
«ՄԱՐԴԻԿ ԿԱՐՈՂ ԵՆ ՔԱՅԼԵԼ ԱՅԴ ՕՐԵՆՔԻ ՎՐԱՅՈՎ»
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները չեն բխում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, ինչպես Աժ-ում ասում էր օրենքը ներկայացնող ՀՀԿ անդամ Ռաֆիկ Պետրոսյանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովը փորձաքննության է ենթարկել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները եւ իր դիտարկումները ներկայացրել ՀՀ կառավարությանը` հույս հայտնելով` Աժ-ն դրանք կքննարկի ապրիլի 15-16-ի նիստում:
Պարոն Հարությունյանը ընդհանրպես չի համարում, որ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքը փոփոխության է ենթարկվել. նա գտնում է, որ ընդունվել է նոր օրենք. «Այդ օրենքի մասին խոսելիս չարժե օգտագործել Եվրոպա կամ Եվրոպական կոնվենցիա հասկացությունները, քանի որ այդ օրենքը ուղղված է մարդու հիմնարար իրավունքների դեմ` ազատ խոսքի, հավաքների ազատության դեմ: Այդ օրենքը ընդհանրպես քննարկելը անիմաստ էր: Այս վերջին տարիներին մենք այնքան ենք հեռացել սովետական ապրելակերպից, որ լրջորեն ազատությունները սահամանափակող օրենքի քննարկումը` անլուրջ է»:
Փաստն այն է, որ օրենքի փոփոխությունը քննարկվեց եւ ընդունվեց շատ արագ` արտակարգ իրավիճակի օրերին, նույնիսկ նախագիծը փորձաքննության չուղարկվեց Վենետիկի հանձնաժողովին: «Օրենքի հրատակ ընդունումը, ըստ ընդունողների, բխում էր օրվա պահանջից: Նրանց հարկավոր էր օրենք, որը նրանց թույլ է տալիս Հայաստանում արգելել հանրահավաքներ, երթերի եւ ցույցերի անցկացումը եւ բռնանալ մարդկանց կամքի վրա»,-ասում է Վարդան Հարությունյանը, որը չի ընդունում օրենք ընդունողների այն բացատրությունը, թե «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի փոփոխությունը կարող է հանդարտացնել կամ մեղմել երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը.«Որեւէ կիրք չկար: Տեղի ունեցածը հետընտրական բնական զարգացում էր: Նման զարգացումներ տեղի են ունենում բոլոր այն երկրներում, որոնք դեռ ժողովրդավար չեն, սակայն ժողովրդավար դառնալու ձգտում ունեն: Մինչեւ այդ օրենքի ընդունումը մենք ճանաչում էին ժողովրդավարությանը ձգտող երկիր: Այդ օրենքով փորձ է արվում Հայաստանում վերջ դնել հետընտրական զարգացումներին: Այսօր օրենքի ընդունումից հետո էլ մարդիկ շարունակում են մնալ ակտիվ: Մինչեւ այս օրենքի ընդունումը մարդիկ Հայաստանում արդեն մարդուց վերածվել են քաղաքացու եւ այդ քաղաքացուն որեւէ օրենքով չես կարող կանգնեցնել:
Այդ մարդիկ չեն պայքարում Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալու համար, չեն պայքարում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դեմ: Այդ մարդիկ պայքարում են իրենց արժանապատվության, ազատ արտահայտվելու իրավուքների համար եւ նրանց պայքարը չի կարող խոչընդոտել որեւէ օրենք»: «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի փոփոխությունից հետո Վարդան Հարությունյանը հակասություն է տեսնում իրավաբանի եւ իրավապաշտպանի կողմից օրենքը ընկալելու միջեւ:
«Իրավաբանը պետք է մտածի, ապրի օրենքի շրջանակներում, իսկ իրավապաշտպանը բավականին ազատ է. նա կարող է չենթարկվել այն օրենքներին, որոնք իրենց տեսակետով համարում են ոչ ճիշտ: Օրինակ` Ֆաշիստական Գերմանիայում հրեաններին դատապարտում էին օրենքի շրջանակներում, բայց իրավապաշտպանը դրան դեմ էր դուրս գալիս»: Ինչ վերաբերում է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքին, ապա Վարդան Հարությունյանն ասաց.«Ես կարծում եմ, որ մարդիկ կարող են չտեսնել այդ օրենքը, այդ արգելքը եւ հանգիստ քայլելով անցնել այդ օրենքի վրայից»: Վարդան Հարությունյանը վստահ է, որ այդ դեպքում իշխանությունները կհասկանան, որ Հայաստանում չպետք է պաշտոնավարեն այդ եւ նմանատիպ օրենքով. «Հակառակ դեպքում իշխանություններն անկասկած հեռանալու են, քանի որ շատ են լինելու մարդիկ, որվքեր քայլելու են այդ օրենքների վրայով»: Պարոն Հարությունյանը անլուրջ է համարում, որ 72 ժամվա ընթացքում Ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն կարող է բացահայտել, թե նախատեսվող զանգվածային միջոցառման ժամանակ մեր անվտանգությունը վտանգված է, կամ պատերազմ հրահրող կոչ է լինելու եւ այլն:
Վարդան Հարությունյանը համարում է,որ այսօր Հայաստանում հրապարակում չկա իշխանություն եւ ընդդիմություն.«Այսօր հրապարակում կա մարդկանց մի խումբ, որոնք իրենց հայտարարում են իշխանություն եւ կա Հայաստանի ժողովուրդը: Եւ իշխանություն կոչվող խումբը ուժ է գործադրել` զենք է կիրառել Հայաստանի ժողովրդի նկատմամբ: Երկոսություն չի կարող լինել ժողովրդի եւ ժողովրդի իշխանությունը բռնազավթածի միջեւ: Միանշանակ պետք է լինի ժողովրդի պահանջը` իշխանությունները պետք է հեռանան: Ես վստահ եմ, որ լինելու է հանգուցալուծում եւ այն լինելու ժողովրդի խաղաղ հաղթանակը: Այս իրավիճակում բոլոր երկներում հաղթում է ժողովուրդը»:
Քննարկում
Armenia գրել է:
ռչ միայն ՞ պետք Է օրենքի վրայռվ քայլել, այլ նաև այդ օրենքի
տակ ստռրագրռղների ձեռքների վրայռվ Էլ.....
Այս ազգի տականքներւ, դեռ տաք են, չեն զգում, թե ինչ են արել:
ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է ՏԵՂՈՒՄՆԵՐԻՑ
1Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի անտառապատ բարձունքում, Ադրբեջանի հետ սահմանից քիչ հեռու գտնվող Բարձյալ Խաչ նշանավոր կոթողը նախաքրիստոնեկան շրջանի բազմանիստ աշտարակաձեւ դամբարն է, որի լուսամուտին միջնադարում ...ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱԿԱՆՈՐԴՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Կիրակի օրը` ապրիլի 6-ին, մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2008թ. առաջնությունը, որին ինչպես եւ անցյալ տարիներին, կմասնակցեն 8 ակումբներ: Համառոտ ներկայացնենք մասնակիցներին. «Փյունիկ», ...«ՏՈՒԺՈՂԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է»
Հանդիպելով Համաշխարհային (ՀԲ) բանկ ինստիտուցիոնալ անաչառության վարչության (ԻԱՎ) ներկայացուցիչների հետ՝ բրիտանացի ինժեներ Բրյուս Թասքերն եկել էր այն եզրակացության, որ «նրանք միգուցե իր մեղադրանքների հիման ...ԿՈՉՈԻՄՆԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ
2Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 3-ին հրամանագիր է ստորագրել ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության եւ այլ վտանգավոր հանցագործությունների տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյի տնօրենի ...«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ԼՈՒՅՍ ՉԻ ՏԵՍԵԼ
2
Երեկ ուշ երեկոյան փաստացիորեն արգելվել է« Իրավունք» թերթի տպագրությունը: Պատրաստի համարը հրաժարվել են տպագրել «Տիգրան Մեծ» եւ «Գինդ» տպարանները` շրջանցելով պայմանագրային պարտավորությունները եւ չունենալով ...ՈՒՍՈՒՑՉԻՆ ԿԴԱՏԵ՞Ն
