
Ո՞ՐՆ Է ՊԱՏՃԱՌԸ
Ինտերնետ կապն այսօր գրեթե ամբողջ օրը խափանվել էր: Զանգահարեցինք մի շարք ինտերնետ կապ մատակարարող պրովայդերների՝ ճշտելու՝ արդյոք որո՞նք են անորակ կապի պատճառները եւ արդյոք նրանց մո՞տ են խնդիրներ առաջացել:
«Արմինկո»-ից մեզ տեղեկացրեց, որ իրենց տվյալներով` «ԱրմենՏել»-ը խնդիր ունի կապի հետ, եւ իրենք արդեն երկու ժամ է ինտերնետ կապ չունեն: Այս մասին, սակայն, պաշտոնական ոչ մի գրություն դեռ չեն ստացել, որ ստույգ որեւէ բան իմանան: Իսկ «ԱրմենՏել»-ից պաշտոնական նամակն, ըստ ընկերության ներկայացուցչի՝ սովորաբար ավելի ուշ են ստանում:
Բաժանորդներից անորակ կապի համար իրենք արդեն ստացել են բազմաթիվ ահազանգեր: «Հենց սկսվում է խնդիրը, ահազանգերն իրար են հաջորդում: Տեխնիկական մեր սարքավորումները հնարավորություն մեզ տալիս են տեսնելու համար, որ «ԱրմենՏել»-ի խնդիրն է»,- «Ա1+»-ին ասացին «Արմինկո» ընկերությունից:
«Հարկնետ» ընկերությունից եւս հավաստիացրին, որ այս պահին եւ արդեն երկու ժամից ավելի է՝ ինտերնետ կապ չունեն: Երբ մեզնից իմացան, որ իրենց պես շատ պրովայդերներ եւս ունեն կապի խնդիր, «Հարկնետ»-ից մեզ պատասխանեցին. «Մեր բաժանորդներն էլ զանգում ու ասում են, թե այդ ինչպես է, որ այս մի պրովայդերը կապ ունի, իսկ դուք՝ ոչ: Մենք չենք կարողացել «ԱրմենՏել»-ի հետ կապնվել, «Արմինկո»-ից ենք իմացել, որ սկզբից եղել է «ԱրմենՏել»-ի խնդիրը, իսկ հիմա էլ արբանյակային կայանի խնդիրն է: Հետո պարզվեց՝ սա էլ է վերականգնվել, բայց դեռեւս կապ չունենք»:
Ըստ երեւույթին՝ «Հարկնետ»-ի բաժանորդներն ակնարկել էին «Վեբ»-ի մասին, որն, ինչպես տեղեկացանք նրանցից՝ այսօր կապի հետ կապված խնդիրներ չի ունեցել: «Մեզ մոտ կապն այդքան էլ վատ չէ, այնքան էլ դժգոհ չենք: Այն նորմալ աշխատել է»,- «Վեբ»-ից վստահեցրին մեզ:
«Նետսիս» ընկերությունից էլ իմացանք բոլորովին այլ տեղեկություն այն մասին, որ խնդիրներ առաջացել են Հայաստանից դուրս: Իսկ թե պատճառն ինչումն է, դեռ չեն հասցրել ճշտել: Այս հանգամանքը, բնականաբար, ազդել է բաժանորդներին մատակարարվող կապի որակի վրա:
Դիմեցինք պրովայդերների բողոքի հիմնական թիրախ հանդիսացող «ԱրմենՏել» ընկերությանը: Ի զարմանս մեզ՝ այստեղից էլ խորհուրդ տվեցին դիմել պրովայդերներին, քանի որ իրենք ինտերնետ կապ չեն տրամադրում: Ավելին՝ ընկերության մամուլի բաժնից տեղեկացրին, որ իրենց մոտ ինտերնետ էջերը շատ էլ արագ են բացվում: «Եթե մեզ մոտ լիներ խնդիրը, ապա ես ինքս եւս չէի կարողանա բացել ինտերնետը: Մեր ինտերնետը նորմալ է աշխատում: Այս պահի դրությամբ կարող եմ հստակ ասել, որ խափանում չկա»,- «Ա1+»-ին վստահաբար հայտնեց «ԱրմենՏել» ընկերության մամուլի բաժնի աշխատակից Նարինե Գիրգորյանը:
Նրա ասելով՝ իրենք որեւէ բողոք որեւէ պրովայդերից կամ նրանց բաժանորդներից դեռ չեն ստացել: Ինչ վերաբերում է արբանյակի հետ կապված խնդիրներին, ապա «ԱրմենՏել»-ից ասացին, այդ դեպքում իրենք ընդհանրապես կապ չունեն: «Իսկ ընդհանուր առմամբ՝ եթե ինչ-որ խնդիր է լինում մեր կողմից, ապա «ԱրմենՏել»-ից պրովայդերները գրավոր զգուշացում են ստանում»,- ընդգծեց Նարինե Գրիգորյանը:
ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է ՏԵՂՈՒՄՆԵՐԻՑ
1Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի անտառապատ բարձունքում, Ադրբեջանի հետ սահմանից քիչ հեռու գտնվող Բարձյալ Խաչ նշանավոր կոթողը նախաքրիստոնեկան շրջանի բազմանիստ աշտարակաձեւ դամբարն է, որի լուսամուտին միջնադարում ...ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱԿԱՆՈՐԴՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Կիրակի օրը` ապրիլի 6-ին, մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2008թ. առաջնությունը, որին ինչպես եւ անցյալ տարիներին, կմասնակցեն 8 ակումբներ: Համառոտ ներկայացնենք մասնակիցներին. «Փյունիկ», ...«ՏՈՒԺՈՂԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է»
