
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՃԱՆԱՉԵՑԻՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

«Այսօր ընդդիմադիրներին կամ պաշտոն են տալիս, կամ բռնում են: Այդ պատճառով է լ ընդդիմադիրն գտնելն այսօր դժվար է»,- այս բացատրությամբ « Հայելի» ակումբը փոխել էր իր հանդիպումների ձեւաչափը: Բանավեճի փոխարեն, այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր մտորումները հայտնեց ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը: «Այն ինչ կատարվեց Հայաստանում նախագահի ընտրությունների առիթով, դա անցումային ժողովրդավարություններին բնորոշ զարգացումներ են եղել»,- ստեղծված իրավիճակը բացատրեց Աշոտյանը: Բացի ստեղծված իրավիճակից Աշոտյանը էքսկուրս կատարեց նորանկախ Հայաստանի պատմության մեջ եւ այն բաժանեց 3 շրջանի` 1988-98թթ. սաղմնային պետականություն, 1998-2008թ զարգացող պետականություն եւ, ըստ Աշոտյանի, 2008թ-ից հետո սկսվում է գիտակցված պետության շրջանը:
«1998-2008թթ.-ի ընթացքում կուտակված խնդիրների հանրագումարում հասարակության մի հատվածի մոտ առաջացել է որոշակի սուբյեկտիվ զգացողության պակաս: Այդ զգացողությունը կոչենք արդարություն»,- ասաց Աշոտյանը, իհարկե` չնշելով, որ այդ ժամանակահատտավածը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության շրջանն է: Շարունակելով իր միտքը` նա ասաց. «Ես համարում եմ, որ մեր մոտ խնդիրները եղել են ոչ թե սոցիալական բնույթի, այլ մի սուբյեկտիվ զգացում, որը կոչենք արդարություն: Արդարության դեֆիցիտն է, որ որոշ հատվածների մոտ առաջացրել է դրսեւորումներ, որոնք հետայսու, հետադարձ հայացք գցելով մարտի 1-ի իրադարձություններին` կարող ենք ծայրահեղականություն անվանել»:
Չսպասելով լարգրողների հարցերին` Աշոտյանն այսօր անդրադարձավ վարաչապետի հնարավոր թեկնածուին եւ առանց անուններ տալու` բնութագրեց ապագա վարչապետին. «Ես ավելի շատ ուզում եմ խոսել սկզբունքների մասին: Վարչապետը պետք է լինի քաղաքական թիմի ներկայացուցիչ, բայց չլինի քաղաքականացված կերպար: Վարչապետը պետք է լինի թիմի խաղացող, պետք է լինի հմուտ մենեջեր: Մարդ թոփ-մենեջեր, այսինքն` լավ կառավարիչ»: Ընդհատելով Աշոտյանին` լրագրողներից մեկն ասաց.«Այսինքն, Հովիկ Աբրահամյանը»: Ինչի՞ց ենթադրեցիք` հարցրեց Աշոտյանը եւ ստացավ հետեւյալ պատասխանը.«Որովհետեւ, դուք ինտելեկտի առկայության մասին չխոսեցիք»: Աշոտյանը վստահեցրեց, որ վարչապեըի թեկնածուին ինտելեկտել է անհրաժեշտ եւ խնդրեց որեւէ մեկին չմեղադրել:
«Մարտի 1-ից հետո ակնհայտ է, որ Հայաստանի միջազգային դիրքերը որոշակիորն սասանվել են: Ամենամեծ խնդիրը, որը փորձել են լուծել մարտի 1-ի իրական կազմակերպիչները` արտաքին ուժերի մասին եմ ես ասում, դա հենց այդ նպատակն է հետապնդել` թուլացնելով երկիրը ներսից,ավելի խոցելի դարձնել դրսում»,- ասաց Աշոտյանը: Իր առաջ քաշավ վարկածը նաեւ փորձեց հիմնավորել Կոսովոյի եւ ԼՂ-ի հիմնախնդիրների միջեւ զուգահեռներ անցկացնելով եւ այլ հարցերով.«Կոսովոյի անկախացումից հետո ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն ստեղծված իրավիճակից ելնելով` առ այսօր չեն կարողանում մաքսիմալ դիվիդենտներ քաղել Կոսովոյի նախադեպից, որովհետեւ մեր ուշադրությունը շեղված է այլ ուղղությամբ: Երկրորդը` ադրբեջանական նավթի պարտքի տակ մնացած միջազգային բիզնես կառույցների պարտքն է եղել Ադրբեջանի նկատմամբ` Հայաստանում ստեղծել նման իրավիճակ: Բնականաբար այն ամենը, ինչ կատարվել է ՄԱԿ-ում, նույնպես որոշակի ազդեցություն ունեցել է մեր ստեղծված իրավիճակի վրա, որովհետեւ ակնհայտ է, որ Ադրբեջանը պատեհ պահը օգտագործեց եւ դիվանագիտական լայնածավալ հարձակում սկսեց` մինչեւ Մինսկի խմբի վարկաբեկումը: Չորրորդ` Հայաստանի բազմավեկտոր քաղաքականության մեջ մաքսիմալ թուլացնել ռուսական վեկտորը: Այսինքն` արեւմտյան շրջանակները ընկալել են, որ եթե շարունակեն անհարկի սրացնել Հայաստանի հետ իրենց հարաբերությունները, ապա Հայաստանը ակամայից ավելի շատ է մղվում դեպի ՌԴ-ի գիրկը»:
ԻՆՉՊԵՍ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՆԵԼ ԻՐ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻՑ
Այսօր պատասխանելով լրագրողների հարցերին` Աշոտյանը ստեղծված իրավիճակում բացառապես մեղադրեց ընդդիմությանը, այդ թվում երկխոսություն չծավալելու հարցում.«Դժվար է երկխոսել պատի հետ, հասկանո՞ւմ եք: Եթե դու խոսում ես, իսկ դիմացինդ համառորեն լռում է, եթե դու փորձում ես մեկնած ձեռքդ ավելի հեռուն տանել եւ ավելի հեռվում քեզ գտնել գործընկեր եւ չես գտնում եւ քեզ հանդիպում է քաղաքական դատարկ իրավիճակ, քո խոսքը վերածվում է մենախոսության»: Հիշեցնենք, որ ընդդիմության առաջնորդ Տեր-Պետրոսյանը ողջունել էր ԵՄ 6 կետից կազմված, ինչպես նաեւ Ագոյի խմբի 5 կետից կազմված առաջակները եւ պատրաստակամություն հայտնել երկխոսել դրանց շուրջ, իսկ թե ինչ հարցերի շուրջ են ցանկանում երկխոսել իշխանությունները, դեռ հայտնի չէ:
Ինչեւէ, Աշոտյանն այսօր բացահայտեց երկխոսության շուրջ իշխանությունների ծավալող ռազմավարությունը` մի կողմ քաշել ընդդիմության առաջնորդներին եւ երկխոսել ընդդիմության հակիրների հետ. «Իշխանությանը ոչինչ չի մնում եւ գուցե այդպես էլ պետք է արվեր ի սկզբանե երկխոսելու հասարակության այդ հատվածի հետ: Եթե իշխանությունը երկխոսում է հասարակության այդ հատվածի հետ, ուղղակի այդ հատվածի պարագլուխները, քաղաքական համակրանքի տիրապետողները դառնում են ավելորդ այդ երկխոսության մեջ»: Իր նշած երկխոսության տակ Աշոտյանը պատկերացնում է Սերժ Սարգսյանի խոստումները, քառակողմ կոալիցիայի աշխատանքը` մոռանալով, որ իրենց ընդդիմադիր հռչակած, իսկ այսօր կոալիցիայի մեջ հայտնված առաջանորդներն ավելի են խորացրել հասարակության անվստահությունը:
Մի կողմ թողնելով այս իրողությունը` Աշոտյանը մանրամասնեց երկխոսության վերաբերյալ իր ծրագիրը.«Ավելի բաց ասեմ` վերացնել Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածի սոցիալական բազան, փոխել այդ մարդկանց տրամադրվածությունը, վստահությունը առ իշխանություններ: Այդ պարագայում, երկար ժամանակ չի պահանջվի, որ նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իր շուրջը հավաքված թիմը այլեւս չդառնա այդ ընտրազանգվածի համար կարծիքի ձեւավորող, առաջատար եւ նրանց շահերը պաշտպանող քաղաքական ուժ»: Ծրագիրի իրականացման առաջին քայլը Աշոտյանը համարում է սա.«Այն է` փորձել հասկանալ, թե ինչու 350 հազար մարդ փորձեց գնալ այն ճամբար, ինչ խնդիրներ են այդ մարդկանց մղել այն ճամբար եւ գտնել այդ խնդիրների համակարգային լուծումները եւ նորից արժանանալ այդ 350 հազարի վստահությանը, հետեւաբար իրենց քաղաքական առաջնորդը ավելորդ կդառնա այդ պարագայում»:
Քննարկում
ՇԱՆԹ գրել է:
.«Այն է` փորձել հասկանալ, թե ինչու 350 հազար մարդ փորձեց գնալ այն ճամբար, ինչ խնդիրներ են այդ մարդկանց մղել այն ճամբար եւ գտնել այդ խնդիրների համակարգային լուծումները եւ նորից արժանանալ այդ 350 հազարի վստահությանը, հետեւաբար իրենց քաղաքական առաջնորդը ավելորդ կդառնա այդ պարագայում»:
verjum xelaci hetevutyun arvec.
