
«ՎԱԽԵՑՆԵԼ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑԻ՞Ն»
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի` թիվ 22/18 ընտրատարածքի վստահված անձ Սիմոն Ամիրխանյանի, թիվ 22/21 ընտրատարածքի վստահված անձ Սամվել Կարապետյանի եւ նույն ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Հռիփսիմե Հայցյանի դատավարությունը: Նրանք բոլորը մեղադրվում են ընտրությունների արդյունքների կեղծման մեջ հոգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Ի դեպ, Հայցյանը ժամանակին եղել է ՀԺԿ անդամ:
Դատական նիստի ժամանակ ճառերով հանդես եկան մեղադրող կողմը՝ Գեղարքունիքի մարզային դատախազ Վահրամ Մարգարյանն ու դատապաշտպան Սեդա Սաֆարյանը: Դատավարության հենց սկզբից դատախազը հանդես եկավ միջնորդությամբ, որ առողջական խնդիրների պատճառով դատավճռի հրապարակմանն իր փոխարեն ներկա լինի մեկ այլ դատախազ՝ Վարդան Նազարյանը: Սա առաջ բերեց դատապաշտպանի դժգոհությունը եւ նա դատարանից պահանջեց մերժել միջնորդությունը, քանի որ դատական այս փուլում դա անընդունելի է: Դատախազն ի վերջո հրաժարվեց իր միջնորդությունից:
Սկզբում հանդես եկավ դատախազը, որը դատարանից պահանջեց ամբաստանյալ Հռիփսիմե Հայցյանի նկատմամբ նշանակել պատիժ 4 տարի ժամկետով, որը պայմանականորեն չկիրառել, այլ սահմանել փորձաշրջան մեկ տարի ժակետով, որի ընթացքում նա իրավունք չի ունենա փոխել իր մշտական բնակության վայրը: Ինչ վերաբերում է իբրեւ խափանման միջոց կալանավորմաննը, ապա դատախազը միջնորդեց այն վերացնել եւ դատարանի դահլիճից Հայցյանին ազատ արձակել: Սամվել Կարապաետյանի համար նա պահանջեց 3 տարի 8 ամիս ազատազրկում եւ կալանավորում հենց դատարանի դահլիճից: Իսկ Սիմոն Ամիրխանյանի պատժաչափը նա միջնորդեց սահմանել մի փոքր ավելի քիչ՝ 3 տարի 6 ամիս ժամկետով եւ դատական դահլիճից կալանավորել: Ի դեպ, դատախազի պահվածքից ակնհայտ երեւում էր, որ ամբաստանյալ Հռիփսիմե Հայցյանի նկատմամբ կա դրական տրամադրվածություն, որը նկատվում էր նրա մեղադրանքների բնույթից: Նրա հիմնական թիրախն էին Սամվել Կարապետյանն ու Սիմոն Ամիրխանյանը, իսկ Հռիփփսիմե Հայցյանին նա ներկայացնում էր իբրեւ զոհ այս իրավիճակում: Սա առաջ բերց ոչ միայն դատապաշտպան Սեդա Սաֆարյանի, այլեւ երկու ամբաստանյալների եւ դահլիճի դժգոհությունը:
Հռիփսիմե Հայցյանի դատապաշտպանը իր պաշտպանյալի անունից ներողություն խնդրեց դատարանից եւ հայտարարեց, որ նա անկեղծորեն զղջում է իր արարքների համար, որոնք նա կատարել է հարկադրանքի, ճնշումների տակ: «Ես անկեղծորեն զղջում եմ: Իմ կյանքից վախենալով եմ դիմել այդ քայլին: Ոչ մի անձնական շահ չի եղել այդտեղ, այլ ստիպողաբար եմ արել»,- հազիվ լսելի ձայնով բարբառեց Հռիփսիմե Հայցյանը:
Ընդմիջման ժամանակ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Սամնել Կարապետյանից Հայցյանի ասած խոսքերի վերաբերյալ: «Նրա ասածները շինծու սուտ էին, որը հերքվել է: Հայցյանի բոլոր ցուցմունքները հերքվել են վկաների միջոցով, երբ նա հայտարարում էր, որ գիշերը 1-7 նրան առեւանգելենք, տարել, ստիպել, սպառնացել ենք, դրդել ենք, որ թվերը փոխի»,- հայտարարեց Կարապետյանը՝ ավելացնելով, որ երբ Հայցյանը լուսաբացին ժամը 5-6սահմաններում եկել է եւ ներակայացրել է թիվը, ինքն անճշտություն է տեսել ու դիմել ԸԸՀ-ի նախագահին, որը իրեն ու Ամիրխանյանին դուրս է հրավիրել: Այս ընթացքում, ի դեպ, ըստ մի ոստիկանի ցուցմունքի՝ Հայցյանը եղել է մարզպետարանում ու հանդիպել մարզպետին, որի մոտ ինքն անձամբ է ուղեկցել: «Մասնակիորեն ընդունում եմ իմ մեղքն այնքանով, որ ես, նկատելով թերությունը, արձանագրություն չեմ կազմել: Իմ միակ մեղքը դա է եղել»,- հայտարարեց Կարապետյանը:
Դատապաշտպան Սեդա Սաֆրայանն իր ճառի ժամանակ հայտարարեց, որ այս դատավարությունը քաղաքական ենթատեքստ ունի, որը ցանկանում են կոծկել քրեական գործի շրջանակներում: Նա իր խոսքը հիմնավորեց նրանով, որ այս ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նկատմամբ բացահայտ հետապնդում ու տրամադրվածություն կա: Նույնիսկ իր պաշտպանյալների ընտանիքների նկատմամբ եղել են հոգեբանական ճնշումներ նրա համար, որ մասնակցել են Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավքներին: Սաֆարյանի համար ծիծաղելի էր Հայցյանի այն հայտարարությունները, թե իբր իրենց սպառնացել են: «Ծիծաղելի է՝ ինչպե՞ս կարելի է վախեցնել Գագիկ Ծառուկյանի կուսակցականին: Եթե մեղադրում եք Սամվել Կարապետյանին, ապա նա մեղավոր է միայն մի բանում, որ թաքցրել է Սերժ Սարգսյանի օգտին կատարված կեղծիքները»,- նկատեց Սեդա Սաֆարյանը: «Ես իմ մեղքը մասնակի եմ վերցրել ինձ վրա, որ քյավառցի հիմար մի աղջկա չդատեն: Դա է եղել իմ թուլությունը, որ ցանկացել եմ նրան դատարանի առաջ չկանգնեցնել: Իմ դեմ եղած մեղադրանքները իմ ունեցած քաղաքական հայացքների համար են եղել»,- իր վերջին խոսքում նշեց Սամվել Կարապետյանը՝ ավելացնելով, որ եթե ՀՀ արդատարադատությունը րհաղթի, կդիմի էլ ավելի բարձր ատյանների, մինչեւ Եվրոդատարան:
Դատավճիռը կհրապարակվի վաղը, ժամը 11.30-ին:
ԾԵԾ ՈՒ ՋԱՐԴ՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ
96
Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի ինագուրացիայի պատվին կազմակերպված համերգի ընթացքում մի խումբ ՀՀ քաղաքացիներ ԱԳՆ-ի շենքի մոտից վանկարկելով «Սերժիկ հեռացիր», «Լեւոն նախագահ»՝ քայլում էին դեպի ...ՋՐԱԳԾԻ ՎԹԱՐ
Գյումրիի Խաղաղության օղակի անդորրը խաթարվել է 3 օր առաջ: Սկսած ապրիլի 7-ի կեսօրից Շիրակ ջրմուղկոյուղին ահազանգեր էր ստացել, որ տարածքի շենքերը ջրազրկված են: Ծառայությունն սկսել է հետաքրքրվել, որ պարզի, ...ՆՈՐԸՆՏԻՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ Չ՞Ի ԾԱՌԱՅԵԼ
23
«ՀՀ Նախագահը, խախտելով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի 4-րդ մասի պահանջները, ՀՀ Վարչապետ է նշանակել զինվորական ծառայություն չանցած պարոն Տիգրան Սարգսյանին», - ասվում է «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ...ՔԱՄԻՆ ՏԱՐԱՎ ԾԱԾԿԸ
Ապրիլի 9-ին, ժամը 02.30-ի սահմաններում ուժեղ քամուց վնասվել է Եղեգնաձորի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 14 տան տանիքի` 48 քմ մակերեսով թիթեղյա ծածկը: ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է Ապրիլի 9-ին, ժամը 19.14-ին դեղորայքային ...«ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԵՍ, ՊԵՏՔ Է ԻՇԽԱՆԱՄԵՏ ԼԻՆԵՍ»
2
«Գների թանկացումները որոշ չափով ունեն օբյեկտիվ հիմքեր, ցավոք սրտի, Հայաստանում մի քիչ այլ բովանդակություն ունի»,-ընտրություններից հետո սննդամթերքների եւ այլ ապրանքների թանկացումների մասին խոսելով` «Ա1+»-ին ...ՍՊԱՍՎՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ ՊԱՅՔԱՐ
Այսօր կայանալիք ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան բոլոր 4 հանդիպումներում էլ լարված պայքար է սպասվում, քանի որ առաջին հանդիպումներին թիմերից ոչ մեկին չի հաջողվել լուրջ ...«ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԻՐԵՆՑ ՄԱՐԴՆ Է»
3
