<<Ապրիլ 2008>>
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Ա1+ logo
Հրատարակվում է 1993
Picture of the day
Հրատարակված է Ապրիլ 03, 2008

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՈՐՍ




Հասցեատիրոջ ՏվյալներըՓոստ*:    Վերնագիր:    

Գրեք հասցեատիրոջ էլ. փոստի հասցեն և նամակի համառոտ վերնագիրը, եթե կցանկանաք։ Հասցեների դաշտում կարող եք գրել մինչև 5 էլ. փոստի հասցե, դրանք միմյանցից բաժանելով «,» ստորակետով։ Վերնագրում կարող եք օգտագործել առավելագույնը 75 մասնիկ և ավելորդ մուտքագրված մասնիկները կջնջվեն։ Խնդրում ենք անտեղի սպամ չանել։

Վիրտուալ Ստեղնաշար
Ձեր Տվյալները

Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ։ Քննարկունը, որը կպարունակի կոմերցիոն, ռասիստական կամ էթնիկ խտրականություն, պատերազմի քարոզչություն, ատելություն կամ այլ անտեղի նյութեր կհամարվի սպամ և կջնջվի։ Դուք նույնպես կարող եք ջնջել, եթե դրանք խախտում են սույն պայմանը։

Քննարկում

  •  157 օր առաջ |  ջնջել (4) |  պատասխանել
     SA գրել է:
    ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ
    ընդհատակյա թերթ
    www.Payqar.org
    27.03.08
    ԵՌԱԿԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
    Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին մամլո խոսնակ Լեւոն Զուրաբյանը ներկայացել է հարցաքննության Երեւանի ոստիկանության Կենտրոնի բաժին:
    Հարցաքննության մասին Զուրաբյանի պատմածներից ակնհայտ դարձավ, որ իրականում ոչ թե նրան են հարցաքննել, այլ նա է ոստիկաններին հարցաքննել: Բանն այն է, որ ոստիկանության քննիչները փորձել են նրանից բացատրություն ստանալ նրա կողմից իբր թե թույլ տրված ինչ-որ իրավախախտման առնչությամբ: Զուրաբյանը նրանցից ցանկացել է պարզել, թե կոնկրետ ինչում են իրեն մեղադրում եւ ոստիկանները կոնկրետ այդ ինչ զանցանք են իրեն վերագրում: Արդյունքում ոստիկանները նշել են «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 180.1 հոդվածը, բայց թե ինչպես է Զուրաբյանն այն խախտել, չեն կարողացել հստակեցնել: Բանն այն է, որ վերը նշված հոդվածը վերաբերում է ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգը խախտելուն: վերջին մոտ մեկ ամսում, ինչպես հայտնի է, ցույցեր եւ երթեր չեն կազմակերպվել: Իսկ քաղաքական զբոսանքներն ամենամեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ ցույց կամ երթ որակել: Ավելին, եթե անգամ ոստիկաններն ինչ-ինչ երեւակայությամբ փորձեն զբոսանքը որպես հանրահավաք ներկայացնել, ապա այսքանով եւս խնդիրը չեն կարող լուծել: «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի վերը նշված հոդվածը պատասխանատվություն է սահմանում երթերի եւ ցույցերի կազմակերպիչների համար: Այսինքն` Զուրաբյանին օրինախախտման մեջ մեղադրելու համար` ոստիկանները պետք է ապացուցեն, որ նա է կազմակերպել Հյուսիսային պողոտայի քաղաքական զբոսանքները: Մի խոսքով, Զուրաբյանի` մոտ մեկուկես ժամ տեւած հարցաքննությունը ոստիկանների համար մի իսկական գլխացավանք է դարձել, քանի որ նրանք պարտավոր են եղել օրենքով հիմնավորել իրենց պահանջները, ինչը չէին կարող անել: Ըստ Զուրաբյանի, այդ ամենին վերջակետ դնելու համար` ինքն իր ցուցմունքների արձանագրությունում գրել է, որ քանի որ ոստիկանները չեն բացատրում, թե իր կոնկրետ որ արարքն է իրավախախտում, եւ ինքն ինչ զանցանք է թույլ տվել, հայտարարել է, որ իրեն հարցաքննության հրավիրելը քաղաքական հետապնդում է, եւ հրաժարվել է որեւէ բացատրություն տալ:
    Ի դեպ, ոստիկանությունում Լեւոն Զուրաբյանի հարցաքննության ընթացքում երեք քննիչ է փոխվել: Առաջին երկուսը մի քանի հարցուպատասխանից հետո, որոնք վերաբերել են ՀՀ օրենքներին, հրաժարվել են հարցաքննությունը վարելուց: Այլ կերպ ասած, ոստիկանները հերթով հրաժարվել են անիմաստ գործողություններ կատարելուց: Արդյունքում երրորդ փորձից հետո միայն ոստիկաններին հաջողվել է «հարցաքննությունը» վերը նշված ձեւով ավարտել:
    ՆՐԱՆՔ ՄԻԱՅՆ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՆ ԱՆԱԶԱՏ
    «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ, մոտ երկու շաբաթ ԱԱԾ մեկուսարանում անցկացրած Նորիկ Նորիկյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար այդպես էլ անհասկանալի է մնացել, թե ինչպես ստացվեց, որ ինքն ազատ արձակվեց:
    Մարտի 26-ին օրվա երկրորդ կեսին Նորիկյանը հրավիրվել է քննիչի մոտ, որտեղ նրան տեղեկացրել են, որ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի որոշմամբ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է: Նորիկյանը ձերբակալվել է մարտի 14-ին եւ տեղափոխվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Մինչ այդ դեռեւս մարտի 3-ին Նորիկյանի բնակարանում տեղի է ունեցել խուզարկություն, որի արդյունքում ոստիկաններն առգրավել են նրա համակարգիչը: Մինչ ձերբակալության պահը երբեւէ Նորիկյանին ծանուցագիր չի ուղարկվել, եւ նա ոստիկանություն կամ դատախազություն չի հրավիրվել: Նրա նկատմամբ հետախուզում հայտարարված չի եղել, սակայն մարտի 14-ին, ինչպես արդեն նշել ենք, նա բերման է ենթարկվել ԱԱԾ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225` «Զանգվածային անկարգություններ», եւ 300` «Պետական իշխանությունը յուրացնելը» հոդվածներով: Իսկ մարտի 17-ին, երբ լրացել է Նորիկյանի ձերբակալման ժամկետը, Հատուկ քննչական ծառայության մարտի 1-ի իրադարձությունները քննող քննիչներից Վ. Հարությունյանը միջնորդել է` նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանը բավարարել է քննիչի միջնորդությունը եւ Նորիկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը, որից հետո նրան տեղափոխել են «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ (ԱԱԾ մեկուսարան): Նորիկյանը, ինչպես քաղբանտարկյալների մեծ մասը, հրաժարվել է ցուցմունք տալուց` հայտարարելով, որ ինքը առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, ինքը որեւէ հանցանք թույլ չի տվել, իսկ իր նկատմամբ սկսված հետապնդումը քաղաքական է, եւ խախտվել են իր սահմանադրական իրավունքները:
    Ըստ Նորիկյանի պատմածների, «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Փաստորեն, ընդդիմադիր գործիչների մեծ մասը պահվում է հենց այս քրեակատարողական հիմնարկում: Մեկուսարանում գտնվողների համար արտաքին աշխարհից տեղեկություններ ստանալու միակ միջոցը դարձել են թերթերը: Իհարկե, այստեղ որոշակի բարդություններ կան: Բանն այն է` մեկուսարանում նրանց առաջարկվում է միայն իշխանական մամուլը: Իսկ ընդդիմադիր թերթեր կալանավորներին հասնում են միայն փաստաբանների միջոցով: Մեկուսարաններում հեռարձակվում են նաեւ Հանրային ռադիոյի հաղորդումները:
    Ի դեպ, քաղբանտարկյալների հետ նույն խցերում կան նաեւ տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք: Իհարկե, բացառված չէ, որ նրանցից ոմանք իրականում մեղադրյալներ չլինեն, այլ տեղեկություններ հավաքելու նպատակով հատուկ ներդրված ԱԱԾ լրտեսներ: Այնպես որ, մեկուսարանում կյանքը բավական հետաքրքիր է:
    Նախնական կալանքի մեջ պահվող անձինք, ինչպես հայտնի է, չեն կարող իրար հետ շփվել մյուս խցերում գտնվողների հետ: Նրանք մշտապես գտնվում են իրենց խցերում, միայն օրական մեկ ժամով նրանց բարձրացնում են մեկուսարանի վերջին հարկի բացօթյա խցեր (որտեղ առաստաղները ճաղերով են)` օդափոխության: Իսկ այս ընթացքում տարբեր խցերում գտնվող կալանավորների շփման միջոցը, ըստ Նորիկյանի, դարձել է երգը: Ասենք, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը սկսում է երգել «Արաբո» երգը, եւ նույն պահին մնացած խցերում գտնվողները, օրինակ` ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սմբատ Այվազյանը եւ մյուս քաղբանտարկյալները, սկսում են ձայնակցել: Մի խոսքով, մարդիկ ֆիզիկապես անազատության մեջ են, բայց հոգով, միեւնույն է, նրանք ազատ են, եւ այդ հանգամանքը ոչ մի ճաղավանդակով հնարավոր չէ փոխել:
    Հ.Գ. Վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ իշխանությունները սկսել են քաղաքական ռեպրեսիաների որակը մի փոքր մեղմացնել: Նորիկյանին ազատ են արձակում, մեկ այլ դեպքում` ԵԿՄ անդամ, երջանկահիշատակ սպարապետ Վազգեն Սարգսյանի մարտական ընկերոջ` Ռազմիկ Թեւանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվում ստորագրությամբ հանրապետությունից չբացակայելը, եւ նա ազատ է արձակվում: Ավելին, փաստաբաններից տեղեկություններ են ստացվում այն մասին, որ մի շարք դեպքերում առաջադրված մեղադրանքի հոդվածների մասերը ավելի մեղմ հոդվածներով փոխարինելու միտում է նկատվում: Մի խոսքով, ակնհայտ է, որ ինչ-ինչ պատճառներով իշխանությունները փորձում են ռեպրեսիաների թուլացման իմիտացիա ստեղծել:
    ԲԻՇԱՐՅԱՆԸ ՉԴԻՄԱՑԱՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՃՆՇՄԱՆԸ
    Սերժ Սարգսյանի հետ կոալիցիոն կառավարություն կազմելու մասին փաստաթուղթ ստորագրելուց հետո երեկ առաջին անգամ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն ասուլիս կազմակերպեց, որը, սակայն, տապալվեց, եւ տիկին Բիշարյանը, ասուլիսը դեռ չավարտված, անսպասելի հեռացավ:
    Ընդհանրապես, տիկին Բիշարյանն էն գլխից «Ուրբաթ» ակումբ եկավ շատ ջղայնացած եւ սկսեց իրեն ոչ հաճո հարցերին պատասխանել գրեթե ճչալով: Իսկ երբ լրագրողները նրանից պահանջեցին հարգանքով խոսել, վերջինս նախ ասաց, թե իր խոսելու ձեւն է այդպիսին, հետո էլ հայտարարեց, թե ինքը մենակ է, իսկ լրագրողները 30-40 հոգով միանգամից հարցեր են տալիս, ասես ուզում են վրեժխնդիր լինել: Ահա նման լարված մթնոլորտում էլ Հեղինե Բիշարյանն արդարանում էր, թե ինչո՞ւ է ՕԵԿ-ը որոշել մաս կազմել կոալիցիային: Տիկին Բիշարյանը բառեր չէր խնայում` ցույց տալու, որ ՕԵԿ-ն այդ քայլին դիմել է իր նախընտրական ծրագրերը իրականացնելու եւ քաղաքական երկխոսություն ծավալելու համար, ու որովհետեւ ՕԵԿ-ը դեմ է քաղաքական պատերազմներին: Դա էլ քիչ էր, Բիշարյանը հայտարարեց, թե իրենք սոցհարցում են անցկացրել եւ պարզել, որ հարցվողների 65 տոկոսը ողջունել է ՕԵԿ-ի անդամակցությունը կոալիցիային: Հարցին, թե քանի՞ մարդու շրջանում է անցկացվել հարցումը, Բիշարյանը պատասխանեց. «Մոտ 250 հազար ընտանիք են մտել»: Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս է ՕԵԿ-ը մեկ շաբաթվա ընթացքում մտել 250 հազար ընտանիքում հարցում արել: Իսկ եթե պատկերացնենք, որ ամեն մի ընտանիք բաղկացած է առնվազն երկու հոգուց, նշանակում է` ՕԵԿ-ը յոթ օրվա ընթացքում 500 հազար մարդու կարծիք է հարցրել: Տիկին Բիշարյանը, ըստ ամենայնի, ինչ-որ թվեր խառնում է: Ի դեպ, թվերի մասին. Բիշարյանը երեկ հայտարարեց