
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԵՍ ՉԵՄ ԼԻՆԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ»
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Ապրիլի 9-ից Ռոբերտ Քոչարյանն այլեւս չի լինի Հայաստանի Հանրապետության նախագահ: Թերեւս չի լինի նաեւ երկրի վարչապետ, քանի որ 10 տարի առաջ, երբ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էր դառնալ ՀՀ նախագահ, պատասխանելով «Ա1+»-ի հարցին` ասել էր. «Ես չեմ լինի լինելու վարչապետ, եթե ընտրվի այլ նախագահ»:
1998թ Նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին, երբ ՀՀ նախագահի աթոռի համար Ռոբերտ Քոչարյանը պայքարում էր Կարեն Դեմիրճյանի հետ, «Ա1+»-ի տեսախցիկը արձանագրեց այն ժամանակ դեռ վարչապետ, Նախագահի թեկնածու Քոչարյանի անկեղծության պահերը ( հաղորդման հեղինակ եւ վարող` Արամ Աբրահամյան-խմբ):
-Դուք ասացիք, որ ոչ մի այլ նախագահի մոտ վարչապետ չեք աշխատելու: Դա նշանակո՞ւմ է, որ եթե լինի որեւէ նախագահ, ձեզ առաջարկի վարչապետ, եւ դուք համաձայնեք, հակադրվելու եք այդ նախագահին, հայերեն ասած` տակը փորելո՞ւ եք:
-Ոչ ես, արտահայտվել եմ բավական պարզ, որ ես չեմ լինելու վարչապետ, եթե ընտրվի այլ նախագահ, ոչ թե նրա համար, որ ես որեւէ մեկի տակը փորելու, այլ նրա համար, որ ով էլ ընտրվի, որոշ պրոբլեմներ նա իր մեջ ունենալու է եւ կապված իմ անձի հետ:
-Ի՞նչ պրոբլեմներ կարող է ունենալ:
-Պրոբլեմները իմ մեջ չեն լինելու: Պրոբլեմները ընտրված մարդու կոմպլեքսների մեջ են լինելու: Մի քիչ թափի, ազդեցության խնդիր է լինելու, նոր ընտրված նախագահը միշտ խանդի զգացմունք է ունենալու կապված իմ անձի, հնարավորությունների, մի շարք այլ հանգամանքների հետ:
Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանի սկզբունքները 10 տարվա ընթացքում փոփոխված լինեն :Քանզի 10 տարի առաջ նա առաջադրվեց, երբ ընդամենը մեկ ու կես ամիս առաջ հայտարարել էր, որ չի մասնակցելու ՀՀ նախագահի ընտրություններին:/ Մանավանդ,որ այն ժամանակ Նախագահը դառնալու հավակնորդը Կարեն Դեմիրճյանն էր-խմբ/
-40 օր առաջ ասուլիսում նախկին նախագահի(Լեւոն Տեր-Պետրոսյանի-խմբ) հրաժարականից հետո դուք ասացիք, որ շատ քիչ հավանական եք համարում ձեր առաջադրումը որպես նախագահի թեկնածու: Ինչպե՞ս եղավ, որ շատ հավանական դարձավ:
-Առաջին հերթին իրավական փաթեթի մասին է խոսքը գնում: Սպասում էի իրավաբանների եզրակացությանը իմ մասնակցելու վերաբերյալ, եւ դրական եզրակացություն ստանալուց հետո որոշեցի մասնակցել: Սա է միակ պատճառը:
-Այսինքն` երբ որ գործողություններ էին կիրառվում նախկին նախագահին հրաժարացնելու համար, դուք ենթադրո՞ւմ էիք, որ դուք պետք է լինեք հաջորդ նախագահը:
-Այն ժամանակ ոչ:
ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԼԾԱԿՆԵՐԸ ՊԵՏՔ ԷԻՆ
«Ա1+»-ին տված հարցազրույցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը այդպես էլ հստակ չպատասխանեց` սիրո՞ւմ է իշխանությունը, թե՞ ոչ: Սակայն վստահեցրեց, որ անգամ մտերիմ մարդուն կարող է պատժել, հեռացնել. «Երեւի դա իմ հատկություններից է, որը ես ունեմ. ես ի վիճակի եմ պատժել իմ ամենից մոտիկ մարդուն»:
-Դուք սիրու՞մ եք իշխանությունը, մարդկանց վրա իշխել, կարգավորել, պատժել, կարգադրություներ տալ:
-Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը ձեզ ասելու է, որ սիրում է մարդկանց վրա իշխել:
-Այսինքն՝ կխաբեն:
-Ես կարծում եմ, որ այո:
-Իսկ դուք անկեղծորեն ասում եք, որ սիրու՞մ եք:
-Ոչ: (ծիծաղ), բայց չեմ խաբում (ծիծաղ): Թե չէ կան ուղղակի երեւի (եթե խոսքը գնում է իշխանության մասին), եթե կան գաղափարներ, կան նպատակներ, եւ դու քո մեջ ուժ ես տեսնում նպատակներին հասնելու, այդ խնդիրները լուծելու համար, նաեւ դրա համար պետք են իշխանական լծակներ, ապա եւ գնում ես իշխանության` ինչ-որ նպատակների համար:
-Պատժելու մասին. Դուք պատժելո՞ւ եք ընտրություններում անկարգություններ սարքող մարդկանց:
-Ես կարծում եմ, որ առաջինը` մեղավորները պետք է պատժվեն, բայց ես կարծում եմ, որ Հայաստանում այնպիսի լայնածավալ են լինում նման չարաշահումները, որ երկիրը պետք է առաջին հերթին փոխվի, մարդկանց մոտեցումը: Եթե գնանք ուղղակի պատիժների, ապա երեւի հանրապետության բնակչության մի զգալի տոկոսը պետք է պատժվի:
-Պարոն Քոչարյան, խոսքը ընտրությունների մասին էր. մարտի 16-ին կատարած անկարգությունների, ոչ թե ընդհանրապես:
-Այո: Անկագությունների հեղինակները անպայման պետք է պատժվեն, նույնիսկ մի քանի մարդ ազատվել են, որոնք ինչ-որ առնչություն ունեին նման անկարգությունների հետ: Բայց հարցը ավելի խորն է, կարծում եմ, որ երկիրը պետք է փոխենք, մարդկանց մտածելակերպը: Շատ դեպքում մարդիկ չեն համարում, որ ինչ -որ վատ բան են անում:
-Դուք կխրախուսե՞ք, որ ձերբակալեն այն մարդկանց, որոնք խախտումներ են կատարել, կարեւոր չի` ինչի համար եւ ում օգտին են արել ընտրությունների ժամանակ, նույնիսկ այն ժամանակ, եթե նրանք ասենք` երկրապահներ են:
-Կարծում եմ, որ առաջին հերթին պետք է պատժվեն այն մարդիկ, ովքեր չարաշահումներ են կատարել իմ օգտին:
- Երկրապահ լինելու հանգամանքը դեռ չի կատարի:
- Հենց այն փաստը, որ ես ինքս անցել եմ պատերազմով, ինձ նաեւ իրավունք է տալիս, որեւէ բացառություն չանել նաեւ երկրապահների նկատմամբ:
-Դա չի՞ սրի հարաբերությունները Վազգեն Սարգսյանի հետ:
- Ոչ:
-Չե՞ք կարծում, որ բանակը, այնուամենայնիվ քաղաքական կյանքին ինչ -որ չափով խառնվում է: Մենք ունենք բանակային ֆրակցիա խորհրդարանում, մենք լսում ենք պաշտպանության նախարարի (Վազգեն Սարգսյանը-խմբ) ելույթները, որը ձեր օգտին է քարոզում:
-Պաշտպանության նախարարը զինվորական չի, եւ նախարարը օրենքի շրջանակներից դուրս չի գալիս: Նա նույնիսկ կոչում չունի զինվորականի: Ինչ վերաբերերում է երկրապահներին, ապա մենք պետք է կազմակերպությունը անջատենք պատգամավորական խմբից, դրանք լրիվ տարբեր բաներ են: Եւ .«Երկրապահն» էլ որպես կազմակերպություն եւս զինվորական չէ. չեմ կարծում, որ այստեղ կա որեւէ օրենքի խախտում: Ինչ վերաբերվում է հարցին` ունի մասնակցություն քաղաքական կյանքում, թե ոչ: Այո, ունի: Նույնիսկ չեմ կարծում, որ Հայաստանում մոտակա տարիների ընթացքում կստեղծվի մի վիճակ, երբ որ բանակն իր դերը չի ունենալու նաեւ քաղաքական կյանքում:
-Իսկ տնտեսակա՞ն:
-Իսկ ինչ ի նկատի ունե՞ք:
-Մարդիկ, որոնք բարձրաստիճան մարդիկ են, երկրապահների ղեկավարներ են, ունեն ասենք` արտադրություններ, տներ, ունեն ինչ -որ տնտեսական լծակներ մեր տնտեսական կյանքում, այդպես չէ՞:
-Երկրապահները դա սպաներ չեն: Երկրապահները պատերազմի մասնակիցներն են: Պետք է տարանաջատենք տարբեր հարցերում: Այո, կան երկրապահներ, որոնք հաջողվել են բիզնեսում, կան երկրապահներ, որոնք բավական վատ են ապրում: Եվ բոլորի գնահատականը տալ միայն մի քանի օրինակով, երեւի ճիշտ չի: Ես բազմաթիվ մարդիկ գիտեմ, որ եւ վիրավորված են, պատերազմով են անցել, բայց բավական դժվար են ապրում:
ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՍԽԱԼՎԵԼ ՉԷ՞Ր ԿԱՐԵԼԻ
1998թ-ին Ռոբերտ Քոչարյանը, իբրեւ Նախագահի թեկնածու, ասում էր, որ Ղարաբաղը ունի երկու` մեկը վերամիավորման, մյուսը` Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրը: Ըստ նրա` մինչեւ այդ հիմնականում օգտագործվել եւ հիմնվել են ինքնորոշման սկզբունքի վրա:
- Դուք ընտրվում եք նախագահ, հասնում եք ինչ-որ փոխզիջումների Ադրբեջանի հետ: Կարծում եմ` դուք հայտարարել եք, որ այդպիսի փոխզիջումներ անպայման պետք է լինեն: Եվ հանկարծ դրան հակադրվում են Պաշտպանության նախարարը, Ձեր եւ Ղարաբաղի ղեկավարությունը: Ձեր գործողությունները:
-Իսկ Դուք պատկերացրեք, որ այդ նույն բանը կատարվում է այլ թեկնածուի պարագայում: Պատկերացրեք, որ ես չեմ ընտրվել, մեկ ուրիշը եւ նման վիճակ է ստեղծվում: Ո՞նց եք տեսնում այս վիճակից դուրս գալը:
-Ավելի բարդ (ծիծաղ):
-Ուրեմն երկու չարիքից մեկը(ծիծաղ), նվազագույնը հնարավորություն ունեք ընտրելու:
-Այսինքն, դուք ճնշելո՞ւ եք եւ համոզելո՞ւ եք Ղարաբաղի ղեկավարությանը եւ մեր ուժային կառույցներին, որ նրանք ի վերջո ընդունեն փաթեթային կամ այն տարբերակները, որոնք կան:
-Գիտեք, ես բավական լավ եմ պատկերացնում խնդիրը եւ լավ եմ պատկերացնում` ինչն է ընդունելի, եւ ինչը չի կարող լինել ընդունելի: Իսկ իմ պարագայում ուղղակի նման սխալ չի կարող լինել: Ես շատ լավ գիտեմ Ղարաբաղի իշխանությունը` ինչ է կարող ընդունել, ինչ կարգի փոխզիջումներ, եւ ժողովուրդը ինչ փոխզիջումների պարագայում կմնա Ղարաբաղում, ինչ դեպքում չի մնա: Այսինքն` Ղարաբաղը ապագա կունենա, թե ոչ: Ես ոչ ուղղակի իրավունք ունեմ սխալվել այդ հարցում , ոչ էլ հնարավորություն ունեմ սխալվել, քանի որ շատ երկար եմ այս հարցի մեջ:
ՉԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
-Վերջին հարցը, պարոն Քոչարյան,որը, ի դեպ, ես տվել եմ երկու անգամ, ես ուզում եմ,ո ր դուք վերահաստատեք դա: Դուք ասել եք, որ Հայաստանի հաջորդ նախագահը լինելու է ոչ միայն Հայաստանի այլեւ Ղարաբաղի վերամիավորված նախագահ: Ինչո՞ւ դա այսօր դա տեղի չունեցավ:
-Ինչո՞ւ. նրա համար, որ ընտրություններն արտահերթ էին: Ես կարծում եմ, որ եթե արտահերթ չլինեին, միգուցե նաեւ այս հարցի լուծումը կլիներ մեկ այլ ձեւով: Մի քիչ ժամանակից շուտ կատարվեց. ես իմ հույսը չեմ կորցնում, որ վերջիվերջո գալու է ժամանակ, որ կլինի մեկ նախագահ:
Ի ԴԵՊ
1998թ նախագահի ընտրությունների նախօրեին Նախագահի թեկնածուները «Ա1+»-ին հյուրընկալել էր սեփականհարկի տակ: Սակայն Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը կայացավ ոչ թե նրա տանը, այլ Կառավարությունում: Ռոբերտ Քոչարյանը 10 տարի առաջ Երեւանում տուն չուներ եւ վարչապետ նշանակվելուց հետո ապրում էր կառավարական ամառանոցում: «Երեւանում տուն չունեմ եւ պարզ է, որ պետք է ապրեի այդ ամառանոցում: Չեմ մտածել շենք փոխելու մասին, ավելի կարեւոր գործեր ունեի»,- 10 տարի առաջ ասում էր Ռոբերտ Քոչարյանը: Ի դեպ, վերջինս, որն այն ժամանակ բավականին վատ էր հայերեն խոսում, ասել էր, թե եթե ընտրվի, անպայման պետք է սկսի հայերեն մասնավոր պարապել:
Ռոբերտ Քոչարյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ.
http://youtube.com/a1plusnews/
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
15
