
ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԱՀԿ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի եւ Ադրբեջանի տարաձայնությունները ԵԱՀԿ միջնորդության հարցի վերաբերյալ
Ադրբեջանցիներն ակնարկում են, որ ցանկանում են փոխել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների կառավարման ձեւը
Զարեմա Վելիխանովա, Բաքու եւ Արա Թադեւոսյան, Երեւան Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը վտանգված է, քանի որ ադրբեջանցիները կասկածներ են հայտնում ԵԱՀԿ-ի կողմից բանակցությունների անցկացման եղանակի օգտակարության վերաբերյալ:
1997թ. ի վեր բանակցություններում միջնորդ էին հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համանախագահները: Անցյալ տարվա վերջին Մինսկի խումբը փորձում էր համոզել երկու կողմերին ընդունել հիմնական սկզբունքներին վերաբերող փաստաթուղթը` որպես Լեռնային Ղարաբաղի ապագային վերաբերող փակուղուց դուրս գալու առաջին քայլ, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան:
Իսկ այժմ համատարած այն կարծիքն է տիրում, թե խաղաղ գործընթացն իրեն սպառել է:
Մարտի 12-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի դեսպանը նամակ է ուղարկել գլխավոր քարտուղար Մարկ Պերին դե Բրիշամբոին, խնդրելով նրան «հստակեցնել Մինսկի խմբի համանախագահությունը փոխարինելու կամ վերացնելու ,առկա կամ հնարավոր ընթացակարգերը»:
Երկու օր անց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Ադրբեջանի առաջարկած բանաձեւը: Այն աջակցություն էր հայտնում Մինսկի խմբին, սակայն նրա առաջին երկու կետերը վերահաստատում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառելով Լեռնային Ղարաբաղը, եւ պահանջում ,անմիջապես, ամբողջությամբ եւ անվերապահորեն դուրս բերել բոլոր հայկական ուժերը Ադրբեջանի Հանրապետության բոլոր գրավյալ տարածքներիցե:
Երկրների մեծամասնությունը ձեռնպահ մնաց քվեարկությունից, սակայն 39 երկիր քվեարկեց բանաձեւի օգտին, այդ թվում Վրաստանը, Թուրքիան եւ Ուկրաինան:
Բանաձեւին դեմ քվեարկող յոթ երկրների թվում էին երեք հիմնական միջնորդ պետությունները` Ֆրանսիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ, նրանց ներկայացուցիչներն ասացին, որ փաստաթուղթն արտահայտում է միայն Ադրբեջանի դիրքորոշումը հակամարտության վերաբերյալ:
Մարտի 19-ին Մինսկի խմբի երեք համանախագահները` Յուրի Մերզլյակովը Ռուսաստանից, Բեռնար Ֆասիեն Ֆրանսիայից եւ Մեթյու Բրայզան ԱՄՆ-ից, հրապարակեցին մի փաստաթուղթ, որում վերահաստատում էին իրենց աջակցությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը` «միեւնույն ժամանակ համարելով, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ պետք է բանակցեն կողմերը»:
Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտի ներկայացուցիչ Զեյնո Բարանը հայտնել է Երեւանի «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը, որ ՄԱԿ-ի բանաձեւը արձագանք էր հանդիսանում Ադրբեջանի մտահոգություններին` վերջերս Սերբիայից Կոսովոյի անկախության հռչակման կապակցությամբ: «Թվում է, թե Բաքուն մտահոգված է, որ Կոսովոն կարող է որպես նախադեպ օգտագործվել»,- ասել է նա: «Ադրբեջանցիները տեսել են, թե ինչպես է ԱՄՆ պաշտպանել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն ավելի երկիմաստ է իրեն դրսեւորել Ադրբեջանի պարագայում: Անշուշտ, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահներից մեկն է եւ հետեւաբար, պետք է ազնիվ միջնորդ լինի, ԱՄՆ կառավարությունն իրականում չէր կարող այլ դիրքորոշում ցուցաբերել Ղարաբաղի խնդրում: Ցավոք, շարքային ադրբեջանցիների համար դժվար է հասկանալ կամ ընդունել նման տարբերակումը»:
Հայաստանի իշխանությունները մեղադրել են Ադրբեջանին բանակցային գործընթացը խաթարելու համար: Արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը նույնպես քննադատել է Բաքվին, քանի որ վերջինս չի համաձայնել Բուխարեստում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հանդիպում անցկացնել նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ: «Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները եւ քայլերը որեւէ առնչություն չունեն խաղաղ գործընթացը շարունակելու վերաբերյալ նրանց խոստումների հետ»- ասել է Բալայանը:
Դրան ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը ասել է լրագրողներին, որ իր երկիրը չի խուսափում ներկա բանակցային շրջանակից: Նրա խոսքերով, վերջին երեք տարիների ընթացքում բանակցությունների հենքը կազմող այսպես կոչված «Պրահայի գործընթացի» հիմքում ընկած է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաստատումը: «Եթե այդպես չլիներ, Բաքուն կհրաժարվեր այդ բանակցություններից»,- ասում է նա: «Այս առաջարկներում ասված է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է հանդիսանում, իսկ ադրբեջանցիներն ու հայերն իրավունք են ստանում ապրել այս տարածքում: Այս բանաձեւում որեւէ փոփոխություններ եւ ենթադրություններ ներմուծելն անընդունելի է: Ադրբեջանը չի հանդուրժի իր տարածքի կորուստը, եւ ցանկացած գնով կերաշխավորի իր տարածքային ամբողջականությունըե:
Իշխանական շրջանակներից դուրս, Ադրբեջանում ակտիվ քննարկումներ են սկսվել այն հարցի շուրջ, թե արդյոք Մինսկի խումբը պետք է այժմ փոխել:
Խորհրդարանի հայտնի անդամ, իշխանամետ Անար Մամեդխանովը հոդված է գրել «Արդյոք Մինսկի խմբին չասենք ...» վերնագրով, որում նա խորհուրդ է տվել Ադրբեջանին հույս չդնել ներկա միջնորդների վրա: Քաղաքական վերլուծաբան Իլգար Մամեդովը կարծիք է հայտնում, թե ժամանակն է, որ Ադրբեջանը փորձի փոխել Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը:
«Համանախագահներին փոխելու ընթացակարգը պարզ էե,- IWPR-ին ասել է Մամեդովը: ,Մաքուր բլանկ եք տեղադրում տպիչի մեջ: Համակարգչի վրա տեքստ եք հավաքում, որում հրաժարվում եք միջնորդների ծառայություններից, ստորագրում եք այն եւ ուղարկում համանախագահող երկրների նախագահներին: Ահա եւ վերջ»: «Այլապես մենք շուտով կսկսենք կասկածել, թե ում է իրականում պատկանում Ղարաբաղը` Ադրբեջանին թե համանախագահներինե»: ANS հեռուստակայանի մեկնաբան Օրխան Ֆիկրետոգլուն ասել է IWPR-ին. «Չարժե որեւէ լուրջ քայլեր սպասել Մինսկի խմբի համանախագահներից` ո«չ հիմա, ո«չ էլ մոտ ապագայում: Բանակցություններում միջնորդ պետք է հանդիսանան այն երկրները, որոնք շահ չունեն այս տարածաշրջանում, օրինակ, որոշ մահմեդական երկրներ կամ չեզոք եվրոպական երկրներ, ինչպիսիք են Շվեյցարիան, Նորվեգիան կամ Շվեդիան: Այս երկրներին պետք չեն մեր նավթը կամ մեր հողերը»:
Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը հիմնականում կողմնակից է ներկա ԱՄՆ-Ռուսաստան-Ֆրանսիա ձեւաչափին: 2006թ. նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասել է հայկական հեռոււստատեսության եթերում. ,Միջնորդներն անում են առավելագույնը, հնարավոր ամեն բան`իրենց մանդատի շրջանակներում: Ժամանակ առ ժամանակ ես ինքս ինձ հարցնում եմ` ինչպես կվարվեի, եթե իրենց տեղում լինեի, եւ դժվարանում եմ պատասխանելե:
Այս տարվա մարտի 20-ին Քոչարյանը, որին կհաջորդի անցյալ ամիս ընտրված Սերժ Սարգսյանը, ասել է Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, որ ցանկանում է, որ բանակցությունները ներկա ձեւով շարունակվեն:
Այնուհետեւ նա զգուշացրել է, որ «եթե Ադրբեջանը շարունակի իր ոչ կոնստրուկտիվ քայլերը, ապա Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ հավաքական պաշտպանության պայմանագիր կստորագրի նրա հետ»:
Այս սպառնալիքի մասին ակնարկներ արդեն հնչել էին, սակայն գործողություններին հերթը չէր հասել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միակողմանի կերպով իրեն անկախ է հռչակել Ադրբեջանից 1991թ.: Սակայն Երեւանը երբեք պաշտոնապես չի ճանաչել ԼՂ-ն` որպես ինքնիշխան պետություն, նաեւ քայլեր չի ձեռնարկել իրեն այն միացնելու ուղղությամբ:
Գործնականում Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղն այժմ սերտորեն կապված են միմյանց հետ: Անցյալ տարվա օգոստոսին ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը, որի ղեկավարը Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն է, օրինագիծ էր ներկայացրել խորհրդարան` կոչ անելով Հայաստանին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Օրինագիծը քվեարկության չէր դրվել:
«Դաշնակցությունե կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը հայտնել է IWPR-ին. ,Մենք շարունակում ենք Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միացման կոչ անել, ինչն արդեն դե ֆակտո տեղի է ունեցել»:
Նա նշել է, որ «այս իրականության օրինական ճանաչումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Ղարաբաղի խնդրի կարգավորման հետագա բանակցություններն անհնար դառնան»: Հայաստանի պետբյուջեն անընդհատ վարկային գիծ է տրամադրում Լեռնային Ղարաբաղին:
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի կարծիքով` «Ամեն տարի հաստատելով պետական բյուջեն, Հայաստանի խորհրդարանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունըե:
ԱՄՆ համանախագահ Բրայզան զգուշացրել է, որ եթե Հայաստանը դիմի Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ճանաչմանը, դա ,խիստ ասիմետրիկ պատասխանե կհանդիսանա Ադրբեջանի գործողություններին: «Հիմնական սկզբունքների ամփոփման ուղղությամբ որոշակի իրական արդյունքներ արձանագրած ընթացիկ բանակցությունների արդյունքը կանխորոշող ցանկացած քայլ անօգուտ կլինի»,- ասել է Բրայզան ԱՄՆ , Armenian Reportե թերթին տված հարցազրույցում: «Եվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` Ադրբեջանին վերաբերող բանաձեւը մենք հենց այդ տեսանկյունից ենք դիտում` դա միակողմանի բանաձեւ էր, որը չէր արտահայտում սեղանին դրված առաջարկի արդար եւ հավասարակշռված բնույթը»:
«Նույն կերպ, եթե հայկական կողմը միակողմանի քայլ անի եւ կանխորոշի բանակցությունների արդյունքը` ճանաչելով Լեռնային Ղարաբաղը, դա խաղաղ գործընթացին շատ լուրջ վնաս հասցնող քայլ կլինի»,- ավելացրել է նա: Բաքվում բնակվող, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մասնագիտացած Արիֆ Յունուսն ասում է, որ ներկա բանակցություններն արդյունավետ չեն, բայց այլ պատճառով` քանի որ չեն կարողացել ներգրավել հակամարտող կողմերի հասարակություններին:
«Անկասկած, մենք պետք է բարձրացնենք Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխման հարցը,- ասում է Յունուսը: -Համանախագահները դարձել են պարզապես մարդիկ, որ հայտնվում են բանակցություններին ժամանակ: Սակայն Լեռնային Ղարաբաղի խնդիրները կախված են ոչ թե համանախագահներից, այլ Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդներից»:
Զարեմա Վելիխանովան ազատ լրագրող է Բաքվից: Արա Թադեւոսյանը Երեւանի ,Մեդիամաքսե լրատվական գործակալության տնօրենն է: Հոդվածը առաջին անգամ տպագրվել է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (www.iwpr.net) Կովկասյան լրատու պարբերականում, 2008թ. Ապրիլի 2-ին:
Քննարկում
masis գրել է:
YEXPAYRAKAN STEGHTSVATS XAGH E , YEV DER YERKAR KSHAROONAKVI, YEV OGTVOGHN HUSISI XOJOR GRPANN E. YES SHAT AVELIN KASEM. KA MI OORISH DZEV. PETK CHE NMANVEL ISRAELI YEV PAGHESTINI PES KRVOV SHAHAGORTSVELOO, AVELI LAV E KIRT YEV XELATSI DZEVOV '' TGHTOV KRVEL YEV MISHT VAZEL HUSIS GOOMAR TALOO. AVELI PARZ KASEM HETO....
ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է ՏԵՂՈՒՄՆԵՐԻՑ
1Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի անտառապատ բարձունքում, Ադրբեջանի հետ սահմանից քիչ հեռու գտնվող Բարձյալ Խաչ նշանավոր կոթողը նախաքրիստոնեկան շրջանի բազմանիստ աշտարակաձեւ դամբարն է, որի լուսամուտին միջնադարում ...ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱԿԱՆՈՐԴՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Կիրակի օրը` ապրիլի 6-ին, մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2008թ. առաջնությունը, որին ինչպես եւ անցյալ տարիներին, կմասնակցեն 8 ակումբներ: Համառոտ ներկայացնենք մասնակիցներին. «Փյունիկ», ...«ՏՈՒԺՈՂԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է»
Հանդիպելով Համաշխարհային (ՀԲ) բանկ ինստիտուցիոնալ անաչառության վարչության (ԻԱՎ) ներկայացուցիչների հետ՝ բրիտանացի ինժեներ Բրյուս Թասքերն եկել էր այն եզրակացության, որ «նրանք միգուցե իր մեղադրանքների հիման ...ԿՈՉՈԻՄՆԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ
2Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 3-ին հրամանագիր է ստորագրել ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության եւ այլ վտանգավոր հանցագործությունների տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյի տնօրենի ...«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ԼՈՒՅՍ ՉԻ ՏԵՍԵԼ
2
Երեկ ուշ երեկոյան փաստացիորեն արգելվել է« Իրավունք» թերթի տպագրությունը: Պատրաստի համարը հրաժարվել են տպագրել «Տիգրան Մեծ» եւ «Գինդ» տպարանները` շրջանցելով պայմանագրային պարտավորությունները եւ չունենալով ...ՈՒՍՈՒՑՉԻՆ ԿԴԱՏԵ՞Ն
4
Երեւանի թիվ 178 միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչը մեղադրվում է աշակերտի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ:
2007թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:40-ին Երեւանի թիվ 178 միջնակարգ ...ՀՐԴԵՀՎԵԼ Է
Ապրիլի 4-ին Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է 40 քմ մակերեսով տնակն իր գույքով: Նույն օրը Վանաձորի Գայի փողոցի թիվ 31 տանը բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է 0,5 քմ ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՃԱՆԱՉԵՑԻՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
9
«Այսօր ընդդիմադիրներին կամ պաշտոն են տալիս, կամ բռնում են: Այդ պատճառով է լ ընդդիմադիրն գտնելն այսօր դժվար է»,- այս բացատրությամբ « Հայելի» ակումբը փոխել էր իր հանդիպումների ձեւաչափը: Բանավեճի փոխարեն, ...«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ԿԱՐԳԱԽՈՍ ՉԷ»
4
«Իշխանությունները պետք է շահագրիգիռ լինեն՝ համապատասխան քայլերով շահելու ժողովրդի վստահությունը: Պետք է հասկանան՝ ռեպրեսիվ մեթոդներով այս ճգնաժամն հաղթահարել ուղղակի անհնար է»,- այսօր հայտարարեց ՀԺԿ ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԿԼԻՆԻ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
1Ապրիլի 9-ին ժամը 14-ին Բրյուսելի «Շուման» հրապարակում, որտեղ •տնվում են Եվրամիության կառույցները, Եվրոհանձնաժողովը, տեղի է ունենալու բողոքի ակցիա, որին կմասնակցեն Հոլանդիայում, Ֆրանսիայում եւ Բել•իայում ...«ՄԱՐԴԻԿ ԿԱՐՈՂ ԵՆ ՔԱՅԼԵԼ ԱՅԴ ՕՐԵՆՔԻ ՎՐԱՅՈՎ»
1«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները չեն բխում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, ինչպես Աժ-ում ասում էր օրենքը ներկայացնող ՀՀԿ անդամ ...ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ Է
2
«Այսօր եկել է պահը իշխանության պատասխանատվության»,- այսօր «Փաստարկ» ակումբում նման համոզմունք հայտնեց ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ով կարծում է, որ իշխանությունն է պատասխանատու երկրում ստեղծել մշտական ...ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ ՊԱՏԺԵՑԻՆ
Կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է ՀՀ Արմավիրի մարզի Արշալույսի գյուղական համայնքի ղեկավար Գրիգոր Գրիգորյանի լիազորությունները: Վերջինս հրաժարական էր ներկայացրել, ըստ մամուլի, Արմավիրի մարզպետի ...ՎԱՆԱՏՈՒՐՈՒՄ ՑՈՒՅՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում այսօր շարունակվում էր ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի բողոքի ակցիան: Նրանք իշխանություններից պահանջում էին ազատ արձակել մարտի 12-ին ...ԸՆԴՈՒՆԵՑ ԵԼԻՍԵԵՎԻՆ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Կոնստանտին Ելիսեեւին:
Ողջունելով հյուրին` նախարար Օսկանյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Ուկրաինայի բարձր մակարդակի հարաբերությունների ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ՃԱԿԱՏԱԳՐԻՆ
7
Ռոբերտ Քոչարյանը` իր պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, այսօր կառավարության նիստից հետո այցելել է կառավարություն եւ համատեղ ու երկարատեւ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել կառավարության ...ՆԻՍՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման ...ՉԱՆՀԱՆԳՍՏԱՆԱ՞ՆՔ
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների հարցերով բաժնի տնօրեն տիկին Դոննա Դաուսեթ-Կոյրոլոյին: Սերժ Սարգսյանն ասել է, թե այս տարվա աշնանը Վաշինգտոն կատարած իր ...Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՊՐՈՎՈԿԱՑԻԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՀԵՏ
Փետրվարի 27-ին Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի անվտանգության ծառայության կողմից մոտակա սրճարան «բերման էին ենթարկվել» երեք երիտասարդներ: Նրանք, ինչպես հայտնել էր Նիկոլ Փաշինյանը, խոստովանել ...«ԿԱԶՄԱԼՈՒԾՈՂՆԵՐԻ» ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 34/06 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, եւ գործը ուղարկվել է Շիրակի ...Ո՞ՐՆ Է ՊԱՏՃԱՌԸ
Ինտերնետ կապն այսօր գրեթե ամբողջ օրը խափանվել էր: Զանգահարեցինք մի շարք ինտերնետ կապ մատակարարող պրովայդերների՝ ճշտելու՝ արդյոք որո՞նք են անորակ կապի պատճառները եւ արդյոք նրանց մո՞տ են խնդիրներ առաջացել: ...«ԱՐՅՈՒՆՈՎ ԵԿԱՎ ԵՎ ԱՐՅՈՒՆՈՎ ԷԼ ԳՆՈՒՄ Է»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կենտրոն համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանը ինչպես եւ խոստացել է, ոչ անձրեւային եղանակին ամեն օր աշխատանքից` Կենտրոնի թաղապետարանից տուն է գնում Հյուսիային պողոտայով: Ի դեպ, պարոն Բեգլարյանի ...ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԱՀԿ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1Հայաստանի եւ Ադրբեջանի տարաձայնությունները ԵԱՀԿ միջնորդության հարցի վերաբերյալ Ադրբեջանցիներն ակնարկում են, որ ցանկանում են փոխել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների կառավարման ձեւը Զարեմա Վելիխանովա, ...ԻՆՔՆԱՓԼՈՒԶՈՒՄ
Ինքնափլուզում Գյումրիի Շիրակացի փողոցի վրա Սպիտակ հիվանդանոցի մերձակա հատվածում: Տուժածներ չկան :
Շիրակացի փողոցը տհաճ մի անակնկալ է մատուցել թե վարորդներին, թե անցորդներին. բացվել է մոտ երկու մետր ...ԱԺ-Ն ԿԱՐՈՂ Է ՉՔՆՆԱՐԿԵ՞Լ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ
«Ժողովների, հավաքների, ցույցերի եւ երթերի» մասին ՀՀ օրենքում Աժ-ի կատարած փոփոխությունները փորձաքննության ենթարկելով` Վենետիկի հանձանաժողովը ներկայացրել այն բոլոր դիտարկումնները, որոնք Աժ-ում փոփոխությունները ...
ԿԱՍՊՐՇԻԿԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ Է
«ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒ՞Ն Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ»
«ՊԱՏՄԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՕԳՆԵԼՈՒ»
ԳՅՈՒԼՆ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԽՈՍԵՆ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ, ՆԻՍՏԸ ՉԱՎԱՐՏՎԱ,Ծ ԼՔԵՑԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏԵՑ

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԶԲՈՍԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՃԱՆԱՉԵՑԻՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

ԻՆՉՊԵՍ ՍՏԱԼԻՆԻ ԺԱՄԱՆԱԿ

ՍՅՈՐԳԵՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՎՐԱԵՐԹ Է ԿԱՏԱՐԵԼ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԳՆԱ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱ՞Ն
Ո՞Վ Է ՆԱԽԱԳԱՀԸ
ԱՅՍՕՐ ՕՐԵՆՔ ՉԵ՞Ն ԽԱԽՏԵԼ

«ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ ԵԿԵՂԵՑԻ՞ ԷՐ ԳՆԱՑԵԼ…»

- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

