
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՎԱՐԴԵՐԸ ՆԵՏԵՑԻՆ ՄԱՅԹԵՐԻՆ / VIDEO /
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

«Մեզ ձեր ծաղիկները պետք չեն: Մեր տղամարդկանց ձերբակալել եք, ու մեզ էլ դեռ համարձակվում եք ծաղիկ տալ: Ձեր լկտիությունը չափ ու սահման չունի: Էս ծաղիկները կտաք Սերժին ու Ռոբերտին: Այսօր նրանց տոնն էր, նրանք, որ տղամարդ լինեին, մեր տղամարդկանցից չէին վախենա եւ ձերբակալի»,- նման խոսքերով ՀՀ Գլխավոր դատախազության մոտ այսօր հավաքված Տեր-Պետրոսյանի թիմի ձերբակալվածների հարազատներն ու համախոհները մայթերին նետեցին` Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ուղարկած ծաղիկները «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով եւ բոլոր ձերբակալվածների դիմանկանները ձեռքերին, գրեթե բոլորը սեւ հագուստով եւ գլխաշորերով այսօր դատախազության շենքի մոտ բողոքի ցույց էր կազմակերպվել: Իրենց նամակը նրանք հնարավորություն չունեցան առձեռն հանձնել գլխավոր դատախազին: «Մեզ նույնիսկ ընդունարան թույ չտվեցին մտնել: Ասացին, որ դիմումը գցենք արկղը եւ հեռանանք»,- ասաց դատախազության շենք մտած կանանցից մեկը: Այսօր Դատախազության մոտ էին եկել նաեւ բազմաթիվ ապարանցիներ` ի պաշտպանություն ձերբակալված պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի:
«Մյասնիկը մեր պատգամավորն է, բարի, մուրճի, մանգաղի հարվածին դիմացող մարդ է: Մենք իրա համար պատրաստ ենք զոհվել: Մեր նեղ օրերին նա է մեր կողքին կանգնում, ոչ թե Սերժն ու Քոչարյանը»,- ասացին Մյասնիկ Մալխասյանի նկարները ձեռքներին «Ազատություն» վանկարկող ապարանցիները:
Երեւանիցի Սեդա Աղայանը, որի հարազատներից որեւէ մեկին չեն ձերբակալել, սակայն շարունակելու է պայքարել բոլորի համար, որոնք դարձել են անօրինականության զոհերը, նշեց.«Մեր երկրում երեք դավաճան կա` Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Արթուր Բաղդասարյան: Մարտի 1-ի արյունը նրանց վրա է: Աստված է նրանց պատիժը տալու: Ես չեմ վախենում: Ինձ ասում են մի խոսիր, բայց ես խոսում եմ: Ի՞նչ պետք է անեն ինձ: Պետք է սպանե՞ն, կանխե՞ն: Թող ինչ ուզում են անեն, ես չեմ լռելու; Ես կորցնելու բան չունեմ»: «Ինչպես մեր հարազատներն էին ասում, մենք էլ ենք ասում. «Պայքար, պայքար մինչեւ վերջ: Օրենքը մենք ենք, օրենքը ժողովուրդն է, եւ իշխանությունները մեզ չպետք է ասեն, թե ինչպես եւ որտեղ անցկացնենք մեր տոնը` ապրիլի 7-ը»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ձերբակալված անդամ Սմբատ Այվազյանի աղջիկը` Տաթեւիկը:
Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի կինը` Քնարիկ Խաչատրյանը, դիմելով իշխանություններին, ասաց. «Այսօր մեր` կանանց տոնն է, սակայն ծաղիկներ բռնելու փոխարեն, մենք մեր ամուսինների, եղբայրների նկարններն ենք ձեռքներիս պահում: Մեր տոնը մենք նվիրում ենք մեր ամուսիններին եւ իշխանություններին կոչ անում անհապաղ ազատ արձակել նրանց»:
Այսօր դատախազության շենքի մոտ էին նաեւ ձերբակալված Մասիս Այվազյանի հարազատները: «Իմ եղբորը ձերբակալել են զուտ նրա քաղաքական հայացքների համար: Մենք այս իշխանություններից ամեն ինչ սպասում ենք»,- ասաց Մասիս Այվազյանի քույրը: Իսկ տարեց մի կին անընդհատ կրկնում էր. «Թող Սերժ Սարգսյանը չհամարձակվի իր ձեռքը դնել Սուրբ գրքին եւ երդվել: Նա դեռ պետք է պատասխան տա ոչ միայն մարտի 1-ի, այլեւ հոկտեմբերի 27-ի համար»: Իրենց բողոքն ու պահանջը Գլխավոր դատախազին հայտնելուց հետո կանայք սգո երթ կազմակերպեցին դեպի Հյուսիսային պողոտա: Ոստիկանների խնդրանքով երթի ընթացքում կանայք իջեցրեցին պաստառներն ու իրենց ամուսինների եւ եղբայրների նկարները:
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
15
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով: «Մայրական անսպառ եռանդն ու հոգատարությունն են պայմանավորում կնոջ բացառիկ դերը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության ...ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԴՌՆԵՐԸ ՓԱԿ ԵՆ