Երեկ Կենտրոնական բանկի արդեն նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը նշանակվեց վարչապետ: Սա Սերժ Սարգսյանի երկրորդ հրամանագիրն էր, իսկ առաջին հրամանագրով նա ցրեց կառավարությունը: «Ա1+»-ը փոքրիկ հարցումների միջոցով ...ԵՐԵԿՈՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
1
Երեկ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ընդունեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ...ՊԵՏՊԱՏՎԵՐՈՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ
Այս տարի պետպատվերի շրջանակներում անասունների շրջանում պատվաստումները կատարվում են 7 հիվանդությունների դեմ: Այս նպատակով կառավարության կողմից հատկացվել են գումարներ:Շիրակի մարզի անասնաբուժական պետական ...ԽՈԶԻ ՄԻՍԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
5
Տեղական խոզի միսը վաճառակետերում 3000 դրամից պակաս հնարավոր չէ գնել: Երբ զայրացած քաղաքացիները հարցնում են վաճառողներին, թե ի՞նչն է խոզի գնի նման թանկացման պատճառը, վերջիններս պատասխանում են. «Խոզ չկա»: ...3-ՐԴ ՈՒՂԵԳՐԻ ՀԵՏԵՎԻՑ
Վաղը, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մեկնարկում է Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու են նաեւ հայ ձյուդոիստները: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի գլխավորությամբ ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մինչ նիստն սկսելը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին ներկայացրել է նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ
ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Հորսթ Քյոհլերը, Իտալիայի նախագահ Ջիորջիո Նապոլինատոն, Հնդկաստանի նախագահ Փրաթիբհա ...«ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆՔ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»
2
«Մարդու իրավունքների հետ կապված բոլոր խնդիրները լուծելու համար Սերժ Սարգսյանին 10 օրը բավական է»,-կարծում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը` նկատի ունենալով Սերժ Սարգսյանի երդման ...ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՆՐԱ ՀԵՏ, ՈՎ ՊԱՏՌԵՑ ՎԿԱՅԱԿԱՆԸ
3
«Վկայականս պատռելու ցանկություն մոտս առաջացավ միանգամից,բայց հասունացել էր երկար ժամանակ, քանի որ ամիսներ շարունակ ես ապրում էի անարդարության եւ կեղծիքի, համատարած տգիտության դեմ պայքարի գաղափարներով ...ՄԱՔՍԱՎՈՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԿՈՐՈՇԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ
Հունվարի 1-ից մաքսային ծառայությունում գործում է նոր TWM ավտոմատ համակարգ, որը, ըստ Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանի, աշխարհում լավագույն համակարգերից ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ՉԵԿԻ՞ՍՏ
4
«Ռոբերտ Քոչարյանը իր բոլոր քայլերը կատարելիս իրեն դրսեւորեց որպես չեկիստ: Սահմանադրության ժառանգ մարդը դա կասեր:Բոլորը հիշում են, արտակարգ դրության ավարտից հետո նա ասաց, որ դեմ էր հանրահավաքներին եւ ...ԴԱՍԱԴՈՒԼ
1
Այսօր ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի մոտ 100-ից ավել ուսանողներ դուրս էին եկել մասնաշենքի դիմաց եւ հրաժարվում էին ընդհանրապես դասերին ներկայանալ: Պատճառը ֆակուլտետում նոր կադրային փոփոխություններն էին, ...«MARLBORO» ԵՎ «L&M» ԿՐԿԻՆ ՎԱՃԱՌՔՈՒՄ ԿԼԻՆԵՆ
2Վաղվանից «Marlboro» եւ «L&M» ծխախոտները վերստին կհայտնվեն խանութներում: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում այդ ապրանքանիշի ծխախոտներ խանութներում գտնելն անհնար էր: Խանութների աշխատակիցներից, երբ փորձում ...ԿԱՆԱՅՔ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԲՐԱՅԶԱՅԻՆ
1Քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի, Սմբատ Այվազյանի, Սուրեն Սուրենյանցի եւ Արշակ Բանուչյանի կանայք` Մելիսսա Բրաունը, Էդիտա Եղոյանը, Ռուզաննա Սարգսյանը, Լուսինե Հայրապետյանը եւ ...ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
4
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննվող հայտնի քրեական գործի շրջանակներում իմ եւ եղբորս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը իրավաբանության հետ որեւէ առնչություն չունի եւ ինքնաբերաբար կրում է քաղաքական ...«ԱՐԱՐԱՏ» ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչում քիչ առաջ ավարտվեցին պատասխան հանդիպումները: Ոսկեհատի «Վարդանանք-451» մարզադաշտում Երեւանի «Արարարտ» հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուլիսի» ...ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐԻՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ
2
Առաջին կարգի հաշմանդամ, վանատուրցի ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը չի պատրաստվում հացադուլից դուրս գալ անգամ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հացադուլը դադարեցնելու կոչից հետո: Ըստ նրա` այդ կոչը վերաբերվում ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ
1Շիրակի մարզից 62 ազատամարտիկ տարածել են հետեւյալ հայտարարությունը,որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Մենք` ներքոստորագրյալ ազատամարտիկներս ՀՀ իշխանություններին հայտնում ենք մեր մտահոգությունն ու անհանգստությունը ...«ՎԱԽԵՑՆԵԼ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑԻ՞Ն»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի` թիվ 22/18 ընտրատարածքի վստահված անձ Սիմոն Ամիրխանյանի, ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՉԸ
17
Ապրիլի 9 ին, ,քաղաքակիրթե աշխարհի օրհնությամբ, Հայաստանում հաստատված ավազակապետական վարչախմբի մի պարագլխին փոխարինեց մեկ ուրիշը։ Փոխարինեց զանգվածային ընտրակեղծիքների, աննախադեպ բռնությունների, քաղաքական ...
ԾԵԾ ՈՒ ՋԱՐԴ՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՉՃԱՆԱՉԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՍՊԱՆՎԵԼ Է ՄԻՔԱՅԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՈ՞ՎԻ ԶԵՆՔԻՑ

ՆՈՐԸՆՏԻՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ Չ՞Ի ԾԱՌԱՅԵԼ

ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՃԱՆԱՉԵՑԻՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

ՄԱՐՏԻ 1-ԻՑ 40 ՕՐ ՀԵՏՈ

ԱԶԱՏԵՑ ԴԵՍՊԱՆԻՆ

ԱԱԾ-Ն ՏԵՍԱԳՐԱԾ ԿԼԻՆԻ՞

ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԶԳՈՒՇՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

- 1725 Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին:
- 1764 Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց «Եղիշեն»:
- 1840 Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը:
- 1902 Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը:
- 1938 Խորին Ա. կաթողիկոսը խեղդամահ եղավ համայնավար չեկիստների ձեռքով:
- 1965 Տեղի է ունենում Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը:
- 1992 Մարաղայի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ողբերգությունը:
- 1998 Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

