
ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱԿԱՆՈՐԴՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Կիրակի օրը` ապրիլի 6-ին, մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2008թ. առաջնությունը, որին ինչպես եւ անցյալ տարիներին, կմասնակցեն 8 ակումբներ: Համառոտ ներկայացնենք մասնակիցներին.
«Փյունիկ», Երեւան
Հայաստանի վերջին 7 տարիների անփոփոխ չեմպիոնը այս տարի հանդես կգա հիմնականում երիտասարդ կադրերով, որոնց կողքի են նաեւ փորձառու Սարգիս Հովսեփյանը եւ Կարեն Դոխոյանը: Նախապատրաստական շրջանում չեմպիոնը մի շարք ստուգողական հանդիպումներ անցկացրեց, որոնք ցույց տվեցին, որ այս տարի «Փյունիկի» համար չեմպիոնական տիտղոսը պահպանելը բավական բարդ խնդիր կլինի: Արմեն Գյուլբուդաղյանցի թիմից հեռացել են առանցքային ֆուտբոլիստներ Լեւոն Պաչաջյանը, Ռոբերտ Արզումանյանը, Աղվան Մկրտչյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը, Արսեն Ավետիսյանը, Ռաֆայել Նազարյանը եւ Տիգրան Ղարաբաղցյանը:
«Բանանց», Երեւան
Նախորդ 2 առաջնությունների բրոնզե մեդալակիրը առաջնության մեկնարկից հաշված օրեր առաջ զրկվեց իր գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովից, որը ուղեւորվեց Դոնեցկ` տեղի «Մետալուրգին» օգնելու համար: Մինչ այս «Բանանցը» ավելի մեծ կորուստ էր ունեցել. թիմից հեռացել էին ընդգծված առաջատարները` Արարատ Առաքելյանը եւ Սամվել Մելքոնյանը: «Բանանցում» չեն նաեւ դարպասապահ Նենադ Ռադաչան, Արամ Հակոբյանը: Փոխարենը ակումբի հետ պայմանագիր են կնքել մի քանի լեգեոներներ եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կարեն Ալեքսանյանը եւ Ռոմիկ Խաչատրյանը:
«Միկա», Աշտարակ
Արկադի Անդրեասյանը այս ակումբը գլխավորեց նախորդ առաջնության միջնամասում, երբ արդեն «Միկան» միավորների զգալի կորուստ էր ունեցել: Այժմ նրա գլխավորությամբ թիմը առաջին անգամ առաջնությանը մասնակցում է մեկնարկից եւ Անդրեասյանի առջեւ բնականաբար լուրջ խնդիրներ են դրված: Բրոնզե մեդալակիրի կազմում կադրային լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Թերեւս կարելի նշել Դավիթ Գրիգորյանի վերադարձը Ղազախստանից:
«Արարատ», Երեւան
Նախորդ առաջնությունը երկակի տպավորություն թողած Հայաստանի ամենաճանաչված թիմը, առաջնության մեկնարկից առաջ կրկին գլխավորեց Վարուժան Սուքիասյանը, որի գլխավորությամբ էլ 2007թ. առաջնության առաջին կեսից հետո արարատցիները գլխավորում էին մրցաշարային աղյուսակը: Սուքիասյանը վերադարձավ, սակայն «Արարատի» մի շարք առանցքային ֆուտբոլիստներ այլեւս թիմում չեն: Հատկապես մեծ կորուստ է Արթուր Ոսկանյանի տեղափոխությունը «Վիտեբսկ»:
«Գանձասար», Կապան
Ամենալուրջ համալրում է ստացել է այս ակումբը, որտեղ այժմ ընդգրկված են միանգամից 14 արտասահմանցի ֆուտբոլիստներ: «Ինտերնացիոնալ» այս թիմը նախապատրաստական շրջանում բավական լավ տպավորություն թողեց եւ մասնագետների կարծիքով ի զորու է պայքարել ամենաբարձր հորիզոնականների համար: Լեգեոներներից բացի «Գանձասարը» նաեւ տեղացի հայտնի ֆուտբոլիստներ ունի իր կազմում, որոնցից կարելի է առանձնացնել Հայաստանի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Արսեն Ավետիսյանին: Կապանյան ակումբը նաեւ այն եզակի թիմերից է, որը սեփական հարկի տակ հանդես է գալիս լեփ - լեցուն տրիբունաների ներքո եւ լուրջ առավելություն ստանում մրցակիցների նկատմամբ:
«Շիրակ», Գյումրի
Ի տարբերություն նախորդ թիմերի` «Շիրակը» արտասահմանում ուսումնամարզական հավաքներ չի անցկացրել, նոր ֆուտբոլիստներ ակումբում գրեթե չկան: Փոխարենը մարզչական գործունեությանն է վերադարձել Անդրանիկ Ադամյանը, որի գլխավորությամբ «Շիրակը» 90-ականներին լուրջ հաջողությունների է հասել Հայաստանի առաջնություններում: Այս տարի «Շիրակում» կաշխատեն Անդրանիկ Ադամյանը եւ Ժորա Բարսեղյանը:
«Ուլիս», Երեւան
Սուրեն Բարսեղյանի գլխավորած թիմը լուրջ համալրում է ստացել եւ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Արարատի» նկատմամբ տարած հաղթանակը վկայում է այն մասին, որ այս տարի «Ուլիսը» լուրջ մրցակից է դառնալու առաջատարների համար: Նախորդ առաջնության 2-րդ կեսում էլ Բարսեղյանի սաները հաջող հանդես եկան, թեեւ չկարողացան հեռանալ նախավերջին հորիզոնականից:
«Կիլիկիա», Երեւան
Սպասվում է, որ նախորդ առաջնության ընդգծված ետնապահը այս անգամ ավելի հաջող հանդես կգա: Թիմում ընդգրկված երիտասարդ ֆուտբոլիստները արդեն որոշակի փորձ ունեն եւ նոր գլխավոր մարզիչ Երվանդ Կրբաշյանի գլխավորությամբ նախապատրաստական շրջանում դրական արդյունքներ են ցույց տվել:
ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է ՏԵՂՈՒՄՆԵՐԻՑ
1Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի անտառապատ բարձունքում, Ադրբեջանի հետ սահմանից քիչ հեռու գտնվող Բարձյալ Խաչ նշանավոր կոթողը նախաքրիստոնեկան շրջանի բազմանիստ աշտարակաձեւ դամբարն է, որի լուսամուտին միջնադարում ...ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱԿԱՆՈՐԴՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Կիրակի օրը` ապրիլի 6-ին, մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2008թ. առաջնությունը, որին ինչպես եւ անցյալ տարիներին, կմասնակցեն 8 ակումբներ: Համառոտ ներկայացնենք մասնակիցներին. «Փյունիկ», ...«ՏՈՒԺՈՂԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է»
Հանդիպելով Համաշխարհային (ՀԲ) բանկ ինստիտուցիոնալ անաչառության վարչության (ԻԱՎ) ներկայացուցիչների հետ՝ բրիտանացի ինժեներ Բրյուս Թասքերն եկել էր այն եզրակացության, որ «նրանք միգուցե իր մեղադրանքների հիման ...ԿՈՉՈԻՄՆԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ
2Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 3-ին հրամանագիր է ստորագրել ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության եւ այլ վտանգավոր հանցագործությունների տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյի տնօրենի ...«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ԼՈՒՅՍ ՉԻ ՏԵՍԵԼ
2
Երեկ ուշ երեկոյան փաստացիորեն արգելվել է« Իրավունք» թերթի տպագրությունը: Պատրաստի համարը հրաժարվել են տպագրել «Տիգրան Մեծ» եւ «Գինդ» տպարանները` շրջանցելով պայմանագրային պարտավորությունները եւ չունենալով ...ՈՒՍՈՒՑՉԻՆ ԿԴԱՏԵ՞Ն
4
Երեւանի թիվ 178 միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչը մեղադրվում է աշակերտի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ:
2007թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:40-ին Երեւանի թիվ 178 միջնակարգ ...ՀՐԴԵՀՎԵԼ Է
Ապրիլի 4-ին Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է 40 քմ մակերեսով տնակն իր գույքով: Նույն օրը Վանաձորի Գայի փողոցի թիվ 31 տանը բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է 0,5 քմ ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՃԱՆԱՉԵՑԻՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
9
«Այսօր ընդդիմադիրներին կամ պաշտոն են տալիս, կամ բռնում են: Այդ պատճառով է լ ընդդիմադիրն գտնելն այսօր դժվար է»,- այս բացատրությամբ « Հայելի» ակումբը փոխել էր իր հանդիպումների ձեւաչափը: Բանավեճի փոխարեն, ...«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ԿԱՐԳԱԽՈՍ ՉԷ»
4
«Իշխանությունները պետք է շահագրիգիռ լինեն՝ համապատասխան քայլերով շահելու ժողովրդի վստահությունը: Պետք է հասկանան՝ ռեպրեսիվ մեթոդներով այս ճգնաժամն հաղթահարել ուղղակի անհնար է»,- այսօր հայտարարեց ՀԺԿ ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԿԼԻՆԻ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
1Ապրիլի 9-ին ժամը 14-ին Բրյուսելի «Շուման» հրապարակում, որտեղ •տնվում են Եվրամիության կառույցները, Եվրոհանձնաժողովը, տեղի է ունենալու բողոքի ակցիա, որին կմասնակցեն Հոլանդիայում, Ֆրանսիայում եւ Բել•իայում ...«ՄԱՐԴԻԿ ԿԱՐՈՂ ԵՆ ՔԱՅԼԵԼ ԱՅԴ ՕՐԵՆՔԻ ՎՐԱՅՈՎ»
1«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները չեն բխում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, ինչպես Աժ-ում ասում էր օրենքը ներկայացնող ՀՀԿ անդամ ...ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ Է
2
«Այսօր եկել է պահը իշխանության պատասխանատվության»,- այսօր «Փաստարկ» ակումբում նման համոզմունք հայտնեց ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ով կարծում է, որ իշխանությունն է պատասխանատու երկրում ստեղծել մշտական ...ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ ՊԱՏԺԵՑԻՆ
Կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է ՀՀ Արմավիրի մարզի Արշալույսի գյուղական համայնքի ղեկավար Գրիգոր Գրիգորյանի լիազորությունները: Վերջինս հրաժարական էր ներկայացրել, ըստ մամուլի, Արմավիրի մարզպետի ...ՎԱՆԱՏՈՒՐՈՒՄ ՑՈՒՅՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում այսօր շարունակվում էր ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի բողոքի ակցիան: Նրանք իշխանություններից պահանջում էին ազատ արձակել մարտի 12-ին ...ԸՆԴՈՒՆԵՑ ԵԼԻՍԵԵՎԻՆ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Կոնստանտին Ելիսեեւին:
Ողջունելով հյուրին` նախարար Օսկանյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Ուկրաինայի բարձր մակարդակի հարաբերությունների ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ՃԱԿԱՏԱԳՐԻՆ
7
Ռոբերտ Քոչարյանը` իր պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, այսօր կառավարության նիստից հետո այցելել է կառավարություն եւ համատեղ ու երկարատեւ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել կառավարության ...ՆԻՍՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման ...ՉԱՆՀԱՆԳՍՏԱՆԱ՞ՆՔ
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների հարցերով բաժնի տնօրեն տիկին Դոննա Դաուսեթ-Կոյրոլոյին: Սերժ Սարգսյանն ասել է, թե այս տարվա աշնանը Վաշինգտոն կատարած իր ...Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՊՐՈՎՈԿԱՑԻԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՀԵՏ
Փետրվարի 27-ին Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի անվտանգության ծառայության կողմից մոտակա սրճարան «բերման էին ենթարկվել» երեք երիտասարդներ: Նրանք, ինչպես հայտնել էր Նիկոլ Փաշինյանը, խոստովանել ...«ԿԱԶՄԱԼՈՒԾՈՂՆԵՐԻ» ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 34/06 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, եւ գործը ուղարկվել է Շիրակի ...Ո՞ՐՆ Է ՊԱՏՃԱՌԸ
Ինտերնետ կապն այսօր գրեթե ամբողջ օրը խափանվել էր: Զանգահարեցինք մի շարք ինտերնետ կապ մատակարարող պրովայդերների՝ ճշտելու՝ արդյոք որո՞նք են անորակ կապի պատճառները եւ արդյոք նրանց մո՞տ են խնդիրներ առաջացել: ...«ԱՐՅՈՒՆՈՎ ԵԿԱՎ ԵՎ ԱՐՅՈՒՆՈՎ ԷԼ ԳՆՈՒՄ Է»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կենտրոն համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանը ինչպես եւ խոստացել է, ոչ անձրեւային եղանակին ամեն օր աշխատանքից` Կենտրոնի թաղապետարանից տուն է գնում Հյուսիային պողոտայով: Ի դեպ, պարոն Բեգլարյանի ...ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԱՀԿ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1Հայաստանի եւ Ադրբեջանի տարաձայնությունները ԵԱՀԿ միջնորդության հարցի վերաբերյալ Ադրբեջանցիներն ակնարկում են, որ ցանկանում են փոխել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների կառավարման ձեւը Զարեմա Վելիխանովա, ...ԻՆՔՆԱՓԼՈՒԶՈՒՄ
Ինքնափլուզում Գյումրիի Շիրակացի փողոցի վրա Սպիտակ հիվանդանոցի մերձակա հատվածում: Տուժածներ չկան :
Շիրակացի փողոցը տհաճ մի անակնկալ է մատուցել թե վարորդներին, թե անցորդներին. բացվել է մոտ երկու մետր ...ԱԺ-Ն ԿԱՐՈՂ Է ՉՔՆՆԱՐԿԵ՞Լ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ
«Ժողովների, հավաքների, ցույցերի եւ երթերի» մասին ՀՀ օրենքում Աժ-ի կատարած փոփոխությունները փորձաքննության ենթարկելով` Վենետիկի հանձանաժողովը ներկայացրել այն բոլոր դիտարկումնները, որոնք Աժ-ում փոփոխությունները ...
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏԵՑ

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԶԲՈՍԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՃԱՆԱՉԵՑԻՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

ԻՆՉՊԵՍ ՍՏԱԼԻՆԻ ԺԱՄԱՆԱԿ

ՍՅՈՐԳԵՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՎՐԱԵՐԹ Է ԿԱՏԱՐԵԼ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԳՆԱ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱ՞Ն
Ո՞Վ Է ՆԱԽԱԳԱՀԸ
«ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ ԵԿԵՂԵՑԻ՞ ԷՐ ԳՆԱՑԵԼ…»

ԱՅՍՕՐ ՕՐԵՆՔ ՉԵ՞Ն ԽԱԽՏԵԼ

- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

