
ԽԻՍՏ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՉԵ՞Ն ԼԻՆԻ

«Այս փուլում չեմ կարծում, որ մեր երկրի համար քաղաքական վիճակի առնչությամբ կարող են խսիտ գնահատականներ լինել»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում ԵԽԽՎ-ում սպասվող քննարկումից առաջ ասաց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Նրա կարծիքով, գնահատականներ կարող են լինել այն երեւույթների հետ կապված, որ տեղ գտան մեր հանրապետությունում:
«Իհարկե, ցանկալի կլիներ, որ իշխանություններն անեին ամեն ինչ, որ այս զանգվածային անկարգությունները տեղի չունենային, բայց մյուս կողմից էլ պետք է գնահատել` ելնելով նրանից, թե իրո՞ք արվել է այն հնարավորը, ինչ -որ պետք էր անել այդ իրավիճակում. իմ կարծիքով այո, որովհետեւ վերջին հաշվով, լինում են իրավիճակներ, երբ դու չես կարողանում կանխատեսել եւ վիճակը վերահսկել: Այս իմաստով, նույնիսկ գնահատականներն են իրարարամերժ. մի դեպքում լսում ես, որ պետք է միջամտությունը լիներ ավելի վաղ, մի դեպքում էլ, թե դրանք խաղաղ հանրահավաքներ էին եւ եղել է անհարկի միջամտություն: Երբ հանցագործության հիմքերը կպարզվեն, այդ ժամանակ կարելի կլինի ճիշտ գնահատական տալ»,- ասաց Գեւորգ Դանիելյանը:
Նա ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի, ինչպես նաեւ Ագոյի խմբի հետ հանդիպումից հետո պարզել է, որ դեռեւս իրենք էլ/ Ագոյի խումբն ու մարդու իրավունքների հանձնակատարը-խմբ/ իրենց հարցերի պատասխանները չունեն. «Կարծես, ստացել են միակողմանի տեղեկատվություն, թվում է, թե արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ իրենց տրամադրության տակ եղել է տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներից, բայց պաշտոնական աղբյուրները նախատեսված են եղել ներքին շրջանակներում օգտագործելու համար, մինչդեռ միջազգային կառույցները ստացել են,պաշտոնականից բացի, չափազանց մեծ քանակի, իմ կարծիքով, անհիմն տեղեկատվություն: Ու որպեսզի իրենք կարողանան այդ տեղեկատվությունը համադրել իրական, իրենց կատարած ուսումնասիրոթյունների հետ, դրա համար ժամանակ է պետք: Եթե իրենք հիմնվեին միայն ոչ պաշտոնական տեղեկատվության վրա, որը ակնհայտ անհիմն է, կան նաեւ հերյուրանքներ ամբողջ պետության հասցեին, անգամ վիճակագրությունն էր խեղաթյուրված, ապա իհարկե ցանկացած միջազգային կառույց, եթե սա հիմք ընդուներ, կարող էր բավականին խիստ բանաձեւեր ընդունել, բայց ակնհայտ է, որ իրենք պետք է փորձեին պարզել, ինչը եւ արեցին, հետագայում նաեւ մենք նրանց կուղարկենք վիճակագրական տվյալներ, վերլուծական նյութեր, իրավիճակի հետ կապված»,-ասաց Գեւորգ Դանիելյանը:
«ԲՈԼՈՐ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԵՆ»
«Ա1+»-ը հետարքրվեց Գեւորգ Դանիելյանից, թե երբ են ՀՀ իշխանությունները անսալու տեղական եւ միջազգային կազմակերպությունների հորդորներին եւ առանձնացնեն քաղաքական հայացքների համար հետապնդվողներին քրեական հանցագործներից,.«Ագոյի խումբը որեւէ մեկի անունը չի տվել. իսկ եթե անուն չի տվել, ուրեմն դա եղել է ոչ կոնկրետ առաջարկություն, թե մարդիկ չպետք է հետապնդվեն իրենց քաղաքական հայացքների համար: Իսկ դուք կարո՞ղ եք պնդել, որ իշխանությունները հակառակն են ասում»:
Այսինքն, բոլոր կուսակցությունների նախագահները, քաղխորհրդի անդամները, շտաբերի պետերն ու հանրահավաքներին մասնակցած ակտիվիստները քրեական հանցագործնե՞ր են,- հետաքրքրվեց «Ա1+»-ը: «Միանշանակ: Եթե դուք կատարում եք այնպիսի արարք, որը համապատասխանում է քրեական օրենսգրքին, ապա սա որակվում է,որպես քրեական հանցագործություն: Չգիտես ինչու, երբ խոսք է գնում կոչերի մասին, դա անմիջապես որակվում է որպես քաղաքական եւ անձը՝ քաղաքական հայացքների համար հետապնդվող. եթե կոչը վերաբերում է բռնությամբ իշխանությունը յուրացնելուն, կամ սահմանադրական կարգը փոխելուն, սա համարվում է քրեական հանցագործություն եւ որեւէ քաղաքական ենթատեքստ չունի»,- օրենսգիրքն է բացատրում Գեւորգ Դանիելյանը: Իսկ ազատ, արդար ընտրությունների պահանջը, կամ արդյունքների վերահաշվարկի պահանջը բռնության կո՞չ է՝ մեր հարցին նա պատասխանեց. «բացարձակապես ոչ» ու ավելացրեց, որ արդար ընտրություններ պահանջելու համար հետապնդվող չկա:
Ինչ վերաբերում է Ագոյի խմբի առաջարկներին, ու այն հարցին, թե դրանցից որոնք են կատարված այս պահի դրությամբ, պարոն նախարարը պատասխանեց. «Առաջարկները քննարկվել են, քննարկման արդյունքներով, մի մասը անհիմն են համարվել. իրենք առաջարկել են թույլատրել տեսակցություններ կալանավորվածների մերձավոր ազգականների հետ, նախ այս առաջարկությունը ներկայացվել է արդարադատության նախարարին. սա գալիս է նրանից, որ այդ մարդկանց իրազեկվածությունը մեր օրենսդրության վերաբերյալ բավարար չէ. տեսակցության վերաբերյալ հարցերը քննարկում եւ որոշում է կայացնում տվյալ հիմնարկության պետը, բայց եթե նախաքննություն իրականացնող մարմինը արգելք է դնում այդ տեսակցությունների վրա, քրեական գործի շահերից ելնելով, այս դեպքում անգամ հիմնարկի պետը չի կարող իր որոշմամբ այդ տեսակցությունը թույլ տալ. երբ այս պարզաբանումը նրանց տրվեց, իրենք նույն հարցադրումը բարձրացրին նաեւ դատախազի եւ վարչապետի մոտ:
Գլխավոր դատախազը քննիչների հետ 1,2 օր քննարկելուց հետո եկավ այն եզրակացության, որ հաշվի առնելով այն, որ խումբն էլ կոչ էր անում, առաջարկում էր, ինչ-որ տեղ նաեւ հումանիստական սկզբունքով էր պայմանավորված, նախաքննական մարմինները գնացին ընդառաջ եւ թույլատրեցին տեսակցություններ, բայց այս հարցում շտապելը ճիշտ չէ, եւ միշտ չէ, որ մարդու իրավունքների պաշտպանությունից է բխում նման տեսակցությունները. մենք չենք կարող հանցագործությունը թողնել չբացահայտված միայն նրա համար, որ մենք անվերապահ թույլ ենք տալիս տեսակցություն նրա ազգականների հետ: Եվ հակառակը. եթե կարողանում ենք բացահայտել հանցագործությունները եւ կանխել հետագայում այլ անձանց նկատմամբ հանցագործությունները, սրանից ավելի լավ հումանիստական քայլ կարծեմ չկա»:
Գեւորգ Դանիելյանի կարծիքով, «սա մի քայլ էր, որով տուրք տրվեց միջազգային կառույցների հանդեպ հարգանքիՆ եւ անսացինք նրանց կոչին»:
Քննարկում
masis գրել է:
sireli hodvatsagir xsit inch e nshanakoom, --stronge--
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
15
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով: «Մայրական անսպառ եռանդն ու հոգատարությունն են պայմանավորում կնոջ բացառիկ դերը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության ...ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԴՌՆԵՐԸ ՓԱԿ ԵՆ