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով: «Մայրական անսպառ եռանդն ու հոգատարությունն են պայմանավորում կնոջ բացառիկ դերը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության ...ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԴՌՆԵՐԸ ՓԱԿ ԵՆ
21980-ական թվականներին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի դպրոցում ավելի քան 300 աշակերտ կար: Այժմ այստեղ սովորում է 138 աշակերտ: ՌԴ Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում բավական մեծ թվով ոսկեպարցիներ ...ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի 2008թ. բարձրագույն խմբի առաջնությունը, որի մեկնարկային տուրում կայացան 4 հանդիպումներ: Կենտրոնական էր համարվում Կապանում կայացած «Գանձասար» - «Բանանց» մրցավեճը, ...ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՄԻԱՁԱՅՆ
Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան առաջիկա 2 տարիների ընթացքում կրկին կղեկավարի նախկին բասկետբոլիստ Հրաչյա Ռոստոմյանը, ով այս պաշտոնում աշխատում է 2006թվականից:
Ֆեդերացիայի նախագահության նիստի ընթացքում ...ԱԱԾ-Ն ՏԵՍԱԳՐԱԾ ԿԼԻՆԻ՞
3Հայաստանի պահպանողական կուսակցությունը` ի դեմս կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղար Թաթուլ. Մկրտյանի, դիմել է ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին` տրամադրելու իրենց կուսակցության առաջնորդի հանրահավաքային ...ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ
ՀՀ Վարչական դատարանը դեռեւս մարտի 13-ին վարույթ էր ընդունել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձի երկու հայցադիմումներ:
Հայցադիմումներով վիճարկվում են ԿԸՀ 24.02.08թ. «Հանրապետության Նախագահ ընտրվելու ...ԱՅՍՕՐ ԿՕՐՀՆԵՆ ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐԻՆ
3
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը տարիներ առաջ հռչակվել է իբրեւ մայրության օրհնության օր:
Ապրիլի 7-ին Հայաստանյայց ...ՄԵԿ ՈՍԿԻ, ՄԵԿ ԱՐԾԱԹ
Կամպերեյում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Ազատ ոճայիններից հետո պայքարի մեջ մտան նաեւ հունա-հռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի կազմում հիանալի ելույթ ունեցավ 120կգ գերծանր քաշային Յուրի ...ԱԶԱՏԵՑ ԴԵՍՊԱՆԻՆ
12Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 5-ին հրամանագրեր է ստորագրել Վասիլի Ղազարյանին Վիետնամի Սոցիալիստական Հանրա֊պե֊տու֊թյու֊նում եւ Կորեայի Հանրապետությունում Հա֊յաս֊֊տա֊նի Հան֊րա֊֊պե֊տու֊֊թյան ար֊տա֊կարգ եւ լիազոր ...ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՍՏԻՊՎԱԾ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը մեկուսարանում դադաեցրել է հացադուլը: Ապրիլի լույս 6-ի գիշերը նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: «Առողջական վիճակի կտրուկ վատացման ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄՆԱՑ ՆՈՒՅՆԸ
Ալավերդի քաղաքապետի աթոռը եւս չորս տարի կզբաղեցնի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արթուր Նալբանդյանը: Երեկ Ալավերդի քաղաքում անցկացվեցին քաղաքապետի ընտրություններ, որին մասնակցում էին երկու թեկնածու` գործող ...«ՄԱՐԿՈՍ-ՌԵՆԱՏՈ ԶՈՒՅԳԸ ՓԱՅԼԵՑ»
Հայաստանի առաջնության մեկնարկային տուրում գրանցվեց խոշոր հաշիվ: խոսքը «Արարատ» - «Կիլիկիա» մրցավեճի մասին է, որում դաշտի տերերը առավելության հասան 5:0 ոչ ֆուտբոլային հաշվով: Նախորդ առաջնությունում «Կիլիկիան» ...ՎԱԳՈՆՆԵՐԸ ՇՐՋՎԵԼ ԵՆ
