
ԱՐՏԱԳԱՂԹ

Վերջին մեկ ամսվա ընթացքում ավելացել են Հայաստանից մեկնողների թիվը: Այս են վկայում ոչ միայն ավիատոմսերի վաճառքի ծավալները, այլ նաեւ երեւանյան, եւ հատկապես մարզային շենքերի լույսերի օրեցօր մարումը: «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցներից մեկը պատմեց, որ ձմռան ամիսներին գրեթե անգործության էին մատնված, իսկ այս շրջանում այնքան շատ են մեկնողները, որ հազիվ են հասցնում հերթերին սպասարկել:
«Ա1+»-ի հարցին, թե մեկնողները հիմնականում արտագնա աշխատանքի գնացողնե՞րն են, ադմինաստրացիայի աշխատակիցներից մեկը պատասխանեց.«Գիտեք, այս ընթացքում շատ են ընտանիքներով մեկնողները եւ կարող եմ նաեւ ասել, որ հիմնականում մարզերից են, քանի որ վերջիններիս բարբառները անմիջապես ականջ են զարնում: Սրանից մեկ շաբաթ առաջ ավելի շատ էին գնացողները: Չեմ կարող ասել, թե ինչի հետեւանք է նման արտահոսքը: Եթե ասեմ` սեզոն է, որ մարդիկ հիմնականում գնում են, երեւի ճիշտ չի լինի, քանի որ նման պատկեր էր նաեւ մայիսին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո»:
Այս թեմայով «Ա1+»-ը փորձեց մի քանի ավիաընկերությունների շրջանակներում հարցում իրականացնել: Մեր հարցված բոլոր ավիաընկերություններն էլ հաստատացեին այն հանգամանքը, որ այս մեկ ամսվա ընթացքում շատ են սպառվում Հայաստանից մեկնման տոմսերը, սակայն նրանք տարբեր կերպ մեկնաբանեցին այդ հանգամանքը: Օրինակ` «Այրոէքս» ընկերությունից ասացին, որ Հայաստանից դուրս մեկնման տոմսերի սպառման նման առատության մեջ որեւէ քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել, ինչն անում են որոշ քաղաքացիներ, այլ պարզապես դա սեզոնային բնույթ է կրում: Եվ ապա հավելեցին, որ ամենաշատ սպառվում է Ռուսաստանի տոմսերը եւ այն կարող է ձգվել մինչեւ սեպտեմբեր ամիս: «Ուրմիա» ընկերությունից էլ փաստեցին, որ կոնկրետ թվերով չեն կարող ասել, սակայն իսկապես այս մեկ ամսվա ընթացքում շատ է ավելացել մեկնողների քանակը, որոնք հիմնականում գնում են Մոսկվա: Աբովյան քաղաքի ավիակասաներից մեկի տնօրենն էլ նկատեց, որ աբովյանցիների շրջանակում հատկապես այս երկու շաբաթների ընթացքում է շատ սպառվում Ռուսաստանի եւ Ուկրաինայի տոմսերը, ինչը կտրուկ տարբերվում է մնացած բոլոր ամիսների վաճառքից:
«Մեկնում եմ, քանի որ իմ նման մասնագետը Ռուսաստանում կրկնակի գումար կարող է վաստակել»,- «Ա1+»-ին ասաց օդանավակայանի ուղեւորներից Արամը: Իսկ օրինակ Սիմոնյանների ընտանիքը, որը ամենածանր տարիներին չլքեց Հայաստանը, այսօր բռնել է արտագաղթի ուղին. «Արենիի բնակիչ ենք: Ապրում էինք սահմանամերձ գյուղում, պայքարել եմ հայկական ամեն մի կտոր հողի համար, սակայն այսօր հասկացա, որ այստեղ այլեւս ապրելն անհնար է: Չնայած ազգասիրությանս` պետք է մեկնեմ, քանի որ երեխաներիս լավ կրթություն եւ բարձր վարձատրվող աշխատանք է պետք»: Կարենն էլ պատրաստվում է ԱՄՆ-ում կրթությունը շարունակել. «Եթե հաջողվի ընտանիքիս էլ տանել, ապա դժվար էլ վերադառնամ: Սա երկիր չի, որ մենք ապրենք»:
Ինչեւէ, Ազգային վիճակագրական ծառայությունը այս ամսվա մեկնումների մասին տեղեկություններ կհայտնի ամսվա վերջին օրը: Սակայն նշենք, որ նախորդ տարի օդային ճանապարհով ուղեւորափոխադրումների թիվը կազմել է 1 միլիոն 405 հազար 600 մարդ:
ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՈՐՍ
1«Արարատ Սաֆարի» որսորդական ընկերությունը թյուրիմացություն է համարում իր կայքում տեղադրված այն տեղեկությունը, թե Հայաստանում զբոսաշրջիկները կարող են անգամ կարմիր գրքում եղած թռչունների որս անել: Ընկերության ...ԿԱՐԻՃՆԵՐ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ
Ապրիլի 3-ին, ժամը 00.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն գյուղի թիվ 40 շենքի 3-րդ բնակարանում հայտնաբերվել են կարիճներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները ...ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հայաստանում մարտի 1-ի լույս 2-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհված անմեղ հայորդիների մահվան քառասնօրեքի առիթով ապրիլի 6-ին, Հայաստանի թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում եւՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ...ՊԱՅՔԱՐ «ԳԵՅԶԵՐ»-ՆԵՐԻ ԴԵՄ
«Սեւան» էլ. ցանցը պայքարում է «Գեյզեր» տիպի 7,5 կվտ հզորության էլեկտրական տաքացուցիչների շահագործման դեմ, որոնք չեն համապատասխանում բազմաբնակարանային շենքերը սնող մալուխային ցանցի տեխնիկական հարաչափերին: ...ԸՆՏՐԵԼՈՒ ԵՆ
Ապրիլի 6-ին Ալավերդում տեղի կունենա քաղաքապետի ընտրություն։ Առաջադրված է երկու թեկնածու. գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արթուր Նալբանդյանը եւ Հյուսիսային համալսարանի Թումանյան մասնաճյուղի փոխտնօրեն, ՀՅԴ ...«ՊԱՏԱԽՍԱՆ ԵՆ ՏԱԼՈՒ ԻՆՁ ՔԱՇՔՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Մոտ մեկ ամիս առաջ` մարտի 2-ին ոստիկանության Գյումրու քաղաքային բաժին բերման էր ենթարկվել «Ասպարեզ » ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Ոստիկանության Գյումրու բաժնի քրեական հետախուզության բաժամունքի այն ...ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է ՄԻԱՅՆ ԱՐՈՆՅԱՆԸ