21980-ական թվականներին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի դպրոցում ավելի քան 300 աշակերտ կար: Այժմ այստեղ սովորում է 138 աշակերտ: ՌԴ Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում բավական մեծ թվով ոսկեպարցիներ ...ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի 2008թ. բարձրագույն խմբի առաջնությունը, որի մեկնարկային տուրում կայացան 4 հանդիպումներ: Կենտրոնական էր համարվում Կապանում կայացած «Գանձասար» - «Բանանց» մրցավեճը, ...ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՄԻԱՁԱՅՆ
Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան առաջիկա 2 տարիների ընթացքում կրկին կղեկավարի նախկին բասկետբոլիստ Հրաչյա Ռոստոմյանը, ով այս պաշտոնում աշխատում է 2006թվականից:
Ֆեդերացիայի նախագահության նիստի ընթացքում ...ԱԱԾ-Ն ՏԵՍԱԳՐԱԾ ԿԼԻՆԻ՞
3Հայաստանի պահպանողական կուսակցությունը` ի դեմս կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղար Թաթուլ. Մկրտյանի, դիմել է ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին` տրամադրելու իրենց կուսակցության առաջնորդի հանրահավաքային ...ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ
ՀՀ Վարչական դատարանը դեռեւս մարտի 13-ին վարույթ էր ընդունել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձի երկու հայցադիմումներ:
Հայցադիմումներով վիճարկվում են ԿԸՀ 24.02.08թ. «Հանրապետության Նախագահ ընտրվելու ...ԱՅՍՕՐ ԿՕՐՀՆԵՆ ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐԻՆ
3
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը տարիներ առաջ հռչակվել է իբրեւ մայրության օրհնության օր:
Ապրիլի 7-ին Հայաստանյայց ...ՄԵԿ ՈՍԿԻ, ՄԵԿ ԱՐԾԱԹ
Կամպերեյում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Ազատ ոճայիններից հետո պայքարի մեջ մտան նաեւ հունա-հռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի կազմում հիանալի ելույթ ունեցավ 120կգ գերծանր քաշային Յուրի ...ԱԶԱՏԵՑ ԴԵՍՊԱՆԻՆ
12Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 5-ին հրամանագրեր է ստորագրել Վասիլի Ղազարյանին Վիետնամի Սոցիալիստական Հանրա֊պե֊տու֊թյու֊նում եւ Կորեայի Հանրապետությունում Հա֊յաս֊֊տա֊նի Հան֊րա֊֊պե֊տու֊֊թյան ար֊տա֊կարգ եւ լիազոր ...ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՍՏԻՊՎԱԾ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը մեկուսարանում դադաեցրել է հացադուլը: Ապրիլի լույս 6-ի գիշերը նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: «Առողջական վիճակի կտրուկ վատացման ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄՆԱՑ ՆՈՒՅՆԸ
Ալավերդի քաղաքապետի աթոռը եւս չորս տարի կզբաղեցնի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արթուր Նալբանդյանը: Երեկ Ալավերդի քաղաքում անցկացվեցին քաղաքապետի ընտրություններ, որին մասնակցում էին երկու թեկնածու` գործող ...«ՄԱՐԿՈՍ-ՌԵՆԱՏՈ ԶՈՒՅԳԸ ՓԱՅԼԵՑ»
Հայաստանի առաջնության մեկնարկային տուրում գրանցվեց խոշոր հաշիվ: խոսքը «Արարատ» - «Կիլիկիա» մրցավեճի մասին է, որում դաշտի տերերը առավելության հասան 5:0 ոչ ֆուտբոլային հաշվով: Նախորդ առաջնությունում «Կիլիկիան» ...ՎԱԳՈՆՆԵՐԸ ՇՐՋՎԵԼ ԵՆ
