
ՀՀ ՕՄԲՈՒԴՍԵՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքը «Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների որոշ դրույթների վերաբերյալ հիմնականում համընկնում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացության հետ: Տեղեկացնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Բազնաթիվ քաղաքացիներ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առաջարկություն են ներկայացրել դիմել սահմանադրական դատարան «Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում 2008 թվականի մարտի 20-ին կատարված փոփոխությունները Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանատվության հարցով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ պաշտոնական հաղորդագրության 2008 թվականի ապրիլի 15-16-ին Ազգային Ժողովում պատգամավորների եւ միջազգային փորձագետների միջեւ տեղի են ունենալու համապատասխան դրույթների քննարկումներ, Մարդու իրավունքների պաշտպանը նպատակահարմար է գտնում անդրադառնալ սահմանադրական դատարան դիմելու խնդրին քննարկումների արդյունքների մասին տեղեկություններ ստանալուց հետո:
«Կարեւոր է հաշվի առնել, որ ներկայիս բեւեռացման հիմնապատճառների վերացման համար իշխանությունների կողմից պետք է ոչ միայն կիրառվեն իրավական բնույթի միջոցներ, այլեւ մշակվի եւ իրականացվի հասարակական կյանքի ժողովրդավարացմանն ուղված քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային բարեփոխումների համալլիր ծրագիր»,-ասվում է հաղորդագրության մեջ :
Պաշտպանի դիրքորոշումը «Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ ներկայացնում ենք ամբողջությամբ :
"Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին" ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել են: Օրենքում կատարված փոփոխություններից մեկը նախատեսում է, որ հրապարակային միջոցառումների անցկացումը լիազոր մարմնի կողմից կարող է արգելվել, եթե ըստ հավաստի տվյալների, դրանք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն, կամ կարող են հանգեցնել զանգվածային անկարգությունների եւ հանցագործությունների, պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների ու ազատությունների ոտնահարմանը: Հատկանշական է, որ սահմանափակման նման նորմեր են ամրագրված եվրոպական մի շարք պետությունների, այդ թվում` Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռումինիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Հունգարիայի օրենսդրություններով, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ այլ միջազգային փաստաթղթերով: Սակայն, միեւնույն ժամանակ, պետք է նշել, որ կիսում ենք ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Հավաքների ազատության հարցերով փորձագետների խորհրդի կարծիքն առ այն, որ նման հիմքերով իրավունքի սահմանափակումը թույլատրելի է միայն բռնության անխուսափելի սպառնալիքի առկայության դեպքում:
Խնդրո առարկա սահմանափակումներին անդրադարձել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` նշելով, որ խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության արդյունավետ ապահովումը չի կարող հանգել միայն դրանց միջամտելուն ձեռնպահ մնալու պետության պարտականության: Պետության զուտ նեգատիվ դերի հայեցակարգը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի առարկային եւ նպատակին: Այդպիսով, այդ նորմով երաշխավորված իրավունքի պահպանումը երբեմն պահանջում է պետության կողմից պոզիտիվ միջոցների կիրառում: Ինչ վերաբերում է հրապարակային միջոցառումներին, ապա Կոնվենցիան պարտավորեցնում է պետությանը նախատեսել որոշակի պաշտպանություն, որպեսզի միջոցառումները խաղաղ անցկացվեն: Ակնհայտ է, որ չնայած Կոնվենցիայի անդամ-պետությունների պարտականությունների մեջ մտնում է օրենքով թույլատրված միջոցառումների խաղաղ բնույթն ապահովելու համար բանական եւ անհրաժեշտ միջոցների կիրառումը, այնուամենայնիվ, այս իմաստով դրանք չեն կարող բացարձակ երաշխիքներ հանդիսանալ: Միշտ հնարավոր են հակընդդեմ միջոցառումներ: Ժողովրդավարական հասարակությունում հակընդդեմ միջոցառումների անցկացման իրավունքը չի կարող հավաքներ անցկացնելու իրավունքի սահմանափակման բնույթ ստանալ: Խոսելով միջոցների, այլ ոչ թե արդյունքների նկատմամբ պարտականության մասին` ակնհայտ է, որ իշխանությունները պետք է լայն հնարավորություն ունենան այդ միջոցների ընտրության հարցում (Ezelin, 37; Vogt, 64; Platform “Artze fur das Leben” 32 գործերով):