ՖԻԴԵ-ի հրապարակած լավագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում Լեւոն Արոնյանը առաջադիմել է 4 հորիզոնականով եւ այժմ 2763 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է հնդիկ ...«ԼԵԳԵՈՆԵՐՆԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ»
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում կայացած հանդիպումներում սակավաթիվ գոլեր գրանցվեցին, ինչը պատասխան հանդիպումներից առաջ անորոշություն է ստեղծել եւ լարվածությունը պահպանվում է ...ՀԱՆԴԻՊԵՑ ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ ԱԺ նախագահ պարոն Թորոսյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչի հետ: Հանդիպման առանցքում Հայաստանում ընթացող ժողովրդավարացման ...ԸՆՏՐՎԵՑ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ
Այսօր Երեւանի պետակակ համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում կայացավ դեկանի ընտրությունը: Ֆակուլտետի Մեծ խորհրդի 23 անդամներից 22-ի քվեարկությամբ 21 կողմ քվեներով ընտրվեց միակ թեկնածու ֆակուլտետի փոխդեկան ...16-Ը ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 03.04.2008թ. ժամը 14:00-ի դրությամբ հացադուլ հայտարարելու վերաբերյալ առկա է 16, իսկ դրանից հրաժարվելու ` 14 դիմում: Այս մասին տեղեկացնում ...ԱՐՏԱԳԱՂԹ
Վերջին մեկ ամսվա ընթացքում ավելացել են Հայաստանից մեկնողների թիվը: Այս են վկայում ոչ միայն ավիատոմսերի վաճառքի ծավալները, այլ նաեւ երեւանյան, եւ հատկապես մարզային շենքերի լույսերի օրեցօր մարումը: «Զվարթնոց» ...ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ՊԱՀԱՆՋ
2008 թվականի մարտի 31-ից մինչեւ ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչական դատարանի վարույթ են ընդունվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1 հոդվածի հիման վրա («Ժողովներ, հանրահավաքներ, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գագաթաժողովին մասնակցելու նպատակով, այսօր վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ժամանել է Բուխարեստ: Առավոտյան Սերժ Սարգսյանը ...ԳՈՐԾՈՒՄ Է ԽԱՐԴԱԽՆԵՐԻ ԱՆՈՐՍԱԼԻ ԽՈՒՄԲ
Երեւանում գործում է խարդախների մի ամբողջ ցանց, որը տնետուն ընկած արտասահմանյան հայտնի ֆիրմաների անվան տակ արաբական արտադրության տնտեսական ապրանքներ է առաջարկում: Ընդ որում խարդախությունն իրականացվում ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔԻ ԺԱՄԻՆ
Ինչպես ամեն օր, այսօր էլ Հյուսիսային պողոտայում քաղաքական զբոսանք էր: Ժամը 18.30-ի մոտ պողտայում բավականին քաղաքացի կար, բայց, ի տարբերություն նախորդ օրերի` քիչ էին ոստիկանները: Պողոտայում քաղաքացիները ...ԶԻՋՈ՞ՒՄ
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր հայտարարությամբ են հանդես եկել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ Բուխարեստում կայացած հանդիպումներից հետո:
Ըստ հայտարարության` երկու երկրների ղեկավարները եւ ...«ԱՊՐԻԼԻ 9-Ը ՍԳՈ ԵՎ ԸՆԴԴԻՄԱՑՄԱՆ ՕՐ»
Ապրիլի 9-ին լրանում է մարտի 1-ի զոհերի մահվան քառասուն օրը՝ քառասունքը։ Հասարակական կազմակերպությունների «Ազգային զարթոնք » միությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Նույն օրը՝ ապրիլի 9-ին ...ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Պահպանողական կուսակցությունն այսօր տարածել է հաղորդագրություն, համաձայն որի աշխատանքից ազատվել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը: Նա` հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների ...ԳՈՒԼՅԱՆԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ
2007թ. մայիսի 12-ի Լեւոն Գուլյանի մահվան դեպքի առթիվ հարուցած քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Ա.Կարախանյանը եւ Հ.Ղուկասյանը 2008 թ. մարտի 20-ին ...«ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ՈՉ ՄԻ ՍՏՈՐԱԿԵՏԻՑ»
Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, որը մեղադրվում է ապօրինի զենք պահելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, այսօր հերքել է մամուլում հրապարակված ...ԿՈՍՏՈՎԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԵՌԱՑԱՎ
Երեւանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը, որի գլխավորությամբ թիմը Հայաստանի նախորդ առաջնությունում դարձավ փոխչեմպիոն, առաջիկա 2 ամիսներին կաշխատի Դոնեցկի «Մետալուրգում»: Բուլղարացի մասնագետը ...«ԱՌԱՆՁՆԱԿԻ ԴԱԺԱՆՈՒԹՅԱՄԲ ՊԱՐԱՆ ԷԻՆ ԽԱՂՈՒՄ»
Հյուսիսային պողոտայում այսօր զիլինան եւ պարան խաղալը ամենամասսայական զբաղմունքն էին` չնայած ոստիկանների պարբերական զգուշացումներին, որ քաղաքացիների այս գործողությունը խոչընդոտում է անցուդարձին: «Մեջտեղում ...ԼԵՎՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽԱՂԱԼ ՈՒ ՀԱՂԹԵԼ
Այսօր քաղաքական զբոսանքի մասնակիցները իրենց կազմից անկախ փորձագետներ էին ընտրել` պարզելու համար, թե զբոսնողներից ո՞վ է ավելի առանձնակի դաժանությամբ քայլում, առանձնակի դաժանությամբ խաղում եւ մի շարք այլ ...
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏԵՑ

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԶԲՈՍԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց

ԺԱՄԱԴՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԵՏ` ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ԻՆՉՊԵՍ ՍՏԱԼԻՆԻ ԺԱՄԱՆԱԿ

ՍՅՈՐԳԵՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՎՐԱԵՐԹ Է ԿԱՏԱՐԵԼ
Ո՞Վ Է ՆԱԽԱԳԱՀԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԳՆԱ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱ՞Ն
ԴԵՍՊԱՆԻՆ ԱԶԱՏԵՑ

«ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ ԵԿԵՂԵՑԻ՞ ԷՐ ԳՆԱՑԵԼ…»

- 1913 Կ. Պոլսի պատրիարքարանը ռուսական դեսպան Գիրսին ներկայացրեց բարենորոգումների իր նախագիծը:
- 1915 Սպանվեց հեղափոխական գործիչ Վանա իշխանը (Նիկոլ Պողոսյան): (Ծնվ. 1883 թ.):
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանը «Հայրենիքի փրկության կոմիտեի» տապալման, նրա անդամների ձերբակալման և ամբողջ հանրապետության մեջ խորհրդային իշխանությունը վերականգնելու մասին:
- 1990 Ընդունվեց ԽՍՀՄ-ի օրենք՝ «ԽՍՀՄ-ի կազմից Խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի մասին», որն ինքնավար մարզերին թույլ տվեց դառնալ անկախ այն հանրապետությունից, որի կազմում եղել են, եթե տվյալ հանրապետությունը ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը բանաձև ընդունեց, ապրիլի 24-ը հռչակելով հայ ժողովրդի դեմ գործադրված կոտորածների հիշատակի օր:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

