
«ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ ՃՆՇՈՒՄ ԵՆ»
9 հացադուլավոր այսօր միացել են Հրազդանի Վանատուր թաղամասում արդեն 14-րդ օրը հացադուլի մեջ գտնվող ազատամարտիկ Արշավիր Բոզինյանին: Հիշեցնենք, որ նա հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով ազատ արձակել Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանին, որն, ի դեպ, ապրիլի 4-ին է հացադուլից դուրս է եկել: Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ Արմեն Խաչատրյանը «Ա1+»-ին ասաց, որ 9 հոգին առայժմ եռօրյա հացադուլ են հայտարարել ու եթե իրենց պահանջները չկատարեն, ապա արդեն անժամկետ հացադուլ կհայտարերեն:
Ըստ Խաչատրյանի՝ Բոզինյանի վիճակը բժիշկների գնահատմամբ` բավարար է: Մեկ-երկու անգամ շտապ.օգնության մեքենան այցելել է նրան, բայց մշտական հսկողություն այդպես էլ հնարավոր չի սահմանված:
«Իհարկե, հացադուլավորների մոտ մի պահ է գալիս, երբ նրանք չեն զգում իրենց վիճակը: Մենք անընդհատ դիմում էինք Կարմիր խաչին, որ նրանք բժշկական հսկողություն սահմանեն, մանավանդ որ հացադուլավորների թիվը մեծանում է: Պետք է այնպես անենք, որ ՀՀ Առողջապահության նախարարության եւ Կարմիր խաչի ուշադրությունը մշտապես պահենք նրանց վրա»,- նշեց Խաչատրյանը՝ ավելացնելով, որ քանի որ Արշավիր Բոզինյանը արդեն շատ երկար ժամանակ է հացադուլի մեջ, եթե բժիշկները որոշեն, որ նա ծայրահեղ վիճակում է, ապա պետք է դիմեն նրան՝ հացադուլից դուրս գալու համար:
Ինչ վերաբերում է Երեւանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում գտնվող հացադուլ հայտարարած կալանավորներին, ապա նրանցից 7-ը հացադուլը դադարեցնելու, իսկ 6 կալանավորված հացադուլ սկսելու մասին հայտարարություն են արել: Հացադուլ հայտարարածների թվում են ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, Ազգային անվտանգության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, եւ այլն:
Ինչ վեարբերվում է հացադուլավորների վիճակին, ապա Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց,որ իրենք այդ մասին տեղեկատվություն ստանում են Արդարադատության նախարարությունից, եւ հակառակը: «Իհարկե, մենք տեղյակ ենք պահել, որ կան նաեւ ոչ բարոյական գործողություններ: Օրինակ՝ Սմբատ Այվազյանի խցի մոտ փաստաբանն ասաց, որ շատ ցինիկ, անբարոյական բան են անում՝ դռան վրայի պատուհանը բացում են ու բերում բուրումնավետ ճաշ են դնում: Պատկերացրեք` հացադուլավորի վիճակը, երբ ինքն այդ հոտը զգում է: Այնքան են ճաշը պահում, մինչեւ որ այն սառչի: Երբ զգուշացրել են, թե ինչ եք անում՝ հացադուլավոր է, պատասխանել են, թե իբր կարգ է՝ իրենք պետք է բերեն, դնեն»,- պատմեց Խաչատրյանը: Ըստ նրա՝ քանի որ հացադուլավորները ճաշարանում չեն ճաշում, այլ խցում, պետք է այդտեղ, ճաշ, նախաճաշ ու նման բաներ չլինեն, այսինքն՝ նույն խցում պետք է լինեն միայն հացադուլավորներ, որ միմյանց ներկայությամբ որեւէ մեկը սնունդ չընդունի:
Նա նաեւ նշեց, որ տեղեկություն են ստացել այն մասին, որ գրեթե նույն կերպ վարվել են Վլադիմիր Առաքելյանի հետ, որը շշալցված «Նոյ» ջուր է խնդրել, բայց նրան մերժել են: «Խոսքը հացադուլավորի մասին է, մարդու մասին է, որի կյանքը վտանգի է ենթարկված: Այդ ջուր չտալն ավելի շատ հոգեբանական պահ է, իսկ այլ տեսակ խնդիր չէր կարող լինել: Բայց այդպիսի բաներ հացադուլավորների նկատմամբ կատարվում են»,- նշեց Խաչատրյանը: Սակայն նրա կարծիքով՝ մեկուսարանում գտնվողն ավելի շատ է հսկողության տակ, քան դրսում գտնվողը: Դա, ըստ նրա՝ պայմանավորված է նրանով, որ Կարմիր խաչի գործառույթները փակ, մեկուսացված վայրերում՝ բանտ, բանակ, ավելի արդյունավետ են գործում:
Փաստաբանները կարողանում են տեսակցել հացադուլավորների հետ, թեեւ խստացված ռեժիմով են արդեն մտնում նրանց մոտ: «Ստուգում են նրանց, որ իբր սնունդ չանցկացնեն: Հարազատների հետ տեսակցությունները երկու շաբաթը մեկ է նշանակված եւ կարծում եմ՝ մի մասն արդեն օգտվել են այդ իրավունքից: Հացադուլավորներին մեկուսարանի տարածք մտնել չի թույլատրվում, այսինքն՝ խցեր հարազատներին թույլ չի տրվում մուտք գործել: Իսկ տեսակցության սենյակ հացադուլավորներին բերել, ես չգիտեմ՝ ինչքանով ճիշտ կլինի, քանի որ նրանք հիմնականում պառկած վիճակում են»,- ընդգծեց Արմեն Խաչատրյանը:
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
15
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով: «Մայրական անսպառ եռանդն ու հոգատարությունն են պայմանավորում կնոջ բացառիկ դերը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության ...ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԴՌՆԵՐԸ ՓԱԿ ԵՆ
21980-ական թվականներին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի դպրոցում ավելի քան 300 աշակերտ կար: Այժմ այստեղ սովորում է 138 աշակերտ: ՌԴ Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում բավական մեծ թվով ոսկեպարցիներ ...ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի 2008թ. բարձրագույն խմբի առաջնությունը, որի մեկնարկային տուրում կայացան 4 հանդիպումներ: Կենտրոնական էր համարվում Կապանում կայացած «Գանձասար» - «Բանանց» մրցավեճը, ...ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՄԻԱՁԱՅՆ
Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան առաջիկա 2 տարիների ընթացքում կրկին կղեկավարի նախկին բասկետբոլիստ Հրաչյա Ռոստոմյանը, ով այս պաշտոնում աշխատում է 2006թվականից:
Ֆեդերացիայի նախագահության նիստի ընթացքում ...ԱԱԾ-Ն ՏԵՍԱԳՐԱԾ ԿԼԻՆԻ՞
3Հայաստանի պահպանողական կուսակցությունը` ի դեմս կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղար Թաթուլ. Մկրտյանի, դիմել է ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին` տրամադրելու իրենց կուսակցության առաջնորդի հանրահավաքային ...ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ
ՀՀ Վարչական դատարանը դեռեւս մարտի 13-ին վարույթ էր ընդունել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձի երկու հայցադիմումներ:
Հայցադիմումներով վիճարկվում են ԿԸՀ 24.02.08թ. «Հանրապետության Նախագահ ընտրվելու ...ԱՅՍՕՐ ԿՕՐՀՆԵՆ ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐԻՆ
3
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը տարիներ առաջ հռչակվել է իբրեւ մայրության օրհնության օր:
Ապրիլի 7-ին Հայաստանյայց ...ՄԵԿ ՈՍԿԻ, ՄԵԿ ԱՐԾԱԹ
Կամպերեյում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Ազատ ոճայիններից հետո պայքարի մեջ մտան նաեւ հունա-հռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի կազմում հիանալի ելույթ ունեցավ 120կգ գերծանր քաշային Յուրի ...ԱԶԱՏԵՑ ԴԵՍՊԱՆԻՆ
12Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 5-ին հրամանագրեր է ստորագրել Վասիլի Ղազարյանին Վիետնամի Սոցիալիստական Հանրա֊պե֊տու֊թյու֊նում եւ Կորեայի Հանրապետությունում Հա֊յաս֊֊տա֊նի Հան֊րա֊֊պե֊տու֊֊թյան ար֊տա֊կարգ եւ լիազոր ...ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՍՏԻՊՎԱԾ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը մեկուսարանում դադաեցրել է հացադուլը: Ապրիլի լույս 6-ի գիշերը նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: «Առողջական վիճակի կտրուկ վատացման ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄՆԱՑ ՆՈՒՅՆԸ