Հանդիպելով Համաշխարհային (ՀԲ) բանկ ինստիտուցիոնալ անաչառության վարչության (ԻԱՎ) ներկայացուցիչների հետ՝ բրիտանացի ինժեներ Բրյուս Թասքերն եկել էր այն եզրակացության, որ «նրանք միգուցե իր մեղադրանքների հիման ...ԿՈՉՈԻՄՆԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ
2Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 3-ին հրամանագիր է ստորագրել ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության եւ այլ վտանգավոր հանցագործությունների տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյի տնօրենի ...«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ԼՈՒՅՍ ՉԻ ՏԵՍԵԼ
2
Երեկ ուշ երեկոյան փաստացիորեն արգելվել է« Իրավունք» թերթի տպագրությունը: Պատրաստի համարը հրաժարվել են տպագրել «Տիգրան Մեծ» եւ «Գինդ» տպարանները` շրջանցելով պայմանագրային պարտավորությունները եւ չունենալով ...ՈՒՍՈՒՑՉԻՆ ԿԴԱՏԵ՞Ն
4
Երեւանի թիվ 178 միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչը մեղադրվում է աշակերտի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ:
2007թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:40-ին Երեւանի թիվ 178 միջնակարգ ...ՀՐԴԵՀՎԵԼ Է
Ապրիլի 4-ին Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է 40 քմ մակերեսով տնակն իր գույքով: Նույն օրը Վանաձորի Գայի փողոցի թիվ 31 տանը բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է 0,5 քմ ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՃԱՆԱՉԵՑԻՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
9
«Այսօր ընդդիմադիրներին կամ պաշտոն են տալիս, կամ բռնում են: Այդ պատճառով է լ ընդդիմադիրն գտնելն այսօր դժվար է»,- այս բացատրությամբ « Հայելի» ակումբը փոխել էր իր հանդիպումների ձեւաչափը: Բանավեճի փոխարեն, ...«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ԿԱՐԳԱԽՈՍ ՉԷ»
4
«Իշխանությունները պետք է շահագրիգիռ լինեն՝ համապատասխան քայլերով շահելու ժողովրդի վստահությունը: Պետք է հասկանան՝ ռեպրեսիվ մեթոդներով այս ճգնաժամն հաղթահարել ուղղակի անհնար է»,- այսօր հայտարարեց ՀԺԿ ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԿԼԻՆԻ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
1Ապրիլի 9-ին ժամը 14-ին Բրյուսելի «Շուման» հրապարակում, որտեղ •տնվում են Եվրամիության կառույցները, Եվրոհանձնաժողովը, տեղի է ունենալու բողոքի ակցիա, որին կմասնակցեն Հոլանդիայում, Ֆրանսիայում եւ Բել•իայում ...«ՄԱՐԴԻԿ ԿԱՐՈՂ ԵՆ ՔԱՅԼԵԼ ԱՅԴ ՕՐԵՆՔԻ ՎՐԱՅՈՎ»
1«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները չեն բխում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, ինչպես Աժ-ում ասում էր օրենքը ներկայացնող ՀՀԿ անդամ ...ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ Է
2
«Այսօր եկել է պահը իշխանության պատասխանատվության»,- այսօր «Փաստարկ» ակումբում նման համոզմունք հայտնեց ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ով կարծում է, որ իշխանությունն է պատասխանատու երկրում ստեղծել մշտական ...ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ ՊԱՏԺԵՑԻՆ
Կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է ՀՀ Արմավիրի մարզի Արշալույսի գյուղական համայնքի ղեկավար Գրիգոր Գրիգորյանի լիազորությունները: Վերջինս հրաժարական էր ներկայացրել, ըստ մամուլի, Արմավիրի մարզպետի ...ՎԱՆԱՏՈՒՐՈՒՄ ՑՈՒՅՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում այսօր շարունակվում էր ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի բողոքի ակցիան: Նրանք իշխանություններից պահանջում էին ազատ արձակել մարտի 12-ին ...ԸՆԴՈՒՆԵՑ ԵԼԻՍԵԵՎԻՆ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Կոնստանտին Ելիսեեւին:
Ողջունելով հյուրին` նախարար Օսկանյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Ուկրաինայի բարձր մակարդակի հարաբերությունների ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ՃԱԿԱՏԱԳՐԻՆ