Հավաքների ազատության սահմանափակման վերոնշյալ հիմքերից մի քանիսն ամրագրված են նաեւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Հավաքների ազատության հարցերով փորձագետների խորհրդի կողմից պատրաստված "Խաղաղ հավաքների ղեկավար սկզբունքներում", որտեղ, որպես հավաքների սահմանափակման հիմք նախատեսված են հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության, այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, հասարակական եւ ազգային անվտանգության ապահովումը: Միեւնույն ժամանակ, Փորձագիտական խորհուրդը նշում է, որ մասնավորապես "հասարակական կարգ" տերմինին ներհատուկ անորոշությունը չի կարող արդարացում լինել խաղաղ հավաքների արգելման կամ հարկադիր դադարեցման համար: Ո՛չ հասարակական անկարգությունների հիպոթետիկ ռիսկը, ո՛չ էլ թշնամաբար տրամադրված հանրության առկայությունը չեն կարող խաղաղ հավաքի արգելման համար օրինական հիմք հանդիսանալ: Հավաքների անցկացման նախնական սահմանափակումները որոնք կիրառվում են հնարավոր ոչ էական բռնության դեպքերի համար, ավելի շուտ պետք է ճանաչել ոչ համարժեք միջոց, իսկ ցանկացած բռնության առանձին դեպքերի դրսեւորումների դեմ անհրաժեշտ է պայքարել ըստ իրավախախտման փաստի` կալանքի եւ դատական կարգով պատասխանատվության ենթարկելու միջոցով, այլ ոչ թե կանխարգելիչ միջոցների ճանապարհով (Ստանկովը եւ"Իլինդեն" միացյալ մակեդոնական կազմակերպությունն ընդդեմ Բուլղարիայի (2001թ.) կետ 94):
Այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության կապակցությամբ Փորձագիտական խորհուրդը նշում է."Կարգավորող մարմինը պետք է հստակ հավասարություն գտնի հավաքների ազատության կարեւորագույն իրավունքի պահպանման եւ դրա հետ հակասության մեջ մտած` հավաքների անցկացման տարածքում ապրող, աշխատող, գնումներ կատարող, առեւտուր անող կամ ձեռնարկատիրությամբ զբաղվող այլ անձանց իրավունքների միջեւ: Այդպիսով, հավաքը դադարեցնելու հասարակ փաստը կամ նույնիսկ դրան հակազդեցությունները չեն կարող այդ հավաքի վրա նախնական սահմանափակումներ դնելու պատճառ դառնալ: Հաշվի առնելով հանդուրժողոկանության կարեւորությունը ցանկացած ժողովրդավարական հասարակության համար` անհրաժեշտ է սահմանել թույլատրելիության բարձր սահման, որը անցնելու դեպքում միայն կարող է սահմանվել, որ այս կամ այն հանրային հավաքը զուգորդվում է այլ անձանց իրավունքների եւ ազատությունների անհիմն ոտնահարման հետ":
Պետք է նշել նաեւ, որ ցանկացած սահմանափակում, որը դրվում է հավաքների ազատության վրա, չպետք է խախտի հենց այդ իրավունքի էությունը: Որոշակի քաղաքական գաղափարախոսությանը կամ կրոնական համոզմունքներին հակվածությունը չի կարող հավաքների ազատության նկատմամբ կանխարգելիչ կամ պատժիչ սանկցիաների արդարացում լինել:
Հետեւաբար, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ դրանց սահմանափակման թույլատրելիության տեսանկյունից անընդունելի ենք համարում «Ժողովներ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին" ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից մեկով նախատեսված սահմանափակումը, համաձայն որի."