Ալավերդի քաղաքապետի աթոռը եւս չորս տարի կզբաղեցնի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արթուր Նալբանդյանը: Երեկ Ալավերդի քաղաքում անցկացվեցին քաղաքապետի ընտրություններ, որին մասնակցում էին երկու թեկնածու` գործող ...«ՄԱՐԿՈՍ-ՌԵՆԱՏՈ ԶՈՒՅԳԸ ՓԱՅԼԵՑ»
Հայաստանի առաջնության մեկնարկային տուրում գրանցվեց խոշոր հաշիվ: խոսքը «Արարատ» - «Կիլիկիա» մրցավեճի մասին է, որում դաշտի տերերը առավելության հասան 5:0 ոչ ֆուտբոլային հաշվով: Նախորդ առաջնությունում «Կիլիկիան» ...ՎԱԳՈՆՆԵՐԸ ՇՐՋՎԵԼ ԵՆ
Ապրիլի 6-ին, ժամը 10.40-ին Հայկական երկաթուղու Վանաձոր կայարանի տնօրենից ստացվել է ահազանգ, որ ժամը 08.30-ին երկաթգծի 2637 կմ-ում` Շահալի-Թումանյան հատվածում գծերից դուրս է եկել 8 դատարկ բեռնատար վագոն, ...ՎԱՌՎՈՂ ԱՆՎԱԴՈՂ ՀԵՌՈՒՍՏԱՇՏԱՐԱԿՈՒՄ
1
Ապրիլի 7-ի վաղ առավոտյան ժամը 5-ի մոտակայքում, հրդեհ տեսնելով Գյումրու Վ.Սարգսյան 6/1 հասցեում տեղակայված Գյումրու հին հեռուստաաշտարակի միջնամասում` (մոտ 25 մետր բարձրության վրա), հանդիպակաց շենքի բնակիչներից ...ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը քաղաքային իշխանությունների անունից այսօր ներողություն խնդրեց երեւանցիներից, որ ճանապարհային շինարարության պատճառով բազմաթիվ անհարմարություններ են ստեղծվել ...ԿԱՆԱՅՔ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ազգային ժողովի 131 պատգամավորներից միայն 12-ն են կանայք: Սակայն եթե նախորդող տարիների հետ համեմատություն անցկացվի, ապա նկատվում է կանանց ակտիվացում: Ապրիլի 7-ին` մայրության եւ գեղեցկության տոնին, ...ՀՀ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ
ՀՀ ԱԳ նախարարի հրամանով մարտի 1-ից Հաագայում հիմնվել է ՀՀ հյուպատոսություն, որի հյուպատոսկան շրջանը ներառում է Նիդերլանդների Թագավորության ողջ տարածքը: Կապված որոշ տեխնիկական հարցերի հետ, հյուպատոսությունը ...ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴՐՎԱԳՆԵՐ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը վերջապես իր նորամուտն է նշել դանիական «Ռանդերսի» կազմում: Արզումանյանի մեկնարկը անհաջող է ստացվել: «Ռանդերսը» 23-րդ տուրի շրջանակներում ...ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼԻՍ
4
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայությունների ղեկավար ...ՀՀ ՕՄԲՈՒԴՍԵՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
5
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքը «Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների որոշ դրույթների վերաբերյալ հիմնականում համընկնում է Վենետիկի հանձնաժողովի ...ԵԱՀԿ-Ն ՈՒՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Այսօր Ալեքսանդր Ստուբը նշանակվել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար: Նորանշանակ նախարարը, հանդիսանալով նաեւ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, պարտավորվել է խթանել Ֆինլանդիայի ԵԱՀԿ նախագահության կողմից հայտարարված ...ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՎԱՐԴԵՐԸ ՆԵՏԵՑԻՆ ՄԱՅԹԵՐԻՆ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Մեզ ձեր ծաղիկները պետք չեն: Մեր տղամարդկանց ձերբակալել եք, ու մեզ էլ դեռ համարձակվում եք ծաղիկ տալ: Ձեր լկտիությունը չափ ու սահման չունի: Էս ծաղիկները կտաք Սերժին ու Ռոբերտին: Այսօր ...«ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ ՃՆՇՈՒՄ ԵՆ»