mard գրել է:
Էս լակոտը շատ վտանգավոր տիպ է: Դեռ բժշկական ինստիտուտից սկսած հետույքը պատռելով հասավ մինչև այս դիրքին: Հիմա էլ քաղաքական մեկնաբանուտյուններ է տալիս:
Feday գրել է:
Արմեն Աշոտյանին
Պն. Աշոտյան, մենք չունենալով պետականության առկայություն մեր պատմության գերակշռող ժամանակահատվածում մեր ժողովուրդը ձերք է բերել անձապաշտություն: Այսինքն ամեն մի հայ իրեն զգում է որպես թագավոր և չի կարող ընդունել մեկ ուրիշի իրենից լավ լինելու փաստը: Սա իհարկե կարող է լավ ներգործություն ունենալ երբ հայը գտնվում է օտար երկրում բայց իր բացասական ներգործությունը ունենալ Հայաստանում ուր ամենքն է թագավոր: Ասինքն երբ որ դուք խոսում եք արդարության մասին ապա պետք է որ այս իրականությունը հաշվի առնեք և հասկանաք որ հնարավոր չէ մեկ թագավոր օրվա հաց չունենա իսկ իր դիմացի թագավորը որը նույնիսկ չունի տարրական կրթություն վարի $100,000 (Համեր-ջիպ) մեքենա: Խոսում եք արդարությունից ու զլանում եք ասել թէ ինչպես մի պետության մեջ երբ մարդիկ ստանում են $100-ից քիչ աշխատավարձ մեկը կարող է գնել $100,000 մեքենա (նույնիսկ ես գտնվելով ԱՄՆ-ում ինձ չեմ կարող թույլ տալ գնել այդ արժեքի մեքենա: Իհարկէ կարող եմ քրեդիտով բայց էշի նման պետք է աշխատեմ 5 տարի այն փակելու համար): Իհարկե այս անգրագետ հայ թաքավորիկները որ կարող են $100,000 տալ ու գնել այդ մեքենաները անկասկածելիօրեն ժողովուրդի հաշվին ապրղներն են: Այն հաստլիկներն են որ ստեղծել են մոնոպոլիա տնտեսության մեջ և ջախջախում են հակարակորդներին (որոնք կարող են ստեղծել կոնկուրենցյա) օգտագործելով իրենց պաշտոները:
Պն. Աշոտյան, եթէ դուք իրօք ուզում եք փոխել ինչ որ բան Հայաստանում ապա կա միայն մեկ բուժում, այն է տալ բոլոր թագավոր հայերին հավասար պայմաներ երկրում որը իր հերթին կփոխի թագավորական հասարակարգը առողջ դեմոկրատական հասարակարգով: Եթէ ոչ, ապա իմ թութակը ավելի ամպագոռգոռ բառեր կարող է ասել:
Հարգելի հոդվածագիր, հասարակության մեջ ոչ թէ կոալիցիայի մի քանի անդամներ են խորացրել հասարակության անվստահությունը այլ այն արհեստական ձևով մեծացված եր ԼՏՊ-ի կողմից՝ մի մարդ որը առաջարկում եր չաշը տանիքի վրա եփել եվ վերցնել չարտք հարևաներից գոյատևելու համար: Չի կարելի իրականությունը աղավաղել: Եթէ այդ հասարակությունը անարդարությունից հոգնած կարող էր գնալ մի ուրիշ անարդարության հետևից (ԼՏՊ-ի) ապա այդ հասարակությունը պարզապես չգիտի թէ նա ինչ է ուզում և բնականաբար չի կարող լինել լուրջ պահանջատեր:
robik գրել է:- mard
Էս լակոտը շատ վտանգավոր տիպ է: Դեռ բժշկական ինստիտուտից սկսած հետույքը պատռելով հասավ մինչև այս դիրքին: Հիմա էլ քաղաքական մեկնաբանուտյուններ է տալիս:
աչքիս, էս էլ է "քույրիկ" ...- mard
ara գրել է:
կոմսոմոլի նախկին կռիս,
դու էլ էս մարդահաշի՞վ ...