Ապրիլի 6-ին, ժամը 10.40-ին Հայկական երկաթուղու Վանաձոր կայարանի տնօրենից ստացվել է ահազանգ, որ ժամը 08.30-ին երկաթգծի 2637 կմ-ում` Շահալի-Թումանյան հատվածում գծերից դուրս է եկել 8 դատարկ բեռնատար վագոն, ...ՎԱՌՎՈՂ ԱՆՎԱԴՈՂ ՀԵՌՈՒՍՏԱՇՏԱՐԱԿՈՒՄ
1
Ապրիլի 7-ի վաղ առավոտյան ժամը 5-ի մոտակայքում, հրդեհ տեսնելով Գյումրու Վ.Սարգսյան 6/1 հասցեում տեղակայված Գյումրու հին հեռուստաաշտարակի միջնամասում` (մոտ 25 մետր բարձրության վրա), հանդիպակաց շենքի բնակիչներից ...ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը քաղաքային իշխանությունների անունից այսօր ներողություն խնդրեց երեւանցիներից, որ ճանապարհային շինարարության պատճառով բազմաթիվ անհարմարություններ են ստեղծվել ...ԿԱՆԱՅՔ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ազգային ժողովի 131 պատգամավորներից միայն 12-ն են կանայք: Սակայն եթե նախորդող տարիների հետ համեմատություն անցկացվի, ապա նկատվում է կանանց ակտիվացում: Ապրիլի 7-ին` մայրության եւ գեղեցկության տոնին, ...ՀՀ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ
ՀՀ ԱԳ նախարարի հրամանով մարտի 1-ից Հաագայում հիմնվել է ՀՀ հյուպատոսություն, որի հյուպատոսկան շրջանը ներառում է Նիդերլանդների Թագավորության ողջ տարածքը: Կապված որոշ տեխնիկական հարցերի հետ, հյուպատոսությունը ...ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴՐՎԱԳՆԵՐ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը վերջապես իր նորամուտն է նշել դանիական «Ռանդերսի» կազմում: Արզումանյանի մեկնարկը անհաջող է ստացվել: «Ռանդերսը» 23-րդ տուրի շրջանակներում ...ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼԻՍ
4
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայությունների ղեկավար ...ՀՀ ՕՄԲՈՒԴՍԵՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
5
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքը «Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների որոշ դրույթների վերաբերյալ հիմնականում համընկնում է Վենետիկի հանձնաժողովի ...ԵԱՀԿ-Ն ՈՒՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Այսօր Ալեքսանդր Ստուբը նշանակվել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար: Նորանշանակ նախարարը, հանդիսանալով նաեւ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, պարտավորվել է խթանել Ֆինլանդիայի ԵԱՀԿ նախագահության կողմից հայտարարված ...ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՎԱՐԴԵՐԸ ՆԵՏԵՑԻՆ ՄԱՅԹԵՐԻՆ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Մեզ ձեր ծաղիկները պետք չեն: Մեր տղամարդկանց ձերբակալել եք, ու մեզ էլ դեռ համարձակվում եք ծաղիկ տալ: Ձեր լկտիությունը չափ ու սահման չունի: Էս ծաղիկները կտաք Սերժին ու Ռոբերտին: Այսօր ...«ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ ՃՆՇՈՒՄ ԵՆ»
9 հացադուլավոր այսօր միացել են Հրազդանի Վանատուր թաղամասում արդեն 14-րդ օրը հացադուլի մեջ գտնվող ազատամարտիկ Արշավիր Բոզինյանին: Հիշեցնենք, որ նա հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով ազատ արձակել Ազգային ...«ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԿՏԱՆ ԻՐԵՆՑ ՎԱԽԸ»
Քաղբանտարկյալների մայրերին, քույրերին եւ կանանց շնորհավորելու համար այսօր Գլխավոր դատախազության մոտ էր եկել «Հանրապետություն» կուսակցության անդամ Արամ Սարգսյանը: «Բալա ջան, գոնե դու զգույշ եղիր: Բլորին ...ԽԻՍՏ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՉԵ՞Ն ԼԻՆԻ