4
Երեւանի թիվ 178 միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչը մեղադրվում է աշակերտի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ:
2007թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:40-ին Երեւանի թիվ 178 միջնակարգ ...ՀՐԴԵՀՎԵԼ Է
Ապրիլի 4-ին Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է 40 քմ մակերեսով տնակն իր գույքով: Նույն օրը Վանաձորի Գայի փողոցի թիվ 31 տանը բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է 0,5 քմ ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՃԱՆԱՉԵՑԻՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
9
«Այսօր ընդդիմադիրներին կամ պաշտոն են տալիս, կամ բռնում են: Այդ պատճառով է լ ընդդիմադիրն գտնելն այսօր դժվար է»,- այս բացատրությամբ « Հայելի» ակումբը փոխել էր իր հանդիպումների ձեւաչափը: Բանավեճի փոխարեն, ...«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ԿԱՐԳԱԽՈՍ ՉԷ»
4
«Իշխանությունները պետք է շահագրիգիռ լինեն՝ համապատասխան քայլերով շահելու ժողովրդի վստահությունը: Պետք է հասկանան՝ ռեպրեսիվ մեթոդներով այս ճգնաժամն հաղթահարել ուղղակի անհնար է»,- այսօր հայտարարեց ՀԺԿ ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԿԼԻՆԻ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
1Ապրիլի 9-ին ժամը 14-ին Բրյուսելի «Շուման» հրապարակում, որտեղ •տնվում են Եվրամիության կառույցները, Եվրոհանձնաժողովը, տեղի է ունենալու բողոքի ակցիա, որին կմասնակցեն Հոլանդիայում, Ֆրանսիայում եւ Բել•իայում ...«ՄԱՐԴԻԿ ԿԱՐՈՂ ԵՆ ՔԱՅԼԵԼ ԱՅԴ ՕՐԵՆՔԻ ՎՐԱՅՈՎ»
1«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները չեն բխում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, ինչպես Աժ-ում ասում էր օրենքը ներկայացնող ՀՀԿ անդամ ...ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ Է
2
«Այսօր եկել է պահը իշխանության պատասխանատվության»,- այսօր «Փաստարկ» ակումբում նման համոզմունք հայտնեց ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ով կարծում է, որ իշխանությունն է պատասխանատու երկրում ստեղծել մշտական ...ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ ՊԱՏԺԵՑԻՆ
Կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է ՀՀ Արմավիրի մարզի Արշալույսի գյուղական համայնքի ղեկավար Գրիգոր Գրիգորյանի լիազորությունները: Վերջինս հրաժարական էր ներկայացրել, ըստ մամուլի, Արմավիրի մարզպետի ...ՎԱՆԱՏՈՒՐՈՒՄ ՑՈՒՅՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում այսօր շարունակվում էր ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի բողոքի ակցիան: Նրանք իշխանություններից պահանջում էին ազատ արձակել մարտի 12-ին ...ԸՆԴՈՒՆԵՑ ԵԼԻՍԵԵՎԻՆ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Կոնստանտին Ելիսեեւին:
Ողջունելով հյուրին` նախարար Օսկանյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Ուկրաինայի բարձր մակարդակի հարաբերությունների ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ՃԱԿԱՏԱԳՐԻՆ
7
Ռոբերտ Քոչարյանը` իր պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, այսօր կառավարության նիստից հետո այցելել է կառավարություն եւ համատեղ ու երկարատեւ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել կառավարության ...ՆԻՍՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման ...ՉԱՆՀԱՆԳՍՏԱՆԱ՞ՆՔ