mard գրել է:- robik
աչքիս, էս էլ է "քույրիկ" ...
"Քույրիկը" տատիկդ ա ու քո եդ Աշոտյանը, տեղ հասավ՞:- robik
բեն գրել է:
Աչքիս մազերի հետ ուղեղի մի հատվածն էլ ա թրաշվում։ Մենք նախ 350 հազար չենք։ Մի քանի հարյուր հազար մարդ կանգնած ա եղել միայն Ազատության հրապարակում, իսկ որ հաշվի առնենք, որ քվեարկողների մոտ մեկ երրորդից մեկ չորրորդն ա պատրաստ գործնական քայլեր անել՝ իր ձայնին տեր կանգնելու համար, ապա ստացվում ա ավելի շատ մարդ, քան նկարել են Սերժին։
Երկրորդը, մենք ձեր պես վարձկան չենք, ու ձեր մտածելակերպը տխմար ա, որ կարծում եք թե կարաք ժողովրդին հիասթափեցնել Լեւոնից եւ սիրահարացնել Սերժին։ Երեւի Սերժին նենց ես ՍԻՐՈՒՄ, որ զարմանում ես, թե ես ժողովուրդը ոնց՞ չի սիրում իրան։
Որ խորհրդարանում արյուն էր թափվում, ետ նույն պահին օծվում էր, ավելի ճիշտ օձվում էր, վեհափառ ավազակապետը, էսօր էլ, ի ապացույց խոսքերիս, ափալ թափալ արեց մարտի մեկի զոհերի քառասունքը, կամ երեսունյոթունքը, որ իրա տիրոջ օծությանը չխանգարի։
Marine գրել է:- բեն
Աչքիս մազերի հետ ուղեղի մի հատվածն էլ ա թրաշվում։ Մենք նախ 350 հազար չենք։ Մի քանի հարյուր հազար մարդ կանգնած ա եղել միայն Ազատության հրապարակում, իսկ որ հաշվի առնենք, որ քվեարկողների մոտ մեկ երրորդից մեկ չորրորդն ա պատրաստ գործնական քայլեր անել՝ իր ձայնին տեր կանգնելու համար, ապա ստացվում ա ավելի շատ մարդ, քան նկարել են Սերժին։Երկրորդը, մենք ձեր պես վարձկան չենք, ու ձեր մտածելակերպը տխմար ա, որ կարծում եք թե կարաք ժողովրդին հիասթափեցնել Լեւոնից եւ սիրահարացնել Սերժին։ Երեւի Սերժին նենց ես ՍԻՐՈՒՄ, որ զարմանում ես, թե ես ժողովուրդը ոնց՞ չի սիրում իրան։
Որ խորհրդարանում արյուն էր թափվում, ետ նույն պահին օծվում էր, ավելի ճիշտ օձվում էր, վեհափառ ավազակապետը, էսօր էլ, ի ապացույց խոսքերիս, ափալ թափալ արեց մարտի մեկի զոհերի քառասունքը, կամ երեսունյոթունքը, որ իրա տիրոջ օծությանը չխանգարի։
- բեն
Վրեժը գրել է:- Feday
Արմեն ԱշոտյանինՊն. Աշոտյան, մենք չունենալով պետականության առկայություն մեր պատմության գերակշռող ժամանակահատվածում մեր ժողովուրդը ձերք է բերել անձապաշտություն: Այսինքն ամեն մի հայ իրեն զգում է որպես թագավոր և չի կարող ընդունել մեկ ուրիշի իրենից լավ լինելու փաստը: Սա իհարկե կարող է լավ ներգործություն ունենալ երբ հայը գտնվում է օտար երկրում բայց իր բացասական ներգործությունը ունենալ Հայաստանում ուր ամենքն է թագավոր: Ասինքն երբ որ դուք խոսում եք արդարության մասին ապա պետք է որ այս իրականությունը հաշվի առնեք և հասկանաք որ հնարավոր չէ մեկ թագավոր օրվա հաց չունենա իսկ իր դիմացի թագավորը որը նույնիսկ չունի տարրական կրթություն վարի $100,000 (Համեր-ջիպ) մեքենա: Խոսում եք արդարությունից ու զլանում եք ասել թէ ինչպես մի պետության մեջ երբ մարդիկ ստանում են $100-ից քիչ աշխատավարձ մեկը կարող է գնել $100,000 մեքենա (նույնիսկ ես գտնվելով ԱՄՆ-ում ինձ չեմ կարող թույլ տալ գնել այդ արժեքի մեքենա: Իհարկէ կարող եմ քրեդիտով բայց էշի նման պետք է աշխատեմ 5 տարի այն փակելու համար): Իհարկե այս անգրագետ հայ թաքավորիկները որ կարող են $100,000 տալ ու գնել այդ մեքենաները անկասկածելիօրեն ժողովուրդի հաշվին ապրղներն են: Այն հաստլիկներն են որ ստեղծել են մոնոպոլիա տնտեսության մեջ և ջախջախում են հակարակորդներին (որոնք կարող են ստեղծել կոնկուրենցյա) օգտագործելով իրենց պաշտոները:
Պն. Աշոտյան, եթէ դուք իրօք ուզում եք փոխել ինչ որ բան Հայաստանում ապա կա միայն մեկ բուժում, այն է տալ բոլոր թագավոր հայերին հավասար պայմաներ երկրում որը իր հերթին կփոխի թագավորական հասարակարգը առողջ դեմոկրատական հասարակարգով: Եթէ ոչ, ապա իմ թութակը ավելի ամպագոռգոռ բառեր կարող է ասել:
Հարգելի հոդվածագիր, հասարակության մեջ ոչ թէ կոալիցիայի մի քանի անդամներ են խորացրել հասարակության անվստահությունը այլ այն արհեստական ձևով մեծացված եր ԼՏՊ-ի կողմից՝ մի մարդ որը առաջարկում եր չաշը տանիքի վրա եփել եվ վերցնել չարտք հարևաներից գոյատևելու համար: Չի կարելի իրականությունը աղավաղել: Եթէ այդ հասարակությունը անարդարությունից հոգնած կարող էր գնալ մի ուրիշ անարդարության հետևից (ԼՏՊ-ի) ապա այդ հասարակությունը պարզապես չգիտի թէ նա ինչ է ուզում և բնականաբար չի կարող լինել լուրջ պահանջատեր:
----------------------------------------------------------------
Հարգելի Feday,
Մարդկության պատմությունը, դասակարգային պայքարների պատմությունն
է: Ամեն կարդացած մարդ գիտի, որ աշխարհի բոլոր երկրների ամենալավ
գրողների, ամենալավ ստեղծագործությունների հիմքում ընկած է
դասակարգային անհաշտել պայքարի խնդիրը: Հայաստանում դասակարգային
պայքար է գնում, ով այս իրողությունը չի հասկանում, աշխարհից բան
չիհասկացել...- Feday
ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է ՏԵՂՈՒՄՆԵՐԻՑ
1Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի անտառապատ բարձունքում, Ադրբեջանի հետ սահմանից քիչ հեռու գտնվող Բարձյալ Խաչ նշանավոր կոթողը նախաքրիստոնեկան շրջանի բազմանիստ աշտարակաձեւ դամբարն է, որի լուսամուտին միջնադարում ...ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱԿԱՆՈՐԴՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Կիրակի օրը` ապրիլի 6-ին, մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2008թ. առաջնությունը, որին ինչպես եւ անցյալ տարիներին, կմասնակցեն 8 ակումբներ: Համառոտ ներկայացնենք մասնակիցներին. «Փյունիկ», ...«ՏՈՒԺՈՂԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է»
Հանդիպելով Համաշխարհային (ՀԲ) բանկ ինստիտուցիոնալ անաչառության վարչության (ԻԱՎ) ներկայացուցիչների հետ՝ բրիտանացի ինժեներ Բրյուս Թասքերն եկել էր այն եզրակացության, որ «նրանք միգուցե իր մեղադրանքների հիման ...ԿՈՉՈԻՄՆԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ
2Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 3-ին հրամանագիր է ստորագրել ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության եւ այլ վտանգավոր հանցագործությունների տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյի տնօրենի ...«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ԼՈՒՅՍ ՉԻ ՏԵՍԵԼ
2
Երեկ ուշ երեկոյան փաստացիորեն արգելվել է« Իրավունք» թերթի տպագրությունը: Պատրաստի համարը հրաժարվել են տպագրել «Տիգրան Մեծ» եւ «Գինդ» տպարանները` շրջանցելով պայմանագրային պարտավորությունները եւ չունենալով ...ՈՒՍՈՒՑՉԻՆ ԿԴԱՏԵ՞Ն
4