նաեւ, թե «860 հազար ձայն է հավաքել իշխանության թեկնածուն: Որքան էլ փորձենք իջեցնել, համարենք, որ ինչ-որ կեղծիքներ են եղել, միեւնույն է` այդ թիվը այնքան չի իջնում, որ դու անիրատեսական համարես: Գնացեք մարզեր, գյուղեր, համատարած ձայն են տվել»: Իմիջիայլոց, հիշեցնենք, որ ընդամենը մի 20 օր առաջ Արթուր Բաղդասարյանը հայտարարում էր, թե «ընտրությունները կեղծված են, եւ այդ մասին երկու կարծիք լինել չի կարող»: Բայց դե, քանի որ «Օրինաց երկիրը» նորից իշխանության գիրկն է վերադարձել, ուստի տիկին Բիշարյանի կարծիքները արդեն խիստ համապատասխանում են պաշտոնական տեղեկատվությանը: Մարտի 1-ի դեպքերը, բնականաբար, բացառություն չեն:
    Պարզվում է` Հեղինե Բիշարյանը այլեւս հավատացել է այն ամենին, ինչ տեսել է հեռուստաէկրաններից. «Մարտի 1-ի դեպքերը բոլորդ եք նայել, ես նույնիսկ եղել եմ այդ վայրերում, տեսել եմ նույն վառված ավտոմեքենաները, նույն վիրավորները»,- հայտարարեց Բիշարյանը: Իհարկե, վերջինս հետո ստիպված եղավ ավելացնել նաեւ, որ ինքը դեպքի վայրում եղել է ոչ թե իրադարձությունների ժամանակ, այլ հետո: Տիկին Բիշարյանին ակնհայտորեն դուր չեկավ նաեւ այն հարցը, թե ՕԵԿ-ը, որպես կոալիցիայի անդամ, իրեն պատասխանատու զգո՞ւմ է մարտի 1-ի իրադարձությունների համար: «Միտինգավորներին ովքեր ոտքի են հանել, ովքեր միտինգ են արել 10 օր, ովքեր ինչ-որ գաղափարներով կերակրել են այդ մարդկանց, ովքեր տարել են մինչեւ վերջ, այդ վիճակին են հասցրել, նրանք թող պատասխան տան, ի՞նչ կապ ունենք մենք, ի՞նչ կապ ունի Բաղդասարյանը... Հեղհեղուկ հարցեր մի° տվեք... այ քեզ բան»,- գրեթե ճչում էր Հեղինե Բիշարյանը: Ասուլիսի վերջում նա, իհարկե, չմոռացավ նաեւ նշել, որ ընտրություններից առաջ իրենք քննադատել են ոչ թե իշխանություններին, այլ երեւույթները: Իհարկե, կոալիցիան պարտավորեցնում է, բայց եթե տիկին Բիշարյանը մոռացել է, թե ում էին իրենք ժամանակին քննադատում անուն առ անուն, ապա նա կարող է վերցնել, ասենք, Ազատության հրապարակում իրենց հանրահավաքի տեսագրությունը եւ մեկ անգամ եւս լսել, ասենք, Հովհաննես Մարգարյանի հետեւյալ հայտարարությունը. «Ասում են` մեղր ծախողը միշտ մատը լիզում է, բայց սրանք ոչ թե իրենց մատները լիզեցին, էդ բոչկեն իրա օբրուչներով կերան: Այսօր Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չպիտի որոշեն, թե ով է լինելու մեր երկրի նախագահը, հայ ժողովուրդն է որոշելու»:
    ԱԿՆՀԱՅՏ Է, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է
    Ժողովրդի դեմ իշխանության ծրագրած հերթական օպերացիան էլի տապալվեց:
    Հյուսիսային պողոտայում արդեն մի քանի օր ոստիկանության կողմից իրականացվող մարդագողությունը, որի հիմնական նպատակն էր` վախեցնել քաղաքական զբոսանքի մասնակիցներին, ոչ մի կերպ չի ստացվում: Յուրաքանչյուր քաղաքացու գողություն վեր է ածվում կոմեդիկ մի տեսարանի: Բոլորովին պատահական ընտրությամբ գողության առարկա դարձած մարդիկ ոստիկանական մեքենա են նստում կա°մ ծիծաղելով, կա°մ հպարտությամբ: Ու ինչպես նախօրեին Հյուսիսային պողոտայից ոստիկանություն բերման ենթարկված ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էր ասում, նույնիսկ ծիծաղելի է, որ իշխանությունները հավատում են, թե իրենք կարող են որեւէ կերպ վախեցնել ժողովրդին: Դրա վառ ապացույցը, ըստ նրա, մարտի 1-ի դեպքերն են: «Իշխանությունները պիտի վաղուց հասկացած լինեն, որ սա արդեն 1 տարի առաջվա ժողովուրդը չէ: Եւ այս ժողովուրդն իշխանություններից չի վախենում, որովհետեւ երբ ի դեմս այս իշխանության