Ապրիլի 6-ին, ժամը 10.40-ին Հայկական երկաթուղու Վանաձոր կայարանի տնօրենից ստացվել է ահազանգ, որ ժամը 08.30-ին երկաթգծի 2637 կմ-ում` Շահալի-Թումանյան հատվածում գծերից դուրս է եկել 8 դատարկ բեռնատար վագոն, ...ՎԱՌՎՈՂ ԱՆՎԱԴՈՂ ՀԵՌՈՒՍՏԱՇՏԱՐԱԿՈՒՄ
1
Ապրիլի 7-ի վաղ առավոտյան ժամը 5-ի մոտակայքում, հրդեհ տեսնելով Գյումրու Վ.Սարգսյան 6/1 հասցեում տեղակայված Գյումրու հին հեռուստաաշտարակի միջնամասում` (մոտ 25 մետր բարձրության վրա), հանդիպակաց շենքի բնակիչներից ...ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը քաղաքային իշխանությունների անունից այսօր ներողություն խնդրեց երեւանցիներից, որ ճանապարհային շինարարության պատճառով բազմաթիվ անհարմարություններ են ստեղծվել ...ԿԱՆԱՅՔ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ազգային ժողովի 131 պատգամավորներից միայն 12-ն են կանայք: Սակայն եթե նախորդող տարիների հետ համեմատություն անցկացվի, ապա նկատվում է կանանց ակտիվացում: Ապրիլի 7-ին` մայրության եւ գեղեցկության տոնին, ...ՀՀ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ
ՀՀ ԱԳ նախարարի հրամանով մարտի 1-ից Հաագայում հիմնվել է ՀՀ հյուպատոսություն, որի հյուպատոսկան շրջանը ներառում է Նիդերլանդների Թագավորության ողջ տարածքը: Կապված որոշ տեխնիկական հարցերի հետ, հյուպատոսությունը ...ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴՐՎԱԳՆԵՐ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը վերջապես իր նորամուտն է նշել դանիական «Ռանդերսի» կազմում: Արզումանյանի մեկնարկը անհաջող է ստացվել: «Ռանդերսը» 23-րդ տուրի շրջանակներում ...ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼԻՍ
4
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայությունների ղեկավար ...ՀՀ ՕՄԲՈՒԴՍԵՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
5
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքը «Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների որոշ դրույթների վերաբերյալ հիմնականում համընկնում է Վենետիկի հանձնաժողովի ...ԵԱՀԿ-Ն ՈՒՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Այսօր Ալեքսանդր Ստուբը նշանակվել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար: Նորանշանակ նախարարը, հանդիսանալով նաեւ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, պարտավորվել է խթանել Ֆինլանդիայի ԵԱՀԿ նախագահության կողմից հայտարարված ...ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՎԱՐԴԵՐԸ ՆԵՏԵՑԻՆ ՄԱՅԹԵՐԻՆ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Մեզ ձեր ծաղիկները պետք չեն: Մեր տղամարդկանց ձերբակալել եք, ու մեզ էլ դեռ համարձակվում եք ծաղիկ տալ: Ձեր լկտիությունը չափ ու սահման չունի: Էս ծաղիկները կտաք Սերժին ու Ռոբերտին: Այսօր ...«ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ ՃՆՇՈՒՄ ԵՆ»
9 հացադուլավոր այսօր միացել են Հրազդանի Վանատուր թաղամասում արդեն 14-րդ օրը հացադուլի մեջ գտնվող ազատամարտիկ Արշավիր Բոզինյանին: Հիշեցնենք, որ նա հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով ազատ արձակել Ազգային ...«ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԿՏԱՆ ԻՐԵՆՑ ՎԱԽԸ»