Այն դեպքերում, երբ զանգվածային հրապարակային միջոցառումները վերածվել են զանգվածային անկարգությունների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, նոր հանցագործությունների կանխման նպատակով լիազոր մարմինը կարող է ժամանակավորապես արգելել զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումը մինչեւ հանցագործությունների հանգամանքների եւ հանցանք կատարած անձանց բացահայտումը" (հոդված 13, 6-րդ մաս): Վերջինիս արդյունքում ձեւավորվել է մի իրավիճակ, երբ արտակարգ դրությունը վերացել է, սակայն դրանով պայմանավորված սահմանափակումներից մեկը փաստացի շարունակվում է: Ավելին, եթե ինչ-որ մեկը նման սահմանափակման կիրառման առիթ կարող է դառնալ, ապա մյուսները ինքնաբերաբար կզրկվեն խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորությունից, ինչը, կարծում ենք, անթույլատրելի է եւ չի համապատասխանում Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի ոգուն եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ"Դեմոնստրացիաների ընթացքում այլ անձանց կողմից կատարված բռնության առանձին դրսեւորումների կամ այլ պատժելի արարքների արդյունքում մարդը չի զրկվում խաղաղ հավաքների ազատության իրավունքից, եթե տվյալ անձը պահպանում է խաղաղ մտադրությունը կամ վարքագիծը" (տես` Էզելենն ընդդեմ Ֆրանսիայի (1991թ.), Զիլիբերբերգն ընդդեմ Մոլդովայի (2004թ.)):
Բացի այդ օրենսդրական նշված ձեւակերպումը չի բխում նաեւ պատժի անհատականացման սկզբունքի տրամաբանությունից, քանի որ նման պարագայում սանկցիան կիրառվում է ոչ միայն իրավախախտի, այլ նաեւ նրանց նկատմամբ, ովքեր ցանկանում են օգտվել իրենց սահմանադրական իրավունքից` անցկացնել խաղաղ, առանց զենքի հավաքներ:
Ավելին, յուրաքանչյուր դեպքում իրավունքների նման սահմանափակում նախատեսելիս, հարցն անհրաժեշտ է դիտել նաեւ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի տեսանկյունից, համաձայն որի."Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք":
Քննարկվող հարցի հետ կապված ՀՀ սահմանադրությունը մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների (այդ թվում` խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի) սահմանափակման 2 մեխանիզմ է նախատեսում: Մեկը սովորական պայմաններում, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխարգելման, հանրության առողջության եւ բարքերի, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար (հոդված 43): Մյուսը` ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ: Մասնավորապես, Սահմանադրության 44-րդ հոդվածում ամրագրվում է, որ մարդու եւ քաղաքացու առանձին իրավունքներ եւ ազատություններ, ....արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում կարող են օրենքով սահմանված կարգով` իրավիճակին համարժեք չափով, ժամանակավորապես սահմանափակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ: Սահմանադրության 43-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները: Այս առումով հարկ է նկատել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերը նշված նախադեպային նշանակություն ունեցող իրավական դիրքորոշումներով ուրվագծվել են հավաքների ընթացքում բռնության դրսեւորումների դեմ պայքարի եւ հավաքների ազատության սահմանափակման թույլատրելիության մեխանիզմները:
Միեւնույն ժամանակ, կարծում ենք` ճիշտ կլիներ անդրադառնալ"Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին" ՀՀ օրենքի որոշ դրույթների, որոնցով Ոստիկանությանը լիազորություններ են վերապահվում հրապարակային միջոցառումների անցկացման ժամանակ: Մասնավորապես, Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում նշվում է, որ Ոստիկանությունը պարտավոր է ապահովել զանգվածային հրապարակային միջոցառման ընթացքում oրինականությունը եւ հաuարակական կարգի պահպանումը, պարտավոր է զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման վայրից հարկադրաբար դուրu բերել այն անձանց, ովքեր կատարում են հակաoրինական արարք կամ խախտում են հաuարակական կարգը: Այսինքն, խաղաղ, առանց զենքի հրապարակային միջոցառումների անցկացման ընթացքում հակաօրիանակ արարքների կամ հասարակական կարգի խախտման դեպքերում Ոստիկանության վրա պարտականություն է դրված հեռացնել խախտում կատարած անձանց` միջոցառման խաղաղ բնույթը պահպանելու եւ հնարավոր զանգվածային անկարգություններից խուսափելու համար: Դեռ ավելին, նույն օրենքով Ոստիկանությանը իրավունք է վերապահված oրենքով uահմանված դեպքերում եւ կարգով որոշում ընդունել դադարեցնելու Օրենքի պահանջների խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումը կամ այլ միջոցառումը եւ պահանջել կազմակերպչից դադարեցնելու հրապարակային միջոցառումը: Կազմակերպչի կողմից հրապարակային միջոցառումը չդադարեցվելու դեպքում Ոստիկանությունը կարող է oրենքով uահմանված դեպքերում եւ կարգով հարկադիր դադարեցնել հրապարակային կամ այլ միջոցառումը:
Այսինքն, օրենսդրական բոլոր հիմքերը եւ հնարավորությունները կան հրապարակային միջոցառումների ժամանակ օրինականության եւ հասարակական կարգի պահպանման համար, իսկ խախտումների առանձին դրսեւորումների դեպքում` օրինականությունը վերականգնելու կամ հրապարակային միջոցառումը դադարեցնելու համար` քաոսային իրավիճակներում չհայտնվելու նպատակով:
Հենց այս դիրքերից ելնելով էլ` գտնում ենք, որ նշված օրենսդրական փոփոխությունները կատարվեցին հապճեպ, առանց լուրջ փորձաքննություն անցնելու եւ կարծում ենք, որ մոտ ապագայում օրենքում որոշ նոր փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կառաջանա:
Քննարկում
masis գրել է:
ays amenn parz e vaghoots, ay inchn er norootunn. ays amenn kareli 2 toghov asel, '' iharke voreve havak iravoonk chooni xangareloo,hasarakakan andor, enddem petootyan shaherin, haka paterazmakan bnoout, yev miayn joxovrdi shaherits yelnelov'' hima ays amoghj sahmanadrakan kanonadrootunn vor koghmin e dzernatoo parz e 2, bayts che vor voronoom ek xaxtoghnerin, eh bnakanabar joxovoordn anooj e, isk ishxanootunn oojegh ir resoorsnerov, bnakan e vor ishxanootunn e man galoo keght gtneloo joxovrdits, sa aynkan bnakan e.----- AYSPES KASEM YETE MI ANTSANOT KARDA AYS ANPOPOX KANONADROOTUNN (HAMAROOM EM HAVASARAKSHRVATS) KMTATSI TE JOXOVOORDN E APSTAMBOOTUN SKSEL ISK ISHXANOOTUNN MIJAMTEL E. DA BOLORN GITEN VOR OOJEGI MOT TOOYLN MRGHAVOR E.
masis գրել է:
AYSPES KARELI E HASKANAL, MEGHAVOR CHKA=DOO KO CHAMPOV YES IM
masis գրել է:
CHEM PATKERATSNOOM INCHKAN ESH PITI LINES VOR ARANTS ANOONT CHISHT GRELOO , IMAST CHOONI VORTNOT BERANI GRVATS YEV ANGRAGET, ANIMAST CHEM EL HASKANOOM INCH ES GRE INDZ, YENTADROOTUN CHOONES MI GRI, TO ANAKANJ HLA GO GRVATSN KARDA TES INKT MI BAN HASKANOOM ES, AY kotosh OV E KEZ ASHXARH BEREL.
masis գրել է:
xosks rudikin e ooghvats
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
15
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով: «Մայրական անսպառ եռանդն ու հոգատարությունն են պայմանավորում կնոջ բացառիկ դերը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության ...ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԴՌՆԵՐԸ ՓԱԿ ԵՆ
21980-ական թվականներին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի դպրոցում ավելի քան 300 աշակերտ կար: Այժմ այստեղ սովորում է 138 աշակերտ: ՌԴ Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում բավական մեծ թվով ոսկեպարցիներ ...ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի 2008թ. բարձրագույն խմբի առաջնությունը, որի մեկնարկային տուրում կայացան 4 հանդիպումներ: Կենտրոնական էր համարվում Կապանում կայացած «Գանձասար» - «Բանանց» մրցավեճը, ...ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՄԻԱՁԱՅՆ
Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան առաջիկա 2 տարիների ընթացքում կրկին կղեկավարի նախկին բասկետբոլիստ Հրաչյա Ռոստոմյանը, ով այս պաշտոնում աշխատում է 2006թվականից:
Ֆեդերացիայի նախագահության նիստի ընթացքում ...ԱԱԾ-Ն ՏԵՍԱԳՐԱԾ ԿԼԻՆԻ՞
3Հայաստանի պահպանողական կուսակցությունը` ի դեմս կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղար Թաթուլ. Մկրտյանի, դիմել է ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին` տրամադրելու իրենց կուսակցության առաջնորդի հանրահավաքային ...ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ
ՀՀ Վարչական դատարանը դեռեւս մարտի 13-ին վարույթ էր ընդունել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձի երկու հայցադիմումներ:
Հայցադիմումներով վիճարկվում են ԿԸՀ 24.02.08թ. «Հանրապետության Նախագահ ընտրվելու ...ԱՅՍՕՐ ԿՕՐՀՆԵՆ ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐԻՆ
3
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը տարիներ առաջ հռչակվել է իբրեւ մայրության օրհնության օր:
Ապրիլի 7-ին Հայաստանյայց ...ՄԵԿ ՈՍԿԻ, ՄԵԿ ԱՐԾԱԹ
Կամպերեյում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Ազատ ոճայիններից հետո պայքարի մեջ մտան նաեւ հունա-հռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի կազմում հիանալի ելույթ ունեցավ 120կգ գերծանր քաշային Յուրի ...ԱԶԱՏԵՑ ԴԵՍՊԱՆԻՆ
12Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 5-ին հրամանագրեր է ստորագրել Վասիլի Ղազարյանին Վիետնամի Սոցիալիստական Հանրա֊պե֊տու֊թյու֊նում եւ Կորեայի Հանրապետությունում Հա֊յաս֊֊տա֊նի Հան֊րա֊֊պե֊տու֊֊թյան ար֊տա֊կարգ եւ լիազոր ...ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՍՏԻՊՎԱԾ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը մեկուսարանում դադաեցրել է հացադուլը: Ապրիլի լույս 6-ի գիշերը նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: «Առողջական վիճակի կտրուկ վատացման ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄՆԱՑ ՆՈՒՅՆԸ
Ալավերդի քաղաքապետի աթոռը եւս չորս տարի կզբաղեցնի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արթուր Նալբանդյանը: Երեկ Ալավերդի քաղաքում անցկացվեցին քաղաքապետի ընտրություններ, որին մասնակցում էին երկու թեկնածու` գործող ...«ՄԱՐԿՈՍ-ՌԵՆԱՏՈ ԶՈՒՅԳԸ ՓԱՅԼԵՑ»
Հայաստանի առաջնության մեկնարկային տուրում գրանցվեց խոշոր հաշիվ: խոսքը «Արարատ» - «Կիլիկիա» մրցավեճի մասին է, որում դաշտի տերերը առավելության հասան 5:0 ոչ ֆուտբոլային հաշվով: Նախորդ առաջնությունում «Կիլիկիան» ...ՎԱԳՈՆՆԵՐԸ ՇՐՋՎԵԼ ԵՆ
Ապրիլի 6-ին, ժամը 10.40-ին Հայկական երկաթուղու Վանաձոր կայարանի տնօրենից ստացվել է ահազանգ, որ ժամը 08.30-ին երկաթգծի 2637 կմ-ում` Շահալի-Թումանյան հատվածում գծերից դուրս է եկել 8 դատարկ բեռնատար վագոն, ...ՎԱՌՎՈՂ ԱՆՎԱԴՈՂ ՀԵՌՈՒՍՏԱՇՏԱՐԱԿՈՒՄ
1
Ապրիլի 7-ի վաղ առավոտյան ժամը 5-ի մոտակայքում, հրդեհ տեսնելով Գյումրու Վ.Սարգսյան 6/1 հասցեում տեղակայված Գյումրու հին հեռուստաաշտարակի միջնամասում` (մոտ 25 մետր բարձրության վրա), հանդիպակաց շենքի բնակիչներից ...ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը քաղաքային իշխանությունների անունից այսօր ներողություն խնդրեց երեւանցիներից, որ ճանապարհային շինարարության պատճառով բազմաթիվ անհարմարություններ են ստեղծվել ...ԿԱՆԱՅՔ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ազգային ժողովի 131 պատգամավորներից միայն 12-ն են կանայք: Սակայն եթե նախորդող տարիների հետ համեմատություն անցկացվի, ապա նկատվում է կանանց ակտիվացում: Ապրիլի 7-ին` մայրության եւ գեղեցկության տոնին, ...ՀՀ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ
ՀՀ ԱԳ նախարարի հրամանով մարտի 1-ից Հաագայում հիմնվել է ՀՀ հյուպատոսություն, որի հյուպատոսկան շրջանը ներառում է Նիդերլանդների Թագավորության ողջ տարածքը: Կապված որոշ տեխնիկական հարցերի հետ, հյուպատոսությունը ...ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴՐՎԱԳՆԵՐ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը վերջապես իր նորամուտն է նշել դանիական «Ռանդերսի» կազմում: Արզումանյանի մեկնարկը անհաջող է ստացվել: «Ռանդերսը» 23-րդ տուրի շրջանակներում ...ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼԻՍ
4
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայությունների ղեկավար ...ՀՀ ՕՄԲՈՒԴՍԵՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
5