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների հարցերով բաժնի տնօրեն տիկին Դոննա Դաուսեթ-Կոյրոլոյին: Սերժ Սարգսյանն ասել է, թե այս տարվա աշնանը Վաշինգտոն կատարած իր ...Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՊՐՈՎՈԿԱՑԻԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՀԵՏ
Փետրվարի 27-ին Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի անվտանգության ծառայության կողմից մոտակա սրճարան «բերման էին ենթարկվել» երեք երիտասարդներ: Նրանք, ինչպես հայտնել էր Նիկոլ Փաշինյանը, խոստովանել ...«ԿԱԶՄԱԼՈՒԾՈՂՆԵՐԻ» ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 34/06 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, եւ գործը ուղարկվել է Շիրակի ...Ո՞ՐՆ Է ՊԱՏՃԱՌԸ
Ինտերնետ կապն այսօր գրեթե ամբողջ օրը խափանվել էր: Զանգահարեցինք մի շարք ինտերնետ կապ մատակարարող պրովայդերների՝ ճշտելու՝ արդյոք որո՞նք են անորակ կապի պատճառները եւ արդյոք նրանց մո՞տ են խնդիրներ առաջացել: ...«ԱՐՅՈՒՆՈՎ ԵԿԱՎ ԵՎ ԱՐՅՈՒՆՈՎ ԷԼ ԳՆՈՒՄ Է»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կենտրոն համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանը ինչպես եւ խոստացել է, ոչ անձրեւային եղանակին ամեն օր աշխատանքից` Կենտրոնի թաղապետարանից տուն է գնում Հյուսիային պողոտայով: Ի դեպ, պարոն Բեգլարյանի ...ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԱՀԿ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1Հայաստանի եւ Ադրբեջանի տարաձայնությունները ԵԱՀԿ միջնորդության հարցի վերաբերյալ Ադրբեջանցիներն ակնարկում են, որ ցանկանում են փոխել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների կառավարման ձեւը Զարեմա Վելիխանովա, ...ԻՆՔՆԱՓԼՈՒԶՈՒՄ
Ինքնափլուզում Գյումրիի Շիրակացի փողոցի վրա Սպիտակ հիվանդանոցի մերձակա հատվածում: Տուժածներ չկան :
Շիրակացի փողոցը տհաճ մի անակնկալ է մատուցել թե վարորդներին, թե անցորդներին. բացվել է մոտ երկու մետր ...ԱԺ-Ն ԿԱՐՈՂ Է ՉՔՆՆԱՐԿԵ՞Լ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ
«Ժողովների, հավաքների, ցույցերի եւ երթերի» մասին ՀՀ օրենքում Աժ-ի կատարած փոփոխությունները փորձաքննության ենթարկելով` Վենետիկի հանձանաժողովը ներկայացրել այն բոլոր դիտարկումնները, որոնք Աժ-ում փոփոխությունները ...
ՀԻՇԵՑԻՆ, ՈՐ ՄՈՌԱՑԵԼ ԷԻՆ
«Ա1+ »-Ը ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ
ՊԱՇՏՊԱՆԻՆ ԱՐԳԵԼՈՒՄ ԷԻՆ ԼՔԵԼ ԴԱՀԼԻՃԸ
ԵԱՀԿ-Ն ԿԱՋԱԿՑԻ ՀՀ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՐԹԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏԵՑ

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԶԲՈՍԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՃԱՆԱՉԵՑԻՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

ԻՆՉՊԵՍ ՍՏԱԼԻՆԻ ԺԱՄԱՆԱԿ

ՍՅՈՐԳԵՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՎՐԱԵՐԹ Է ԿԱՏԱՐԵԼ
Ո՞Վ Է ՆԱԽԱԳԱՀԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԳՆԱ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱ՞Ն
«ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ ԵԿԵՂԵՑԻ՞ ԷՐ ԳՆԱՑԵԼ…»

ԱՅՍՕՐ ՕՐԵՆՔ ՉԵ՞Ն ԽԱԽՏԵԼ

- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