Երեւանի թիվ 178 միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչը մեղադրվում է աշակերտի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ:
2007թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:40-ին Երեւանի թիվ 178 միջնակարգ ...ՀՐԴԵՀՎԵԼ Է
Ապրիլի 4-ին Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է 40 քմ մակերեսով տնակն իր գույքով: Նույն օրը Վանաձորի Գայի փողոցի թիվ 31 տանը բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է 0,5 քմ ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՃԱՆԱՉԵՑԻՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
9
«Այսօր ընդդիմադիրներին կամ պաշտոն են տալիս, կամ բռնում են: Այդ պատճառով է լ ընդդիմադիրն գտնելն այսօր դժվար է»,- այս բացատրությամբ « Հայելի» ակումբը փոխել էր իր հանդիպումների ձեւաչափը: Բանավեճի փոխարեն, ...«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ԿԱՐԳԱԽՈՍ ՉԷ»
4
«Իշխանությունները պետք է շահագրիգիռ լինեն՝ համապատասխան քայլերով շահելու ժողովրդի վստահությունը: Պետք է հասկանան՝ ռեպրեսիվ մեթոդներով այս ճգնաժամն հաղթահարել ուղղակի անհնար է»,- այսօր հայտարարեց ՀԺԿ ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԿԼԻՆԻ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
1Ապրիլի 9-ին ժամը 14-ին Բրյուսելի «Շուման» հրապարակում, որտեղ •տնվում են Եվրամիության կառույցները, Եվրոհանձնաժողովը, տեղի է ունենալու բողոքի ակցիա, որին կմասնակցեն Հոլանդիայում, Ֆրանսիայում եւ Բել•իայում ...«ՄԱՐԴԻԿ ԿԱՐՈՂ ԵՆ ՔԱՅԼԵԼ ԱՅԴ ՕՐԵՆՔԻ ՎՐԱՅՈՎ»
1«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները չեն բխում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, ինչպես Աժ-ում ասում էր օրենքը ներկայացնող ՀՀԿ անդամ ...ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ Է
2
«Այսօր եկել է պահը իշխանության պատասխանատվության»,- այսօր «Փաստարկ» ակումբում նման համոզմունք հայտնեց ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ով կարծում է, որ իշխանությունն է պատասխանատու երկրում ստեղծել մշտական ...ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ ՊԱՏԺԵՑԻՆ
Կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է ՀՀ Արմավիրի մարզի Արշալույսի գյուղական համայնքի ղեկավար Գրիգոր Գրիգորյանի լիազորությունները: Վերջինս հրաժարական էր ներկայացրել, ըստ մամուլի, Արմավիրի մարզպետի ...ՎԱՆԱՏՈՒՐՈՒՄ ՑՈՒՅՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում այսօր շարունակվում էր ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի բողոքի ակցիան: Նրանք իշխանություններից պահանջում էին ազատ արձակել մարտի 12-ին ...ԸՆԴՈՒՆԵՑ ԵԼԻՍԵԵՎԻՆ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Կոնստանտին Ելիսեեւին:
Ողջունելով հյուրին` նախարար Օսկանյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Ուկրաինայի բարձր մակարդակի հարաբերությունների ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ՃԱԿԱՏԱԳՐԻՆ
7
Ռոբերտ Քոչարյանը` իր պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, այսօր կառավարության նիստից հետո այցելել է կառավարություն եւ համատեղ ու երկարատեւ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել կառավարության ...ՆԻՍՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման ...ՉԱՆՀԱՆԳՍՏԱՆԱ՞ՆՔ