1
«Այս փուլում չեմ կարծում, որ մեր երկրի համար քաղաքական վիճակի առնչությամբ կարող են խսիտ գնահատականներ լինել»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում ԵԽԽՎ-ում սպասվող քննարկումից առաջ ասաց ՀՀ արդարադատության նախարար ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԵՍ ՉԵՄ ԼԻՆԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ապրիլի 9-ից Ռոբերտ Քոչարյանն այլեւս չի լինի Հայաստանի Հանրապետության նախագահ: Թերեւս չի լինի նաեւ երկրի վարչապետ, քանի որ 10 տարի առաջ, երբ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էր դառնալ ՀՀ ...«ՑՈՒՅՑԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ԿՐԻ»
1
Այսօր խորհրդարանն աշխատում էր չափազանց արդյունավետ. քննարկումների աննախադեպ տեմպով՝ «5 րոպեում 5 օրինագիծ արագությամբ»: Պատճառն այն էր, որ առավոտյան քվորում ապահոված պատգամավորները շատ ավելի կարեւոր ...ՏՐԱՆՍՊՈՐՏ ՉԻ ԼԻՆԻ
Հայաստանի Հանրապետության Ագային Ժողովի կողմից 2008 թվականի ապրիլի 09-ին ժամ-ը 14:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում հրավիրված հատուկ նիստի բնականոն ...«ԲԻԼԱՅՆԸ» ԵՐԵՒԱՆՈՒՄ Է
Այսօր առավոտից Երեւանի փողոցներում կարելի էր հանդիպել «Բիլայն» ապրանքանիշի գովազդը տարբեր հնարավոր միջոցներով. այս ռեբրենդինգի արարողությանը մասնակցելու համար ՌԴ-ից ժամանած լրագրողների, ինչպես նաեւ տեղական ...
ԱՂԱԹԹՎԻՑ ՎՆԱՍ ՉԻ՞ ԵՂԵԼ
ՄԵԿ ՄԻԱՎՈՐՆ ԷԼ ԳՈՀԱՑՐԵՑ ԴԱՆԻԱՑՈՒՆ
ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ԵՆ 55 ԵՎ 95 ԿՈԴԵՐԸ
ԱՐԵՎԱԾԱՂԻԿ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ «ՄԵՂՄ» ԿՀԱՐԿՎԵՆ
ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԻՐԱԿԱՆ ՔԱՅԼԵՐՈՎ
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏԵՑ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՃԱՆԱՉԵՑԻՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

ԱԶԱՏԵՑ ԴԵՍՊԱՆԻՆ

ԱԱԾ-Ն ՏԵՍԱԳՐԱԾ ԿԼԻՆԻ՞

ՍՅՈՐԳԵՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Ո՞Վ Է ՆԱԽԱԳԱՀԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԳՆԱ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱ՞Ն
«ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ ԵԿԵՂԵՑԻ՞ ԷՐ ԳՆԱՑԵԼ…»

ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ԳԵՏԱՌՆ ԸՆԿՆԵԻՆ

«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ԼՈՒՅՍ ՉԻ ՏԵՍԵԼ

- 1821 Սկսվում է Հունաստանի ազգային-ազատագրական շարժումը` ուղղված օսմանյան միապետության դեմ:
- 1858 Շամախում ծնվեց գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն: (Վախճ. 1935թ.-ին, Կիսլովոդսկում):
- 1864 Մահացավ վանեցի վաճառական, Կահիրեի ազգային վարժարանի (1848 թ.) հիմնադիր Կարապետ Գալստյանը:
- 1915 Վանի հերոսամարտի սկիզբը:
- 1929 Բացվում է ՀԽՍՀ խորհուրդների VI համագումարը, որտեղ հաստատվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության առաջին հնգամյա պլանը:
- 1995 Լոս Անջելոսի UCLA համալսարանի հայ ժողովրդի Արդի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայերի ցեղասպանության 80-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