7
Ռոբերտ Քոչարյանը` իր պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, այսօր կառավարության նիստից հետո այցելել է կառավարություն եւ համատեղ ու երկարատեւ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել կառավարության ...ՆԻՍՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման ...ՉԱՆՀԱՆԳՍՏԱՆԱ՞ՆՔ
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների հարցերով բաժնի տնօրեն տիկին Դոննա Դաուսեթ-Կոյրոլոյին: Սերժ Սարգսյանն ասել է, թե այս տարվա աշնանը Վաշինգտոն կատարած իր ...Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՊՐՈՎՈԿԱՑԻԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՀԵՏ
Փետրվարի 27-ին Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի անվտանգության ծառայության կողմից մոտակա սրճարան «բերման էին ենթարկվել» երեք երիտասարդներ: Նրանք, ինչպես հայտնել էր Նիկոլ Փաշինյանը, խոստովանել ...«ԿԱԶՄԱԼՈՒԾՈՂՆԵՐԻ» ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 34/06 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, եւ գործը ուղարկվել է Շիրակի ...Ո՞ՐՆ Է ՊԱՏՃԱՌԸ
Ինտերնետ կապն այսօր գրեթե ամբողջ օրը խափանվել էր: Զանգահարեցինք մի շարք ինտերնետ կապ մատակարարող պրովայդերների՝ ճշտելու՝ արդյոք որո՞նք են անորակ կապի պատճառները եւ արդյոք նրանց մո՞տ են խնդիրներ առաջացել: ...«ԱՐՅՈՒՆՈՎ ԵԿԱՎ ԵՎ ԱՐՅՈՒՆՈՎ ԷԼ ԳՆՈՒՄ Է»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կենտրոն համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանը ինչպես եւ խոստացել է, ոչ անձրեւային եղանակին ամեն օր աշխատանքից` Կենտրոնի թաղապետարանից տուն է գնում Հյուսիային պողոտայով: Ի դեպ, պարոն Բեգլարյանի ...ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԱՀԿ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1Հայաստանի եւ Ադրբեջանի տարաձայնությունները ԵԱՀԿ միջնորդության հարցի վերաբերյալ Ադրբեջանցիներն ակնարկում են, որ ցանկանում են փոխել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների կառավարման ձեւը Զարեմա Վելիխանովա, ...ԻՆՔՆԱՓԼՈՒԶՈՒՄ
Ինքնափլուզում Գյումրիի Շիրակացի փողոցի վրա Սպիտակ հիվանդանոցի մերձակա հատվածում: Տուժածներ չկան :
Շիրակացի փողոցը տհաճ մի անակնկալ է մատուցել թե վարորդներին, թե անցորդներին. բացվել է մոտ երկու մետր ...ԱԺ-Ն ԿԱՐՈՂ Է ՉՔՆՆԱՐԿԵ՞Լ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ
«Ժողովների, հավաքների, ցույցերի եւ երթերի» մասին ՀՀ օրենքում Աժ-ի կատարած փոփոխությունները փորձաքննության ենթարկելով` Վենետիկի հանձանաժողովը ներկայացրել այն բոլոր դիտարկումնները, որոնք Աժ-ում փոփոխությունները ...
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԼԱՎ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ
ՄԵԿ ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՄՏԵՐՄՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈ՞Վ
ՄԱՐՏԻ 1-Ի ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ ՉԻ ՀՐԱՊԱՐԱԿՎԻ
ԱՐԵՎԱԾԱՂԻԿ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ «ՄԵՂՄ» ԿՀԱՐԿՎԵՆ
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏԵՑ

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԶԲՈՍԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՃԱՆԱՉԵՑԻՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

ԻՆՉՊԵՍ ՍՏԱԼԻՆԻ ԺԱՄԱՆԱԿ

ՍՅՈՐԳԵՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՎՐԱԵՐԹ Է ԿԱՏԱՐԵԼ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԳՆԱ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱ՞Ն
Ո՞Վ Է ՆԱԽԱԳԱՀԸ
«ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ ԵԿԵՂԵՑԻ՞ ԷՐ ԳՆԱՑԵԼ…»

ԱՅՍՕՐ ՕՐԵՆՔ ՉԵ՞Ն ԽԱԽՏԵԼ

- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