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքը «Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների որոշ դրույթների վերաբերյալ հիմնականում համընկնում է Վենետիկի հանձնաժողովի ...ԵԱՀԿ-Ն ՈՒՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Այսօր Ալեքսանդր Ստուբը նշանակվել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար: Նորանշանակ նախարարը, հանդիսանալով նաեւ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, պարտավորվել է խթանել Ֆինլանդիայի ԵԱՀԿ նախագահության կողմից հայտարարված ...ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՎԱՐԴԵՐԸ ՆԵՏԵՑԻՆ ՄԱՅԹԵՐԻՆ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Մեզ ձեր ծաղիկները պետք չեն: Մեր տղամարդկանց ձերբակալել եք, ու մեզ էլ դեռ համարձակվում եք ծաղիկ տալ: Ձեր լկտիությունը չափ ու սահման չունի: Էս ծաղիկները կտաք Սերժին ու Ռոբերտին: Այսօր ...«ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ ՃՆՇՈՒՄ ԵՆ»
9 հացադուլավոր այսօր միացել են Հրազդանի Վանատուր թաղամասում արդեն 14-րդ օրը հացադուլի մեջ գտնվող ազատամարտիկ Արշավիր Բոզինյանին: Հիշեցնենք, որ նա հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով ազատ արձակել Ազգային ...«ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԿՏԱՆ ԻՐԵՆՑ ՎԱԽԸ»
Քաղբանտարկյալների մայրերին, քույրերին եւ կանանց շնորհավորելու համար այսօր Գլխավոր դատախազության մոտ էր եկել «Հանրապետություն» կուսակցության անդամ Արամ Սարգսյանը: «Բալա ջան, գոնե դու զգույշ եղիր: Բլորին ...ԽԻՍՏ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՉԵ՞Ն ԼԻՆԻ
1
«Այս փուլում չեմ կարծում, որ մեր երկրի համար քաղաքական վիճակի առնչությամբ կարող են խսիտ գնահատականներ լինել»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում ԵԽԽՎ-ում սպասվող քննարկումից առաջ ասաց ՀՀ արդարադատության նախարար ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԵՍ ՉԵՄ ԼԻՆԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ապրիլի 9-ից Ռոբերտ Քոչարյանն այլեւս չի լինի Հայաստանի Հանրապետության նախագահ: Թերեւս չի լինի նաեւ երկրի վարչապետ, քանի որ 10 տարի առաջ, երբ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էր դառնալ ՀՀ ...«ՑՈՒՅՑԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ԿՐԻ»
1
Այսօր խորհրդարանն աշխատում էր չափազանց արդյունավետ. քննարկումների աննախադեպ տեմպով՝ «5 րոպեում 5 օրինագիծ արագությամբ»: Պատճառն այն էր, որ առավոտյան քվորում ապահոված պատգամավորները շատ ավելի կարեւոր ...ՏՐԱՆՍՊՈՐՏ ՉԻ ԼԻՆԻ
Հայաստանի Հանրապետության Ագային Ժողովի կողմից 2008 թվականի ապրիլի 09-ին ժամ-ը 14:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում հրավիրված հատուկ նիստի բնականոն ...«ԲԻԼԱՅՆԸ» ԵՐԵՒԱՆՈՒՄ Է
Այսօր առավոտից Երեւանի փողոցներում կարելի էր հանդիպել «Բիլայն» ապրանքանիշի գովազդը տարբեր հնարավոր միջոցներով. այս ռեբրենդինգի արարողությանը մասնակցելու համար ՌԴ-ից ժամանած լրագրողների, ինչպես նաեւ տեղական ...
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏԵՑ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՃԱՆԱՉԵՑԻՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

ԱԶԱՏԵՑ ԴԵՍՊԱՆԻՆ

ԱԱԾ-Ն ՏԵՍԱԳՐԱԾ ԿԼԻՆԻ՞

ՍՅՈՐԳԵՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Ո՞Վ Է ՆԱԽԱԳԱՀԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԳՆԱ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱ՞Ն
«ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ ԵԿԵՂԵՑԻ՞ ԷՐ ԳՆԱՑԵԼ…»

ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ԳԵՏԱՌՆ ԸՆԿՆԵԻՆ

«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ԼՈՒՅՍ ՉԻ ՏԵՍԵԼ

- 1821 Սկսվում է Հունաստանի ազգային-ազատագրական շարժումը` ուղղված օսմանյան միապետության դեմ:
- 1858 Շամախում ծնվեց գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն: (Վախճ. 1935թ.-ին, Կիսլովոդսկում):
- 1864 Մահացավ վանեցի վաճառական, Կահիրեի ազգային վարժարանի (1848 թ.) հիմնադիր Կարապետ Գալստյանը:
- 1915 Վանի հերոսամարտի սկիզբը:
- 1929 Բացվում է ՀԽՍՀ խորհուրդների VI համագումարը, որտեղ հաստատվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության առաջին հնգամյա պլանը:
- 1995 Լոս Անջելոսի UCLA համալսարանի հայ ժողովրդի Արդի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայերի ցեղասպանության 80-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

