
ԳՈՐԾՈՒՄ Է ԽԱՐԴԱԽՆԵՐԻ ԱՆՈՐՍԱԼԻ ԽՈՒՄԲ
Երեւանում գործում է խարդախների մի ամբողջ ցանց, որը տնետուն ընկած արտասահմանյան հայտնի ֆիրմաների անվան տակ արաբական արտադրության տնտեսական ապրանքներ է առաջարկում: Ընդ որում խարդախությունն իրականացվում է իբր «ակցիայի շրջակնակներում»՝ միամիտ մարդկանց առաջարկելով մեկ ապրանք գնելու դեպքում 4 այլ ապրանքներ նվիրել:
25-30 տարեկան համակրելի արտաքինով աղջիկը առաջարկում է գերմանական արտադրության էլեկտրական մսաղաց՝ 39 900 դրամով, որը գնելու դեպքում ֆիրման նվիրում է նույն գերմանական արտադրության դանակների հավաքածու, վարսահարդարիչ, սոխ կտրելու գործիք, եւ տղամարդու մազ կտրելու էլեկտրական մեքենա: Միամիտ գնորդները, ոգեւորված ակցիայով, գնում են գերմանական ապրանքներ, հետո պարզում, որ 40 հազար դրամով գնել են Արաբական Միացյալ Էմիրություններից բերված էժանագին՝ 16 հազար դրամանոց էլեկտրական մսաղաց: Եթե տնային տնտեսություհին մսաղացի կարիք չունի, բարեհամույր օրիորդն առաջարկում է գերմանական արտադրության կաթսաներ՝ 29 900 դրամով եւ կրկին 4 այլ տնտեսական ապրանքներ, որպես նվեր: Մենք խոսեցինք խաբված քաղաքացիներից մեկի՝ Արաբկիրի բնակիչ Աիդա Գիլոյանի հետ, որը խարդախներին վճարել էլ 70 հազար դրամ, գնել էր իբր գերմանական արտադրության, իրականում արաբական էլեկտրական մսաղաց, 6 կաթսա, եւ նվեր էր ստացել անորակ եւ էժանագին մի քանի այլ էլեկտրական սարքավորումներ: Նա տեղեկացրեց, որ երիտասարդ աղջիկը ներկայացել է որպես Զառա՝ «Նեգա» խանութից եւ արել իր գայթակղիչ առաջարկությունները, իսկ գնումներից հետո տիկին Աիդային է տվել երաշխիքային կտրոն, որով նա 1 տարվա ընթացքում կարող է 50 տոկոս զեղչով գնումներ կատարել «Նեգա» խանութից: Նրա գնալուց հետո միայն տիկին Աիդան նկատել է, որ կաթսաներից մեկի կափարիչը բացակայում է եւ փորձել է զանգել կտրոնի վրա նշված հեռախոսահամարներով:
Ու հենց այստեղ էլ պարզվել է խաբեությունը. կտրոնի վրայի հեռախոսահամարներից մեկը՝ բջջայինը, գոյություն չուներ, իսկ քաղաքային հեռախոսահամարը պատկանում էր ոչ թե «Նեգա» ֆիրմային, այլ ոսկու արտադրամասի: Մենք փորձեցինք ճշտել կտրոնի վրա գրված հասցեներում կան նման խանութներ. պարզվեց, որ՝ ոչ: Ավելին` «Նեգան» ոչ թե տնտեսական ապրանքների, այլ ներքնազգեստի խանութ է: Եվ իրենց էլ բազմիցս անհանգստացրել են հեռախոսազանգերով, թե արդեն նաեւ տնտեսակա՞ն ապրանքներ են վաճառում:
«Նեգա» ներքնազգեստի խանութից տեղեկացանք, որ նմանատիպ հարցերով իրենց առաջին անգամ դիմել են հունվար ամսին: Այսինքն, կեղծ «Նեգան» բավականին բարեհաջող գործում է արդեն առնվազն 4 ամիս, մտնում է բոլորի տներ, կոնկրետ այս օրերին «ակցիան» իրականացնում է Արաբկիր համայնքում, ու չգիտես ինչպես եւ ինչու, ոչ մի անգամ չի հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում:
Ի դեպ, տիկին Աիդայի հարեւաններից ճշտեցինք, որ իրենց մոտ էլ Զառան ներկայացել է որպես «Զիգզագ» խանութի ներկայացուցիչ եւ առաջարկել նույն արաբական արտադրության ապրանքները:
Նկատենք նաեւ, որ թեեւ տիկին Աիդան գնել է 2 ապրանք՝ էլեկտրական մսաղաց եւ կաթսաների հավաքածու եւ խարդախներին վճարել է 70 հազար դրամ, նրան տրված «երաշխիքային» կտրոնի վրա գրված է 39 900 դրամ: Այսինքն, խարդախների խումբն անգամ իր ապագայի մասին է հոգում, որ իրենց հայտնաբերվելուց հետո էլ միամիտ գնորդները չկարողանան ապացուցել, թե որքան գումար են վճարել: Թերեւս միակ ապացույցը շենքի եւ հարակից շենքերի բոլոր բնակիչների վկայությունն է «Նեգա»-ի ներկայացրած գնացուցակի վերաբերյալ:
ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՈՐՍ
1«Արարատ Սաֆարի» որսորդական ընկերությունը թյուրիմացություն է համարում իր կայքում տեղադրված այն տեղեկությունը, թե Հայաստանում զբոսաշրջիկները կարող են անգամ կարմիր գրքում եղած թռչունների որս անել: Ընկերության ...ԿԱՐԻՃՆԵՐ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ
Ապրիլի 3-ին, ժամը 00.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն գյուղի թիվ 40 շենքի 3-րդ բնակարանում հայտնաբերվել են կարիճներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները ...ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հայաստանում մարտի 1-ի լույս 2-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհված անմեղ հայորդիների մահվան քառասնօրեքի առիթով ապրիլի 6-ին, Հայաստանի թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում եւՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ...ՊԱՅՔԱՐ «ԳԵՅԶԵՐ»-ՆԵՐԻ ԴԵՄ
«Սեւան» էլ. ցանցը պայքարում է «Գեյզեր» տիպի 7,5 կվտ հզորության էլեկտրական տաքացուցիչների շահագործման դեմ, որոնք չեն համապատասխանում բազմաբնակարանային շենքերը սնող մալուխային ցանցի տեխնիկական հարաչափերին: ...ԸՆՏՐԵԼՈՒ ԵՆ
Ապրիլի 6-ին Ալավերդում տեղի կունենա քաղաքապետի ընտրություն։ Առաջադրված է երկու թեկնածու. գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արթուր Նալբանդյանը եւ Հյուսիսային համալսարանի Թումանյան մասնաճյուղի փոխտնօրեն, ՀՅԴ ...«ՊԱՏԱԽՍԱՆ ԵՆ ՏԱԼՈՒ ԻՆՁ ՔԱՇՔՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Մոտ մեկ ամիս առաջ` մարտի 2-ին ոստիկանության Գյումրու քաղաքային բաժին բերման էր ենթարկվել «Ասպարեզ » ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Ոստիկանության Գյումրու բաժնի քրեական հետախուզության բաժամունքի այն ...ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է ՄԻԱՅՆ ԱՐՈՆՅԱՆԸ