21980-ական թվականներին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի դպրոցում ավելի քան 300 աշակերտ կար: Այժմ այստեղ սովորում է 138 աշակերտ: ՌԴ Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում բավական մեծ թվով ոսկեպարցիներ ...ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի 2008թ. բարձրագույն խմբի առաջնությունը, որի մեկնարկային տուրում կայացան 4 հանդիպումներ: Կենտրոնական էր համարվում Կապանում կայացած «Գանձասար» - «Բանանց» մրցավեճը, ...ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՄԻԱՁԱՅՆ
Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան առաջիկա 2 տարիների ընթացքում կրկին կղեկավարի նախկին բասկետբոլիստ Հրաչյա Ռոստոմյանը, ով այս պաշտոնում աշխատում է 2006թվականից:
Ֆեդերացիայի նախագահության նիստի ընթացքում ...ԱԱԾ-Ն ՏԵՍԱԳՐԱԾ ԿԼԻՆԻ՞
3Հայաստանի պահպանողական կուսակցությունը` ի դեմս կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղար Թաթուլ. Մկրտյանի, դիմել է ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին` տրամադրելու իրենց կուսակցության առաջնորդի հանրահավաքային ...ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ
ՀՀ Վարչական դատարանը դեռեւս մարտի 13-ին վարույթ էր ընդունել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձի երկու հայցադիմումներ:
Հայցադիմումներով վիճարկվում են ԿԸՀ 24.02.08թ. «Հանրապետության Նախագահ ընտրվելու ...ԱՅՍՕՐ ԿՕՐՀՆԵՆ ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐԻՆ
3
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը տարիներ առաջ հռչակվել է իբրեւ մայրության օրհնության օր:
Ապրիլի 7-ին Հայաստանյայց ...ՄԵԿ ՈՍԿԻ, ՄԵԿ ԱՐԾԱԹ
Կամպերեյում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Ազատ ոճայիններից հետո պայքարի մեջ մտան նաեւ հունա-հռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի կազմում հիանալի ելույթ ունեցավ 120կգ գերծանր քաշային Յուրի ...ԱԶԱՏԵՑ ԴԵՍՊԱՆԻՆ
12Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 5-ին հրամանագրեր է ստորագրել Վասիլի Ղազարյանին Վիետնամի Սոցիալիստական Հանրա֊պե֊տու֊թյու֊նում եւ Կորեայի Հանրապետությունում Հա֊յաս֊֊տա֊նի Հան֊րա֊֊պե֊տու֊֊թյան ար֊տա֊կարգ եւ լիազոր ...ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՍՏԻՊՎԱԾ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը մեկուսարանում դադաեցրել է հացադուլը: Ապրիլի լույս 6-ի գիշերը նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: «Առողջական վիճակի կտրուկ վատացման ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄՆԱՑ ՆՈՒՅՆԸ
Ալավերդի քաղաքապետի աթոռը եւս չորս տարի կզբաղեցնի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արթուր Նալբանդյանը: Երեկ Ալավերդի քաղաքում անցկացվեցին քաղաքապետի ընտրություններ, որին մասնակցում էին երկու թեկնածու` գործող ...«ՄԱՐԿՈՍ-ՌԵՆԱՏՈ ԶՈՒՅԳԸ ՓԱՅԼԵՑ»
Հայաստանի առաջնության մեկնարկային տուրում գրանցվեց խոշոր հաշիվ: խոսքը «Արարատ» - «Կիլիկիա» մրցավեճի մասին է, որում դաշտի տերերը առավելության հասան 5:0 ոչ ֆուտբոլային հաշվով: Նախորդ առաջնությունում «Կիլիկիան» ...ՎԱԳՈՆՆԵՐԸ ՇՐՋՎԵԼ ԵՆ
Ապրիլի 6-ին, ժամը 10.40-ին Հայկական երկաթուղու Վանաձոր կայարանի տնօրենից ստացվել է ահազանգ, որ ժամը 08.30-ին երկաթգծի 2637 կմ-ում` Շահալի-Թումանյան հատվածում գծերից դուրս է եկել 8 դատարկ բեռնատար վագոն, ...ՎԱՌՎՈՂ ԱՆՎԱԴՈՂ ՀԵՌՈՒՍՏԱՇՏԱՐԱԿՈՒՄ
1
Ապրիլի 7-ի վաղ առավոտյան ժամը 5-ի մոտակայքում, հրդեհ տեսնելով Գյումրու Վ.Սարգսյան 6/1 հասցեում տեղակայված Գյումրու հին հեռուստաաշտարակի միջնամասում` (մոտ 25 մետր բարձրության վրա), հանդիպակաց շենքի բնակիչներից ...ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը քաղաքային իշխանությունների անունից այսօր ներողություն խնդրեց երեւանցիներից, որ ճանապարհային շինարարության պատճառով բազմաթիվ անհարմարություններ են ստեղծվել ...ԿԱՆԱՅՔ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ազգային ժողովի 131 պատգամավորներից միայն 12-ն են կանայք: Սակայն եթե նախորդող տարիների հետ համեմատություն անցկացվի, ապա նկատվում է կանանց ակտիվացում: Ապրիլի 7-ին` մայրության եւ գեղեցկության տոնին, ...ՀՀ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ
ՀՀ ԱԳ նախարարի հրամանով մարտի 1-ից Հաագայում հիմնվել է ՀՀ հյուպատոսություն, որի հյուպատոսկան շրջանը ներառում է Նիդերլանդների Թագավորության ողջ տարածքը: Կապված որոշ տեխնիկական հարցերի հետ, հյուպատոսությունը ...ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴՐՎԱԳՆԵՐ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը վերջապես իր նորամուտն է նշել դանիական «Ռանդերսի» կազմում: Արզումանյանի մեկնարկը անհաջող է ստացվել: «Ռանդերսը» 23-րդ տուրի շրջանակներում ...ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼԻՍ
4
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայությունների ղեկավար ...ՀՀ ՕՄԲՈՒԴՍԵՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
5
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքը «Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների որոշ դրույթների վերաբերյալ հիմնականում համընկնում է Վենետիկի հանձնաժողովի ...ԵԱՀԿ-Ն ՈՒՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Այսօր Ալեքսանդր Ստուբը նշանակվել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար: Նորանշանակ նախարարը, հանդիսանալով նաեւ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, պարտավորվել է խթանել Ֆինլանդիայի ԵԱՀԿ նախագահության կողմից հայտարարված ...ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՎԱՐԴԵՐԸ ՆԵՏԵՑԻՆ ՄԱՅԹԵՐԻՆ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Մեզ ձեր ծաղիկները պետք չեն: Մեր տղամարդկանց ձերբակալել եք, ու մեզ էլ դեռ համարձակվում եք ծաղիկ տալ: Ձեր լկտիությունը չափ ու սահման չունի: Էս ծաղիկները կտաք Սերժին ու Ռոբերտին: Այսօր ...«ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ ՃՆՇՈՒՄ ԵՆ»
9 հացադուլավոր այսօր միացել են Հրազդանի Վանատուր թաղամասում արդեն 14-րդ օրը հացադուլի մեջ գտնվող ազատամարտիկ Արշավիր Բոզինյանին: Հիշեցնենք, որ նա հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով ազատ արձակել Ազգային ...«ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԿՏԱՆ ԻՐԵՆՑ ՎԱԽԸ»
Քաղբանտարկյալների մայրերին, քույրերին եւ կանանց շնորհավորելու համար այսօր Գլխավոր դատախազության մոտ էր եկել «Հանրապետություն» կուսակցության անդամ Արամ Սարգսյանը: «Բալա ջան, գոնե դու զգույշ եղիր: Բլորին ...ԽԻՍՏ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՉԵ՞Ն ԼԻՆԻ
1
«Այս փուլում չեմ կարծում, որ մեր երկրի համար քաղաքական վիճակի առնչությամբ կարող են խսիտ գնահատականներ լինել»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում ԵԽԽՎ-ում սպասվող քննարկումից առաջ ասաց ՀՀ արդարադատության նախարար ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԵՍ ՉԵՄ ԼԻՆԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ապրիլի 9-ից Ռոբերտ Քոչարյանն այլեւս չի լինի Հայաստանի Հանրապետության նախագահ: Թերեւս չի լինի նաեւ երկրի վարչապետ, քանի որ 10 տարի առաջ, երբ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էր դառնալ ՀՀ ...«ՑՈՒՅՑԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ԿՐԻ»
1
Այսօր խորհրդարանն աշխատում էր չափազանց արդյունավետ. քննարկումների աննախադեպ տեմպով՝ «5 րոպեում 5 օրինագիծ արագությամբ»: Պատճառն այն էր, որ առավոտյան քվորում ապահոված պատգամավորները շատ ավելի կարեւոր ...ՏՐԱՆՍՊՈՐՏ ՉԻ ԼԻՆԻ
Հայաստանի Հանրապետության Ագային Ժողովի կողմից 2008 թվականի ապրիլի 09-ին ժամ-ը 14:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում հրավիրված հատուկ նիստի բնականոն ...«ԲԻԼԱՅՆԸ» ԵՐԵՒԱՆՈՒՄ Է
Այսօր առավոտից Երեւանի փողոցներում կարելի էր հանդիպել «Բիլայն» ապրանքանիշի գովազդը տարբեր հնարավոր միջոցներով. այս ռեբրենդինգի արարողությանը մասնակցելու համար ՌԴ-ից ժամանած լրագրողների, ինչպես նաեւ տեղական ...
«ԴՐՍՈՒՄ ՍՐԻԿԱՆԵՐ ԿԱՆ»/ VIDEO/
ՀԱՆԵԼՈՒԿԱՅԻՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ/VIDEO/
ՊՈՈՒԼՍԵՆԸ ԸՆՏՐԵՑ 20 ՀՈԳՈՒ
«ԿԱՐԵՎՈՐՆ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ԼԻՆԵԼՆ Է»
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏԵՑ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՃԱՆԱՉԵՑԻՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