տեսնում է գողի, ավազակի, հանցագործի, օրինախախտի, իր բնական ռեակցիայով փորձում է պաշտպանվել: Եւ դա իր իրավունքն է»,- ասում էր Լյուդմիլա Սարգսյանը: Ու եթե իշխանություններն այս տեմպերով շարունակեն մարդագողությունը, առաջիկայում կարող է շատ ավելի մեծ թվով ոստիկաններ սկսեն չենթարկվել ոստիկանության վերնախավի հրահանգներին, ինչպես դա եղավ մարտի 1-ի դեպքերի օրը: Երեկ ՍԴՀԿ ատենապետն ասում էր, որ նախօրեին բազմաթիվ ոստիկաններ անհարմար էին զգում Հյուսիսային պողոտայում իրականացված օպերացիայից հետո, եւ դա արտահայտված էր նրանց դեմքի վրա: Ի դեպ, երեկ ոստիկաններն իրենց շատ ավելի նորմալ էին պահում: Եթե նախօրեին նրանք ոլորում էին մարդկանց թեւերը կամ բավական կոպիտ ուղեկցում ոստիկանական մեքենաներ, երեկ պարզապես մարդկանց հրավիրում էին դեպի մեքենա եւ հանգիստ տանում: Միայն մի կին բավական ծանր տարավ, երբ իր քրոջ որդուն նստեցրին ոստիկանական մեքենան: Կինը կանգնել էր մեքենայի դիմացը եւ ասում էր, որ թույլ չի տա տղային տանեն: «Քշեք վրաս, չեմ թողնի տանեք»,- ասում էր նա: Ոստիկանները, սակայն, նրան ուժով մի կողմ տարան, ու մեքենան հեռացավ: Եթե նախօրեին բերման էին ենթարկվել մոտ 50 հոգի, երեկ բերման ենթարկվածների թիվը 21 էր: Սկզբում սկսեցին հավաքել տղամարդկանց, որոնց թվում էին նաեւ լրագրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը եւ ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը, իսկ հետո անցան կանանց: Այս պրոցեսին հետեւում էր նաեւ «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության արտակարգ իրավիճակների թիմի ներկայացուցիչը: Բերման ենթարկվածներին, սակայն, ի տարբերություն նախորդ օրերի, Կենտրոնի ոստիկանություն չբերեցին, որպեսզի Հյուսիսային պողոտայից մարդիկ կրկին չտեղափոխվեին ոստիկանության շենքի մոտ: Երեկ մարդկանց մեծ մասին սկզբում տարան Շենգավիթի ոստիկանություն, իսկ հետո սկսեցին տեղափոխել իրենց բնակության վայրի ոստիկանական բաժանմունքներ: Երեկոյան Շենգավիթի ոստիկանությունից ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին հայտնել էին, որ բոլորին շուտով բաց են թողնելու: Ի դեպ, ազատ էին արձակվել նաեւ նախօրեին բոլոր բերման ենթարկվածները: Երեկ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ ոստիկանությունում բոլորին պրոֆիլից նկարել են, իսկ վերջում բոլորից (բացի ՍԴՀԿ ատենապետից) մատնահետքեր են վերցրել եւ հետո նոր բաց թողել: Իսկ մի քանի բարձրաստիճան ոստիկաններ իրենց բավական վատ են պահել: Մասնավորապես, երբ Լյուդմիլա Սարգսյանն ասել է, որ իր փաստաբանը եկել է, թողեք ներս գա, ոստիկանության Կենտրոնի բաժնի հետաքննչական բաժանմունքի պետ Մերուժան Ստեփանյանն ասել է, որ եթե նպատակահարմար տեսնեն, ներս կթողնեն, բայց իրենք ոչ մի նման ցանկություն չունեն: «Ի՞նչ է նշանակում մոտ 50 հոգու հենց այնպես, առանց հիմնավորումի, առանց արձանագրության բերման ենթարկեն, առանց խուզարկություն իրականացնելու վերջում նկարեն մարդկանց, մատնահետքեր վերցնեն, նոր ազատ արձակեն: Ո՞վ է իրենց այդ իրավունքը տվել: Բոլոր իրավունքները խախտված են: Եւ երբ փորձում են ինչ-որ մի բանում մեղադրել ընդդիմությանը, թե սրա իրավունքը չունեք, այս եք արել, այն եք արել, անօրինական է, նախ թող անդրադարձ կատարեն` այս ամբողջ պրոցեսի ընթացքում ով է իրական իրավախախտը: Միայն եւ միայն իշխանությունը: Եւ այդ խախտումը կատարում են ոչ թե կոնկրետ անձի նկատմամբ, այլ ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ: Եւ թող գիտակցեն, որ դա անհետեւանք չի անցնելու, երբեք դա իրենց չի ներվելու: Ժողովուրդը չի ներելու իրենց: Մեզ համար ակնհայտ է, որ իշխանությունը քանդվում է: Թող մեկ ամիս էլ ինչ-որ ձեւով պահպանեն բռնի ուժի օգնությամբ: Բռնի ուժն ամեն օր կիրառել անհնար է: Ռեսուրս չունեն»,- ասում էր Լյուդմիլա Սարգսյանը:
    Ո՞Վ Է ՀԻՊՆՈՍԻ ՏԱԿ
    Վերջին շրջանում ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաների կողմից շրջանառության մեջ գցված ամենահանճարեղ «միտքն» այն էր, թե անցած ամիսների ընթացքում ժողովուրդը միտինգներում հնչող ելույթների ազդեցության տակ ընկել է «հոգեխանգարմունքների» մեջ, հիպնոսացվել է, զոմբիացվել է եւ այլն:
    Ինչ խոսք, գերհարթ ուղեղ ունեցողների համար հանուն իր ազատությունների ամեն օր հանրահավաքների մասնակցող բազմահազար մարդկանց գործողությունները որեւէ այլ բացատրություն չեն կարող ունենալ: Հարթուղեղների համար ազատությունը անհասկանալի ինչ-որ սուբստանցիա է, որը հնարավոր չէ խաշի սեղանի շուրջ փաթաթել լավաշի մեջ ու ուտել: Եւ եթե մարդ պայքարում է մի բանի համար, որը հնարավոր չէ ճխտել ստամոքսի մեջ, ապա հարթուղեղների տեսանկյունից նման մարդիկ կա°մ հոգեկան հիվանդներ են, կա°մ հիպնոսացված են, կա°մ էլ հոգեխանգարմունքի մեջ են: Լավ, ազատության պարագայում չկան հստակ ցուցանիշներ, հնարավոր չէ այն չափել կշեռքով կամ մետրով: Այլ բան է տնտեսությունը: Այն ունի ցուցանիշներ, որոնցով կարելի է գնահատականներ տալ: Եւ ուրեմն, ի՞նչ կարծիքի են հարթուղեղները տնտեսության մասին: Տնտեսության հետ ուղղակի առնչություն ունեցող մեր շատ պաշտոնյաների հետ զրույցներից իրոք այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում կան հիպնոսի եւ «հոգեխանգարմունքների» մեջ ընկած մարդիկ: Բայց դրանք ամենեւին էլ միտինգավորներ ու ցուցարարներ չեն, այլ, ինչպես նշեցինք, ռեժիմին հավատարիմ ծառայող պաշտոնյաներ: Տնտեսության արդի վիճակի մասին խոսելով` վերջիններս անկեղծորեն փորձում են համոզել դիմացինին, որ մեր տնտեսությունն անշեղորեն զարգանում է, երկիրը տնտեսապես ամրանում է եւ այլն: Եթե նման պնդումներ է անում տնտեսական ցուցանիշներին միայն «Հայլուրից» տեղյակ սովորական քաղաքացին, ապա դա հասկանալի է: Բայց երբ այդ պնդումներն անում են, ասենք, հարկայինի աշխատողները, առեւտրի եւ տնտեսական զարգացման կամ ֆինանսների նախարարությունների պաշտոնյաները, ապա այստեղ արդեն, իրոք, հիպնոսի տարրեր են երեւում: Օրինակ` նման պաշտոնյաների հետ զրույցում ասում ես, որ տնտեսության վիճակը շատ վատ է, որովհետեւ Հայաստանից արտահանումն աճել է ընդամենը 2,5 տոկոսով, իսկ ներմուծումը` 37 տոկոսով: Ի՞նչ կարելի է հակադարձել նման պնդմանը: Անգամ ոզնուն է հասկանալի, որ եթե քո երկիր 15 անգամ ավելի շատ է ապրանք ներմուծվում, քան արտահանվում, ապա երկրի վիճակը, մեղմ ասած, լավ չէ, իսկ շիտակ ասած` շատ վատ է, չափազանց վատ: Բայց դա ոզնու մասին է: Իսկ վերը նշված պաշտոնյաներից մի քանիսը հակադարձում են հետեւյալ կերպ. «Ի՞նչ է, վա՞տ է, որ մարդիկ ավելի շատ ու ավելի թանկ ապրանքներ են կարողանում գնել, ու Հայաստան է ներմուծվում ավելի շատ ու ավելի թանկ ապրանք», ու համոզված են, որ իրենք բանավեճում հաղթել են: Չէ, իհարկե, լավ է, որ մարդկանց կենսամակարդակը բարձրանում է: Բայց նման պաշտոնյաներն իրենց երբեւէ հարց տվե՞լ են, թե այդ ինչի՞ հաշվին է, որ կենսամակարդակը բարձրանում է, արդյո՞ք այդ բարձրացումը կապ ունի մեր տնտեսության հետ: Շուտով պարզում ես, որ երբեք իրենք իրենց այդ հարցը չեն տվել: Շարունակում ես զրույցը, ասում