ Սարգսյանի առաջարկին հավանություն է տվել միջազգային ֆինանսական կազմակերպությունների կրածիքը հաշվի առնելով: Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ...«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
«Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի Հանրապետությունում հարստանալու միակ ճանապարհը գիտելիք ձեռք բերելն է, ոչ թե զոռբայությունը, ոչ թե լկտիությունը, այլ գիտելիքը: Մենք պետք է կարեւորենք գիտելիքներ կրողներին, ...ԿԱՆՉՎԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 11-ի առավոտյան Նոյեմբերյան քաղաքի մի խումբ բնակիչներ, թվով 6 հոգի, ովքեր մասնակցել են ընդդիմության երեւանյան հանրահավաքներին, կանչվել են Տավուշի մարզային ոստիկանություն եւ դատախազություն: Այս ...ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆԸ` ՍՊԱՆԴԱՆՈՑ
Տավուշի մարզկենտրոն Իջեւանի հենց կենտրոնում, Աղստեւ գետի ափին ամեն օր սպանդ է կատարվում եւ անասունների ներքին օրգաններն էլ թափվում են Աղստեւ: Միսը վաճառվում է հենց փողոցի վրա` հազարավոր ավտոմեքենաների ...ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ՎԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԴԻԶԻՆՏԵՐԻԱՅՈՎ
Կապանի թիվ 2 մսուր մանկապարտեզում հայտնաբերվել են աղիքային տարափոխիկ հիվանդության՝ դիզինտերիայի դեպքեր։ Մանկապարտեզ հաճախող երեխաներից 9-ի ծնողները մարտի 17-ից սկսած դիմել են Կապանի բժշկական կենտրոնի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԻ ԵՎ ԳՈՐԾԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
3Սերժ Սարգսյանի խոսքերը հակասում են իր գործունեությանը. խոսքի եւ գործի տարբերություններն այսօր ընդգծեցին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները: Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց, որ այսօր վաղ առավոտից ...ՀՅԴ. «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌՎԻ»
1Երբ Արթուր Բաղդասարյանն առաջադրվում էր հանրապետության նախագահի պաշտոնում, ՕԵԿ-ը հրավիրեց համագումար եւ քվեարկությամբ որոշեց առաջադրել Բաղդասարյանին: Այսօր «Ա1+»-ը ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանից հետաքրքրվեց, ...ԳԱԼԱ-Ի ԴԱՏԱՎՃԻՌԸ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ
1
ԳԱԼԱ հեռուստաընկերության գործով դատավճիռ Վերաքննիչ դատարանը կհրապարակի ապրիլի 14-ին, ժամը 14-ին Իսկ այսօր դատարանը լսեց գործը: Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը «Ա1+»-ին հայտնեց, ...18-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Այսօր ժամը 9.40-ի սահմաններում Գյումրիի շտապ բուժ.օգնության կայանից ոստիկանության Գյումրիի բաժին ահազանգ է ստացվել, որ կախվելու միջոցով ինքնասպան է եղել Մուսայելյան փողոցի 139/007 տնակի բնակիչ Աշոտ Օնիկի ...ԵՐԿՈՒՍԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼԸ
6Հացադուլ հայտարարած 26 քաղբանտարկյալներից 24-ը այսօր դադարեցրել են իրենց հացադուլը` անսալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչին: Իրենց դեմ իրականացվող անօրինությունների համար որպես պայքարի ծայրահեղ ...ԱՎԻԱՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԻ ԲԱՐՋՐԱՑՈՒՄԸ ՀԱՄԱՐԵՑ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր քննարկվել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության դիմումը: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն («ԱՄՕ» ընկերությունը) ...ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ Է ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ
Պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում 2007 թվականի դեկտեմբերի ...ՀԱՅՏՆԻ Է ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ
6
Մարտի 1-ի հայտնի դեպքերի ժամանակ, ժամը 21-ի սահմաններում Երեւանի Պարոնյան փողոցում, «888» սուպերմարկետի դիմաց ոստիկանական ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու: Մեր ունեցած տեղեկություններով, ...ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՀԱՑԱԴՈՒԼԸ
4
Մի քանի ժամ առաջ հացադուլը դադարեցրել է նաեւ «Արթիկ» քերակատարողական հիմնակում գտնվող Հարություն Ուռուտյանը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի ...«ՄԱՐՏԻ 1-Ի» 9-ՐԴ ԶՈՀԸ
8Մի քանի ժամ առաջ` ժամը 18.30-ի սահմաններում «Միքայելյան» հիվանդանոցում մահացել է 19-ամյա զինծառայող Տիգրան Աբգարյանը, որը վիրավորվել էր մարտի 1-ի լույս 2-ի գիշերը: Բժիշկները չեն կարողացել փրկել երիտաասարդի ...ԱԱԾ-Ն ՇԱՆՏԱԺԻ՞ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ՄՈՒՐԱԴ ԲՈՋՈԼՅԱՆԻՆ
2Արեւելագետ, լրագրող Մուրադ Բոջոլյանը, որը 2002թ. ազատազրկման է դատապարտվել է 10 տարի ժամանակով, այս պահին գտնվում է ԱԱԾ-ում եւ գտնվում է ԱԱԾ-ում այսօր հանդես է եկել հայտարարությամբ: Հիշեցնենք, որ Բոջոլյանը ...ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ...
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ :)
ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՊԱՀԻՆ ՀԱՅՏՆՎԵՑԻՆ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՆՔ
«ՏԱՌԱՊԱՆՔ Է ՊԱՏՃԱՌՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ»
ԳԻՏԵ՞Ն, ԹԵ ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
ԾԱՆՐՈՐԴԸ ՍՈՒՐ Է «ԿՐԵԼՈՒ»
ՊՂԾՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ
ԾԵԾ ՈՒ ՋԱՐԴ՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՉՃԱՆԱՉԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՍՊԱՆՎԵԼ Է ՄԻՔԱՅԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՈ՞ՎԻ ԶԵՆՔԻՑ

ՆՈՐԸՆՏԻՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ Չ՞Ի ԾԱՌԱՅԵԼ

ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ ԱՅԼԵՒՍ ՉԻ ԼԻՆԻ ՆԱԽԱՐԱՐ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՃԱՆԱՉԵՑԻՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

ՄԱՐՏԻ 1-ԻՑ 40 ՕՐ ՀԵՏՈ

ԱԶԱՏԵՑ ԴԵՍՊԱՆԻՆ

ԱԱԾ-Ն ՏԵՍԱԳՐԱԾ ԿԼԻՆԻ՞

- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