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների հարցերով բաժնի տնօրեն տիկին Դոննա Դաուսեթ-Կոյրոլոյին: Սերժ Սարգսյանն ասել է, թե այս տարվա աշնանը Վաշինգտոն կատարած իր ...Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՊՐՈՎՈԿԱՑԻԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՀԵՏ
Փետրվարի 27-ին Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի անվտանգության ծառայության կողմից մոտակա սրճարան «բերման էին ենթարկվել» երեք երիտասարդներ: Նրանք, ինչպես հայտնել էր Նիկոլ Փաշինյանը, խոստովանել ...«ԿԱԶՄԱԼՈՒԾՈՂՆԵՐԻ» ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 34/06 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, եւ գործը ուղարկվել է Շիրակի ...Ո՞ՐՆ Է ՊԱՏՃԱՌԸ
Ինտերնետ կապն այսօր գրեթե ամբողջ օրը խափանվել էր: Զանգահարեցինք մի շարք ինտերնետ կապ մատակարարող պրովայդերների՝ ճշտելու՝ արդյոք որո՞նք են անորակ կապի պատճառները եւ արդյոք նրանց մո՞տ են խնդիրներ առաջացել: ...«ԱՐՅՈՒՆՈՎ ԵԿԱՎ ԵՎ ԱՐՅՈՒՆՈՎ ԷԼ ԳՆՈՒՄ Է»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կենտրոն համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանը ինչպես եւ խոստացել է, ոչ անձրեւային եղանակին ամեն օր աշխատանքից` Կենտրոնի թաղապետարանից տուն է գնում Հյուսիային պողոտայով: Ի դեպ, պարոն Բեգլարյանի ...ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԱՀԿ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1Հայաստանի եւ Ադրբեջանի տարաձայնությունները ԵԱՀԿ միջնորդության հարցի վերաբերյալ Ադրբեջանցիներն ակնարկում են, որ ցանկանում են փոխել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների կառավարման ձեւը Զարեմա Վելիխանովա, ...ԻՆՔՆԱՓԼՈՒԶՈՒՄ
Ինքնափլուզում Գյումրիի Շիրակացի փողոցի վրա Սպիտակ հիվանդանոցի մերձակա հատվածում: Տուժածներ չկան :
Շիրակացի փողոցը տհաճ մի անակնկալ է մատուցել թե վարորդներին, թե անցորդներին. բացվել է մոտ երկու մետր ...ԱԺ-Ն ԿԱՐՈՂ Է ՉՔՆՆԱՐԿԵ՞Լ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ
«Ժողովների, հավաքների, ցույցերի եւ երթերի» մասին ՀՀ օրենքում Աժ-ի կատարած փոփոխությունները փորձաքննության ենթարկելով` Վենետիկի հանձանաժողովը ներկայացրել այն բոլոր դիտարկումնները, որոնք Աժ-ում փոփոխությունները ...
ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է
«ՇԻԶՈՖՐԵՆԻԿ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»
ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն/ VIDEO
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏԵՑ

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԶԲՈՍԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՃԱՆԱՉԵՑԻՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

ԻՆՉՊԵՍ ՍՏԱԼԻՆԻ ԺԱՄԱՆԱԿ

ՍՅՈՐԳԵՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՎՐԱԵՐԹ Է ԿԱՏԱՐԵԼ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԳՆԱ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱ՞Ն
Ո՞Վ Է ՆԱԽԱԳԱՀԸ
ԱՅՍՕՐ ՕՐԵՆՔ ՉԵ՞Ն ԽԱԽՏԵԼ

«ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ ԵԿԵՂԵՑԻ՞ ԷՐ ԳՆԱՑԵԼ…»

- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