ՖԻԴԵ-ի հրապարակած լավագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում Լեւոն Արոնյանը առաջադիմել է 4 հորիզոնականով եւ այժմ 2763 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է հնդիկ ...«ԼԵԳԵՈՆԵՐՆԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ»
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում կայացած հանդիպումներում սակավաթիվ գոլեր գրանցվեցին, ինչը պատասխան հանդիպումներից առաջ անորոշություն է ստեղծել եւ լարվածությունը պահպանվում է ...ՀԱՆԴԻՊԵՑ ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ ԱԺ նախագահ պարոն Թորոսյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչի հետ: Հանդիպման առանցքում Հայաստանում ընթացող ժողովրդավարացման ...ԸՆՏՐՎԵՑ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ
Այսօր Երեւանի պետակակ համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում կայացավ դեկանի ընտրությունը: Ֆակուլտետի Մեծ խորհրդի 23 անդամներից 22-ի քվեարկությամբ 21 կողմ քվեներով ընտրվեց միակ թեկնածու ֆակուլտետի փոխդեկան ...16-Ը ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 03.04.2008թ. ժամը 14:00-ի դրությամբ հացադուլ հայտարարելու վերաբերյալ առկա է 16, իսկ դրանից հրաժարվելու ` 14 դիմում: Այս մասին տեղեկացնում ...ԱՐՏԱԳԱՂԹ
Վերջին մեկ ամսվա ընթացքում ավելացել են Հայաստանից մեկնողների թիվը: Այս են վկայում ոչ միայն ավիատոմսերի վաճառքի ծավալները, այլ նաեւ երեւանյան, եւ հատկապես մարզային շենքերի լույսերի օրեցօր մարումը: «Զվարթնոց» ...ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ՊԱՀԱՆՋ
2008 թվականի մարտի 31-ից մինչեւ ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչական դատարանի վարույթ են ընդունվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1 հոդվածի հիման վրա («Ժողովներ, հանրահավաքներ, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գագաթաժողովին մասնակցելու նպատակով, այսօր վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ժամանել է Բուխարեստ: Առավոտյան Սերժ Սարգսյանը ...ԳՈՐԾՈՒՄ Է ԽԱՐԴԱԽՆԵՐԻ ԱՆՈՐՍԱԼԻ ԽՈՒՄԲ
Երեւանում գործում է խարդախների մի ամբողջ ցանց, որը տնետուն ընկած արտասահմանյան հայտնի ֆիրմաների անվան տակ արաբական արտադրության տնտեսական ապրանքներ է առաջարկում: Ընդ որում խարդախությունն իրականացվում ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔԻ ԺԱՄԻՆ
Ինչպես ամեն օր, այսօր էլ Հյուսիսային պողոտայում քաղաքական զբոսանք էր: Ժամը 18.30-ի մոտ պողտայում բավականին քաղաքացի կար, բայց, ի տարբերություն նախորդ օրերի` քիչ էին ոստիկանները: Պողոտայում քաղաքացիները ...ԶԻՋՈ՞ՒՄ
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր հայտարարությամբ են հանդես եկել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ Բուխարեստում կայացած հանդիպումներից հետո:
Ըստ հայտարարության` երկու երկրների ղեկավարները եւ ...«ԱՊՐԻԼԻ 9-Ը ՍԳՈ ԵՎ ԸՆԴԴԻՄԱՑՄԱՆ ՕՐ»
Ապրիլի 9-ին լրանում է մարտի 1-ի զոհերի մահվան քառասուն օրը՝ քառասունքը։ Հասարակական կազմակերպությունների «Ազգային զարթոնք » միությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Նույն օրը՝ ապրիլի 9-ին ...ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Պահպանողական կուսակցությունն այսօր տարածել է հաղորդագրություն, համաձայն որի աշխատանքից ազատվել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը: Նա` հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների ...ԳՈՒԼՅԱՆԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ
2007թ. մայիսի 12-ի Լեւոն Գուլյանի մահվան դեպքի առթիվ հարուցած քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Ա.Կարախանյանը եւ Հ.Ղուկասյանը 2008 թ. մարտի 20-ին ...«ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ՈՉ ՄԻ ՍՏՈՐԱԿԵՏԻՑ»
Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, որը մեղադրվում է ապօրինի զենք պահելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, այսօր հերքել է մամուլում հրապարակված ...ԿՈՍՏՈՎԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԵՌԱՑԱՎ
Երեւանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը, որի գլխավորությամբ թիմը Հայաստանի նախորդ առաջնությունում դարձավ փոխչեմպիոն, առաջիկա 2 ամիսներին կաշխատի Դոնեցկի «Մետալուրգում»: Բուլղարացի մասնագետը ...«ԱՌԱՆՁՆԱԿԻ ԴԱԺԱՆՈՒԹՅԱՄԲ ՊԱՐԱՆ ԷԻՆ ԽԱՂՈՒՄ»
Հյուսիսային պողոտայում այսօր զիլինան եւ պարան խաղալը ամենամասսայական զբաղմունքն էին` չնայած ոստիկանների պարբերական զգուշացումներին, որ քաղաքացիների այս գործողությունը խոչընդոտում է անցուդարձին: «Մեջտեղում ...ԼԵՎՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽԱՂԱԼ ՈՒ ՀԱՂԹԵԼ
Այսօր քաղաքական զբոսանքի մասնակիցները իրենց կազմից անկախ փորձագետներ էին ընտրել` պարզելու համար, թե զբոսնողներից ո՞վ է ավելի առանձնակի դաժանությամբ քայլում, առանձնակի դաժանությամբ խաղում եւ մի շարք այլ ...
ԵԱՀԿ-Ն ԿՕԳՆԻ ՀՀ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՆ
ԵԱՀԿ-Ն ԿԱՋԱԿՑԻ ՀՀ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ
ԱՐԵՎԱԾԱՂԻԿ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ «ՄԵՂՄ» ԿՀԱՐԿՎԵՆ
ԻՆԸ ՕՐ «ՀԱՅ ՖԵՍՏ»-Ի ՀԵՏ
ՋԵՐԱՐԴԻ 100-ՐԴ ԳՈԼԸ
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏԵՑ

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԶԲՈՍԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց

ԺԱՄԱԴՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԵՏ` ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ԻՆՉՊԵՍ ՍՏԱԼԻՆԻ ԺԱՄԱՆԱԿ

ՍՅՈՐԳԵՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՎՐԱԵՐԹ Է ԿԱՏԱՐԵԼ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԳՆԱ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱ՞Ն
Ո՞Վ Է ՆԱԽԱԳԱՀԸ
ԴԵՍՊԱՆԻՆ ԱԶԱՏԵՑ

«ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ ԵԿԵՂԵՑԻ՞ ԷՐ ԳՆԱՑԵԼ…»

- 1913 Կ. Պոլսի պատրիարքարանը ռուսական դեսպան Գիրսին ներկայացրեց բարենորոգումների իր նախագիծը:
- 1915 Սպանվեց հեղափոխական գործիչ Վանա իշխանը (Նիկոլ Պողոսյան): (Ծնվ. 1883 թ.):
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանը «Հայրենիքի փրկության կոմիտեի» տապալման, նրա անդամների ձերբակալման և ամբողջ հանրապետության մեջ խորհրդային իշխանությունը վերականգնելու մասին:
- 1990 Ընդունվեց ԽՍՀՄ-ի օրենք՝ «ԽՍՀՄ-ի կազմից Խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի մասին», որն ինքնավար մարզերին թույլ տվեց դառնալ անկախ այն հանրապետությունից, որի կազմում եղել են, եթե տվյալ հանրապետությունը ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը բանաձև ընդունեց, ապրիլի 24-ը հռչակելով հայ ժողովրդի դեմ գործադրված կոտորածների հիշատակի օր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