ես, որ բնակչության կենսամակարդակը պայմանվորված է ոչ թե մեր տնտեսության լավ կամ վատ լինելով, այլ պայմանավորված է այլ երկրներում աշխատող նրանց բարեկամների ուղարկած գումարների ընդհանուր ծավալով, որն էականորեն գերազանցում է մեր տարեկան պետական բյուջեն, որ մարդիկ արտասահմանից ստացած փողերով գնում են խանութից ապրանք են առնում, ու հենց դա է պայմաններ ստեղծում, որ Հայաստանում գոնե ինչ-որ բան արտադրվի, որ մենք, ըստ էության, միայն սպառում ենք եւ այդ պատճառով չենք կարողանում արտադրել մրցունակ ապրանքներ եւ այլն, եւ այսպես շարունակ: Եւ լրագրողի արտահայտած ընդամենը այս մի քանի նախադասությունն աննկարագրելի ազդեցություն է թողնում վերը նշված պաշտոնյաների վրա: Նրանք կարծես արթնանում են քնից, սկսում են իրենք էլ վերլուծություններ անել, ասենք, իրենց հարեւանի արտադրամասի օրինակով... Մի խոսքով, սկսում են ուրիշ հայացքով նայել իրենց շրջապատող իրականությանը: Եւ այստեղ հասկանում ես, որ այդ մարդիկ իրոք հիպնոսի մեջ են: Նրանք չունեն որեւէ տեղ` բանավիճելու, չունեն այլ կարծիքներ լսելու հնարավորություններ: Նրանց պարզապես արգելել են լսել հակառակ տեսակետներ: Նրանց ներշնչել են, որ իշխանության տեսակետին չհամընկնող կարծիք արտահայտող յուրաքանչյուր մարդ կա°մ հանցագործ է, կա°մ ազգի թշնամի, կա°մ դավաճան, կա°մ «ցեեռու»-ի ագենտ, որի միակ նպատակը մեր ծաղկող ու բարգավաճող տնտեսությամբ երկիրը թուրքերին կամ ճապոնացիներին հանձնելն է: Եւ բոլոր նրանք, ովքեր «ներշնչված» են այս գաղափարներով կամ հարթուղեղներ են կամ, լավագույն դեպքում, իրոք հիպնոսի մեջ են, հայլուրածին զանգվածային փսիխոզի զոհ են դարձել եւ հայտնվել «հոգեխանգարմունքի» մեջ: Ախր, պարզ ցուցանիշներ են: Կարելի է, չէ՞, պարզ թվաբանական գործողություններ կատարել, համադրել դրանք դասական տնտեսագիտական կանոնների հետ եւ պարզել, որ արծաթե սկուտեղի վրա իրենց մատուցվող ցուցանիշներով երկրի տնտեսության մասին չի կարելի պատկերացում կազմել ու այդ պատկերացումների հիման վրա ծառայել մի փոքրաթիվ խումբ մարդկանց անհագ ցանկություններին: Եթե իրականությունը պարզելուց հետո շարունակում ես ծառայել, ուրեմն` դու հիպնոսի տակ չես, եւ քեզ ոչ թե արթնացնել է պետք, այլ պատժել որպես հանցագործ` օրենքով սահմանված կարգով: Երրորդ տարբերակ չկա:
    Հայաստան 2008. վերադարձ ստալինիզմին
    27 մարտի, 2008թ.
    ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում հանգեցրել են պետական տեռորի հաստատմանը:
    Արտակարգ դրությունը հանելուց հետո Հայաստանի իշխանությունները ծավալել են բռնությունների եւ ահաբեկումների նոր ալիք£ ՀՀ ոստիկանությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը որդեգրել են սովետական ԿԳԲ-ի մեթոդները եւ կազմակերպված ռեպրեսիաների են ենթարկում անպաշտպան մարդկանց:
    Քաղաքացիները օրը ցերեկով, առանց պատճառի եւ բացատրության, բռնի ուժով բերման են ենթարկվում ոստիկանության բաժիններ, եւ նման բռնության զոհ կարող է դառնալ յուրաքանչյուր պատահական անցորդ: Ոստիկանությունում նոր միայն պարզում են նրանց ինքնությունը, փորձում ճշտել նրանց կողմից մարտի 1-ի հանրահավաքի մասնակցությունը, հոգեբանական ճնշման ենթարկում եւ ահաբեկում:
    Նման բռնությունների ծավալը մեծանում է օր-օրի: Հայաստանի իշխանությունները կամայականորեն ոտնահարում են մարդու սահմանադրական իրավունքները եւ հիմնարար ազատությունները:
    ՊԱՀԱՆՋՈՒ’Մ ԵՆՔ ԱՆՀԱՊԱՂ ՎԵՐՋ ՏԱԼ
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏԵՌՈՐԻՆ:

    1. “Երիտասարդություն հանուն ժողովրդավարության” ՀԿ
    2. “Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն” ՀԿ
    3. “Ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբ” ՀԿ
    4. “Կրթության ասպարեզ” ՀԿ
    5. “Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե” ՀԿ
    6. “Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ” ՀԿ
    7. “Հույս” ՀԿ
    8. “Մենք պլյուս” ՀԿ
    9. “Պետական կարիքների զոհեր” ՀԿ
    10. “Սկսելա” երիտասարդական շարժում
    Armenia 2008: Return to Stalinism
    27 March, 2008
    For Immediate Release Democratic reforms in Armenia resulted in constituting state terror.
    In the wake of the lifting of state of emergency the Armenian authorities unleashed a new wave of violence and intimidations. Having adopted Soviet KGB methods, the Armenian police and National Security Service subject unprotected people to organized repressions.

    Without any grounding or explanation, citizens are detained in broad daylight and forcibly taken to police stations, thus any occasional person walking by may fall a victim to such violence. Only in the police station is their identity revealed, their participation in March 1 rally attempted to be clarified, they are subjected to psychological pressure and intimidation.

    The scale of such violence increases day by day. The Armenian authorities arbitrarily violate constitutional rights and fundamental freedoms of the people.

    We urge to immediately cease terror against the people of Armenia

    1. "Youth for Democracy" NGO
    2. Transparency International Anti-corruption Center NGO
    3. "Asparez" Journalists' Club
    4. "Krtutyan Asparez" NGO
    5. Helsinki Citizens' Assembly Armenian Committee NGO
    6. Helsinki Citizens' Assembly Vanadzor Office
    7. "Huys" NGO
    8. "We Plus" NGO
    9. "Victims of State Needs" NGO
    10. Sksela Youth Movement

Վերջին լուրերը, Ապրիլ 03, 2008
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա)  նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Այսօրը Հայաստանի պատմությունում
Ձեր կարծիքը


  • Ներկայումս չկա ակտիվ հարցախույզ։
    Այցելեք քվեարկված հարցախույզների արխիվը



ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ

ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Armenian Genocide Museum-Institute

Ինչպե՞ս թողնել ծխելը

Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

Սույն կայքում հրատարակված նյութերը վերցված են բաց աղբյուրներից և պաշտպանված են հեղինակային իրավունքիով։ Արգելված է սույն կայքում հրատարակված նյութերի վերարտադրումը առանց իրական հեղինակի գրավոր թույլտվության։ Եթե ցանկանում եք հանել Ձեզ պատկանող նյութը, ապա ուղարկեք մեզ, պատկանելությունը վկայող փաստեր և տվյալ նութը անմիջապես կհանվի։ Բոլոր նյութերը հրատարակված են միայն ինֆորմացիոն նպատակով և մենք պատասխանատու չենք դրանց հավաստիության համար։
Hotel Las Vegas | Mortgage | Ringtone | Hookah | Online Encyclopedia