ԱԶԱՏԵՑ ԴԵՍՊԱՆԻՆ

ԱԱԾ-Ն ՏԵՍԱԳՐԱԾ ԿԼԻՆԻ՞

ՍՅՈՐԳԵՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Ո՞Վ Է ՆԱԽԱԳԱՀԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԳՆԱ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱ՞Ն
«ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ ԵԿԵՂԵՑԻ՞ ԷՐ ԳՆԱՑԵԼ…»

ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ԳԵՏԱՌՆ ԸՆԿՆԵԻՆ

«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ԼՈՒՅՍ ՉԻ ՏԵՍԵԼ

- 1821 Սկսվում է Հունաստանի ազգային-ազատագրական շարժումը` ուղղված օսմանյան միապետության դեմ:
- 1858 Շամախում ծնվեց գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն: (Վախճ. 1935թ.-ին, Կիսլովոդսկում):
- 1864 Մահացավ վանեցի վաճառական, Կահիրեի ազգային վարժարանի (1848 թ.) հիմնադիր Կարապետ Գալստյանը:
- 1915 Վանի հերոսամարտի սկիզբը:
- 1929 Բացվում է ՀԽՍՀ խորհուրդների VI համագումարը, որտեղ հաստատվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության առաջին հնգամյա պլանը:
- 1995 Լոս Անջելոսի UCLA համալսարանի հայ ժողովրդի Արդի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայերի ցեղասպանության 80-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