Քաղբանտարկյալների մայրերին, քույրերին եւ կանանց շնորհավորելու համար այսօր Գլխավոր դատախազության մոտ էր եկել «Հանրապետություն» կուսակցության անդամ Արամ Սարգսյանը: «Բալա ջան, գոնե դու զգույշ եղիր: Բլորին ...ԽԻՍՏ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՉԵ՞Ն ԼԻՆԻ
1
«Այս փուլում չեմ կարծում, որ մեր երկրի համար քաղաքական վիճակի առնչությամբ կարող են խսիտ գնահատականներ լինել»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում ԵԽԽՎ-ում սպասվող քննարկումից առաջ ասաց ՀՀ արդարադատության նախարար ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԵՍ ՉԵՄ ԼԻՆԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ապրիլի 9-ից Ռոբերտ Քոչարյանն այլեւս չի լինի Հայաստանի Հանրապետության նախագահ: Թերեւս չի լինի նաեւ երկրի վարչապետ, քանի որ 10 տարի առաջ, երբ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էր դառնալ ՀՀ ...«ՑՈՒՅՑԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ԿՐԻ»
1
Այսօր խորհրդարանն աշխատում էր չափազանց արդյունավետ. քննարկումների աննախադեպ տեմպով՝ «5 րոպեում 5 օրինագիծ արագությամբ»: Պատճառն այն էր, որ առավոտյան քվորում ապահոված պատգամավորները շատ ավելի կարեւոր ...ՏՐԱՆՍՊՈՐՏ ՉԻ ԼԻՆԻ
Հայաստանի Հանրապետության Ագային Ժողովի կողմից 2008 թվականի ապրիլի 09-ին ժամ-ը 14:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում հրավիրված հատուկ նիստի բնականոն ...«ԲԻԼԱՅՆԸ» ԵՐԵՒԱՆՈՒՄ Է
Այսօր առավոտից Երեւանի փողոցներում կարելի էր հանդիպել «Բիլայն» ապրանքանիշի գովազդը տարբեր հնարավոր միջոցներով. այս ռեբրենդինգի արարողությանը մասնակցելու համար ՌԴ-ից ժամանած լրագրողների, ինչպես նաեւ տեղական ...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՄԻԱԿ ԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԻՐԵՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ Է ԶԳՈՒՄ
ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն/ VIDEO
ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԳՆԱԼ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է»
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏԵՑ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՃԱՆԱՉԵՑԻՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

ԱԱԾ-Ն ՏԵՍԱԳՐԱԾ ԿԼԻՆԻ՞

ԱԶԱՏԵՑ ԴԵՍՊԱՆԻՆ

ՍՅՈՐԳԵՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԳՆԱ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱ՞Ն
Ո՞Վ Է ՆԱԽԱԳԱՀԸ
«ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ ԵԿԵՂԵՑԻ՞ ԷՐ ԳՆԱՑԵԼ…»

ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ԳԵՏԱՌՆ ԸՆԿՆԵԻՆ

«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ԼՈՒՅՍ ՉԻ ՏԵՍԵԼ

- 1821 Սկսվում է Հունաստանի ազգային-ազատագրական շարժումը` ուղղված օսմանյան միապետության դեմ:
- 1858 Շամախում ծնվեց գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն: (Վախճ. 1935թ.-ին, Կիսլովոդսկում):
- 1864 Մահացավ վանեցի վաճառական, Կահիրեի ազգային վարժարանի (1848 թ.) հիմնադիր Կարապետ Գալստյանը:
- 1915 Վանի հերոսամարտի սկիզբը:
- 1929 Բացվում է ՀԽՍՀ խորհուրդների VI համագումարը, որտեղ հաստատվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության առաջին հնգամյա պլանը:
- 1995 Լոս Անջելոսի UCLA համալսարանի հայ ժողովրդի Արդի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայերի ցեղասպանության 80-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