9 հացադուլավոր այսօր միացել են Հրազդանի Վանատուր թաղամասում արդեն 14-րդ օրը հացադուլի մեջ գտնվող ազատամարտիկ Արշավիր Բոզինյանին: Հիշեցնենք, որ նա հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով ազատ արձակել Ազգային ...«ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԿՏԱՆ ԻՐԵՆՑ ՎԱԽԸ»
Քաղբանտարկյալների մայրերին, քույրերին եւ կանանց շնորհավորելու համար այսօր Գլխավոր դատախազության մոտ էր եկել «Հանրապետություն» կուսակցության անդամ Արամ Սարգսյանը: «Բալա ջան, գոնե դու զգույշ եղիր: Բլորին ...ԽԻՍՏ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՉԵ՞Ն ԼԻՆԻ
1
«Այս փուլում չեմ կարծում, որ մեր երկրի համար քաղաքական վիճակի առնչությամբ կարող են խսիտ գնահատականներ լինել»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում ԵԽԽՎ-ում սպասվող քննարկումից առաջ ասաց ՀՀ արդարադատության նախարար ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԵՍ ՉԵՄ ԼԻՆԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ապրիլի 9-ից Ռոբերտ Քոչարյանն այլեւս չի լինի Հայաստանի Հանրապետության նախագահ: Թերեւս չի լինի նաեւ երկրի վարչապետ, քանի որ 10 տարի առաջ, երբ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էր դառնալ ՀՀ ...«ՑՈՒՅՑԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ԿՐԻ»
1
Այսօր խորհրդարանն աշխատում էր չափազանց արդյունավետ. քննարկումների աննախադեպ տեմպով՝ «5 րոպեում 5 օրինագիծ արագությամբ»: Պատճառն այն էր, որ առավոտյան քվորում ապահոված պատգամավորները շատ ավելի կարեւոր ...ՏՐԱՆՍՊՈՐՏ ՉԻ ԼԻՆԻ
Հայաստանի Հանրապետության Ագային Ժողովի կողմից 2008 թվականի ապրիլի 09-ին ժամ-ը 14:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում հրավիրված հատուկ նիստի բնականոն ...«ԲԻԼԱՅՆԸ» ԵՐԵՒԱՆՈՒՄ Է
Այսօր առավոտից Երեւանի փողոցներում կարելի էր հանդիպել «Բիլայն» ապրանքանիշի գովազդը տարբեր հնարավոր միջոցներով. այս ռեբրենդինգի արարողությանը մասնակցելու համար ՌԴ-ից ժամանած լրագրողների, ինչպես նաեւ տեղական ...
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏԵՑ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՃԱՆԱՉԵՑԻՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

ԱԱԾ-Ն ՏԵՍԱԳՐԱԾ ԿԼԻՆԻ՞

ԱԶԱՏԵՑ ԴԵՍՊԱՆԻՆ

ՍՅՈՐԳԵՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Ո՞Վ Է ՆԱԽԱԳԱՀԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԳՆԱ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱ՞Ն
«ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ ԵԿԵՂԵՑԻ՞ ԷՐ ԳՆԱՑԵԼ…»

ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ԳԵՏԱՌՆ ԸՆԿՆԵԻՆ

«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ԼՈՒՅՍ ՉԻ ՏԵՍԵԼ

- 1821 Սկսվում է Հունաստանի ազգային-ազատագրական շարժումը` ուղղված օսմանյան միապետության դեմ:
- 1858 Շամախում ծնվեց գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն: (Վախճ. 1935թ.-ին, Կիսլովոդսկում):
- 1864 Մահացավ վանեցի վաճառական, Կահիրեի ազգային վարժարանի (1848 թ.) հիմնադիր Կարապետ Գալստյանը:
- 1915 Վանի հերոսամարտի սկիզբը:
- 1929 Բացվում է ՀԽՍՀ խորհուրդների VI համագումարը, որտեղ հաստատվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության առաջին հնգամյա պլանը:
- 1995 Լոս Անջելոսի UCLA համալսարանի հայ ժողովրդի Արդի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայերի ցեղասպանության 80-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

